
Հրատարակված է Փետրվար 12, 2008
ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ 41 ԱՀԱԶԱՆԳ Է ՍՏԱՑԵԼ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՇԱՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հայցը, որը պահանջում է «անհաղթահարելի» ճանաչել նախընտրական պայքարը շարունակելու համար իր առջեւ ստեղծված խոչընդոտները: Իր որոշման մեջ, ՍԴ-ն գտնում է, որ նախկին նախագահի կողմից հայցում նշված խոչընդոտները անհաղթահարելի չեն: «Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների գործողությունները եւ նրանց հայցը Սահմանադրական դատարան լիովին իրավական են»,- հայտարարել է Հայաստանի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Իր հերթին, Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններին սատարելու է Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Հայփոստն» ավարտել է Հայաստանի ողջ տարածքով մեկ ընտրական ծանուցումների առաքումը, այսօր Երեւանում հայտարարել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հանս Բոոնը: Հանս Բոոնը հայտնել է, որ երկրի բոլոր ընտրողներն ընտրությունների ամսաթվի եւ իրենց քվերակելու ընտրատեղամասի մասին ծանուցում են ստացել: Հայաստանի գլխավոր դատախազության աշխատանքային խումբը քարոզարշավի ընթացում հավանական իրավախախտումների մասին ընդհանուր առմամբ 41 ազդանշան է ստացել, այսօր Երեւանում հայտարարել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նրա խոսքերով, ուսումնասիրված փաստերի արդյունքում 11 քրեական գործ է հարուցվել` հիմնականում խուլիգանության եւ գույքի ոչնչացման հատկանիշներով: Աղվան Հովսեփյանը նշել է, որ 41 ազդանշաներից 20-ը ստացվել են ԶԼՄ-ների հրապարակումների արդյունքում: Մի շարք ազդանշաների բնորոշ գիծը, գլխավոր դատախազի խոսքերով, ստի առատությունն է, հաղորդում է elections2008.am: «Հանուն Ժողովրդավարության» երիտասարդական ալյանսը exit-poll է անցկացնելու Հայաստանի նախագահական ընտրություններին փետրվարի 19-ին հարյուր ընտրական տեղամասերում` կազմակերպության 150 անդամների օգնությամբ: Ալյանսը նախատեսվում է հարցում անցկացնել մոտ 2 300 մարդկանց, կամ ընտրողների ընդհանուր թվի 0.1%-ի շրջանում: Գեւորգ Մելիքյանն ասել է, որ հարցման մասնակիցների փոքր թիվը պայմանավորված է ֆինանսական աղբյուրների բացակայությամբ, քանի որ իրենք չեն ֆինանսավորվում որեւէ միջազգային կազմակերպության, կամ քաղաքական ուժի կողմից: Exit-poll-ի արդյուքները կհրապարակվեն ընտրությունների ավարտից 1.5-2 ժամ անց:

Վերջին լուրերը, Փետրվար 12, 2008
ԱՊՐԻԼԻ 3-4 ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ԱՅՑԵԼԵԼՈՒ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ
Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի «Ագոյի խումբը» ապրիլի 3-4 այցելելու է Ադրբեջան եւ Հայաստան: Պատվիրակությունը գլխավորելու է Շվեդիայում Եվրախորհրդի մշտական ներկայացուցիչ Պյեր Սյեգրենը: Այցելության ընթացքում ...ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՀԱՆՁՆՎԵԼՈՒ Է ՌԵՈՒ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ
2
Չորեքշաբթի փետրվարի 13-ին Ռուսական երկաթուղիների (ՌԵՈՒ) նախագահ Վլադիմիր Յակունինը եւ Հայաստանի տրամսպորտի եւ կապի նախարար Անրանիկ Մանուկյանը համաձայնագիր են ստորագրելու ռուսական ընկերության կողմից Հայաստանի ...Վ. ՕՍԿԱՆՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ԵՐԿՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1
Փետրվարի 9-10-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը մասնակցեց Անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի 44-րդ համաժողովին: Համաժողովը նախագահում էր Գերմանիայի նախկին ազգային անվտանգության ...ՄԱՀԱՑԵԼ Է ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԹՈՄ ԼԱՆՏՈՍԸ, ՈՎ ԷԱԿԱՆ ԴԵՐ Է ԽԱՂԱՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
