
Հրատարակված է Փետրվար 01, 2008
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ 17 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՇԱՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- Հունվարի 30-ի դրությամբ Գլխավոր դատախազությունը 17 հաղորդագրություն է ստացել նախընտրական արշավի խախտումների մասին: Ստացված 11 հաղորդագրություններից 3-ի առումով քննարկումների արդյունքում քրեական գործ է հարուցվել: Միեւնույն ժամանակ 5 որոշում է կայացվել քրեական գործերի հարուցումը մերժելու մասին, քննարկվել են ընթացքում գտնվող եւս 7 հաղորդագրություններ: Մասնավորապես, Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է ստացել «Խորհրդարանական ակումբ՝ Գերագույն խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանից այն մասին, որ ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել իր կազմակերպությունը դիտորդի կարգավիճակում: Ռ.Թորոսյանը հաղորդել է նաեւ Գլխավոր դատախազությանը, որ որոշ պաշտոնյաներ եւ պետմարմիններ գերազանցել են իրենց լիազորությունները: Հանցավորության կազմի բացակայության պատճառով, քրեական գործ հարուցելու խնդրանքը մերժվել է: Գլխավոր դատախազությունը տեղեկացվել է նաեւ նախագահի թեկնածու Ա.Բաղդասարյանի շտաբի վրա հարձակման եւ Թալինում կայացած հանրահավաքի ժամանակ Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակցին ծեծի ենթարկելու մասին: Երկու դեպքերում էլ քրեական գործեր են հարուցվել: Հունվարի 29-ին հաղորդագրություն է ստացվել, որ նույն օրը Դիլիջանում, ՀՅԴ-ից նախագահի թեկնածու Վ.Հովհաննիսյանի նախընտրական շտաբի պատշգամբից անհայտները գողացել են պետական դրոշն ու ու կուսակցության դրոշը, պատռել են պաստառները: Տավուշի շրջանի Դիլիջանի բաժանմունքում նյութեր են պատրաստվում: Նույն օրը հաղորդագրություն է եկել Երեւանի դատախազից այն մասին, որ թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանին ուղեկցող 150-200 ավտոմեքենաների վարորդները չարձագանքելով կանգ առնելու ազդանշանին, շարունակել են երթը Բաղրամյանի պողոտայով, դուրս գալով հանդիպակած գիծ: Այդ փաստով Երեւանի ոստիկանության քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել 258՝ խուլիգանություն եւ 316՝ բռնություն իշխանության ներկայացուցչի դեմ հոդվածներով, հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: Իր հերթին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը դատապարտում է բոլոր այն երեւույթները, որոնք խոչընդոտում են նախագահության ցանկացած թեկնածուի նախընտրական շտաբի նորմալ գործունեությանը: «Մենք հանդուրժողականության կոչ ենք անում, քանի որ համոզված ենք, որ Հայաստանի լուսավոր ապագան հնարավոր չէ կառուցել անհանդուրժողության պայմաններում»,-ասել է նա: Հարությունյանը նշել է, որ օմբուդսմենի գրասենյակը մի շարք բողոքներ է ստացել օրենսդրական խախտումների մասին ընտրությունների շեմին: «Մենք բախվել ենք որոշակի դժվարությունների հետ, կապված օրենսդրության որոշ խճճվածության հետ, երբ նույն հարցի վերաբերյալ իրար բացառող մոտեցումները կարող են հիմնավորում գտնել օրենսդրական փաստաթղթերում»,-նշել է Հարությունյանը: Ընդ որում օմբուդսմենը հաղորդել է, որ գրասենյակի հատուկ աշխատանքային խումբը քննում է նման բողոքները եւ բարդ դեպքերում, խուսափելու համար քաղաքական շահարկումներից, խորհուրդ է տալիս դիմել պարզաբանումների համար օրենքը կիրառող պաշտոնական մարմիններին:

Վերջին լուրերը, Փետրվար 01, 2008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ ՓՈԽԶԻՋՄԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունվարյան այցելությունը հակամարտության գոտի, որը ներառում է նաեւ սերտ շփում չճանաչված ԼՂՀ իշխանությունների հետ, լավատեսական հայտարարությունների նոր մասնաբաժին բերեց, ...ԱՆԿԱՐԱ. ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ՉՊԵՏՔ Է ՎԱԽԵՑՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը հսկայական ներդրում կլինի կազմակերպության համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետի օգնական Ալի Սարիկայան: Նրա խոսքերով, ԵՄ-ն պետք է մտածի իր ապագայի մասին ...ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՁԳՁԳՎԵ՞Լ
Կոսովոյի վարչապետ Խաշիմ Տաչին ակնարկել է, որ երկրամասի անկախության հռչակումը կարող է հետաձգվել, վերջ դնելով այն լուրերին, թե դա կարող է մոտ օրերս լինել: «Անկախության օրը Կոսովոն կավարտի սահմանադրության ...ՍԵՐԳԵՅ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ. ԵԱՀԿ ՄԽ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ Է ԶԳՈՒՇԱՎՈՐ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով համանախագահները, ինչպես նաեւ առաջատար եվրոպացի դիվանագետները կանախտեսումներ չեն անում Հարավային Կովկասի երկու երկրների հաշտեցման գործում մեծ առաջընթացի ...ԻՐԱՆԱՀԱՅԵՐԸ ԲՈՒԿԼԵՏՆԵՐ ԵՒ DVD-ՆԵՐ ԵՆ ՏԱՐԱԾԵԼ ՀԻՆ ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Իրանի հայկական համայնքը բուկլետներ եւ DVD-ներ են տարածել, որոնք պատմում են Ադրբեջանի գործողությունների մասին Հին Ջուղայի հայ մշակութային ժառանգության հանդեպ: Այդ մասին հաղորդել է Թեհրանում հրատարակվող ...ՌՈՒՄԻՆԻԱՆ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՃԱՆԱՉԵԼ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է երկրի նախագահ Տրայան Բեսեսկուն: «Իմ երկիրը չի կարողանա ճանաչել Կոսովոյի անկախությունը, կարեւոր չէ, կհռչակվի այն միակողմանի կարգով թե Բրյուսելի եւ Վաշինգտոնի հետ համաձայնեցված: ...ԹՈՒՐՔԻԱՆ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ, ՈՐ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ 2013 ԹՎԱԿԱՆԻՆ
: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նա ընդգծել է, որ ներկայումս Թուրքիան ոչ միայն ԵՄ-ի անդամակցության թեկնածու է, այլ նաեւ մասնակից երկիր: Անդրադառնալով ինտեգրման գործընթացին՝ ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԴԱՎԻԹ ԲԱՔՐԱՁԵԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի նորանշանակ ԱԳ նախարար Դավիթ Բաքրաձեի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում նախարար Օսկանյանը շնորհավորեց վրացի գործընկերոջը ...ՍԵՐԳԵՅ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ. ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ «ՍԱՌԵՑՎԱԾ» ԱՆՎԱՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Բաքվի կողմից միլիտարիզմի աճը պարբերաբար պատասխան արձագանք է գտնում Երեւանում: Ընթացիկ տարվա հունվարին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ապշեցրեց ԶԼՄ-ներին կոշտ եւ ծայրահեղ հայտարարություններով: ...ԼՈՆԴՈՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԱԼԻՍ ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՓՈՐՁԵՐԻՆ
: «Իմ կարծիքը Մեծ Բրիտանիայի պաշտոնական կարծիքն է, ըստ որի Թուրքիան պետք է դառնա Եվրամիության անդամ»,-հայտարարել է Ադրբեջանում Եվրահանձնաժողովի հատուկ ներկայացուցիչ Ալան Վադամսը: Վադամսը նշել է, որ Ֆրանսիայի ...ԱԴԱՄ ՇԻՖ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ ՎՏԱՆԳՈՒՄ Է ԹՈՒՐՔ ԱԶԳԻ ԱՊԱԳԱՆ
