
ՃԱՀՃԻՑ ՊԵՏՔ Է ԱՆՑՆԵԼ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ
- Մեր զրուցակիցն է Ստեփան Դանիելյանը Ստեփան, կառավարության ծրագրի սինխրոն քվեարկություն կատարվեց, այս անգամ հստակ քննադատություններ հնչեցին, ասում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ծանր է տանում ընդդիմության` կառավարության ծրագրի շուրջ քննադատությունը: Փոփոխություն նկատո՞ւմ եք այս առումով: Այո, փոփոխություն նկատվում է, սակայն հարցն այն է, թե ով ինչ է հասկանում փոփոխություն ասելով: Շատ կարևոր է, որ կառավարության սնանկությունը, որում բոլորս էլ համոզված ենք, ֆիքսվում է խորհրդարանում: Այդ ֆիքսացիան շատ կարևոր է, քանի որ դա ցույց է տալիս, որ Հանրապետական կուսակցությունը պատրաստ չէ քաղաքական բանավեճի, ավելին` չունի քաղաքական օրակարգ: Կառավարության` բովանդակային առումով ծրագրի բացակայությունը նույնպես ծրագիր է: Ի՞նչ է դա նշանակում. ինձ համար պարզ է, որ Հայաստանի համար վերապահված է որոշ աֆրիկյան և լատինամերիկական երկրներում արդեն փորձարկված հումքային պետության կարգավիճակը, որի համար անհրաժեշտ են նաև որակական փոփոխություններ` հասարակական, բնապահպանական գիտակցության բացակայություն, մտավոր ներուժ ունեցողների համար երկիրը լքելու համար կառավարական ծրագրերի ստեղծում և այլ նմանատիպ կրթական նախաձեռնություններ: Նույն ծրագրի մի մասն է նաև այն անհասկանալի իրավիճակը, երբ քիչ թե շատ նշանակալի եկամուտ չբերող հրատարակչական ոլորտում տարվում է նույն հարկային քաղաքականությունը, ինչը կա երշիկի արտադրության ոլորտում: Արտաքին պարտքի ավելացում, զարգացման կառավարական ծրագրերի բացակայություն… Կրթությանը և ժամանակակից տեխնոլոգիաներին փոխարինում է եկեղեցաշինությունը, ազգային ակադեմիայի նիստերի նախագահությունում հայտնվում են եպիսկոպոսներ, և այլն: Սա մեկառմեկ վերոհիշյալ երկրներում արվածի կրկնությունն է: Մի բան է, որ հասարակությունը տեսականորեն հասկանում է, որ այս կառավարությունը երկիրը տանում է կոլապսի, մի այլ բան է, որ դեռևս կառավարության կողմից չվերահսկվող քաղաքական ուժերը կարողանան քաղաքական օրակարգ ձևավորել և ցույց տալ կոնկրետ լուծումները, որոնց իրականացմանը խոչընդոտում է կառավարությունը: Առաջին տարբերակը կոչվում է քաղաքական ճահիճ, երկրորդ տարբերակը` հեղափոխական իրավիճակ: Մենք պետք է ճահիճից անցում կատարենք հեղափոխական իրավիճակի: Դա է Հայաստանի այսօրվա քաղաքականության պահանջը, և այդ առումով ԱԺ-ի քննարկումները կարող են շատ կարևոր լինել: Դրական ոչինչ հնարավո՞ր չէ սպասել: Կառավարությունը Հայաստանն այնպիսի իրավիճակի է հասցրել, որ ցանկացած տարբերակում դրական ոչինչ հնարավոր չէ սպասել, բայց փոփոխությունները անհրաժեշտ են, որովհետև կարող են հետագայում հանգեցնել զարգացման: Այն, որ ճահճի անդորրը պետք է խախտել, միանշանակ է: Այս իշխանությունը, որն անձնավորում է Սերժ Սարգսյանը, ձեռք է բերել Սերժ Սարգսյանի անձնական հատկությունները: Այսինքն` գործող իշխանությունը միայն այն ժամանակ է կարող որևէ քայլ կատարել, երբ համոզված է, որ վերահսկում է իրավիճակը, բայց երբ իրավիճակը բարդանում է, և զարգացումները միանշանակ չեն, Սերժ Սարգսյանը և հետևաբար իշխանությունը կաթվածահար է լինում, իսկ իրավիճակը Հայաստանում և մեր տարածաշրջանում դեռ երկար ժամանակ պարզ լուծումներ չի ունենալու: Խնդիրը կարծես բարդացել է թե ՀՀԿ-ի, թե ԲՀԿ-ի համար: Մի կողմում Վարդան Օսկանյանի շուրջ ծավալված աղմուկն է, մյուս կողմից Հարսնաքարի դեպքը` ծանր հետևանքներով: Ի՞նչ ելքեր կան այս իրավիճակից, երբ ՀՀԿ-ն խուսափում է դատապարտել կատարվածը: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու եք համարում, որ Վարդան Օսկանյանը բարդ իրավիճակում է հայտնվել: Փորձում են նրա նկատմամբ որոշակի մեղադրանք ներկայացնել, սակայն մենք շատ ենք տեսնել նման դեպքեր, երբ իշխանությունը փորձում է մեղադրանք ներկայացնել, արդյունքում ինքն է հայտնվում ծուղակում: Իշխանությունը փորձում է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի պայքարը ներկայացնել որպես արևմտամետ և ռուսամետ ուժերի պայքար, սակայն Օսկանյանի հայտնվելը ԲՀԿ-ում, հետո ԵՄ երկրների և ԱՄՆ դեսպանների աջակցությունը Սիվիլիթաս հիմնադրամին, փաստորեն այդ թեզը հարցականի տակ դրեցին: Մյուս կողմից, Սիվիլիթաս հիմնադրամում «մորմոնական հետքի» հայտնաբերումը կարծես թե պետք է ծառայեր նրան, որ ԲՀԿ-ն վարկաբեկվեր Ռուսաստանի աչքին: Սա ցույց է տալիս, որ իշխանությունների արտաքին և ներքին քարոզչությունն իրարից անկախ են աշխատում ու կարող են իրարամերժ լինել, ինչը խեղճ հանրությանն ապակողմնորոշում է, իսկ իշխանությունները հայտնվում են անհարմար վիճակներում: Այստեղ ԲՀԿ-ի համար որևէ ծանր իրավիճակ դեռ չեմ տեսնում: Ինչ վերաբերում է «Հարսնաքարի» դեպքին, ապա սա իրոք լուրջ ճգնաժամ է իշխանության համար: Ի՞նչ է նշանակում այսօրվա Հայաստանում «իշխանություն» ասածը: Այսօրվա իշխանությունը ձևավորված չէ հասարակության քվեների