
Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
- Մեր զրուցակիցն է Մոլդովայի հայ համայնքի ղեկավար, Մոլդովայի «Հայ կանայք» ասոցիացիայի հիմնադիր նախագահ, Մոլդովայի Հայ առաքելական եկեղեցու և կրոնի հիմնադիր-ղեկավար, կոմոզիտոր-պոետ Վեներա ԳասպարյանըՏիկին Գասպարյան, 93-ից ապրում եք Մոլդովայում և Մոլդովայի հայ համայնքի խնդիրներին մոտիկից եք ծանոթ: Վերջերս դրանց անդրադարձել էր հոգևոր հովվի պատասխանատու առաքելությունը ստանձնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Նշան աբեղա Պետրոսյանը Lragir.am-ին տված հարցազրույցում: Ի՞նչ խնդիրներ Դուք կառանձնացնեք:Սկսեմ նրանից, թե ինչն ինձ ստիպեց Մոլդովայում մտնել հասարակական գործունեության դաշտ: Խորհրդային կարգերի փլուզումից հետո հասարակական գործունեությանը սկսեցին մեծ տեղ տալ: 93-ին, Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո ընտանիքիս հետ տեղափոխվեցինք Մոլդովա: Մինչ այդ Ղարաբաղում դպրոցում և համալսարանում երաժշտության դասեր էի պարապում, ստեղծագործական ինքնագործ խմբեր էի ղեկավարում և ակտիվ ստեղծագործական գործունեություն ունեցա: 93-ին տեղափոխվեցի Մոլդովա, որտեղ ինձ շատ տարօրինակ թվաց հայերի`որպես համայնք, գործունեությունը, քանի որ մամուլում և կրիմինալ դաշտում հաճախակի էր բացասական կողմերով գրվում մեր ազգի մասին` հաշվի չառնելով հայերի` խորը և հարուստ պատմությունը Բեսարաբիայում: Հենց այդ անպատվաբեր վերաբերմունքը մեր ազգի նկատմամբ ստիպեց ինձ թողնել իմ անձնական կյանքը և ամբողջովին մտնել ազգապաշտպան և ազգի պրոպագանդման գործունեության մեջ` ներկայացնելով հայ ազգի պատմությունը, մշակույթը, գիրն ու գրականությունը, ավանդույթները ու սովորույթները և միաժամանակ Մոլդովայի մեր էթնոսի առօրյան: Առաջին մեծամասշտաբ միջոցառումը կայացավ 96-ին` հենց Կիշինյով քաղաքի Մարիամ Աստվածուհու հայկական եկեղեցու տարածքում, որտեղ հրավիրված էին մոտ 2000 պաշտոնյաներ, դեսպաններ, մշակույթի ներկայացուցիչներ և տարբեր ազգի ներկայացուցիչներ, մեծաքանակ հայեր, որտեղ ելույթ ունեցավ իմ կողմից հիմնադրված հայ կանանց երգչախումբը, ընդգրկված էին նաև Մոլդովայի հայտնի երաժիշտներն ու երգիչները: Պատմեցինք մեր մշակույթը, գիրը, մեր լեզուն, և վերջում ամբողջ ներկաներին հյուրասիրեցինք հայկական ազգային խոհանոց:Եվ այդ հզոր միջոցառումը հեղաշրջեց հայերի նկատմամբ ունեցած կարծիքը Մոլդովայում, բոլոր հեռուստաալիքներով ցուցադրեցին մեր միջոցառման գերագույն նշանակությունը և մինչ օրս մենք մեր կազմակերպվածությամբ դարձանք ամբողջ ազգերի համար օրինակ, և մենք նույնամասշտաբ միջոցառումներ կազմակերպում ենք նույն մակարդակով` բաց չթողնելով Հայաստանի ազգային ոչ մի տոն:2002-ին, իմանալով, որ Քիշինյով քաղաքում կա մեկ ուրիշ եկեղեցի` սբ Քրիստոսի Հարություն եկեղեցին, որը 65 տարի չէր ծառայում հայությանը, այն գտնվում էր լեհ կաթոլիկների ձեռքին, դիմեցի համապատասխան մարմիններին` խնդրելով հայությանը վերադարձնել եկեղեցին: Ինձնից տարբեր նախարարություններից պահանջեցին շատ փաստաթղթեր պատմական եկեղեցին վերադարձնելու համար: Փաստաթղթերը մեծ դժվարությամբ գտնվեցին և ներկայացվեցին, և մեծ ջանքերի գնով եկեղեցին վերադարձվեց: Իմ ընտանիքի ջանքերով և ֆինանսական օգնությամբ վերարթնացրինք, ցանկապատեցինք և վերանորոգեցինք և եկեղեցին, և շրջակա տարածքը, սարքեցին ծաղկանոց, դարձավ Քիշինյովի համար դրախտավայր: Բոլոր քրիստոնյաների առջև դռները բաց են:Եկեղեցին վերադարձնելուց հետո բազմիցս դիմել եմ Սուրբ Էջմիածնին և սրբազան Եզրասին, որը ղեկավարում է Ռուսաստանի