
Հրատարակված է Փետրվար 15, 2008
ԵՄ. ԼԱՎ ՇԱՆՍ ԿԱ ՆՈՐՄԱԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ «ՍԱՌԵՑՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԳՈՏԻՆԵՐՈՒՄ
- «Սեւծովյան նախաձեռնությունների» իրագործման համար Եվրամիությունը տարեկան կհատկացնի 1,7 մլրդ եվրո: Այդ մասին փետրվարի 14-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, որը նվիրված էր ԵՄ անդամ պետությունների եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության հարցերի հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները, հաղորդում է «Ռեգնումի» թղթակիցը: «Կցանկանայի ընդգծել, որ դրանք միջոցներ են, որոնք հատկացվել են այնպիսի հարցերի համար, ինչպիսիք են հարեւանության քաղաքականությունը, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության թեկնածությունը, ինչպես նաեւ այն երկրներին, որոնք արդեն դարձել են Եվրամիության անդամ: Բացի այդ, դա 700 մլն եվրո է հատուկ ներդրումային հիմնադրամից»,-ասել է հանձնակատարը: Նա նաեւ հաղորդել է, որ ԵՄ-ին Բուլղարիայի եւ Ռումինիայի անդամակցության հետ Եվրամիությունը մոտեցավ Սեւ ծովին, դարձավ Սեւ ծովի մի մասը եւ այժմ կարելի է խոսել սեւծովյան նախաձեռնության կոնկրետ իրագործման մասին: «Այժմ մենք կարող ենք առանձնակի քաղաքական ուշադրություն հատկացնել աշխարհի այդ մասին եւ ամրապնդել իր համագործակցությունը այդ տարածաշրջանի երկրների, հատկապես Ռուսաստանի, Թուրքիայի, ինչպես նաեւ ԵՄ-ի արեւելյան հարեւանների հետ»,-ասել է Եվրամիության ներկայացուցիչը: Բացի այդ, նշել է նա, դա լավ շանս է նորմալ հասարակություն ստեծղելու համար այն վայրերում, որտեղ դեռեւս մնում են «սառեցված հակամարտություններ»: «Եվ մենք կարող ենք այժմ քննարկել այդ հարցերը միասին եւ ընդհանուր ջանքերով հանգուցալուծել այն, ինչ արդեն տարիներ շարունակ հուզում է մեր հանրությանը: Մենք նաեւ կքննարկենք մեր ընդհանուր անվտանգության, էներգետիկ հարցերը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների պահպանման, միգրացիայի եւ միջազգային ահաբեկչության հարցերը»,-լրագրողներին է հաղորդել Բենիտա Ֆերերո-Վալդները, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Հիշեցնենք, որ 2007 թվականի նոյեմբերի 1-ից Ուկրաինան նախագահում է ՍԾՏՀ-ում: ՍԾՏՀ գործունեությունն այսօր տարածվում է շուրջ 20 մլն քառակուսի կիլոմետր տարածքի վրա՝ շուրջ 350 մլն բնակչությամբ եւ տարեկան շուրջ 300 մլրդ արտաքին առեւտրային գործունեության ներուժով: ՍԾՏՀ անդամներ են Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդավիան, Ռուսաստանը, Ռումինիան, Թուրքիան, Սերբիան եւ Ուկրաինան: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Ստամբուլում (Թուրքիա):

Վերջին լուրերը, Փետրվար 15, 2008
ԵՄ. ԼԱՎ ՇԱՆՍ ԿԱ ՆՈՐՄԱԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ «ՍԱՌԵՑՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԳՈՏԻՆԵՐՈՒՄ
«Սեւծովյան նախաձեռնությունների» իրագործման համար Եվրամիությունը տարեկան կհատկացնի 1,7 մլրդ եվրո: Այդ մասին փետրվարի 14-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, որը նվիրված էր ԵՄ անդամ պետությունների եւ Սեւծովյան ...ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ՍԾՏՀ-Ն ԿԱՐՈՂ Է ՆՈՐ ԿԱՄՈՒՐՋ ԴԱՌՆԱԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՒ ՆՐԱ ՀԱՐԵՒԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՒ
«Մի քանի ամիս առաջ մենք հավաքվել էինք նույն ձեւաչափով Եվրոպական հարեւանության քաղաքականության առաջարկվող ներուժի ամրապնդման, ԵՄ-ի անդամների եւ մյուս երկրների միջեւ համագործակցության եւ փոխգործակցության ...ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼՈՒԾԵԼ ԿՈՍՈՎՈՅԻ ԽՆԴԻՐԸ
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 15 անդամներից միայն 5-ն են կողմ արտահայտվել Մարտի Ախտիսաարիի ծրագրին, որը նախատեսում է անկախություն շնորհել սերբական Կոսովո երկրամասին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՆԲԱՎԱՐԱՐ Է ՀԱՄԱՐԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Ղարաբաղյան խնդրի լուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ միջազգային նորմերին եւ սկզբունքներին համաձայն: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ ՊԵՏՔ Է ԲԽԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԵՐԻՑ
, այլ մոտեցում այստեղ լինել չի կարող: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: «Ինչ վերաբերում է «Մեղրիի» ծրագրին, ապա ես անձամբ կասկածում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՍԵՐԲԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԿՈՍՈՎՈՅԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Փետրվարի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Կիեւում մասնակցեց ԵՄ եւ Սեւծովյան տարածաշրջանի երկրների արտգործնախարարների հանդիպմանը եւ Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության (ՍԾՏՀԿ) ...ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ. ԵԿԵՔ ՍՊԱՍԵՆՔ ԱՅՆ ՕՐՎԱՆ, ԵՐԲ ԿՈՍՈՎՈՆ ԱՆԿԱԽ ԿԴԱՌՆԱ
