
Հրատարակված է Փետրվար 11, 2008
ՀՀ ԿԸՀ. ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՀԵՏԵՒԵԼ ՕՆ-ԼԱՅՆ ՌԵԺԻՄՈՎ
- Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է իր պաշտոնական www.elections.am . վեբ-կայքի նորացված տարբերակը: Ինչպես հաղորդել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, կայքում զետեղված է պարզեցված որոնման համակարգ, որը թույլ է տալիս տեղեկություններ ստանալ ընտրողների ցուցակի, ընտրական տեղամասերի վերաբերյալ եւ այլն: Նա նաեւ հաղորդել է, որ ԿԸՀ նոր հաշվիչ ծրագիրը ավտոմատ կերպով կարգելափակի տարածքային ընտրական հանձնաժողովներից սերվերի վրա ստացվող ոչ ճշգրիտ տվյալները, քվեաթերթիկների քանակի եւ համարների վերաբերյալ: Ըստ ԿԸՀ-ի ղեկավարի, հաշվիչ ծրագրում նախապես կընդգրկվեն բոլոր քվեաթերթիկների համարները, որոնք կբաշխվեն կոնկրետ ընտրատեղամասերում: Կայքի միջոցով բոլոր ցանկացողները կարող են հնարավորություն ստանալ օն-լայն ռեժիմով հետեւել տեղեկատվության հոսքի, որ կգա ԿԸՀ-ի սերվերի վրա քվեարկության արդյունքում: Պետք չէ բացառել հայկական ընդդիմության միավորման, այդ թվում ինքնաբացարկի հնարավորությունները դեռեւս պետք չէ բացառել: Այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքերով, փոտրվարի 9-ի ժամկետը կարեւոր էր այն քաղաքական ուժերի համար, որոնք սեփական թեկնածուներ են առաջադրել, սակայն նույնիսկ թեկնածուների անունների ընդգրկումը քվեաթերթիկներում չի բացառում նրանց անսպասելի ինքնաբացարկի հնարավորությունը: Սաֆարյանն առավել հավանական է համարում նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի եւ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանի միավորումը: Մեկնաբանելով այն հարցը, թե ում կսատարի «Ժառանգությունը» նախագահական ընտրություններում նա նշել է, որ կուսակցությունը բազմիցս է հայտարարել այն ուժերին սատարելու մասին, որոնք կկարողանան միավորվել: Ստեղծված պայմաններում կուսակցությունը մտադիր է հանդես գալ հայտարարությամբ, հավանաբար, փետրվարի 12-ին: Ս.Սաֆարյանը հրաժարվել է խոսել «Ժառանգության» սպասվող հայտարարության հիմնական դրույթների մասին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Մինչդեռ, Հայաստանի Ոստիկանության մամլո ծառայությունը հայտարարել է, որ «Օրինաց երկրի» նախագահ, Հայաստանի նախագահության թեկնածու Արթուր Բաղդասարյանի հասցեին հնչած սպառնալիքները իրական վտանգ նրա կյանքի համար չեն ներկայացնում: Հայաստանի Սահմանադրական դատարանը սկսել է նախագահության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումի քննումը, որով պահանջվում է «անհաղթահարելի» համարել այն խոչընդոտները, որ առաջացել են իր առջեւ նախընտրական քարոզարշավը շարունակելու համար, հաղորդում է elections2008.am.:

Վերջին լուրերը, Փետրվար 11, 2008
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԵՄ ՉԵՆ ՀԱՅ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Ադրբեջանցի պատգամավորները դեմ չեն Ստրասբուրգում ԵԽԽՎ խորհրդաժողովի անցկացմանը Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանականների մասնակցությամբ: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՉԻ ՀԱՅՏՆԵԼ
Մինչ ինքնաբացարկ հայտնելու ժամկետի լրանալը թեկնածուներից ոչ մեկը համապատասխան հայտ չի ներկայացրել ՀՀ ԿԸՀ, հաղորդում է ԿԸՀ-ի մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը լրացավ ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԿԱԽԱՂԱՆ ՀԱՆԵԼ ՀԻՋԱԲ ԿՐԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Թուրքիայի խորհրդարանը շաբաթ օրը ընդունել է երկրի սահմանադրության ուղղումները, որոնք չեղյալ են համարում համալսարաններում հիջաբ կրելու արգելքը: Իրենց հերթին աշխարհիկ պետության կողմնակիցները՝ առաջին հերթին ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ԿՈՍՈՎՈՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ ՆԱԽԱԴԵՊԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ
Ռուսաստանը դեմ է Սերբիայից անկախանալու ձգտող Կոսովոյի օրինակով նախադեպի ստեղծմանը: Այդ մասին Մյունխենում անվտանգության վերաբերյալ միջազգային խորհրդաժողովում հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովը: ...ԴԻՄԻՏՐԻ ՌՈՒՊԵԼԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԵՄ-Ի ԵՒ ՆԱՏՕ-Ի ՀԵՏԱԳԱ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՕԳՏԻՆ
ԵՄ նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը հանդես է եկել ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման օգտին՝ կոչ անելով օգտագործել դրա համար բացվող հնարավորությունները: «Մենք ապրում ենք հնից նոր կայունությանն ...ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՎԵՐՍԿՍՎԵԼ Է ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվարի 11-ին Ստամբուլում սկսվել է Բեշիկթաշի շրջանի քրեական դատարանի երրորդ նիստը հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով: Դատավարության ընթացքում Թուրքիայում առաջին ...ԵՎՐՈՊԱՆ ՇԱՀԱԳՐԳԻՌ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը բխում է Եվրոպայի չափազանց կարեւոր շահերից, ինչպես նաեւ աջակցությունը երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Այդ մասին հայտարարել է Եվրոպական ժողովրդավարության ...ԼՂՀ ՊՆ. ՆԻԶԱՄԻ ԲԱՀՄԱՆՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔՆ Է
Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավար Նիզամի Բահմանովի հայտարարությունն ադրբեջանական քարոզչության հերթական սադրանքն է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ԼՂՀ պաշտպանության ...ԱՄՆ ՍԵՆԱՏԸ ԿԸՆԴՈՒՆԻ ՆԱՏՕ-ԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՍԱՏԱՐՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ Սենատը կընդունի ՆԱՏՕ-ին Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությանը սատարող հայտարարություն: Այդ մասին Թբիլիսիի օդանավակայանում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Գիորգի Բարամիձեն՝ վերադառնալիս Մյունխենում ...ՀՀ ԿԸՀ. ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՀԵՏԵՒԵԼ ՕՆ-ԼԱՅՆ ՌԵԺԻՄՈՎ
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է իր պաշտոնական www.elections.am . վեբ-կայքի նորացված տարբերակը: Ինչպես հաղորդել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, կայքում զետեղված է պարզեցված որոնման ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ ԱՌԱՋԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ԿՍՏԱՆԱ ՌՈՒՍԱԿԱՆ SUKHOI SUPERJET-100 ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ՀԵՏԱՔՆՆԵԼ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ՍԱՆՔՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ Է ՍՊԱՆՎԵԼ

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ԿՈՐՑՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՅԼԵՒՍ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՅՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ
ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՐԵՆ ԴՈՒՐՍ ԿԴՆԻ ԲՈԼՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԵՄ-Ն ՉԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԿԱԽԱՂԱՆ ՀԱՆԵԼ ՀԻՋԱԲ ԿՐԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
GAZ DE FRANCE-Ը ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ NABUCCO ՆԱԽԱԳԾԻՆ, ՊԱՏՃԱՌԸ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1818 Կ. Պոլսում ծնվեց պատմաբան Մատաթիա (Անտոն) Գարագաշյանը: (Վախճ. 1903 թ.-ին):
- 1829 Ֆատհ-Ալի շահի հրոսակների հարձակմանը զոհ գնաց Իրանում Ռուսաստանի լիազոր-նախարար, ռուս մեծ բանաստեղծ և հայ ժողովրդի բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովը:
- 1841 Կ. Պոլսում ծնվեց հասարակական-քաղաքական գործիչ, բանասեր, պատմաբան, Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանը: (Վախճ. 1918 թ.-ին):
- 1882 Ծնվեց ռազմական գործիչ, ռազմածովային գիտության պրոֆեսոր, նավատորմի 2-րդ կարգի կապիտան Գարսոևը (Գարսոյան):
- 1884 Լոռու Արդվի գյուղում ծնվեց հայագետ, հնագետ, պատմաբան, պրոֆեսոր Աշխարհաբեկ Քալանթարը (Լորիս Քալանթար): Նրա շնորհիվ են փրկվել գիտական կարևոր նշանակություն ունեցող մի շարք նյութեր, նաև Անիի հնագիտական հավաքածուները:
- 1936 Ծնվեց իտալացի ճարտարապետ և արվեստաբան Պաոլո Կունեոն: Նա Հռոմի համալսարանի հայ միջնադարյան ճարտարապետության բաժնի հիմնադիրներից է:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