թիմը` խնդրելով ուղարկել եկեղեցական, որը պետք է ծառայի Մոլդովայում գտնվող բոլոր հայկական եկեղեցիներին, Աստծուն և հայ ժողովրդին: Տարիներով Մոլդովայում հայ եկեղեցական չունեինք, առանց հովվի էին մեր եկեղեցիները: Եթե նույնիսկ մի կարճ ժամանակահատվածում եկեղեցական էին ուղարկում, նա միայն քիչ թե շատ ծառայում էր Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն` անտեսելով և Բելց քաղաքին, և մեր եկեղեցուն, և այն, որ իմ ջանքերով էր վերադարձվել: Իմ դեմ, գնահատականի և հարգանքի փոխարեն, սկսվեցին հալածանքներ, և ես թյուրիմացության մեջ ընկա` արդյոք ճի՞շտ եմ անում հետ վերադարձնելով եկեղեցի, երբ անգամ հովիվ չեն ուղարկում: Նույնիսկ եկեղեցու բացման ժամանակ, որը կայացավ քաղաքապետի գլխավորությամբ, անտեսեցին իմ դիմում-հայտարարությունը և խնդրանքը և նույնիսկ այդ օրը չուղարկեցին եկեղեցական: Մեր համայնքի հանդեպ հալածանքներն ավելի շատացած, երբ 2009-ին եկեղեցու տարածքում կառուցեցի հայ մշակութային կենտրոն` Armenia, որը ըստ գնահատողների, կոչվեց մարմնավորված փոքրիկ Հայաստան, որը հենց դրսից արձագանքում է իր պատմությունը, մշակույթը, լեզուն և ներկա ակտիվ հայ համայնքի գործունեությունը: Կառույցն ավարտելու պահին Մոլդովա ուղարկեցին եկեղեցական Սահակ Շաքարյանին, որը երկու տարվա ընթացքում հասցրեց պառակտել մեր միասնությունը և իր անթույլատրելի, անօրինակելի և անհանդուրժող վարքով ազդեց հայ կեցության, հեղինակության վրա: Օրինակ` եկեղեցու տարածքում բազմիցս գոռգոռում է հայ երիտասարդների վրա, հայ երիտասարդներից նրանք, որոնք գրանցում չունեին, ոստիկանությանն էր մատնում, բացի այդ, անիծում և վարկաբեկում էր հայերին, ձեռք բարձրացնում հայ թոշակառուների վրա, արհամարհում ամեն մի հայկական ազգային միջոցառում, ամիսներով փակված պահում հայկական եկեղեցիների դռները և անընդհատ գտնվում էր ժամանցային սրճարաններում և երբ մի հարցով ուզում էին նրան դիմել, պետք է գնային սրճարան, քանի որ նրան եկեղեցու բակում հնարավոր չէր գտնել: Նա առաջին օրից սկսեց իմ ակտիվ գործունեության դեմ պայքարը` նշելով, որ իրեն չի հետաքրքրում` ինչեր եմ անում ազգի համար: Երկու տարի առաջ, երբ սրբազան Եզրասը եկել էր Կիշինյով, նրա ներկայությամբ ես եկեղեցու բանալիները տվեցի Սահակ Շաքարյանին: Նույնիսկ աղքատ հայերի հոգեհանգիստը չէր ուզում կարդալ: Մեզ պարզ եղավ մի բան, որ իր շրջապատը հավաքել է մի քանի մանր վաճառականներ և կարծես ծառայում է սրանց հրամանով, կարգադրանքով, այդ թվում և Սարգիս Զարքարյանի, Սերգեյ Օսիպյանի և մի քանի նմանների կարգադրանքով: Այդ մարդիկ ոչ մի ազգային և հասարակական գործունեությամբ չեն զբաղվում: Եվ մենք հայերս` լինելով առաջին քրիստոնյա, կարծես թե կորցնում ենք մեր հավատը, երբ տեսնում ենք նման հոգևորականի: Շատ հայեր իրենց երեխաներին կնքում էին մոլդովական եկեղեցում` չցանկանալով Սահակի օրհնանքի փոխարեն անեծքը լսել: Մենք վերջերս իմացանք, որ գտնվում ամենասուրբ եկեղեցիներից մեկում` Ամարասում է որպես հովիվ ծառայում:Ինչո՞վ է պայմանավորված նրա այս վարքագիծը, ի՞նչ կոնֆլիկտ կա ի վերջո ձեր մեջ:2003-2009 թթ. հովիվ չկար, չնայած բազմիցս հրավիրել եմ, սակայն երբ մեր կենտրոնը բացվեց, նրանք փաստորեն աչք դրեցին կենտրոնի վրա, և Սահակն ինձ ասաց բոլորի ներկայությամբ` այս մշակույթի կենտրոնը պետք է տամ իրեն որպես իր տուն` անկախ նրանից, թե կենտրոնը ազգային ինչ գործունեություն է ծավալում: Ակտիվը բազմիս դիմել է սրբազան Եզրասին և Ս. Էջմիածնին` ներկայացնելով նրա վարքագիծը և հակահայկական այդ բնույթի գործունեությունը