
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԴ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
- Հայաստանի անկախությունից ի վեր, սիրիահայության խնդիրը լրջագույն խնդիրներից մեկն է, որ Հայաստանը որպես պետություն ստիպված է լուծել կամ որին Հայաստանը ստիպված է արձագանքել որպես պետություն: Ինչ խոսք, այդ ամենում համեմատությունից դուրս է Ղարաբաղի պատերազմն ու դրա հետ կապված ռազմական, տնտեսական եւ քաղաքական խնդիրները:Բայց, օրինակ, Հայաստան-Սփյուռք հարաբերության տիրույթում, սիրիահայության խնդիրը փաստացի աննախադեպ է իր լրջությամբ ու ծանրությամբ, որ կանգնել է պետության առաջ:Բանն այն է, որ անկախ Հայաստանը առաջին անգամ ստիպված է "տեր" կանգնել սփյուռքին, "տեր" կանգնել պետության դիրքերից, հանձնել համայն հայության պետություն հանդիսանալու քննությունը, որովհետեւ ինչքան էլ առաջ քաշվեն "հայկական աշխարհների" կամ այլ տեսություններ, աներկբա է, որ համահայկական ներուժը կարող է արդյունավետ աշխատել միայն այն դեպքում, երբ այդ ամենի առանցքը Հայաստան պետությունն է:Հետեւաբար, պետությունն էլ այդ ամենի առանցքը դառնալու համար պետք է դրսեւորի իր արդյունավետությունը, ու այդ առումով Սիրիայի հայ համայնքի խնդիրը փաստացի դարձավ առաջին ու միանգամից բավական բարդ ու ծանր փորձությունը:Եվ մնացյալ բոլոր ասպեկտներից զատ, առկա իրավիճակը, այդ խնդրի լուծումը, խնդրի հանդեպ պետական արձագանքը կարեւոր եւ էական է նաեւ հենց այդ տեսանկյունից: Պետության պարագայում խոսքը միայն իշխանական գերատեսչությունները, պաշտոնյաները չեն: Խոսքը հավաքականության մասին է՝ իշխանական եւ հասարակական շերտերի պատրաստության, թե որքանով է Հայաստանը որպես պետություն կարողանում լուծել իր արտերկրի հայրենակիցների խնդիրը, որքանով է հասարակությունը կարողանում պետությանն օժանդակել անել անհրաժեշտը, կամ պարտադրել, որքանով է հանրությունը կարողանում իր մեջ ընդունել ու տեղ տալ տասնյակ հազար նոր հայրենակիցների, որոնք հայ են, բայց նաեւ զգալիորեն տարբեր, քան հայաստանցիները, ինչն անխուսափելիորեն կարող է առաջացնել բազմաթիվ խնդիրներ նաեւ հոգեբանական տիրույթում՝ թե հայաստանցիների, թե Սիրիայից Հայաստան եկածների համար:Հայաստանը ներկայում որպես պետություն քննություն է հանձնում այդ ամբողջական հարցերի շրջանակում: Եվ առայժմ պետք է արձանագրել, որ պատկերը հակասական է, հարաբերական: Եվ նաեւ պետք է արձանագրել, որ հասարակությունն այդ առումով գտնվեց առավել ադեկվատ, քան իշխանությունը:Ինչ խոսք, հասարակության համար հրապարակային արձագանքն արտահայտելը շատ ավելի դյուրին էր, իսկ իշխանությունն անկասկած կաշկանդված էր իր հրապարակային գործողություններում: Բայց, մի քանի փաստեր վկայեցին, որ իրականում իշխանությունը "կաշկանդված" է գործել ոչ միայն հրապարակավ, այլ չի գործել նաեւ իրականում:Օրինակ, ազգային ավիափոխադրող Արմավիայի տոմսերի թանկացումը, չվերթերի հաճախականության չավելացումը: Օրինակ այն, որ կառավարությունն ընդամենը հուլիսի 19-ին է փակ նիստում քննարկում Սիրիայի հայ համայնքի խնդիրը: Օրինակ այն, որ անցնող ամիսների ընթացքում, ինչ լարվում է իրավիճակը Սիրիայում, Սփյուռքի նախարարը ոչ մի անգամ չի այցելում տեղի հայ համայնքի հետ խորհրդակցություն անցկացնելու եւ հնարավոր սցենարների մասին խոսելու: Կան այլ օրինակներ, որոնք վկայում են, որ ոչ միայն հրապարակավ, այլ նաեւ կուլիսային մակարդակում Հայաստանի իշխանությունը չի գործել իրավիճակին համարժեք:Միեւնույն ժամանակ, թեեւ հասարակությունը շատ ավելի համարժեք է արձագանքել իրավիճակին՝ ամիսներ առաջ սկսել բարձրաձայնել առկա խնդրի եւ հնարավոր գեներացիայի մասին, քննարկել խնդիրը հանրային հարթակներում, նաեւ այժմ ձեռնարկել ինքնակազմակերպման քայլեր եւ Հայաստան եկած սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու մեխանիզմներ մշակել, այդուհանդերձ այն հանգամանքը, որ հանրությունը չի կարողացել զուգահեռ համարժեքություն պարտադրել նաեւ իշխանությանը, որոշակիորեն նվազեցնում է հանրային ադեկվատության արդյունավետության գործակիցը:Ընդհանուր առմամբ, Հայաստանը որպես համալիր պետականություն շատ ավելի մոտ է "համահայկական" առաքելության քննությունը տապալելուն, քան հակառակը:Կոնկրետ սիրիահայության խնդրի առումով անշուշտ ամենեւին ուշ չէ շտկել իրավիճակը, առավել արդյունավետ դարձնել պետական արձագանքը:Ինչ վերաբերում է ընդհանրապես պետականության համալիրի արդյունավետությանը, ապա ներկայիս իրավիճակն անշուշտ պետք է դառնա լրջագույն քննարկման առարկա թե իշխանական, թե հասարակական մակարդակում, եւ պետք է կատարվեն լուրջ հետեւություններ:Ինչ խոսք, մեղմ ասած ցանկալի չէ, որպեսզի Հայաստանը եւս մեկ անգամ կանգնի համանման խնդիրների առաջ, բայց համաշխարհային քաղաքականության "օրինաչափությունները" պետությունների, ժողովուրդների, հասարակությունների համար ենթադրում են այդօրինակ խնդիրների պարբերական առաջացում: Իսկ համաշխարհային պատմության մեջ նշանակալի տեղ, դեր, կշիռ են ունենում այն պետությունները, ժողովուրդներն ու հասարակությունները, որոնք ոչ թե հնարամտություն կամ բախտ են ունենում շրջանցել այդօրինակ խնդիրները, այլ ունենում են դրանք հաղթահարելու մտավոր, հոգեւոր ու ֆիզիկական կենսունակություն: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

© Լրագիր
Վերջին լուրերը, Հուլիս 20, 2012ԿԸՀ ՏՎՅԱԼՈՎ ՀԱՂԹՈՒՄ Է ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Լեռնային Ղարաբաղի հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է հուլիսի 19-ին տեղի ունեցած ԼՂՀ նախագահի ընտրության նախնական արդյունքը: Ըստ այդ նախնական տվյալի, նախագահի ընտրությանը հաղթում ...ՍԵՐՎԵՏ-ԳԱՆՁԱՍԱՐ 2-0
Կապանի «Գանձասարը» Եվրոպայի լիգայի խաղարկության երկրորդ փուլում արտագնա խաղում 0-2 հաշվով պարտություն է կրել Շվեյցարիայի «Սերվետ» ակումբից:Պատասխան խաղը կայանալու է մեկ շաբաթից Երեւանում: Հիշեցնենք, որ ...ՍԻՐԻԱՅԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ ԻՐԱՔԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ
«Սիրիայի ազատ բանակ» կոչվող կառույցի գրոհայինները գրավել են Իրաքի հետ սահմանային հսկիչ-անցագրային կետերը, գրում է Ինտերֆաքսը: Մարտերի ընթացքում Սինջարի լեռներում սիրիացի 21 սահմանապահ է սպանվել: Իրաքի ...ԱՇՆԱՆ ՃՏԵՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Սամվել Բալասանյանին Գյումրիի քաղաքապետի թեկնածու առաջադրելու ԲՀԿ որոշումից հետո առաջին հարցն այն է, թե ով է լինելու նրա հիմնական մրցակիցը հանրապետության երկրորդ քաղաքում: Կամ ավելի շուտ՝ արդյոք առաջադրվելու ...ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Լեռնային Ղարաբաղում ավարտված նախագահի ընտրությունը մի կողմից սպասվող պատկեր արձանագրեց, մյուս կողմից այդ պատկերի մեջ նշմարվեցին հետաքրքրական փոփոխություններ:Մասնավորապես, առաջին եւ հատկանշական փոփոխությունը ...ՆԱՀԱՊԵՏԻՆ ՉԵՆ «ՀԱՆՁՆԻ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել է, որ Նահապետ Գեւորգյանը վայր չի դնի մանդատը: Հիշեցնենք, որ հուլիսի լույս 18-ի գիշերը ձերբակալվել էր նրա ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ
Հայաստանի ԱԺ պատվիրակությունը ԼՂՀ ընտրություններին բարձր գնահատական է տալիս: Հայաստանից Արցախի ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացրել ՀՀ ԱԺ 9 պատգամավոր: Նրանք այսօր առավոտյան հանդիպեցին ...ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆՆԵՐԻ ՈՒ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ Է ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը ողջունում են Արցախի Հանրապետության նախագահի հերթական ընտրությունների անցկացումը եւ բոլոր 3 թեկնածուների մասնակցությունը, ովքեր իրենց առաջադրած ...ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՀՀ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հայկական ժամանակ թերթը գրում է, որ վերջնականապես ձևավորվել են Ազգային ժողովի միջազգային պատվիրակությունները: Մասնավորապես որոշվել է, որ ՀՀ-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը պետք ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԻՏՈՐԴՆԵՐ. ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՓԱՆՑԻԿ ԷՐ ԵՒ ԼԵԳԻՏԻՄ
