
Հրատարակված է Փետրվար 24, 2008
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ՈՐԱԿԵԼ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՓԱՍՏԸ
- Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բացահայտ քաղաքական հետապնդում որակեց Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի ձերբակալման փաստը: «Գագիկ Ջհանգիրյանի ձերբակալության դրդապատճառները, ինձ թվում է, հասկանալի են. մարդը բացահայտ, լինելով պետական պաշտոնյա, աջակցություն հայտնեց ինձ, ուրեմն, սա բացահայտ քաղաքական հետապնդում է, երկրորդ, ունի այլ նպատակ` որպեսզի Ջհանգիրյանի օրինակով ահաբեկի մյուս պետական պաշտոնյաներին, որպեսզի չհետեւեն նրա օրինակին: Ես ունեմ մի երրորդ մեկնաբանություն, որի մասին կխոսեմ հետո»: Այնուհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հավելեց. «Ուղարկված է փաստաբան, փաստաբանին ներս չեն թողնում: Ես քիչ առաջ ի պաշտոնե, որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու, դիմեցի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին` պահանջելով, քանի որ Ջհանգիրյանը իմ կողմնակիցն էր, աջակիցը եւ այստեղ էլ՝ Ազատության հրապարակում, ելույթ է ունեցել ի աջակցություն ինձ, պահանջեցի, որ նա այցելի այդ հիմնարկ եւ ապահովի ամբողջ օրինական ընթացակարգը եւ անպայման անի ամեն ինչ, որ փաստաբանը ներկա գտնվի այդ ընթացակարգին: Արմեն Հարությունյանը խոստացավ անմիջապես կատարել իմ այդ խնդրանքը»: Պատասխանելով այն հարցին, արդյոք կարո՞ղ է վտանգ սպառնալ Գագիկ Ջհանգիրյանի կյանքին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա մոտ 3 տարի վարել է հոկտեմբերի 27-ի գործի քննությունը, առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն արձագանքեց. «Ես չեմ հավատում, սկզբում խոսակցություն կար, որ նրան կամ առեւանգել են կամ ձերբակալել: Առեւանգումը ինձ անհանգստացնում էր, հնարավոր էր նաեւ, որ ոստիկանի համազգեստով այդպիսի բան կատարվեր բանդիտների, քրեական տարրերի կողմից: Բայց ես հիմա շատ հանգիստ եմ, որ նա իրավական դաշտում է, իրավական դաշտում նրան ոչինչ չի սպառնում»: Լեւոն Տեր-Պետրոսյանը դժվարացավ ասել` որքան կարող է անազատության մեջ լինել Գագիկ Ջհանգիրյանը. «Մեր հաղթանակի պարագայում դա մի քանի օրերի հարց է, եւ կաշխատենք հաղթենք, որ այդ հարցը շուտ լուծենք: Մյուս պարագայում` չգիտեմ»: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն տարված Գագիկ Ջհանգիրյանին գիշերը այցելել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ըստ որի. «Ամեն ինչ նորմալ էր, հանգիստ, որեւէ խնդիր չկար, եւ զրույց էր գնում, քանի որ նրա կարգավիճակը դեռ որոշված չէր»:

Վերջին լուրերը, Փետրվար 24, 2008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՆԱԽԿԻՆ ՏԵՂԱԿԱԼԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿՀԴՊ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Փետրվարի 23-ին ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկատվություն էր ստացվել, որ սեւ գույնի ԲՄՎ X5 մակնիշի, 99 ՏԼ 555 պետհամարանիշի եւ արծաթագույն ՎԱԶ ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԵՒ ՎՐԵԺԻ ԱԿՆՀԱՅՏ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐ ԵՆ
2
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը հայտարարել է, թե չգիտի թե ինչի մասին կարելի է խոսել Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հետ, որը վիճարկում է Հայաստանում նախագահական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՈՒ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ «ԵՐԿՐԱՊԱՀ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ
1
Հայաստանի ԶՈՒ բարձրագույն պաշտոնյաները դուրս են եկել «Երկրապահ» հասարակական կազմակերպության կազմից: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան ...ԿՀԴՊ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ
Այսօր Երեւանում ԿՀԴՊ աշխատակիցների կողմից ձերբակալվել է Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: Որոշ տվյալներով, Սմբատ Այվազյանն ու իր ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
1
Այսօր Երեւանում ԿՀԴՊ աշխատակիցների կողմից ձերբակալվել է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Տվյալ տեղեկատվությունը PanARMENIAN.Net-ի թղթակցին հաստատել են Հայաստանի Ազգային անվտանգության ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ՈՐԱԿԵԼ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՓԱՍՏԸ
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բացահայտ քաղաքական հետապնդում որակեց Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի ձերբակալման ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՐԹ ԵՆ ՍԿՍԵԼ ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ
Ընդդիմադիր հանրահավաքի մասնակիցները, ովքեր 45 տարեկանից ցածր են, խաղաղ երթ են սկսել Երեւանի կենտրոնական փողոցներով: Ընդ որում, ավելի բարձր տարիքի անձինք մտադիր են մնալ Ազատության հրապարակում եւ շարունակել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԸՀ-Ն ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ
1
Հայաստանի ԿԸՀ-ն հրապարակել է Հայաստանի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները: Ինչպես հայտարարել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, վերջնական արդյունքների համաձայն, Հայաստանի նախագահ է ընտրվել ...ԻՇԽՈՂ ԿՈԱԼԻՑԻԱ. ՄԵՆՔ ԱՓՍՈՍՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՑ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ ՇԱՀԱՐԿՈՒՄ ԵՆ ԽՈՐԱՊԵՍ ՆՐԱՆՑ ԱՏՈՂ ՄԱՐԴԻԿ
1
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), որոնք իշխանական կոալիցիա են կազմում հայ ժողովրդին հղված ուղերձով են հանդես եկել, որում մասնավորապես ասվում է. ...ՀՀ ԱԳՆ ՎԵՑ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ԿԻՍՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
1
Հայաստանի Արտաքին գործոց նախարարության վեց բարձրաստիճան աշխատակիցներ կիսում են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, ով գլխավորում է ընդդիմադիր շարժումը: Ինչպես PanARMENIAN.Net-ի ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ ՄՏԱԴԻՐ Է ԴԻՄԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ, ՈՒՐ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ Է ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ
1
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր ելույթ ունենալով ընդդիմության հանրահավաքին, հայտարարել է, որ իր թիմը փետրվարի 25-ին դիմելու է Սահմանադրական դատարան, ուր վիճարկելու է ընտրության արդյունքը: ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ
Այսօր Երեւանում ժամը 20:15-ի սահմաններում Նար-Դոս փողոցի վրա ձերբակալվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի Երեւանի քաղաքային շտաբի պետ Խաչատուր Սուքիասյանին ուղեկցող թիկնապահները: Ինչպես հաղորդում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱԲԽԱԶԻԱՆ ՄՏԱԴՐՎԱԾ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆ. ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ
ԲԱՔՎԻ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՇԵՂԵԼ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ «ԱՎԵԼԻ ՃԿՈՒՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ» ԴԻՄԱՑ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՆԱԲՈՒԿԿՈ»-ՅՈՒ՞Մ
ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴՐԱԿԱՆ ՔԱՅԼ Է
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԵՐԵՒԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

«ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ» ԵՐԲԵՔ ՉԻ ԱՌԱՋԱՐԿՎԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

ԿՀԴՊ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է, ՈՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՈՒ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ «ԵՐԿՐԱՊԱՀ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ԱՄՆ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՁԱՅՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌՈՒՄՈՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՂԹՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՆԱԽԿԻՆ ՏԵՂԱԿԱԼԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿՀԴՊ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՐԹ ԵՆ ՍԿՍԵԼ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԸՀ-Ի ՇԵՆՔ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1931 Երևանում վախճանվեց ազգագրագետ Երվանդ Լալայանը: (Ծնվ. 1864թ.-ին):
- 1932 Ծնվել է ծագումով հայ, ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրան:
- 1938 Երևանում ծնվեց արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, կինոռեժիսոր Արա Վահունին:
- 1975 Վախճանվեց տաղանդավոր նկարիչ Մինաս Ավետիսյանը: Նա սպանվեց Խորհրդային ոստիկանության կողմից: (Ծնվ. 1928)
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

