
ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԷԼ ՈՒԺԸ ԿԻՐԱՌԵԼ ԵՆ
- Մեր զրուցակիցն է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ հիմնադիր, քաղաքագետ, իրավաբան Արմինե Առաքելյանը Արմինե, օրերս Ֆեյսբուքի Ձեր էջում անդրադարձաք Աֆրիկայում առյուծ հեծած ՀՀ երկրորդ նախագահին, երևույթը համարեցիք անբարո, բացի այդ, նշում էիք, որ հայ ժողովրդին թալանած փողերով է այս վայելքների մեջ: Ըստ Ձեզ՝սրանո˚վ իսկ փաստվում են երկրորդ նախագահի՝ կյանքի, իշխանության նկատմամբ ուժային պատկերացումները: Մարդու վարքագիծը խոսում է տվյալ մարդու ինչ արժեքներ կրելու մասին: Մարդիկ կարող են սիրուն լոզունգների և վեհ արժեքների մասին խոսել, սակայն իրականությունը նրանց վարքագիծն է և թե ինչ են անում կամ ինչ չեն անում իրական կյանքում: Այդ նկարը ՀՀ երկրորդ նախագահի ԱՆՕՐԻՆԱԿԱՆ և անբարո վարքագծի ցուցադրում է: Այդ առյուծների ձագերին իրենց ծնողներից անմարդկային բռնի կերպով խլում են և վանդակներում ընտելացրած մեծացնում, հետո նմանօրինակ հարուստ քաջ նազար որսորդների համար ազատում, որ սպանեն և նկարվեն ու ցուցադրեն իրենց «առնականությունն» ու ուժը: Աֆրիկայում ակտիվիստական հստակ պայքար կա նման անօրինական ծրագրերի դեմ: Իսկ ՀՀ երկրորդ նախագահը փաստացի անօրինականության և անբարոյականության կրողներից է: Էթիկան հիմնական չափորոշիցներից է իրավունքի գերկայության երկրներում պետական պաշտոն ստանձնելու և կառավարման համակարգում աշխատելու համար: Նմանօրինակ երկրներում կան էթիկական վարքագծի կանոններ, իսկ անօրինականություն չկատարելը այդ կանոնների հիմնական կետերից է: Մենք իհարկե արդեն իսկ ճաշակել ենք իր այդ անօրինական և անմարդկային վարքագիծը Հայաստանում իր իշխանության ժամանակ, երբ նա ամրացրեց քրեաօլիգարխիկ համակարգը Հայաստանում, հարստացրեց իրեն և բովանադակ քրեական և քրեածին օլիգախիան հայ ժողովրդի հանրային ու ազգային հարստության թալանի շնորհիվ ու նաև հրահանգեց 2008 Մարտի 1-ի սպանդը հայ ժողովրդի դեմ: Արմինե, ըստ Ձեզ`երեք նախագահներն էլ ուժի՞ մշակույթի կրողներ են եղել: Գուցե դրանո˚վ է պայմանավորված նրանց երեքի կողմից էլ սահմանադրական կարգի հաստատման անհրաժեշտությունը չգիտակցելը` բացառությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից վերջին տարիներին սահմանադրական կարգի վերականգնման պահանջներին, բայց չիրագործմանը: Նրանք երեքը, գուցե ոչ նույնօրինակ և նույնչափով, ուժը իմաստավորել են և կիրառել են իբրև բռնության և պատժիչ, խտրականության, ճնշման և հնազանդեցման, անձնական և խմբակային հարստացման և մենաշնորհյալ իշխանության միջոց: Հայաստանում այս քսան տարիներին տիրել են բռնության և հարստության ուժի տեսակները, բացակայել է գիտության, իմացության ուժի տեսակը, ինչը համաշխարհային նոր-ազատական անարդար համակարգում, այն է՝ գերակայում գումարած երկու առաջիններին և իշխում ու քանդում է հասարակությունները, պետությունները ու բնաշխարհները: Ուժի այդ տեսակների կազմակերպումն ու տիրապետությունը հիմնված է մարդկանց, քաղաքացիների ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆԸ իշխողների հրահանգներին ու կանոններին: Սակայն, համաձայն սահմանադրականության գաղափարին և ՀՀ Սահմանադրական արժեհամակարգում ուժի իմաստը և կիրառումը հստակ սահմանվում են իբրև՝ մարդու և ժողովրդի արդարության, ազատության և արժանապատվության հաստատման և զարգացման ունակություն ու միջոց, և որ մարդ-անհատն ու ժողովուրդն են իրական կրողն այդ ուժի, նրանք են ուժի աղբյուրը՝ իշխանության ձևավորման, վերահսկման և փոփոխության իմաստով: Առանց մարդկանց, քաղաքացիների ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ՝ իշխողները ՈՐԵՎԷ ՈՒԺ չունեն: Այդ ուժը բխում է մարդկանց քաղաքացիական ԳՈՐԾՈՆ դառնալուց, լեգիտիմ ուժը կրող լինելու գիտակցությունից և այն կենսագործելու կամքից, ՉՀՆԱԶԱՆԴՎԵԼՈՎ անօրինական ու ոչ լեգիտիմ իշխողներին ու տիրապետող այլասերված համակարգի կանոններին, լինի այն հիմնված բռնության կամ հարստության կամ գիտելիքի ուժի տեսակների վրա, կամ երեքը միասին: Ըստ սահմանադրականության գաղափարին քաղաքացիական գործոնների՝ այդ ուժը հիմնված է մարդու իրավունքների և ազգերի ինքնորոշման իրավունքների արժեհամակարգի վրա և սահմանափակվում է միայն այդ արժեհամակարգից բխող համապատասխան օրենքներով: Արմինե, այդ ուժի վկայությո˚ւն եք համարում