ԱՄՆ-ում 80 տարեկան հասակում մահացել է Դեմոկրատական կուսակցության կոնգրեսական Թոմ Լանտոսը: Լանտոսը Հոլոքոստը վերապրած միակ կոնգրեսականն էր, Ներկայացուցիչների պալատում գլխավորում էր արտաքին գործոց կոմիտեն: ...ԼՈՆԴՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԾՐԱԳՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԳԻՏԵՆ
1
«Հայ պատգամավորները ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպման որեւէ հրավեր չեն ստացել»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է հայկական խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը, մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների ...ԿԱՐՍ-ԱԽԱԼՔԱԼԱՔ-ԲԱՔՈՒ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՎԵԼԻ ՌԱԶՄԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ Է, ՔԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ
«Այն հանգամանքը, որ չնայած Հայաստանի տարածքով Կարս-Բաքու ճանապարհի կառուցման ակնհայտ շահավետությանը, Թուրքիան որոշել է այն անցկացնել Վրաստանի տարածքով, վկայում է այն մասին, որ այս նախագիծը նաեւ քաղաքական ...ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՆԴԱՂԻ, ԱՊԱ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՐՈՂ Է ԱՆՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ
«Հյուսիս-Հարավ» նախագիծը իրական եւ շատ արդիական է: Ամբողջ խնդիրը նրանում է՝ ով կլինի միջնորդը շահագրգիռ կողմերի միջեւ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է «Միտք» վերլուծական ...ՌՈՆ ԿԼԵՅՆ. ՆՈՐ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԱՆԽԵԼ՝ ՄԻԱՅՆ ՃԱՆԱՉԵԼՈՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱՆՑՅԱԼՈՒՄ ԱՐՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) հրավերով կոնգրեսական Ռոն Կլեյնը կմասնակցի AAA-ի անդամների ամենամյա հանդիպմանը, որը կայանալու է փետրվարի 23-ին Ֆլորիդայում: Մայամի 22-րդ ընտրական տարածքը ներկայացնող ...NABUCCO-Ն ՎԵՐԱՑՆՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԸ
Եթե ամեն դեպքում Nabucco նախագիծը հնարավոր դառնա կյանքի կոչել, ապա միայն իրանական գազի հաշվին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հաբեթ ...ՌԴ ԱԳՆ. ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՔԱՅԼ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ
Մի շարք երկրների մտադրությունը՝ ճանաչել Կոսովոյի միակողմանի անկախությունը, հանդիսանում է անպատասխանատու եւ խախտում է միջազգային իրավունքի հիմքերը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐԵՒՈՐՈՒՄ Է ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Օմանի Սուլթանության դեսպան Ալ Շեյխ Աբդուլա Բեն Զահիռ Բեն Սահիվ Ալ Հուսնին (նստավայրը` Մոսկվա): Այդ մասին հայտնում է ՀՀ ...ԵԹԵ NABUCCO-Ն ԱՆՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ, ԱՊԱ ՆԱ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐՈՒՄ
Եվրամիության համար ավելի նախընտրելի է տարանցիկ կախվածության մեջ լինել Հայաստանից, քան Թուրքիայից, քանի որ առաջինն ավելի քիչ ամբիցիաներ ունի: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել ...ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ 41 ԱՀԱԶԱՆԳ Է ՍՏԱՑԵԼ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՇԱՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հայցը, որը պահանջում է «անհաղթահարելի» ճանաչել նախընտրական պայքարը շարունակելու համար իր առջեւ ստեղծված խոչընդոտները: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ
ՄԱՀԱՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՎԵԼ ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԻ ԴԵՄ
ՎՈՒԱՄ-Ի ԵՐԿՐՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ
ԲԱՔՈՒՆ ԴԺԳՈՀ Է ԵԱՀԿ ՄԽ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ, ՍԱԿԱՅՆ ԴԵՌԵՒՍ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՓՈԽԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՒԱՉԱՓԸ
ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ ԱՌԱՋԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ԿՍՏԱՆԱ ՌՈՒՍԱԿԱՆ SUKHOI SUPERJET-100 ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ՀԵՏԱՔՆՆԵԼ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ԿՈՐՑՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՅԼԵՒՍ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ
ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՐԵՆ ԴՈՒՐՍ ԿԴՆԻ ԲՈԼՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՅՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ
ԵՄ-Ն ՉԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԿԱԽԱՂԱՆ ՀԱՆԵԼ ՀԻՋԱԲ ԿՐԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Վ. ՕՍԿԱՆՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ԵՐԿՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

GAZ DE FRANCE-Ը ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ NABUCCO ՆԱԽԱԳԾԻՆ, ՊԱՏՃԱՌԸ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ, ՈՎՔԵՐ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԱՄԵՆԱՔԻՉԸ 20 ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԵՋ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1268 Հայոց կաթողիկոս է օծվել գիտնական-հռետոր, մեծ վարպետ և մեկնիչ Հակոբ Առաջին Կլայեցին: Նա նպաստել է 13-րդ դարավերջին հայ-եգիպտական հաշտության կնքմանը: (Վախճ. 1286թ.-ին):
- 1286 Վախճանվեց հայոց կաթողիկոս, գիտնական-հռետոր, մեծ վարպետ և մեկնիչ Հակոբ Առաջին Կլայեցին: Նա նպաստել է 13-րդ դարավերջին հայ-եգիպտական հաշտության
- 1721 Գրիգոր Շղթայակիրը, որը 1715 թ.-ին պատրիարք նշանակվեց, վանքին մեծաքանակ պարտք վճարելու համար վզին շղթա անցկացրած տարիներով նպաստ հավաքելուց հետո հասավ Երուսաղեմ և նստեց պատրիարքի աթոռին: Վճարեց Միաբանության պարտքը, կառուցեց նոր շինություններ և կատարեց բարեկարգություններ: (Վախճ. 1749 թ.):
- 1845 Կ. Պոլսում ծնվեց կաթողիկոս Մատթեոս Իզմիրլյանը: (Վախճ. 1910թ.-ին, Էջմիածնում):
- 1845 Կ. Պոլսում ծնվեց Մատթևոս Իզմիրլյանը: (Վախճ. 1910 թ.):
- 1908 Կահիրեում վախճանվեց գրող և հրապարակախոս Արփիար Արփիարյանը: (Ծնվ. 1851թ.-ին):
- 1918 Թուրքական հրամանատարությունը, խախտելով զինադադարը, 25-հազարանոց զորքով շարժվեց Էրզրումի, Վանի և Մերձսևծովյան ուղղությամբ, իսկ հայկական զորամասերը միայնակ չկարողացան կասեցնել թուրքական գերակշիռ ուժերի հարձակումը:
- 1918 Մահացավ Սուլթան Համիդը, որը գահընկեց եղավ 1909 թ.-ին:
- 1919 Հայկական երկու պատվիրակություն ՝ Պողոս Նուբարի և Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ Փարիզի կոնֆերանսին ներկայացրին հանրահայտ «Հայերի պահանջների վերաբերյալ հուշագիրը», որի հիմնադրություններն էին հայկական անկախ պետության ճանաչումը, հայկական կորուստների փոխհատուցումը, դաշնակից տերություններից մեկին 20 տարով Հայաստանի մանդատ հանձնելը, հայերի զանգվածային ոչնչացման մեղավորներին պատժելը: Փաստաթուղթն արձագանք չգտավ:
- 1921 Սկսվում է Վրաստանի մենշևիկյան կառավարության դեմ Լոռու նախկին «չեզոք գոտու» աշխատավորության ապստամբությունը, որը փետրվարի 16-ին ավարտվում է լիակատար հաղթանակով:
- 1950 Ստեղծվեց Ռադիոյի եվրոպական միությունը:
- 1988 Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական զանգվածային առաջին ցույցը՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու պահանջով:
- 1988 Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում անցկացվեցին կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովներ, որոնք պաշտպանեցին արցախահայության՝ Հայաստանին միանալու պահանջը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