և ազգին նվիրված մի հովիվ ուղարկելու խնդրանքով: Բայց մինչև 2011-ի վերջը մնաց այնքան ժամանակ, երբ եկեղեցու տարածքը վերցրեցին մեզնից, որտեղ ինքը ուներ եկեղեցու և Սերգեյ Օսիպյանի ձեռքին այս եկեղեցուն կից հասարակական կազմակերպության կնիքը: Եթե մեզնից մի բան ցանկանան վերցնեն, անպայման պետք է թույլտվություն լինի գրավոր կերպով` կնիքով: Ո՞ւմ միջոցով վերցրին մեր տարածքը…Բայց ինչո՞ւ է հայր Նշանը դժգոհում Ձեր գործունեությունից:Նախևառաջ ուզում եմ հայտարարել, որ հայկական համայնքի հեղինակությունը Սահակ Շաքարյանի կողմից որոշակի տուժել էր` կապված իր վարքագծի և բամբասանքների` ընդդեմ ակտիվ հայ գործիչների, և երկրորդ` եկեղեցականները շատ խորն են մտնում հայկական հասարակական կազմակերպությունների գործունեության մեջ` խառնվելով և խառնելով գործունեության ակտիվ բնույթը: Երկու տարի հայ համայնքը տանջվեց և տուժեց Սահակի ձեռքին, և հասկանալի է, որ Նշանը պետք է Սահակի գործունեության շարունակողը լիներ: Հայր Նշանը մոտիկից ծանոթ չլինելով հայկական ակտիվ գործունեությանը Մոլդովայում, որը հասել է մեծ հեղինակության և փառքի, ընդամենը հայտարարեց, որ ինքը զինվոր է և ինքը կկատարի այն հրամանները, որը վերևից տրվում են իրեն` չհաշվելով, չընդառաջելով մեր հրավերը հայկական ազգային մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Ի դեպ, տոնը ամենասիրված տոն օրն է, որը նշվում է Մոլդովայում պետականորեն` քաղաքապետի գլխավորությամբ, նա նույնիսկ որպես հայ չներկայացավ և չմասնակցեց: Ընդհակառակը, շարունակում է Սահակի գործունեությունը` հաշվի չառնելով, որ եկեղեցիների բանալիները գտնվում են իրենց ձեռքին արդեն տարիներ շարունակ և որ չեն ծառայում ոչ Բելց քաղաքի եկեղեցուն, ոչ Քիշինյովի Քրիստոսի Հարություն եկեղեցուն, նա սահմանափակ օրերի մտնում է Մարիամ Աստվածանին եկեղեցին և հայտարարում է, որ ինքը շաբաթօրյակներ է կազմակեպում եկեղեցու տարածքում: Մինչդեռ այս տարածքը հայ կանանց հետ ծաղկանանոցի ենք դարձրել: Հարց, իսկ ո՞ւր են այդ եկեղեցու հասարակական կազմակերպության անդամները, որ թողնում են Նշանը ինքը կազմակերպի շաբաթօրյակը /թեկուզ Նշանի հայտարարությունը ճիշտ չէ/, այդ տարածքը մինչ օրս գտնվում է անպաշտպան, անխնամ և որ ամենասարսափելին է, Մանուկ Բ-ի 200-ից ավելի տարին տնկած ծառերը` թթի, խաղողի, ընկույզի, որոնք հանդիսանում են հայ ժողովրդի խորհրդանիշները, վերացվեցին: Նշանը արդարանալով նշում է, որ Բելց եկեղեցում /որտեղ, ի դեպ, նորապսակները եկեղեցու շուրջը պտտվում են, որ իրենց ամուսնական կապը լինի ամուր/, որ ծառայություն չի կազմակերպել, քանի որ չկա երգչախումբ եկեղեցում: Արդյոք աշխարհի բոլոր եկեղեցիներո՞ւմ կան երգչախմբեր, որտեղ ծառայություն է կազմակերպվում: Մենք հասկացանք, որ նման եկեղեցականներին ոչ հետաքրքրում են համայնքի հասարակական ակտիվ գործունեությունը, ոչ էլ մեր եկեղեցիները: Դրա պատճառով Մոլդովայի 12 եկեղեցիներից, որ ունեինք, տարիների ընթացքում կորցրինք, և մնաց ընդամենը երեք և որտեղ եկեղեցական ծառայություն չի իրականացվում: Սրանք են մեր համայնքի խնդիրները և պրոբլեմները, որ եկեղեցականները մտնում են մեր գործունեության մեջ` փոխանակ իրենց ծառայություններն իրականացնեն: Ես եկել եմ այն եզրակացության, որ ինչքան օտարության մեջ դու քո ազգի պատմությունը, մշակույթը, լեզուն, ավանդույթները բարձր ես ներկայացնում, այնքան չի գնահատվում քո գործունեությունը վերը նշած անձանց կողմից և մեզ համար շատ տհաճ և ցավալի է, երբ Էջմիածնից նշում են, որ Սփյուռքի նախարարությունը պետք է ընդունի նրան, ում իրենք են կամենում` հաշվի չառնելով ազգասեր, ազգանվեր անձերի գործունեությունը: Սփյուռքի նախարարությունն ինքը պետք է որոշի` ում հետ կապեր հաստատի` գնահատելով հայրենիքից դուրս ակտիվ ազգային կազմակերպություններին, որին շատ մեծ դժվարություններով ես հասնում: Սփյուռքի նախարարության և Սփյուռքի նախարարի դռները պետք է բաց լինեն մեր առջև: Սիրանույշ Պապյան