վերջին օրերին ՀԱԿ ակտիվիստների դաժան դատավճիռը: Միանշանակ: Գիտակից, կենուսունակ, պայքարող երիտասարդության և քաղաքացիության դեմ է օգտագործվում բռնությանպ ու պատժիչ ուժի տեսակի ցուցադրումն ու կիրառումը: Դրա կիրառման նպատակը ՀՆԱԶԱՆԴԵՑՆԵԼՆ է: Քանզի վերջին ժամանակաշրջանում մեր հայրենիքում քաղաքացիական գործոն են սկսել դառնալ իշխվողները, քանզի քաղաքացիական անհնազանդությունը հետզհետե գործնական առաջընթացներ է արձանագրում՝ շնորհիվ երտասարդության և ավագ սերունդների կենսական զանգվածների, հիմնականում Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարը հայ իրականության բնորոշիչ նախադեպն է այդ գործոնների քաղաքացիական անհնազանդության, ապա տրապետող բռնության ու հարստության ուժի կրողները ՎՏԱՆԳՎԱԾ են զգում: Իհարկե ինչպես նշեցի, սա Հայաստանում տիրող, բայց սպառվող քրեաօլիգարխիկ համակարգի ուժի իմաստավորումն է և համակարգային մշակույթը, և ՀԱԿ-ի ակտիվիստների դեմ կիրառումը գալիս է լրացնելու երկար շարանը նմանօրինակ անօրինական մենաշնորհյալ բռնության, պատժիչ ու հարստության ուժի տեսակների կիրառման: Այդ ուժը չի բխում սահմանադրական իրավունքների գերակայությունից, այդ ուժը չի բխում արդարության և ազատության հաստատման բարոյական և իրավական արժեհամակարգից, հետևաբար այդ ուժը իր էությամբ անօրինական է և ոչ լեգիտիմ: Սա մեծ նշանակություն ունի և հետևանքներ բոլոր այն անձանց և համակարգերի համար, որ ուժը հասկանում և կիրառում են այդ կերպ: Մարդկության պատմությունը լի է այդ դասերով: Հիշեցնեմ մեկ անգամ ևս՝ բռնի-պատժիչ անօրինական ուժի կիրառողների խոհրդականներին և տեխնոլոգներին, երբ նրանք փորձ են կատարում նեղ ֆորմալ ձևակեպում տալ իրավական համակարգին, այս դեպքում՝ Վահե Ավետյանի սպանության գործում ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչության բաժնի հայտարարությունը «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած դեպքի նախաքննության ընթացքի վերաբերյալ, որ նրանք այցելեն և լավ ուսումնասիրեն սահմանադրականության գաղափարը, որպեսզի իրենց իշխող տերերը չկրկնեն իրենց անցյալի և այլոց ճակատագրական սխալները: Սահմանադրականության գաղափարը լավագույնս պարունակում և սահմանում է թե ինչում է կայանում քաղաքացիական գործոնի ՈՒԺԸ, ինչ տեսակ է, ով է դրա լեգիտիմ կրողը և ինչպես այն լեգիտիմորեն պիտի կիրառվի, վերահսկվի, սահմանափակվի և փոփոխվի: Մեր հասարակությունն ու ժողովուրդն իր կենսական գիտակից քաղաքացիական զանգվածով հետզհետե սահմանադրականության գաղափարի կրողն է դառնում և փորձում դա կենսագործել իր քաղաքացիական ինքնակազմակերպմամբ, քաղաքացիական անհնազանդությամբ, քաղաքացիական ստեղծագործական գործունեությամբ: Արմինե, սակայն կարծիք կա, որ մեր հասարակությունը շատ բազմաշերտ է, գիտակից քաղաքացիական զանգվածն էլ շատ չի ընդլայնվում, համաձա˚յն եք: Բոլոր հասարակություններն էլ բազմաշերտ են և այդպես էլ պիտի լինի՝ բազմազան և բազմաշերտ: Խնդիրը բազմաշերտության մեջ չի գտնվում, այլ թե այդ բազմաշերտ հասարակությունը, մարդկային հավաքականությունը արդյոք ձևակերպել և մշակել է այն արժեհամակարգը և գաղափարները, որ հիմքն են այդ հասարակության ու մարդկային հավաքականության ստեղծագործության և զարգացման. թե ինչքան է այդ հասարկությունն ու մարդկային հավաքականությունը գիտակցում իր ստեղծագործ գոյության արժեքը, գիտակցում այդ արժեքներով ապրելու և փոխհարաբերվելու և ստեղծագործելու անհրաժեշտությունն ու կենսականությունը իր անվտանգության և ապահովության համար թե՛ անահատական և թե՛ հավաքական իմաստով, և վերջապես ինչ համապարփակ ունակություններ և գործառույթներ է մշակում և զարգացնում այդ կենսագործելու անընդհատ և շարունակական կերպով: Մեզանում մենք մեր գոյության անվտանգության և ապահովման կենսական ճակատագրական հանգրվանին ենք: Եվ այդտեղ հետաքրքիր պրոցեսներ են տեղի ունենում, այսինքն` հավաքականության մեջ առողջ բջիջները, քիչ թե շատ կրելով այդ արժեհամակարգն ու գաղափարները, գիտակցելով ճգնաժամային իրավիճակը թե դրական և թե բացասական իմաստով, ինտենսիվացնում են ինքնակազմակերպման և գոյության պաշտպանության մեխանիզմներն ու գործունեությունը: Ճգնաժամային իրավիճակներում կան դրական և արմատական փոփոխությունների հսկայական հնարավորություններ, մեր առողջ կենսական զանգվածի մարտահրավերը մտավոր և հոգևոր