
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՋԱՆՈՒՄ Է ԴՈՒՐՍ ՄՂԵԼ ՄՅՈՒՍԻՆ
- Երևի «աշխարհաքաղաքական նոր իրավիճակ» ասվածն անհեթեթություն է, այսինքն, երբ խոսքն աշխարհաքաղաքականության մասին է, ապա անիմաստ է խոսել իրավիճակի մասին: Սակայն ներկա միջազգային իրողությունն այնպիսին է, որ հազիվ թե տեղին լինի խոսել ինչ-որ երկարաժամկետ ռազմավարությունների մասին, ինչն աշխարհաքաղաքականության բնորոշ առանձնահատկություններից մեկն է: Շատ քաղաքագետներ են նկատել, որ աշխարհի առաջատար պետություններից և ոչ մեկն ի վիճակի չէ լիարժեքորեն ռազմավարություն կառուցելու, մանավանդ աշխարհաքաղաքական բնույթի: Ըստ երևույթին, դա ժամանակի հրամայականն է, ինչն իմաստ կստանա մոտ ապագայում: Այդուամենայնիվ, բավական մեծ թվով քաղգործիչներ և քաղաքագետներ պնդում են (թերևս, արտացոլելով Եվրոպայի և ԱՄՆ-ի քաղաքական կենտրոնների շահերը), որ ամերիկա-ռուսական հարաբերություններում, այսպես կոչված «վերաբեռնումը» ոչ այլ ինչ է, եթե ոչ նոր աշխարհաքաղաքական իրավիճակի առաջացում, նախ և առաջ` Արևելյան Եվրոպայում: Արևելյան Եվրոպայի (ավելի ստույգ` Կենտրոնահարավարևելյան Եվրոպայի) երկրների նախկին քաղաքական ղեկավարները Բ. Օբամային կոչ են արել իրենց երկրները «չզոհաբերել» Ռուսաստանին, այլ շարունակել պաշտպանել այդ երկրների շահերը: Ընդ որում, օրինակ են բերվում վրաց-ռուսական պատերազմի պահին ԱՄՆ-ի ցուցաբերած վարքագիծը և ամերիկյան միջամտության սահմանները:Բայց իրո՞ք Ռուսաստանն այդքան մեծ սպառնալիք է այն երկրների համար, որոնք դարձել են ՆԱՏՕ-ի ու Եվրամիության լիարժեք անդամ: Կասկածից վեր է, որ այդ «անհանգստության» պատճառները միանգամայն այլ են, եթե շիտակն ասենք, դրանք Գերմանիայի, ինչպես և Ֆրանսիայի մտադրություններն են, որոնք վերջին տարիներին բառացիորեն իրենց կամքն էին թելադրում եվրատլանտյան կառույցներին` մեծապես որոշիչ ազդեցություն գործելով ՆԱՏՕ-ի ու Եվրամիության մի շարք սկզբունքային որոշումների վրա: Գերմանիան ու Ֆրանսիան կտրականապես սահմանափակում էին ՆԱՏՕ-ի կազմի ընդլայնումը, միաժամանակ ակտիվացնում էին ՆԱՏՕ-ի դերն Աֆղանստանում, ԱՄՆ-ին պարտադրելով իրենց դիրքորոշումը Իրաքի, Իրանի, Թուրքիայի, մերձավորարևելյան թնջուկի կարգավորման և ուրիշ շատ հարցերում:Արևելյան Եվրոպան եղել և մնում է Եվրոպայի բաժանման, այդ թվում` Եվրոպայի և Ռուսաստանի բաժանման առավել արդյունավետ լծակը, նախ և առաջ, արգելապատնեշ` Գերմանիայի և Ռուսաստանի չափազանց լուրջ մերձեցում թույլ չտալու ճանապարհին: Առնվազն 250 տարի Մեծ Բրիտանիայի ռազմավարական խնդիրներից մեկը գերմանա-ռուսական դաշնազույգի ստեղծում թույլ չտալն է եղել, ինչը և հանգեցրել է համաշխարհային երկու պատերազմի: Հնարավոր է, որ «վերաբեռնում» արտահայտությունը սխալ է հասկացվել, և դա տարածաշրջանային քաղաքականության նոր նախաձեռնություններ է ենթադրում: Ինչևէ, թեև ԱՄՆ-ը զբաղված է Հարավային ու Կենտրոնական Ասիայի խնդիրներով և Չինաստանի զսպման քաղաքականությամբ, նա երբեք չի «մոռանա» Եվրոպային վերաբերող խնդիրները, քանի որ եվրոպական ուղղությունն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմքն է: Եվրոպայում ԱՄՆ-ի ազդեցության թուլացումն ավանդաբար ամերիկացիների կողմից դիտվում է որպես անթույլատրելի երևույթ: Եվրոպայում ամերիկյան ազդեցության պահպանմանն էին նվիրված ՆԱՏՕ-ի և Եվրամիության ընդլայնման խնդիրները, Բոսնիայի ու Սերբիայի պատերազմները, ՈՒկրաինայի հետ կապված վերջին շրջանի գազային աղմուկը, Թուրքիան Եվրամիություն խցկելու խաղը և այլն։ Պետք է ասել, որ Արևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը, չնայած մի շարք բացահայտ ձախողումներին, ըստ էության, շատ արդյունավետ է, և ԱՄՆ-ի քաղաքականության տարածաշրջանային ուղղություններից ոչ մեկն այսքան համարժեք չի եղել տեխնոլոգիաների ու արդյունքների առումով: Արևելյան Եվրոպայի երկրները չեն թաքցնում, որ չեն վստահում ո՛չ Ֆրանսիային, ո՛չ Գերմանիային, ո՛չ էլ անգամ Մեծ Բրիտանիային, որոնք կամ ագրեսիա են իրականացրել, կամ իրենց բախտի քմահաճույքին են թողել: Հարկ է նշել, որ ոչ միայն ատլանտյան, այլև Արևելյան Եվրոպայի երկրների ազգայնական կուսակցություններն ու խմբավորումները խիստ հոռետեսորեն են վերաբերվում Եվրոպայի առաջատար երկրներին` որպես ռազմավարական դաշնակիցների: Սա հնարավորություն է ընձեռում առաջադրելու ամեն տեսակի նախաձեռնություններ և կազմելու, ըստ էության, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի ազդեցության սահմանափակման ցանկացած նախագիծ:ՈՒկրաինական ու վրացական թեմաները, որոնք միշտ շահարկման առարկա են եղել եվրոպացիների կողմից, այդուամենայնիվ, ուսանելի էին Արևելյան Եվրոպայի երկրների համար, անգամ ՆԱՏՕ-ի ու Եվրամիության կազմում նրանց խոցելիության պատկերավոր