
Հրատարակված է Մարտ 07, 2008
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՊԱՅՔԱՐԵՆ ԻՆՉՊԵՍ ԴԱ ԱՆՈՒՄ ԵՆ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ
- ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն նախօրեին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը եւ դեսպանության քաղաքական եւ տնտեսական հարցերով պատասխանատու Սթիվեն Բենքսը: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում ետընտրական շրջանում առաջացած իրավիճակին, դրանից հնարավորինս արագ դուրս գալու հնարավորություններին, ինչպես նաեւ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի շփման գծում մարտի 4-ին զինադադարի ռեժիմի խախտման դեպքից հետո, այլեւս նման դեպքերը բացառելու ուղղությամբ գործադրված ջանքերին ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմային: ՀՀ վարչապետին ներկայացնելով իր այցի նպատակը, ըստ որի ԱՄՆ պետքարտուղարի կողմից գործուղվել է Հայաստան` տարբեր կողմերի հետ հանդիպումների արդյունքում պատկերացում կազմելու առկա իրավիճակի մասին եւ փոխանցելու որոշակի ուղերձներ, պարոն Բրայզան Սերժ Սարգսյանին ասել է, թե մինչ հանդիպումը հասցրել է հեռուստատեսությամբ լսել այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետի կառուցողական խոսքը եւ շատ ուրախ է այն շեշտադրումների համար, որոնք կային այդ խոսքում. «Դա այն էր, ինչ ես ակնկալում էի, որ մեր հանդիպման արդյունքում կլսեի Ձեզնից, բայց Դուք, ի ուրախություն ինձ, արդեն իսկ հնչեցրել եք»,-ասել է Մեթյու Բրայզան: Ըստ նրա, ժամանակն է լարվածությունը վերացնելու, բոլորը պետք է պատասխանատվություն հանդես բերեն եւ գիտակցեն, որ պետք է վերականգնվի այն դրականը, ինչ ուներ Հայաստանը մինչ այս իրավիճակը: Խոսելով հայտարարված արտակարգ դրության մասին եւ նշելով, որ այն, բնականաբար, չի կարող անվերջ շարունակվել, ու ներկայումս ջանքերը պետք է ուղղվեն նաեւ այդ խնդրի լուծմանը, Մեթյու Բրայզան համակարծիք է եղել վարչապետի հետ, որ արտակարգ դրությունը, իրոք, մի գործիք է, որը թույլ է տալիս լարվածությունը թուլացնել եւ գործընթացներն ուղղորդել դեպի իրենց բնականոն հուն: Նա ընդգծել է, որ անհնար է առաջ գնալ ժողովրդավարության ուղով, եթե երկրում չկա կարգ ու կանոն: Սերժ Սարգսյանը նշել է, որ այսօրվա կառավարության նիստում որեւէ արտառոց հայտարարություն չի արել: Ասել է այն, ինչ ասում է արդեն մի քանի ամիս: Նա ընդգծել է, որ, անշուշտ, պետք է շարունակել երկխոսությունը բոլոր այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում են իշխանությունների հետ աշխատել, իսկ ովքեր չեն ցանկանում` ըստ վարչապետի, նույնպես մեր քաղաքացիներն են, ովքեր օրենքի սահմաններում գործելու պարագայում, կարող են մտածել, ինչ ուզում են, բայց օրենքը խախտելու դեպքում` պետք է պատասխան տան իրենց գործողությունների համար: Նա նշել է, որ ծայրահեղականների դեմ ՀՀ իշխանությունները պայքարելու են, ինչպես Միացյալ Նահանգներում: Վարչապետի խոսքերով, որպեսզի իրավիճակը կայունանա, պետք է նաեւ օբյեկտիվ եւ ճիշտ գնահատականներ տրվեն բոլոր կողմերից: «Ես կարծում եմ, որ մենք դեռեւս շատ անելիքներ ունենք եւ, իրոք, կպայքարենք երկրում իրավիճակը կայունացնելու եւ բարեփոխումները շարունակելու համար: Վստահ եմ, որ մեզ հաջողվելու է: Մեզ այժմ միայն մի բան է անհրաժեշտ` կարգ ու կանոն»,- ասել է Սերժ Սարգսյանը: Հանդիպման ժամանակ Մեթյու Բրայզան նշել է, որ վերջին մի քանի տարիներին հնարավորություն է ունեցել ավելի լավ ճանաչել Սերժ Սարգսյանին, նրա հետ հանդիպումներում քննարկել հարցեր, որոնք երկկողմ հարաբերությունների օրակարգում են գտնվում: «Դուք հատուկ առաջնորդ եք: Սկզբունքորեն մենք Ձեզ սատարում ենք: Ես ու նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կարծում ենք, որ Դուք ունեք այն տեսլականը եւ մոտեցումները, որ մենք ուզում ենք տեսնել համատեղ ծրագրերի իրականացման համար: Մենք ուզում ենք, որ Դուք հաջողություն ունենաք, եւ հաջողություն ունենա Հայաստանը»,- ասել է Մեթյու Բրայզան:

Քննարկում
RAFFI գրել է:
TU KYOT SERJ .UM TEM EWS BAYKARELU YERPOR KEZ MNAZEL E MI KANI OR HAYVAN KO GASHIN PRGIR ZOROV ISHXANUTUYUN JEN BAHUM
hye գրել է:
YOUTUBE Նույնիսկ Սուրբ Սարգիսում
Բնօրինակ
Մարտի 9-ին, առավոտյան ժամը 11-ին Սուրբ Սարգիս եկեղեցիում կիրակնօրյա պատարագի ժամանակ, որն անց էր կացվում բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, տեղի է ունեցել պրոիշխանական պրոպագանդա: Տեր Շահե քահանան, որն անձամբ վարում էր պատարագը, բարձրացել է բեմ և բարձրախոսով սկսել խոսել այնտեղ հավաքված բազմության հետ: Նա իր խոսքն սկսել է աստվածաշնչյան սաղմոսներից
օրինակներ բերելով, որոնք անմիջապես առնչվում են մեր իրականության հետ: Նա մասնավորապես ասել է, որ ժողովուրդն ունի երկու տեր. վերևում ` Աստված, ներքևում` իր թագավորը: Ներկաներից շատերն արդեն սկսել են, ինչպես ասում են, գլխի ընկնել, թե քահանան որ ուղղությամբ է շարունակելու իր քարոզը: Եվ նրանք չեն սխալվել. տեր Շահեն սկսել է գովերգել իշխանություններին, պատարագ լսելու և Աստծո հետ հաղորդակցվելու եկած ժողովուրդը համբերատար լսել է նրա գովասանքի խոսքերը, սակայն նրա համբերության բաժակն ի վերջո լցվել է, երբ քարոզիչը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին համեմատել է չար ուժի` սատանայի հետ: Նա ասել է մոտավորապես հետևյալը. §Չար ուժը /Լևոն Տեր-Պետրոսյանը/, հպարտության մեղքի մեջ ընկած, իբրև թե ինքը հաղթել է, Ազատության հրապարակում մեկ շաբաթ շարունակ պահեց ժողովրդին` նրան խաբելով, մոլորեցնելով: Իսկ հետո հրահրեց անկարգություններ ու վայրենություններ, որոնք իրենց գագաթնակետին հասան Մյասնիկյանի հրապարակում մարտի մեկին: Այդ հանցագործ ուժը, վերջիվերջո, հրաժարվեց ժողովրդից, լվացավ ձեռքերը և քաշվեց մի կողմ` նրան վերածելով խառնամբոխի: Բոլորս ականատես եղանք թալանի, վայրագությունների, իսկ ով կարող է թալան կազմակերպել, իհարկե, նա, ով ժամանակին թալանով ու սպանություններով է զբաղվել¦: Նա նաև չմոռացավ նշել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն անգամ չի ընդունել Հայոց կաթողիկոսին` նրա առջև փակելով իր տան դռները, իսկ նման բան, ըստ տեր Շահե քահանայի, կարող է անել միայն ոչ քրիստոնյա մարդը: Այս ամենը լսելով` ներկաներից շատ-շատերը, համբերությունից դուրս եկած, թողել ու դուրս են եկել Աստծո տաճարից, որն այսօր դարձել է լուտտանքներ թափելու, քաղաքական պրոպագանդա տարածելու վայր: Նրանք դուրս են եկել` կատաղությունից հայհոյելով բոլոր քարոզիչներին, որոնք առանց հաշվի առնելու ժողովրդի լարված հոգեկան վիճակը և երկրում հայտարարված արտակարգ դրությունը, փորձում են նորից ժողովրդի մեջ արթնացնել չարություն և ատելություն, տարանջատել նրան սևի ու սպիտակի: Նրանց թվում են եղել նաև սփյուռքից ժամանած հայ քրիստոնյաներ, որոնք այս միջադեպը որակել են որպես մեծ խայտառակություն այն մարդկանց կողմից, որոնք կոչված են համախմբելու և բարություն ու խաղաղություն սփռելու մարդկանց հոգիներում: Նրանք իրենց վրդովմունքն են արտահայտել արդեն եկեղեցու պատերից դուրս: Նրանցից շատերը նույնիսկ բարձրաձայնել են հետևյալը. §Բոլոր դռները պետք է փակվեն այն կաթողիկոսի առաջ, ով ………………. սեփականատեր է¦:
Այդ մարդիկ այսօր մեկընդմիշտ հասկացան, որ սրբավայր հանդիսացող Աստծո տաճարն այլևս չի ծառայում իր նշանակությանը, որ հանգստության, բարության, հաշտության խորհրդանիշ հանդիսացող վերջին ամրոցն էլ պղծվեց:
ARMENIA TRUE VALUE SERZH SARGSYAN. KHNDRUM EM NAYRK. A M O T.