ստեղծագործության ունակության զարգացումն է և ինտենսիվ իրականացումը գործնական պայքարների դաշտում, որ անընդհատ կծնի արմատական և համակագային դրական փոփոխություններ: Այսինքն՝ չպե՞տք է այլևս դնենք իշխանափոխության, համակարգափոխության խնդիր, այլ կոնկրետ պահանջներ ձևակերպելո՞վ հասնել լուծումների: Այսինքն` պիտի ունակ լինենք հիմնախնդիրները ձևակերպել, մշակել և դրանց շուրջ համախմբվել ու պայքարել ԱՐՄԱՏԱԿԱՆ և ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՈՐՔԱՅԻՆ դիրտանկյունից: Հիմնախնդիրների պատճառները, ՑԱՎԻ պատճառները պիտի լինեն մեր պայքարի կիզակետում և այդ ցավի պատճառների վերացումը և դրական լուծում տալը պիտի լինի մեր պայքարի գործունեության առանցքում: Նոր առողջ սահմանադրականը ստեղծելով փլուզվում է հին, այլասերված ոչ լեգիտիմը: Ամեն մի քայլ դրական քաղաքացիական անհնազանդության և ստեղծագործական պայքարում մշակում և կառուցում է նոր սահմանադրական համակարգը և մյուսը այդ ինտեսիվ դրական ստեղծագոծական ուժի կառուցողականությունից փլուզվում է: Կարևորն այն է, որ մենք քանդելու բացասական հոգեբանությամբ և նպատակով չպայքարենք, որ հակառակորդի, այսինքն՝ իշխող վերնախավերի կողմից կիրառվող բռնի-պատժիչ ու հարստության ուժի տեսակների վրա չկազմակերպվենք ու չառաջնորդենք մեր պայքարը, այլև սահմանադրականության արժեհամակարգի և դրանից բխող գաղափարի դրական ստեղծագործությամբ մշակենք, կերտենք մեզ, մեր անհատական ու հավաքական ապրելու, գոյություն ունենալու և գոյակցելու համապարփակ մշակույթը, ինստիտուտներն ու համակարգը: Մենք և մեր պայքարի էությունն ու գործընթացները պիտի լինեն հավատարիմ ազատության, արդարության և սոլիդարության արժեքներին, մեր մշակած գաղափարներն ու պայքարի գործընթացները պիտի անընդհատ իմաստավորեն և վերաիմաստավորեն այդ արժեքները ըստ ժամանակի և տարածության ներկա և փոփոխվող իրականության: Սա է երաշխիքը մեր հաջողության՝ սահմանադրական կարգի հաստատման և արդար, ազատ ու արժանապատիվ իրավական պետականության կերտման, որտեղ ուժը համընդհանուրի բարիքի ստեղծման ունակությունն ու միջոցն է: Ամեն ժամանակաշրջան ունեցել է իր դժվարություններն ու մարտահրավերները: Հիմնականը այն մարդիկ և որակական սերուցքն է, որ յուրաքանչյուր ժամանակաշրջանին հաղորդ լինելով համամարդկային և ազգային արժեքներին ու ժառանգությանը, կարողացել է ունակությունները զարգացնել և իմաստավորել այդ ամենն իր ներկայում և դա փոխանցել ապագային: Մեր երիտասարդ սերունդն ու ավագ սերունդը պիտի կարողանա սա իրագործի, որպեսզի ներկա և ապագա սերունդները գոյություն ունենան իբրև լիարժեք մարդ արարածներ, լիարժեք հայ քաղաքացիներ: Պետականության առաքելությունն ու արժեքը հենց դրա մեջ է՝ ապահովել սերունդների միջև սոլիդարությունը և համամարդկայինի ու ազգայինի միջև ներդաշնակությունը: Որքանո՞վ կկարողանան այս նախաձեռնությունները կյանքի կոչել այս ամենը, ո˚րը պետք է լինի ինքնակազմակերպման հաջորդ քայլը: Իրական կյանքում և պայքարում չենք կարող առաջնորդվել ճակարագրապաշտությամբ և առասպելաբանությամբ: Ես համոզված եմ, որ մեզնից յուրաքանչյուրից շատ բան է կախված մեր կյանքը ներկայիս տնօրինելու և ապագան ուրվագծելու համար: Մենք ենք կերտում ու իմաստավորում մեր կյանքն ու պայքարը թե՛ անհատական և թե՛ հավաքական իմաստով: Մենք ենք ուժի կրողները: Անհրաժեշտ է անհատական և հավաքական ինքնաճանաչողական ճանապարհով ապրել ու ստեղծագործել ներդաշնակ ինքներս մեզ հետ, բնության և տիեզերքի օրենքների հետ: Մեր քաղաքացիական հանձնառությունը և պայքարը՝ մեր ինքնության և մեր կյանքի բաժինն են իբրև մարդ, իբրև հայ, իբրև կին կամ տղամարդ, իբրև մասնագետ, իբրև աշխատավոր կամ գործազուրկ, իբրև մի շնչող էակ այս աշխարհում: Սա գործընթաց է, սա կյանք է և մենք ունենք մեր դերակատարությունը դրա որակի ճշտորոշման և դրա մեջ դրական փոփոխություններ կերտելու գործում: Մենք դառնում ենք ԳՈՐԾՈՆՆԵՐ, երբ գիտակից մարդ-անհատ և քաղաքացիներ ենք: Եվ մեզնից շատ բան է կախված: Սա է բանալին՝ մեր քայլերի և դրանց հաջորդականության ճշտորոշման և մեր նվաճումների: Մեր ժողովրդի մեջ ծնած ու զարգացող քաղաքացիական նախաձեռնություններն ու օջախները այնքանով կկարողանան կյանքի կոչել այս ամենը, ինչքանով նրանք կգիտակցեն և կուզեն զարգացնել իրենց ունակություններն ու հմտությունները՝ ուժի նոր տեսակի ձևավորման ու կիրառման