
Հրատարակված է Փետրվար 16, 2008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍԸ ՈՐՈՇԵԼ Է, ԹԵ ՈՒՄ Է ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԻՍ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
- Ավարտվել է Հայաստանի նախագահի ընտրությունների համար քվեաթերթիկների տպագրությունը: Փետրվարի 10-16-ը տպագրվել է շուրջ 2 մլն 390 հազար քվեաթերթիկ: Հայաստանի ԿԸՀ-ն լավ է նախապատրաստվել փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի՝ ԺՀՄԻԳ-ի 2008թ. հունվարի 27-փետրվարի 9-ը ընկաժ ժամանակահատվածի վերաբերյալ միջանկյալ զեկույցում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նշում է, որ նախընտրական ճարտասանությունը երբեմն չափազանց կտրուկ է եղել՝ հիշատակելով, որ ութ թեկնածուներ անց են կացրել իրենց նախընտրական հանրահավաքները, որոնցից մեծ մասը խաղաղ է անցել, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի երկու հանրահավաքներում բախումներ են եղել: Ինչ վերաբերում է ընտրարշավին ԶԼՄ-ներում, ապա դիտորդները նշում են, որ պարբերականների մեծ մասում թեկնածուների գործունեությունն առավել հավասարակշռված է լուսաբանվել, քան մինչ քարոզարշավի մեկնարկը՝ հունվարի 21-ը: Սակայն Լ.Տեր-Պետրոսյանի քարոզարշավի լուսաբանումներում մի շարք էլեկտրոնային ԶԼՄ-ներում մեծ քանակությամբ քննադատական դիտողություններ են պարունակվել, այն դեպքում, երբ մյուս թեկնածուներն, ընդհանուր առմամբ, ներկայացվել են դրական կամ չեզոք կերպով: Փետրվարի 15-ի տվյալներով, իրավապահ մարմինները 52 հաղորդագրություններ են ստացել ընտրախախտումների մասին: 11-ի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, 19-ի դեպքում քրեական գործ հարուցելու խնդրանքը մերժվել է, մյուսները քննարկման ընթացքում են: , որ կայանալու են փետրվարի 19-ին: Ըստ հայկական «Սոցիո» սոցիոլոգիական ծառայության, հարցվածների 76 տոկոսը մտադիր է մասնակցել փետրվարի 19-ի ընտրություններին, ընդ որում նիանցից միայն 7 տոկոսը դեռեւս չգիտի թե ում օգտին է քվեարկելու: Նախընտրական արշավի առաջատարն է Հայաստանի վարչապետ եւ Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը 53,1 տոկոսով: Նրան հաջորդում է «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը 12,6 տոկոսով: Երկրի առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանին պատրաստ են աջակցել հարցվածների 11,3 տոկոսը, ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 6,4 տոկոսը, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի օգտին՝ 6,1 տոկոսը: Հստակ է նաեւ ընտրողների հակակրանքը: «Հակառեյտինգի» առաջատարն է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրան դեմ է արտահայտվել հարցվածների կեսից ավելին՝ 51,2 տոկոսը, այն դեպքում երբ մյուս թեկնածուների «հակառեյտինգները» տատանվում են 4-8 տոկոսի սահմանում: Հարցման արդյունքները թույլ են տալիս եզրակացության հանգել, որ ընտրությունների արդյունքները միանգամայն կանխատեսելի են եւ, հավանաբար, դրանք կանցնեն մեկ փուլով: Հարցումն անց է կացվել 2008 թ. հունվարի 26-29 18 տարին լրացած 1600 անձանց շրջանում, որ բնակվում են Հայաստանի 64 քաղաքներում եւ գյուղական վայրերում՝ ներառյալ Երեւանը, Գյումրին, Վանաձորը եւ Հրազդանը: Սուրբ Աթոռ Մայր Էջմիածնում կայացած Գերագույն հոգեւոր խորհրդի անդամները Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ կոչով դիմել են ժողովրդին, որի նպատակն է մեղմել քաղաքական կրքերը Հայաստանի նախագահի ընտրությունների վերջին փուլում: Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հայրերը, մասնավորապես, կոչ են արել Հայաստանի ժողովրդին չենթարկվել քարոզչական սադրանքներին եւ նախագահական ընտրություններում ղեկավարվել միայն հոգու եւ խղճի կամքով, հաղորդում են հայկական ԶԼՄ-ները:

Քննարկում
Կարեն գրել է:- «Սոցիո»
..Հարցումն անց է կացվել 2008 թ. հունվարի 26-29 18 տարին լրացած 1600 անձանց շրջանում, որ բնակվում են Հայաստանի 64 քաղաքներում եւ գյուղական վայրերում՝ ներառյալ Երեւանը, Գյումրին, Վանաձորը եւ Հրազդանը..
