
Հրատարակված է Մարտ 06, 2008
ԱՄՆ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊՈՎ
- ԱՄՆ-ն ափսոսանք է հայտնում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական միջադեպի առիթով: Այդ մասին Պետդեպարտամենտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թոմ Քեյսին: Նրա խոսքերով, Բաքու է ժամանել ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, որը քննարկել է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավարի հետ հեռախոսազրույցում: Ինչպես հաղորդել է ինքը Բրայզան, Երեւանում նա մտադիր է հանդիպել Հայաստանի կառավարության պաշտոնյաների եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ՝ նպաստելու համար նրանց միջեւ երկխոսության հաստատմանը ներքաղաքական ճգնաժամի կարգավորման նպատակով, որն առաջացել է նախագահական ընտրություններից հետո: Թոմ Քեյսին ընդգծել է նաեւ, որ հակամարտության գոտում միջադեպի կրկնություն չի եղել: «Մենք հուսով ենք, որ նման իրավիճակը կպահպանվի»,-ասել է նա: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է նաեւ, որ այժմյան մարտական բախումները Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինվորական ստորաբաժանումների միջեւ մտահոգում են Բուշի վարչակազմին: «Կատարվածը ցույց է տալիս, որ կողմերին անհրաժեշտ է համագործակցել ԵԱՀԿ ՄԽ-ի հետ՝ իրավիճակի դիվանագիտական կարգավորման նպատակով»,-ասել է Քեյսին: Ինչ վերաբերում է Մեթյու Բրայզայի հինգշաբթի օրը Երեւանում ունենալիք խորհրդակցություններին, ապա Թոմ Քեյսին հաստատել է, որ առաջին հերթին խոսքը գնալու է նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին, որի արդյունքները ընդդիմությունը վիճարկում է: «Այժմ, երբ իրավիճակը հանդարտվել է, ամերիկյան իշխանությունների տեսակետից, չափազանց կարեւոր է, որ վերացվի մարտի 1-ին Երեւանում հայտարարված արտակարգ դրությունը: Մենք նաեւ մտահոգված ենք այն սահմանափակումներով, որոնք դրվել են մամուլի, այդ թվում «Ազատություն» եւ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանների գործունեության վրա, եւ կցանկանայինք, որ այդ սահմանափակումները վերանային: Դա կարեւոր է ոչ միայն մեզ համար, այլ առավելապես Հայաստանի ժողովրդի համար՝ լրատվությանը հասու լինելու համար»,-ասել է Թոմ Քեյսին:

Վերջին լուրերը, Մարտ 06, 2008
ԵԱՀԿ. ՑԱՆԿԱՑԱԾ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ ԿԱՐՈՂ Է ՎՆԱՍ ՀԱՍՑՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան լուրջ մտահոգություն է հայտնել մարտի 4-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ: Ի.Կաներվան կոչ է արել կողմերին առավելագույն ...ՆԱՏՕ-Ն ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
«Վերջերս Հայաստանում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք մտահոգում են մեզ, ես ի նկատի ունեմ ցույցերը, անկարգությունները, դրանց ճնշումը, արտակարգ դրություն հայտարարելը: Մենք կքննարկենք այդ հարցերը Հայաստանի ...ՎԱՏԻԿԱՆԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՐԳԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնեն Հայաստանում ընթացող այցի շրջանակներում այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նա ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշարձանին, ինչպես նաեւ անվանական ...ԱՄՆ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊՈՎ
ԱՄՆ-ն ափսոսանք է հայտնում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական միջադեպի առիթով: Այդ մասին Պետդեպարտամենտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ ...ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲ. ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ՈՂՋ ՄԵՂՔՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայ-ադրբեջանական սահմանում այսօր եւս եղել է փոխհրաձգություն, սակայն իրավիճակը լիովին վերահսկվում է: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՎԱՏԻԿԱՆԻ ՋԱՆՔԵՐԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի պետական քարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է նախագահի մամլո ...ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆ. ԲԱՔՈՒՆ ԱՐՅՈՒՆՈՏ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԵՂՔԸ ԲԱՐԴՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՎՐԱ
ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը ղարաբաղյան կողմի խնդրանքով տեղեկացրել է ԵԱՀԿ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, ինչպես նաեւ նպատակ ունենալով անհապաղ վերականգնել ստատուս-կվոն եւ հրադադարի ռեժիմը, փորձել է ուղիղ հեռախոսակապով ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ՄՆՈՒՄ ՀԱՊԿ ԵՒ ՆԱՏՕ-Ի ԳԾՈՎ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, այս տարի Հայաստանում կանցնեն ՀԱՊԿ պլանային զորավարժություններ ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐ ՉԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ
Մարտի 6-ի դրությամբ : Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, արտակարգ դրության ռեժիմի պահանջները կատարում ...ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱՐԿՄԱՆ ՀԱՅՑԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը հինգշաբթի Սահմանադրական դատարանի նիստում հանդես է եկել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման հայցը մերժելու վերաբերյալ միջնորդությամբ: ...ԼՂՀ ԱԳՆ-Ն ՊԱՀԱՆՋԵԼ Է ՃԳՆԱԺԱՄ-ԴԻՏԱՐԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ
Մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը նոտա է հղել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ` պահանջելով ճգնաժամ-դիտարկում անցկացնել Լեռնային Ղարաբաղի ...ANCA. ԱՄՆ-Ն ՊԵՏՔ Է ԸՆԴԱՐՁԱԿԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ
Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակման մասին եւ հայտարարել է, որ Ադրբեջանը սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ շահերի համար, որը պաշտպանում ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՈՒ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
2008 թվականի փետրվարի 20-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ յուրացնելուն ուղղված զանգվածային ...ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍՎԵԼ ԹՈՒՐՔ ԳՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՎ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր Անկարայում անցնելու է առաջին դատական նիստը, որը հարուցվել է թուրք գրող Թեմել Դեմիրերի նկատմամբ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, 2007 թվականի հունվարի 20-ին, ...ԼՂՀ ԱԳՆ-Ն ԿԱՋԱԿՑԻ ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ ՃԳՆԱԺԱՄ-ԴԻՏԱՐԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Մարտի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը դիմել էր ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ` պահանջելով ճգնաժամ-դիտարկում անցկացնել Լեռնային Ղարաբաղի եւ ...ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԱՐՏԵԼ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մարտի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերտ Արենսին առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն ...ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏ. ՄԻԱՅՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՊԻՏԻ ՈՐՈՇԻ` ԱՐԴԱՐ ԵՆ ԵՂԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԹԵ ՈՉ
Մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտին, որ մեր երկրում է հետընտրական փաստահավաք առաքելությամբ: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԱՊԿ ՈՒ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐԱԿԱՊԵՍ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԴՈՒՐՍ ԿԲԵՐԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ
ՂԱՐԱԲԱՂԸ ԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է, ԵՒ ԱՅԴ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ԱՐՏԵՐԿՐԻ ՇԱՏ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ԵՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆՑԵԼ ՀԱՅ ԵՒ ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՋԵՒ
ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՒՅՐ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԶՈՀԸ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ԵՐԿՐԱՊԱՀ» ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՀՐԴԵՀՎԵԼ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ «ՇԱՄԻՐԱՄ» ՍՐՃԱՐԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է «ԻՄՊԻՉՄԵՆՏ» ԱՐՄԱՏԱԿԱՆ-ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇԻՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԴ՝ ԵԼՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ԻՐԵՆ ԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՑ ՀԻՆԳԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶՎԵԼ Է
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՑՐԵԼՈՒՑ ԲԱՑԻ, ԱՅԼ ԵԼՔ ՉՈՒՆԵԻՆ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՄԵԾ ԹՎՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՏԱՐԱԾՈՒՄ ԵՆ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՇԵՆՔԻ ՄՈՏ ԵՆ ԲԵՐՎԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԵՒ ՋՐՑԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ
ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲ. ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ՉԻ ԿՐԱԿԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1857 Մահացավ լեզվագետ, գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Անդրեաս Փափազյանը: (Ծնվ. 1806թ.-ին, Կ. Պոլսում):
- 1894 Թիֆլիսում ծնվեց հայ ազգային բալետի հիմնադիրներից մեկը՝ բալետի հայտնի դերասան և բալետմեյստեր, հանրապետության ժողովրդական արտիստ Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան):
- 1905 Մահացավ երաժշտագետ և կոմպոզիտոր Մակար Եկմալյանը: (Ծնվ. 1856 թ.):
- 1916 Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքվեց «Սայքս-Պիկո»-յի գաղտնի համաձայնագիրը՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման մասին:
- 1921 Երևանում ստեղծվեց «Արարատ» տրեստը:
- 1924 Հանրապետության կենտգործկոմի դեկրետով հիմնադրվեց Հայաստանի պետական կենտրոնական դիվանը՝ արխիվը: Ներկայում մեր արխիվում հաշվվում է մոտ երեք միլիոն փաստաթուղթ, որոնցից ամենահինը թվագրված է 1630-ական թվականներով:
- 1926 Երևանում հիմնադրվեց առաջին կարի ֆաբրիկան:
- 1945 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը՝ Խորհրդային Միության հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանին «Ոսկե Աստղ» երկրորդ շքանշանով պարգևատրելու և, որպես ԽՍՀՄ կրկնակի հերոս, նրա բրոնզե կիսանդրին ծննդավայրում կանգնեցնելու մասին:
- 1955 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ չորրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
- 1974 ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Հանձնաժողովը քննարկումների ընթացքում 1915-ի Մեծ եղեռնը բնութագրեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
- 1992 Ադրբեջանական մեծաքանակ ուժերը գրավեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանցի գյուղը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