մեջ, ինքնագնահատման, իրավիճակի գնահատման և պայքարի որակի ու պայքարի անընդհատ փոխազդեցությունը այդ իրավիճակի դրական փոփոխություններ բերելու կարողականության գործում: Այնքանով կհաջողեն, որ նրանք անընդհատ կկարողանան հայացքը դեպի ներս և միաժամանակ ներդաշնակ այլոց դրական փորձի հետ կկենսագործեն, հայացքը դեպի համախմբման ներս և միաժամանակ այլազգի քաղաքացաիական գործոնների ու ցանցերի հետ սոլիդարությունն ու համագործակցություն կձեռնարկեն ու կծավալեն: Մեր քաղաքացիական նախաձեռնություններն ու օջախները հետզհետե զարգանում են, բազմազան գործոններ են դառնում: Կարևոր է`այդ գործոնների շարունակական ինքնաշխատությունը, կարևոր է ինքնաքննադատությունը, կարևոր է ինքնագնահատումը: Կարևոր է բազմազանությունը և ինքնակայացումը՝ իբրև առանձին հավաքական անհատականություններ, որ որոշում են միմյանց հետ համագործակցել ազատ ու հորիզոնական ստեղծագործական տարածքում և ոչ թե մեկը մյուսի հետ մրցակցելու, խանդելու, իշխելու, հպատակեցնելու ուժի հասկացությամբ: Հասարակությունն ու ազգը հարստանում է ոչ թե միատեսակ ու մի տեղից կառավարվող քաղաքացիական օջախներով, այլև ընդահակառակը, երբ շատ ու բազմազան են ազատության ու ստեղագործության ոգով պայքարող քաղաքացիական օջախները, երբ յուրաքանչյուրը, կրելով հասարակության ՑԱՎԻ ու հիմնախնդրի զանազան պատճառների լուծման հանձնառությունը, պայքարում է դրա լուծման և դրական փոփոխության առաջացման համար և այդ բազմազան քաղաքացիական օջախներն իրար գտնում են, իրար լրացնում են և ներդաշնակվում են՝ այդպիսով բազմապատկելով արդյունքների որակական կերտման ծավալն ու իմպակտը: ԱՅԴՏԵՂ և ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ կենսագործվում են համակարգային արմատական դրական փոփոխությունները՝ հասարակության ներսից և ներքևից: Երբ ինքնակայացված ես, երբ գիտակից ու ինքնորոշված քաղաքացիական գործոն ես իբրև անհատ և հավաքականություն, ապա ՎԱԽԸ թոթափած ես, խանդն ու ագրեսիվությունը թոթափած ես և ԲԱՑ ես ինքդ քեզ և ուրիշին, ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ես, սովորում ես անընդհատ ու սնում ես ուրիշին, անկաշկանդ ու լիարժեք: Սա է ՈՒԺԸ, սա մշակութային և հոգևոր ուժն է, որ ծնում, ստեղծագործում, արարում է քեզ, ուրիշին, շրջակա միջավայրին, աշխարհին: Սա է այն ուժը, որ դրական փոփոխություններ է կերտում: Մենք իբրև քաղաքացիական համախմբումներ նոր ենք մուտք գործում ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ու ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ այդ հոգևոր տարածքում: Մենք փորձում ենք այդ ուժի կրողը դառնալ գործնական իրական կյանքում և ամեն մի քայլ դեպի այդ որակական ուժի ձևավորումն ու կիրառումը կտրականապես փոխում է ուժերի փոխհարաբերակցությունը տիրող ժամանակի և տարածության իրականության մեջ: Այդ ուժը որակական է և ներգործուն, գիտելիքի և հոգևոր ուժի ներդաշնակ կիրառումն է հանուն արդարության, ազատության և սոլիդարության համակարգի հաստատման: Դա ինքնապաշտպանություն, փակ և կրավորսկան պայքար չէ, այլ անհնազանդության ու ազատագրման կենսունակ, ճկուն, հմուտ, բազմազան և ներգործուն քաղաքացիական ստեղծագործական պայքարն է՝ հետևողական, ինտենսիվ և շարունակական: Այս լույսի ներքո քաղաքացիականությունը հենց ճշմարիտ քաղաքականությունն է, այսինքն այն ստեղծագործ գոյության կերտման ու ապահովման արվեստն ու տեխնոլոգիան է: Իսկ գիտակից ու ինքնորոշված քաղաքացին՝ քաղաքական արվեստագետ ու տեխնոլոգ է և սահմանադրական գաղափարի կենսագործող էական և անփոխարինելի գործոնը: Սիրանույշ Պապյան

© Լրագիր
Վերջին լուրերը, Օգոստոս 03, 2012ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԷԼ ՈՒԺԸ ԿԻՐԱՌԵԼ ԵՆ
Մեր զրուցակիցն է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ հիմնադիր, քաղաքագետ, իրավաբան Արմինե Առաքելյանը Արմինե, օրերս Ֆեյսբուքի Ձեր էջում անդրադարձաք Աֆրիկայում առյուծ հեծած ՀՀ երկրորդ ...ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՕԳՈՍՏՈՍԻ 2-ԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական կենտրոնը ներկայացրել է օգոստոսի 2-ին տեղի ունեցած արտակարգ պատահարների ամփոփագիրը:Բեռնատարը շրջվել էՕգոստոսի 2-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ...ՌՈՄՆԻՆ ԲՈՒՇ ԱՎԱԳԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ԱՄՆ նախագահի 2012 թվականին կայանալիք ընտրությանը Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին նախընտրական շրջանում այցելել է Եվրոպա: Նա մասնավորապես այց է կատարել Լեհաստան: Ռոմնիի կարծիքով, Եվրոպայում ...ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՄԵԴԱԼԱՅԻՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ ԼՈՆԴՈՆ-2012-ԻՑ
