
Հրատարակված է Փետրվար 29, 2008
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՉՈՐՍ ՍՑԵՆԱՐ ԿԱ
- Հայաստանի նախագահական ընտրությունները կայացել են, արդյունքները հրապարակված են, միջազգային դիտորդները դրական գնահատականներ են տվել: Այդ մասին Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, հայ իշխանությունները իրենք էին նախաձեռնել միջազգային դիտորդների հրավերը: «Մինչեւ ընտրությունները մենք մի շարք ուղղումներ կատարեցինք ՀՀ Ընտրական օրենսգրքում, որոնք անհրաժեշտ էին: Ես պետք է ընդգծեմ, որ աշխարհում չեն լինում ընտրություններ առանց խախտումների: Ամբողջ գործը նրանում է, որպեսզի դրանք համակարգված բնույթ չկրեին»,- ասել է Քոչարյանը: Նշելով, որ առաջիկա 2-3 օրերին վերջնականապես կձեւավորվի իշխանությունների եւ ընդդիմության համագործակցությունը, նա ասել է, որ իհարկե, կան նաեւ նրանք, ովքեր դժգոհ են ընտրությունների արդյունքներից: «Համենայն դեպս, մեկ դժգոհ, ով պայքարում է երկու ուղղությամբ. իրավական ճանապարհով՝ դիմում է Սահմանադրական դատարան, եւ ոչ իրավական՝ չարտոնված հանրահավաքներ է կազմակերպում: Մենք կանխատեսել էինք իրադարձությունների նման ընթացք, դա արդեն դարձել է հայկական ավանդույթ, ես եւս անցել եմ այդ ճանապարհը 1998 եւ 2003 թվականներին»,- նշել է Հայաստանի նախագահը: Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է, որ երկրի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկությունից 2 շաբաթ առաջ արդեն հայտարարել էր իր հաղթանակի մասին եւ հասկանում է, որ նահանջի ճանապարհ չկա: «Այդ մարդը չի կարող ետ կանգնել: Միեւնույն ժամանակ, ես կանխատեսում եմ ներքաղաքական իրադրության զարգացման չորս սցենար: Առաջին. հանրահավաքները ակտիվորեն շարունակվում են, քանի որ կարծիք կա, որ եթե ժողովրդին երկար պահել Ազատության հրապարակում, ապա իշխանությունների համար ավելի բարդ կլինի նրանց դեմն առնել: Դա փակուղի է, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքն է իրեն այդտեղ բերել: Երկրորդ սցենար. գնալ 1996 թվականին փորձած ուղիով, այսինքն գրավել պետական հաստատությունները: Սակայն իրավապահ մարմինները դա թույլ չեն տա: Այս դեպքում շատ կալանքներ կլինեն եւ բանտում նստածները մտածելու են իրենց ապագայի մասին եւ այն մասին, թե ինչ արեցին: Սակայն դա վատագույն սցենարն է: Երրորդ. շնորհակալություն հայտնել ժողովրդին, ուղարկել նրանց տուն եւ պատրաստվել հաջորդ ընտրություններին: Քաղաքական պայքարը հարյուր մետրի վազքի մրցույթ չէ, այլ երկար ճանապարհ: Եւ վերջապես չորրորդ ճանապարհը. բոլորին շնորհակալություն հայտնել, շնորհավորել նոր նախագահին եւ գնալ տներով: Իշխանությունները պատրաստ են իրադրության ցանկացած զարգացման»,- ասել է Քոչարյանը: Նրա խոսքերով, Հայաստանի իշխանությունները ստեղծված իրադրությունից դուրս գալու երկու ուղի ունեն: Առաջինը՝ համբերատար սպասել, մինչեւ ամեն ինչ կավարտվի: Այսօր արդեն 1988 թվականը չէ, երբ խորհրդային կայսրությունը իր հոգեվարքն էր ապրում եւ հանրահավաքները բերում էին ցանկալի արդյունքի: Երկրորդ ուղին՝ Ազատության հրապարակը մաքրելու ոստիկանական միջոցներ, որպեսզի ժողովրդին նորմալ ապրելու հնարավորություն տանք, սակայն մենք չենք մոռանում, որ հրապարակում հավաքվածները եւս հայեր են»,- ընդգծել է Քոչարյանը, հավելելով, թե զարմացած է, որ հանրահավաքին հավաքվածներին կերակրում են: «Սովորաբար ՀՀՇ-ն նման բաներ չէր անում: Իսկ ընդհանրապես հանրահավաքներին հնչող ելույթները հոգեբանության ֆակուլտետի ուսանողների համար ուսումնասիրության հոյակապ նյութ կարող են դառնալ»,- նկատել է Հայաստանի նախագահը:

Քննարկում
armenia գրել է:
ընդգծել է Քոչարյանը, հավելելով, թե զարմացած է, որ հանրահավաքին հավաքվածներին կերակրում են: «Սովորաբար ՀՀՇ-ն նման բաներ չէր անում. isk ko ichxanytiun@ kerakrum e, de dozai tak a pahum , kam el bantern en kan4um joxovrdin,texum kerakrelu,aj anmakardak b.t.
Վերջին լուրերը, Փետրվար 29, 2008
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԸ
6
«Օրինաց երկիր» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ստորագրել է Հայաստանի իշխող կոալիցիայի հետ քաղաքական համագործակցության մասին համաձայնագիրը, ուրբաթ օրը հաղորդել է «ՕԵԿ»-ի մամլո քարտուղար ...ՄԱՐՏԻ 2-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՎԱՏԻԿԱՆԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ, ԿԱՐԴԻՆԱԼ ՏԱՐՉԻԶԻՈ ԲԵՐՏՈՆԵՆ
Մարտի 2-ին ՀՀ կառավարության եւ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Հայաստան է ժամանելու Վատիկանի պետական քարտուղար, Ն. Ս. Կարդինալ Տարչիզիո Բերտոնեի գլխավորած պատվիրակությունը, ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ԿՈԱԼԻՑԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Այսօր ՀՀ կառավարությունում ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին: Հանդիպումից հետո նրանք ստորագրել ...ԻԼԿԱ ԿԱՆԵՐՎԱՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՄԱԿ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների առաջընթացն ու մոտ ապագայում արդյունքի հասնելը ԵԱՀԿ կարեւորագույն խնդիրներից մեկն է, Բաքվում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է ասել ԵԱՀԿ գործող նախագահ, ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՆ ԱՎԱՐՏԵԼ Է ՑԱՄԱՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔՈՒՄ
Թուրքական բանակն ավարտել է ցամաքային գործողությունը քուրդ անջատողականների դեմ սահմանակից Հյուսիսային Իրաքում: Գործողությունն ավարտվել է հինգշաբթի երեկոյան: Թուրքիայի Գլխավոր շտաբը դեռեւս չի հաստատել այդ ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՉՈՐՍ ՍՑԵՆԱՐ ԿԱ
1
Հայաստանի նախագահական ընտրությունները կայացել են, արդյունքները հրապարակված են, միջազգային դիտորդները դրական գնահատականներ են տվել: Այդ մասին Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ...ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլու հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել ...ՎԵՐՋԻՆ 10 ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ԱՄՐԱՊՆԴԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԱՆՑՆՈՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
«Ես չեմ կարծում, որ մենք պետք է ձգձգենք կամ արագացնենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»,- Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել ...ԻՌԼԱՆԴԻԱՆ ՀԱՄԱԼՐԵԼ Է ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔԸ
Իռլանդիայի իշխանությունները հայտարարել են Կոսովոյի անկախությունը ճանաչելու մասին: Իռլանդիայի արտգործնախարար Սերմոտ Ախերնը հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը միաձայն կայացրել է այդ քաղաքական որոշումը: ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ԵՍ ՊԱՏՄԵԼ ԵՄ ԸՆԴԱՄԵՆԸ 10-15 ՏՈԿՈՍՆ ԱՅՆ ԱՄԵՆԻՑ, ԻՆՉ ԳԻՏԵՄ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ
1
«Ես լռում էի, քանի որ չէի ցանկանում օգտագործել Ղարաբաղի թեման նախընտրական քարոզարշավում: Սակայն Հայաստանի նախկին նախագահը դրդեց դրան, եւ ես անհրաժեշտ եմ համարել ինչ-որ բան պատմել: Ընդ որում, ես պատմել ...ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԲՈՒՐԳԱՍ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Բուլղարիայի Բուրգաս քաղաքի Համայնքային խորհուրդը անդամների ձայների ճնշող մեծամասնությամբ (43կողմ, 2 դեմ) հատուկ որոշում է ընդունել Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵԹԵՐ ՉԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵԼՆԵԼՈՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Նախընտրական արշավի ժամանակ յոթ հայկական հեռուստաալիք Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին եթեր էին առաջարկել: Այդ մասին Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ. ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿՈՍՈՎՈՅԻՑ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՊԱԿԱՍ ՉԷ
Կոսովոյի անկախության հռչակումը հանդիսանում է միջազգային հանրության ամենացավալի հարցը տվյալ պահին: Այդ մասին Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել ...ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ, ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ, ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՆ ՄԱՏՈՒՑԵԼ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՋԱՐԴԵՐԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Սումգայիթի ջարդերի 20-րդ տարելիցը, որոնց ժամանակ պաշտոնական տվյալներով զոհվել է 32 մարդ, նշել են ոչ միայն Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, այլեւ հանրապետությունից դուրս, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՄԻՆՉԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՍԱՌԵՑՎԵՆ
Իլհամ Ալիեւը հանդիսանում է շփման եւ կարծիքների փոխանակման համար բաց մարդ, նրա հետ կարելի է բանակցել: Այդ մասին Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել ...ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴԴՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ՓԱՍՏԸ
Երեւանում անցնող ընդդիմադիր հանրահավաքի մասնակիցները խաղաղ երթ են կազմակերպել մայրաքաղաքի փողոցներով: Երթը անցել է Հյուսիսային պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ, Գլխավոր դատախազության առջեւով դեպի ...ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ Է ՄԻՆՉԵՒ 2014 ԹՎԱԿԱՆԸ
Մինչեւ Մեծամորի Հայկական ատոմակայանը (ՀԱԷԿ) չսպառի իր պաշարը, այն չի փակվի: Այդ մասին Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի ...ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ
Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների խորհրդի (CCAF) պատվիրակությունը խորհրդի ղեկավար Ալեքսիս Գովչյանի եւ վարչության անդամ Ալեքսանդր Կյուրղինյանի գլխավորությամբ փետրվարի 26-ին հանդիպել է Ֆրանսիայում ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԵԱՀԿ ԽՎ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԺՈԱՈ ՍՈՒԱՐԵՍԸ
ԵԱՀԿ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆ. ԱՄՆ-Ը ՄՇՏԱՊԵՍ ԿՕԺԱՆԴԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ
ՀՈՒԼԻՍԻ 5-ԻՆ ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՉԵԽԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ
ԵՄ-Ն ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿԳՐԱՆՑՎԻ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ Բ-Ի ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է «ԻՄՊԻՉՄԵՆՏ» ԱՐՄԱՏԱԿԱՆ-ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇԻՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ

ԿՀԴՊ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՈՒ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ «ԵՐԿՐԱՊԱՀ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ

ՀՀ ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՆԱԽԿԻՆ ՏԵՂԱԿԱԼԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿՀԴՊ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԸ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