«Միջազգային միջնորդները բազմիցս են նշել, որ «Կոսովոն եզակի դեպք է, եւ այդ երկրամասի անկախության ճանաչումը նախադեպ լինել չի կարող»,-հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ...«ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼՂՀ-ՈՒՄ ՔՐԴԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ» ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՊԱՐԶԱՊԵՍ ԾԻԾԱՂԵԼԻ Է
Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածվող տեղեկատվությունն այնքան անհավանական է, որ պարզապես ծիծաղեցնում է: ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվության վարչության ղեկավար, գնդապես Սենոր Հասրաթյանն այսպես ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉԵ՞Լ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
«Ռուսաստանը կփոխի իր վերաբերմունքը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ Կոսովոն անկախ պետություն հռչակելու դեպքում: Կոսովոյի անկախության ճանաչման ու հռչակման դեպքում, անպայման, պետք է հաշվի առնվեն Աբխազիայում ...17 ՏԱՐԻ ՊԱՀԱՆՋՎԵՑ, ՈՐ ՈՄԱՆՔ ՀԱՍԿԱՆԱՆ, ՈՐ ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԻՐԱՌԵԼԻ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՊՔՈՒՄ
ՄԱԿ-ի բոլոր հիմնարար փաստաթղթերում ազգերի ինքնորոշման իրավունքը ամրագրված է բոլոր բնիկ ժողովուրդների համար, հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը այսօր Հայաստանում Իրանի Իսլամական ...ԻՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Փետրվարի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Սեյիդ Ալի Սաղայանին: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ԱԺ մամլո ծառայությունը: Շնորհավորելով ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԱԿ-ՈՒՄ ՎՈՒԱՄ-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲԱՆԱՁԵՒԸ
ԵՄ եւ Սեւծովյան տարածաշրջանի երկրների արտգործնախարարների հանդիպմանն ու Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի հատուկ նիստին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԻՋԻՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 68 ՏՈԿՈՍԸ
Հայաստանի նախագահական ընտրություններին միջինում մասնակցելու է ընտրողների 68 տոկոսը: Այդ մասին հայտարարել է «Սոցիոմետր» անկախ սոցոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Սոցհարցմանը, որն անցկացվել ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԻՐԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՐԵՒԱՆԻՑ ՈՒ ԲԱՔՎԻՑ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԻՐ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԳՅՈՒԼ. ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵՒԵԼՔԻ ԵՒ ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ՄԻՋԵՒ ՊԱՏՆԵՇ Է, ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԱՐՊԱՍ
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՐԲԵՔ ՇԱՏ ԼԱՎԸ ՉԵՆ ԵՂԵԼ, ՍԱԿԱՅՆ ԵՐԲԵՔ ԲԱՑԱՀԱՅՏ ՎԱՏՆ ԷԼ ՉԵՆ ԼԻՆԻ
ԼՂՀ ԱԳՆ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԵՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ՀԵՏԱՔՆՆԵԼ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՅՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ
«ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼՂՀ-ՈՒՄ ՔՐԴԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ» ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՊԱՐԶԱՊԵՍ ԾԻԾԱՂԵԼԻ Է
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԿԱԽԱՂԱՆ ՀԱՆԵԼ ՀԻՋԱԲ ԿՐԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Վ. ՕՍԿԱՆՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ԵՐԿՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

GAZ DE FRANCE-Ը ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ NABUCCO ՆԱԽԱԳԾԻՆ, ՊԱՏՃԱՌԸ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՀԱՆՁՆՎԵԼՈՒ Է ՌԵՈՒ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ԿՈՍՈՎՈՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ ՆԱԽԱԴԵՊԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉԵ՞Լ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1810 Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվում է հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
- 1885 Ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1903 Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ վարվելակերպը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

