
Հրատարակված է Փետրվար 12, 2008
Վ. ՕՍԿԱՆՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ԵՐԿՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
- Փետրվարի 9-10-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը մասնակցեց Անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի 44-րդ համաժողովին: Համաժողովը նախագահում էր Գերմանիայի նախկին ազգային անվտանգության խորհրդական Հորստ Տելստչիկը: Համաժողովին ներկա էին տարբեր երկրների ղեկավարներ, արտաքին գործերի եւ պաշտպանության 40 նախարարներ, մոտ 500 հյուրեր` ԶԼՄ-եր, գիտահետազոտական կենտրոններ, միջազգային հարաբերությունների փորձագետներ, որոնք անմիջական մթնոլորտում քննարկեցին առկա եւ ապագա անվտանգության մարտահրավերները: Համաժողովի գլխավոր` «Աշխարհը քաոսի մեջ - ուժերի փոփոխում -ռազմավարությունների պակաս» խորագրի ներքո Թուրքիայի արտաքին քաղաքականության եւ անվտանգության մասին ելույթով հանդես եկավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի վարչապետի ելույթից հետո մեկնաբանություններով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Նախարար Օսկանյանը խոսեց մեր տարածաշրջանում եւ դրանից դուրս Թուրքիայի`որպես խաղաղությանն ու կայունությանը նպաստող ժողովրդավարական եւ գլխավոր ռազմավարական դերակատարի մասին վարչապետ Էրդողանի հնչեցրած գաղափարների վերաբերյալ: Նախարար Օսկանյանը, ի գիտություն ընդունելով, որ Թուրքիայի վարչապետը հպարտանում է Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացով եւ իր երկրի ռազմավարական դերակատարությամբ, թե տարածաշրջանում, թե դրանից դուրս խաղաղության եւ կայունության հաստատման գործում, ասաց, - «Պրն. վարչապետ, Դուք նաեւ հաստատեցիք ԵՄ լիիրավ անդամ դառնալու Ձեր հստակ դիրքորոշումը, որին կողմնակից ենք նաեւ մենք Հայաստանում: Մենք ցանկանում ենք հենց այդպիսի հարեւան ունենալ: Բայց ինչպես Դուք գիտեք, այսօր սահմանը մեր երկու երկրների միջեւ փակ է. Թուրքիա΄յի կողմից: Մենք հաճախ բարձրացրել ենք այս հարցը` նշելով, որ մենք կցանկանայինք Թուրքիայի հետ ունենալ նորմալ հարաբերություններ. բաց սահմաններ եւ դիվանագիտական հարաբերություններ: Հայերը կցանկանային լինել այսօր Ձեր ներկայացրած տեսլականի անմիջական շահառուներից: Սակայն մենք լսում էինք Ձեզ պարզ եւ հստակ, երբ Դուք կրկնում էիք սահմանը փակ պահելու երկու հիմնական պատճառաբանությունները կամ պատրվակները: Ձեր հնչեցրած պատճառներից առաջինը Հայաստանի ներգրավվածությունն է ԼՂ հակամարտության մեջ, երկրորդը` Ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելը: Սակայն ԼՂ հակամարտությունն ընթանում է հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, իսկ Ցեղասպանության ճանաչումը մեր բարոյական, պատմական պարտականությունն է: Պրն. վարչապետ, այս պահին մեր երկրները չեն պատերազմում, եւ պատերազմական իրավիճակում չգտնվելու պայմաններում, արդյոք այն պատճառները, որ Դուք մշտապես բերում եք, բավարա՞ր են արդարացնելու համար մեր երկու երկրների միջեւ սահմանների փակ լինելը: Դուք կարող եք օգնել մեզ հասնելու ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորմանը Ձեր դրական ներգրավվածությամբ: Նորմալ փոխհարաբերությունների հաստատումը, սահմանների բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը թույլ կտան մեզ քննարկել մեր մոտեցումների տարբերությունները Ցեղասպանության խնդրի վերաբերյալ: Հետաքրքրական գործընթացներ են ընթանում, եւ Թուրքիան կարող է դառնալ բնական կամուրջ Կովկասի եւ ԵՄ ու ՆԱՏՕ-ի միջեւ: Եւ հետաքրքիր է, արդյոք, Ձեր կարծիքով