
Հրատարակված է Նոյեմբեր 14, 2006
2007 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍԿՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
- Հայաստանի պաշտպանության նախարարությունը ծրագրում է 2007 թվականին սկսել երկրորդ խաղաղապահ գումարտակի ձեւավորման գործընթացը: Այդ մասին նոյեմբերի 14-ին լրագրողներին է հայտարարել Հայաստանի պաշտպանության փոխնախարար գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը հայ խաղաղապահների վեցերորդ հերթափոխին Կոսովո ճանապարհելու հանդիսավոր արարողության ժամանակ: Նրա խոսքերով, «ի վերջո այդ գումարտակը պետք է վերածվի հրաձգային գումարտակի, որտեղ կծառայեն պրոֆեսիոնալ զինծառայողներ, եւ պետք է դառնա մեր ԶՈՒ ամենամարտունակ հիմնական ստորաբաժանումներից մեկը: Այսօր այն խաղաղապահ առաքելություն է կատարում, վաղը անհրաժեշտության դեպքում կարող է առաքելություն կատարել հանրապետության սահմաններում»: Արթուր Աղաբեկյանը հաղորդել է նաեւ, որ հայ զինծառայողները համագործակցության մեծ փորձ են կուտակել: «Եթե նախկինում համագործակցությանը մասնակցում էին միայն սպաներ, ապա այժմ սերժանտներն ու շարքայինները նույնպես մասնակցում են մասնագիտական պատրաստվածության բարձրացման տարբեր միջազգային միջոցառումների»,-նշել է փոխնախարարը: «Կա պաշտպանության նախարարի հրամանը գումարտակի շարքերի լրացման ժամանակացույցի վերաբերյալ: Միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում ստանձնած պարտավորությունների համաձայն, մինչեւ 2010 թվականը մենք պետք է ունենանք լիովին կոմպլեկտավորված խաղաղապահ գումարտակ»,-հաղորդել է գեներալ-լեյտենանտը, նկատելով, որ ներկայումս կոմպլեկտավորումը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի «առաջ չգնանք շատ արագ տեմպերով եւ չխախտենք ժամանակացույցը»: «Մենք կարծում էինք, թե անձնական կազմի առումով դժվարություններ կառաջանան խաղաղապահ գումարտակի կազմավորման գործընթացում: Սակայն կյանքը ցույց տվեց, որ երիտասարդությունը ցանկություն ունի ծառայելու այդ գումարտակում»,-այդ առիթով ասել է Ա.Աղաբեկյանն՝ անդրադառնալով խաղաղապահ գումարտակի ամբողջական կոմպլեկտավորման կոնկրետ ժամկետին: Ընդ որում, փոխնախարարը հաղորդել է, որ այս պահի դրությամբ արդեն կա 60 դիմում եւ «եթե մենք շարունակենք հավաքագրումը, մինչեւ տարեվերջ կամ հաջորդ տարվա առաջին եռամսյակում մենք կունենանք 100 տոկոսով կոմպլեկտավորված խաղաղապահ գումարտակ»: Նա նաեւ հավելել է, որ խաղաղապահ գումարտակում կարող են ծառայել Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումներում պարտադիր զինծառայությունն անցած երիտասարդներ: «Մենք ակնկալում ենք, որ ապագայում խաղաղապահ գումարտակը կվերածվի բրիգադի»,-նշել է նա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:

Վերջին լուրերը, Նոյեմբեր 14, 2006
ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԸ
Հայաստան-Եվրոպական Միություն Համագործակցության խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովի եւ Վրաստանի պետական նախարար ...2007 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍԿՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ծրագրում է 2007 թվականին սկսել երկրորդ խաղաղապահ գումարտակի ձեւավորման գործընթացը: Այդ մասին նոյեմբերի 14-ին լրագրողներին է հայտարարել Հայաստանի պաշտպանության փոխնախարար ...Associated Press-Ը ԵՐԲԵՔ ՉԻ ԳՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՉԱԿԵՐՏՆԵՐՈՒՄ
Հայոց ցեղասպանության թեման բոլորովին էլ արգելված չէ ամերիկյան մամուլում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել Associated Press-ի խմբագիրներից մեկը, AP-ն միշտ ջանում է իրերն կոչել իրենց անուններով: ...ՔԼԻՎԼԵՆԴԻ ՀԱՅԵՐԸ ՔՎԵԱՐԿԵԼ ԵՆ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ ՕԳՏԻՆ
Օհայոի հայ համայնքը կազմում է շուրջ երեք հազար մարդ, հիմնականում դրանք փախստականներ են Ադրբեջանից, որոնք ԱՄՆ են տեղափոխվել 1990 թվականի Բաքվի ջարդերից հետո: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է պատմել ...ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
Այսօր Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն Համագործակցության խորհրդի 7-րդ լիագումար նիստը, որի ընթացքում հաստատվեց եւ ուժի մեջ մտավ Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Associated Press-Ը ԵՐԲԵՔ ՉԻ ԳՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՉԱԿԵՐՏՆԵՐՈՒՄ
2008 ԹՎԱԿԱՆԻՑ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԿԼԻՆԵՆ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՔԼԻՎԼԵՆԴԻ ՀԱՅԵՐԸ ՔՎԵԱՐԿԵԼ ԵՆ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ ՕԳՏԻՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ԱՃՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՑԵԼԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ
ՄԵՐԺՎԵԼ Է ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ
ԲՈՐՈՒՍԵՎԻՉ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԻ ԵՐԿՈՒ ՍԿԶԲՈՒՆՔ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ
ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ 6-ՐԴ ՀԵՐԹԱՓՈԽԸ ԿՄԵԿՆԻ ԿՈՍՈՎՈ
2007 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍԿՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ԲԱՔՎԻՆ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ, ՈՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅ ԳԵՆԵՐԱԼԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԵՆ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1765 Ծնվեց ռուսական բանակի գեներալ, իշխան Պետրոս Բագրատյանը: (Վախճ. 1812 թ.-ին):
- 1878 Ծնվեց ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1932 Երևանում վախճանվեց ականավոր պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյանի): (Ծնվ. 1860թ.-ին, Շուշիում):
- 1953 Մահացավ Գարեգին Սարգիս Բեկյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

