
Հրատարակված է Փետրվար 11, 2008
ԴԻՄԻՏՐԻ ՌՈՒՊԵԼԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԵՄ-Ի ԵՒ ՆԱՏՕ-Ի ՀԵՏԱԳԱ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՕԳՏԻՆ
- ԵՄ նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը հանդես է եկել ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման օգտին՝ կոչ անելով օգտագործել դրա համար բացվող հնարավորությունները: «Մենք ապրում ենք հնից նոր կայունությանն անցնելու շրջանում եւ պետք է ավարտենք այդ անցումը որքան հնարավոր է շուտ»,-հայտարարել է նա Մյունխենում անվտանգության հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովում: Նրա կարծիքով, նոր կայունությունն առաջացավ ԽՍՀՄ-ի եւ Հարավսլավիայի փլուզումից հետո եւ կապված է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի ընդլայնման հետ, որը կողմնորոշված է դեպի Հարավային եւ Արեւելյան Եվրոպա, Կովկասի, Ասիայի եւ Միջերկրական ավազանի երկրները: «ԵՄ եւ ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը պետք է շարունակվի եւ այդ նպատակով հարկավոր է, առաջին հերթին, ավարտին հասցնել հարավսլավական ճգնաժամը»,-ընդգծել է Ռուպելը: Նա նաեւ նշել է, որ ԵՄ-ն պետք է պատասխանատվություն ստանձնի Կոսովոյի համար, իսկ Խորվաթիան եւ Թուրքիան պետք է ակտիվացնեն իրենց մոտեցումը ԵՄ-ին անդամակցելու հարցում: «ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացում պետք է առաջին հերթին ընդգրկվեն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Մակեդոնիան, Սերբիան, Չերնոգորիան, Բոսնիան եւ Հերցոգովինան, ինչպես նաեւ Ալբանիան: Երկխոսություն է անհրաժեշտ իսլամի աշխարհի հետ եւ, առաջին հերթին, արաբական երկրների հետ»,-ասել է Սլովենիայի ԱԳՆ ղեկավարը: Դիմիտրի Ռուպելը կողմ է արտահայտվել նաեւ ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ նոր ռազմավարական բանավեճի անցկացմանը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Վերջին լուրերը, Փետրվար 11, 2008
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԵՄ ՉԵՆ ՀԱՅ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Ադրբեջանցի պատգամավորները դեմ չեն Ստրասբուրգում ԵԽԽՎ խորհրդաժողովի անցկացմանը Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանականների մասնակցությամբ: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՉԻ ՀԱՅՏՆԵԼ
Մինչ ինքնաբացարկ հայտնելու ժամկետի լրանալը թեկնածուներից ոչ մեկը համապատասխան հայտ չի ներկայացրել ՀՀ ԿԸՀ, հաղորդում է ԿԸՀ-ի մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը լրացավ ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԿԱԽԱՂԱՆ ՀԱՆԵԼ ՀԻՋԱԲ ԿՐԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Թուրքիայի խորհրդարանը շաբաթ օրը ընդունել է երկրի սահմանադրության ուղղումները, որոնք չեղյալ են համարում համալսարաններում հիջաբ կրելու արգելքը: Իրենց հերթին աշխարհիկ պետության կողմնակիցները՝ առաջին հերթին ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ԿՈՍՈՎՈՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ ՆԱԽԱԴԵՊԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ
Ռուսաստանը դեմ է Սերբիայից անկախանալու ձգտող Կոսովոյի օրինակով նախադեպի ստեղծմանը: Այդ մասին Մյունխենում անվտանգության վերաբերյալ միջազգային խորհրդաժողովում հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովը: ...ԴԻՄԻՏՐԻ ՌՈՒՊԵԼԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԵՄ-Ի ԵՒ ՆԱՏՕ-Ի ՀԵՏԱԳԱ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՕԳՏԻՆ
ԵՄ նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը հանդես է եկել ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման օգտին՝ կոչ անելով օգտագործել դրա համար բացվող հնարավորությունները: «Մենք ապրում ենք հնից նոր կայունությանն ...ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՎԵՐՍԿՍՎԵԼ Է ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվարի 11-ին Ստամբուլում սկսվել է Բեշիկթաշի շրջանի քրեական դատարանի երրորդ նիստը հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով: Դատավարության ընթացքում Թուրքիայում առաջին ...ԵՎՐՈՊԱՆ ՇԱՀԱԳՐԳԻՌ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը բխում է Եվրոպայի չափազանց կարեւոր շահերից, ինչպես նաեւ աջակցությունը երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Այդ մասին հայտարարել է Եվրոպական ժողովրդավարության ...ԼՂՀ ՊՆ. ՆԻԶԱՄԻ ԲԱՀՄԱՆՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔՆ Է
Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավար Նիզամի Բահմանովի հայտարարությունն ադրբեջանական քարոզչության հերթական սադրանքն է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ԼՂՀ պաշտպանության ...ԱՄՆ ՍԵՆԱՏԸ ԿԸՆԴՈՒՆԻ ՆԱՏՕ-ԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՍԱՏԱՐՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ Սենատը կընդունի ՆԱՏՕ-ին Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությանը սատարող հայտարարություն: Այդ մասին Թբիլիսիի օդանավակայանում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Գիորգի Բարամիձեն՝ վերադառնալիս Մյունխենում ...ՀՀ ԿԸՀ. ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՀԵՏԵՒԵԼ ՕՆ-ԼԱՅՆ ՌԵԺԻՄՈՎ
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է իր պաշտոնական www.elections.am . վեբ-կայքի նորացված տարբերակը: Ինչպես հաղորդել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, կայքում զետեղված է պարզեցված որոնման ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ՆԱՏՕ-ԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՆԳԵՑՆԵ՞Լ
ԱՄՆ-Ն ՆԱՏՕ-Ի ԵՐԿՐՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՋԱԿՑԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ՝ ԱԼՅԱՆՍ ՄՏՆԵԼԸ
ՀՀ ԱԳՆ. ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԻՎԱՆԴ ԵՐԵՒԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ
ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵԹԵ ԲԱՔՈՒՆ ՍԿՍԻ ԴԻՏԱՐԿԵԼ ՂԱՐԱԲԱՂԸ ՈՐՊԵՍ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ
ՎՈՒԱՄ-Ի ԵՐԿՐՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ ԱՌԱՋԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ԿՍՏԱՆԱ ՌՈՒՍԱԿԱՆ SUKHOI SUPERJET-100 ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ՀԵՏԱՔՆՆԵԼ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ՍԱՆՔՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ Է ՍՊԱՆՎԵԼ

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ԿՈՐՑՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՅԼԵՒՍ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ
ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՐԵՆ ԴՈՒՐՍ ԿԴՆԻ ԲՈԼՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՅՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ
ԵՄ-Ն ՉԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԿԱԽԱՂԱՆ ՀԱՆԵԼ ՀԻՋԱԲ ԿՐԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
GAZ DE FRANCE-Ը ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ NABUCCO ՆԱԽԱԳԾԻՆ, ՊԱՏՃԱՌԸ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1818 Կ. Պոլսում ծնվեց պատմաբան Մատաթիա (Անտոն) Գարագաշյանը: (Վախճ. 1903 թ.-ին):
- 1829 Ֆատհ-Ալի շահի հրոսակների հարձակմանը զոհ գնաց Իրանում Ռուսաստանի լիազոր-նախարար, ռուս մեծ բանաստեղծ և հայ ժողովրդի բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովը:
- 1841 Կ. Պոլսում ծնվեց հասարակական-քաղաքական գործիչ, բանասեր, պատմաբան, Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանը: (Վախճ. 1918 թ.-ին):
- 1882 Ծնվեց ռազմական գործիչ, ռազմածովային գիտության պրոֆեսոր, նավատորմի 2-րդ կարգի կապիտան Գարսոևը (Գարսոյան):
- 1884 Լոռու Արդվի գյուղում ծնվեց հայագետ, հնագետ, պատմաբան, պրոֆեսոր Աշխարհաբեկ Քալանթարը (Լորիս Քալանթար): Նրա շնորհիվ են փրկվել գիտական կարևոր նշանակություն ունեցող մի շարք նյութեր, նաև Անիի հնագիտական հավաքածուները:
- 1936 Ծնվեց իտալացի ճարտարապետ և արվեստաբան Պաոլո Կունեոն: Նա Հռոմի համալսարանի հայ միջնադարյան ճարտարապետության բաժնի հիմնադիրներից է:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

