
Հրատարակված է Փետրվար 15, 2008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՍԵՐԲԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԿՈՍՈՎՈՅԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
- Փետրվարի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Կիեւում մասնակցեց ԵՄ եւ Սեւծովյան տարածաշրջանի երկրների արտգործնախարարների հանդիպմանը եւ Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության (ՍԾՏՀԿ) ԱԳ նախարարների խորհրդի հատուկ նիստին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարարը ելույթ ունեցավ ԵՄ եւ Սեւծովյան տարածաշրջանի երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին բացման խոսքով հանդես եկավ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն: Կիեւում կայացած հանդիպումների ընթացքում ընդունվեց ԵՄ եւ Սեւծովյան տարածաշրջանի երկրների արտգործնախարարների համատեղ Հայտարարությունը եւ ՍԾՏՀԿ-ԵՄ գործընկերության մասին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի Հռչակագիրը: Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում նախարար Օսկանյանը Հայաստանի Հանրապետության անունից ստորագրեց ՍԾՏՀԿ անդամ-երկրների կառավարությունների միջեւ Սեւծովյան տարածաշրջանի ծովային ուղիների զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: Այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ունեցավ նաեւ երկկողմ հանդիպումներ: Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Դավիթ Բակրաձեի հետ նախարար Օսկանյանը քննարկեց երկկողմ օրակարգի հարցեր: Վերահաստատելով բարեկամական հարաբերությունները խորացնելու շահագրգռվածությունը, նախարարները կարեւորեցին երկու պետությունների ղեկավարության հաստատակամությունը նպաստելու փոխշահավետ գործընկերության ծավալմանը բոլոր ուղղություններով: Նշելով հակամարտությունների կարգավորման հարցում մոտեցումների տարբերությունը` կողմերը միեւնույն ժամանակ ընդգծեցին, որ շարունակելու են այս հարցում միմյանց շահերը հաշվի առնելու շրջահայաց քաղաքականությունը` նպատակ ունենալով հնարավորին չափ նպաստելու Հարավային Կովկասում կայունության հիմնասյուներից մեկը հանիսացող հայ-վրացական հարաբերություններին: Նախարար Օսկանյանը կարեւորեց տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերում երկու երկրների ներգրավումը: Զրուցակիցները շոշափեցին նաեւ միջազգային արդի օրակարգի հարցեր, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Կոսովոյի` առաջիկայում ակնկալվող անկախության հռչակման շուրջ իրադարձությունների զարգացմանը: Վրաստանի նախարարը ներկայացրեց վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Նախարար Օսկանյանը նաեւ հանդիպեց Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչի հետ: Կողմերն ընգծեցին երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները եւ գոյություն ունեցող փոխադարձ համակրանքը: Քննարկվեցին Կոսովոյի հիմնահարցի շուրջ զարգացումների հետեւանքները, շահագրգիռ պետությունների դիրքորոշումների ազդեցությունը առկա հակամարտությունների կարգավորման վրա: Նախարար Օսկանյանը նաեւ ներկայացրեց Հայաստանում ներքաղաքական զարգացումները նախագահական ընտրությունների նախօրեին: Փետրվարի 15-ին նախատեսվում է նախարար Օսկանյանի հանդիպումը Ուկրաինայի ԱԳ նախարար Վլադիմիր Օգրիզկոյի հետ:

Վերջին լուրերը, Փետրվար 15, 2008
ԵՄ. ԼԱՎ ՇԱՆՍ ԿԱ ՆՈՐՄԱԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ «ՍԱՌԵՑՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԳՈՏԻՆԵՐՈՒՄ
«Սեւծովյան նախաձեռնությունների» իրագործման համար Եվրամիությունը տարեկան կհատկացնի 1,7 մլրդ եվրո: Այդ մասին փետրվարի 14-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, որը նվիրված էր ԵՄ անդամ պետությունների եւ Սեւծովյան ...ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ՍԾՏՀ-Ն ԿԱՐՈՂ Է ՆՈՐ ԿԱՄՈՒՐՋ ԴԱՌՆԱԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՒ ՆՐԱ ՀԱՐԵՒԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՒ
«Մի քանի ամիս առաջ մենք հավաքվել էինք նույն ձեւաչափով Եվրոպական հարեւանության քաղաքականության առաջարկվող ներուժի ամրապնդման, ԵՄ-ի անդամների եւ մյուս երկրների միջեւ համագործակցության եւ փոխգործակցության ...ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼՈՒԾԵԼ ԿՈՍՈՎՈՅԻ ԽՆԴԻՐԸ
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 15 անդամներից միայն 5-ն են կողմ արտահայտվել Մարտի Ախտիսաարիի ծրագրին, որը նախատեսում է անկախություն շնորհել սերբական Կոսովո երկրամասին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՆԲԱՎԱՐԱՐ Է ՀԱՄԱՐԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Ղարաբաղյան խնդրի լուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ միջազգային նորմերին եւ սկզբունքներին համաձայն: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ ՊԵՏՔ Է ԲԽԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԵՐԻՑ
, այլ մոտեցում այստեղ լինել չի կարող: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: «Ինչ վերաբերում է «Մեղրիի» ծրագրին, ապա ես անձամբ կասկածում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՍԵՐԲԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԿՈՍՈՎՈՅԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Փետրվարի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Կիեւում մասնակցեց ԵՄ եւ Սեւծովյան տարածաշրջանի երկրների արտգործնախարարների հանդիպմանը եւ Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության (ՍԾՏՀԿ) ...ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ. ԵԿԵՔ ՍՊԱՍԵՆՔ ԱՅՆ ՕՐՎԱՆ, ԵՐԲ ԿՈՍՈՎՈՆ ԱՆԿԱԽ ԿԴԱՌՆԱ
«Միջազգային միջնորդները բազմիցս են նշել, որ «Կոսովոն եզակի դեպք է, եւ այդ երկրամասի անկախության ճանաչումը նախադեպ լինել չի կարող»,-հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ...«ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼՂՀ-ՈՒՄ ՔՐԴԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ» ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՊԱՐԶԱՊԵՍ ԾԻԾԱՂԵԼԻ Է
Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածվող տեղեկատվությունն այնքան անհավանական է, որ պարզապես ծիծաղեցնում է: ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվության վարչության ղեկավար, գնդապես Սենոր Հասրաթյանն այսպես ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉԵ՞Լ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
«Ռուսաստանը կփոխի իր վերաբերմունքը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ Կոսովոն անկախ պետություն հռչակելու դեպքում: Կոսովոյի անկախության ճանաչման ու հռչակման դեպքում, անպայման, պետք է հաշվի առնվեն Աբխազիայում ...17 ՏԱՐԻ ՊԱՀԱՆՋՎԵՑ, ՈՐ ՈՄԱՆՔ ՀԱՍԿԱՆԱՆ, ՈՐ ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԻՐԱՌԵԼԻ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՊՔՈՒՄ
ՄԱԿ-ի բոլոր հիմնարար փաստաթղթերում ազգերի ինքնորոշման իրավունքը ամրագրված է բոլոր բնիկ ժողովուրդների համար, հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը այսօր Հայաստանում Իրանի Իսլամական ...ԻՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Փետրվարի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Սեյիդ Ալի Սաղայանին: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ԱԺ մամլո ծառայությունը: Շնորհավորելով ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԱԿ-ՈՒՄ ՎՈՒԱՄ-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲԱՆԱՁԵՒԸ
ԵՄ եւ Սեւծովյան տարածաշրջանի երկրների արտգործնախարարների հանդիպմանն ու Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի հատուկ նիստին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԻՋԻՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 68 ՏՈԿՈՍԸ
Հայաստանի նախագահական ընտրություններին միջինում մասնակցելու է ընտրողների 68 տոկոսը: Այդ մասին հայտարարել է «Սոցիոմետր» անկախ սոցոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Սոցհարցմանը, որն անցկացվել ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴՐԱԿԱՆ ՔԱՅԼ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ԵԽԽՎ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՍԱՌԵՑՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԵՆԹԱԿՈՄԻՏԵ
ԻՐԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՐԵՒԱՆԻՑ ՈՒ ԲԱՔՎԻՑ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԻՐ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ՀԵՏԱՔՆՆԵԼ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՅՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ
«ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼՂՀ-ՈՒՄ ՔՐԴԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ» ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՊԱՐԶԱՊԵՍ ԾԻԾԱՂԵԼԻ Է
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԿԱԽԱՂԱՆ ՀԱՆԵԼ ՀԻՋԱԲ ԿՐԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Վ. ՕՍԿԱՆՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ԵՐԿՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

GAZ DE FRANCE-Ը ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ NABUCCO ՆԱԽԱԳԾԻՆ, ՊԱՏՃԱՌԸ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՀԱՆՁՆՎԵԼՈՒ Է ՌԵՈՒ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ԿՈՍՈՎՈՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ ՆԱԽԱԴԵՊԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉԵ՞Լ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1810 Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվում է հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
- 1885 Ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1903 Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ վարվելակերպը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

