
Հրատարակված է Մարտ 14, 2008
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԿՐՈՒՄ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
- Հայաստանի նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում Երեւանում մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների համար: «Եթե մենք չկարողացանք կանխել այդ իրադարձությունները, ապա որոշակի պատասխանատվություն ենք կրում նաեւ մենք: Սակայն այսօր առաջին հերթին հարկավոր է մտածել հետեւանքները վերացնելու մասին, այլ ոչ թե յուրաքանչյուրի մեղքի բաժնի մասին: Կհետաքննվեն բոլոր փաստերն ու հանգամանքները: Բոլոր մեղավորները պատասխանատվություն կկրեն, իսկ անմեղները չեն տուժի»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում՝ պատասխանելով հանրապետության բնակչության հարցերին: Հայաստանի վարչապետը հավաստիացրել է, որ իշխանությունները ձեռնարկել են բոլոր հնարավոր միջոցները, խուսափելու համար ընդհարումից ընդդիմադիր ուժերի հետ, սակայն ընդդիմությունն ի սկզբանե պատրաստվել էր նման բախումների: Հակառակ դեպքում նախապես պատրաստված չէին լինի այդ քանակությամբ մահակներ, չէին խոչընդոտի զենքի առկայության ստուգմանը Ազատության հրապարակում: Ըստ Սերժ Սարգսյանի, ցույցի կազմակերպիչները խուճապի մատնվեցին, երբ նախագահության մյուս թեկնածուները ընդունեցին վարչապետի համագործակցության վերաբերյալ առաջարկը: Նա նաեւ հերքեց լուրերն այն մասին թե իրավապահ մարմինների ներկայացուցիչները առաջարկել են հանրահավաքն անցկացնել «Դինամո» մարզադաշտում կամ կայարանամերձ հրապարակում: «Փաստագրական կադրերում երեւում է, որ ընդդիմությանն առաջարկել են հանրահավաքը շարունակել Մատենադարանի մոտ, սակայն դրան ցույցի ոչ բոլոր մասնակիցները համաձայնվեցին, քանի որ այդ պահին Լեւոն Տեր-Պետրոսյանից արդեն հրահանգ էր ստացվել մնալ Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում, ամրանալ այնտեղ: Եվ մարդիկ սկսել են բարիկադներ կառուցել, շրջել ավոտբուսներ եւ տրոլեյբուսներ»,-նշել է Սերժ Սարգսյանը: Մեկնաբանելով Երեւանում անկարգությունների ժամանակ զոհերի ավելի մեծ քանակի մասին լուրերը՝ վարչապետը նշել է, որ հնարավոր չէ թաքցնել զոհերի իրական թիվը: «Զոհվել է ութ մարդ, դա չափազանց շատ է, նույնիսկ մեկ զոհն՝ արդեն իսկ շատ է: Վիրավորվել են իրավապահ մարմինների շուրջ 200 ներկայացուցիչներ եւ 50 քաղաքացիական անձիք: Իսկ ոստիկանությունը ցուցարարների դեմ զենք չի կիրառել»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Քննարկում
hayrenaser գրել է:
Zneq kirarela, da bolor@ giten , u bolorn en xosum, anhetetutyun e da herqel@ .
Iskakan meghavorner@ heto en datvelu, voch hima, vorovhetev datoghner@ hima irenq en.
Manvel գրել է:
joxovord jan mi ahd mdeq u esi nayeq
http://ca.youtube.com/watch?v=ZKsf1mzEcaw&feature=email
laura գրել է:- Manvel
joxovord jan mi ahd mdeq u esi nayeqhttp://ca.youtube.com/watch?v=ZKsf1mzEcaw&feature=email
Սվետլանայի 5 ամսական աղջիկը սովից մահացել է: Այդ ծանր դեպքից հետո այս ընտանիքում ոչինչ չի փոխվել՝ մնացած յոթ երեխաների կյանքն ինչ-որ կերպ ապահովագրելու համար:
Բազմանդամ ընտանիքի անչափահաս երեխաներն ապրում են այնպես, ինչպես մահանալուց առաջ ապրում էր սովից մահացած Քրիստինեն, հետեւաբար յուրաքանչյուրն էլ հասկանում է, որ էս աշխարհում մարդկանց, մասնավորապես՝ իրենց ընտանիքի անդամներին սպառնում է սովից մահանալու վտանգը: Այս տանը բոլորը վախենում են: Սվետլանան ասում է` «Երեխաս սնունդ չունենալու պատճառով մահացավ, սովամահ եղավ: Ամուսինս 20 օր անշարժացավ, ոտքերը բռնվեցին, անկողնային էր: Ես էլ չէի հասցնում, էնքան էլ առողջ էր ծնվել երեխես, բայց սովից մահացավ: Շատ պատահական սկսեց խռխռացնել, հարեւան մանկաբույժը եկավ, տակաշոր ուզեց, ասեց` չխառնվեք իրար, բայց երեխեն մահանում ա: Շատ եմ վախենում, երբ տեսնում եմ, որ ալյուրի պարկը դատարկվում ա` վախից դողում եմ, ինձ թվում ա՝ էլի երեխա եմ կորցնելու: Սովից աննկարագրելի վախենում եմ: Տեսնո՞ւմ եք, պարկի միջի ալյուրը կամաց-կամաց դատարկվում ա, ու դրանից իմ վախը շատանում ա, գիշերները վախից չեմ քնում»: Յոթ երեխաների մայրը երեխաներին պաշտպանելու համար ամեն ինչի պատրաստ է ու հաճախ ինքնասիրությունը մի կողմ դնելով՝ Գեղարդից հաց է հավաքում, մատաղի արարողությունից մնացած փշրանքներն է տուն բերում: Ասում է` «Շատ ա եղել, որ ինձ ստորացրել, նվաստացրել են, բայց հասկանո՞ւմ եք՝ ես մայր եմ, չեմ դիմանում էդ ցավին, երբ երեխաս սոված ա... Եղել ա, որ տաճարից բան-ման եմ հավաքել, դաժե տերտերներն ինձ դուրս են վռնդել, բայց...»:
Կոտայքի մարզի Գառնի գյուղում անասնագոմի նման մի փոքրիկ հյուղակ կա, որտեղ ծայրահեղ ծանր պայմաններում ապրում են անչափահաս յոթ երեխաներ: Բետոնե սալիկներից չորս պատ կառուցած այս քառակուսու մեջ անգամ անասուններն իրենց հարմարավետ չէին զգա: Ներսում դրված են կոտրատված մի քանի մահճակալներ: Մանկահասակ երեխաների անորոշ հայացքները լուսանկարում եմ ու վերնագիր եմ դնում` «աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի պտուղները»: Ներսում սոսկալի ցուրտ է, դրա համար էլ երեխաներն իրենց դուրս են գցում, որ արեւի ջերմությունը մարմինները տաքացնի: Դուրսն էլ է սոսկալի, քանի որ այս ընտանիքին բաժին հասած բետոնապատ քառակուսին շրջապատված է ցեխակորույս բլուրներով: Հարցնում եմ` «Սա անասնագո՞մ է, թե՞ տուն»: Տան տղամարդը` Արտավազդն, ասում է, որ թոնրատուն է, այս «տունը» կառուցվել է իբրեւ հաց թխելու վայր, բայց քանի որ տուն չունեն ու հաց թխելու համար առանձնապես հնարավորություններ էլ չունեն` այդտեղ են ապրում: Արտավազդը Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներից է, 3-րդ կարգի հաշմանդամ է: Մի աչքի տեսողությունից զրկվել է, իսկ մյուս աչքի արցունքածորանը փակվել է ու գնալով մի աչքի տեսողությունն էլ է խավարում: 3-րդ կարգի հաշմանդամության համար 6800 դրամ կենսաթոշակ է ստանում, փաստաթղթերով համարվել է անաշխատունակ: Սվետլանան չի կարող աշխատել այն պարզ պատճառով, որ 7 երեխա եւ հիվանդ ամուսին է խնամում: 9 հոգանոց այս ընտանիքն ապրում է «Փարոսից» ստացած 50.000 դրամ նպաստով, որով ամսական մի քանի պարկ ալյուր են գնում: «Նպաստի գումարով ալյուր ենք առնում, ջուրն ու ալյուրը շաղախում եմ ու որպես հաց երեխաներին կերակրում եմ: Սեփականաշնորհած հող էլ չունենք, որ մի երկու բան ցանենք: Խանութներին էնքան պարտք ենք, որ վախենում եմ հիշել էդ ցուցակը»,- ասում է Սվետլանան՝ պատմելով, որ նախկինում` նկուղում, այնուհետեւ՝ մի փայտաշեն տնակում են ապրել, որից հետո քարերն իրար վրա դնելով, այս փոքրիկ հացատունն են կառուցել ու հանգրվանել: Հացատան խոնավության պատճառով 7-ամյա Արսենը, 4-ամյա Անին ու 2 տարեկան Մանուելը բրոնխիալ ասթմայով հիվանդ են: «Երեխեքս չեն լավանում, որովհետեւ էստեղ միշտ խոնավ ու ցուրտ ա, թոքախտի բուն ա: Ամբողջ տարին քրոնիկ հիվանդ են, ահավոր ցուրտ ա: Ձյան ժամանակ երեխեքս կծկվում, ցրտահարվում են, կռիշից հալվում, լցվում ա գլխներիս»,- ասում է բազմազավակ մայրը: Գարնան ամիսներին երեխաներն առավոտից գնում են ձնծաղիկ հավաքելու: Երեկոյան ձնծաղիկներն իրենց ձեռքով կապկպում ու 30 դրամով վաճառում են: Ծաղիկներից ստացված մի քանի հարյուր դրամով երեխաներն իրենց համար քաղցրավենիք չեն գնում, այլ գումարը հանձնում են ծնողներին, որ այդ օրը, շաղախած խմորից բացի, նաեւ տաք ճաշ ուտեն: Երեխաները ծնողներին խոստացել են զատիկի օրը ձնծաղիկներից ստացված գումարով ձու գնել, ներկել եւ տոնել այդ օրը: Ասում եմ` «Ախր էս ծանր պայմաններում, 7 երեխա...»: Սվետլանան, կարծես մեղանչելով՝ ասում է. «Վախենալով եմ ունեցել, բայց էնպես ա ստացվել, որ չեմ կարողացել հղիությունը դադարեցնել, գումար էին ուզում, որտեղի՞ց տայիգ»,- լաց լինելով պատմում է Սվետլանան ու արցունքները մաքրելուց հետո` հիշում է երեխաներին` մեկիկ-մեկիկ, ու ժպտում է` ասելով, որ իր երեխաների նման երեխաներ արժե շատ ունենալ: Սվետլանայի 7 երեխաներից 5-ը դպրոցական են ու հաճախ դպրոց չեն գնում շոր չունենալու պատճառով: 2-րդ դասարանցի Արսենն ուղիղ մեկ ամիս կոշիկ չունենալու պատճառով դպրոց չի գնացել, սակայն դա չի խանգարել, որ տղան հետագայում լավ գնահատականներ ստանա: Սվետլանան վստահեցնում է, որ երեխաները շատ լավ են սովորում, ու ափսոսում է, որ սոցիալական պայմանները լավ ուսում ստանալուն խոչընդոտում են: Մայրն ասում է` «Արյան գնով մի բան ստեղծում ենք: Մեկ-մեկ անճարությունից նստում, լաց եմ լինում, ասում են` մամա՛ ջան, մի՛ լացի, մենք արդեն մեծացել ենք, կօգնենք քեզ»:
Սվետլանայի տղաները չեն երազում բջջային հեռախոսի, շքեղ տան ու զվարճանքների մասին: Տղաները երազում են բանակ գնալու, հայրենիքին ծառայելու մասին: Գայանեն երազում է իրավաբան դառնալ, որովհետեւ արդարություն է փնտրում: Պատրաստվում եմ հրաժեշտ տալ, երբ մոտենում է փոքրիկ Իլոնան, ով ամբողջ ընթացքում անընդհատ ձնծաղիկների փունջ էր կապկպում։ Մոտենում է, հրաժեշտ է տալիս ու ձնծաղիկի փունջ նվիրում:- Manvel
toxmaxi boshi mher գրել է:
Knndrum em youtubeum search arek ays anunner@.iharke arantsin- arantsin.
