
Հրատարակված է Մարտ 15, 2008
ՀՀ ԱԳՆ. ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱՁԵՒԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՓՈՐՁՆ Է՝ ԱՊԱՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԱԿ-Ի ԵՐԿՐՆԵՐԻՆ
- «Ես հուսով եմ, որ Ադրբեջանը հստակ գնահատական ստացավ միջազգային հանրությունից: Համանախագահների առաջնորդությամբ ՄԱԿ-ի անդամ երկրների մեծամասնությունը մերժեց միակողմանի մոտեցումը»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ում անցած քվեարկությունը Ադրբեջանի կողմից առաջարկված «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի շուրջ: Նախարար Օսկանյանը բանաձեւը բնութագրեց որպես երկերեսանի. «Մի կողմից այն փորձում է ապատեղեկացնել, քանզի ներառում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացին սատարող դրույթ: Մյուս կողմից Ադրբեջանը ցուցադրաբար հեգնեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը: Համանախագահները հստակ հայտարարեցին, որ չեն սատարելու բանաձեւի նախագիծը, եւ փաստորեն, դեմ քվեարկեցին»: «Մեզ հիմա հետաքրքիր են Ադրբեջանի հաջորդ քայլերը», - ասաց նա: «Մենք ուզում ենք պարզել` արդյոք այս բանաձեւի նպատակն էր կազմաքանդել բանակցային գործընթացը, թե այժմ միջազգային հանրության գնահատականը ստանալուց հետո նրանք կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ` աշխատելու փոխզիջումների վրա հիմնված կայուն կարգավորում գտնելու համար»: Այս շաբաթվա սկզբին մամուլի ասուլիսի ընթացքում նախարար Օսկանյանը հայտարարեց, որ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահին առաջին իսկ հնարավորության դեպքում, իհարկե, եթե նման առաջարկություն լինի համանախագահներից, եւ Ադրբեջանը տա իր համաձայնությունը: «Նման հնարավորություն կա», - ասաց նախարար Օսկանյանը: «Գնդակը Ադրբեջանի խաղադաշտում է»: «Մերժելով Ադրբեջանի ներկայացրած բանաձեւը` միջազգային հանրությունը հաստատեց իր հավանությունը այսօր բանակցությունների սեղանին առկա փաստաթղթի վերաբերյալ, որը հաջող կերպով միաբանում է առաջին հայացքից իրարամերժ թվացող Հելսինկիի Եզրափակիչ ակտի երկու` ազգերի ազատ ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները», - պարզաբանեց Հայաստանի ԱԳ նախարարը: «Այս փաստաթուղթը հայերի եւ ադրբեջանցիների համար առաջ շարժվելու ունիկալ հնարավորություն է ընձեռում: Սա հենց այն է, ինչը ԼՂ հիմնախնդիրը տարբերակում է մեր տարածաշրջանում եւ Եվրոպայում առկա մյուս բոլոր հակամարտություններից եւ այն յուրահատուկ է դարձնում ոչ միայն իրավական եւ պատմական տեսանկյունից, այլեւ բանակցային նորարար մոտեցմամբ, որի նպատակն է գտնել իրատեսական հանգուցալուծում»: Հիշեցնենք, որ մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան քվեարկեց Ադրբեջանի ներկայացրած մի բանաձեւի վերաբերյալ, որի նպատակն էր միջազգային աջակցություն ապահովել ԼՂ հիմնախնդրին վերաբերող ադրբեջանական մեկնաբանություններին: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները` ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, ինչպես նաեւ Հայաստանը եւ մի քանի այլ երկրներ դեմ քվեարկեցին այդ բանաձեւի նախագծին: Մոտ 150 երկիր ձեռնպահ մնաց կամ չմասնակցեց քվեարկությանը, եւ միայն 39 երկիր աջակցեց բանաձեւին: Այդ երկրները կամ ՎՈւԱՄ, կամ էլ Իսլամական Կոնֆերանս կազմակերպության անդամ երկրներն են:

Քննարկում
Aram գրել է:
Oskanyani nman txmar mard kyanqum chem handipel. Zarmanum em, inchpes karox e Hayastani artaqin gortseri naxarar linel ays tupoy@. Na chuni sovorakan logika ev mtatselakerp. Batsi ayd, ashxarahayatsqn el shat nex e. Mi xosqov, vay mez, vor mer ishxanavorner@ sranq en.
Վերջին լուրերը, Մարտ 15, 2008
ԻԿԿ ԵՒ ՎՈՒԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻՆ
3
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ընդունել է «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւը: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանի պատվիրակները 39 «կողմ», յոթ «դեմ» եւ 100 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ...ՆՈՎՐՈՒԶ ՄԱՄԵԴՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԵՄ ՉԷ ՀԱՆԴԻՊԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
1
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեմ չէ հանդիպել Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «Եթե նման առաջարկություն ստացվի համանախագահներից, իսկ Ադրբեջանի նախագահը մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ապա պետության ...ՀՀ ԱԳՆ. ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱՁԵՒԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՓՈՐՁՆ Է՝ ԱՊԱՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԱԿ-Ի ԵՐԿՐՆԵՐԻՆ
2
«Ես հուսով եմ, որ Ադրբեջանը հստակ գնահատական ստացավ միջազգային հանրությունից: Համանախագահների առաջնորդությամբ ՄԱԿ-ի անդամ երկրների մեծամասնությունը մերժեց միակողմանի մոտեցումը»,- հայտարարել է Հայաստանի ...ՄԱԿ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՒԸ ԿԽԱԹԱՐԻ ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձեւը, որում պահանջվում է անհապաղ դուրս հանել հայկական ուժերը «Ադրբեջանի օկուպացված տարածքներից», որն ընդունվել է ուրբաթ օրը, կվնասի խաղաղ գործընթացին: Այդ մասին Գլխավոր վեհաժողովի ...ՀՅԴ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՎԵԼԻ ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՉԱՓԵՐ ՃՇՏԵԼ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
2
Տեւական ժամանակ է, ինչ բանակցություններ են ընթանում կարեւորագույն հարցերի շուրջ` կապված երկրի զարգացման տեմպերն արագացնելու, խորքային բարեփոխումներ իրականացնելու հետ, եւ բանակցութունների նպատակը այս մոտեցումներում ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆԸ
Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին հավանություն է ստացել Միջերկրածովյան միության ստեղծումը ԵՄ-ի եւ դրա մեջ չընդգրկված Միջերկրական ծովի պետությունների միջեւ: Այդպիսով, Եվրամիությունը հերթական քայլն է կատարել ...ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՒ. ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՉԼՍԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ԻՆՉՈՎ ՇԱՏ «ՏԽՐԵՑՐԵՑ» ԲԱՔՎԻՆ
Ադրբեջանի դեսպանատունը երկար աշխատանք է վարել հնդկական կողմի հետ, որպեսզի նա գոնե ձեռնպահ մնա ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ քվեարկությանը: Այդ մասին հայտարարել է Հնդկաստանում Ադրբեջանի դեսպան ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ԱՇԽԱՏԵՆ ՀՀ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
6
Այն, ինչ պատահեց Հայաստանում, ողբերգություն է, քանի որ մարդիկ են զոհվել: Դա լուրջ հարված է ժողովրդավարությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: Նրա կարծիքով, կատարվածը ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵԶԱԿԻ ԵՒ ՀԻՄՆԱՎՈՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ԵՆ
3
Կոսովոյի ճգնաժամի եւ Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման միջեւ, որտեղ Ադրբեջանն ու Հայաստանը հայտնվեցին պատերազմի եզրին, կապ չկա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, Լեռնային ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՊԿ-Ն ԲԱՑԱՍԱԲԱՐ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԸՆԴԼԱՅՆՄԱՆԸ
ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀ. ԵՍ ԲԱՔՎՈՒՄ ՉԵՄ ԽՈՍԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է «ՍՏՐԿԱՑՎԱԾ ԺՈՂՈՎՐԴՆԵՐԻ» ԱՄԵՐԻԿՅԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ
ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ.ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՑՈՒՑԵԼ Է ԳՈՅԱՏԵՒԵԼՈՒ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՍԵՑՐԵԼ Է ԱՐՏԱԿԱՐԴ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՈՐՈՇ ԿԵՏԵՐ

ԱՄՆ-Ն ԿԱՐՈՂ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑՈՒՑԱԴՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

ԻԿԿ ԵՒ ՎՈՒԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻՆ

ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ԱՇԽԱՏԵՆ ՀՀ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ. «ՄԵՆՔ ԱՊՇԱԾ ԵՆՔ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ»

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՒ ԱՌԳՐԱՎՎԵԼ Է ՄԵԾԱՔԱՆԱԿ ԶԻՆԱՄԹԵՐՔ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀՐԱՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԿՐՈՒՄ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1854 Անգլիան և Ֆրանսիան, դաշնակցած Թուրքիային, պատերազմ են հայտարարում Ռուսաստանին:
- 1862 Պոլսում ծնվեց մամուլի պատմաբան, լեզվաբան, մատենագետ Վիեննայի Մխիթարյան Միաբանության անդամ Գրիգորիս Գալեմքարյանը
- 1869 Պետերբուրգում ծնվեց արևելագետ, ակադեմիկոս Վասիլի Բարտոլդը: Նրա ուսումնասիրություններում մեծ տեղ են գրավում հայագիտական արժեքավոր նյութերը: Հայաստանի միջնադարյան քաղաքների մասին մի շարք աշխատություններ է տպագրել Իսլամի հանրագիտարանում:
- 1880 Երևանում լույս տեսավ առաջին պարբերականը՝ «Պսակ» շաբաթաթերթը Վասակ Պապաջանյանի խմբագրողթյամբ:
- 1891 Մահացավ գրագիր Խաչատուր Միսակյանը:
- 1907 Մահացավ «Փունջ» օրաթերթի խմբագիր Համբարձում Ալաճաճյանը:
- 1920 Երևանում բացվեց ատենակալների դատարանը:
- 1921 Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում տապալեց Թալեաթ Փաշային, հայկական ցեղասպանության հիմնական ոճրագործին:
- 1924 Գործարկվում է Երևանի բամբակազտիչ գործարանը:
- 1935 Ծնվեց կրկեսի, էստրադայի և կինոյի հայ դերասան Լեոնիդ Ենգիբարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1954 Հայաստանի կոմերիտականների առաջին խումբը մեկնում է Ղազախստան՝ մասնակցելու խամ ու խոպան հողերի յուրացման համաժողովրդական գործին:
- 1959 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ հինգերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

