
Հրատարակված է Փետրվար 24, 2008
ԻՇԽՈՂ ԿՈԱԼԻՑԻԱ. ՄԵՆՔ ԱՓՍՈՍՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՑ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ ՇԱՀԱՐԿՈՒՄ ԵՆ ԽՈՐԱՊԵՍ ՆՐԱՆՑ ԱՏՈՂ ՄԱՐԴԻԿ
- Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), որոնք իշխանական կոալիցիա են կազմում հայ ժողովրդին հղված ուղերձով են հանդես եկել, որում մասնավորապես ասվում է. «Փետրվարի 19-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց նախնական արդյունքները Կենտրնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց հաջորդ օրը, սահմանված ժամկետում: Այդ արդյունքների համաձայն Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդարանի, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունները արձանագրել են զգալի առաջընթաց նախորդ ընտրությունների համեմատ եւ տեղի ունեցած ընտրությունները գնահատել են որպես համապատասխանող Եվրոպայի խորհրդին եւ ԵԱՀԿ-ին անդամակցելիս մեր երկրի ստանձնած պարտավորություններին եւ միջազգային չափանիշներին: Երկրի նորընտիր Նախագահին` Սերժ Սարգսյանին, եւ մեր ժողովրդին շնորհավորել են Եվրամիության, ՆԱՏՕ-ի, այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարները, եվրոպական, ԱՊՀ, աշխարհի բազմաթիվ այլ երկրների նախագահներ: Հետընտրական գործընթացը եւս ընթանում է օրենքով սահմանված կարգով: Իրավապահ մարմիններն արագորեն արձագանքել են արձանագրված թերություններին եւ խախտումներին: Հարուցվել են քրեական գործեր, իրականցվում է մի շարք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկ: Այս թերությունները չեն կարող ստվեր գցել տեղի ունեցած ընտրությունների վրա, քանզի թերություններ արձանագրվում են ցանկացած տեղում անցկացվող յուրաքանչյուր ընտրության ժամանակ: Մենք վստահ ենք, որ կբացահայտվեն խախտումների հեղինակներն` անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, եւ կստանան արժանի գնահատական ու պատիժ: Մեզ համար նույնքան անընդունելի են նաեւ մաղձը, կեղծիքը, վրեժխնդրությունը, կույր ատելությունն ու պառակտումը, որ փորձում են մեր հասարակությանը պարտադրել անգամ իրենց պարտությունն ընդունելու արժանապատվություն չունեցող մարդիկ, ովքեր անպարկեշտորեն հայհոյում են իրենց ահաբեկումներին ու շանտաժին չարձագանքած ու չաջակցածներին` սովորական քաղաքացիներից մինչեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս: Մեզ համար հավասարապես մերժելի են նաեւ նրանք, ովքեր ենթարկվելով սադրանքին ու շանտաժին, կեղծ հայրենասիրության քողի տակ փորձում են տերեր գտնել: Մենք համոզված ենք, որ մեր հասարակությունն ըստ արժանվույն կգնահատի ժողովրդավարական գործընթացներին անհարիր այս դրսեւորումներն, իսկ անկարգությունների հրահրումն ու բռնությունները իրավապահ մարմինների կողմից կստանան արագ արձագանք: Մենք ափսոսում ենք մեր մի քանի հազար հայրենակիցների համար, որոնց զգացմունքները շահարկելով մոլորության մեջ են գցել ու գործիքի վերածել իրենց խորապես ատողներն ու արհամարհողները, որոնց համար սրբություն չեն անգամ Հայաստանը, Արցախն ու մեր ժողովուրդը: Մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ` սիրելի հարենակիցներ, ընտրություններին աննախադեպ ակտիվությամբ մասնակցելու համար, շնորհավորում ենք նորանկախ Հայաստանի պատմության մեջ լավագույն ընտրություններ անցկացնելու կապակցությամբ եւ վստահեցնում ենք, որ ամեն ինչ անելու ենք, որ մեր երկրի ու ժողովրդի համար սկսվող նոր փուլը լինի համազգային համախմբման, արդարության, բարեկեցության, փոխադարձ հարգանքի եւ սիրո շրջան»: Ուղերձը ստորագրել են խորհրդարանական երկու խմբավորումների անդամները:

Քննարկում
հայուհի գրել է:
Կարծես թե իմ մտքերն են կարդացել՝՝՝՝՝՝՝՝՝
Երանի քեզ հայ, որ Հայաստանում ես…Երբ այստեղի հրավերը ստացանք՝ չգիտեինք Հայաստանի գլխի գալիքը….Այստեղից այնքան խորն է վտանգը երեւում, որ մտքերը սպանում են մեզ …տեսեք ի՞նչ է կատարվում..