հիման վրա, այն ձևավորված է որոշակի խումբ մարդկանց համագործակցության հիման վրա, որոնք գալիս են փոխհամաձայնության այն հարցի շուրջ, թե ինչպես է ձևավորվելու իշխանությունը, դրանից բխող հետևանքներով` տնտեսության, տեղական իշխանության, իրավապահ համակարգի համար: Եվ այստեղ շատ կարևոր օղակներից է օլիգարխիան: Օլիգարխիան շատ կոնկրետ համակարգ է: Որպեսզի հասկանանք այդ համակարգի էությունը, հիշենք խորհրդային կարգերը: Խորհրդային կարգերը հիմնված էին սովետների` ինքնակառավարման մարմինների և նրանց աշխատանքը վերահսկող կոմունիստական կուսակցության վրա: Իսկ կուսակցության կառույցները վերևից էին ձևավորվում: Նույնը Իրանում. կան ինքնակառավարման մարմիններ և կան հոգևորականները, որոնք վերահսկում են համակարգը: Այդ նույն վերահսկող և պատժող դերը Հայաստանում կատարում է օլիգարխիան, սակայն մի տարբերությամբ` Սովետական Միությունում և Իրանում կոմունիստական կուսակցության և հոգևորականների դերը կանոնակարգվում էր սահմանադրությամբ, իսկ Հայաստանի սահմանադրության մեջ օլիգարխիայի մասին ոչինչ ասված չէ, դրա համար Հայաստանում այն ունի զուտ կրիմինալ բնույթ, և այդ համակարգը ստիպված է ինքնականոնակարգվել: Հաճախ են լինում դեպքեր, երբ այդ համակարգում լինում են արտակարգ դեպքեր, ինչը «արտադրական գործընթացի» խոտանն է: Ինչո՞ւ է «Հարսնաքարի» դեպքը վտանգավոր իշխանությունների համար, որովհետև օլիգարխների խմբերը, որոնք կոչվում են թիկնապահներ, համակարգային կարևոր հանգույց են, և այդ հանգույցի մասին հանրային քննարկումները վտանգավոր են, որովհետև մենք գործ ունենք ոչ սահմանադրական երևույթի հետ, որի կառուցվածքի մասին չի կարելի բարձրաձայն խոսել: Պատահական չէ, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ խոսակցությունն անընդհատ գնում էր այդ խմբերի մասին, և այդ խմբերն իրենց հանդերձանքը ստանում էին ուժային կառույցներից, ինչի մասին հիշատակել է մարտի 1-ի դեպքերը քննող հանձնաժողովը: Այս առումով իշխանությունը շատ լուրջ մարտահրավերի առջև է հայտնվել, հատկապես եթե հաշվի առնենք այն, որ սպասվում են նախագահական ընտրություններ, որտեղ վերջին խոսքը հենց այդ խմբերն են ասելու: Այս խմբերին զուգահեռ, կարծես թե նոր տիպի խմբեր են ստեղծվում. խոսքը ազգայնամոլական ոչ ֆորմալ կազմավորումների մասին է, որոնք ակնհայտորեն իշխանության կողմից են հովանավորվում: «Հարսնաքարի» դեպքի հանրային քննարկումները իշխանությունների համար լուրջ մարտահրավեր են, և եթե սրան գումարենք համընդհանուր հասարակական անվստահությունը, տնտեսական ծայրահեղ վատ իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանում շատ ծանր և անկանխատեսելի իրավիճակը, ապա ես չեմ նախանձում իշխող խմբավորմանը: Ավելի բա՞րդ իրավիճակում են, քան 2007-2008-ին: Միանշանակ ավելի բարդ իրավիճակում ենք, եթե 2008-ին նրանք, ըստ էության, գոնե արտաքին քաղաքական միջավայրում ունեին որոշակի աջակցություն, այսօր դա չկա: Իրենք ուզում են մեզ ներկայացնել ներքաղաքական իրավիճակը որպես Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական պայքար, որտեղ Սերժ Սարգսյանը ներկայացվում է որպես ավելի տանելի այլընտրանք: Եկող նախագահական ընտրությունների ողջ քարոզչամեքենան հիմնվելու է այդ թեզի վրա: Այլ «գաղափարախոսություն» գործող իշխանությունները չունեն: Սա ինձ շատ է հիշեցնում Հայ Առաքելական եկեղեցու քարոզչությունը, որը հիմնվում է մեկ թեզի վրա. պայքար «աղանդների» դեմ: Իսկ եթե Հայաստանում այդ կրոնական կազմակերպությունները չլինեին, ապա ինչո՞վ էր զբաղվելու եկեղեցին, պարզ չէ: Նույնը կարելի է հարցնել իշխող համակարգին. եթե Քոչարյանը չլիներ, ի՞նչի վրա էր հենվելու Սերժ Սարգսյանի քարոզարշավը: Ըստ Ձեզ, ինչո՞ւ չդատապարտեցին քաղաքական կուսակցությունները Հարսնաքարի դեպքը, անպատժելիության մթոլորտը: Անպատժելիության մթնոլորտ միշտ է եղել, հիշենք ինչպես Սերժ Սարգսյանի եղբոր տղաները ռեստորանում մի տղայի աչքը հանեցին, Ալրաղացի Լյովի խմբավորման գործունեությունը, «Առագաստ» սրճարանի դեպքը, և առհասարակ մինչև 98-ի իշխանափոխությունը նման դեպքեր նույնպես շատ են եղել: «Հարսնաքարի» դեպքը բոլոր այդ դեպքերից ընդամենը մեկն է: Ասենք, այս դեպքի առնչությամբ հատուկ հայտարարությամբ հանդես եկան, հետո՞ ինչ: Ստեփան, եթե մյուս ընտրություններին Սերժ Սարգսյանի իշխանությունը պարտվեց, որևէ այլ ուժի իշխանության դեպքում, հնարավո՞ր է քրեաօլիգախիկ բուրգից հրաժարվել: Կարծում եմ, հենց այդ հարցը պետք է լինի Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական հարցը: Մյուս, տեխնիկական հարցը` իշխանափոխությունն, այս հարցի պատասխանից է կախված: Կարծում եմ` արդեն անիմաստ է քննադատել իշխանություններին: Այն տպավորությունն է ստեղծվում, որ կան մարդիկ, ովքեր կասկածում են իշխող ռեժիմի բնույթի մեջ և նրանց պետք է համոզել կամ բացատրել, թե ինչ վատն է իշխանությունը: Այս քննադատությունն արդեն ինքնանպատակ է: Պետք է քննարկել գործողությունների պլանները: Իհարկե, պետք