
Հրատարակված է Նոյեմբեր 04, 2006
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԶՈՀԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԸ
- Թուրք ժանդարմները հրամայել են երկրի գյուղերից մեկի բնակիչներին լռել հոկտեմբերի 17-ին հայտնաբերված զանգվածայիին գերեզմանոցի մասին, որը կարող է լինել Հայոց ցեղասպանության զոհերի գերեզմանը: Ըստ քրդական Ulkede Ozgur Gundem թերթերի, Քսիրաբեբաբա գյուղի բնակիչները գերեզման են փորելիս եղել իրենց հարազատներից մեկի համար, երբ մի քարանձավ են հայտնաբերել, որ լի էր մոտավորապես 40 մարդու ոսկորներով եւ գանգերով: Քսերաբեբաբայի բնակիչները ենթադրել են, որ հայտանբերբել են գյուղի մոտ 300 բնակիչների՝ ազգությամբ հայերի գերեզմանները, որոնց սպանել են 1915 թվականին: Նրանք հայտնել են այդ մասին Ակարսուի ոստիկանությանը: Թուրքական բանակի սպաները հրամայել են փակել քարանձավի մուտքը եւ լռել հայտնաբերված մասունքների մասին: Ընդ որում, նրանք հայտարարել են, թե այդ փաստի վերաբերյալ հետաքննություն կտարվի: Քրդական թերթը հաղորդում է, որ թուրք զինվորականները փորձել են թաքցնել այդ տեղեկությունը: Լրագրողներին թույլ չեն տվել մտնել քարանձավ: Զինվորականները նաեւ արգելել են գյուղի բնակիչներին ցույց տալ քարանձավի ճանապարհը: Մինչդեռ, Սոդերտրոն համալսարանի պատմության պրոֆեսոր Դեվիդ Գաունթը գտնում է, որ քարանձավում հայտանաբերվել են մոտակա Դարա (այժմ Օգյուզ) քաղաքից մոտ 150 հայ եւ 120 ասորի տղամարդկանց մասունքները, որոնք սպանվել են 1915 թվականի հունիսի 14-ին, հաղորդում է «Ասպարեզը»:

Վերջին լուրերը, Նոյեմբեր 04, 2006
«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ Է ԴԱՐՁԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ «ՎԻՄՊԵԼԿՈՄԸ»
«ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ն նոյեմբերի 3-ին հայտարարել է հունական Hellenic Telecommunications Organization SA (OTE) ընկերության հետ Հայաստանում կապի ծառայության օպերատոր անդիսացող «ԱրմենՏել» ՓԲԸ բաժնետոմսերի փաթեթի ...Freedom House-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉՏՐԱՄԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Freedom House հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր կոչ է արել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային դադարեցնել օգնության տրամադրումը մի շարք երկրների, այդ թվում նաեւ Հայաստանին՝ ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԴԻՊՈՒԿԱՀԱՐԸ ՎԻՐԱՎՈՐԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿՉԻՆ
Նոյեմբերի 3-ին ադրբեջանական դիպուկահարի կողմից հրազենային վիրավորվածություն է ստացել Այգեպար գոյւղի բնակիչ Մաքսիմ Պողոսյանը, ծնված 1978թ.: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայաստանի պաշտպանության ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁԵԼ Է ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Նոյեմբերի 2-ին Ստամբուլում մեկնարկեց հեռասփռողների Newsxchange միջազգային համագումարը, որին Հայաստանից մասնակցում էին Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագրի պատասխանատու Հարություն ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԶՈՀԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԸ
Թուրք ժանդարմները հրամայել են երկրի գյուղերից մեկի բնակիչներին լռել հոկտեմբերի 17-ին հայտնաբերված զանգվածայիին գերեզմանոցի մասին, որը կարող է լինել Հայոց ցեղասպանության զոհերի գերեզմանը: Ըստ քրդական Ulkede ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Freedom House-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉՏՐԱՄԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ Է ԴԱՐՁԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ «ՎԻՄՊԵԼԿՈՄԸ»
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԼՈՔՈՍՏԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ
ԱԴԱՄ ՇԻՖ. «ՀԱՍԵԼ Է ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԸ, ՈՐՊԵՍԶԻ ՄԵՆՔ՝ ՈՐՊԵՍ ԱԶԳ, ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԲԱՔՎՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԽ ԿԱԶՄԻՑ ՓԱՐԻԶԻ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԶՈՀԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԸ
ՋԱՎԱԽՔՈՒՄ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ ԶԻՆՎԱԾ ԲԱԽՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁԵԼ Է ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Գ. ԻՍԱԳՈՒԼՅԱՆ. ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԱՄԵՆԱՆԱԽԸՆՏՐԵԼԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ 10 ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՐԵԱԴՄԻՍԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1892 Վախճանվեց բանաստեղծ և հասարակական գործիչ Խորեն Գալֆայանը (Նար-Պեյ): (Ծնվ. 1831թ.-ին):
- 1918 Կ. Պոլսում Ահմեդ Իզզեթ փաշայի դահլիճը որոշում կայացրեց Օսմանյան Կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու և հայերի տեղահանությունն ու կոտորածը կազմակերպելու հանցանքով դատական պատասխանատվության ենթարկել երիտթուրքական կառավարության ղեկավարներին:
- 1925 Երևանում բացվում է Հայաստանի պրոլետարական գրողների ընկերության առաջին համագումարը:
- 1977 Տեղի ունեցավ Տաուշի (Շամշադինի շրջան) ջրամբարի բացումը:
- 1999 Ամենայն ընտրյալ հայոց կաթողիկոս Գարեգին Բ օծվեց Մայր տաճարում:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

