
Հրատարակված է Փետրվար 01, 2008
ԱՆԿԱՐԱ. ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ՉՊԵՏՔ Է ՎԱԽԵՑՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ
- Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը հսկայական ներդրում կլինի կազմակերպության համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետի օգնական Ալի Սարիկայան: Նրա խոսքերով, ԵՄ-ն պետք է մտածի իր ապագայի մասին եւ Թուրքիան կազմակերպության այլ անդամ պետությունների համեմատությամբ կարող է մեծ ներդրում ունենալ նրա զարգացման մեջ: Փորձագետները գտնում են, որ Թուրքիայի հարցում Ֆրանսիայի եւ Գերմանիայի դիրքորոշումների հիմնական պատճառներից մեկն այն բանի ընկալումն է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեպքում ԵՄ առաջատարների եռյակը՝ Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան, ստիպված կլինեն տեղ ազատել: Թուրքիան, իր մեծ տարածքով, բնակչությամբ, տնտեսական եւ աշխարհաքաղաքական նշանակությամբ, նրանց հետ միասին կկազմի արդեն Եվրոպայի առաջատարների քառյակ: 2004 թվականին մեկնարկեցին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: Այդ կազմակերպությանը Թուրքիայի անդամակցման ձգձգման հիմնական պատճառներն են՝ քրդական խնդիրը, Հայաստանի հետ փակ սահմանը, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ըստ 2005 թվականի վիճակագրության, Թուրքիայի բնակչությունը 73 միլիոն է: Երկրում բնակվում են շուրջ 25 ազգային փոքրամասնություններ: Երկրի հիմնական բնակչությունը թուրքեր են: Երկրում գործում է շուրջ 80 հազար մեջիթ: Թուրքիայի բանակը երկրորդն է ՆԱՏՕ-ում իր քանակով եւ մարտական հզորությամբ: Թուրքական սպառազինությունների շուկայում վաճառքի տարեկան ծավալը կազմում է 3-5 մլրդ դոլար, գրում է «Թրենդը»: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մարկելը, ելույթ ունենալով Եվրոպայի ապագային նվիրված «Միասին կառուցենք մեր ապագան» խորհրդաժողովում դեմ հանդես եկան Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: «Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում, քանի որ գտնվում է Փոքր Ասիայում: Եթե մենք անվերջ ընդլայնենք ԵՄ-ն, կոչնչացնենք քաղաքական Եվրոպան»,-ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