է լինեն երաշխիքներ, որ այդ իշխանափոխությունից հետո կլինի այն, ինչ մենք ենք ուզում: Այսօր քաղաքականությամբ զբաղվելը պետք է նշանակի երկու խնդիրների լուծումների գտնելը: Առաջին` ձևակերպել համակարգային, այդ թվում նաև սահմանադրական փոփոխությունների ճանապարհային քարտեզ և հասարակությանը տալ գործուն երաշխիքներ, որ դրանք կկատարվեն, և միայն դրանից հետո ներկայացնել իշխանափոխության տեխնոլոգիական քայլերը: Այդ երկու խնդիրների պատասխանները պետք է հանրային քննարկումների միջոցով ձևավորվի և լինի մասնակցային բոլորի համար: Ընտրությունից ընտրություն Հայաստանում նույն սցենարն է կրկնվում. Խոսակցություններ միասնական թեկնածուի շուրջ, հետո ընտրությունների կեղծում իշխանությունների կողմից, հետո ցույցեր ու երթեր, հետո արտակարգ իրավիճակ, ձերբակալվածներ, իսկ 2008-ից` արդեն նաև զոհեր: Հաջորդ ընտրություններին էլի նույն սցենարն է սպասվում, և ոչ մի այլընտրանքային գործողությունների առաջարկ ընդդիմադիր ուժերը չեն առաջարկել, սակայն այն գոյություն ունի: Ո՞րն է այն երաշխիքը, որ եթե իշխանությունները փոխվեն, ապա Հայաստանում կհաստատվեն ժողովրդավարական կարգեր: Երաշխիքը մեկն է` ընդդիմադիր ուժերի մեկ միասնական թեկնածուն պետք է ընտրվի ժողովրդավարական եղանակներով, այլ ոչ թե կուսակցությունների կողմից: Այսինքն` մինչև ընտրությունները հասարակությունը պետք է կազմակերպվի և մի շարք թեկնածուների միջից համաժողովրդական փրայմերիզների միջոցով ընտրի «ժողովրդի թեկնածուին»: Ի տարբերություն իշխանության նախագահի թեկնածուի` պաշտոնական ընտրություններից առաջ «ժողովրդի թեկնածուն» արդեն իսկ հանրության կողմից ընտրված է լինելու: Եթե Հայաստանի հասարակությունն ի վիճակի չէ նման եղանակով նախագահի թեկնածու ընտրել, ուրեմն ի վիճակի չի լինի նաև պաշտոնական ընտրությունների ժամանակ հաղթել «իշխանության թեկնածուին»: Քիչ առաջ ասածս «ճանապարհային քարտեզը» նույնպես պետք է այդ նախնական ընտրությունների ժամանակ քննարկվի և ընդունվի հասարակության կողմից: Առանց հասարակության ինքնակազմակերպման` որևէ փոփոխություն հնարավոր չէ: Վարչական ռեսուրսի օգտագործումն այս պարագայում մի՞թե կբացառվի: Ժողովրդի կողմից ընտրված թեկնածուի հետ արդեն իսկ շատ դժվար է լինելու ընտրությունների ժամանակ պայքարել: Վարչական ռեսուրսը նման դեպքերում չի կարող գործել: Նման համակարգերին հատուկ թուլամորթությունը թույլ չի տա համախմբել վարչական ռեսուրսը: Վարչական աշխատողները երբեք չեն անի նման աղաղակող հանցագործություն, եթե 100 տոկոս վստահություն չունենան, որ կմնան անպատժելի, իսկ ցանկացած համաժողովրդական գործընթաց կբացառի նման երաշխիքի գոյությունը: Իմ անձնական դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի ապագայի հանդեպ ամենաթերահավատ խավը պետծառայողներն են: Ցանկացած պետության հիմքը բյուրոկրատիան է` չինովնիկները, իսկ Հայաստանում այդ խավը չի հավատում պետության ապագային: Սա ամենազգայուն բարոմետրն է: Իսկ քրեական աշխարհը արդյոք չի աշխատի՞ Սերժ Սարգսյանի օգտին: Քրեական աշխարհը կարող է էֆեկտիվ լինել, եթե աշխատում է ձեռք ձեռքի տված իրավապահ համակարգի և տեղական իշխանությունների հետ, երբ այդ կապը չի գործում, կրիմինալ աշխարհը չի կարող էֆեկտիվ լինել, առավել ևս երբ տեսնում ենք, որ կրիմանալ աշխարհը ճեղքված է: Որտե՞ղ եք տեսնում ճեղքվածը: Ինչպես տեսնում եք՝ կոալիցիան չի ձևավորվել: Առաջիկա նախագահական ընտրությունները թեժ և պայթունավտա՞նգ են լինելու: Այո, ես նույնիսկ կանխատեսում եմ, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվելու: Ավելին, կարող է լինել այնպես, որ նույնիսկ իր թեկնածությունը չի դնելու: Իսկ ո՞ր դեպքում չի դնի իր թեկնածությունը Սերժ Սարգսյանը: Այն դեպքում, երբ 100 տոկոսանոց համոզվածություն չունենա, որը ինքը կդառնա նախագահ: Այդ պարագայում ինքը կընտրի 2-րդ տարբերակը` պայմանավորվել ավելի մեծ շանսեր ունեցող թեկնածուի հետ, եթե իհարկե կարողանան գալ կոնկրետ պայմանավորվածությունների: Սիրանույշ Պապյան

© Լրագիր
Վերջին լուրերը, Հունիս 25, 2012ԻՏԱԼԻԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի հավաքականը դարձավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը: 1/4 եզրափակիչի 4-րդ խաղում Անգլիան եւ Իտալիան հիմնական ժամանակն ավարտել են 0-0 հաշվով: Լրացուցիչ ժամանակում եւս գոլ չի ...ԵՎՐՈ-2012-Ի ՀԵՏԱՔՐՔԻՐ ՇՐՋԱԴԱՐՁ
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը մտել է կիսաեզրափակիչ փուլ, որտեղ իրար հետ կխաղան Գերմանիան եւ Իտալիան, Իսպանիան եւ Պորտուգալիան: Հետաքրքիր քառյակ է ձեւավորվել. մի կողմից, Եվրոպայի տնտեսական առաջատարը ...ՄՈՒՐՍԻ. ԵԳԻՊՏՈՍԸ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՑ
Եգիպտոսի նորընտիր նախագահ Մուհամմադ Մուրսին իր առաջին ելույթում խոստացել է, որ լինելու է բոլոր եգիպտացիների նախագահը, գրում է Ֆրանս Պրեսը: Մուրսին հավաստիացրել է, որ Եգիպտոսը չի հրաժարվելու նախկինում ...ՆԱՎԹԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՇԱԲԱԹԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԳՆԵՐԻ ԱՃՈՎ
