
Հրատարակված է Փետրվար 11, 2008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՉԻ ՀԱՅՏՆԵԼ
- Մինչ ինքնաբացարկ հայտնելու ժամկետի լրանալը թեկնածուներից ոչ մեկը համապատասխան հայտ չի ներկայացրել ՀՀ ԿԸՀ, հաղորդում է ԿԸՀ-ի մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը լրացավ փետրվարի 19-ի 18:00-ին: Հայաստանի ԿԸՀ-ն գրանցել է նախագահության 9 թեկնածուների՝ վարչապետ, ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանին, Ազգային-ժողովրդավարական միության ղեկավար Վազգեն Մանուկյանին, ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին, Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին եւ ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանին: Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է քվեաթերթիկի ձեւն ու բովանդակությունը, որտեղ ընդգրկված են բոլոր 9 թեկնածուները այբբենական կարգով: Քվեաթերթիկները կտպագրվեն «Տիգրան Մեծ» տպագրատանը փետրվարի 10-16-ը: Ընդհանուր առմամբ տպագրվելու է 2 մլն 390 հազար քվեաթերթիկ, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր ընտրատարածքի կտրամադրվի անհրաժեշտ քանակից 3 տոկոսով ավելի քվեաթերթիկներ: «Սահմանադրական իրավունք միությունը» որոշակիացրել է իր դիրքորոշումը նախագահական ընտրությունների առումով: «ՍԻՄ-ը չի սատարի թեկնածուներից ոչ մեկին, շարքային անդամներն ազատ են իրենց ընտրության մեջ: Նրանք կարող են սատարել ում ցանկանան՝ բացառությամբ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի»,-ասել է ՍԻՄ-ի նախագահ Հայկ Բաբուխանյանը, հաղորդում է elections2008.am-ը: Հունվարի 21-ից Հայաստանում ութ քրեական գործ է հարուցվել: Քրեական գործեր են հարուցվել նախագահության թեկնածուներ Լ.Տեր-Պետրոսյանի եւ Ա.Բաղդասարյանի նախընտրական շտաբների վրա հարձակումների փաստով, Թալինում Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավքում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով, ինչպես նաեւ Արտաշատում ընտրողների հետ նրա հանդիպման ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Քննվում է նաեւ Երեւանում նախագահության թեկնածու Ս.Սարգսյանի նախընտրական շտաբների վրա արձակած կրակոցների հետ կապված քրեական գործը: «Ուրբաթ օրը ընդդիմության կայանալիք հանրահավաքի վերաբերյալ թռուցիկներ փակցնող երեք երիտասարդներին ծեծի ենթարկելու փաստով պատրաստվում են փաստաթղթեր եւ փորձաքննություն է անցկացվում: Ընդամենը գլխավոր դատախազության աշխատանքային խումբը, որն արձագանքում է նախընտրական արշավի ընթացքում տեղ գտած իրավախախտումներին, 34 դիմում է ստացել: 17 դեպքում որոշվել է մերժել քրեական գործի հարուցումը, 5 դեպքում՝ գլխավոր դատախազությունը պարզաբանումներ է տվել, եւս 9 դիմում ուսումնասիրվում են», հաղորդել է Հայաստանի գլխավոր դատախազության քարտուղար Սոնա Տռուզյանը:

Վերջին լուրերը, Փետրվար 11, 2008
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԵՄ ՉԵՆ ՀԱՅ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Ադրբեջանցի պատգամավորները դեմ չեն Ստրասբուրգում ԵԽԽՎ խորհրդաժողովի անցկացմանը Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանականների մասնակցությամբ: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՉԻ ՀԱՅՏՆԵԼ
Մինչ ինքնաբացարկ հայտնելու ժամկետի լրանալը թեկնածուներից ոչ մեկը համապատասխան հայտ չի ներկայացրել ՀՀ ԿԸՀ, հաղորդում է ԿԸՀ-ի մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը լրացավ ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԿԱԽԱՂԱՆ ՀԱՆԵԼ ՀԻՋԱԲ ԿՐԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Թուրքիայի խորհրդարանը շաբաթ օրը ընդունել է երկրի սահմանադրության ուղղումները, որոնք չեղյալ են համարում համալսարաններում հիջաբ կրելու արգելքը: Իրենց հերթին աշխարհիկ պետության կողմնակիցները՝ առաջին հերթին ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ԿՈՍՈՎՈՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ ՆԱԽԱԴԵՊԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ
Ռուսաստանը դեմ է Սերբիայից անկախանալու ձգտող Կոսովոյի օրինակով նախադեպի ստեղծմանը: Այդ մասին Մյունխենում անվտանգության վերաբերյալ միջազգային խորհրդաժողովում հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովը: ...ԴԻՄԻՏՐԻ ՌՈՒՊԵԼԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԵՄ-Ի ԵՒ ՆԱՏՕ-Ի ՀԵՏԱԳԱ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՕԳՏԻՆ
ԵՄ նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը հանդես է եկել ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման օգտին՝ կոչ անելով օգտագործել դրա համար բացվող հնարավորությունները: «Մենք ապրում ենք հնից նոր կայունությանն ...ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՎԵՐՍԿՍՎԵԼ Է ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվարի 11-ին Ստամբուլում սկսվել է Բեշիկթաշի շրջանի քրեական դատարանի երրորդ նիստը հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով: Դատավարության ընթացքում Թուրքիայում առաջին ...ԵՎՐՈՊԱՆ ՇԱՀԱԳՐԳԻՌ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը բխում է Եվրոպայի չափազանց կարեւոր շահերից, ինչպես նաեւ աջակցությունը երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Այդ մասին հայտարարել է Եվրոպական ժողովրդավարության ...ԼՂՀ ՊՆ. ՆԻԶԱՄԻ ԲԱՀՄԱՆՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔՆ Է
Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավար Նիզամի Բահմանովի հայտարարությունն ադրբեջանական քարոզչության հերթական սադրանքն է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ԼՂՀ պաշտպանության ...ԱՄՆ ՍԵՆԱՏԸ ԿԸՆԴՈՒՆԻ ՆԱՏՕ-ԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՍԱՏԱՐՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ Սենատը կընդունի ՆԱՏՕ-ին Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությանը սատարող հայտարարություն: Այդ մասին Թբիլիսիի օդանավակայանում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Գիորգի Բարամիձեն՝ վերադառնալիս Մյունխենում ...ՀՀ ԿԸՀ. ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՀԵՏԵՒԵԼ ՕՆ-ԼԱՅՆ ՌԵԺԻՄՈՎ
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է իր պաշտոնական www.elections.am . վեբ-կայքի նորացված տարբերակը: Ինչպես հաղորդել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, կայքում զետեղված է պարզեցված որոնման ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՄՆ-Ն ՆԱՏՕ-Ի ԵՐԿՐՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՋԱԿՑԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ՝ ԱԼՅԱՆՍ ՄՏՆԵԼԸ
ՋՈՆ ՄԸԿՔԵՅՆ. ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԸ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԵՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ
ԵՄ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱՄԻԿ ԹԱՆ. ԵԹԵ ԿՆԵՍՍԵՏԸ ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱ ԿՀԱՐՎԱԾԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՒ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ ԱՌԱՋԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ԿՍՏԱՆԱ ՌՈՒՍԱԿԱՆ SUKHOI SUPERJET-100 ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ՀԵՏԱՔՆՆԵԼ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ՍԱՆՔՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ Է ՍՊԱՆՎԵԼ

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ԿՈՐՑՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՅԼԵՒՍ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ
ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՐԵՆ ԴՈՒՐՍ ԿԴՆԻ ԲՈԼՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՅՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ
ԵՄ-Ն ՉԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԿԱԽԱՂԱՆ ՀԱՆԵԼ ՀԻՋԱԲ ԿՐԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
GAZ DE FRANCE-Ը ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ NABUCCO ՆԱԽԱԳԾԻՆ, ՊԱՏՃԱՌԸ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1818 Կ. Պոլսում ծնվեց պատմաբան Մատաթիա (Անտոն) Գարագաշյանը: (Վախճ. 1903 թ.-ին):
- 1829 Ֆատհ-Ալի շահի հրոսակների հարձակմանը զոհ գնաց Իրանում Ռուսաստանի լիազոր-նախարար, ռուս մեծ բանաստեղծ և հայ ժողովրդի բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովը:
- 1841 Կ. Պոլսում ծնվեց հասարակական-քաղաքական գործիչ, բանասեր, պատմաբան, Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանը: (Վախճ. 1918 թ.-ին):
- 1882 Ծնվեց ռազմական գործիչ, ռազմածովային գիտության պրոֆեսոր, նավատորմի 2-րդ կարգի կապիտան Գարսոևը (Գարսոյան):
- 1884 Լոռու Արդվի գյուղում ծնվեց հայագետ, հնագետ, պատմաբան, պրոֆեսոր Աշխարհաբեկ Քալանթարը (Լորիս Քալանթար): Նրա շնորհիվ են փրկվել գիտական կարևոր նշանակություն ունեցող մի շարք նյութեր, նաև Անիի հնագիտական հավաքածուները:
- 1936 Ծնվեց իտալացի ճարտարապետ և արվեստաբան Պաոլո Կունեոն: Նա Հռոմի համալսարանի հայ միջնադարյան ճարտարապետության բաժնի հիմնադիրներից է:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

