
Հրատարակված է Մարտ 03, 2008
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՀՈՒՍՈՎ ԵՆ, ՈՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇՈՒՏՈՎ ԿՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎԻ
- Մարտի 1-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Դենիել Ֆրիդի եւ նրա օգնական՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի հետ: Ինչպես պարոն Ֆրիդը, այնպես էլ պարոն Բրայզան հույս են հայտնել, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը կհանգուցալուծվի քաղաքական երկխոսության եւ բռնություններից խուսափելու ճանապարհով: Ֆրիդն ու Բրայզան նաեւ հույս են հայտնել, որ Հայաստանի իշխանություններին կհաջողվի արագորեն վերականգնել երկրի կայունությունն ու հասարակական կարգը: Վարչապետ Սերժ Սարգսյանը վստահեցրել է զրուցակիցներին, որ ՀՀ կառավարությունն ամեն ինչ կանի բռնություններից խուսափելու եւ հասարակական կարգն ու կայունությունը վերականգնելու ուղղությամբ: Վարչապետը նաեւ շնորհակալություն է հայտնել ամերիկյան գործընկերներին՝ զորակցության համար: Հիշեցնենք, որ մարտի 1-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Երեւանում հաստատվել է արտակարգ դրություն 20 օր ժամկետով:

Վերջին լուրերը, Մարտ 03, 2008
ԸՍՏ ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԸ
Ըստ ՌԴ ԿԸՀ-ի նախնական տվյալների, առաջին իսկ փուլում Ռուսաստանի նախագահ է ընտրվել Դմիտրի Մեդվեդեւը, որը մարտի 2-ին կայացած ընտրություններում հավաքել է ընտրողների ձայների 70, 21 տոկոսը: Երկրորդ տեղում է՝ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՒՅՐ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԶՈՀԸ
15
Հայաստանի վարչապետ, ՀՀ նորանշանակ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ մասնավորապես, ասված է. «Սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով մեր ժողովուրդը ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ԵՐԿՐԱՊԱՀ» ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ
9
Մարտի 2-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Երեւանի Շահումյան հրապարակի մերձակայքից տաքսի մեքենայով դեպքի վայրից փախուստի դիմելիս, ՀՀ ոստիկանություն բերման է ենթարկվել ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ ...ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՀՊԱՆԵԼ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԸ
Մայրաքաղաքում երեկ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետ—անքով եւ առաջնորդվելով մեր երկրում կայունությունը վերականգնելու եւ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու հրամայականով, Հայաստանի ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ, ՀՐԱՀՐԻՉՆԵՐՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿՐԵԼՈՒ ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՒ
Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Քննարկման հիմնական թեման եղել է նախորդ օրն ընդդիմության կողմից հրահրված ...ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՑՐԵԼ ԵՆ ՔՐԴԵՐԻ ՑՈՒՅՑԸ
Թուրքիայում զանգվածային ծեծկռտուքով է ավարտվել Քրդական աշխատավորական կուկսակցության կողմնակիցների ցույցը Ստամբուլում: Մի քանի հարյուր հոգի, կարգախոսներ վանկարկելով ի պաշտպանություն Քրդական աշխատավորական ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ. ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՍ ԼԻՆԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
6
Ելույթ ունենալով ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ասել է, որ Երեւանում կատարված իրադարձությունները ոչ շիտակ քաղաքականության արդյունք են եւ պատահածը պետք է դաս լինի բոլորիս ...ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ
Եվրոպայի Խորհուրդը մտահոգված է Երեւանում կատարված վերջին իրադարձություններով եւ արտակարգ դրության հայտարարմամբ: Այդ մասին ասվում է ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հայտարարության մեջ: Նրա կարծիքով, հետաքննությունը ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ
Հայաստանի Սահմանադրական դատարանը միավորել է Հայաստանի նախագահության երկու թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների գանգատարկման ...ՌԴ ԱԳՆ. ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՓՍՈՍԱՆՔՈՎ ԵՆ ԸՆԿԱԼԵԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մոսկվայում ափսոսանքով են ընկալել տեղեկությունները Երեւանում վերջին իրադարձությունների մասին: Անկեղծ ցավակցություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին եւ մերձավորներին: Այդ մասին ...ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ՎԱՏԻԿԱՆԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
