
Հրատարակված է Փետրվար 08, 2008
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԵՏԱՁԳԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞ՐԸ
- ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է ՀՀ Սահմանադրական Դատարան: Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում, մասնավորապես, նշվում է, որ «2008թ. ՀՀ նախագահի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանից անկախ պատճառներով, արդեն իսկ, առաջացած խոչընդոտներն անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունը ՀՀ Ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին: Նշվում է նաեւ, որ «ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը ձեռնարկել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավոր միջոցները` կանխելու Նախագահի թեկնածուի նկատմամբ իրականացվող օրինախախտումները կամ վերացնելու դրանց հետեւանքները, սակայն այդ նախաձեռնությունները որեւէ դրական արդյունքի չեն բերել»: Դիմողը խնդրում է Սահմանադրական Դատարանին` «2008թ. ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համար առաջացած խոչընդոտները ճանաչել անհաղթահարելի»: Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով ավարտել է դիմումի նախնական ուսումնասիրումը, աշխատակարգային որոշմամբ գործն ընդունել է քննության եւ նախապատրաստում է դատաքննությունը: Հայաստանի Ընտրական օրենսգրքի համաձայն, անհաղթահարելի խոչընդոտների դեպքում նախագահական ընտրությունները հետաձգվում են երկու շաբաթով: Այդ խոչընդոտները չվերացնելու դեպքում նոր ընտրություններ են սահմանվում երկշաբաթյա ժամկետից 40 օր անց: Ներկա դրությամբ, ընտրությունները ծրագրվում է անցկացնել փետրվարի 19-ին, հաղորդում է Regnum-ը: Բրիտանական Populus կազմկերպության հարցումմների արդյունքներով, նախընտրական արշավում հաղթում է Սերժ Սարգսյանը, ում օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 50,7 տոկոսը: Նրան հետեւում են Արթուր Բաղդասրյանը` 13, 4 տոկոս, Լեւոն Տեր-Պետրոսյանը` 12, 6 տոկոս, Վահան Հովհաննիսյան` 7, 6 տոկոս, Արտաշես Գեղամյան` 7,6 տոկոս: Մյուս թեկնածուները հավաքել են հացվածների ձայներից 5 տոկոսից պակաս: Իր հերթին, ECHO Research միջազգային ընկերությունն այսօր Երեւանում ներկայացրել է նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթվա Հայաստանի ԶԼՄ-ների դիտարկման արդյունքների հաշվետվությունը, որը վկայում է քարոզարշավի հավասարակշռված լուսաբանման մասին: “Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի ԶԼՄ-ներն ընդհանուր առմամբ ազատ են”,- ասել է ECHO Research բաժնի ղեկավար Կարեն Պրիչարդը: «Հեռուստաալիքները բավականին արդար են բաշխում եթերային ժամանակը թեկնածուների միջեւ, իսկ մամուլը բավականին բազմազան է»,- ասել է նա` նշելով զգալի տարբերությունների առկայությունը հեռարձակող եւ տպագիր ԶԼՄ-ների կողմից քարոզարշավի լուսաբանման հարցում: ԶԼՄ-ներում լուսաբանման ծավալով քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում առաջատար է եղել Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ տեղում էր վարչապետ Սերժ Սարգսյանը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր հայտարարել է, որ դժգոհ է ԶԼՄ-ների նախընտրական քարոզարշավի լուսաբանումից: Արմեն Հարությունյանն ասել է, որ «Հանրային հեռուստատեսությունը բազմակարծություն չի ապահովում եւ որոշակի կողմնակալություն է ցուցաբերում նախագահի որոշ թեկնածուների նկատմամբ: Արմեն Հարությունյանն ասել է, որ բոլոր թեկնածուներն յուրովի արժանի են երկրի նախագահի պաշտոնին, սակայն հասարակությունը պետք է ընտրի առավել արժանիին, ով կարող է իր վրա վերցնել Հայաստանի ապագայի համար պատասխանատվությունը: Մարդու իրավունքերի պաշտպանը դատապարտել է առաջիկա ընտրություններին անօրինական ճանապարհով հաղթանակի հասնելու փորձերը, նշելով, որ «նախընտրական կաշառքներ բաժանող մարդը չի կարող ժողովրդավարական հասարակության երաշխավոր լինել», հաղորդում են հայկական ԶԼՄ-ները:

Վերջին լուրերը, Փետրվար 08, 2008
ՈՐՔԱՆ ՇԱՏ ԼԻՆԵՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂ, ԱՅՆՔԱՆ ԱՐԱԳ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆՏԵԼԱՆԱ, ՈՐ ԼՂՀ-Ն ԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է
«Մենք գտնում ենք, եւ միշտ ենք եղել այդ կարծիքին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մի մասն է: Այնտեղ հայեր են բնակվում: Այդ տարածքը եւ այդ չճանաչված հանրապետությունը կայացել է: Այնտեղ բազմիցս են լեգիտիմ ...GAZ DE FRANCE-Ը ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ NABUCCO ՆԱԽԱԳԾԻՆ, ՊԱՏՃԱՌԸ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Gaz de France-ը հրաժարվել է Nabucco գազամուղի շինարարության նախագծին մասնակցելու մտադրությունից եւ կքննարկի South Stream նախագծին մասնակցելու հնարավորությունը: Փետրվարի 7-ին Թուրքիան դեմ հանդես եկավ GDE ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովների նախագահները չեն ընդունել ադրբեջանցի եւ հայ պատգամավորների մասնակցությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված կոնֆերանս անցկացնելու վերաբերյալ առաջարկը: ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐ ԼՈՒԾՈՒՄԸ ԿԼԻՆԻ ԱՅԴ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔԸ ՀԱՐԳԵԼԸ
«Մենք գտնում ենք, որ ղարաբաղյան հակամարտության արդար լուծումը այդ տարածքում բնակվող ժողովրդի մեծամասնության կամքը հարգելն է: Ուստի մեզ թվում է, որ արդարացի կլիներ, եթե ադրբեջանական կողմը, հարգելով ժողովրդի ...ՆԱՏՕ-Ն ՀԻՄՔ Է ԳՏԵԼ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ԻՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Կոսովոյի վերաբերյալ 1244 բանաձեւը հիմք է հանդիսանում երկրամասում ՆԱՏՕ-ի ներկայության համար: Այդ մասին Վիլնյուսում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը: «Ըստ ...ԱՐԴԱՐԱՑԻ ՉԷՐ ԼԻՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՄԵՂՔԸ ԲԱՐԴԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎՐԱ
«Ես կտրականապես համամիտ չեմ այն կարծիքին թե ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանն է արհեստականորեն ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի վրա իր ազդեցությունը պահպանելու համար»,-հայտարարել է Ռուսաստանի հայերի ...ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՄՏԱԴԻՐ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ
Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) եւ պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) գնահատման խմբի պատվիրակությանը` ...ՎԱԶԳԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ. ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ, ՔԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ
Թբիլիսիի հայ համայնքը վերջին ընտրություններին քվեարկել է հօգուտ գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի թեմի ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ 44-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
Փետրվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Մյունխեն` մասնակցելու Անվտանգության քաղաքականության հարցերով 44-րդ համաժողովի աշխատանքներին: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Համաժողովին ...ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԵՒ ԱՐԴԲԵՋԱՆԻՑ ԿԱԽՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ
Ամեն տարի, ապրիլի 24-ին հայ համայնքը, Թբիլիսիում ՀՀ դեսպանատունը եւ թեմը կազմակերպում են ցույց, որը սկսվում է Սուրբ Գեւորգ եկեղեցու մոտ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայ ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ ԱՄԵՆԱՀԵՇՏՆ Է ՑԱՆԿԱՑԱԾԻ ՀԱՄԱՐ
«Ամեն ոք՝ խղճի մտոք: Երկխոսությունն անհրաժեշտ է բոլոր դեպքերում, իսկ նախապայմանների լեզուն ամենահեշտն է ցանկացածի համար»,- այսպես է մեկնաբանել ադրբեջանցի գործընկերների ցանկության բացակայությունը հայ խորհրդարանականների ...ՀԱԵ ՎՐԱՍՏԱՆԻ ԹԵՄԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԻՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ
«ՀԱԵ Վրաստանի թեմը բազաթիվ անգամներ առաջարկություններ է ներկայացրել խորհրդարան, որը պետք է հաստատի ՀԱԵ-ի իրավական կարգավիճակը, սակայն մինչեւ հիմա պատասխան չի ստացել»,- PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԵՏԱՁԳԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞ՐԸ
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է ՀՀ Սահմանադրական Դատարան: Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում, մասնավորապես, նշվում է, որ «2008թ. ՀՀ նախագահի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու ...ԻՐԱՆ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼ ՄԻԱՅՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Պաշտոնական Թեհրանը կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է այսօր՝ փետրվարի 8-ին, Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ռուսաստանում Իրանի Իսլամական ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ ԱՌԱՋԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ԿՍՏԱՆԱ ՌՈՒՍԱԿԱՆ SUKHOI SUPERJET-100 ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ

ՍԱՆՔՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ Է ՍՊԱՆՎԵԼ

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ԿՈՐՑՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՅԼԵՒՍ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ
ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐՈՎ ԵՆ ՍՊԱՌՆՈՒՄ
ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՐԵՆ ԴՈՒՐՍ ԿԴՆԻ ԲՈԼՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԵՄ-Ն ՉԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
ԹՈՒՐՔԻԱՆ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ, ՈՐ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ 2013 ԹՎԱԿԱՆԻՆ
GAZ DE FRANCE-Ը ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ NABUCCO ՆԱԽԱԳԾԻՆ, ՊԱՏՃԱՌԸ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ, ՈՎՔԵՐ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԱՄԵՆԱՔԻՉԸ 20 ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԵՋ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1806 Բաքվում դավադրաբար սպանվում է գեներալ Ցիցիանովը:
- 1895 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Մատթևոս Իզմիրլյանը Թուրքիայի արդարադատության նախարար Ռըզա փաշային ուղղված ուղերձում մանրամասն տեղեկացնում է հայաբնակ վայրերում հայերի հանդեպ կատարվող հակաօրինական արարքների, կեղեքումների և սպանությունների մասին:
- 1914 Մեծ տերությունների և Թուրքիայի կողմից ստորագրվեց հայկական բարենորոգումների ծրագիր: Որպես կառավարիչներ Կ. Պոլիս ժամանեցին՝ հոլանդացի Վեսթենենկը և նորվեգացի Հոֆֆը: Առաջին համաշխարհային պատերազմի ծագումով ծրագիրը մնաց թղթի վրա:
- 1915 Երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» hանձնաժողովը ստեղծեց հատուկ ենթահանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու համար:
- 1918 Մահացավ դոկտ. Վահե Մինասյանը, թարգմանիչ Հայնեն:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