Թուրքիայի առավել դրական ներգրավվածությամբ տարածաշրջանում, բոլորի հետ հավասար, չեզոք հարաբերությունների կառուցմամբ Ձեր երկիրը առավել դրական դեր չի՞ խաղա մեր հարաբերությունների կարգավորման համար Ձեր նշած խոչընդոտների վերացման հարցում»: Թուրքիայի վարչապետը չի պատասխանել նախարար Օսկանյանի աշխարհաքաղաքական իրավիճակի եւ հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ հարցերին: Փոխարենը նա կրկնել է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկությունը, ասել է, թե 1915թ. կոտորածները պատմականորեն ապացուցված չեն` մի կողմից առաջարկելով պատմաբաններին ու հնագետներին ուսումնասիրել խնդիրը, մյուս կողմից մերժել հնարավորությունը, թե Ցեղասպանությունը թուրքական մշակույթի մաս է, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Մինչ դեռ, թուրքական եւ ադրբեջանական ԶԼՄ-ները ներկայացնում են Էրդողանի խոսքերը: «Ներկա դրությամբ, Թուրքիայում 40 հազար հայ է բնակվում: Հայերը մեկնում են Հայաստանից եւ մնում են Թուրքիայում: Ինչու՞: Որովհետեւ Թուրքիան խաղաղ երկիր է: Այնպես որ, Դուք ինքներդ պետք է պատասխանեք իմ կողմից տրված հարցին»: Էրդողանը նաեւ նշել է, որ Հայաստանի պետք է լքի վիճելի տարածքները: «Նորմալ պայմաններ ապահովեք Լեռնային Ղարաբաղում հազարավոր ադրբեջանցիների համար: Նրենք մեր եղբայրներն են: Ինչու՞ Դուք չեք ցանկանում դիտարկել այդ հարցը: Թող դա լինի Ձեր ներդնումը խաղաղ գործընթացում»,- հաղորդում է Էրդողանի խոսքերը Milliyet-ը:

Վերջին լուրերը, Փետրվար 12, 2008
ԱՊՐԻԼԻ 3-4 ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ԱՅՑԵԼԵԼՈՒ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ
Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի «Ագոյի խումբը» ապրիլի 3-4 այցելելու է Ադրբեջան եւ Հայաստան: Պատվիրակությունը գլխավորելու է Շվեդիայում Եվրախորհրդի մշտական ներկայացուցիչ Պյեր Սյեգրենը: Այցելության ընթացքում ...ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՀԱՆՁՆՎԵԼՈՒ Է ՌԵՈՒ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ
2
Չորեքշաբթի փետրվարի 13-ին Ռուսական երկաթուղիների (ՌԵՈՒ) նախագահ Վլադիմիր Յակունինը եւ Հայաստանի տրամսպորտի եւ կապի նախարար Անրանիկ Մանուկյանը համաձայնագիր են ստորագրելու ռուսական ընկերության կողմից Հայաստանի ...Վ. ՕՍԿԱՆՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ԵՐԿՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1
Փետրվարի 9-10-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը մասնակցեց Անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի 44-րդ համաժողովին: Համաժողովը նախագահում էր Գերմանիայի նախկին ազգային անվտանգության ...ՄԱՀԱՑԵԼ Է ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԹՈՄ ԼԱՆՏՈՍԸ, ՈՎ ԷԱԿԱՆ ԴԵՐ Է ԽԱՂԱՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
ԱՄՆ-ում 80 տարեկան հասակում մահացել է Դեմոկրատական կուսակցության կոնգրեսական Թոմ Լանտոսը: Լանտոսը Հոլոքոստը վերապրած միակ կոնգրեսականն էր, Ներկայացուցիչների պալատում գլխավորում էր արտաքին գործոց կոմիտեն: ...ԼՈՆԴՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԾՐԱԳՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԳԻՏԵՆ
1
«Հայ պատգամավորները ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպման որեւէ հրավեր չեն ստացել»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է հայկական խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը, մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների ...ԿԱՐՍ-ԱԽԱԼՔԱԼԱՔ-ԲԱՔՈՒ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՎԵԼԻ ՌԱԶՄԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ Է, ՔԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ
«Այն հանգամանքը, որ չնայած Հայաստանի տարածքով Կարս-Բաքու ճանապարհի կառուցման ակնհայտ շահավետությանը, Թուրքիան որոշել է այն անցկացնել Վրաստանի տարածքով, վկայում է այն մասին, որ այս նախագիծը նաեւ քաղաքական ...ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՆԴԱՂԻ, ԱՊԱ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՐՈՂ Է ԱՆՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ
«Հյուսիս-Հարավ» նախագիծը իրական եւ շատ արդիական է: Ամբողջ խնդիրը նրանում է՝ ով կլինի միջնորդը շահագրգիռ կողմերի միջեւ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է «Միտք» վերլուծական ...ՌՈՆ ԿԼԵՅՆ. ՆՈՐ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԱՆԽԵԼ՝ ՄԻԱՅՆ ՃԱՆԱՉԵԼՈՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱՆՑՅԱԼՈՒՄ ԱՐՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) հրավերով կոնգրեսական Ռոն Կլեյնը կմասնակցի AAA-ի անդամների ամենամյա հանդիպմանը, որը կայանալու է փետրվարի 23-ին Ֆլորիդայում: Մայամի 22-րդ ընտրական տարածքը ներկայացնող ...NABUCCO-Ն ՎԵՐԱՑՆՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԸ
Եթե ամեն դեպքում Nabucco նախագիծը հնարավոր դառնա կյանքի կոչել, ապա միայն իրանական գազի հաշվին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հաբեթ ...ՌԴ ԱԳՆ. ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՔԱՅԼ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ
Մի շարք երկրների մտադրությունը՝ ճանաչել Կոսովոյի միակողմանի անկախությունը, հանդիսանում է անպատասխանատու եւ խախտում է միջազգային իրավունքի հիմքերը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐԵՒՈՐՈՒՄ Է ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Օմանի Սուլթանության դեսպան Ալ Շեյխ Աբդուլա Բեն Զահիռ Բեն Սահիվ Ալ Հուսնին (նստավայրը` Մոսկվա): Այդ մասին հայտնում է ՀՀ ...ԵԹԵ NABUCCO-Ն ԱՆՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ, ԱՊԱ ՆԱ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐՈՒՄ
Եվրամիության համար ավելի նախընտրելի է տարանցիկ կախվածության մեջ լինել Հայաստանից, քան Թուրքիայից, քանի որ առաջինն ավելի քիչ ամբիցիաներ ունի: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել ...ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ 41 ԱՀԱԶԱՆԳ Է ՍՏԱՑԵԼ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՇԱՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հայցը, որը պահանջում է «անհաղթահարելի» ճանաչել նախընտրական պայքարը շարունակելու համար իր առջեւ ստեղծված խոչընդոտները: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԹԵՐԱՀԱՎԱՏՈՐԵՆ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ
ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ՆՐԱՆԻՑ, ԹԵ ՈՐՔԱՆՈՎ ԵՆ ՆՐԱ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ՎՍՏԱՀԵԼ ՄԻՄՅԱՆՑ
ԳՅՈՒԼ. ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵՒԵԼՔԻ ԵՒ ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ՄԻՋԵՒ ՊԱՏՆԵՇ Է, ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԱՐՊԱՍ
ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ
ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ ԱՌԱՋԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ԿՍՏԱՆԱ ՌՈՒՍԱԿԱՆ SUKHOI SUPERJET-100 ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ՀԵՏԱՔՆՆԵԼ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ԿՈՐՑՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՅԼԵՒՍ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ
ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՐԵՆ ԴՈՒՐՍ ԿԴՆԻ ԲՈԼՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՅՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ
ԵՄ-Ն ՉԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԿԱԽԱՂԱՆ ՀԱՆԵԼ ՀԻՋԱԲ ԿՐԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Վ. ՕՍԿԱՆՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ԵՐԿՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

GAZ DE FRANCE-Ը ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ NABUCCO ՆԱԽԱԳԾԻՆ, ՊԱՏՃԱՌԸ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ, ՈՎՔԵՐ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԱՄԵՆԱՔԻՉԸ 20 ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԵՋ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1268 Հայոց կաթողիկոս է օծվել գիտնական-հռետոր, մեծ վարպետ և մեկնիչ Հակոբ Առաջին Կլայեցին: Նա նպաստել է 13-րդ դարավերջին հայ-եգիպտական հաշտության կնքմանը: (Վախճ. 1286թ.-ին):
- 1286 Վախճանվեց հայոց կաթողիկոս, գիտնական-հռետոր, մեծ վարպետ և մեկնիչ Հակոբ Առաջին Կլայեցին: Նա նպաստել է 13-րդ դարավերջին հայ-եգիպտական հաշտության
- 1721 Գրիգոր Շղթայակիրը, որը 1715 թ.-ին պատրիարք նշանակվեց, վանքին մեծաքանակ պարտք վճարելու համար վզին շղթա անցկացրած տարիներով նպաստ հավաքելուց հետո հասավ Երուսաղեմ և նստեց պատրիարքի աթոռին: Վճարեց Միաբանության պարտքը, կառուցեց նոր շինություններ և կատարեց բարեկարգություններ: (Վախճ. 1749 թ.):
- 1845 Կ. Պոլսում ծնվեց կաթողիկոս Մատթեոս Իզմիրլյանը: (Վախճ. 1910թ.-ին, Էջմիածնում):
- 1845 Կ. Պոլսում ծնվեց Մատթևոս Իզմիրլյանը: (Վախճ. 1910 թ.):
- 1908 Կահիրեում վախճանվեց գրող և հրապարակախոս Արփիար Արփիարյանը: (Ծնվ. 1851թ.-ին):
- 1918 Թուրքական հրամանատարությունը, խախտելով զինադադարը, 25-հազարանոց զորքով շարժվեց Էրզրումի, Վանի և Մերձսևծովյան ուղղությամբ, իսկ հայկական զորամասերը միայնակ չկարողացան կասեցնել թուրքական գերակշիռ ուժերի հարձակումը:
- 1918 Մահացավ Սուլթան Համիդը, որը գահընկեց եղավ 1909 թ.-ին:
- 1919 Հայկական երկու պատվիրակություն ՝ Պողոս Նուբարի և Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ Փարիզի կոնֆերանսին ներկայացրին հանրահայտ «Հայերի պահանջների վերաբերյալ հուշագիրը», որի հիմնադրություններն էին հայկական անկախ պետության ճանաչումը, հայկական կորուստների փոխհատուցումը, դաշնակից տերություններից մեկին 20 տարով Հայաստանի մանդատ հանձնելը, հայերի զանգվածային ոչնչացման մեղավորներին պատժելը: Փաստաթուղթն արձագանք չգտավ:
- 1921 Սկսվում է Վրաստանի մենշևիկյան կառավարության դեմ Լոռու նախկին «չեզոք գոտու» աշխատավորության ապստամբությունը, որը փետրվարի 16-ին ավարտվում է լիակատար հաղթանակով:
- 1950 Ստեղծվեց Ռադիոյի եվրոպական միությունը:
- 1988 Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական զանգվածային առաջին ցույցը՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու պահանջով:
- 1988 Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում անցկացվեցին կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովներ, որոնք պաշտպանեցին արցախահայության՝ Հայաստանին միանալու պահանջը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