© Լրագիր
Վերջին լուրերը, Հուլիս 14, 2012ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանապագահներ Ռոբերտ Բրադտկեն, Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հուլիսի 10-ից 13-ը տարածաշրջան կատարած այցից հետո հանդես են եկել հայտարարությամբ, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան ...Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
2
Մեր զրուցակիցն է Մոլդովայի հայ համայնքի ղեկավար, Մոլդովայի «Հայ կանայք» ասոցիացիայի հիմնադիր նախագահ, Մոլդովայի Հայ առաքելական եկեղեցու և կրոնի հիմնադիր-ղեկավար, կոմոզիտոր-պոետ Վեներա ԳասպարյանըՏիկին ...ՀԱՅՈՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երկիրը և հանրությունը հայտնվել են կրիմինալի տակ հեծեծող, անօգնական վիճակում, և շատերի մոտ է ծանրացած հարցը, թե ինչու այսպես եղավ և որն է ելքը: Իրականում կրիմինալը հարցի մի կողմն է միայն, կամ սեղանի մեկ ...ՋՐԱՀԵՂՁՎԱԾԻ ԴԻՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Հուլիսի 13-ին, ժամը 00.00-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ քաղաքացի Հովհաննիսյանից հայտարարություն է ստացվել, թե կորել է իր եղբայրը` Սահակ Հովհաննիսյանը, և կա կասկած, որ նա ընկել է Հաղթանակ ...ՄԱՀ ԿԱՅԾԱԿՆԱՀԱՐՈՒՄԻՑ
Հուլիսի 13-ին, ժամը 12.27-ին ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան Քարե լճից դեպի հարավային գագաթ ընկած հատվածում կայծակնահարված մարդ կա և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի ...ՊԵԿ-Ի ԼԻԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԿՕԳՆԻ
Հունիսի 12-ին անդրադառնալով հարկային հաշիվների ձևաթղթերի ձեռք բերման գների թանկացման վերաբերյալ ՊԵԿ պարզաբանում-արձագանքին, տեղեկացրել էինք, որ պաշտոնական գրությամբ դիմել ենք ՊԵԿ՝ հաշիվների ձևաթղթերի ...ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՆ ԲԱՀՐԵՅՆԻ ՀԵՏ ԿԿԱՊՎԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՎ
Սաուդյան Արաբիան Բահրեյնին կապող երկաթուղու կառուցման նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել միանգամից մի շարք սաուդական, թուրքական, ամերիկյան ու իտալական կազմակերպություններ, գրում է Arab News-ը: Նախագծի ...ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԱՓԻՆ 500-ԻՑ ԱՎԵԼԻ ՄԱՀԱՑԱԾ ՊԻՆԳՎԻՆ Է ԳՏՆՎԵԼ
Բրազիլիայում կենսաբանները փորձում են պարզել ավելի քան 500 պինգվինների մահը, որոնք ափ են նետվել Ռիու Գրանդի դի Սուլ նահանգում, գրում է BBC-ը: Մասնագետները նշում են, որ պինգվինների վրա վնասվածքներ եւ նավթի ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԷԿՈԼՈԳԻԱՅԻՑ
Մեր զրուցակիցն է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ինգա Զարաֆյանը Տիկին Զարաֆյան, երկար տարիներ Դուք բնապահպանական խնդիրներ եք վեր հանում: Ի՞նչ եք կարծում, Կանաչների ...VISA-Ն ԵՒ MASTERCARD-Ը 7.25 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԿՎՃԱՐԵՆ ԳՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Visa եւ MasterCard վճարային համակարգերն ու բանկերը, որոնք համապատասխան պլաստիկ քարտեր են թողարկում, համաձայնել են արտադատական կարգով ռիթեյլերներին 7.25 միլիադր դոլար վճարել, գրում է Reuters-ը: Պլաստիկ ...ՕԲԱՄԱՅԻՆ ՍՊԱՌՆԱՑԱԾ ՈՒԶԲԵԿԸ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ 15 ՏԱՐԻ Է ՍՏԱՑԵԼ