Վերջին լուրերը, Փետրվար 01, 2008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ ՓՈԽԶԻՋՄԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունվարյան այցելությունը հակամարտության գոտի, որը ներառում է նաեւ սերտ շփում չճանաչված ԼՂՀ իշխանությունների հետ, լավատեսական հայտարարությունների նոր մասնաբաժին բերեց, ...ԱՆԿԱՐԱ. ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ՉՊԵՏՔ Է ՎԱԽԵՑՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը հսկայական ներդրում կլինի կազմակերպության համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետի օգնական Ալի Սարիկայան: Նրա խոսքերով, ԵՄ-ն պետք է մտածի իր ապագայի մասին ...ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՁԳՁԳՎԵ՞Լ
Կոսովոյի վարչապետ Խաշիմ Տաչին ակնարկել է, որ երկրամասի անկախության հռչակումը կարող է հետաձգվել, վերջ դնելով այն լուրերին, թե դա կարող է մոտ օրերս լինել: «Անկախության օրը Կոսովոն կավարտի սահմանադրության ...ՍԵՐԳԵՅ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ. ԵԱՀԿ ՄԽ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ Է ԶԳՈՒՇԱՎՈՐ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով համանախագահները, ինչպես նաեւ առաջատար եվրոպացի դիվանագետները կանախտեսումներ չեն անում Հարավային Կովկասի երկու երկրների հաշտեցման գործում մեծ առաջընթացի ...ԻՐԱՆԱՀԱՅԵՐԸ ԲՈՒԿԼԵՏՆԵՐ ԵՒ DVD-ՆԵՐ ԵՆ ՏԱՐԱԾԵԼ ՀԻՆ ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Իրանի հայկական համայնքը բուկլետներ եւ DVD-ներ են տարածել, որոնք պատմում են Ադրբեջանի գործողությունների մասին Հին Ջուղայի հայ մշակութային ժառանգության հանդեպ: Այդ մասին հաղորդել է Թեհրանում հրատարակվող ...ՌՈՒՄԻՆԻԱՆ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՃԱՆԱՉԵԼ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է երկրի նախագահ Տրայան Բեսեսկուն: «Իմ երկիրը չի կարողանա ճանաչել Կոսովոյի անկախությունը, կարեւոր չէ, կհռչակվի այն միակողմանի կարգով թե Բրյուսելի եւ Վաշինգտոնի հետ համաձայնեցված: ...ԹՈՒՐՔԻԱՆ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ, ՈՐ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ 2013 ԹՎԱԿԱՆԻՆ
: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նա ընդգծել է, որ ներկայումս Թուրքիան ոչ միայն ԵՄ-ի անդամակցության թեկնածու է, այլ նաեւ մասնակից երկիր: Անդրադառնալով ինտեգրման գործընթացին՝ ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԴԱՎԻԹ ԲԱՔՐԱՁԵԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի նորանշանակ ԱԳ նախարար Դավիթ Բաքրաձեի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում նախարար Օսկանյանը շնորհավորեց վրացի գործընկերոջը ...ՍԵՐԳԵՅ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ. ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ «ՍԱՌԵՑՎԱԾ» ԱՆՎԱՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Բաքվի կողմից միլիտարիզմի աճը պարբերաբար պատասխան արձագանք է գտնում Երեւանում: Ընթացիկ տարվա հունվարին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ապշեցրեց ԶԼՄ-ներին կոշտ եւ ծայրահեղ հայտարարություններով: ...ԼՈՆԴՈՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԱԼԻՍ ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՓՈՐՁԵՐԻՆ
: «Իմ կարծիքը Մեծ Բրիտանիայի պաշտոնական կարծիքն է, ըստ որի Թուրքիան պետք է դառնա Եվրամիության անդամ»,-հայտարարել է Ադրբեջանում Եվրահանձնաժողովի հատուկ ներկայացուցիչ Ալան Վադամսը: Վադամսը նշել է, որ Ֆրանսիայի ...ԱԴԱՄ ՇԻՖ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ ՎՏԱՆԳՈՒՄ Է ԹՈՒՐՔ ԱԶԳԻ ԱՊԱԳԱՆ
Այս շաբաթ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հարգել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում սպանված հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հիշատակը եւ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտելով լրագրողի ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ «ՌՈՒԲԵԺ-2008» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբ, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱԶԱՏԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՌԱԶՄԱԳԵՐՈՒՆ ԵՒ ՈՒՂԱՐԿԵԼ Է ՆՐԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Հայաստանն ազատել է ադրբեջանցի ռազմագերի Սամիր Նազիմ օղլի Մամեդովին: «2008 թ. հունվարի վերջում մի շարք միջազգային կազմակերպությունների աջակցությամբ եւ միջնորդությամբ «Երեւան-Կենտրոն» քրեական-ուղղիչ հաստատությունից ...ՄԵՐԿԵԼԻ ԵՒ ՍԱՐԿՈԶԻԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՎՆԱՍՈՒՄ ԵՆ ԵՄ-Ի ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ԹՈՒՐՔ ՄԵԿՆԱԲԱՆԸ
Պաշտոնական Բեռլինի եւ Փարիզի դիրքորոշումը Թուրքիայի մուտքը Եվրամիություն կասեցնելու վերաբերյալ, «չափազանց անհաջող հայտարարություն է», գտնում է «Թըրքիշ Դեյլի նյուսի» մեկնաբան Ջեմ Օգուզը: Նրա կարծիքով, ...ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ 17 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՇԱՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հունվարի 30-ի դրությամբ Գլխավոր դատախազությունը 17 հաղորդագրություն է ստացել նախընտրական արշավի խախտումների մասին: Ստացված 11 հաղորդագրություններից 3-ի առումով քննարկումների արդյունքում քրեական գործ է ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
AZERI PRESS-Ը ՎԵՐԱՆՎԱՆՈՒՄ Է ԼՎՈՎԸ ՀԱՅԵՐԻ «ՕԳՆՈՒԹՅԱՄԲ»

ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵՐԺՈ՞ՒՄ Է ՍՏԱՑԵԼ ԵՄ-ԻՑ

ՄՈՍԿՎԱ. ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑՐԵԼ ԵՆ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԴԱՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂՆԵՐԻՆ

ՄՈՍԿՎԱՅԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ «ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ» ՈՐՈՆՈՒՄ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՔԱՐԱՄՋՅԱՆԻ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻՆ
ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԿԻՊՐՈՍԻ ԽՆԴՐԻ ՊԱՏԱՆԴԸ
ՖՐԱՆՍԻԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՄ ՄԵԾ ՍԽԱԼ Է
ԺԱՄԱՆԱԿՆ Է՝ ԻՍՐԱՅԵԼՆ ՈՒ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՃԱՆԱՉԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ՈՐՊԵՍ 20-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՆՏԱԺԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԹՈՒՐՔԻԱՆ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ, ՈՐ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ 2013 ԹՎԱԿԱՆԻՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1786 Մոսկվայում ծնվեց 19-րդ դարի հասարակական և մշակույթային գործիչ Հովհաննես Նազարյանը: Եղել է Ռուսաստանի արքունիքի սենեկապետ, իսկական պետական խորհրդական: (վախճ.1858թ. Պետերբուրգում)
- 1920 Ալեքսանդրապոլում բացվեց Հայաստանի Համալսարանը, Երևանում համապատասխան շենք չլինելու պատճառով: Նրա առաջին ռեկտորն էր համաեվրոպական ճանաչում ունեցող իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը:
- 1921 Լոնդոնում տեղի ունեցած խորհրդաժողովում Անգլիայի և Ֆրանսիայի կողմից օրակարգի հարց դարձավ Թուրքիայում «Հայկական ազգային օջախներ» ստեղծելու գաղափարը (հետագայում մնացած թղթի վրա):
- 1927 Ծնվեց ամերիկահայ անվանի օպերային երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսին Ամարանը (Արմաղանյան):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

