
Հրատարակված է Մարտ 10, 2008
Վ. ԿԱԶԻՄԻՐՈՎ. ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՐԵՒԷ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
- Երեւանում ներքաղաքական իրադրության լուրջ բարդացմանը եւ Տերտերի շրջանում հայ-ադրբեջանական բախումներին հետեւեցին երկու հակադիր վարկածների քննարկումներ՝ մարտի 4-ի համեմատաբար խոշոր միջադեպի վերաբերյալ: Դժվար թե, անհրաժեշտ է նորից ներկայացնել՝ ինչպես են դա բացատրել Բաքվում, Երեւանում եւ Ստեփանակերտում: Սակայն արժէ բացատրել՝ ինչու են Ղարաբաղի միջաադեպերը այդքան հաճախ եւ արյունալի: Քչերը գիտեն՝ ինչումն է խնդիրը: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net-ում ստացված ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի մեկնաբանության մեջ՝ «Ղարաբաղի միջադեպերի վերաբերյալ»: Ռուս դիվանագետը հիշեցնում է, որ Ղարաբաղի հակամարտության յուրահատկություններից է, որ 1994 թվականի մայիսից գործող հրադադարը հաստատվել է ոչ միայն առանց խաղաղապահ ուժերի կամ դիտորդների տեղակայման, այլեւ առանց նման դեպքերում ընդունված կողմերի ուժերի (հատկապես ծանր զինտեխնիայի) երկստեք հեռացումը հակամարտող կողմերի շփման գծից ռազմական գործողությունների դադարեցման օրը: «Նման ռազմա-տեխնիկական միջոցներն անհրաժեշտ են, որպեսզի կողմերը ավելի հուսալիորեն հետեւեն հրադադարին: Զորքերի սիմետրիկ հեռացումը մերժել է ԱՀ պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը, սակայն ռուս միջնորդների կողմից մշակված ասիմետրիկ հեռացումը՝ հատուկ հաշվի առնելով ադրբեջանական կողմի անհանգստությունը, եւս չի ընդունվել: Այդ պատճառով, կողմերի ռազմական դիրքերի միջեւ հեռավորությունը մնացել է նվազագույն մակարդակին 1994 թվականից ի վեր, որը միայն մեծացրել է միջադեպերի վտանգը, իսկ ավելի ուշ կողմերից մեկը որոշ հատվածներում առաջ է տարել իր դիրքերը: Այդպիսով, կողմերը փաստորեն ամբողջությամբ իրենց վրա են վերցրել պատասխանատվությունը հրադադարի պահպանման համար»,- ընդգծել է Կազիմիրովը: Միեւնույն ժամանակ, ռուս դիվանագետը ընդգծել է, որ եթե կողմերից որեւէ մեկը բավարարված չէ համաձայնագրով, ապա կարող է առաջարկել լրացնել այն կամ փոխել, վերջիվերջո, կնքել նորը: «Գրեթե ամեն օր հաղորդումներ են լինում հակառակ կողմից հրադադարի խախտման մասին, իսկ երբեմն հայտնում են զոհերի մասին զինվորականների եւ խաղաղ բնակչության շրջանում, սակայն իրադրության բարելավման համար որեւէ կառուցողական առաջարկություն չկա: Տարրական տրամաբանությունը կողմերից պահանջում է ոչ միայն անհանգստություն հայտնել կատարված միջադեպերի եւ մարդկային զոհերի հարցով, այլեւ կոնկրետ քայլեր ձեռնարկել իրադրությունը կարգավորելու համար: Այլապես կասկածի տակ է դրվում պետական կառույցների հիմնավորվածությունը, որոնք իրենց վրա պարտավորություններ են վերցրել, սակայն չեն կատարում դրանք: Ժամանակն է նախօրոք հարցնել. արդյոք կատարվելու են Ղարաբաղի հակամարտության կարգավորման այն համաձայնագրի կետերը, որի «հիմնային սկզբունքների» շուրջ աշխատանք է տարվում այսօր, թե դրան նույն ճակատագիրն է սպասում: Զարմացնում է ԵԱՀԿ-ի մոտեցումը, որը ջանքեր չի ձեռնարկել համաձայնագրի կատարման համար, որը ստորագրվել է նրա հովանու ներքո եւ ուղղված է հակամարտության տարածաշրջանում իրադրության բարելավմանը: Ռուսաստանի ԱԳՆ-ն մարտի 5-ին կողմերին առաջարկել է օգտագործել բոլոր հնարավորությունները, որոնք նախատեսված են այդ համաձայնագրում: Դրան կողմ են հանդես եկել նաեւ ԵԱՀԿ ՄԽ բոլոր համանախագահները»,- ընդգծել է Վլադիմիր Կազիմիրովը:

Վերջին լուրերը, Մարտ 10, 2008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՍԵՑՐԵԼ Է ԱՐՏԱԿԱՐԴ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՈՐՈՇ ԿԵՏԵՐ
5
2008 թվականի մարտի 10-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի հանվել են քաղաքական կուսակցությունների գործունեության սահմանափակումները, որոնք գործում էին մարտի 1-ին հայտարարված ...ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ, որում նրանք ...ԱՆՋԵՅ ԿԱՍՊՐՇԻԿԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՒՍ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է ԼՂՀ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ
Մարտի 7-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ...Վ. ԿԱԶԻՄԻՐՈՎ. ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՐԵՒԷ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Երեւանում ներքաղաքական իրադրության լուրջ բարդացմանը եւ Տերտերի շրջանում հայ-ադրբեջանական բախումներին հետեւեցին երկու հակադիր վարկածների քննարկումներ՝ մարտի 4-ի համեմատաբար խոշոր միջադեպի վերաբերյալ: Դժվար ...ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ը 3-ՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՎԵՐԱՀԱՍՀԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հրապարակվել է 2008թ.-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության 3-րդ միջանկյալ զեկույցը: Այն վերահաստատում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ...ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄՂՈՒՄ Է ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
«Ադրբեջանցի ղեկավարները բազմաթիվ անգամներ ասել են այն մասին, որ պատրաստ են վերականգնել երկրի տարածքային ամբղջականությունը ցանկացած գնով, այդ թվում եւ ռազմական: Նույն դիրքորոշմանն է նաեւ հասարակությունը. ...ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ՁԵՒԱՉԱՓՈՎ ԳՈՒՄԱՐՎԵԼԻՔ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԻՆ
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Հայաստան-ՆԱՏՕ ձեւաչափով գումարվելիք ռազմաքաղաքական ղեկավար կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը մարտի 10-ին մեկնեց Բրյուսել: Ինչպես ...ՀՈՒՆԱՍՏԱՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ
: Այդ մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյաննիսը, ով երեկ աշխատանքային այցով գտնվում էր Թուրքիայում: Շաբաթ օրը Հունաստանի արտգործնախարարը հանդիպել է իր թուրք գործընկեր Ալի Բաբաջանի ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ
Թուրքիայի ոստիկանությունը կանխել է մի շարք ահաբեկչություններ՝ ուղղված ամերիկյան ընկերությունների ներկայացուցչությունների դեմ: Երկրի իշխանությունները Ստամբուլում անցկացրած գործողությունների ընթացքում ձերբակալել ...ՇՎԵԴԻԱՅԻ ԱԳՆ. ԿՈՍՈՎՈՆ ԿԱՐՈՂ Է ՄՏՆԵԼ ԵՄ, ՇՐՋԱՆՑԵԼՈՎ ՄԱԿ-Ը
Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը գտնում է, որ Կոսովոն կարող է դառնալ Եվրամիության անդամ, անգամ եթե չընդունվի ՄԱԿ: Իր հայտարարությունը նախարարը հիմնավորել է Շվեյցարիայի օրինակով, որը սկսել է ԵՄ-ին անդամակցելու ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ 59 ԱՆՁԻ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է իշխանությունը բռնի յուրացնելու, սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ...ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ՌԴ նախագահը վերստին շնորհավորել ...ԵԱՀԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ՉԻ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԿՈՍՈՎՈՅԻ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՒ
«Իմ հայտարարությունը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հանդիպմանը Բաքվում սխալ է փոխանցվել ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից»,- հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ավագ խորհրդական Դով Լինչը: Նրա խոսքերով, ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՀՀ ՂԵԿԱՎԱՐ. ԲԱՔՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՍՏԻՊԵԼ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ ՄԵՂՄԵԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԼՂՀ ԱԳՆ ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀ. ԵՍ ԲԱՔՎՈՒՄ ՉԵՄ ԽՈՍԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԵԱՀԿ ՄԽ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱԶԴԱՐԱՐԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՒՅՐ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԶՈՀԸ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ԵՐԿՐԱՊԱՀ» ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ

ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՄՏԱԴԻ՞Ր Է ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՍԵՑՐԵԼ Է ԱՐՏԱԿԱՐԴ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՈՐՈՇ ԿԵՏԵՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԴ՝ ԵԼՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ԻՐԵՆ ԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Վ.ՊՈՒՏԻՆ. ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐԱԾ ՋԱՆՔԵՐԸ ԿՆՊԱՍՏԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՊԱՅՔԱՐԵՆ ԻՆՉՊԵՍ ԴԱ ԱՆՈՒՄ ԵՆ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՄԵԾ ԹՎՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՏԱՐԱԾՈՒՄ ԵՆ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ

ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲ. ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ՉԻ ԿՐԱԿԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ

ԵԱՀԿ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՐՔԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՇՈՒՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՌԵԺԻՄԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1832 Զմյուռնիահայ հայտնի Տետեյանների ընտանիքում ծնվեց Տիգրան Տետեյանը՝ հրատարակիչ, խմբագիր, թարգմանիչ, աշխարհաբար լեզվով գրաբարի քերականության ձեռնարկի, աշխարհաբար «Այբբենարանի» և «Ընթերցարանի» հեղինակ:
- 1848 Խոշաբի կիսաանկախ իշխանության վերացումը:
- 1858 Թիֆլիսում վախճանվեց իշխան Բարսեղ Բեհբությանը՝ Վասիլի Բեյբութովը, Ղրիմի պատերազմում հերոսացած գեներալը, 1830 - 1838 թվականներին Հայկական մարզի կառավարիչը:
- 1924 Բացվեց Հայաստանի գյուղացիական բանկը:
- 1925 Մահացավ Քրիս Ֆեներջյանը, որը մասնակցել է Սուլթանի մահափորձին:
- 1926 Երևանում ծնվեց հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Արամ Քաթանյանը:
- 1928 Թիֆլիսում ծնվեց արձակագիր, հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Էլդա Գրինը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