Պայքար, պայքար մինչեւ վերջ…
Մեկը չկա՞ հարցնի՝ էդ վերջում ի՞նչ կա…
_Վոնց թե՞, առանց զինվոր բանակ կա… Լեւվոնն ասում է._ Ձեր որդիները պարտավոր չեն ծառայելու հայոց բանակում…
_Վայ էս ինչ լավ բան ասեցիր…ջան…Լե-ւոն թա-գա-վոր, Լեւոն թագավոր ,Լեւոն թագավոր…
ԲԱՅՑ ԷՍ ՄԵՐ «ՀԱՐԱԶԱՏ» ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՄԻՆՉԵՎ ԱՏԱՄՆԵՐԸ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ ԶԻՆՎՈՒՄ,,,
ՁԵՌՔԻ ՀԵՏ ԷԼ ԴԱՇՈՒՅՆՆԵՐԸ ՍՐՈՒ՞Մ…
_ Էհ…պարզ չի՞…պատրաստվում են, որ Լեւոնի ոտքերի տակ ԳԱՌ ՄՈՐԹԵՆ…
_Այ քեզ հրաշք…այդ երբ են թուրքերն ու ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ ԳԱՌ ՄՈՐԹԵԼ… ՀԵՌՈՒ ՉԳՆԱՆՔ՝ 1915 Թ-ի՞ն, , ,1920թ-ի՞ն, , ,թե՞ 1988……….
._ Այ մարդ … ի՞նչ ես հին ոչխարներին բերում խառնում նորերի հետ… կտամ գլուխդ կջարդեմ…ՀԱՅՀՈՅԱՆՔ…
ՀԱՏՈՒԿ ՀԱՅՀՈՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ////////ԴՈՒՔ ՄԵՂԱՎՈՐ ՉԵՔ,,, ՁԵՐ ՈՒՂԵՂԸ ԿՈԴԱՎՈՐՎԱԾ Է ԱՄԲԻՈՆԻՑ ՀՆՉՈՂ ԲԱՌԵՐՈՎ……… ԻՍԿ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԱԾ ՄԱՐԴԸ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐՈՎ…
ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԸՆԿԱԾ ՄԱՐԴԻԿ ԸՆԴՈՒՆԱԿ ԵՆ ՀԱՅՀՈՅԵԼՈՒ,,,ԳՈՌԳՈՌԱԼՈՒ………ՄԱՐԴ ՍՊԱՆԵԼՈՒ………… ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼՈՒ…Առաջին երկուսը, դժբախտաբար, արդեն կատարվում են…վայ մեզ ,,, եթե բանը հասնի ԱԶԳԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ……….
Ձեզ թվում է Լեւոնի ու ամբիոնից գոռացողների ուղեղները կոդավորողներին Սերժի հեռացումն է՞ պետք…. ցավածիծաղելի է …
նրանց ՍԵՐԺԻ ՆՄԱՆ ԽԱՅԾ Է ՊԵՏՔ, ՈՐԻՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՈՒԼ ՏԱԼՈՎ ՁԿԱՆ ՊԵՍ ԿԲՌՆՎԻ ՈՒ ԵՐԲ ԱՅԴ ՁՈՒԿԸ ԴՐՎԻ ԱՆԿՈՒՇՏ հաստափորների առաջ այնժամ…
ՈՉ….. ԹՈՒՅԼ ՄԻ ՏՎԵՔ ԱՅԴ ՕՐԸ ԳԱ…
հայհոյելուց առաջ՝ զարթնեք թմբիրից… ու հաշվի նստեք ձեր գիտակցության հետ…
Վերջին լուրերը, Փետրվար 24, 2008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՆԱԽԿԻՆ ՏԵՂԱԿԱԼԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿՀԴՊ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Փետրվարի 23-ին ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկատվություն էր ստացվել, որ սեւ գույնի ԲՄՎ X5 մակնիշի, 99 ՏԼ 555 պետհամարանիշի եւ արծաթագույն ՎԱԶ ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԵՒ ՎՐԵԺԻ ԱԿՆՀԱՅՏ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐ ԵՆ
2
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը հայտարարել է, թե չգիտի թե ինչի մասին կարելի է խոսել Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հետ, որը վիճարկում է Հայաստանում նախագահական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՈՒ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ «ԵՐԿՐԱՊԱՀ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ
1
Հայաստանի ԶՈՒ բարձրագույն պաշտոնյաները դուրս են եկել «Երկրապահ» հասարակական կազմակերպության կազմից: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան ...ԿՀԴՊ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ
Այսօր Երեւանում ԿՀԴՊ աշխատակիցների կողմից ձերբակալվել է Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: Որոշ տվյալներով, Սմբատ Այվազյանն ու իր ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
1
Այսօր Երեւանում ԿՀԴՊ աշխատակիցների կողմից ձերբակալվել է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Տվյալ տեղեկատվությունը PanARMENIAN.Net-ի թղթակցին հաստատել են Հայաստանի Ազգային անվտանգության ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ՈՐԱԿԵԼ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՓԱՍՏԸ
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բացահայտ քաղաքական հետապնդում որակեց Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի ձերբակալման ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՐԹ ԵՆ ՍԿՍԵԼ ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ
Ընդդիմադիր հանրահավաքի մասնակիցները, ովքեր 45 տարեկանից ցածր են, խաղաղ երթ են սկսել Երեւանի կենտրոնական փողոցներով: Ընդ որում, ավելի բարձր տարիքի անձինք մտադիր են մնալ Ազատության հրապարակում եւ շարունակել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԸՀ-Ն ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ
1
Հայաստանի ԿԸՀ-ն հրապարակել է Հայաստանի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները: Ինչպես հայտարարել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, վերջնական արդյունքների համաձայն, Հայաստանի նախագահ է ընտրվել ...ԻՇԽՈՂ ԿՈԱԼԻՑԻԱ. ՄԵՆՔ ԱՓՍՈՍՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՑ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ ՇԱՀԱՐԿՈՒՄ ԵՆ ԽՈՐԱՊԵՍ ՆՐԱՆՑ ԱՏՈՂ ՄԱՐԴԻԿ
1
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), որոնք իշխանական կոալիցիա են կազմում հայ ժողովրդին հղված ուղերձով են հանդես եկել, որում մասնավորապես ասվում է. ...ՀՀ ԱԳՆ ՎԵՑ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ԿԻՍՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
1
Հայաստանի Արտաքին գործոց նախարարության վեց բարձրաստիճան աշխատակիցներ կիսում են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, ով գլխավորում է ընդդիմադիր շարժումը: Ինչպես PanARMENIAN.Net-ի ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ ՄՏԱԴԻՐ Է ԴԻՄԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ, ՈՒՐ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ Է ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ
1
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր ելույթ ունենալով ընդդիմության հանրահավաքին, հայտարարել է, որ իր թիմը փետրվարի 25-ին դիմելու է Սահմանադրական դատարան, ուր վիճարկելու է ընտրության արդյունքը: ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ
Այսօր Երեւանում ժամը 20:15-ի սահմաններում Նար-Դոս փողոցի վրա ձերբակալվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի Երեւանի քաղաքային շտաբի պետ Խաչատուր Սուքիասյանին ուղեկցող թիկնապահները: Ինչպես հաղորդում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

ԿՀԴՊ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ
«ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ» ԵՐԲԵՔ ՉԻ ԱՌԱՋԱՐԿՎԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է, ՈՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՈՒ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ «ԵՐԿՐԱՊԱՀ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՆԱԽԿԻՆ ՏԵՂԱԿԱԼԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿՀԴՊ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
ԱՄՆ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՁԱՅՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌՈՒՄՈՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՂԹՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՐԹ ԵՆ ՍԿՍԵԼ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԸՀ-Ի ՇԵՆՔ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1931 Երևանում վախճանվեց ազգագրագետ Երվանդ Լալայանը: (Ծնվ. 1864թ.-ին):
- 1932 Ծնվել է ծագումով հայ, ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրան:
- 1938 Երևանում ծնվեց արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, կինոռեժիսոր Արա Վահունին:
- 1975 Վախճանվեց տաղանդավոր նկարիչ Մինաս Ավետիսյանը: Նա սպանվեց Խորհրդային ոստիկանության կողմից: (Ծնվ. 1928)
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