Արցախի նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած Ռուսաստանի Դաշնության 16 հոգանոց պատվիրակությունն այսօր Ստեփանակերտում հանդես եկավ հայտարարությամբ: Ռուս դիտորդները բարձր գնահատական ...ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ
Սիրելի արցախցիներ, Շնորհավորում եմ ձեզ Արցախի քաղաքական զարթոնքի կապակցությամբ, ինչն արտահայտվել է նախագահական քարոզարշավի և քվեարկության ժամանակ: Արցախցիներով ապացուցեցինք աշխարհին և մեզ, որ արցախյան ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԼԻՆԻ ՀԱՐԱԲԵՐՎԵԼՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, պատասխանելով Արցախում նախագահի ընտրության վերաբերյալ «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին, ասել է. Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ազատ, արդար եւ մրցակցային ...ՊԵՆՏԱԳՈՆԸ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՈՒՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿՓՆՏՐԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ
ԱՄՆ Պաշտպանության նախարար Լեոն Պանետան հրամայել է սկսել ամերիկյան հիմնական լրատվական ռեսուրսների մոնիթորինգ` կառավարական գաղտնի տեղեկությունների մի շարք աղմկալից արտահոսքից հետո դրանց բացահայտումը կանխելու ...«ՈՉ ՄԵԿԻ ԱՆՈՒՆԸ ՉՏԱՍ, ԸՆՏԱՆԻՔԻԴ ԿՍՊԱՆԵՄ»
Ողբերգության իրական դրդապատճառի մասին գիտեն բոլորըՀարգելիներս, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ովքեր պարբերաբար լուսաբանում են իմ քրեական գործի հետ կապված մանրամասներ, քաղաքացիաներ, ովքեր անտարբեր չեն ՄԱՐԴՈՒ ...ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄՈՏ Ի ՄՈՏՈ ՀԵՏևՈՒՄ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ ՏԵՂ ԳՏՆՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Լրագիր.am կայքում հուլիսի 19-ին հրապարակված Սիրիահայերն ու եկեղեցին հոդվածի առնչությամբ հարկ եմ համարում տալ հետևյալ պարզաբանումները:Նյութում ներկայացված մտահոգությունների և Սիրիայում տիրող իրավիճակի ...ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: 2012թ. հուլիսի 11-ին «Facebook» սոցիալական ցանցի «Armenian Lawyers» խմբում փաստաբան Սամվել Ջաղինյանը հրապարակել էր Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր ...ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
Մինչ այս պահը Վահե Ավետյանի հորը` Գառնիկ Ավետյանին նախաքննական մարմինը չի ճանաչել որպես տուժողի իրավահաջորդ: Ավելին, նախաքննական մարմինը տուժողի իրավահաջորդի կարգավիճակը չի հաստատել նաև այն բանից հետո, ...ՊԵԿ-Ը ՆԱԽԱՁԵՌՆԵԼ Է ՄԱՐԶԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: «Նման ձևաչափով հանդիպումների նպատակն է վարչության որդեգրած գործելաոճը փոխանցել նաև մարզային գործընկերներին, այն տեղայնացնել մարզերում, նրանց իրազեկել վարչության աշխատակիցների ...HEINEKEN-Ը 4 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԿԾԱԽՍԻ ՍԻՆԳԱՊՈՒՐՅԱՆ TIGER BEER-Ը ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Գարեջրի արտադրությամբ զբաղվող հոլանդական Heineken ընկերությունն առաջարկել է 5.1 միլիարդ սինգապուրյան դոլարով (4.1 միլիարդ ԱՄՆ դոլար) ամբողջությամբ գնել Asia Pacific Breweries (APB) ընկերությունը: Ինչպես ...ՎՃՌԱԲԵԿԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՒ՞Մ Է, ԹԵ՞ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: «Եթե ՀՀ Վճռաբեկ դատարանի` «զրպարտություն» և «վիրավորանք» հասկացությունների վերաբերյալ այս տարի կայացրած նախադեպային որոշումը սկսեն խիստ կիրառել, լրատվամիջոցները պետք է ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԲԱԼԱՆՍԱՎՈՐՎԱԾ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Քրեական դատավարության օրենսգրքի բարեփոխումներով առաջարկվում են լուծումներ, որոնք գործուն երաշխիքներ ու մեխանիզմներ են ամրագրում անձի ազատության ու անձնական անձեռնմխելիության ...ԱՇԽԱՐՀԻ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՓՄՁ-ԵՐԻ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ ԱՎԵԼԻ Է, ՔԱՆ 50 ՏՈԿՈՍԸ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: «ՀՀ հարկային օրենսդրության մեջ կատարված վերջին փոփոխությունների վերաբերյալ ՓՄՁ սուբյեկտներին իրազեկման նպատակով 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում Հաշվապահական կենտրոնի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԴ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի անկախությունից ի վեր, սիրիահայության խնդիրը լրջագույն խնդիրներից մեկն է, որ Հայաստանը որպես պետություն ստիպված է լուծել կամ որին Հայաստանը ստիպված է արձագանքել որպես պետություն: Ինչ խոսք, այդ ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԻ Է ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետը մաղթել է նրան բեղմնավոր ...ԿՈՆԳՐԵՍԸ «ԳԱՐԵՋՈՒՐ ԿԽՄԻ՞»
Սեպտեմբերին Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրությանը Սերժ Սարգսյանն ու Բարգավաճ Հայաստանը կարծես թե պայմանավորվել են Սամվել Բալասանյանի թեկնածության շուրջ: Հետաքրքիր է, թե ինչ կանի Հայ ազգային կոնգրեսը, ...ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵԱՀԿ Մինսկի համանախագահները, ովքեր հանդես են գալիս որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդներ, հուլիսի 20-ին հանդես են եկել հայտարարությամբ` նվիրված Լեռնային Ղարաբաղում հուլիսի 19-ին կայացած ...ՍԵՐԺԸ ԴԺԳՈՀԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին, որտեղ զեկուցվել են 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ...ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 10-ԱՄՅԱ ՏՂԱՆ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Հուլիսի 19-ին, ժամը 22.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ քաղաքում վրաերթի է ենթարկել 10-ամյա մի տղայի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել ...ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԿԽՆԱՅԻ ՏԱՍԸ ԴՐԱՄԸ
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 20-ին որոշում է կայացրել մերժել Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հայցը ոստիկանապետ Վովա ...ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՆԵԼ ՇՈՒՐՋ 10 ՏՈԿՈՍՈՎ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային և պետական նպատակային ծրագրերի քննարկման հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ...ԵՐԿՕՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌԴ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԳԵՅ ՆԱՐԻՇԿԻՆԸ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով հուլիսի 23-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ ...ՎԱՐԴԱՆԻԿԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
Քիչ առաջ ՀՀ նախագահի նստավայր է գնացել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որտեղ, ըստ ամենայնի, որոշվելու է նրա ճակատագիրը:Նշենք, որ երեկ էլ նախագահական էր գնացել ԲՀԿ գյումրեցի պատգամավոր Սամվել Բալասանյանը, ...ԱՍՏՎԱԾ ՉԱՐԻՑ ՀԵՌՈՒ ՊԱՀԻ...
Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադեւոսյանի հետԻշխանությունը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ ներկայում ռուսական կողմի հետ բանակցում են գազի սակագնի բարձրացման ...«ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԻՆՈՆ. ՖԻԼՄԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ»
«Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը հատկապես նշանակալից էր ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ փառատոնի համագործակցության ընդլայնմամբ: Արդեն երրորդ տարին էր, ...ՕՊԵՐԱՏԻՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Սիրիայի իրադարձություններն արդեն տեւական ժամանակ է սրել են սիրիահայ համայնքի անվտանգության խնդիրը: Ներկայում Սիրիայի մեր հայրենակիցներից շատերը ելքը տեսնում են Հայաստան տեղափոխվելու և հայրենիքում ապրելու ...ԵԹԵ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ՀԱՅՏՆՎԻ, ԿՁԵՐԲԱԿԱԼՎԻ. ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ
Լրագրողները հուլիսի 20-ին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին հարցրել են, թե ոստիկանությունն ինչ քայլեր կձեռնարկի, եթե Հայաստանում հայտնվի ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը: Փոխոստիկանապետ Հունան ...ՍԻՐԻԱՑԻ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ՆԱՀԱՆՋԵԼ ԵՆ ԴԱՄԱՍԿՈՍԻՑ
Սիրիացի ապստամբները հուլիսի 20-ին պաշտոնապես հայտարարել են Դամասկոսի Միդան շրջանից «նահանջելու» մասին, որը նրանք իրենց վերահսկողության տակ էին պահում հինգ օր: Այս մասին հայտնում է Ռոյթերը:«Սա մարտավարական ...ԱՌԱՎԵԼ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ` ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հուլիսի 20-ին ստորագրել են համատեղ հրաման` «Հատուկ կարիքներ ...ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է 10,7%-ՈՎ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: 2012 թ. առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 10,7%-ով կամ 905 դեպքով (2011 թ. 6 ամսում՝ 8465, 2012թ. 6 ամսում ...2,2 %-ՈՎ ՆՎԱԶԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԹԻՎԸ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազմանը զուգընթաց, 2012 թ. առաջին կիսամյակում հանրապետությունում 2,2%-ով նվազել է քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Սահակյան,Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:Ձեր համոզիչ հաղթանակն ընտրություններում վերահաստատումն է Արցախի ժողովրդի ...«ՀԱՐՍՆԱՔԱՐԻ» ԴԵՊՔՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ ՎԵՐԾԱՆՎՈՒՄ ԵՆ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ...ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Հուլիսի 20-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից շնորհավորական գիր է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` Արցախի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՆԱՅԵԼ ԻՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հյուսիսային Կորեային Արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ մտադիր է ամբողջությամբ վերանայել երկրի միջուկային քաղաքականությունը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական հանրապետության ...ԻՐԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀՈՐՄՈՒԶԸ ՓԱԿԵԼՈՒ ՕՐԻՆԱԳԻԾ Է ՄՏՑՐԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