ապացույց: Բայց բանը միայն Ռուսաստանի քաղաքականությունը չէ: Ֆրանսիայի արդեն նախկին նախագահ Սարկոզին բառացիորեն հանձնեց ոչ միայն Վրաստանը, այլև տարածաշրջանի այն բոլոր երկրները, որոնք ինչ-որ խնդիր ունեն Ռուսաստանի հետ: Ֆրանսիան ու Գերմանիան վրաց-ռուսական հակամարտությունից շատ ավելի մեծ շահ քաղեցին և ավելի էական նոր դիրքեր ձեռք բերեցին, քան ԱՄՆ-ը: Ֆրանս-գերմանական դաշնազույգն Արևելյան Եվրոպային ցույց տվեց, որ ԱՄՆ-ը Վրաստանին միանգամայն գիտակցված դրդեց պատերազմի ու նրան, որպես գործընկերոջ, չօգնեց: Ֆրանսիայի ու Գերմանիայի դիրքորոշումն ընդգծեց ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև բուն ԱՄՆ-ի խոցելիությունը, որը չի ուզում և չի կարողանում կատարել այն պետությունների հանդեպ ունեցած պարտավորությունները, որոնք ամերիկյան քաղգործիչները, այդ թվում` ԱՄՆ-ի նախագահը, բազմիցս ռազմավարական գործընկեր են անվանել: Ոչ միայն Կովկասում կատարված ռազմական արկածախնդրության, այլև Ֆրանսիայի ու Գերմանիայի քաղաքականության հետևանքով (այն ամբոխավարորեն ներկայացվում էր որպես ամբողջ Եվրամիության դիրքորոշում) ԱՄՆ-ը ներկայացվեց նոր` «սահմանափակ արտքաղաքական պատասխանատվություն ունեցող պետության» որակով: Անշուշտ, ԱՄՆ-ը մեծ աշխատանք է կատարել Ռուսաստանի գործողությունների սահմանափակման ուղղությամբ, և միգուցե իրականում գլխավոր հակազդող ուժն էր, բայց հենց Ն. Սարկոզին ստանձնեց ռուսական ագրեսիայից Եվրոպայի «փրկչի» դերը: Բացի դրանից, հենց Սարկոզիի ակտիվ դիրքորոշումն ու Ա. Մերկելի քողարկված ռուսամետությունը հանգեցրին Եվրոպայում հուժկու հակաամերիկյան հասարակական ալիքի բարձրացմանը, որտեղ Կովկասում ԱՄՆ-ի պարտությունն ընկալվեց որպես ամերիկյան հզորության անկման լուրջ ազդանշան` ո՛չ ավելի, ո՛չ պակաս: Եվրոպայում տեղի են ունենում ԱՄՆ-ի համար խիստ վտանգավոր գործընթացներ, և ժամանակն է հնարավոր բոլոր քաղաքական ռեսուրսները գործի դնելու ԱՄՆ-ի դիրքերը հետ բերելու համար: Կասկած չկա, որ Եվրոպային մեծ անակնկալներ են սպասում տարբեր տարածաշրջաններում: Հնարավոր է, որ ամենանշանակալի սպառնալիքը կդառնա եվրոպացիների ակտիվ ներգրավումը աֆղանական իրադարձությունների և Պակիստանի մասնատման մեջ: Համենայն դեպս, ցանկացած նախագծում, ուր ԱՄՆ-ը և Եվրամիությունը հանդես են գալիս համատեղ, պայքար է տեղի ունենում համաշխարհային քաղաքականության երկու «բևեռների» միջև, և յուրաքանչյուր գործընկեր ջանում է դուրս մղել մյուսին: Նման նախագիծ է Թուրքիայի զսպման խնդիրը, ուր ԱՄՆ-ը և Եվրամիությունը, ավելի ճիշտ, առաջատար եվրոպական պետությունները, հանդես են գալիս համաձայնեցման և, միաժամանակ, մրցակցության ձևաչափով:Թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրամիության քաղաքականության բացարձակացումը հավասարապես վտանգավոր է տարբեր տարածաշրջանների, այդ թվում` Հարավային Կովկասի ոչ մեծ պետությունների համար: Իրենց ինքնիշխանությամբ մտահոգ փոքր երկրները ջանում են խուսանավել ու հավասարակշռություն պահպանել խոշոր տերությունների արանքում, ներառյալ Ռուսաստանը: Սակայն ԱՄՆ-ի ու Եվրամիության քաղաքականության, շահերի և արտքաղաքական հնարքների ամբողջ անմիարժեքությամբ հանդերձ, կասկածից վեր է, որ Հայաստանի նման երկրների համար, որոնք խնդիրներ ունեն հարևանների հետ, եվրոպացիների քաղաքականությունն ավելի վտանգավոր է, քան ԱՄՆ-ինը: Նման պնդման համար ավելի քան բավարար հիմքեր կան:Պետական սահմանների վերաձևմամբ շահագրգիռ ուժի համաշխարհային երկու կենտրոններից` ԱՄՆ-ից և Ռուսաստանից, միայն ԱՄՆ-ն է ընդունակ դա իրականացնելու օրինակարգ ձևով` ժողովրդավար աշխարհի տասնյակ պետությունների աջակցությամբ ու հավանությամբ: ԱՄՆ-ի համար նորանկախ պետությունների ճանաչումն իր արտաքին քաղաքականության և համընդհանուր անվտանգության, նոր աշխարհաքաղաքականության կառուցման կարևոր տարր է: Փաստորեն, միայն ԱՄՆ-ը հնարավորություն ունի իրագործելու ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն` գործառական կառավարման իրական համակարգի առկայության պարագայում: Այդ դոկտրինն առաջատար է դառնում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ, և արդեն շատ գործընթացներ ու իրադարձություններ ստորադասված են այդ խնդրին: Եվրոպական պետություններն ուղղակի օրգանապես շահագրգռված չեն նոր պետությունների առաջացմամբ և խիստ թշնամաբար են վերաբերվում այդ հեռանկարին: ԱՄՆ-ը ձգտում է մանրատել ոչ միայն Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասը, այլև Եվրոպան, նախաձեռնելով, նաև սփյուռքի օգնությամբ, միանգամայն անսպասելի անջատական շարժումներ, թվում է, ամենակայուն և կանխատեսելի տարածաշրջաններում: Եվրոպացիները ձգտում են դիմադրություն ցույց տալ այդ միտումներին, բայց առայժմ բնավ պատրաստ չեն դիմակայելու