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի օրն աճում են Մեքսիկական ծոցում փոթորկի հավանականության նվազման կապակցությամբ, ինչը փոքրացնում է արդյունահանման եւ մատակարարման հետ կապված ռիսկերը, գրում է ՌԻԱ Նովոստին: ...ՃԱՀՃԻՑ ՊԵՏՔ Է ԱՆՑՆԵԼ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ
Մեր զրուցակիցն է Ստեփան Դանիելյանը Ստեփան, կառավարության ծրագրի սինխրոն քվեարկություն կատարվեց, այս անգամ հստակ քննադատություններ հնչեցին, ասում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ծանր է տանում ընդդիմության` ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿԽՈՒՍԱՓԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՏԺԻՑ
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը խուսափել է լրացուցիչ պատժից Լոնդոնի մրցաշարի եզրափակիչում թույլ տված ոչ պատշաճ արարքի համար: Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) միջադեպի լրացուցիչ հետաքննությունից ...ՕԲԱՄԱՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ԵԳԻՊՏՈՍԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Սպիտակ տան վարչակազմը պաշտոնապես շնորհավորել է Մուհամեդ Մուրսիին Եգիպտոսի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնիի պաշտոնական հայտարարության մեջ հաղորդվում ...ՆԱՏՕ-Ի ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՐԾԱՆԻՉԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԸ
Թուրքիան հունիսի 26-ին դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-ի Խորհրդի արտակարգ նիստ է հրավիրելու՝ կապված Սիրիայում թուրքական կործանիչի ոչնչացման հետ, հայտարարել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը: Թուրքիան ՆԱՏՕ-ի խորհրդի ...1-ԻՆ ԱՆԳԱՄ ՍԱՈՒԴՑԻ ԿԻՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ
Սաուդյան Արաբիայում առաջին անգամ մարզուհիներին թույլ են տվել մասնակցել Օլիմպիական խաղերին: Ինչպես հայտնում է BBC-ն, համապատասխան հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը: ...ՄԱՀԱՑԵԼ Է ՎԵՐՋԻՆ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԳԱԼԱՊԱԳՈՍՅԱՆ ԿՐԻԱՆ
Էկվադորի Գալապագոսյան ազգային պարկում մահացել է աշխարհում վերջին այսպես կոչված հսկայական փղային կրիան: Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, գիտնականների գնահատականներով, Միայնակ Ջորջ անունով կրիան մոտ 100 տարեկան ...ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ
Եգիպտոսում նախագահ է ընտրվել Մուսուլման եղբայրների ներկայացուցիչ Մուհամմեդ Մուրսին, և նույնիսկ եթե այս շարժման իշխանությունը Եգիպտոսում երկար չտևի, միևնույն է, նախադեպը ստեղծվել է: Մուսուլման եղբայրներ ...ԱՅՍՕՐ ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի հետ: Այցի շրջանակներում Ավստրիայի նախագահը հանդիպումներ կունենա ...ՀԱՅՈՒՀԻՆ՝ ՍԻՐԻԱՅԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրամանով ձեւավորված նոր կառավարությունում բնապահպանության նախարար է նշանակվել ազգությամբ հայ Նազիրա Ֆարահ Սարգիսը, գրում է tert.am-ը՝ հղում անելով «Խաբար արմանի» կայքին: Նա ...ՕԼԻԳԱՐԽԻԱՅՈՎ, ԿԱՄ ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ՎՐԱ
Հայաստանի հասարակական-քաղաքական քննարկումներում կա տարածված տեսակետ, որ օլիգարխիան խնդիր չէ, եւ իշխանությունն է այդ խնդիրը ներդնում հասարակական-քաղաքական օրակարգ, այդպիսով փորձելով շեղել հանրությանը եւ ...ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՏԱՂԸ
Տեղեկություն տարածվեց, որ Սերժ Սարգսյանը ծաղկաձորյան եռօրյա հանգիստ է կազմակերպել մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական եզրափակիչ հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունից տուժած երիտասարդների եւ նրանց ...ՕՁԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ
Հունիսի 22-24-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել բնակիչների կողմից օձեր նկատելու վերաբերյալ: Մասնավորապես` սողուններ են նկատվել Երևանի Թբիլիսյան խճուղու 29/20 շենքի մոտ, 17-րդ ...ՇՐՋՎԵԼ ԵՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ
Հունիսի 22-ին, ժամը 19.01-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Լանջազատ գյուղի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար և կան տուժածներ:Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Դեռևս չպարզված հանգամանքներում, ...ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Հունիսի 23-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.09-ի սահմաններում դեղորայքային թունավորման նախանշաններով Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նորագյուղ թաղամասի թիվ 48 տան բնակչուհի` ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻ
Հունիսի 23-ին, ժամը 20.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գաջեգործների թիվ 27 տան բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:Մինչ ...ԶՈՀԵՐ և ՏՈՒԺԱԾՆԵՐ ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ
Հունիսի 24-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.20-ի սահմաններում Արմավիր-Հայկավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Ֆորդ Տրանզիտ» ...ԴԵԺԱՎՅՈՒ
ԱԺ նախկին պատգամավոր, Ժառանգություն կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով նոր խորհրդարանի առաջին նիստի եւ կառավարության ծրագրի մասին, նշել է, որ դեժավյուի զգացողություններ ...ՊԱՐԶՎՈՒՄ Է, ՀՀԿ ԱՆԴԱՄԸ ՆԱԵՒ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ Է
ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հարսնաքար ռեստորանում տեղի ունեցած միջադեպին:«Ռուբեն Հայրապետյանը մասնակցե՞լ է ծեծին, որ մեղադրում եք: Կարծում եմ, որ համեբարատար ...ORANGE-ՈՒՄ 30 ԴՐԱՄ/ՐՈՊԵ ՍԱԿԱԳԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՖԻՔՍՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐԻՆ ԶԱՆԳԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօրվանից մինչև օգոստոսի 31-ը Orange-ն իր բաժանորդներին առաջարկում է Եվրոպայում գտնվող իրենց ընկերների և հարազատների ֆիքսված հեռախոսահամարներին զանգահարել 30 դրամ/րոպե բացառիկ սակագնով, նախկին 85 կամ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐ-Ը ՀՐԱՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ ՃԱՊՈՆԻԱՅԻՑ
Հայաստանի Փոքրիկ Երգիչներ երգչախումբը հրավեր է ստացել Ճապոնիա մեկնելու` համերգային մեծ շրջագայությամբ: Հայ մշակույթի համար էական նշանակություն ունեցող այս ծրագիրը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 7-ից ...ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ՊԱՅՔԱՐ Է ՄՂՎԵԼՈՒ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԴԵՄ
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է իշխանություններին հաջողվելու այս տարի ապահովել 7 տոկոսանոց տնտեսական աճ այն դեպքում, երբ Արժույթի ...ՋՐԱՏԱՐԻ ԱՍԲԵՍՏԵ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԸ ՔԱՂՑԿԵՂԻ ՊԱՏՃԱՌ ԵՆ
Ամռան ամիսներին Լիճքի բնակիչների համար օրը սկսվում է առավոտյան ժամը 5-ից: Համագյուղացիների հետ ճիշտ այդ ժամին է արթնանում եւ անմիջապես գոմ շտապում 49-ամյա Անահիտ Հայրպետյանը, ով մասնագիտությամբ մանկավարժ ...ԵԹԵ ԳԱԼՈՒՍՏԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁ ԼԻՆԻ
Անդրադառնալով Հարսնաքարի դեպքին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել է, որ 2013 թ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու թիկնապահների մասին օրենքը, որ կարգավորելու է ոլորտը:«Մարդիկ կան, ովքեր փորձում ...ԲՀԿ-Ն ԴՈՒՐ Է ԵԿԵԼ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, խոսելով նոր խորհրդարանի մասին եւ ընդդիմության մասին, ասել է, որ ընդդիմադիրները նրա համար են, որպեսզի քննադատեն: «Նրանց քննադատությունում կան ճշմարտություններ, ...ԵԶԴԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՓՐԿԵՑԻՆ ՀԱՅ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ
Արարատյան դաշտավայրում մի քանի օր առաջ հայ, ռուս եւ եզդի գործարարները գյուղացիներից մեկ կիլոգրամը 700 դրամով գնել էին ծիրանի առաջին բերքը արտահանելու համար:Հայաստանցի արտահանողները գյուղացիներին հավաստիացրել ...ՀԵՏԱՔՐՔԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱԼՎԱՆ
Նոր խորհրդարանի առաջին նիստերից հետո հաճախ է խոսվում այն մասին, որ խորհրդարանը դարձել է առավել հետաքրքիր: Դրա մասին հատկապես շատ են խոսում ընդդիմության, մասնավորապես Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն ...ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ 15 ՀԱՍՑԵՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՇԵՆՔԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ. ԱՅՆ ԿԱՆԳՆԵՑՎԵԼ Է
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում այսօր Երևանի Սայաթ-Նովա 15 շենքի բնակիչներից ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի նկուղում իրականացվում են շինարարական աշխատանքներ, որոնք սպառնում են շենքի սեյսմակայունությանը: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԻՏՎԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար տիկին Ռասա Յուկնևիչիենեին: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիտվական ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ՖԻՆԿԱԶՄԱՄԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 33,3 ՄԼՐԴ ԵՎՐՈ ԿԾԱԽՍԵՆ ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
JWG ընկերության հետազոտության համաձայն` Եվրոպայի ֆինանսական ընկերությունները գալիք երեք տարում ծախսելու են մոտ 33.3 մլրդ եվրո, որպեսզի բավարարեն կարգավորող մարմինների պահանջները: Այս մասին հայտնում է ...ՆԱՎԱԼՆԻՆ՝ «ԱԵՐՈՖԼՈՏԻ» ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ
Ռուս հայտնի ընդդիմադիր, հասարակական գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնին «Աերոֆլոտի» բաժնետերերի տարեկան հավաքի արդյունքով նշանակվել է ռուսական խոշորագույն ավիափոխադրողի տնօրենների խորհրդի անդամ, գրում է ՌԻԱ ...ՍԻՐԻԱՑԻ 39 ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԵՌԱՑԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ
Սիրիական բանակից հեռացել է 39 զինծառայող, այդ թվում, մեկ գեներալ, 2 գնդապետ, 2 մայոր եւ 1 լեյտենանտ, գրում է Ռոյթերը: Միեւնույն ժամանակ, թուրքական «Անադոլու» գործակալությունը նշում է, որ դասալիք զինվորականների ...ՇՈՏԼԱՆԴԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՄՈԶՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԿԱԶՄՈՒՄ
Շոտլանդիայիում Մեծ Բրիտանիայից անջատվելու վերաբերյալ հանրաքվեից առաջ «Ավելի լավ է միասին» կարգախոսով արշավ է սկսվել, որի նպատակն է համոզել շոտլանդացիներին մնալ Մեծ Բրիտանիայի կազմում, գրում է BBC-ն: ...ԻՆՉ Է ՈՒԶԵԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՒԱՆԸ
Ինչպես հայտնում է Ռեգնումը, BNS լրատվական գործակալությանը Երեւանից տված հեռախոսային հարցազրույցի ընթացքում, Հայաստան պաշտոնական այց կատարած Լիտվայի պաշտպանության նախարար Ռասա Յուկնևիչիենեին ասել է. "Այդ ...ՉԻՆԱՑԻ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է ԵՎՐՈՅԻ ԽԱՂԵՐԸ ԴԻՏԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ
Չինացի մի ֆուտբոլասեր, ով փորձել է դիտել Եվրո-2012-ի բոլոր հանդիպումները, 11 օր անց մահացել է, գրում է BBC-ն: Ժամանակային տարբերության պատճառով Ցզյան Սյաոշանը գիշերները ֆուտբոլ էր դիտում, իսկ ցերեկն աշխատանքի ...ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ Է ԼԵՆԻՆԳՐԱԴՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԵՐԹևԵԿՈՒԹՅՈՒՆԸ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, նշվել է, որ մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական լայնածավալ ...«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ. ՆԱԽԱԳԻՏԵԼԻՔ»
Օրերս լույս է տեսել ՍԴ անդամ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վալերի Պողոսյանի «Մարդու իրավունքներ. նախագիտելիք» գիրքը:«Ներկայում, նկատի ունենալով արդի հասարակական կյանքում մարդու իրավունքների դերն ...ՆՈՐ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ ՖԵՅՍԲՈՒՔԻՑ. ԳՏԻՐ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ
Ֆեյսբուք սոցցանցը նոր Find Friends Nearby (Գտիր մոտակայքում գտնվող ընկերներին) գործառույթ է թողարկել, որը թույլ է տալիս օգտատերերին տեսնել, թե ընկերներից կամ ցանցում անծանոթ մարդկանցից ովքեր են գտնվում ...ՎՐԱՑԱԿԱՆ ԴԱՍԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՆԱՏՕ-Ն
Վերջերս Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից կազմակերպված ճանաչողական այցի շրջանակներում, առիթ ունեցա այցելել Բրյուսել ՝ ՆԱՏՕ-ի գրասենյակ: Կարճատև այցի ընթացքում հայաստանյան խումբը, որի մեջ լրագրողներ, ...ԵԳԻՊՏՈՍԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Եգիպտոսի կառավարությունը վարչապետ Քամալ Ալ-Գանզուրիի գլխավորությամբ ամբողջ կազմով անցկացրել է իր վերջին նիստը, այնուհետ, օրենքին համապատասխան, Զինված ուժերի գերագույն խորհրդի ղեկավար Հուսեյն Տանտավիին ...ԶԵՆՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Իսրայելի արտգործնախարարության Եվրա-ասիական դեպարտամենտի ղեկավար Յաակով Լիվնեն ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Իսրայելը Ռուսաստանի "խնդրանքով" շարունակում է պահպանել Վրաստանին զինամթերք վաճառելու էմբարգոն, ակնկալելով, ...ՉԼ-ՈՒՄ ՈՒԼԻՍԸ ԿԽԱՂԱ ՇԵՐԻՖԻ ԴԵՄ
Այսօր Շվեյցարիայի Նիոն քաղաքում՝ ՈւԵՖԱ-ի շտաբ բնակարանում, տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի 2012-2013թթ խաղարկության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն Ուլիսը կմեկնարկի որակավորման ...ԵՐԵՒԱՆԻ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԲՈՎՅԱՆ-ԿՈՐՅՈՒՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԳԵՏՆԱՆՑՄԱՆ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է Աբովյան- Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցման տնտեսվարողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է տնտեսվարողների բարձրացրած հարցը: Վերջիններիս ներկայացվել ...ՊՈՒՏԻՆ. ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է 2-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության վերաշարադրման փորձն անվանել է հանցավոր և հայտարարել է, որ չպետք է թույլ տալ հավասարեցնել դահիճներին և նրանց զոհերին: Այս մասին հայտնում ...ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀՈՎՎԱՊԵՏԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՖՐԱՆՍԻԱ
Հունիսի 28-ից հուլիսի 4-ը Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով կլինի Ֆրանսիայի հայոց թեմում` Մարսելում, ուր կհանդիսապետի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու օծման 80-ամյակին ...FITCH-Ն ԻՋԵՑՐԵԼ Է ԿԻՊՐՈՍԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ «ԱՂԲԱՅԻՆ» ՄԱԿԱՐԴԱԿԻ
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հայտարարել է Կիպրոսի հանրապետության երկարաժամկետ վարկային վարկանիշի «ВВВ-»-ից «ВВ+իջեցման մասին` բացասական կանխատեսումով, որը նշանակում է վարականիշի հետագա ...ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳևՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Հունիսի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Ժողովն ատենապետեց ԱՄՆ Արևելյան հայոց թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս ...ՇՈՒՆԸ ԿԾԵՑ ՈՒ ՍԿՍԵՑ ԼԱՑԵԼ
Գորիսի տարածաշրջանի Արավուս գյուղում է ապրում Նարա Արզանյանը: Նրա ընտանիքը զբաղվում է անասնապահությամբ, ունեն տնամերձ հողամաս, որը գնալու համար պետք է անցնել սեփական շան բնի մոտով:Սովորականի նման այդ ...ՄՈՒՐՍԻՆ ԿՎԵՐԱՆԱՅԻ՞ ՔԵՄՓ ԴևԻԴԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Եգիպտոսի նոր նախագահ Մուհամեդ Մուրսին իրանական «Ֆարս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է վերանայել Իսրայելի հետ ԱՄՆ Քեմփ Դևիդ քաղաքում կնքված համաձայնագրի պայմանները:«Իսրայելի ...ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱ. ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ
Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի 2012-13թթ խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Շիրակն ու Փյունիկը խաղալու են Մոնտենեգրոն ներկայացնող թիմերի՝ համախատասխանաբար ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՊԿ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով Երևանում է գտնվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունը: Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ...SAMSUNG ELECTRONICS-Ի ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ
Ինչպես տեղեկացրել էինք մեկ ամիս առաջ, մինչև հունիսի 24-ը Սամսունգ, Զիգզագ և Ֆայն ֆիրմային վաճառասրահներից ցանկացած Samsung հեռուստացույց գնելու դեպքում գնորդը հնարավորություն էր ստանում շահել Եվրո-2012-ի ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՃԱՀՃԱՑՄԱՆ ԵՒ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՒ
Հարցազրույց ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու Մասիս Մայիլյանի հետ - Պարոն Մայիլյան, թեեւ շատերն էին սպասում, բայց այս անգամ Դուք չառաջադրեցիք Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններում։ Ինչու՞։ - Իրոք, ...ԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ 16-ՐԴ ՓԱԹԵԹԸ ՍԻՐԻԱՅԻ ԴԵՄ
Եվրամիության 27 պետությունների ԱԳ նախարարներն այսօր Լյուքսեմբուրգում հավանություն են տվել Սիրիայի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթին: Ֆիզիկական անձնաց սեւ ցուցակում եւս մեկ հոգի է ավելացել, գրում է korrespondent.net-ը: ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԼԻՏՎԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Հունիսի 25-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար տիկին Ռասա Յուկնևիչիենի գլխավորած պատվիրակությունը: Իր խոսքում Ամենայն Հայոց ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՏՈՒԿ ԲԱՆԱԳՆԱՑԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ավստրալիայի վարչապետի Արևելյան Եվրոպայի, Բալկանների և Կովկասի հարցերի հատուկ բանագնաց Ռասել Թրուդին:«Հայաստանը շահագրգռված է հայ-ավստրալիական հարաբերությունների զարգացման ...ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ ՄՆՈՒՄ Է ՄԱՔՍԱՅԻՆՈՒՄ
Իտալահայ գինեգործ, հայաստանյան գինեգործական ընկերություններին աջակցություն ցուցաբերող Semina Consulting ընկերության կողմից Հայաստան ներկրված գիենեգործական սարքավորումը շարունակում է մնալ Պետական եկամուտների ...6 ՌԵԿՈՐԴ ՄԵԿ ՕՐՈՒՄ
Հրազդանցի 3 պատանիներ` Ֆուլ կոնտակտ կառատեի դուքինդո և Պատանի երկրապահ ակումի սաներ Արտակ Ռաֆայելյանը, Ժորա Ռաֆայելյանը, Արման Ալեքսանյանը Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում սահմանեցին ...ԱՇՆԱՆԸ ԿԼԻՆԵՆ ՆՈՐ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Հարցազրույց ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ - Ինչ ակնկալիքներ ունեք վաղը՝ հունիսի 26-ին կայանալիք հանրահավաքից: - Հունիսի 26-ի հանրահավաքն այս ...ԻՐԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆԸ ՀԱՆՁՆԵՑ ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ
Հունիսի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ռեիսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ...ԲՀԿ ԴԱՍՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է, ՄՆԱՑԵԼ Է ՊԱՀԸ