Մի հատ էս ղամազներին ընտրնաքին նայեք էլի - 1600 հոգի 64 գյուղ ու քաղաքում.. անում ա 30 հոգի ամեն բնակավայրից: Երևի թափով մտել են բնակավայր ու ուղիղ գնացել են համայնքապետարա, գյուղապետարան ու թաղապետարան.. վռազ մի քանի հոգի ջահել աշխատող են գտել ու հարցրել են ում ես ընտրելու.. բռի տոնով, ինչպես միշտ: Էս ախմախ կազմակերպությունը լավ կաներ ԼՏՊ վերջին հանրահավաքին գնար, մի անգամից մի քանի հազար մարդու կարար հարցներ ու կստացվեր հորյուր տոկոսանոց արդյունք ԼՏՊ օգտին: սոցիոլոգ...- «Սոցիո»
Mephistopheles գրել է:- Կարեն
Մի հատ էս ղամազներին ընտրնաքին նայեք էլի - 1600 հոգի 64 գյուղ ու քաղաքում.. անում ա 30 հոգի ամեն բնակավայրից: Երևի թափով մտել են բնակավայր ու ուղիղ գնացել են համայնքապետարա, գյուղապետարան ու թաղապետարան.. վռազ մի քանի հոգի ջահել աշխատող են գտել ու հարցրել են ում ես ընտրելու.. բռի տոնով, ինչպես միշտ: Էս ախմախ կազմակերպությունը լավ կաներ ԼՏՊ վերջին հանրահավաքին գնար, մի անգամից մի քանի հազար մարդու կարար հարցներ ու կստացվեր հորյուր տոկոսանոց արդյունք ԼՏՊ օգտին: սոցիոլոգ...
Կարեն bro (brother), "հարցումներ" չէ "հարցաքննումներ"....ճիշտ բառը պտի օգտագործես- Կարեն
- Հայք գրել է:
- Կարեն
Մի հատ էս ղամազներին ընտրնաքին նայեք էլի - 1600 հոգի 64 գյուղ ու քաղաքում.. անում ա 30 հոգի ամեն բնակավայրից: Երևի թափով մտել են բնակավայր ու ուղիղ գնացել են համայնքապետարա, գյուղապետարան ու թաղապետարան.. վռազ մի քանի հոգի ջահել աշխատող են գտել ու հարցրել են ում ես ընտրելու.. բռի տոնով, ինչպես միշտ: Էս ախմախ կազմակերպությունը լավ կաներ ԼՏՊ վերջին հանրահավաքին գնար, մի անգամից մի քանի հազար մարդու կարար հարցներ ու կստացվեր հորյուր տոկոսանոց արդյունք ԼՏՊ օգտին: սոցիոլոգ...
Տրամաբանական է... - Կարեն
Davit Hovhants գրել է:
yexbayrner yev quyrer,
artnatseq mer Hay Azgi bedakanutian sharunakman yev ujexatsman hamar, aysor miayn Serjik karox e bahel mi 4 dariel...
Nexvel bedq che, sa bahandj e vochte tsankutiun:
sa mer Azgain shahern en yev shad jakadagrakan, mez Levon@ hedo el karoxe lini yerb menq klinenq ujex joxovordov hedo karank ogdvel voreve mekits.
HEDEVYAL BADJARROV:
Khntrum em kardatseq ushadir;
aba ays baherin, d@rtvats hamashxarain harts@ Barskasdani shordj...sdextsel e AMN yev Rosasdani koxmnakitsner@ hasnum en shad v@dangavor hakasutian, uremn Barskasdani sahmaneri amena karevor sahmanakits yerkir@ vor@ hamagortsaqtsum e Rosadani hed miayn Hayasdann e,... sa shad hsdak barze mezi dursits te ays hrahrumner@ ays ujeri krrivnernn e te ov e karox vertsnel aid mets badarr@ (Barskasdan@)....