Իրանի խորհրդարանի պատգամավոր Ջավադ Քարիմի Կոդուսին խորհրդարան է մտցրել Հորմուզի նեղուցը փակելու վերաբերյալ օրինագիծ, գրում է Ֆրանս Պրեսը: Հորմուզի նեղուցով է անցնում աշխարհում արդյունահանվող նավթի 20%-ը: ...«ՄԱՇՏՈՑԱՖՈԲԻԱՅԻ» ՊԱՏՃԱՌԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մաշտոցի պուրակում քաղաքացիների հաղթանակի շուրջ ծավալվող կրքերը չեն հանդարտվում: Թերևս, բոլորին հուզում է մի հարց՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ մի խումբ քաղաքացիների միահամուռ պայքարի արդյունքում գրանցվեց հաղթանակ:«Մաշտոցաֆոբիան» ...ՃՏՊ-ՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: 2012 թ. հունվարի 16-ից Երևանի 20 խաչմերուկներում շահագործվել են տեսանկարահանման և 30 փողոցներում՝ արագաչափ սարքեր, որոնց միջոցով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու ...ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ ՈՐԴՈՒ ԳՈՐԾՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԼԱՆՔԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ԿԴԻՄԻ ԴԱՏԱՐԱՆ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Ուրբաթ գիշեր լրանում է ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու ձերբակալության 72 ժամը: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գ. Համբարձումյանը լրագրողների հետ ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ. ԱՆՁԸ ԴԱՏԱՐԱՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆ 60 ԺԱՄՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բարեփոխումներով ձերբակալության հարցը կներառվի դատական վերահսկողության ոլորտ: ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը «Փաստինֆո» ...ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆՈՒՄ և ԱՐԱԲԿԻՐՈՒՄ ՆՈՐ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՎԵՐԱԲԱՑՎԵՆ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: «Տեղեկությունները, համաձայն որոնց ՀՀ անձնագրերը տպվում են ոչ թե Ֆրանսիայում, այլ Հայաստանում, մասնավորապես Ջրվեժում, համապատասխանու՞մ են իրականությանը, թե ոչ» հարցին ՀՀ ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Սիրիայում արդեն տեւական ժամանակ զարգացող կոշտ հակամարտությունը կառավարության ու նրանից դժգոհ ուժերի միջեւ վերածվել է իրական քաղաքացիական պատերազմի։ Կյանքի համար անապահովության մթնոլորտում է հայտնվել, ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑԻՆ 2-6 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Քիչ առաջ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների դատավճիռը:Հուլիսի 20-ի դատավճռով դատարանը ...ՔՐԴԱՏՕՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՈՒՏՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: ՀՀ դատաիրավական բարեփոխումների շրջանակում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բարեփոխումների նախնական նախագիծը պատրաստ է և շուտով կներկայացվի կառավարություն: Այդ մասին «Փաստինֆո» ...ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԿՈՎԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԶՆԳԱՑՆԵԼ ԶԱՆԳԱԿՆԵՐՈՎ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Ավստրիական դատարանը ֆերմերներին արգելել է բնակելի տների մոտով արոտավայր տանելիս կովերի վզից զանգակներ կախել: Նման արտասովոր որոշումը կայացրել է ավստրիական ոչ մեծ Շտալլհովեն ...BBC-Ն ԿԱՐՈՂ Է ՄԵՂԱԴՐՎԵԼ ՍԵՌԱԿԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԵՋ
BBC-ի լրագրողները նորությունների երեկոյան թողարկմանը գործնականում միայն տղամարդկանց են հրավիրում որպես հյուր, նշված է Broadcast ամսագրի հետազոտությունում: 10 O'Clock News հաղորդմանը հրավիրվող 10 անձանցից ...ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԸ
Օրերս ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Մարզի գործարարներից մեկը՝ Սամվել Կարապետյանն իր խանութում վաճառելու համար կարագ է գնել: Կարագը նա գնել է ոչ Սամվել Ալեքսանյանից, որը կարագի խոշոր ...ԵՎՐԱԽՈՒՄԲԸ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ Է ԻՍՊԱՆԻԱՅԻՆ 100 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈ ՀԱՏԿԱՑՆԵԼ
Եվրոգոտու ֆինանսների նախարարները հաստատել են համաձայնագիրը, ըստ որի, Մադրիդն իր բանկերի վերակապիտալիզացիայի համար ստանալու է մինչև 100 միլիարդ եվրո օգնություն: Ինչպես հայտնում է Ռոյթերը, այդ մասին հայտարարել ...ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ժառանգություն» կուսակցությունը գոհունակությամբ արձանագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի արդեն հինգերորդ ընտրությունների կայացման փաստը եւ ջերմորեն շնորհավորում է Արցախի ժողովրդին՝ պետականության ...ՀԱՅ ՄՈԴԵԼՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ԻՍՊԱՆԻԱ
Հուլիսի 19-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս «COSTA BLANCA FASHION WEEK» միջազգային մրցույթի վերաբերյալ: Մամուլի ասուլիսը կազմակերպել էր «INTERNATIONAL BEST MALE AND FEMALE MODEL WORLD» և «COSTA BLANCA ...ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐ ՏԱՐՐԵՐԻՑ 116-Ը ԿՐԿՆԱՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐ ԵՆ»
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը նշեց, որ 2012 թ. 1-ին կիսամյակում հանցագործությունների ընդհանուր թվաքանակի ...ՆԵՐՍԵՍ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ
Լուրեր են շրջանառվում, որ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը կարող է պաշտոնանկ լինել: Այսօրվա ասուլիսում ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողի ...ԿԸՀ-Ն ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԱՄՓՈՓԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հուլիսի 20-ի նիստում, ԼՂՀ ընտրական օրենսգրքի համաձայն, տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված` ընտրական տեղամասերում քվեարկության ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԹԱՍԻԲՆ ՈՒ ՔԵՇ ՓՈՂԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՎԱՆՈՅԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ

«ԷԼԻՏ-ՊՈՌՆՈ» ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ
ԲՀԿ-Ն ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ԿՈՆԳՐԵՍԻ ՊԱՐՏՔԸ
ԵԿԵՂԵՑՈՒ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻՆ 6 ԱՄԻՍ ՓՈՂ ՉԷԻՆ ՏԱԼԻՍ
ՈՎ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ «ԿԲԱՑԻ» ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԿՐԿԻ՞Ն «ԲՈՒՏԻԿՆԵՐ» ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼ
ՄԵՐ ՓՈՂԱՏԵՐԵՐԻ ԿԵՆՍԱԿԵՐՊԸ ՓԼՈՒԶՎԵԼՈՒ Է
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՓՈՔՐ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՐԳԵԼԵԼ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐՆԱՀԱՐԿԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1797 Ղուկաս Կարնեցի կաթողիկոսը օգնության խնդրանքով նամակ է գրողմ Պավել I կայսրին:
- 1885 Մարսելում (Ֆրանսիա) Մ. Պորտուգալյանի խմբագրողթյամբ հրատարակվեց «Արմենիա» շաբաթաթերթը:
- 1885 Ֆրանսիայի Մարսել քաղաքում Մ. Փորթուգալյանի խմբագրողթյամբ հրատարակվում է «Արմենի» թերթը (մինչև 1923թ.):
- 1891 Մահացավ բանաստեղծ Գարեգին Բեշգյեոթյուրյանը («Սրինգ»):
- 1914 Կ. Պոլսում Գերմանիայի և Թուրքիայի միջև կնքվեց գաղտնի ռազմական դաշնագիր:
- 1928 Ծնվեց տաղանդավոր նկարիչ Մինաս Ավետիսյանը: 1975թ.-ին սպանվեց Խորհրդային ոստիկանության կողմից:
- 1955 Մահացավ Գալուստ Քելպենջյանը:
- 1965 Մահացավ Արմեն Արմենյանը: (Ծնվ. 1871 թ.):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