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը Tert.am-ին ասել է, որ ԲՀԿ-ն «պատեհ պահին» անպայման կասի, թե ինչպես է մասնակցելու 2013 թվականի նախագահի ընտրությանը՝ սեփական թեկնածուով, թե ոչ:Եթե հիշում եք, ԲՀԿ նախագահ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲՈՐԴՅՈՒԺԱՅԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Զրուցակիցները քննարկել են ...ՀՔԱ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՐԱԿՈՉԻԿ ԱՐՄԵՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԴԵՊՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2011 թ-ի գարնանը՝ ՀՀ զինված ուժեր զորակոչվելուց առաջ, սպորտով զբաղվելու հետեւանքով ծնկային հատվածի խաչաձեւ կապանի վնասվածք ստանալու պատճառով զորակոչից տարկետում ստացած Արմեն Օհանյանը պարբերաբար 6-7 անգամ ...ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ: ԱՐԱՐՈՒՄ: ՕՐ ԵՐԿՐՈՐԴ
Հայոց բանակի շուրջը ծավալվող քննարկումների շրջանակը թևակոխեց որակապես նոր փուլ, ընդ որում ոչ միայն Lragir.am էջերում, այլ էապես ավելի լայն` համացանցերում:Թվում է, թե բանակը բոլորինս է և նրա ցավն ու խնդիրները ...ՕԳՆԵՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿՆՈՋԸ
Տաթևիկ Գևորգի Մխիթարյանը, 1983 թ. ծնված, տառապում է սուր լիմֆիբլաստային լեյկոզ հիվանդությամբ, որի բուժումը Հայաստանում անհնար է: Համապատասխան մասնագետների ցուցումով բուժումը պետք է կատարվի արտերկրում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԱՆՈՒՆԻՑ ՀՐԱԺԵՇՏԻ ՃԱՇ ՏՐՎԵՑ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՏՎԻՆ
Հունիսի 25-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի անունից հրաժեշտի ճաշ տրվեց Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտի հետ՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն ...ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔԻՑ ԵՆ ԱՆԿԱԽ
Նորից դիմում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` որպես երկրում արդարադատության երաշխավորի /թեպետ նամակներն իմ կասկածում եմ, թե հասնում են հասցեատիրոջը/Դիմում եմ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան ՀովսեփյանինԴիմում եմ ...ՓՈՂՈՑՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՕԹևԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գյումրիում 1988թ.-ի դեկտեմբերյան երկրաշարժից ի վեր գոյություն ունեցող տասնյակ տնակային ավաններում դեռևս հազարավոր ընտանիքներ բնակվում են վաղուց շարքից դուրս եկած, խարխուլ և խոնավ տնակներում: Առավել անմխիթար ...ՄՈՒՇԵՂ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿՀՐԱՊԱՐԱԿԻ, ԵԹԵ ՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ԻՐ ԵՒ ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Բրյուսելում Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, ԱԳՆ ՆԱՏՕ բաժնի նախկին աշխատակից Մուշեղ Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ իր ընտանիքի հանդեպ ճնշումներ են կատարվում:«Վերջին ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՈՒԻՄԲԼԴՈՆԻՑ
Հունիսի 25-ին մեկնարկել է թենիսի Ուիմբլդոնի մրցաշարը: Այսօր տեղի են ունենում առաջին փուլի խաղերը: Դավիթ Նալբանդյանն 1-ին փուլում 4-6, 6-7, 2-6 հաշվով պարտվել է Յանկո Տիպսարեւիչին: Ավարտված մի քանի այլ ...ՄՃԽ. ԿԱՂԱԼՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ
Հայաստան` հմուտ պետական կառավարման հնարավորություն: Ահա այսպես է վերնագրված Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը, որը հրապարակվել է այսօր: 2013թ. ընտրությունը ցույց կտա, արդյոք Հայաստանը կթոթափի կեղծված ...ՀՈՑԱԶԱՁՈՐ ՍՊԸ-Ն ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ
ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արամ Հարությունյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Խոսրովի անտառ ՊՈԱԿ-ի նախկին Գիլան պետական արգելավայրի տարածքում առկա հիմնահարցերի ուսումնասիրման համար ստեղծված ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԻՆՉՊԵՍ «ԾԱԾԿԵԼ» ՆԵՄԵՑ ՌՈՒԲՈՅԻՆ

ԻՆՉ ԵՆ ՇՇՆՋԱՑԵԼ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ ՀՈՎԻԿԻ ԱԿԱՆՋԻՆ

ԻՆՉ ՈՐ ԲԱՆ ԽԱՓԱՆՎԵԼ Է
ԳՈՐԾԸ ԿՓԱԿԵՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ «ԻՆԱԴՈ՞Ւ»

ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻՆ ՄԻԱՅՆ ՀՐԱՇՔԸ ԿՕԳՆԻ
ԶՈՌԲԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է

Ո՞ՒՄԸ ԿԼԻՆԻ ԲՀԿ-Ն
ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻՑ ՄԻՆՉԵՒ ՆԵՄԵՑ ՌՈՒԲՈ
ԻՆՉ ՆՈՐ ԲԱՆ Է ԵՂԵԼ ՓԱՐԻԶՈՒՄ
ՀԱՅՈՒՀԻՆ՝ ՍԻՐԻԱՅԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1932 Տեղի է ունենում Երևանի Ստալինի անվան ջրանցքի առաջին հերթի հանդիսավոր բացումը:
- 1962 Կահիրեում մահացավ սփյուռքահայ ականավոր հայագետ Արշակ Ալպոյաճյանը: (Ծնվ. 1879 թ.-ին):
- 1964 Երևանում հիմնադրվում է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

