
Հրատարակված է Փետրվար 02, 2008
ԿՈՍՈՎՈՆ ՄԱԿ-Ի ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՏԱԿԻՑ ԿԱՆՑՆԻ ԵՄ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
- Եվրամիության երկրների 27 դեսպաններ համաձայնեցրել են իրենց քաղաքացիական առաքելությունը Կոսովո գործուղելու մանրամասները: Փետրվարի 1-ին դեսպանների մակարդակով Եվրախորհրդի նիստում վերջնականապես համաձայնեցվել են ֆինանսական եւ իրավաբանական ասպեկտները: Կոսովո գործուղելու համար մնացել է միայն ստանալ այսօրվա որոշումների ձեւական հաստատումը մի քանի եվրոպական մայրաքաղաքներից: Հենց որ դա արվի, պաշտոնապես կհայտարարվի առաքելության պատրաստակամության մասին: Եվրոպական առաքելությունն ընդգրկում է շուրջ 2 հազար հոգի, գերազանցապես ոստիկանների եւ իրավաբանների, որոնք մինչ ըն թացիկ տարվա հունիսը պետք է փոխարինեն ՄԱԿ-ի առաքելությունը, որի իրավասության տակ է այժմ Կոսովոն: Այդպիսով, երկրամասը ՄԱԿ-ի իրավասության տակից կանցնի ԵՄ-ի պատասխանատվության ոլորտ: Այդ քայլը մի բաղկացուցիչ տարր է այսպես կոչված Կոսովոյի անկախության համակարգված հռչակման գործընթացում, որը նախապատրաստվում է Վաշինգտոնի, Բրյուսելի եւ Պրիշտինայի ջանքերով, հաղորդում է NEWSru.com-ը: Մինչդեռ, եթե Կոսովոյի անցումը ԵՄ իրավասությանն ու այնտեղ եվրոպական առաքելության գործուղմանը այսօր սատարում են ընկերակցության բոլոր երկրները, ապա ԵՄ-ի մի շարք պետություններ դեմ են անկախության միակողմանի հռչակմանը: Իսպանիան, Ռումինիան, Բուլղարիան, Հունաստանը, Կիպրոսը եւ Սլովակիան մտադիր չեն ճանաչել երկրամասի անկախությունը առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան որոշման, համարելով, որ այդ նախադեպը ազդակ կհանդիսանա աշխարհի բոլոր անջատողականների համար:

Վերջին լուրերը, Փետրվար 02, 2008
ՆԻԿՈԼՅԱ ՍԱՐԿՈԶԻՆ ԵՒ ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ ՈՉ ՄԻ ՆՈՐ ԲԱՆ ՉԵՆ ԱՍԵԼ
ԵՄ-ին անդամակցության հարցում Թուրքիային մերժելու վերաբերյալ Սարկոզիի եւ Մերկելի հայտարարությունը ինչ-որ նոր բան չէ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ...ԶԱԼՄԱՅ ՀԱԼԻԼԶԱԴ. ԻՐԱՆԸ ՊԵՏՔ Է ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԼԻՆԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻՆ
Իրանի տարածաշրջանային հզորությունը վերջին տարիներին ամրապնդվել է Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի վարած պատերազմների կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը ...ԿՈՍՈՎՈՆ ՄԱԿ-Ի ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՏԱԿԻՑ ԿԱՆՑՆԻ ԵՄ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
Եվրամիության երկրների 27 դեսպաններ համաձայնեցրել են իրենց քաղաքացիական առաքելությունը Կոսովո գործուղելու մանրամասները: Փետրվարի 1-ին դեսպանների մակարդակով Եվրախորհրդի նիստում վերջնականապես համաձայնեցվել ...ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐՈՎ ԵՆ ՍՊԱՌՆՈՒՄ
«Հրանտ Դինք» հիմնադրամի ղեկավարությունը դիմել է Թուրքիայի դատախազությանը էլեկտրոնային փոստով հիմնադրամի հասցեին ստացված մահվան սպառնալիքների եւ Դինքի մարդասպանների գովաբանությունների առնչությամբ: Դինքի ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԵՆ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրահանձնաժողովը նոր դիվանագիտական առաքելություններ կբացի Հայաստանում եւ Ադրբեջանում՝ Հարավային Կովկասի երկրների հետ կապերը սերտացնելու նպատակով: Այդ մասին այսօր հայտնել է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը: ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
AZERI PRESS-Ը ՎԵՐԱՆՎԱՆՈՒՄ Է ԼՎՈՎԸ ՀԱՅԵՐԻ «ՕԳՆՈՒԹՅԱՄԲ»

ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵՐԺՈ՞ՒՄ Է ՍՏԱՑԵԼ ԵՄ-ԻՑ

ՄՈՍԿՎԱ. ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑՐԵԼ ԵՆ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԴԱՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂՆԵՐԻՆ

ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԿԻՊՐՈՍԻ ԽՆԴՐԻ ՊԱՏԱՆԴԸ
ԺԱՄԱՆԱԿՆ Է՝ ԻՍՐԱՅԵԼՆ ՈՒ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՃԱՆԱՉԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ՈՐՊԵՍ 20-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՖՐԱՆՍԻԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՄ ՄԵԾ ՍԽԱԼ Է
ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՆՏԱԺԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐՈՎ ԵՆ ՍՊԱՌՆՈՒՄ
ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՓԱԿ ԼՍՈՒՄՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԹՈՒՐՔԻԱՆ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ, ՈՐ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ 2013 ԹՎԱԿԱՆԻՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 891 Մահացավ Աշոտ Մեծը՝ Բագրատունյանց հարստության հիմնադիրը:
- 1852 Կ. Պոլսում Կարապետ Ութուջյանը հրատարակեց «Մասիս» շաբաթաթերթը:
- 1856 Վաղարշապատում ծնվեց հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մակար Եկմալյանը: Նրա ստեղծագործությունները մեծ դեր են խաղացել ազգային երաժշտական դպրոցի ձևավորման գործում:
- 1885 Ախալքալաքի գավառի Գանձա գյուղում ծնվեց հայ նշանավոր բանաստեղծ, գրական, հասարակական գործիչ Վահան Տերյանը: (Վախճ. 1920թ.-ին):
- 1885 Ծնվեց գրող, հրատարակիչ, փիլիսոփա Կոստան Զարյանը: (Վախճ. 1969թ.-ին):
- 1894 Շուշիում ծնվեց անվանի դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, թաթերական-հասարակական գործիչ, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը (Իսկական անուն ազգանունը Վաղարշակ Տեր-Պետրոսյան):
- 1904 Սկսվեց ռուս-ճապոնական պատերազմը:
- 1907 Մահացավ դերասան և պարի ուսուցիչ Միքայել Չափրաստին:
- 1961 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Հովհաննես Օրբելին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