դրան: Ըստ էության, ԱՄՆ-ը ձևավորել է գործընկերների նոր շարք, և նրան անհրաժեշտ են տարածաշրջանային կառավարման ավելի ակտիվ պայմաններ: Եվրոպական պաշտպանական նախաձեռնության առնչությամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը հակասական և երկակի բնույթ է կրում: Ձգտելով եվրոպական զինված ուժերն ուղղել Կովկաս-կասպյան և կենտրոնական (ինչպես նաև Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի և այլ շրջանների, հնարավոր է նաև Պակիստանի) տարածաշրջանների անվտանգության ապահովմանը, ԱՄՆ-ն աշխատում է ցուցադրել եվրոպական զինված ուժերի ռազմաքաղաքական սնանկությունը, որոնք ԱՄՆ-ի աջակցության կարիքն ունեն: ԱՄՆ-ը չճանաչված պետությունների հանդեպ իր դիրքորոշումը բնորոշել է տարբերակված և ընդհանուր առմամբ` դրական: ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը` ուղղված Կոսովոյի ինքնիշխանության և նրա լիակատար քաղաքական անկախության, որպես չճանաչված պետությունների կարգավորման գործի զարգացման մոդելի ճանաչմանը, չի կարող չտարածվել այլ տարածաշրջանների ու հակամարտությունների վրա: Չճանաչված պետություններն ավելի ու ավելի են դառնում աշխարհաքաղաքականության սուբյեկտներ և անվտանգության տարածաշրջանային համակարգի կարևոր տարրեր: Չճանաչված պետությունների գոյությամբ ԱՄՆ-ի շահագրգռության պատճառը ոչ միայն տարածաշրջանային կայունության պահպանման ձգտումն ու փաստական իրավիճակի հետևողական ճանաչումն է, այլև միջնաժամկետ հեռանկարում այդ տարածքներն իր ռազմավարական շահերի համար օգտագործելու նպատակադրումը: Վերջին ժամանակներս Արևմտյան ընկերակցությունում, հատկապես ԱՄՆ-ում, աճում է այն բանի գիտակցումը, որ չճանաչված պետությունների ստեղծումը, այսինքն, ազգային-քաղաքական տարանջատումը, հանգեցրել է տարածաշրջանային անվտանգության մակարդակի աճին:Համաեվրոպական դիրքորոշումն ինչ-որ չափով արտահայտվում է Եվրոպայի առաջատար պետությունների` Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, մասամբ նաև Իտալիայի քաղաքականության մեջ: Եվրոպական առաջատար քաղաքագետների խոստովանությամբ, հավանաբար, այդ «Մեծ քառյակն» այսուհետ ևս կորոշի եվրոպական արտաքին քաղաքականության ուղղությունը, եթե կարելի է այսպես անվանել շատ թե քիչ ընդհանրացված եվրոպական դիրքորոշումը: Դրա հետ մեկտեղ, գտնվելով տնտեսական և ռազմաքաղաքական սերտ դաշինքում, եվրոպական առաջատար պետությունները բավական հակասական դիրքորոշում ունեն ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ, սակայն նրանց դիրքորոշումները շատ հարցերում նման են տարածաշրջանային քաղաքականության առումով` Բալկաններ, Պաղեստին, Հյուսիսային Աֆրիկա, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Չինաստան և այլ երկրներ ու տարածաշրջաններ: Այսպիսով, կարելի է մեծ հավաստիությամբ ենթադրել, որ եվրոպական առաջատար պետությունները մոտավորապես իրար նման դիրքորոշումներ ունեն Հարավային Կովկասի և Արևելյան Եվրոպայի խնդիրների առնչությամբ: Բայց այդ համեմատաբար նման դիրքորոշման պարագայում եվրոպական տերությունները, փաստորեն, արդեն իրացրել են իրենց շահերը Հարավային Կովկասում: Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը, որն ուղղված է իր նավթային ընկերություններին քաղաքական աջակցության ապահովմանը, միանգամայն հաջող է: Նավթային նախագծերը հաջողությամբ իրականացվում են, և ոչ մի հիմք չկա պնդելու, թե որևէ մեկը սպառնում է դրանց: Մեծ Բրիտանիան Հարավային Կովկասում վարում է չափազանց զգույշ քաղաքականություն, խուսափելով միջամտելուց այն խնդիրներին, որոնք չեն շոշափում իր աշխարհատնտեսական շահերը: Ֆրանսիայի շահերը կապված են զուտ աշխարհաքաղաքական հավակնությունների և ԱՄՆ-ին այլընտրանքային քաղաքական ներկայություն ցուցադրելու ձգտման հետ:Հարավային Կովկասում Գերմանիայի շահերը պայմանավորված են երկարաժամկետ քաղաքականությամբ` կապված իր տնտեսական և քաղաքական ազդեցության մայրցամաքային համապարփակ ոլորտ կառուցելու հետ, խնդիր, որը սոսկ 10-15 տարի հետո կառնչվի Հարավային Կովկասին: Կարելի է լիովին հնարավոր համարել, որ Եվրոպայի առաջատար տերությունները Հարավային Կովկասի հարցում կհանգեն միասնական դիրքորոշման, բայց այդ դիրքորոշումը, անտարակույս, կհիմնվի ոչ թե համաեվրոպական վաղանցիկ արժեքների, այլ եվրոպական երեք-չորս առաջատար պետությունների կոնկրետ շահերի վրա: Եվ դա խիստ վտանգավոր է ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի շահերի տեսանկյունից, քանի որ եվրոպացիներն ավելի ու ավելի են միասնական «ճակատով» հանդես գալիս ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը տարածաշրջանի պետությունների անդամակցության հարցում: Ընդ որում, Մեծ Բրիտանիան արդեն չի թաքցնում իր հարկադիր