ԱՄՆ դատարանը երկրում անօրինական կերպով բնակվող Ուզբեկստանի քաղաքացուն դատապարտել է 15 տարի 8 ամսվա ազատազրկման ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի սպանության նպատակով դավադրություն կազմակերպելու համար, գրում է ...ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԻԻՀ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ
2012թ հուլիսի 15-ից 18-ը, նախատեսվում է ԻԻՀ բնապահպանական փորձագիտական աշխատանքային խմբի այցը Հայաստանի Հանրապետություն: Այցի նպատակն է քննարկել.1. Արաքս գետի ջրօգտագործման` ջրի որակական ու քանակական ...ORANGE-ԻՆ ՀԱՋՈՂՎԵՑ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՔԱՆ ԵՐԲևԷ
ՈՒԵՖԱ EURO 2012TM-ն արդեն ավարտվել է: Orange-ի շնորհիվ այս ֆուտբոլային տոնը կարողացան վայելել ավելի շատ ֆուտբոլասերներ, քան երբևէ նախկինում: UEFA EURO 2012TM-ի ողջ ընթացքում Orange-ը Եվրոպայի ֆուտբոլասեր ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՍԻՐԻԱՅԻՆ
Եվրամիության դիվանագիտական գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը մեղադրել է Սիրիայի իշխանություններին ՄԱԿ հատուկ պատվիրակ Քոֆի Անանի կարգավորման նախագիծը կոպտորեն խախտելու մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին: «Այն, ...ՊԱՇՏՊԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՏԿՆ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ
Սևանի մասին օրենսդրական փոփոխության ընդունման ընթացքում թույլ տրված ընթացակարգային խախտման մասին Պաշտպանի հայտարարությանն ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը տարածել էր պարզաբանում, որն ...2 ՀԱՐՑ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
Երկու հարց ԼՂՀ նախագահի թեկնածուներ Բակո Սահակյանին, Արկադի Սողոմոնյանին և Վիտալի ԲալասանյանինՀարգարժան թեկնածուներ։Ինձ համար մարդու ճակատագրին անտարբեր կառավարիչը նույնքան անարժեք է, որքան երկրի ճակատագրին ...ՖՐԱՆՍԻԱՆ ՏՈՆՈՒՄ Է ԲԱՍՏԻԼԻ ԳՐԱՎՄԱՆ ՕՐԸ
Ֆրանսիան հուլիսի 14-ին տոնում է իր գլխավոր ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը: Ելիսեյան դաշտերում ռազմական շքերթին մասնակցում է 5 հազար զինծառայող եւ 450 միավոր տեխնիկա, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, նախագահ ...ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԿԻՐԱՌՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ ԻՆՉՈՒ՞ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Անկախ Հայաստանի դատական կենսագրության մեջ չկա ցմահ ազատազրկման դատապարտյալների գործերի վերանայման նախադեպ: Մինչդեռ զարգացած այլ երկրներում գործերի վերանայման պրակտիկան կիրառվում է ակտիվորեն: Արդյունքում ...ՄԱՀԱՑԵԼ Է «ԾՆՈՏՆԵՐ» ՖԻԼՄԻ ՊՐՈԴՅՈՒՍԵՐԸ
ԱՄՆ-ում մահացել է հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Ռիչարդ Զանուկը, գրում է Reuters-ը: Նշվում է, որ Զանուկը մահացել է հուլիսի 13-ին 77 տարեկանում: Մահվան պատճառը սրտի կաթվածն է: Կարիերայի ավելի քան 50 տարիների ...ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Ինչպես հայտնի է, նախօրեին ձերբակալվել է Կոտայքի փոխմարզպետը: Նրան ձերբակալել են 40 հազար դրամ կաշառքի համար: Հանրային հեռուստաընկերությունն արձանագրում է այդ փաստը, միեւույն ժամանակ նաեւ հիշատակելով, ...AMNESTY INTERNATIONAL. ՍԻՐԻԱՅԻ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ԽԱԽՏՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Դոնատելա Ռովերան հուլիսի 14-ին հայտարարել է, որ Սիրիայում մարդու իրավունքների խախտման հարցում մեղավոր են նաեւ ապստամբները: Ռովերան Reuters-ին ...ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՔԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայկական կոնյակի գործարան է կառուցել Բելառուսում, ու հայկական հեռուստաընկերություններով պտտվում է գործարանի համար Լուկաշենկոյի հիացմունքի եւ Գագիկ Ծառուկյանին հայտնվող երախտագիտության ...ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ԿԱՆԽԵԼ ԵՆ 4 ԱՆՁԻ ՋՐԱՀԵՂՁՈՒՄԸ
Հուլիսի 14-ին, ժամը 09.15-ին Վայոց ձորի մարզի Արփի գյուղից ահազանգ է ստացվել, որ գյուղի Արփա ՋԷԿ-ը սնուցող ջրանցքի սկզբնամասում մարդ է ընկել ջուրը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել ...ԻՐԱՆՑԻ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ՇՆՈՐՀԻՎ ՊԱՏԺԻ ՄՆԱՑԱԾ ՄԱՍԸ ԿԿՐԵՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
Արդարադատության նախարարը որոշում է կայացրել իրենց հետագա պատիժը կրելու նպատակով ԻԻՀ տեղեփոխվելու ցանկություն հայտնած 12 դատապարտյալի Իրանի Իսլամական Հանրապետություն փոխանցելու մասին: Հուլիսի 10-ին իրականացվել ...ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԱՎԱՆԴԱԿԱՆ ՑԼԱՎԱԶՔԸ. 34 ՎԻՐԱՎՈՐ
Իսպանիայի Պամպլոնա քաղաքում «Սան Ֆերմին» տոնի շրջանակում տեղի է ունեցել վերջին՝ 8-րդ ցլավազքը, գրում է ՌԻԱ Նովոստին: Այս տարի ցլավազքի հետեւանքով ոչ մի մարդ չի զոհվել, իսկ վիրավորների թիվը կազմեկ է 34, ...ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ՌԵԹԻՄՆՈՅԻ ՀԱՂԹՈՂ
Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ընթացող շախմատի հեղինակավոր մրցաշարի վերջին` 9-րդ տուրում օլիմպիական կրկնակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց իսպանացի Իվան Սալգադո Լոպեսի (2635) հետ և, վաստակելով 7.5 ...ՄԵՂՈՒՆԵՐԸ ԳՐՈՀԵԼ ԵՆ ՍՏՈՔՀՈԼՄԻ ՇԵՆՔԵՐԻՑ ՄԵԿԸ
Մոտ 5000 մեղուներից բաղկացած մեղվի պարսը մի քանի ժամ շարունակ պաշարել էր Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմի կենտրոնում գտնվող գրասենյակային շենքերից մեկը՝ խուճապ առաջացնելով անցորդների եւ աշխատակիցների մոտ, ...ԱՐԱՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵև ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾ ՉԷ, ԲԱՅՑ ԴՐԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՄԱՔՈՒՐ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Մենք պետք է զսպենք մարդու գործունեության արդյունքում մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի քանակությունը, քանի որ դրանց համար սահմանված չափաքանակների գերազանցումը ոչ միայն ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԻՏԵԼ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ-2012» ՄՐՑՈՒՅԹԸ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2012» ...ՀՈՎԻԿԻ ՈՒ ՎԱՐԴԱՆԻԿԻ 45 ՐՈՊԵՆ
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Ազգային Ժողովում մոտ 45 րոպե հանդիպում է ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Այդ մասին գրում է Հրապարակ թերթը: Թե ինչ են քննարկել, Ղուկասյանը Հրաարակի հարցին ...ՄԵՂԱԴՐՈՂԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՏԺԱՉԱՓԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հուլիսի 14-ին տեղի ունեցած Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ 4 ակտիվիստների ...ՆԱԻՐԻՏԻ ՎԻՃԱԿԸ ՄՆՈՒՄ Է ԱՆՈՐՈՇ
