
Հրատարակված է Մարտ 15, 2008
ՄԱԿ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՒԸ ԿԽԱԹԱՐԻ ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
- ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձեւը, որում պահանջվում է անհապաղ դուրս հանել հայկական ուժերը «Ադրբեջանի օկուպացված տարածքներից», որն ընդունվել է ուրբաթ օրը, կվնասի խաղաղ գործընթացին: Այդ մասին Գլխավոր վեհաժողովի ամբիոնից հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: «Հավասարակշռված եւ պատասխանատու միջնորդները այս հակամարտությունում գտել են, որ այդ բանաձեւը չի աջակցում խաղաղ բանակցություններին: Հայաստանը գիտի, որ դա կվնասի խաղաղ գործընթացին»,- հայտարարել է Մարտիրոսյանը քվեարկությունից առաջ: Հայաստանի մշտական ներկայացուցիչը Բաքվի կողմից ներկայացված փաստաթուղթը, որը, ըստ նրա, հակասում է միջազգային նորմերին, գնահատել է որպես Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի սաբոտաժի փորձ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Հիշեցնենք, որ մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան քվեարկեց Ադրբեջանի ներկայացրած մի բանաձեւի վերաբերյալ, որի նպատակն էր միջազգային աջակցություն ապահովել ԼՂ հիմնախնդրին վերաբերող ադրբեջանական մեկնաբանություններին: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները` ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, ինչպես նաեւ Հայաստանը եւ մի քանի այլ երկրներ դեմ քվեարկեցին այդ բանաձեւի նախագծին: Մոտ 150 երկիր ձեռնպահ մնաց կամ չմասնակցեց քվեարկությանը, եւ միայն 39 երկիր աջակցեց բանաձեւին: Այդ երկրները կամ ՎՈւԱՄ, կամ էլ Իսլամական Կոնֆերանս կազմակերպության անդամ երկրներն են: Գլխավոր վեհաժողովի բանաձեւերը անպայման կատարման ուժ չունեն:

Վերջին լուրերը, Մարտ 15, 2008
ԻԿԿ ԵՒ ՎՈՒԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻՆ
3
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ընդունել է «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւը: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանի պատվիրակները 39 «կողմ», յոթ «դեմ» եւ 100 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ...ՆՈՎՐՈՒԶ ՄԱՄԵԴՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԵՄ ՉԷ ՀԱՆԴԻՊԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
1
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեմ չէ հանդիպել Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «Եթե նման առաջարկություն ստացվի համանախագահներից, իսկ Ադրբեջանի նախագահը մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ապա պետության ...ՀՀ ԱԳՆ. ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱՁԵՒԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՓՈՐՁՆ Է՝ ԱՊԱՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԱԿ-Ի ԵՐԿՐՆԵՐԻՆ
2
«Ես հուսով եմ, որ Ադրբեջանը հստակ գնահատական ստացավ միջազգային հանրությունից: Համանախագահների առաջնորդությամբ ՄԱԿ-ի անդամ երկրների մեծամասնությունը մերժեց միակողմանի մոտեցումը»,- հայտարարել է Հայաստանի ...ՄԱԿ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՒԸ ԿԽԱԹԱՐԻ ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձեւը, որում պահանջվում է անհապաղ դուրս հանել հայկական ուժերը «Ադրբեջանի օկուպացված տարածքներից», որն ընդունվել է ուրբաթ օրը, կվնասի խաղաղ գործընթացին: Այդ մասին Գլխավոր վեհաժողովի ...ՀՅԴ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՎԵԼԻ ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՉԱՓԵՐ ՃՇՏԵԼ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
2
Տեւական ժամանակ է, ինչ բանակցություններ են ընթանում կարեւորագույն հարցերի շուրջ` կապված երկրի զարգացման տեմպերն արագացնելու, խորքային բարեփոխումներ իրականացնելու հետ, եւ բանակցութունների նպատակը այս մոտեցումներում ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆԸ
Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին հավանություն է ստացել Միջերկրածովյան միության ստեղծումը ԵՄ-ի եւ դրա մեջ չընդգրկված Միջերկրական ծովի պետությունների միջեւ: Այդպիսով, Եվրամիությունը հերթական քայլն է կատարել ...ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՒ. ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՉԼՍԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ԻՆՉՈՎ ՇԱՏ «ՏԽՐԵՑՐԵՑ» ԲԱՔՎԻՆ
Ադրբեջանի դեսպանատունը երկար աշխատանք է վարել հնդկական կողմի հետ, որպեսզի նա գոնե ձեռնպահ մնա ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ քվեարկությանը: Այդ մասին հայտարարել է Հնդկաստանում Ադրբեջանի դեսպան ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ԱՇԽԱՏԵՆ ՀՀ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
6
Այն, ինչ պատահեց Հայաստանում, ողբերգություն է, քանի որ մարդիկ են զոհվել: Դա լուրջ հարված է ժողովրդավարությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: Նրա կարծիքով, կատարվածը ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵԶԱԿԻ ԵՒ ՀԻՄՆԱՎՈՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ԵՆ
3
Կոսովոյի ճգնաժամի եւ Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման միջեւ, որտեղ Ադրբեջանն ու Հայաստանը հայտնվեցին պատերազմի եզրին, կապ չկա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, Լեռնային ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՂԱՐԱԲԱՂԸ ԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է, ԵՒ ԱՅԴ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ԱՐՏԵՐԿՐԻ ՇԱՏ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ԵՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀ. ԵՍ ԲԱՔՎՈՒՄ ՉԵՄ ԽՈՍԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԵԱՀԿ ՄԽ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱԶԴԱՐԱՐԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲԸ
ԵԱՀԿ ՄԽ. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՉՊԵՏՔ Է ԱՆԴՐԱԴԱՌՆԱՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՐԱ
ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ, ՄՈԼՈՐՎԵԼՈՎ, ԱՆՑԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՒ ՍՊԱՆՎԵԼ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՍԵՑՐԵԼ Է ԱՐՏԱԿԱՐԴ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՈՐՈՇ ԿԵՏԵՐ

ԱՄՆ-Ն ԿԱՐՈՂ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑՈՒՑԱԴՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

ԻԿԿ ԵՒ ՎՈՒԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻՆ

ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ԱՇԽԱՏԵՆ ՀՀ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ. «ՄԵՆՔ ԱՊՇԱԾ ԵՆՔ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ»

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՒ ԱՌԳՐԱՎՎԵԼ Է ՄԵԾԱՔԱՆԱԿ ԶԻՆԱՄԹԵՐՔ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀՐԱՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԿՐՈՒՄ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1854 Անգլիան և Ֆրանսիան, դաշնակցած Թուրքիային, պատերազմ են հայտարարում Ռուսաստանին:
- 1862 Պոլսում ծնվեց մամուլի պատմաբան, լեզվաբան, մատենագետ Վիեննայի Մխիթարյան Միաբանության անդամ Գրիգորիս Գալեմքարյանը
- 1869 Պետերբուրգում ծնվեց արևելագետ, ակադեմիկոս Վասիլի Բարտոլդը: Նրա ուսումնասիրություններում մեծ տեղ են գրավում հայագիտական արժեքավոր նյութերը: Հայաստանի միջնադարյան քաղաքների մասին մի շարք աշխատություններ է տպագրել Իսլամի հանրագիտարանում:
- 1880 Երևանում լույս տեսավ առաջին պարբերականը՝ «Պսակ» շաբաթաթերթը Վասակ Պապաջանյանի խմբագրողթյամբ:
- 1891 Մահացավ գրագիր Խաչատուր Միսակյանը:
- 1907 Մահացավ «Փունջ» օրաթերթի խմբագիր Համբարձում Ալաճաճյանը:
- 1920 Երևանում բացվեց ատենակալների դատարանը:
- 1921 Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում տապալեց Թալեաթ Փաշային, հայկական ցեղասպանության հիմնական ոճրագործին:
- 1924 Գործարկվում է Երևանի բամբակազտիչ գործարանը:
- 1935 Ծնվեց կրկեսի, էստրադայի և կինոյի հայ դերասան Լեոնիդ Ենգիբարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1954 Հայաստանի կոմերիտականների առաջին խումբը մեկնում է Ղազախստան՝ մասնակցելու խամ ու խոպան հողերի յուրացման համաժողովրդական գործին:
- 1959 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ հինգերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