համերաշխությունը Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ` կապված Եվրատլանտյան կառույցներին Արևելյան Եվրոպայի երկրների ինտեգրման հարցերի հետ:Ամերիկյան այս հայեցակարգում Արևելյան Եվրոպային առանձնահատուկ դեր է հատկացված, երբ շրջափակվում է Գերմանիայի ու Ֆրանսիայի արևելյան քաղաքականությունը: ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ձգտում են թույլ չտալ, որ Արևելյան Եվրոպան վերածվի Գերմանիայի բացառիկ ազդեցության գոտու, այսինքն` գերմանական աշխարհատնտեսական կայսրության։ ՈՒկրաինայում, Բալթիկայում, Բալկաններում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձություններ շաղկապված են Գերմանիայի աշխարհաքաղաքական շրջափակման խնդրի իրականացման հետ, և դա անմիջական առնչություն ունի Հարավային Կովկասի, Արևելյան Եվրոպայի, այդ թվում` Ռուսաստանի շահերի ու ռազմավարական անվտանգության հետ: Խոսքը հեռանկարում Գերմանիայի և Թուրքիայի հնարավոր դաշինքի մասին է: Այդ հեռանկարը կարող է միանգամայն ընդունելի դառնալ Գերմանիայի համար, եթե, ինչպես անցած պատմական ժամանակներում, Գերմանիայի և Ռուսաստանի սերտ գործընկերություն չստացվի, կամ էլ Գերմանիան նախընտրի Արևելքում, բացի Ռուսաստանից, ռազմավարական գործընկերային հարաբերություններ հաստատել նաև Թուրքիայի հետ` որպես այլընտրանքային կամ հիմնական գործընկերոջ ոչ միայն Արևելյան Եվրոպայում, այլև Մերձավոր Արևելքում: Տևտոնական և թուրանական «սալերի» միացումը աղետալի կլինի Ռուսաստանի ու նրա դաշնակիցների համար:Նշելով այս հանգամանքը, չի կարելի չկանխատեսել, որ մոտ ժամանակներս Արևելյան Եվրոպայի երկրների ու ազգերի համար Արևմտյան Եվրոպայի կողմից կարող է գոյաբանական սպառնալիք առաջանալ, և այս կապակցությամբ այդ ընդարձակ տարածաշրջանն ատլանտյան տերությունների ռազմաքաղաքական ու աշխարհատնտեսական ներկայության կարիքն ունի, որոնց շահերը միշտ, ամեն պարագայում, կհակասեն եվրոպական պետությունների և Ռուսաստանի շահերին: Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Իրատես դե ֆակտո

© Լրագիր
Վերջին լուրերը, Հուլիս 11, 2012ՄՈՆՈԼԻՏԸ ՔԱՆԴՎԵԼ Է
Արամ Աբրահամյանի P.S. հաղորդման հյուրը օրերս ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանն էր: Հաղորդման ընթացքում Մուսինյանը մի միտք հայտնեց, որը կոնցեպտուալ առումով արժանի է դիտարկման: Մուսինյանը, խոսելով իշխանության ...ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՒ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՐՎՈՒՄ ԵՆ
Արարատ քաղաքի բյուջեի ծախսերի վերաբերյալ քաղաքապետի եւ ավագանու միջեւ հակասությունները սրվում են: Ավագանին հրաժարվել է հավանություն տալ քաղաքապետի հաշվետվությանը, պահանջելով բյուջեի տնօրինման թափանցիկություն: ...ՋՐԱՀԵՂՁՈՒՄ ՍևԱՆԱ ԼՃՈՒՄ
Հուլիսի 10-ին, Ժամը 14.15-ին տեղեկություն է ստացվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը Սևանա լճում հերթապահություն իրականացնելիս «Ծովինար» լողափի տարածքում նկատել է խեղդվող մարդ: ...ՓՐԿԵԼ ԵՆ ՇԱՆ ՁԱԳԵՐԻՆ
Հուլիսի 10-ին, ժամը 20.12-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ում գտնվող ջրհորը շուն է ընկել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները ...ԹԱՅԼԱՆԴԻ ԱՐՔԱՆ ՆԵՐՈՒՄ Է ՇՆՈՐՀԵԼ ԻՐԵՆ ՎԻՐԱՎՈՐԱԾ ԱՄԵՐԻԿԱՑՈՒՆ
Թայլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադեթը ներում է շնորհել ԱՄՆ քաղաքացուն, ով 2011թ դեկտեմբերին 2.5 տարվա ազատազրկման էր դատապարտվել միապետին համացանցում վիրավորելու համար, գրում է Ռոյթերը: Ամերիկացուն ազատ ...ՆԱԽԱԳԱՀԻ ԵՂԲԱՅՐՆ ՈՒ «ԱԽՊԵՐՆԵՐԸ»
Մոսկովսկի Կոմսոմոլեց թերթը հաղորդում է, որ Հարավային Կորեայում ձերբակալվել է այդ երկրի նախագահի եղբայրը՝ Լի Սան Դըքը: Նրան մեղադրում են կաշառառության համար: Ըստ մեղադրանքի, նախագահի եղբորը կաշառել են ...ԿԴԱԴԱՐԵՑՎԻ ՈՐՈՇ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Մայրաքաղաքի թիվ 48, 68, 85 և 115 միկրոավտոբուսային և թիվ 28 ավտոբուսային երթուղիներում անցկացվող մրցույթով պայմանավորված՝ հուլիսի 12-ին, օրվա առաջին կեսին նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ...ԵԺԿ ԱՐևԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Հուլիսի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցեցին Բաթումիում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության ...ՎՐԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 69%-Ն ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Վրաստանի բնակչության 69%-ն իրեն աշխատանքի չտեղավորված է համարում: Նման արդյունք է ստացվել ԱՄՆ Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի (NDI) 2012թ հունիսին անցկացրած հարցման արդյունքում, գրում է РБК-ը:Հարցվածների ...ՂՐՂԶՍՏԱՆԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ԳԻՆԸ
Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը բարձրացրել է Ռուսաստանի կողմից երկրի տարածքում օգտագործվող 3 ռազմաբազաների վարձավճարը, գրում է Ինտերֆաքսը: Խոսքը գնում է ստորջրյա փորձարկումների Կարակոլի բազայի, ...ԼՈՒՐՋ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐ ԵՒ ԵՐԿԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Գիտնականները պարզել են, որ սոցիալական ցանցերը կարող են ազդել մարդու հոգեկանի վրա, առաջացնելով մշտական վտանգի զգացում և ոչ ադեկվատ պահվածք, գրում է The Daily Telegraph-ը:Նաեւ պարզվել է, որ սոցիալական ցանցերը ...ՔԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
Գյուղացիական տնտեսությունների և ագրովերամշակման ոլորտում գործող ընկերությունների միջև պտուղբանջարեղենի և խաղողի գնման պայմանագրերի կնքման ընթացքի, հանրապետությունից արտահանված և վերամշակող ընկերությունների ...MITSUBISHI-Ն ԻՐ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿՎԱՃԱՌԻ1 ԵՎՐՈՅՈՎ
Ճապոնական Mitsubishi Motors կորպորացիան հայտարարել է, որ վաճառում է Նիդերլանդների գործարանը VDL Groep B.V. ընկերությանը: Գործարքի արժեքը կկազմի 1 եվրո: Իր հերթին, ձեռնարկության նոր տերը պարտավոր է պահել ...ՆԱԽԻՋԵՒԱՆԸ ԿԱՐՈՂ ԷՐ ՄԵՐԸ ԼԻՆԵԼ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1
Հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը պատմել է 1991 թվականին տեղի ունեցած մի պատմության մասին:ՈՒԺ-Ի ԻՄԱՍՏԸ ԻՇԽԵԼԸ ՉԷ, և ՈՉ ԷԼ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ
ՄԻԺԻ հիմնադիր Արմինէ Առաքելեանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. Կարծում եմ, պահը հետզհետե հասունանում է իշխող կառավարման համակարգի ու նաև վերնախավի «մտածող» և «տեխնոլոգ» տարրերի ուշադրությունը հրավիրել եւ ...ԹԵՐԻՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԵՐՔԵԼ Է ՄԵՂԱԴՐԱՆՔԸ
Անգլիական «Չելսիի» ավագ Ջոն Թերին հերքել է ռասիստական արտահայտություններ թույլ տալու մեղադրանքը, որն առաջ է քաշել ՔՊՌ-ի խաղացող Անտոն Ֆերդինանդը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Թերին դատարանում հայտարարել է, որ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԽԱԽՏԻ՞ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ
2013 թվականի նախագահի ընտրության թեկնածուների հարցն ավելի ու ավելի առաջնային պլան է գալիս հասարակական-քաղաքական քննարկումների օրակարգում: Հանրության տարբեր խմբեր փորձում են կանխատեսել, դիտարկել կամ վերլուծել, ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՅԺՄ ՉԻ ՍՏԱՑՎԵԼ
Հակառակ որոշ սպասումների, Դաշնակցություն կուսակցությունում դեռեւս հեղափոխություն չի ստացվել: Փառավոր Վանաձոր քաղաքում հասարակության ուշադրությունից հեռու տեղի ունեցած կուսակցության ժողովը բարեհաջող ընտրել ...ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿՐՃԱՏԵԼ ՄԻ ՇԱՐՔ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է իր աշխատակազմի կառուցվածքում կատարել փոփոխություններ: Այդ նպատակով մշակվել է «ՀՀ կառավարությանն ...ORANGE-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ NOKIA 808 PUREVIEW ՍՄԱՐԹՖՈՆԸ
Այսօր Orange-ը հայտարարեց Հայաստանում Nokia 808 Pure View սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին: Nokia 808 սմարթֆոնն առաջինն է, որը համալրված է մրցանակի արժանացած PureView տեխնոլոգիայով: Այն Nokia սմարթֆոնների ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ԲԱԿՈՅԻ ԹԻԿՈՒՆՔԻ՞Ն
Ինչպես հայտնում է Մեդիամաքսը, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է տեղեկությունը, որ Ռոբերտ Քոչարյանն օրերս հեռախոսազրույց է ունեցել Ղարաբաղի նախագահ ...ՌԱՍԹԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՍԻՐԻԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՇՐՋԱՊԱՏԵԼ ԵՆ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻՆ
Սիրիական զորքերը Ռասթան քաղաքում շրջապատել են ապստամբ գրոհայինների խոշոր խմբավորման: Առկա տեղեկությունների համաձայն, Հոմսից ոչ հեռու գտնվող քաղաքն ուժեղ հրետակոծության է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում ...ԱՐԵՒՄՈՒՏՔԸ ԿՎՃԱՐԻ՞ «ԱՊԱՌՈՒՍԱՑՈՒՄԸ»
«Արմավիա» ավիաընկերությունը որոշել է մեկական Airbus եւ Boeing ինքնաթիռներ ձեռք բերել, գրում է Ինտերֆաքսը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հայկական փոխադրողը հրաժարվել է ձեռք բերել 2-րդ Sukhoi Superjet 100 ...ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ԻՐ ՎԵՐԱԴԱՐՁԸ
