
Հրատարակված է Նոյեմբեր 14, 2006
ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
- Այսօր Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն Համագործակցության խորհրդի 7-րդ լիագումար նիստը, որի ընթացքում հաստատվեց եւ ուժի մեջ մտավ Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում Հայաստանի եւ Եվրոպական միության Գործողությունների ծրագիրը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Համագործակցության խորհրդի հայաստանյան համանախագահ, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Եվրոպական կողմից նիստին մասնակցում էին Եվրամիության նախագահության ներկայացուցիչներ` ԵՄ նախագահող, Ֆինլանդիայի արտաքին առեւտրի եւ զարգացման նախարար Պաոլա Լեհտոմակին, Գերմանիայի պետական նախարար Գյունտեր Գլոսերը, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիտեր Սեմնեբին, Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան այլ անձինք:Պաոլա Լեհտոմակին բարձր գնահատական տվեց Հայաստանի եւ Եվրամիության համատեղ մշակած Գործողությունների ծրագրին` հավաստելով փաստաթղթի դրույթների իրագործմանն անցնելու ԵՄ պատրաստակամությունը: Նիստի ընթացքում քննարկվեցին քաղաքական հարցեր, ներառյալ ներքին բարեփոխումները, մարդու իրավունքներին առնչվող հարցերը: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում էներգետիկ խնդիրների շուրջ: Հայկական կողմը ներկայացրեց Հայաստանում էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես Իրան-Հայաստան գազամուղի կառուցման ընթացքը: Նիստից հետո տեղի ունեցավ Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում Հայաստանի եւ Եվրամիության Գործողությունների ծրագրի պաշտոնական ընդունման հանդիսավոր արարողությունը: Գործողությունների ծրագրի իրագործման գործընթացը նախատեսում է համագործակցությունից դեպի առավել բարձր մակարդակի ինտեգրման հնարավորություն` ներառյալ ԵՄ ներքին շուկայում եւ առանցքային ուղղություններով ԵՄ քաղաքականությունում եւ ծրագրերում Հայաստանի մասնակցության հնարավորությունը: ԵՀՔ Գործողությունների ծրագրով Հայաստանին առաջարկվում է քաղաքական, անվտանգության, տնտեսական եւ մշակութային ինտենսիվ հարաբերություններ հաստատել ԵՄ հետ: Քաղաքական երկխոսության համար մեխանիզմների հետագա զարգացման միջոցով նախատեսվում է քաղաքական համագործակցության շրջանակների ընդլայնում եւ խորացում: Փաստաթղթի իրագործման արդյունքում Հայաստանի սոցիալական, քաղաքական, տնտեսական համակարգերը ավելի կմոտենան եվրոպականին: Գործողությունների ծրագրով հատուկ նշանակություն է տրվում Հայաստանի եւ ԵՄ տնտեսական համագործակցությանը` ԵՄ կողմից հավելյալ ֆինանսական աջակցության, առեւտրային եւ տնտեսական հարաբերությունների խորացման, տնտեսական օրենսդրության ներդաշնակեցման, առեւտրային ոչ-տարիֆային արգելքների շարունակական կրճատման միջոցով, ինչը կնպաստի ներդրումների, արտահանման եւ տնտեսության աճին: ԵՄ ֆինանսական աջակցությունը Հայաստանին արտահայտվելու է նաեւ Եվրոպական հանձնաժողովի առաջարկած` Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի (European Neighbourhood and Partnership Instrument - ENPI) միջոցով, որը կներառի ԵՄ ֆինանսական աջակցության հիմնական մասը եւ կօգտագործվի նաեւ անդրսահմանային եւ միջազգային համագործակցության նպատակների համար: Օրվա երկրորդ կեսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների մասնակցությամբ տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը:

Վերջին լուրերը, Նոյեմբեր 14, 2006
ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԸ
Հայաստան-Եվրոպական Միություն Համագործակցության խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովի եւ Վրաստանի պետական նախարար ...2007 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍԿՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ծրագրում է 2007 թվականին սկսել երկրորդ խաղաղապահ գումարտակի ձեւավորման գործընթացը: Այդ մասին նոյեմբերի 14-ին լրագրողներին է հայտարարել Հայաստանի պաշտպանության փոխնախարար ...Associated Press-Ը ԵՐԲԵՔ ՉԻ ԳՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՉԱԿԵՐՏՆԵՐՈՒՄ
Հայոց ցեղասպանության թեման բոլորովին էլ արգելված չէ ամերիկյան մամուլում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել Associated Press-ի խմբագիրներից մեկը, AP-ն միշտ ջանում է իրերն կոչել իրենց անուններով: ...ՔԼԻՎԼԵՆԴԻ ՀԱՅԵՐԸ ՔՎԵԱՐԿԵԼ ԵՆ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ ՕԳՏԻՆ
Օհայոի հայ համայնքը կազմում է շուրջ երեք հազար մարդ, հիմնականում դրանք փախստականներ են Ադրբեջանից, որոնք ԱՄՆ են տեղափոխվել 1990 թվականի Բաքվի ջարդերից հետո: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է պատմել ...ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
Այսօր Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն Համագործակցության խորհրդի 7-րդ լիագումար նիստը, որի ընթացքում հաստատվեց եւ ուժի մեջ մտավ Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Associated Press-Ը ԵՐԲԵՔ ՉԻ ԳՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՉԱԿԵՐՏՆԵՐՈՒՄ
2008 ԹՎԱԿԱՆԻՑ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԿԼԻՆԵՆ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՔԼԻՎԼԵՆԴԻ ՀԱՅԵՐԸ ՔՎԵԱՐԿԵԼ ԵՆ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ ՕԳՏԻՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ԱՃՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՑԵԼԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ
ՄԵՐԺՎԵԼ Է ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ
ԲՈՐՈՒՍԵՎԻՉ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԻ ԵՐԿՈՒ ՍԿԶԲՈՒՆՔ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ
ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ 6-ՐԴ ՀԵՐԹԱՓՈԽԸ ԿՄԵԿՆԻ ԿՈՍՈՎՈ
2007 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍԿՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ԲԱՔՎԻՆ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ, ՈՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅ ԳԵՆԵՐԱԼԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԵՆ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1765 Ծնվեց ռուսական բանակի գեներալ, իշխան Պետրոս Բագրատյանը: (Վախճ. 1812 թ.-ին):
- 1878 Ծնվեց ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1932 Երևանում վախճանվեց ականավոր պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյանի): (Ծնվ. 1860թ.-ին, Շուշիում):
- 1953 Մահացավ Գարեգին Սարգիս Բեկյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

