
Հրատարակված է Մարտ 07, 2008
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է 53, ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ 16 ՄԱՐԴ
- Մարտի 1-ին Երեւանում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 53, կալանավորվել 16 մարդ: Նախաքննության ընթացքում հարցաքննվել է 350 վկա, որոնցից 300-ը եղել են ընդդիմության ապօրինի ակցիաների անմիջական մասնակիցները: Այսօր այդ տվյալները Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա հաղորդել է, որ հատուկ ստեղծված քննչական խումբը եւ առանձին բաժանմունքները, որ քննում են գործի հանգամանքները, կարճ ժամանակում հասավ լավ արդյունքների: Մասնավորապես, ուսումնասիրվում եւ գործին են կցվում բոլոր էական ապացույցներն ու նյութերը: «Ըստ նախնական տվյալների կարելի է ասել, որ ապօրինի հանրահավաքների եւ դրանց հետեւած զանգվածային անկարգությունների մասնակիցների բոլոր գործողությունները կազմակերպված էին նախապես եւ ղեկավարվում էին մեկ կենտրոնից: Կան վկաների ցուցմունքներ, որոնք մանրամասն պատմում են, թե ինչպես են բաժանվել մահակներ եւ տարբեր հատուկ միջոցներ, ինչպես է ալկոհոլ բաժանվել խիզախության համար: Բոլոր այդ նյութերը հրապարակվել են եւ դուք կարող եք ծանոթանալ դրանց բաց դատական նիստերի ժամանակ»,-հայտարարել է Աղվան Հովսեփյանը:

Քննարկում
hye գրել է:
OHAN DURYAN
Ի՞նչ խոսք, որտե՞ղ է տպագրվելու խոսքս: Ինչո՞վ է հնչելու խոսքս, թույնի ու չարիքի աղբյուր դարձած հեռուստաալիքներով անգամ ցավակցական խոսքեր չհնչեցին: Վախենում են զոհերի թիվն ասել, վախենում են ցավակցական խոսք ասել:
Ես խորապես սգում եմ ու ցավում բոլոր զոհերի համար:
Թափված արյունը, բոլորիս անեծքը, նզովքը քրքրելու է ձեզ: Դուք հետ գլորեցիք երկիրը 1937 թվական, ինքներդ ձեզ հռչակել եք երկրի կառավարիչներ եւ ստորացնում, սպառնում, ծեծում ու ջարդում, ձերբակալում ու սպանում եք սեփական ժողովրդին՝ ազատության համար պայքարող, խաղաղ, արժանապատիվ քաղաքացիներին:
Դուք զրկել եք մեզ ձայնի, խոսքի, ընտրելու, շարժվելու, տեղեկանալու իրավունքից: Երկիր-դրախտավայրը վերածել եք կատարյալ դժոխքի: Մեր ժողովրդի երկնքում սեւ ու մութ ամպեր եք կուտակել, անտանելի եք ու ատելի, արհամարհանքի ու նողկանքի արժանի, քրիստոնեական ոչ մի նշույլ ձեր վարքագծում չկա, դուք պատերազմ եք հայտարարել ձեզ համար օտար մեր ժողովրդին: Դուք կատարյալ հիվանդ հոգիներ եք, որովհետեւ ապացուցեցիք, որ ամեն գնով իշխանությունը պահելու մոլուցքը կարող է ձեզ դարձնել անգամ ազգասպան, ցեղասպան. չհամարձակվեք այլեւս 1915 թվի ցեղասպանության հարց բարձրացնել:
Ի՞նչ արտակարգ իրավիճակ եք հայտարարում: Ձեր գոյությունն արդեն այս երկրում արտակարգ, արտառոց եւ պայթունավտանգ իրավիճակ է մեր ժողովրդի համար:
Ժողովրդին ավելի ու ավելի մի բորբոքեք, բարեբախտաբար, ժողովրդի մեջ այլեւս պայքարի չմարող կրակն է բոցկլտում: Մեր պայքարող, նվիրյալ ժողովուրդը հասնելու է իր ազատությանը, նա արժանի է իր ընտրյալ նախագահին՝ Շարլ Դը Գոլի օրինակը կրկնած Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ նա ազատվելու է Սադամ Հուսեյնի նմանակներից:
hye գրել է:- hye
OHAN DURYAN
Ի՞նչ խոսք, որտե՞ղ է տպագրվելու խոսքս: Ինչո՞վ է հնչելու խոսքս, թույնի ու չարիքի աղբյուր դարձած հեռուստաալիքներով անգամ ցավակցական խոսքեր չհնչեցին: Վախենում են զոհերի թիվն ասել, վախենում են ցավակցական խոսք ասել:
Ես խորապես սգում եմ ու ցավում բոլոր զոհերի համար:
Թափված արյունը, բոլորիս անեծքը, նզովքը քրքրելու է ձեզ: Դուք հետ գլորեցիք երկիրը 1937 թվական, ինքներդ ձեզ հռչակել եք երկրի կառավարիչներ եւ ստորացնում, սպառնում, ծեծում ու ջարդում, ձերբակալում ու սպանում եք սեփական ժողովրդին՝ ազատության համար պայքարող, խաղաղ, արժանապատիվ քաղաքացիներին:
Դուք զրկել եք մեզ ձայնի, խոսքի, ընտրելու, շարժվելու, տեղեկանալու իրավունքից: Երկիր-դրախտավայրը վերածել եք կատարյալ դժոխքի: Մեր ժողովրդի երկնքում սեւ ու մութ ամպեր եք կուտակել, անտանելի եք ու ատելի, արհամարհանքի ու նողկանքի արժանի, քրիստոնեական ոչ մի նշույլ ձեր վարքագծում չկա, դուք պատերազմ եք հայտարարել ձեզ համար օտար մեր ժողովրդին: Դուք կատարյալ հիվանդ հոգիներ եք, որովհետեւ ապացուցեցիք, որ ամեն գնով իշխանությունը պահելու մոլուցքը կարող է ձեզ դարձնել անգամ ազգասպան, ցեղասպան. չհամարձակվեք այլեւս 1915 թվի ցեղասպանության հարց բարձրացնել:
Ի՞նչ արտակարգ իրավիճակ եք հայտարարում: Ձեր գոյությունն արդեն այս երկրում արտակարգ, արտառոց եւ պայթունավտանգ իրավիճակ է մեր ժողովրդի համար:
Ժողովրդին ավելի ու ավելի մի բորբոքեք, բարեբախտաբար, ժողովրդի մեջ այլեւս պայքարի չմարող կրակն է բոցկլտում: Մեր պայքարող, նվիրյալ ժողովուրդը հասնելու է իր ազատությանը, նա արժանի է իր ընտրյալ նախագահին՝ Շարլ Դը Գոլի օրինակը կրկնած Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ նա ազատվելու է Սադամ Հուսեյնի նմանակներից:
Իմ աչքի առաջ գարնան առաջին օրվա այրվող Երեւանն է: Իմ աչքի առաջ բոլորի կողմից լքված, հուսահատությունից` հերոսացած, զորքով շրջապատված, բայց դիմադրող ժողովուրդն է, որը քարերով ու մահակներով դուրս է եկել հրազենի ու զրահատեխնիկայի դեմ:
Իմ աչքի առաջ իմ գնդակահարվող ժողովուրդն է, որի զոհերի թիվը մինչ այժմ անհայտ է, որի միակ մեղքն այն էր, որ նա 10 օր 10 գիշեր միանգամայն խաղաղ եւ օրինական ձեւերով իրականացնում էր անարդարության դեմ բողոքի սահմանադրական իր իրավունքը: Ժողովուրդ, որին լուսաբացին դաժան ծեծի ենթարկեցին, բայց որին փարիսեցիները այժմ էլ զրկում են ինքնապաշտպանվելու իրավունքից: Ժողովուրդ, որի ուղղությամբ կրակողը արժանանում է հերոսացման ու հատուկ պատիվներով հուղարկավորման, այն դեպքում, երբ տասնյակ անանուն զոհերի ճակատագիրը անհայտ է մնում: Հարյուր հազարավոր մարդիկ, որոնց զրկում են իրենց կարծիքն արտահայտելու իրավունքից սեփական իսկ երկրում, հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք գրեթե պաշտոնապես անվանվում են բոմժ, հոգեկան հիվանդ, թմրամոլ, ալկոհոլիկ: Իմ ժողովրդի ամենաազնիվ, ամենաօրինապահ, ամենագիտակից, ամենահպարտ ու իր իրավունքների համար պայքարելու պատրաստ հատվածը, որին ազգի տականքը այսօր հալածելու իրավունք է ձեռք բերել, բայց առանց որի այդ տականքը երբեք չի կարողանա պահել այս երկիրը արտաքին թշնամուց:
Իմ աչքի առաջ կրկին ու կրկին գարնան առաջին գիշերվա կրակներն են: Գարունը բերեց իր հետ հուր, արյուն եւ մատաղ զոհեր: Իմ աչքի առաջ երկու այրվող փշալարի մեքենաներն են: Սա այն փշալարն է, որի սահմաններից անդին անցավ Քոչարյանի ինաուգուրացիան 2003-ին, այն փշալարն է, որը երկու մասի բաժանեց Բաղրամյանը 2004-ին եւ այն փշալարն է, որը չհաջողվեց կիրառել 2008-ին: Փշալարի այդ երկու մեքենաները միշտ վառվելու են իմ հիշողության մեջ որպես ապագա հաղթանակի մարգարեացում: Նա, ով անցկացրել է մարտի մեկի լույս երկուսի գիշերը Մյասնիկյանի արձանի շրջակայքում` զգում է եւ գիտակցում է միայն մի բան. Նա երբեք չի մոռանա եւ երբեք չի ների: Այդ գիշերվանից հետո ուղիղ յոթ օր ու յոթ գիշեր ես պառկած եմ եղել 39 աստիճան