«Ազատության ժողովուրդ» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին, ով Իտալիայի վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել 2011թ նոյեմբերին եւ բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ, կրկին կարող ...ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՏԵԼ ԵՆ ՇՓՄԱՆ ԳԻԾԸ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հուլիսի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում ...«ՌԵՅՆՋԵՐՍԻՆ» ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇՈՏԼԱՆԴԻԱՅԻ ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԸՆԴԼԱՅՆՎԻ
Շոտլանդական ֆուտբոլի ղեկավարությունը առաջարկել է պրեմիեր լիգայում հանդես եկող ակումբների թիվը 12-ից դարձնել 16, գրում է The Daily Mail-ը:Ենթադրվում է, որ դա արվում է Գլազգոյի «Ռեյնջերսին» հնարավորինս ...ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԴԻՄԵԼ ՃՈ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափ սարքի և փողոցի այդ հատվածում ճանապարհային նշանի տեսանելիության վերաբերյալ առաջացած խնդրի կապակցությամբ Ճանապարհային ...ԹԻԿՆԱՊԱՀԸ ԱԼԻԲԻ Է ՇԵՖԻ ՀԱՄԱՐ
Հայաստանում շատերն են համոզված, որ եթե որեւէ մեկը հաստատապես որոշի վնասել որեւէ օլիգարխի, ապա թիկնազորը նրան չի փրկի, առավել եւս, որ այդ թիկնազորի պրոֆեսիոնալ պատրաստվածության մակարդակը մեղմ ասած կասկածելի ...ՕԳՆԵՆՔ ՓՈՔՐԻԿ ԳՈՌԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Խոսքի իրավունք» միավորմանն է դիմել Լոռվա մարզի Օձուն գյուղի բնակիչ Արտակ Մնացականյանը: Նրա որդին՝ 8-ամյա Գոռիկը, ծնվելիս չի ունեցել որևէ առողջական խնդիր: 11 ամսական հասակում երեխան ստացել է սխալ պատվաստում, ...ՉԻՆԱՍՏԱՆՆ ՈՒ ՃԱՊՈՆԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՎԵՃԸ ՍԵՆԿԱԿՈՒ ԿՂԶԻՆԵՐԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
Չինաստանը կոչ է արել Ճապոնիային հարգել իր ինքնիշխանության իրավունքը Արեւելաչինական ծովի Սենկակու կղզիների նկատմամբ, որը վաղուց արդեն վեճի առարկա է երկու երկրների միջեւ, գրում է BBC-ն: Չինաստանի ԱԳ նախարար ...Լ. ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ԲՆԱԿԵԼԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Երևանի Փոքր կենտրոնի կառուցապատման կանոնակարգման և նախագծերի մշակման վերաբերյալ ՀՀ վարչապետի 2012թ. ապրիլի 5-ի N392-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբին առաջարկությունների ...ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ՊԱԼԱՉԻ ՈՒ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԻՋԵՒ
Սեպտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, եւ թեժ կետերից մեկը կարող է դառնալ Աբովյանը, որտեղ քաղաքապետի պաշտոնի համար կարող է պայքարել խորհրդարանի ընտրությունից հրապարակ իջած Պալաչը՝ ...ԻՍՊԱՆԻԱՆ ԻՐ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈԽԱՑՆԻ ԵՄ-ԻՆ
Իսպանիան ստիպված է լինելու իր բանկային համակարգի գրեթե ողջ վերահսկողությունը փոխանցել եվրոպական ինստիտուտներին: Սա Իսպանիային 100 միլիարդ եվրո օգնություն տրամադրելու նախապայմանն է, գրում է The Wall Street ...ԲՀԿ-Ի ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ
Աբովյանում և Չարենցավանում այսօր առավոտվանից տրանսպորտի աշխատանքը կաթվածահար է եղել. Քինգ դելյուքս ընկերությանը պատկանող երթուղիների վարորդներն անժամկետ գործադուլ են հայտարարել: Հիշեցնենք, որ Քինգ դելյուքս-ը ...ԵՐևԱՆԻ ՎԱԳՈՆԱԼՈԿՈՄՈՏԻՎԱՅԻՆ ԴԵՊՈՅԻ ԱՆՁՆԱԿԱԶՄՆ ԻՐ ՕՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿՓՈԽԱՆՑԻ ԿՐԻՄՍԿՈՒՄ ՋՐՀԵՂԵՂԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյի անձնակազմն իր մեկ օրվա աշխատավարձը որպես օգնության կփոխանցի Կրիմսկում ջրհեղեղից տուժածներին: Նման որոշումը միաձայն ընդունվեց հուլիսի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅԼԱՍԵՐՈՒՄ
ԱՊՀ երկրների իշխող կուսակցությունների ակումբը, որը պետք է ստեղծվի Ռուսաստանի մասնակցությամբ, ցույց է տալիս ԱՊՀ երկրներում ժողովրդավարական քաղաքական համակարգի խեղաթյուրված, ավելի ճիշտ, այլասերված ընկալումը:Ուշադրություն ...Վ. ԴԵՄԻՐՃՅԱՆ. ՕՐԻՆԱԳԻԾԸ ՉԻ ՆՊԱՍՏԻ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ և ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՆՎԱԶՄԱՆԸ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: ՀՀ կառավարության հուլիսի 12-ի նիստի օրակարգում ընդգրկված ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի շուրջ աղմուկ է բարձրացել հասարակության շրջանում: ...ՖԵՅՍԲՈՒՔԸ ԿՄԱՔՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ ՎԻՐՈՒՍՆԵՐԻՑ
Facebook սոցցանցը թողարկել է Malware Checkpoint հակավիրուսային համակարգը: Այս մասին նշված է Facebook Security-ի պաշտոնական կայքում: Ծառայությունը նախատեսված է այն օգտատերերի համար, ովքեր կասկածում են, ...«ՄԵԿԻ ՓՈՂ ԼՎԱՆԱԼԸ, ՄՅՈՒՍԻ ԲԵՂԵՐԸ...»