HAY HELI
ARMENIA 2008. SPRUT-2
HAY TXEK
Վերջին լուրերը, Մարտ 14, 2008
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՒ ԱՌԳՐԱՎՎԵԼ Է ՄԵԾԱՔԱՆԱԿ ԶԻՆԱՄԹԵՐՔ
9
ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացված օպերատիվ տեխնիկական միջոցառումների արդյունքում հայտնի է դարձել, որ մարտի 12-ին ՀՀ քր.օր-ի 225 հոդվածի 3-րդ մասի — 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ
4
Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի նշանակվի երկրի վարչապետի պաշտոնում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը: Եթե մենք ծրագրեինք գնալ ռուսական սցենարով, ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԵՆ ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՄԲ
1
Մարտի 13-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի, իսկ այնուհետեւ` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՑԵԼ ԱՊՀ ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ՌԴ Պետդումայում Վրաստանի եւ Մոլդովայի տարածքում չճանաչված հանրապետությունների կարգավիճակին նվիրված խորհրդարանական լսումների մասնակիցները խորհուրդ են տալիս կառավարությանը քայլեր ձեռնարկել նրանց հետ դիվանագիտական ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԿՐՈՒՄ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
4
Հայաստանի նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում Երեւանում մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների համար: «Եթե մենք չկարողացանք կանխել այդ իրադարձությունները, ...ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Եվրախորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին ու Հայաստանին ձեռնպահ մնալ բռնություններից եւ չմտածված գործողություններից: Այդ մասին ասվում է Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ ...ԱՄՆ-Ն ՄՏԱԴԻՐ Է ՀՀՊ-Ի ՌԱԴԱՐ ՏԵՂԱԿԱՅԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ԱՄՆ-ն մտադիր է հակահրթիռային պաշտպանության ռադար տեղակայել Թուրքիայում: Ռուսական մամուլի տվյալներով, համապատասխան բանակցություններն ընթանում են փետրվարից, սակայն պաշտոնական մակարդակով այդ թեման կարծարծվի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ. ԵՍ ԵՐԲԵՔ ԴԵՄ ՉԵՄ ԵՂԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ
1
Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ երբեք դեմ չի եղել քաղաքական երկխոսությանը: «Սակայն եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակի ...ԻՍԼԱՄԻ ՄԱՍԻՆ ՆԿԱՐԱՀԱՆՎԱԾ ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԿԼԻՆԻ ՄԻԱՅՆ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ
Նիդերլանդների կառավարության եւ ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Գեերտ Վիլդերսի միջեւ քննարկումները ավարտվեցին փոխզիջմամբ: Խորհրդարանականը հրաժարվել է իր կողմից նկարահանված ֆիլմի հանդիսավոր շնորհանդեսն անցկացնելու ...ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐ Է ՄՇԱԿԵԼ ԱՌԱՋԻԿԱ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՀԱՄԱՐ
«Մեր վերջին այցելությունը տարածաշրջան եղել է հունվարին, եւ մենք դեռեւս մտադիր չենք այցելել տարածաշրջան: Ամեն բան կախված է նախարարների հետ հանդիպման արդյունքներից, նրանից՝ ինչպես կընկալվեն կոնկրետ քայլերի ...ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ Է ԵՒ ՊԻՏԱՆԻ ԲՈԼՈՐ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆԻ ՀԱՄԱՐ