...... գրել է:
http://www.youtube.com/watch?v=zqfC-eKBXUo&feature=related
Վերջին լուրերը, Մարտ 07, 2008
Վ.ՊՈՒՏԻՆ. ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐԱԾ ՋԱՆՔԵՐԸ ԿՆՊԱՍՏԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ
Նախօրեին տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, Հայաստանում նախագահական ընտրություններից ...ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՄՏԱԴԻ՞Ր Է ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
11
Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ մտադիր է ռազմական գործողություն կատարել Լեռնային Ղարաբաղում: Ինչպես հաղորդում է մակեդոնական Makfax գործակալությունը, հղում անելով ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթի վրա, ...ՃԳՆԱԺԱՄ-ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԵՂՔՈՎ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՀԿ դիտարկման խմբի անդամների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխանը ձգձգվում է, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՊԱՅՔԱՐԵՆ ԻՆՉՊԵՍ ԴԱ ԱՆՈՒՄ ԵՆ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ
4
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն նախօրեին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Հանդիպմանը մասնակցել ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
Մարտի 6-ի լույս 7-ի գիշերը ադրբեջանական զինված կազմավորումները հերթական անգամ խախտել են կրակի դադարեցման ռեժիմը` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի հատվածում: Լեռնային Ղարաբաղի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՒ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԵՎՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
«Երկրի անվտանգության եւ կայունության համար պատասխանում են երկրի իշխանությունները, այլ ոչ թե եվրակառույցների ներկայացուցիչները»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի մամլո ...ԼՂՀ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐ
«ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Լեւոնարխ գյուղի շրջանում, ուր մարտի 4-ին Ադրբեջանի կողմից խախտվել է հրադադարի ռեժիմը, ադրբեջանական ...ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ
Մոտ ապագայում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպում չի նախատեսվում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար ...ԴՈՆ ԼԻՆՉ. ԿՈՍՈՎՈՆ ԿԱՐՈՂ Է ՆԱԽԱԴԵՊ ԴԱՌՆԱԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆՄԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Չնայած նրան, որ Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները տարբերվում են միմյանցից, Կոսովոն կարող է նախադեպ դառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության նման հակամարտությունների համար: Այդ մասին Բաքվում ...ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԻ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
1
«Ես միշտ կարծել եմ եւ այժմ էլ այդպես եմ մտածում, որ Լեռնային : Իսկ այդ փոխզիջումները պետք է խելամիտ լինեն»,-հայտարարել է Հայաստանի վարչապետ, ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիյսկայա գազետա» թերթին ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՊԱՇԽԱՐՀՈՒՄԸ ՄԻԱՅՆ ՕԳՏԱԿԱՐ ԿԼԻՆԻ ԹՈՒՐՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
«Մենք միշտ ասել ենք եւ շարունակում ենք հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է թեկուզ վաղը դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանի: Թուրքիան է, որ տարօրինակ պահանջներ ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է 53, ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ 16 ՄԱՐԴ
2
Մարտի 1-ին Երեւանում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 53, կալանավորվել 16 մարդ: Նախաքննության ընթացքում հարցաքննվել է 350 վկա, որոնցից 300-ը եղել են ընդդիմության ապօրինի ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՓՈՐՁՆ Ի ՍԿԶԲԱՆԵ ՏԱՊԱԼՄԱՆ ԷՐ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ
«Կարծես թե, իրոք Հայաստանում «գունավոր հեղափոխության» փորձ կատարվեց: Սակայն այն ի սկզբանե տապալման էր դատապարտված»,-հայտարարել է Հայաստանի վարչապետ, ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիյսկայա գազետա» ...ԱՄՆ-ԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԿԱ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման հիմնական թեման ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Է ՍՏԻ ԵՒ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱՅԻ ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐԸ
1
Ոչ մի քաղաքական նպատակ չի կարող ազդել Հայաստանի դատական իշխանությունների աշխատանքի վրա, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ մեկնաբանելով անկարգությունների համար ...Ս. ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐՈՒՍՏ ԱՆՑՅԱԼ ՈՒՆԵՆ, ՇԱՏ ԼԱՎ ՆԵՐԿԱ ԵՒ, ՎՍՏԱՀ ԵՄ, ՀԱՐՈՒՍՏ ԱՊԱԳԱ
