
Հրատարակված է Փետրվար 08, 2008
ՆԱՏՕ-Ն ՀԻՄՔ Է ԳՏԵԼ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ԻՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
- Կոսովոյի վերաբերյալ 1244 բանաձեւը հիմք է հանդիսանում երկրամասում ՆԱՏՕ-ի ներկայության համար: Այդ մասին Վիլնյուսում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը: «Ըստ 1244 բանաձեւի ՆԱՏՕ-ի դիրքորոշումը հիմք կհանդիսանա երկրամասում Դաշինքի ներկայության համար մինչեւ որ ՄԱԿ-ի ԱԽ-ն մեկ այլ բանաձեւ չընդունի»,-ասել է Յաապ դե Հոոպ Սխեֆերը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն պետք է «աջակցի երկրամասում կայունության հաստատմանը»: «Մենք դեռեւս կարգավիճակ չունենք Կոսովոյում, սակայն ունենք պատասխանատվություն»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդում է «Ռոսբալտը»: Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Վիլնյուսում բացվել է ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների երկօրյա ոչ ֆորմալ հանդիպումը: Համաժողովի օրակարգը նախատեսում է Վիլնյուսի համաժողովի հինգ հիմնական ուղղություններ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի, Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստեր, կարծքիների փոխանակում ՆԱՏՕ-Կոսովո, ՆԱՏՕ-Աֆղանստան խնդիրների շուրջ: Համաժողովի հիմնական նպատակը դաշինքի ղեկավար Յաապ դե Հոոպ Սխեֆերը համարում է «ՆԱՏՕ-ի անդամների կողմից Աֆղանստանում անվտանգության ամրապնդման համար պատասխանատության խորը գիտակցումը»: Նրա խոսքերով, անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ երկրում դաշինքի գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Ոչ պակաս կարեւոր է, որ ՆԱՏՕ-ի դերը չթուլանա նաեւ Կոսովոյի խնդրի կարգավորման հարցում, ընդգծել է Սխեֆերը:

Վերջին լուրերը, Փետրվար 08, 2008
ՈՐՔԱՆ ՇԱՏ ԼԻՆԵՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂ, ԱՅՆՔԱՆ ԱՐԱԳ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆՏԵԼԱՆԱ, ՈՐ ԼՂՀ-Ն ԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է
«Մենք գտնում ենք, եւ միշտ ենք եղել այդ կարծիքին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մի մասն է: Այնտեղ հայեր են բնակվում: Այդ տարածքը եւ այդ չճանաչված հանրապետությունը կայացել է: Այնտեղ բազմիցս են լեգիտիմ ...GAZ DE FRANCE-Ը ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ NABUCCO ՆԱԽԱԳԾԻՆ, ՊԱՏՃԱՌԸ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Gaz de France-ը հրաժարվել է Nabucco գազամուղի շինարարության նախագծին մասնակցելու մտադրությունից եւ կքննարկի South Stream նախագծին մասնակցելու հնարավորությունը: Փետրվարի 7-ին Թուրքիան դեմ հանդես եկավ GDE ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովների նախագահները չեն ընդունել ադրբեջանցի եւ հայ պատգամավորների մասնակցությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված կոնֆերանս անցկացնելու վերաբերյալ առաջարկը: ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐ ԼՈՒԾՈՒՄԸ ԿԼԻՆԻ ԱՅԴ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔԸ ՀԱՐԳԵԼԸ
«Մենք գտնում ենք, որ ղարաբաղյան հակամարտության արդար լուծումը այդ տարածքում բնակվող ժողովրդի մեծամասնության կամքը հարգելն է: Ուստի մեզ թվում է, որ արդարացի կլիներ, եթե ադրբեջանական կողմը, հարգելով ժողովրդի ...ՆԱՏՕ-Ն ՀԻՄՔ Է ԳՏԵԼ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ԻՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Կոսովոյի վերաբերյալ 1244 բանաձեւը հիմք է հանդիսանում երկրամասում ՆԱՏՕ-ի ներկայության համար: Այդ մասին Վիլնյուսում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը: «Ըստ ...ԱՐԴԱՐԱՑԻ ՉԷՐ ԼԻՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՄԵՂՔԸ ԲԱՐԴԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎՐԱ
«Ես կտրականապես համամիտ չեմ այն կարծիքին թե ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանն է արհեստականորեն ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի վրա իր ազդեցությունը պահպանելու համար»,-հայտարարել է Ռուսաստանի հայերի ...ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՄՏԱԴԻՐ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ
Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) եւ պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) գնահատման խմբի պատվիրակությանը` ...ՎԱԶԳԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ. ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ, ՔԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ
Թբիլիսիի հայ համայնքը վերջին ընտրություններին քվեարկել է հօգուտ գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի թեմի ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ 44-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
Փետրվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Մյունխեն` մասնակցելու Անվտանգության քաղաքականության հարցերով 44-րդ համաժողովի աշխատանքներին: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Համաժողովին ...ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԵՒ ԱՐԴԲԵՋԱՆԻՑ ԿԱԽՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ
Ամեն տարի, ապրիլի 24-ին հայ համայնքը, Թբիլիսիում ՀՀ դեսպանատունը եւ թեմը կազմակերպում են ցույց, որը սկսվում է Սուրբ Գեւորգ եկեղեցու մոտ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայ ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ ԱՄԵՆԱՀԵՇՏՆ Է ՑԱՆԿԱՑԱԾԻ ՀԱՄԱՐ
«Ամեն ոք՝ խղճի մտոք: Երկխոսությունն անհրաժեշտ է բոլոր դեպքերում, իսկ նախապայմանների լեզուն ամենահեշտն է ցանկացածի համար»,- այսպես է մեկնաբանել ադրբեջանցի գործընկերների ցանկության բացակայությունը հայ խորհրդարանականների ...ՀԱԵ ՎՐԱՍՏԱՆԻ ԹԵՄԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԻՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ
«ՀԱԵ Վրաստանի թեմը բազաթիվ անգամներ առաջարկություններ է ներկայացրել խորհրդարան, որը պետք է հաստատի ՀԱԵ-ի իրավական կարգավիճակը, սակայն մինչեւ հիմա պատասխան չի ստացել»,- PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԵՏԱՁԳԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞ՐԸ
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է ՀՀ Սահմանադրական Դատարան: Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում, մասնավորապես, նշվում է, որ «2008թ. ՀՀ նախագահի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու ...ԻՐԱՆ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼ ՄԻԱՅՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Պաշտոնական Թեհրանը կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է այսօր՝ փետրվարի 8-ին, Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ռուսաստանում Իրանի Իսլամական ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի COOPERATIVE LONGBOW/LANCER-2008 ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
ԱՄՆ-Ն ՆԱՏՕ-Ի ԵՐԿՐՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՋԱԿՑԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ՝ ԱԼՅԱՆՍ ՄՏՆԵԼԸ
ՎՐԱՑ-ՕՍԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ԵՄ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ԱՆՑԵԼ
ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ՆԱՏՕ-ԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՆԳԵՑՆԵ՞Լ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՓՈԽԱՆՑՎԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵԶԱԿԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ ԱՌԱՋԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ԿՍՏԱՆԱ ՌՈՒՍԱԿԱՆ SUKHOI SUPERJET-100 ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ

ՍԱՆՔՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ Է ՍՊԱՆՎԵԼ

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ԿՈՐՑՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՅԼԵՒՍ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ
ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՐԵՆ ԴՈՒՐՍ ԿԴՆԻ ԲՈԼՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐՈՎ ԵՆ ՍՊԱՌՆՈՒՄ
ԵՄ-Ն ՉԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
ԹՈՒՐՔԻԱՆ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ, ՈՐ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ 2013 ԹՎԱԿԱՆԻՆ
GAZ DE FRANCE-Ը ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ NABUCCO ՆԱԽԱԳԾԻՆ, ՊԱՏՃԱՌԸ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
ԻՐԱՆԱՀԱՅԵՐԸ ԲՈՒԿԼԵՏՆԵՐ ԵՒ DVD-ՆԵՐ ԵՆ ՏԱՐԱԾԵԼ ՀԻՆ ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1806 Բաքվում դավադրաբար սպանվում է գեներալ Ցիցիանովը:
- 1895 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Մատթևոս Իզմիրլյանը Թուրքիայի արդարադատության նախարար Ռըզա փաշային ուղղված ուղերձում մանրամասն տեղեկացնում է հայաբնակ վայրերում հայերի հանդեպ կատարվող հակաօրինական արարքների, կեղեքումների և սպանությունների մասին:
- 1914 Մեծ տերությունների և Թուրքիայի կողմից ստորագրվեց հայկական բարենորոգումների ծրագիր: Որպես կառավարիչներ Կ. Պոլիս ժամանեցին՝ հոլանդացի Վեսթենենկը և նորվեգացի Հոֆֆը: Առաջին համաշխարհային պատերազմի ծագումով ծրագիրը մնաց թղթի վրա:
- 1915 Երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» hանձնաժողովը ստեղծեց հատուկ ենթահանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու համար:
- 1918 Մահացավ դոկտ. Վահե Մինասյանը, թարգմանիչ Հայնեն:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