Նաիրիտ գործարանի ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ: Հիշեցնենք, որ չմարված վարկերի պաճառով գործարանը դարձել էր ԱՊՀ միջպետական բանկի սեփականությունը, ինչի մասին հանրությանը տեղյակ պահվեց այս տարվա սկզբին: ...ԱՎԵԼԻ ՔԱՆ 12 000 ԴԻՄՈՐԴ ԱՐԴԵՆ ԴԱՐՁԵԼ Է ՈՒՍԱՆՈՂ
Տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության արդյունքները: Նիստը վարել է հանձնաժողովի ...ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ և ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևան աշխատանքային այցով ժամանած Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպումը: Ողջունելով գործընկերոջը` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ ...ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ` ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
Այսօր հայաստանյան մամուլում «Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության» կոմիտեի համակարգող Աղավնի Սահակյանը, ներկայացնելով Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության մերժման հետ կապված պատմությունը, ...ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ
2012թ հուլիսի 16-ից 18-ը, պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ պարոն Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակն է քննարկել.1. ...ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՓՈՔՐ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՐԳԵԼԵԼ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐՆԱՀԱՐԿԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Երևանի Փոքր կենտրոնի կառուցապատումն օրենսդրորեն կարգավորելու և նախագծերը մշակելու առաջարկով ՀՀ վարչապետի 2012թ. ապրիլի 5-ի N392-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբին ...ԿՈՆՅԱԿԱԳՈՐԾՆԵՐԸ և ԳԻՆԵԳՈՐԾՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՎԵՑԻՆ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Հայաստանի կոնյակագործների և գինեգործների ոլորտային խորհուրդները այսուհետ կգործեն որպես մեկ ընդհանուր կազմակերպություն: Այդ մասին որոշումը կայացվեց օրերս ՀՀ էկոնոմիկայի ...ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂՆԵՐԸ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Հուլիսի լույս 13-ի գիշերը ոստիկանության ՔՀԳ և Լոռու մարզային վարչությունների ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կազմակերպված դարանակալումների շնորհիվ հայտնաբերել, ...ՍՊԻՏԱԿՈՒՄ ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Հուլիսի 13-ին, ժամը 03.30-ի սահմաններում, 2 դիմակավորված անձինք բաց պատուհանից մուտք են գործել «ԱրմենՏել» ՓԲԸ Սպիտակի կապի հանգույց, դանակի և պտուտակահանի սպառնալիքով` ...ՍԱՀՄԱՆԱՀԱՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԶՈՒԳՈՐԴՎՈՒՄ ԵՆ ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: ՀՀ գլխավոր դատախազության`ԱԱԾ մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչությունում կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ 2011թ. ՀՀ պետական սահմանն ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ԿՄԵԿՆԵՆ ԱՐՑԱԽ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հուլիսի 19-ի հերթական ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնեն նաև Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները: Այդ ...ԱՊՊԱ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ և ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Հիմք ընդունելով ՀՀ Նախագահի 2007 թ. հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝ ՀՀ վարչապետը որոշում է կայացրել ԱՊՊԱ համակարգում ...ԿՈՏԱՅՔԻ ՓՈԽՄԱՐԶՊԵՏՆ ԱԶԱՏՎԵԼ Է