Գերմանացի լրագրողները ստիպել են ներքին գործերի նախարարությանը, որը Գերմանիայում զբաղվում է նաեւ սպորտի հարցերով, բացահայտել Օլիմպիական խաղերի համար նախատեսված մեդալային ծրագիրը, գրում է Hamburger Abendblatt-ը: ...ԼՈՆԴՈՆ-2012. ԱՄՆ-Ը ՀԱՎԱՍԱՐՎՈՒՄ Է ՉԻՆԱՍՏԱՆԻՆ
30-րդ ամառային օլիմպիական խաղերի 6-րդ օրն անցավ ամերիկացի մարզիկների առավելությամբ: Նրանք ոսկե մեդալների քանակով հավասարվեցին չինացիներին, իսկ ընդհանուր քանակով շրջանցեցին: Հիշեցնենք, որ 5-րդ օրվա դրությամբ ...ՕԶԲԻԼԻՍԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ԿՈՒԲԱ՞Ն
Կրասնոդարի Կուբանը մոտ է Հայաստանի հավաքականի և Ամստերդամի Այաքսի հարձակվողական ոճի կիսապաշտպան Արազ Օզբիլիսին ձեռք բերելուն: Այս մասին հաղորդում է Sportarmenia.com-ը՝ հղում անելով Championat-ին:Աղբյուրի ...ԱՄՆ ԿՕԳՆԻ՞ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ
Ազատություն ռադիոկայանը հայտնում է, որ դեռեւս երկու ամիս առաջ՝ հունիսին, ԱՄՆ Ներկայացուցիչների տունը հաստատել է 2013 թվականի արտաքին օժանդակության մասին բանաձեւը, որտեղ առաջին անգամ հատուկ տողով նշել ...ԱՅՍՕՐ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ 3 ՀԱՅ ՄԱՐԶԻԿ
Այսօր օլիմպիական խաղերում ելույթ ունենալու Հայաստանի հավաքականի 3 մարզիկ: Նախ ժամը 13:00-ին իր ելույթներն է սկսելու 85 կգ քաշային ծանրամարտիկ Արա Խաչատրյանը:Ժամը 22:50-ին էլ մրցման են դուրս գալու մեր ...ԻՐԱՆԸ «ՈՐՈՇ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԱՆԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՏԱՊԱԼՄԱՆ ՄԵՋ
Իրանը մեղադրում է մի շարք պետությունների Սիրիայի գործերին միջամտելու մեջ, որը հանգեցրել է ՄԱԿ եւ ԱՊԼ հատուկ պատվիրակ Քոֆի Անանի առաքելության տապալմանը, գրում է Ռոյթերը: Հիշեցնենք, որ Անանը երեկ հրաժարվել ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ 6-ՐԴ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐՆ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ
Մոսկվայում կատարված յուրաքանչյուր 6-րդ հանցագործության հեղինակն անօրինական միգրանտ է, գրոմ է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Մոսկվայի դատախազ Սերգեյ Կուդենեեւին: Նրա խոսքով, յուրաքանչյուր 3-րդ բռնաբարությունը ...ՖԵՅՍԲՈՒՔԻ ԲԱԺՆԵՏՄՈՍԵՐԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՆԿՈՒՄ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ
Աշխարհի խոշորագույն սոցցանցի՝ Facebook-ի բաժնետմոսերը հինգշաբթի օրվա առք ու վաճառքի արդյունում ռեկորդային անկում են արձանագրել, գրում է Bloomberg-ը: Այժմ Facebook-ի մեկ բաժնետմոսը 20 դոլար արժե, ինչը ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Մայիսի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում մի քանի տասնյակ մասնակիցների կողմից տարբեր աստիճանի այրվածքներ ու ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՄՈՏ 5 ՀԱԶԱՐ ՀԿ
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: «Որպեսզի հասարակական կազմակերպությունները կարողանան օրենսդրական գործունեության վրա ակտիվ ներգործություն ունենալ, պետք է խոսեն փաստերով: Այդ փաստերը պետք է ունենան իրավական, ...ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԴԵՄ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր և «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամսոն Ղազարյանի դեմ գործով օգոստոսի 3-ի դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալի պաշտպան Ստեփան Ոսկանյանի ...ԻՆՉ ԿԼԻՆԻ ԿՈՆԳՐԵՍԸ ԲՀԿ ՀԱՄԱՐ
Հայ ազգային կոնգրեսի Գյումրում համակարգող Մուրադ Գրիգորյանը Ազատություն ռադիոկայանին հայտնել է, որ որոշում են կայացրել թեկնածու չառաջադրել Գյումրիի քաղաքապետի ընտրությանը: Կոնգրեսի այդ որոշումը միանգամայն ...ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ Է ՀԻՄՆԱԴՐԵԼ