«Հայ-ռուսական հարաբերությունները հարուստ անցյալ ունեն, շատ լավ ներկա եւ, վստահ եմ, հարուստ ապագա»,- հայտարարել է Հայաստանի վարչապետ, ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսսիյսկայա գազետա»-ին տված հարցացրույցում: ...ԵԱՀԿ ՄԽ-Ն ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱԿ-ՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱՁԵՒԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի հետ հանդիպմանը շոշափվել ...ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ PPK-Ի ԴԵՄ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ Է
2
«Լեռնային Ղարաբաղում Քրդական աշխատավորական կուսակցության (PPK) գրոհայինների դեմ թուրք-ադրբեջանական նախապատրաստվող գործողությունների մասին պարբերաբար հայտնվող տեղեկատվությունը տարբեր ԶԼՄ-ներում այնպիսի ...ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՑՐԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի ներքաղաքական զարգացումների եւ Ադրբեջանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում վերջերս սրված իրադրության վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով մարտի 7-ին ՀՀ պաշտպանության ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԼՄ-ՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԲՆՈՒՅԹ ԵՆ ԿՐՈՒՄ
1
: Այդ մասին Երեւանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: «Ես համաձայն չեմ, որ մենք փակում ենք անկախ ԶԼՄ-ները: Արտակարգ դրությունը ենթադրում է սահմանափակումներ, ...ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ
«Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցային գործընթացը շարունակվելու է սովորական հունով, սակայն մենք դեռեւս որեւէ առաջարկություն չենք ստացել հանդիպման մասին»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԻՐԱՎԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ
1
«Ընդդիմությունն ի սկզբանե սխալ ուղի էր վերցրել: Ընտրությունների հարցով ցանկացած հայտարարություն պետք է դիտարկվեր սկզբում Վարչական դատարանում եւ միայն հետո Սահմանադրական դատարանում (ՍԴ),- Երեւանում ճեպազրույցի ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպաններին եւ Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՄՆ-ՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՒ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ Է ԱՆՑԵԼ ԿԻՊՐՈՍԻ ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ 34-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՓՈՐՁԱԳԵՏ. ԹՈՒՐՔ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ ՀԱՇՎԻ ՉԱՌՆԵԼՈՎ ԲԱՔՎԻ ՇԱՀԵՐԸ
ԲԱՔՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ «ԵՆԹԱՏԵՔՍՏ ՉՈՐՈՆԵԼ» ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐՈՒՄ
ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՀՀ ՂԵԿԱՎԱՐ. ԲԱՔՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՍՏԻՊԵԼ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ ՄԵՂՄԵԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՒՅՐ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԶՈՀԸ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ԵՐԿՐԱՊԱՀ» ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ

ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՄՏԱԴԻ՞Ր Է ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՀՐԴԵՀՎԵԼ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ «ՇԱՄԻՐԱՄ» ՍՐՃԱՐԱՆԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԴ՝ ԵԼՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ԻՐԵՆ ԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՑ ՀԻՆԳԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶՎԵԼ Է
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՑՐԵԼՈՒՑ ԲԱՑԻ, ԱՅԼ ԵԼՔ ՉՈՒՆԵԻՆ

Վ.ՊՈՒՏԻՆ. ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐԱԾ ՋԱՆՔԵՐԸ ԿՆՊԱՍՏԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՊԱՅՔԱՐԵՆ ԻՆՉՊԵՍ ԴԱ ԱՆՈՒՄ ԵՆ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՄԵԾ ԹՎՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՏԱՐԱԾՈՒՄ ԵՆ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1837 Ծնվեց դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Գևորգ Չմշկյանը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1880 Մշակվեց Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերությունը: Նրա միջոցներով Թիֆլիսում գործում էր 10 ծիսական - եկեղեցական դպրոց և 1 մանկապարտեզ: Այն գործեց շուրջ 40 տարի և լուծարվեց 1921 թվականի գարնանը:
- 1895 Սարգիս Կուկունյանն ու նրա ընկերները աքսորվեցին Սիբիր, Սախալին: (Վախճ. 1913թ.-ին, Օրլոյի տաժանակիրների բանտում):
- 1896 Ծնվեց հայ բեմի վարպետ՝ Վրաստանի վաստակավոր արտիստուհի, Թիֆլիսի հայ պետական դրամայի հիմնադիրներից մեկը Օլգա Մայսուրյանը:
- 1903 Ծնվեց խորհրդային բանակի գեներալ-մայոր Կոնստանտին Լազարևը: Հայրենական մեծ պատերազմում եղել է շտաբի պետ, դիվիզիաների հրամանատար:
- 1923 Երևանի պետթատրոնում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ հեղինակի ղեկավարությամբ:
- 1929 Ծնվեց թատրոնի և կինոյի դերասան, հանրապետության ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանը: (Վախճ. 1988թ. օգոստոսի 31):
- 1948 Մահացավ հայ քիմիկոս, Երևանի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ստեփան Ղամբարյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