ջերմությամբ եւ գիշերային ներքին տապի մեջ տեսել եմ միայն մի տեսարան` այրվող կրակներ եւ կրկնել եմ միայն մի ֆրազ` երբեք չմոռանալ եւ երբեք չներել: Սա նոր հայոց ուխտն է: Կանցնի մի ամիս, մի տարի, մի տասնամյակ, թե ամբողջ մի կյանք, բայց հարյուր հազարից յուրաքանչյուրը բաց չի թողնի հատուցման հարմար պահը: Սա նոր «Նեմեսիս» է: Երբեք չենք ների սեփական ժողովրդին թուրք սարքող ու իրենց պյուռոսյան հաղթանակից գինով մոլագարներին: Դրա համար պետք է զինվել սառնասրտությամբ ու եթե պետք լինի տարիների կամքով:
2008-ի մարտի մեկին կործանվեց հայոց պետականությունը, կործանվեց Երրորդ Հանրապետությունը, կործանվեց ազգային միասնության, ազգային համաձայնության թեկուզ եւ աղոտ շանսը: Ուղիղ նշանակետով կրակոցից հետո չի լինում քաղաքական հակառակորդ, լինում է թշնամի: Քաղաքական հակառակորդին կարելի է նույնիսկ ծեծել, բայց հրազենով սպանում են միայն թշնամուն: Մեկ գարնանային գիշերվա մեջ հարյուր հազարավոր քաղաքացիներ հայտնվեցին ներքին թշնամու, իզգոյի, պետությունից տոտալ եւ անդառնալի օտարվածի կարգավիճակում: Եվ եթե այդպես է, մենք ընդունում ենք այդ մարտահրավերը: Մենք կթաքցնենք մեր արցունքները, նույնիսկ մեր վրդովմունքը: Եթե դուք մեզ ընդունում եք միայն որպես թշնամի, որպես որեւէ երկխոսության ու զիջման անարժան բիդլո, խաժամուժ, ուրեմն, այո, մենք թշնամի ենք, դուշման ենք, ոսոխ ենք: Օրենքից դուրս եք դնում մեզ, ուրեմն մենք օրենքից դուրս գայլեր ենք, որոնք ամեն գիշեր քնելուց առաջ պլանավորելու են վրեժխնդրության իրենց պլանը: Բայց վրեժն ու դատը մենք չենք իրականացնելու: Մենք համբերատար ենք եւ կսպասենք: Մենք չենք դուրս գա օրինավոր միջոցների սահմաններից, որովհետեւ վրեժի անխախտ մեխանիզմը դուք ինքներդ եք արդեն գործի դրել: Մարտի մեկի կրակոցների արձագանքը դեռ բումերանգով վերադառնալու է նրան, ով առաջինը հանեց սուրը պատյանից: Բայց երբ դուք կործանվեք, այդ ժամանակ, թող ձեր մտքի ծայրով իսկ չանցնի օգնության կանչել մեզ: Որովհետեւ ձեր կործանման այդ պահին հասարակության միակ հատվածը, որ կարող էր ձեզ օգնել դա մենք էինք` նրանք, ով առնականություն ունեցավ կանգնել անարդարության դեմ եւ բարիկադներ սարքել տանկերի դեմ: Ձեր կործանման պահին ձեզ օգնության չեն հասնի ոչ ձեզ այսօր ծափահարող ստահակները, ոչ վախից տակներն արած «մտավորականները», ոչ ժողովրդի ողբերգության ֆոնին վակխանալիա անող վհուկ «մասնագետները», ոչ հայլուրացված քաղքենի զանգվածը...: Դուք կործանեցիք այն ոգին, որի շնորհիվ հայերս տարել էինք պատմական մեր հաղթանակը 20-րդ դարում, կործանեցիք այն գերագույն արժեքը` ազատությունը, որի շնորհիվ գոյացավ Ազատ Հայաստան եւ Ազատ Արցախ եւ այժմ Կարսի անկումը անխուսափելի է: Սա ես ձեզ խոստանում եմ ամենայն պատասխանատվությամբ: Իսկ մինչ այդ հոխորտացեք եւ ձեզ տղա զգացեք` հայ զինվորին իր հայրենակից կանանց, երեխաներին ու խաղաղ քնած մարդկանց ծեծ ու ջարդի ուղարկող խրոխտ հրամանատարներ, կրակոցի հրաման տվող քաջարի ազգի ջոջեր, այդ մեծագույն հաղթանակը գովերգող հայրենասեր գրչակներ: Քանի՞ տարի է ձեզ մնացել: Մե՞կ, երկու՞, հի՞նգ: Դա ոչ մի նշանակություն չունի: Թող ձեզ լինի: Ձեզ հնարավորություն է տրված, որպեսզի վերջապես անպատիժ պղծեք մեր ողջ պայքարը` սկսած 88-ից: Բայց իմացեք, որ հնարավոր չէ պղծել ակունքները եւ ոգին` միաժամանակ վայելելով դրա բոլոր պտուղները: Դուք երազում եք սովետական ձեր Հայաստանը: Դուք կստանաք այն` 1987-ի սահմաններով եւ դա լավագույն դեպքում: Որովհետեւ կռվողը հաստատ դուք չեք լինելու, ինչպես եւ չեք եղել երբեք: Բարի երթ դեպի անդունդ, իմ նախկին հայրենակիցներ: Առաջ...: Բայց առաջվա Հայաստանն էլ երբեք չի լինելու:- hye