Կալիֆորնիայի նախկին նահանգապետ եւ դերասան Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է նոր գիտական ինստիտուտի հիմնադրման մասին, որը զբաղվելու է պետական քաղաքականության հարցերով: Այս մասին նշված է Հարավային Կալիֆորնիայի ...ՀՂԻ ԿՆՈՋ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Հղի Հրածին Մալխասյանի մահվան կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով` դեպքը ուսումնասիրելու և կազմակերպական ...ՌՈՒՍԱԿԱՆ ԴԵՍԱՆՏԱՅԻՆ ՆԱՎԵՐԸ ԿՄՏՆԵ՞Ն ՏԱՐՏՈՒՍ
Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի դեսանտային նավերը, ավարտելով առաջադրանքները Միջերկրական ծովում, մոտ օրերս կմտնեն Սիրիայի Տարտուս նավահանգիստ, որտեղ գտնվում է Ռուսաստանի ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ...ՑԱՆԿԱՑԵԼ Է ԸՆԹԱՑՔԻ ԺԱՄԱՆԱԿ ԻՋՆԵԼ ԱՎՏՈԲՈՒՍԻՑ
Օգոստոսի 2-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի կին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը ...ՄԵՔԵՆԱՆ ՓԱԽՑՐԵԼ ՈՒ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼ ԵՆ
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Օգոստոսի 2-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Տիտոգրադյան փողոցից՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով, բերման ...«ՏՈՅՈՏԱՅԻ» ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 263 ԱՆԳԱՄ
Ճապոնական «Տոյոտա» ավտոմոբիլային կոնցեռնի շահույթը 2012թ ֆինանսական տարվա առաջին եռամսյակում աճել է 263 անգամ՝ հասնելով 3.7 մլրդ դոլարի՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 14 մլն դոլարի համեմատ: Այս մասին ...ՓՈՒՉԻԿՆԵՐ, ՓՈՒՉԻԿՆԵՐ, ՓՈՒՉԻԿՆԵՐ
Հայաստանի գլխավոր դատախազությունը մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական հանրահավաքում տեղի ունեցած փուչիկների պայթյունի վերաերյալ միջնորդագիր է ներկայացրել վարչապետին եւ քաղաքապետին, որում մանրամասն նկարագրվում ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՆԻՀԱՐԵՑՆՈՂ ՕԾԱՆԵԼԻՔԻ ՎԱՃԱՌՔԸ
Մեծ Բրիտանիայում սկսվել է օծանելիքի վաճառք, որն օգնում է քաշ գցել, գրում է Daily Mail-ը: Ցանկալի օծանելիքը գնելու համար արդեն 6000 հայտ է ներկայացվել: Թերթը գրում է, որ օծանելիքը պատրաստելիս հաշվի են ...ԱՄՓՈՓԵԼ ԵՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովը 2012 թ. հուլիսի 19-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է նոտարական գործողություններին մասնակցող ...ՈՒԹ ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ՝ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել մարդկանց շահագործելու, այն է` օրգաններ` երիկամ, վերցնելու համար ...ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ
Ծանրամարտիկ Արա Խաչատրյանը, ով հանդես է գալիս 85 կգ քաշային կարգում, ինչպես Առաքել Միրզոյանը եւ Մելինե Դալուզյանը, 0 է ստացել: Արա Խաչատրյանը ձախողել է պոկում վարժության բոլոր 3 փորձերը: Նա չի կարողացել ...ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապի վարչությունը տեղեկացնում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն օգոստոսի 3-ին հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան ...ԴԱՀԿ-Ն ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ԽԱՐԴԱԽԻՆ
ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն դիմած քաղաքացիները հայտնել են, որ սույն թվականի մարտ ամսին Երևան քաղաքում գործող անշարժ գույքի գործակալություններից մեկում հարկադիր կատարող ...ԻՆՉՈՒ՞ ՉԿԱ ԵԶԴԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Եզդիական համայնքի ներկայացուցիչները պահանջում են ՀՀ Ընտանեկան օրենսգրքում ավելացնել կետ, որով ամրագրված կլինի, որ բացառիկ դեպքերում կարելի է աղջիկներին ամուսնացնել 16, իսկ տղաներին՝ 17 տարեկանից: Այս ...ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵՆ
Օգոստոսի 2-ին, մինչ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության շենքի առջև քաղաքացիական նախաձեռնությունների կողմից ձեռնարկած "Չեք կոծկելու" բողոքի ակցիայի սկսելը, ոսստիկանությունը տարածել էր մի պարզաբանում, ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ
«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի հայտարարությունը. Օգոստոսի 2-ին ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ, երկու մանկահասակ երեխաների հայր Վահե Ավետյանի ծննդյան օրն էր, նա պիտի դառնար 33 տարեկան: ...ԿՍԿՍՎԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-ԻՑ