Khntrum em aveli khor@ nayeq hartsin minch dzer voroshum@ kadarel, sa mer boloris jakadagirnn e linelu yev te Hayreniqum yev te Spyurrqum
Makhtum em linek xoramanq yev Azga nver
Ketse Hay Azg@
Վերջին լուրերը, Փետրվար 16, 2008
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ
1
ԱՄՆ 52 կոնգրեսականներ նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին, որտեղ տեղեկացնում են Ադրբեջանի կողմից Ղարաբաղում պատերազմը վերսկսելու սպառնալիքների մասին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի ...ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ ԼՂՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔՈՒՐԴ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1
Վաշինգտոնում պատրաստ են Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել հանրապետության տարածքում Քրդական աշխատավորական կուսակցության հնարավոր գործունեության մասին տեղեկատվությունը: Այդ մասին հայտարարել է Բաքվում ...ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՍԱՏԱՐԵԼՈՒ» ՄԱՍԻՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշների եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ Բերնար Քուշները չի հայտարարել թե «Ֆրանսիան սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»: Ինչպես ...ԵՄ-Ն ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ ԿՈՍՈՎՈ ԴԱՏԱ-ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆԸ
Եվրամիությունը հավանություն է տվել հաջորդ շաբաթ դատա-ոստիկանական առաքելության գործուղմանը Կոսովո, որը պատրաստվում է անկախություն հռչակել: Շուրջ 2 հազար ոստիկաններից եւ դատական մարմինների աշխատակիցներից ...ՆՈՎՐՈՒԶ ՄԱՄԵԴՈՎ. «ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՒՍ ՀԻՆԳ ՏԱՐԻ ՍՊԱՍԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ»
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է ընթանան մինչ այժմ անցկացված աշխատանքի հիման վրա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍԸ ՈՐՈՇԵԼ Է, ԹԵ ՈՒՄ Է ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԻՍ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
4
Ավարտվել է Հայաստանի նախագահի ընտրությունների համար քվեաթերթիկների տպագրությունը: Փետրվարի 10-16-ը տպագրվել է շուրջ 2 մլն 390 հազար քվեաթերթիկ: Հայաստանի ԿԸՀ-ն լավ է նախապատրաստվել փետրվարի 19-ին կայանալիք ...ՊՐԻՇՏԻՆԱՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՓԵՏՐՎԱՐԻ 17-ԻՆ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՀՌՉԱԿՄԱՆ ՍՑԵՆԱՐԸ
Պրիշտինան հաստատել է փետրվարի 17-ին Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման սցենարը: Այդ սցենարում նկարագրված ալգորիթմը, որով կընթանան իրադարձությունները Կոսովոյում առաջիկա կիրակի օրը: Ամեն ինչ կսկսվի ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ՀԵՏԱՔՆՆԵԼ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍԸ ՈՐՈՇԵԼ Է, ԹԵ ՈՒՄ Է ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԻՍ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՍԱՏԱՐԵԼՈՒ» ՄԱՍԻՆ
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՅՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ
«ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼՂՀ-ՈՒՄ ՔՐԴԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ» ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՊԱՐԶԱՊԵՍ ԾԻԾԱՂԵԼԻ Է
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԿԱԽԱՂԱՆ ՀԱՆԵԼ ՀԻՋԱԲ ԿՐԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Վ. ՕՍԿԱՆՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ԵՐԿՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ

ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՀԱՆՁՆՎԵԼՈՒ Է ՌԵՈՒ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉԵ՞Լ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1875 Իգդիրում ծնվել է հանրապետության վաստակավոր բժիշկ, ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը:
- 1916 Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
- 1921 Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում», հաղթեց ապստամբությունը վրացական կառավարության դեմ: Գոտու բոլոր 41 գյուղերում ծածանվեց խորհրդային Հայաստանի դրոշը:
- 1927 Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում հաստատվեց հետևյալ հինգ ֆակուլտետները՝ սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
- 1932 Ստեղծվեց համամիութենական «Հին բոլշևիկների ընկերության» մասնաճյուղը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