Վերջին լուրերը, Մարտ 07, 2008
Վ.ՊՈՒՏԻՆ. ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐԱԾ ՋԱՆՔԵՐԸ ԿՆՊԱՍՏԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ
Նախօրեին տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, Հայաստանում նախագահական ընտրություններից ...ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՄՏԱԴԻ՞Ր Է ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
11
Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ մտադիր է ռազմական գործողություն կատարել Լեռնային Ղարաբաղում: Ինչպես հաղորդում է մակեդոնական Makfax գործակալությունը, հղում անելով ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթի վրա, ...ՃԳՆԱԺԱՄ-ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԵՂՔՈՎ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՀԿ դիտարկման խմբի անդամների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխանը ձգձգվում է, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՊԱՅՔԱՐԵՆ ԻՆՉՊԵՍ ԴԱ ԱՆՈՒՄ ԵՆ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ
4
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն նախօրեին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Հանդիպմանը մասնակցել ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
Մարտի 6-ի լույս 7-ի գիշերը ադրբեջանական զինված կազմավորումները հերթական անգամ խախտել են կրակի դադարեցման ռեժիմը` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի հատվածում: Լեռնային Ղարաբաղի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՒ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԵՎՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
«Երկրի անվտանգության եւ կայունության համար պատասխանում են երկրի իշխանությունները, այլ ոչ թե եվրակառույցների ներկայացուցիչները»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի մամլո ...ԼՂՀ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐ
«ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Լեւոնարխ գյուղի շրջանում, ուր մարտի 4-ին Ադրբեջանի կողմից խախտվել է հրադադարի ռեժիմը, ադրբեջանական ...ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ
Մոտ ապագայում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպում չի նախատեսվում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար ...ԴՈՆ ԼԻՆՉ. ԿՈՍՈՎՈՆ ԿԱՐՈՂ Է ՆԱԽԱԴԵՊ ԴԱՌՆԱԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆՄԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Չնայած նրան, որ Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները տարբերվում են միմյանցից, Կոսովոն կարող է նախադեպ դառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության նման հակամարտությունների համար: Այդ մասին Բաքվում ...ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԻ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
1
«Ես միշտ կարծել եմ եւ այժմ էլ այդպես եմ մտածում, որ Լեռնային : Իսկ այդ փոխզիջումները պետք է խելամիտ լինեն»,-հայտարարել է Հայաստանի վարչապետ, ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիյսկայա գազետա» թերթին ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՊԱՇԽԱՐՀՈՒՄԸ ՄԻԱՅՆ ՕԳՏԱԿԱՐ ԿԼԻՆԻ ԹՈՒՐՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