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Լևոն Միքայելյանն ազատվել է Հայաստանի ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԻԺ ԵՆ ԿՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻ ՔՈՒՐԴ ԱՄՈՒՍԻՆՆԵՐ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: ՀՀ ԿԱ ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում 2010թ. հարուցվել է քրեական գործ, որը քննչական ենթակայության կարգով փոխանցվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչություն: Դատարանի ...ԹԱԼԻՆՈՒՄ ԱՐԴԵՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 5 և ԱՎԱԳԱՆՈՒ 25 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Արագածոտնի մարզի Թալին քաղաքային համայնքի ղեկավարի օգոստոսի 5-ի արտահերթ ընտրություններում հուլիսի 14-ի դրությամբ առաջադրված է 5 թեկնածու: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ...ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏ 75 ԱՆՁԻՑ 49-Ը ԵՂԵԼ ԵՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: 2010 թ. քննվել է ապօրինի սահմանահատման վերաբերյալ 47 քրեական գործ, 75 անձի վերաբերյալ, որոնցից 16-ը կատարվել է ՀՀ տարածքից դուրս գալու, իսկ 31-ը `ՀՀ մուտք գործելու դիտավորությամբ: ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է 13 ՈՍՏԻԿԱՆ
2012 թ. 1-ին կիսամյակում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է 119 քրեական գործ, որոնցից 28-ը՝ 55 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 37 քրեական գործ ուղարկվել է ըստ ընդդատության, ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՆԱԽԻՋԵՒԱՆԸ ԿԱՐՈՂ ԷՐ ՄԵՐԸ ԼԻՆԵԼ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՓՈՔՐ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՐԳԵԼԵԼ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐՆԱՀԱՐԿԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
ՍԵՐԺԻ ՈՒ ՆԵՄԵՑԻ ՊՐԻՄԻՏԻՎ ՔԱՅԼԸ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԿՀԱՐՑՆԻ
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԵՍԻՋ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ
ՆՈՐ ՄԻՋԱԴԵՊԵՐ ՀԱՐՍՆԱՔԱՐՈՒՄ
ԿԵՂԾ ՈՒ ՃՇՄԱՐԻՏ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ

Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ 100-ԻՑ ԱՎԵԼԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ ԴԻՄԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԱՆԳԼԻԱՅԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԿՆՈՋ ԱՄՈՒՍԻՆԸ 4 ՕՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԹԱՔՑՐԵԼ Է ԿՆՈՋ ՄԱՀԸ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1862 Նոր Նախիջևանում ոստիկանությունը ձերբակալում է Մ. Նալբանդյանին: Հուլիսի 27-ին, ոստիկանության հսկողությամբ, նա փոխադրվում է Պետերբուրգ և բանտարկվում Պետրոպավլովյան բերդում:
- 1904 Ծնվեց նշանավոր նկարիչ Ոստանիկ Ադոյանը (Արչիլ Գորկի): (Վախճ. 1948թ.-ին):
- 1933 Մոսկվայում մահացավ հայտնի հեղափոխական Իսահակ Լալայանցը: (Ծնվ. 1870թ.-ին):
- 1935 Տեղի է ունենում ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի (Արմֆանի) հանդիսավոր բացումը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