«Եթե խոսեմ ոչ որպես Մինսկի խմբի համանախագահ, այլ որպես Ռուսաստանի քաղաքացի, ապա մեր դիրքորոշումը Կոսովոյի առումով հայտնի է: »,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի ...ՍԵՐԲԵՐԸ ՄԱԿ-Ի ՇԵՆՔԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՔԻ ՆՌՆԱԿՆԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ
Կոսովոյի հյուսիսում՝ ՄԱԿ-ի դատարանի շենք են այսօր ներխուժել հարյուրավոր սերբեր: Նրանք թույլ չեն տվել աշխատակիցներին անցնել իրենց աշխատավայրեր, իսկ շենքի վերեւում կանգնեցրել են սերբական դրոշը ՄԱԿ-ի դրոշի ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱԿ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԸ ՉԻ ՍՏԱՆԱ ԵԱՀԿ ՄԽ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ներկայացված «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւը չի ստանա ԵԱՀԿ ՄԽ աջակցությունը: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԵՄ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ
ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի COOPERATIVE LONGBOW/LANCER-2008 ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
ՋՈՆ ՄԸԿՔԵՅՆ. ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՐԲԵՔ ՇԱՏ ԼԱՎԸ ՉԵՆ ԵՂԵԼ, ՍԱԿԱՅՆ ԵՐԲԵՔ ԲԱՑԱՀԱՅՏ ՎԱՏՆ ԷԼ ՉԵՆ ԼԻՆԻ
ԵՐԵՒԱՆԻ ԵՒ ԲԵՌՆԻ ՄԻՋԵՒ ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՊԱՍՏԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՄՏԱԴԻ՞Ր Է ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՍԵՑՐԵԼ Է ԱՐՏԱԿԱՐԴ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՈՐՈՇ ԿԵՏԵՐ

ԱՄՆ-Ն ԿԱՐՈՂ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑՈՒՑԱԴՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՒ ԱՌԳՐԱՎՎԵԼ Է ՄԵԾԱՔԱՆԱԿ ԶԻՆԱՄԹԵՐՔ

ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ. «ՄԵՆՔ ԱՊՇԱԾ ԵՆՔ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ»

Վ.ՊՈՒՏԻՆ. ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐԱԾ ՋԱՆՔԵՐԸ ԿՆՊԱՍՏԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀՐԱՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՊԱՅՔԱՐԵՆ ԻՆՉՊԵՍ ԴԱ ԱՆՈՒՄ ԵՆ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1884 Բաթումում ծնվեց Երևանի պետական համալսարանի անվանի դասախոսներից մեկը՝ գյուղատնտես և լեզվագետ Լևոն Թախտաջյանը:
- 1901 Խանլարի շրջանի Միրզիկ գյուղում ծնվել է Ռուսաստանի գիտությունների վաստակավոր գործիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոստանդին Հակոբյանը՝ ղազախական սպիտակագլուխ տավարի ցեղի ստեղծման համար նա արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
- 1914 Մոսկվայում ծնվեց թարգմանիչ և բանաստեղծ Բալասանը՝ Վրույր Բալասանյանը:
- 1918 Անդրկովկասում, գերմանա-թուրքական հարձակման պայմաններում անցկացվեցին Տրապիզոնի բանակցությունները Թուրքիայի և Անդրկովկասի սեյմի պատվիրակությունների միջև: Ջանքերը ապարդյուն անցան, քանզի մենշևիկները՝ Չխենկելու գլխավորությամբ, համաձայնեցին Թուրքերին զիջել նրանց պահանջած տարածքները:
- 1921 Ավարտվեց Լոնդոնի կոնֆերանսը: Կոնֆերանսը բավարարեց սոսկ Թուրքիայի արևելահայ նահանգներում հայերի չակերտավոր «Ազգային օջախ» ունենալու իրավունքի անորոշ ձևակերպմամբ, որը հետագայում նույնպես թուրքական կողմը մերժեց:
- 1921 Սկսվեց Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվեց բանակի հաղթանակով:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