«Մենք միշտ ասել ենք եւ շարունակում ենք հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է թեկուզ վաղը դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանի: Թուրքիան է, որ տարօրինակ պահանջներ ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է 53, ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ 16 ՄԱՐԴ
2
Մարտի 1-ին Երեւանում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 53, կալանավորվել 16 մարդ: Նախաքննության ընթացքում հարցաքննվել է 350 վկա, որոնցից 300-ը եղել են ընդդիմության ապօրինի ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՓՈՐՁՆ Ի ՍԿԶԲԱՆԵ ՏԱՊԱԼՄԱՆ ԷՐ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ
«Կարծես թե, իրոք Հայաստանում «գունավոր հեղափոխության» փորձ կատարվեց: Սակայն այն ի սկզբանե տապալման էր դատապարտված»,-հայտարարել է Հայաստանի վարչապետ, ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիյսկայա գազետա» ...ԱՄՆ-ԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԿԱ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման հիմնական թեման ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Է ՍՏԻ ԵՒ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱՅԻ ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐԸ
1
Ոչ մի քաղաքական նպատակ չի կարող ազդել Հայաստանի դատական իշխանությունների աշխատանքի վրա, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ մեկնաբանելով անկարգությունների համար ...Ս. ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐՈՒՍՏ ԱՆՑՅԱԼ ՈՒՆԵՆ, ՇԱՏ ԼԱՎ ՆԵՐԿԱ ԵՒ, ՎՍՏԱՀ ԵՄ, ՀԱՐՈՒՍՏ ԱՊԱԳԱ
«Հայ-ռուսական հարաբերությունները հարուստ անցյալ ունեն, շատ լավ ներկա եւ, վստահ եմ, հարուստ ապագա»,- հայտարարել է Հայաստանի վարչապետ, ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսսիյսկայա գազետա»-ին տված հարցացրույցում: ...ԵԱՀԿ ՄԽ-Ն ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱԿ-ՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱՁԵՒԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի հետ հանդիպմանը շոշափվել ...ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ PPK-Ի ԴԵՄ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ Է
2
«Լեռնային Ղարաբաղում Քրդական աշխատավորական կուսակցության (PPK) գրոհայինների դեմ թուրք-ադրբեջանական նախապատրաստվող գործողությունների մասին պարբերաբար հայտնվող տեղեկատվությունը տարբեր ԶԼՄ-ներում այնպիսի ...ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՑՐԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի ներքաղաքական զարգացումների եւ Ադրբեջանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում վերջերս սրված իրադրության վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով մարտի 7-ին ՀՀ պաշտպանության ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԼՄ-ՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԲՆՈՒՅԹ ԵՆ ԿՐՈՒՄ
1
: Այդ մասին Երեւանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: «Ես համաձայն չեմ, որ մենք փակում ենք անկախ ԶԼՄ-ները: Արտակարգ դրությունը ենթադրում է սահմանափակումներ, ...ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ
«Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցային գործընթացը շարունակվելու է սովորական հունով, սակայն մենք դեռեւս որեւէ առաջարկություն չենք ստացել հանդիպման մասին»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԻՐԱՎԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ
1
«Ընդդիմությունն ի սկզբանե սխալ ուղի էր վերցրել: Ընտրությունների հարցով ցանկացած հայտարարություն պետք է դիտարկվեր սկզբում Վարչական դատարանում եւ միայն հետո Սահմանադրական դատարանում (ՍԴ),- Երեւանում ճեպազրույցի ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպաններին եւ Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀՀ ԱԳՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ՝ ԼՂՀ ԱԳՆ 15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ. ԱՅՍՕՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՇԱՏ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ՀԱՄՇԵՆԻ ԵՒ ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ
ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՈՉՆՉԱՑՆԵ՞Լ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ, ԻՆՉՊՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՒ
ԿԱՌՈՒՅՑ Է ՍՏԵՂԾՎԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՒՅՐ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԶՈՀԸ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ԵՐԿՐԱՊԱՀ» ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ

ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՄՏԱԴԻ՞Ր Է ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՀՐԴԵՀՎԵԼ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ «ՇԱՄԻՐԱՄ» ՍՐՃԱՐԱՆԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԴ՝ ԵԼՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ԻՐԵՆ ԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՑ ՀԻՆԳԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶՎԵԼ Է
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՑՐԵԼՈՒՑ ԲԱՑԻ, ԱՅԼ ԵԼՔ ՉՈՒՆԵԻՆ

Վ.ՊՈՒՏԻՆ. ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐԱԾ ՋԱՆՔԵՐԸ ԿՆՊԱՍՏԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՊԱՅՔԱՐԵՆ ԻՆՉՊԵՍ ԴԱ ԱՆՈՒՄ ԵՆ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՄԵԾ ԹՎՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՏԱՐԱԾՈՒՄ ԵՆ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1837 Ծնվեց դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Գևորգ Չմշկյանը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1880 Մշակվեց Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերությունը: Նրա միջոցներով Թիֆլիսում գործում էր 10 ծիսական - եկեղեցական դպրոց և 1 մանկապարտեզ: Այն գործեց շուրջ 40 տարի և լուծարվեց 1921 թվականի գարնանը:
- 1895 Սարգիս Կուկունյանն ու նրա ընկերները աքսորվեցին Սիբիր, Սախալին: (Վախճ. 1913թ.-ին, Օրլոյի տաժանակիրների բանտում):
- 1896 Ծնվեց հայ բեմի վարպետ՝ Վրաստանի վաստակավոր արտիստուհի, Թիֆլիսի հայ պետական դրամայի հիմնադիրներից մեկը Օլգա Մայսուրյանը:
- 1903 Ծնվեց խորհրդային բանակի գեներալ-մայոր Կոնստանտին Լազարևը: Հայրենական մեծ պատերազմում եղել է շտաբի պետ, դիվիզիաների հրամանատար:
- 1923 Երևանի պետթատրոնում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ հեղինակի ղեկավարությամբ:
- 1929 Ծնվեց թատրոնի և կինոյի դերասան, հանրապետության ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանը: (Վախճ. 1988թ. օգոստոսի 31):
- 1948 Մահացավ հայ քիմիկոս, Երևանի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ստեփան Ղամբարյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