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Օգոստոսի 5-ին կմեկնարկի Հայաստանի 5 մարզերի 482 համայնքներում սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը: ...ԻՐԱՆԸ ԿԽԹԱՆԻ ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ. ՆՊԱՏԱԿԸ 200 ՄԻԼԻՈՆ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՆ Է
Իրանի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հրաժարվել է ծնելիության վերահսկողության 20-ամյա ծրագրից, գրում է The Daily Telegraph-ը: Համապատասխան որոշումն ընդունվել է այաթոլլահ Ալի Խամենեիի ելույթից ...ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Հուլիսի 1-ին ինձ դիմեց hayeli.am-ի թղթակիցը` Լոնդոնի օլիմպիադայում մեր երիտասարդ ծանրորդի անհաջողության պատճառները մեկնաբանելու խնդրանքով: Անշուշտ, թղթակիցն ինձ դիմել էր ոչ թե որպես քաղաքական կամ պետական ...ԱՆԱՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ՉԻՆԱՍՏԱՆԸ ԵՒ ԻՐԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՄՈԶԵՆ ԱՍԱԴԻՆ
Սիրիայի հարցով ՄԱԿ եւ ԱՊԼ հատուկ պատվիրակ Քոֆի Անանը, ով նախօրեին հրաժարական է ներկայացրել, Financial Times-ում գրած հոդվածում նշել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահները պետք է համարձակություն եւ առաջնորդի ...ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՆՈՐ ԱՆՑԱԿԵՏԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ
Հայաստանի հյուսիս-արևմտյան դարպասները` Բագրատաշեն-Սադախլո սահմանահատվածում այսուհետ մուտքի և ելքի համար կլինեն առավել դյուրին: Օգոստոսի 2-ից այստեղ շահագործմանն է հանձնվել նոր սահմանային անցակետը: Հայաստանի ...100 ԳՐԱՄԱՆՈՑ ՀԱՑ՝ 200-Ի ՓՈԽԱՐԵՆ. ԵՐԲ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՕԴՈՒՄ
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դեռ չի պատրաստվում ուսումնասիրել հացի շուկան: «Եթե խիստ ստուգումներ իրականացվեն հացի ...ԿԳՈՐԾԱՐԿՎԻ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Հոկտեմբերի 1-ից նախատեսվում է «Գործընկերություն շարժունակության շուրջ» համագործակցության շրջանակներում սկսել «Միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՅՏՆԵՐԸ
Հայաստանի նախագահը ընտրությանը նախորդող քաղաքական զարգացումները, գոնե քաղաքական հիմնական սուբյեկտների վարքի առումով, աստիճանաբար դուրս են գալիս ներքին խնդիրների ազդեցությունից եւ ավելի ու ավելի հայտնվում ...ԱՎԱՐՏՎԵՑ ՇՎԵԴԻԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԴԱՏԸ ՄԱՖԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Ստոկհոլմից հարավ գտնվող Սեդերտել բնակավայրի շրջանային դատարանը դատավճիռ է կայացրել «Բանդիտոս» բայկերական խմբի մաֆիոզ խմբի անդամների նկատմամբ: Բացի սպանություններից, խմբի ...ՊԱՏԱՍԽԱՆ ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
Պատասխան նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական պարոն Յուրի Վարդանյանին Հարգելի պարոն Վարդանյան, մեծ հարգանքով Ձեր հանդեպ ուզում եմ նշել, որ ՀՀ Աժ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տ. Ուրիխանյանի կողմից որևէ վիրավորանք ...ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ 38 ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Բրազիլիայում սկսվել է մի դատական գործընթաց, որտեղ մեղադրյալի դերում հանդես են գալիս կոռուպցիայի մեջ մեղադրվող 38 բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ և գործարարներ, ...SYSTEM OF A DOWN-Ի ՀԱՄԵՐԳԻՆ ՍԵՐԺ ԹԱՆԿԵԱՆԸ ԿՐԵԼ Է ԹԵՂՈՒՏԻ ՇԱՊԻԿԸ
Այսօր Ֆիլադելֆիայում System of a Down-ի համերգին Սերժ Թանկեանը կրել է Թեղուտի շապիկը, ի պաշտպանություն Թեղուտի փրկության: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Սերժ Թանկեանը ուղերձ էր հղել, որում ասվում էր. «Վայրի ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ
Հայ ազգային կոնգրեսի համակիրներն ու ակտիվիստները օգոստոսի 3-ին բողոքի ակցիա են անցկացրել գլխավոր դատախազության շենքի դիմաց: Ակցիան իրականացվել է ի պաշտպանություն Կոնգրեսի չորս երիտասարդների, որոնք օրերս ...ԹՐԱՖԻՔԻՆԳ՝ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ քննվում է թրաֆիքինգի, Երևանում, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում խաբեության, ...ԱՄՆ-Ն ՄԱԿ-ԻՆ ՉԻ ՏԱ ՀԱՄԱՑԱՆՑԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ ներկայացուցիչները հաստատել են, որ հակազդելու են համացանցի նկատմամբ վերահսկողությունը ՄԱԿ-ին փոխանցելու փորձերին: Ներկայում տեխնիկական առանձնահատկությունների եւ դոմենային անունների վերահսկողությունն ...ԴՈԼԱՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է. ՎԱՃԱՌՎԵԼ Է 200.000
Օգոստոսի 3-ին 'ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ' ԲԲԸ-ում կայացել է 200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411 դրամ:Այդ մասին տեղեկացնում է 'ՆԱՍԴԱՔ ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
2012թ-ի հուլիսի 30-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,448,834 ԱՄՆ դոլար 407.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց ...ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՉԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Օգոստոսի 5-ից մեկնարկում է ՏԻՄ ընտրությունների թեկնածուների առաջադրման գործընթացը: Արարատի մարզի մեր աղբյուրները հայտնում են, որ մարզպետ Էդիկ Բարսեղյանը մարզի Վանաշեն, Արմաշ, Սուրենավան եւ մի քանի այլ ...ԱՐԳԱՄ ՀՈՎԻԿԻՉԸ ՔԱՂԱՔԱՊԵ՞Տ
Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, Արարատի մարզում լուրեր են շրջանառվում, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ծրագրում է իր որդուն՝ Արգամ Աբրահամյանին դարձնել Արտաշատի քաղաքապետ: Արգամ Աբրահամյանը հանդիսանում ...15 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ԵՐԵՒԱՆԻ ՄԵՏՐՈՅԻՆ
Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ-ն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ պայմանագիր են կնքել մայրաքաղաքի ...ՈՒ՞Մ ՊԱՇՏՈՆԸ ԿԲԱՐՁՐԱՑՆԵՆ ՑԵՑԵՐԸ
Գյուղացիներին բաժանված ցորենի անորակ սերմնացուից ստացված ցածր բերքի վերաբերյալ դժգոհությունը դեռ չավարտված, գյուղացիները կրկին ահազանգում են: Այս անգամ նրանց ահազանգի թեման գյուղատնտեսական մշակաբույսերի ...ՍԻՐԻԱՅԻՑ ԵԿԵԼ ԵՆ, ՕԳՆՈՂ ՉԿԱ
Սիրիահայերը շարունակում են դժգոհել, որ Հայաստանի կառավարությունը չի լուծում իրենց խնդիրները: Հայաստան ժամանած և Միգրացիոն պետական ծառայություն ու Սփյուռքի նախարարություն դիմած երկքաղաքացիություն ունեցող ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԻՐԻԱՅԻ ՀԱՐՑՈՎ ՁԵՌՆՊԱՀ Է ՔՎԵԱՐԿԵԼ
Այսօր ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նիստում Հայաստանը ձեռնպահ է քվեարկել Սիրիայի վերաբերյալ բանաձեւին: Ընդհանուր առմամբ, փետրվարին տեղի ունեցած քվեարկությունից հետո ձեռնպահ երկրների թիվը 17-ից հասել է 31-ի:Ընդունված ...ՖԵԴԵՐԵՐ-ՄԱՐԵՅ` ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ
30-րդ ամառային Օլիմպիական խաղերում այսօր կայացան թենիսի կիսաեզրափակիչ հանդիպումները, որոնք անցան բավական հետաքրքիր պայքարում: Ռոջեր Ֆեդերերը 3-6, 7-6, 19-17 հաղթել է Խուան Մարտին դել Պոտրոյին: Խաղը տեւել ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԵՐԿՈՒ ԿՆՈՋ ՃԱԿԱՏԱԳԻՐ

ՈՎՔԵՐ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՆԵՄԵՑ ՌՈՒԲՈՅԻՆ
ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ 3-ՐԴ ՕՐԸ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՍՏԱՑՎԵՑ
ԱՅՍՕՐ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ 3 ՀԱՅ ՄԱՐԶԻԿ
ՀԱՇՎԱՐԿԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է
ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԷԼ ՈՒԺԸ ԿԻՐԱՌԵԼ ԵՆ
ՈՒՄ «ՀԱՆՁՆԵԼ» ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՁՅՈՒԴՈԻՍՏ ԱՐՍԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ «ՄԵՐՍԵԴԵՍ» ԵՒ ԲՆԱԿԱՐԱՆ ԿՍՏԱՆԱ
ԱՅՍՕՐ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆԸ
ՍԻՐԻԱԿԱՆ ԶՈՐՔԵՐՆ ՄԱՔՐՈՒՄ ԵՆ ՀԱԼԵՊԻ ԹԱՂԱՄԱՍԵՐՆ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻՑ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1896 Լոնդոնում կայացավ հնչակյան կուսակցության առաջին ընդհանուր ժողովը, որտեղ արևմտահայ պատգամավորների մեծ մասը հեռացավ կուսակցության շարքերից և ստեղծեց «Վերակազմյալ հնչակյաններ» կուսակցությունը:
- 1903 Երևանի բնակչության ցույցը 1903թ.-ի հունիսի 12-ի օրենքի դեմ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

