
Հրատարակված է Փետրվար 09, 2008
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ՀԵՏԱՔՆՆԵԼ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
- Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է իրավապահ մարմիններին` համապատասխան հետաքննություն անցկացնել ՀՀ Արդարադատության նախարարության շենքի հրդեհի բռնկման պատճառները պարզելու նպատակով: Միեւնույն ժամանակ, Հանրապետության Նախագահը հանձնարարել է ՀՀ Կառավարությանը` հրատապ կարգով միջոցներ ձեռնարկել ՀՀ Արադարադատության նախարարությունը շենքով ապահովելու ուղղությամբ` գերատեսչության բնականոն աշխատանքը վերականգնելու համար: Ռոբերտ Քոչարյանը իր գոհունակությունն է հայտնել հրշեջ ծառայության գործողություններով, որոնց շնորհիվ հաջողվել է կասեցնել հրդեհի տարածումը Արդարադատության նախարարության հարեւանությամբ գտնվող ՀՀ Գլխավոր Դատախազության եւ Վճռաբեկ դատարանի վարչական շենքերում: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երեւանում այրվել են Հայաստանի Արդարադատության նախարարության վերջին երկու հարկերն ու տանիքը, այդ թվում նախարարի եւ նրա տեղակալների աշխատասենյակները: ԱԻ մասին ահազանգն ստացվել է 5:00-ին: Հրդերի վայր են մեկնել 23 հրշեջ անձնակազմ եւ 7 հատուկ մեքենա: Աշխատակիցներին հաջողվել է շենքից հանել որոշ տեխնիկա, սակայն վնասը հսկայական է, քանի որ հրդեհի արդյունքում շենքը շահագործման համար անպիտան է դարձել: Նախարարությունը գտնվում էր անցյալ դարասկզբում կառուցված շենքում, կրակն արագ է տարածվել միջհարկային փայտյա ծածկերի պատճառով: Հրդեհը բարդության երրորդ աստիճանի է եղել: Դեռեւս հայտնի չէ՝ որտեղ է տեղակայվելու նախարարությունը:

Քննարկում
Վիշապ գրել է:
Փաստորեն երկրի նախագահն է հանձնարարում հետաքննություններ անցկացնել այս կամ այն միջադեպի հետ կապված, հակառակ դեպքում չեն անցկացնի, այսինքն նշանակում է իրավապահ մարմինները իրենց պարտականությունը կատարելու համար մեծ ախպոր «դաբրո»–ն պիտի ստանան, ահա թե ինչ… Հողերս ձեր օրենքի ու իրավունքի իմացության գլխի՛ն։
Mephistopheles գրել է:- Վիշապ
Բերանս բացել մի տուր այ բ–ի վաստակ, բա դու՞ ով ե՛ս։ Շուտով քեզ նման որդերից հուսով եմ կմաքրվի ես երկիրը։
Վիշապ ջան, արդեն բանը բանից անցել է...բոլորովին պետք չէ հավասարակշռությունից դուրս գալ...ամենամեծ գործն արված է և արված է ԼՏՊ-ի նրան հարող բոլոր ուժերի և ամենակարևորը Հայաստանի ԺՈՂՈՎՐԴԻ կողմից...Սա վստահորեն կարելի է բնութագրել որպես ՎԵՐԱԾՆՈՒՆԴ...ես խոնարհվում եմ ձեր առջև- Վիշապ
Վերջին լուրերը, Փետրվար 09, 2008
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՅՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ
Այսօր առավոտյան Երեւանում այրվել են Հայաստանի Արդարադատության նախարարության վերջին երկու հարկերն ու տանիքը, այդ թվում նախարարի եւ նրա տեղակալների աշխատասենյակները: ԱԻ մասին ահազանգն ստացվել է 5:00-ին: ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ՀԵՏԱՔՆՆԵԼ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
4
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է իրավապահ մարմիններին` համապատասխան հետաքննություն անցկացնել ՀՀ Արդարադատության նախարարության շենքի հրդեհի բռնկման պատճառները պարզելու նպատակով: Միեւնույն ...ԿՈՍՈՎՈՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ Է ՀՌՉԱԿԵԼՈՒ ՓԵՏՐՎԱՐԻ 17-ԻՆ
Կոսովոն անկախություն է հռչակելու փետրվարի 17-ին, այլ ոչ թե փետրվարի 18-ին, ինչպես ենթդրում էին փորձագետները: Համապատասխան տեղեկատվությունը տարածվում է Սերբիայի կառավարության տեղեկատվության հիման վրա: ...ԲՐԱՅԱՆ ԱՐԴՈՒՆԻ. 301-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՎԵՐՔԵՐԻ ՑԱՎԱԼԻ ՀԻՇԵՑՈՒՄԸ
Ամերիկայի հայկական համագումարի (AAA) գործադիր տնօրեն Բրայան Արդունին նամակ է հղել Pittsburgh Post-Gazette թերթին, որում բարձր է գնահատել թերթում հրապարակած «Խոսքի առավել ազատություն» հոդվածը, որն անդրադառնում ...ՆԱՏՕ-Ն ՍՏԵՂԾԵԼՈՒ Է ԿՈՍՈՎՈՅԻ ԲԱՆԱԿ
ՆԱՏՕ-ն մշակում է Կոսովոյի բանակի ստեղծման ծրագիրը տարածաշրջանի անկախության հռչակումից հետո: «Ապագա Կոսովոյի բանակի ձեւավորումը, որի թվաքանակը կազմելու է 2,5 հազար մարդ, կարող է դառնալ ՆԱՏՕ-ի գործառույթներից ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ ԱՌԱՋԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ԿՍՏԱՆԱ ՌՈՒՍԱԿԱՆ SUKHOI SUPERJET-100 ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ՀԵՏԱՔՆՆԵԼ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ՍԱՆՔՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ Է ՍՊԱՆՎԵԼ

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ԿՈՐՑՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՅԼԵՒՍ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ
ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՐԵՆ ԴՈՒՐՍ ԿԴՆԻ ԲՈԼՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐՈՎ ԵՆ ՍՊԱՌՆՈՒՄ
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՅՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ
ԵՄ-Ն ՉԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
GAZ DE FRANCE-Ը ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ NABUCCO ՆԱԽԱԳԾԻՆ, ՊԱՏՃԱՌԸ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1750 Ծնվեց հայ հասարակական գործիչ Հարություն Շմավոնյանը: (Վախճ. 1824թ.-ին):
- 1888 Նոր Նախիջևանում ծնվեց մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար Կողբետլյանը:
- 1916 Սենատի համար 12 միատեղ որոշումը հայտարարեց. «Հարգալիորեն խնդրում ենք Միացյալ Նահանգների նախագահին` օր նշանակել, երբ ամերիկյան քաղաքացիները կարող են իրենց ցավակցությունն արտահայտել՝ աջակցելով հայերի օգնեության հիմնադրամին», ովքեր այդ ժամանակ հանդուրժում էին «սովամահություն, հիվանդություն և չպատմված տառապանք»:
- 1921 Հանրապետությունում հրապարակվեց հայտարարություն անգրագետ և կիսագրագետ քաղաքացիների համար գրագիտական և գրավարժական դասընթացներ կազմակերպելու մասին:
- 1939 Ալեքսանդրապոլում ծնվեց աստղագիտության դոկտոր պրոֆեսոր, միջազգային աստղագիտական միության անդամ Երվանդ Թերզյանը: Եղել է ամերիկյան Կորնելի համալսարանի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն:
- 1953 Մահացավ Սոսե Մայրիկը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