Այս շաբաթ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հարգել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում սպանված հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հիշատակը եւ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտելով լրագրողի ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ «ՌՈՒԲԵԺ-2008» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբ, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱԶԱՏԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՌԱԶՄԱԳԵՐՈՒՆ ԵՒ ՈՒՂԱՐԿԵԼ Է ՆՐԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Հայաստանն ազատել է ադրբեջանցի ռազմագերի Սամիր Նազիմ օղլի Մամեդովին: «2008 թ. հունվարի վերջում մի շարք միջազգային կազմակերպությունների աջակցությամբ եւ միջնորդությամբ «Երեւան-Կենտրոն» քրեական-ուղղիչ հաստատությունից ...ՄԵՐԿԵԼԻ ԵՒ ՍԱՐԿՈԶԻԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՎՆԱՍՈՒՄ ԵՆ ԵՄ-Ի ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ԹՈՒՐՔ ՄԵԿՆԱԲԱՆԸ
Պաշտոնական Բեռլինի եւ Փարիզի դիրքորոշումը Թուրքիայի մուտքը Եվրամիություն կասեցնելու վերաբերյալ, «չափազանց անհաջող հայտարարություն է», գտնում է «Թըրքիշ Դեյլի նյուսի» մեկնաբան Ջեմ Օգուզը: Նրա կարծիքով, ...ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ 17 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՇԱՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հունվարի 30-ի դրությամբ Գլխավոր դատախազությունը 17 հաղորդագրություն է ստացել նախընտրական արշավի խախտումների մասին: Ստացված 11 հաղորդագրություններից 3-ի առումով քննարկումների արդյունքում քրեական գործ է ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԵՐԵՒԱՆՈՒՄ ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԿՔՆՆԱՐԿԻ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍԿՍՎԵՆ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴՐԱԿԱՆ ՔԱՅԼ Է
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՍԻՎԻԼԻՏԱՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄՆ Է
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
AZERI PRESS-Ը ՎԵՐԱՆՎԱՆՈՒՄ Է ԼՎՈՎԸ ՀԱՅԵՐԻ «ՕԳՆՈՒԹՅԱՄԲ»

ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵՐԺՈ՞ՒՄ Է ՍՏԱՑԵԼ ԵՄ-ԻՑ

ՄՈՍԿՎԱ. ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑՐԵԼ ԵՆ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԴԱՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂՆԵՐԻՆ

ՄՈՍԿՎԱՅԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ «ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ» ՈՐՈՆՈՒՄ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՔԱՐԱՄՋՅԱՆԻ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻՆ
ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԿԻՊՐՈՍԻ ԽՆԴՐԻ ՊԱՏԱՆԴԸ
ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՖՐԱՆՍԻԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՄ ՄԵԾ ՍԽԱԼ Է
ԺԱՄԱՆԱԿՆ Է՝ ԻՍՐԱՅԵԼՆ ՈՒ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՃԱՆԱՉԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ՈՐՊԵՍ 20-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՆՏԱԺԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՓԱԿ ԼՍՈՒՄՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1786 Մոսկվայում ծնվեց 19-րդ դարի հասարակական և մշակույթային գործիչ Հովհաննես Նազարյանը: Եղել է Ռուսաստանի արքունիքի սենեկապետ, իսկական պետական խորհրդական: (վախճ.1858թ. Պետերբուրգում)
- 1920 Ալեքսանդրապոլում բացվեց Հայաստանի Համալսարանը, Երևանում համապատասխան շենք չլինելու պատճառով: Նրա առաջին ռեկտորն էր համաեվրոպական ճանաչում ունեցող իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը:
- 1921 Լոնդոնում տեղի ունեցած խորհրդաժողովում Անգլիայի և Ֆրանսիայի կողմից օրակարգի հարց դարձավ Թուրքիայում «Հայկական ազգային օջախներ» ստեղծելու գաղափարը (հետագայում մնացած թղթի վրա):
- 1927 Ծնվեց ամերիկահայ անվանի օպերային երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսին Ամարանը (Արմաղանյան):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