ՀՅԴ հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը երեկ երեկոյան Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ մեկնաբանություն է արել:«Նախանշաններ կան, որ «ՀՀ-ի ամենա, ամենա... մաքուր ընտրությունները» դեռ ...«ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԼԻՆԵԼ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԿԱՄ ԱՐԴԵՆ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻՑ»
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի ամուսինը` Արման Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում Վահե Ավետյանի հիշատակին կազմակերպված մոմավառության մասնակիցների մասին գրել էր. «Զզվելի է, իրենց պատմությունն ...ՄԹՆՈԼՈՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՍՐՎԵԼ
Էլինար Վարդանյան, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ Կիսակրիմինալ գործարարները, չկարողանալով կառավարել իրենց բիզնեսները, փորձում են մեղադրել բարեգործական ...ԱՆՁՆԱԳՐԻ ԴԵՖԻՑԻՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հայաստանում վերջին շրջանում նկատված անձնագրերի դեֆիցիտն իրարանցում է առաջացրել բնակչության շրջանում: Չնայած օրերս ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Lragir.am-ին ...ԱՆՑՅԱԼ ՇԱԲԱԹՎԱ 50,000-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՆԳԸ ՍՏԱՑԱԾ ORANGE ԲԱԺԱՆՈՐԴԸ ԿՄԵԿՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ
Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր հուլիսի 2-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Աննա Հարությունյանն է, ում զանգահարել էր Ռուսաստանի Կուրսկ ...ՕԲԱՄԱՆ 6%-Ի ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՌՈՄՆԻԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեծացնում է Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնիի նկատմամբ ունեցած առավելությունը մինչեւ 6%: Դրա պատճառն այն է, որ մարդիկ առավել լավատես են դարձել տնտեսության հեռանկարների ...ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՋԱՆՈՒՄ Է ԴՈՒՐՍ ՄՂԵԼ ՄՅՈՒՍԻՆ
Երևի «աշխարհաքաղաքական նոր իրավիճակ» ասվածն անհեթեթություն է, այսինքն, երբ խոսքն աշխարհաքաղաքականության մասին է, ապա անիմաստ է խոսել իրավիճակի մասին: Սակայն ներկա միջազգային իրողությունն այնպիսին է, որ ...ԹԱՅՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ 1-ԻՆ ԲՈՒԴԴԱՅԱԿԱՆ ՄԻԱՍԵՌԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ
Թայվանում տեղի կունենա առաջին բուդդայական միասեռական ամուսնությունը, գրում է Ֆրանս Պրեսը: Երկու կին՝ Ֆիշ Հուանը եւ Յու Յա Տուանը օրհնություն կստանան բուդդայական վանականից եւ Թայվանի համալսարանի պրոֆեսոր ...ԳՈՐԾՈՒՄ Է ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԼՈՒՐՋ ՍԽԵՄԱ
Հարցազրույց Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ- «Գազպրոմ» ընկերությունը դիմել է ՌԴ կառավարությանը՝ ԱՊՀ երկրներ մատակարարվող գազի սակագինը թանկացնելու հարցով: Նույնիսկ ...ԴՈԼԱՐԸ ՍԿՍԵԼ Է ԻՋՆԵԼ
Հուլիսի 11-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում կայացել է 4,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413 դրամՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎՐՈՅԻ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ
Ֆինլանդիայի վարչապետ Յուրկի Կատայնենը հայտնել է իրավիճակի վտանգավորության մասին, որի մեջ հայտնվել է եվրոն: «Ներկայիս իրավիճակը վտանգավոր է, շատ վտանգավոր է»,-ասել է նա ֆիննական թերթերից մեկին տված հարցազրույցում: ...ՀՈՍՊԻՏԱԼՈՒՄ ԶԻՆՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ
Հուլիսի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ Երեւանի Կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, 18-ամյա Հակոբ Արթուրի Սարգսյանը: Հայաստանի ՊՆ մամուլի ծառայության ...ՀԱՅԱՍՏԱՆ 2020. ՁՐԻ ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ
Պալաչի ու Գագիկ Ծառուկյանի տրանսպորտային պատերազմին արձագանքել է ԱԺ մարդու իրավունքի եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը: Նա ասել է, որ Պալաչին պատկանող երթուղիների վարորդների ...«ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ 3 ՍԱՆՏԻՄԵՏՐ ԻՋԵՑՈՒՄԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԷ ՍևԱՆԻ ՀԱՄԱՐ»
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխի հոդված 11-ի բ կետը ոչ միայն բացառում է ջրային բացասական հաշվեկշռի առաջացման հանգամանքը, այլև սահմանում է լճի էկոլոգիապես անհրաժեշտ ...ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՍՐՈԲՅԱՆ. «ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳՆԵՐԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼԻ ԼԻՆԵՆ»