Մարտի 2-6-ը Վատիկանի պետական քարտուղար, Ն. Ս. Կարդինալ Տարչիզիո Բերտոնեի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան հետաձգվում է: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ կարդինալ Բերտոնեն ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
1
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Մեդվեդեւին: Ուղերձում ասված է.«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` Ռուսաստանի Դաշնության նախագահի ...ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՀՈՒՍՈՎ ԵՆ, ՈՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇՈՒՏՈՎ ԿՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎԻ
Մարտի 1-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Դենիել Ֆրիդի եւ նրա օգնական՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի ...ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՍՏԱՐԱ ԶԱԳՈՐԱ ՔԱՂԱՔԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
...ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԳՆ-Ն ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ
Ուկրաինայի ԱԳՆ-ն զսպվածության եւ լարվածության աճ հրահրող ցանկացած քայլերից հրաժարվելու կոչ է անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին: Այդ մասին է ասվում արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՍՈՖԻԿՈ ՉԻԱՈՒՐԵԼԻԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
1
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի դերասանուհի Սոֆիկո Չիաուրելիի ընտանիքին: Հեռագրում ասված է.«Վշտի խոր զգացումով տեղեկացանք թատրոնի եւ կինոյի մեծ դերասանուհի, հայ ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՒՅՐ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԶՈՀԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ Բ-Ի ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ԵՐԿՐԱՊԱՀ» ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՀՐԴԵՀՎԵԼ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ «ՇԱՄԻՐԱՄ» ՍՐՃԱՐԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է «ԻՄՊԻՉՄԵՆՏ» ԱՐՄԱՏԱԿԱՆ-ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇԻՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՑ ՀԻՆԳԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶՎԵԼ Է
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՑՐԵԼՈՒՑ ԲԱՑԻ, ԱՅԼ ԵԼՔ ՉՈՒՆԵԻՆ

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՇԵՆՔԻ ՄՈՏ ԵՆ ԲԵՐՎԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԵՒ ՋՐՑԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ
ՀՀ ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1842 Թիֆլիսում ծնվեց հայ մեծ բարերար, խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանը: Հովանավորել է Էջմիածնի Մայր տաճարին, հիմնել է կրթօջախներ Պոլսում, Թիֆլիսում, Կարինում և այլուր, կառուցել Ներսիսյան դպրոցի նոր շենքը:
- 1872 Վանում հիմնվեց «Միություն ի փրկություն» գաղտնի ընկերությունը:
- 1878 Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը, որը թե Ռուսաստանի, թե Հայաստանի համար շահավետ էր, բայց մի քանի ամիս անց, Բեռլինի կոնգրեսում, պայմանագիրը վերանայվեց, և կրկին հայկական հողերի զգալի մասն անցավ Թուրքիային:
- 1905 Սկսվեցին հայ թաթարական կռիվները:
- 1918 Մի կողմից Ռուսաստանի և մյուս կողմից՝ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև կնքված հաշտության պայմանագրին հարակից ստորագրվեց Ռուս-Թուրքական լրացուցիչ պայմանագիր:
- 1918 Ստորագրվեց Բրեստի պայմանագիրը:
- 1920 Նոր Նախիջևանում լույս է տեսնում բոլշևիկյան «Բանվորի կռիվը» թերթը հայերեն:
- 1930 Բացվեց Համազգային ճեմարանը:
- 1935 Ծնվել է անվանի արձակագիր Հրանտ Մաթևոսյանը:
- 1943 Հայրենական Մեծ պատերազմի օրերին լույս տեսավ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» վեպի առաջին հատորը, որը միանգամից խլվեց ձեռքից ձեռք, հասցվեց
- 1953 Բացվեց հայոց հին ձեռագրերի ամենամեծ պահոցը՝ Մատենադարանը (ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան): Մատենադարանի ֆոնդերում պահվում են 13 հազարից ավելի կտոր հին ձեռագրեր և 100 հազարից ավելի արխիվային փաստաթղթեր:
- 1955 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Հովհաննես Իսակովին շնորհվում է Խորհրդային Միության նավատորմի ծովակալի կոչում և հանձնվում է «Մարշալական աստղ» տարբերանշան:
- 1958 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդի որոշմամբ Մատենադարանը վերակազմվում է գիտահետազոտական ինստիտուտի:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