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Սիվիլնեթի փոխանցմամբ՝ Հայաստան առաքվող գազը թանկացել է 60 ԱՄՆ դոլարով և ներկայում կազմում է 1000 խմ-ի դիմաց 240 դոլար: Տեղեկատվությունը չի մեկնաբանում ՀՀ էներգետիկայի և ...ԻՆՉՈՒ ՀԾԿՀ-Ն ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԳԱԶԻ ԳՆԻ ԹԱՆԿԱՑՄԱՆԸ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Երեկ և այսօր մամուլում տարաբնույթ հրապարակումներ եղան գազի գնի հնարավոր թանկացման մասին: Բայց արդյոք «Հայռուսգազարդը» դիմե±լ է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ...«ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՏՐԱՆՍՊՈՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ինչպես լրատվամիջոցներից տեղեկացանք, Աբովյան քաղաքում 259, միջքաղաքային 1, 2, 3 և միջմարզային ևս 5 երթուղիների վարորդները գործադուլ են հայտարարել: Նրանք բողոքում են նույն երթուղում հայտնված «Պազ» մակնիշի, ...ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍևԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԾԻՔ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: «Սևանա լճի մասին օրենսդրության մեջ փոփոխություն կատարելու առաջարկության նախագիծը մինչև ՀՀ ԱԺ հաստատմանը ներկայացնելը, համաձայն գործող կարգի, չի ներկայացվել հանրությանը: ...ՍԿԻԶԲ Է ԴՐՎՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԻ ՏԻԵԶԱՐԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ
Հուլիսի 9-ին Մեծ Բրիտանիայի Ֆարնբորո քաղաքում կայացած Միջազգային ավիացիոն և տիեզերագնացային ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Ռուսաստանի Դաշնության Ռոսկոսմոս դաշնային գործակալության ...ԲԱԶՄԱՍՏԻՃԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ ԿՍԿՍԻ ԳՈՐԾԵԼ 2014 Թ.-ԻՑ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Մասնակցությունը պարտադիր կուտակային բաղադրիչին հիմնված է պարտադիրության և կամավորության սկզբունքի հիման վրա: Ովքե՞ր են մասնակցելու պարտադիր կուտակային բաղադրիչին և ովքե՞ր ...ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁևԱՉԱՓԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼ ՀՈՒՍԱԼԻ ՀԱՄԱԿԱՐԳ Է
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման խրախուսման համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է, որ մինչև տարեկան 58.3 մլն. շրջանառություն ունեցող տնտեսվարողների ...ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. ԴԱ ԷԺԱՆԱԳԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՇՈՈՒ Է՝ ՉՍՏԱՑՎԱԾ ԲԻԶՆԵՍՄԵՆԻ ԵՒ ՆՐԱ ՀՈՎԱՆՈՎՈՐՆԵՐԻ ԱՆՀԱՋՈՂ ԴԻՐԻԺՈՐՈՒԹՅԱՄԲ
Այսօր Կոտայքի մարզում գործադուլ են սկսել Երևան-Աբովյան, Չարենցավան-Երևան, Չարենցավան-ներմարզային եւ Աբովյանի ներքաղաքային շուրջ մեկ տասնյակ երթուղիների ավտոբուսների վարորդներ: Ինչպես հայտնում է Քինգ դելյուքս ...ՆՈՐ «ԱՌՆԵՏԱՎԱԶՔԻ» ՍԵՐՄԵՐԸ
Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարում է, որ միասնական թեկնածուի շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել համակարգային իշխանափոխությունը: Միասնական թեկնածուի մոգական ազդեցությանը հավատում է նաեւ Հայ ազգային ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐԵԼԻ՞ Է
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական փոփոխությունների փաթեթին, որն առաջիկայում ներկայացվելու է խորհրդարանին: Համաձայն դրա` փոփոխություններ պետք է կատարվեն Համայնքային ծառայության մասին, ...ՆԱՄԱԿ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ
Գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանին Համանատա´ր, այս նամակը պետք է ստորագրեին «Արցախ գնդի» հրամանատարները` 1991թ-ին Շահումյանում (Էրքեջ) զոհված Սամվել Վարդանյանը, մեկ ամիս առաջ Երևանում ծանրագույն հիվանդությունից ...«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած ժողովրդավարական արժեքներին և սահմանած նպատակներին, այդ թվում` հասնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը, ...ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՐևԱՆՈՒՄ ԿԱԶԴԱՐԱՐԻ 2012-2014ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Եվրոպայի խորհուրդը վաղը Երևանում կազդարարի 2012-2014թթ. գործողությունների ծրագրի մեկնարկը: 15 մլն եվրո արժողությամբ նոր ծրագիրը կաջակցի Հայաստանում մարդու իրավունքների, ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան: Ինչպես «Փաստինֆո» գործակալության ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՆԱԽԻՋԵՒԱՆԸ ԿԱՐՈՂ ԷՐ ՄԵՐԸ ԼԻՆԵԼ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՍԵՐԺԻ ՈՒ ՆԵՄԵՑԻ ՊՐԻՄԻՏԻՎ ՔԱՅԼԸ

ՆՈՐ ՄԻՋԱԴԵՊԵՐ ՀԱՐՍՆԱՔԱՐՈՒՄ
ԿԵՂԾ ՈՒ ՃՇՄԱՐԻՏ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ

ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ 100-ԻՑ ԱՎԵԼԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ ԴԻՄԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
«ԳԻՏՑԵՔ, ՈՐ ԴԵՌ ԿԱՄ»
MITSUBISHI-Ն ԻՐ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿՎԱՃԱՌԻ1 ԵՎՐՈՅՈՎ
ՀԱՐՍՆԱՔԱՐԻ «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
ՄՈՆՈԼԻՏԸ ՔԱՆԴՎԵԼ Է
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՌՈՒՄ Է ԴԻՄԱԿԸ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1706 Կ. Պոլսում Գրիգոր Մարզովանցու տպարանում առաջին անգամ տպագրվեց «Հարսմավուրք»-ը:
- 1886 Ծնվեց հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Վախճ. 1908թ.-ին):
- 1904 Գայլ Վահանի և Միհրանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Մոսունի և Զորի կռիվները:
- 1905 Ռուս - ճապոնական պատերազմում ռուսների պարտությունից հետո ցարը հրովարտակ արձակեց Էջմիածնի եկեղեցական կալվածքների գրավման մասին:
- 1906 Վախճանվեց գերմանացի հայագետ Հենրիխ Հելզերը: (Ծնվ. 1847թ.-ին):
- 1906 Մահացավ գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Ծնվ. 1847թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

