
ՑԱՆԿԱՑԱԾ ՄԵԾ ԳԱՂԱՓԱՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է «ԱՆԴՈՐՐ» և «ԱՆՇՏԱՊ ՄՏՈՐՈՒՄ»
- Իրանը, գտնվելով փաստական, թեև մասնակի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շրջափակման մեջ, ինչպես երբեք շահագրգռված է մի շարք ուղղություններում Հայաստանի հետ համագործակցությամբ, ինչը ներառում է նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր: Իրանի ռազմավարության մեջ Հայաստանը համարվում է օբյեկտիվորեն ձևավորվող դաշնախմբի մաս, որը դիմակայում է տարածաշրջանի մյուս պետությունների մտադրություններին: Ընդ որում, Իրանին հետաքրքրում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը բավական արդյունավետ հարաբերություններ ունի Արևմտյան ընկերակցության և Ռուսաստանի հետ: Միաժամանակ, Հայաստանը պետք է հասկանա, որ Իրանի հետ հարաբերությունները, այսպես թե այնպես, իրեն կդնեն մի երկրի վիճակում, որը ժամանակի ընթացքում կդառնա ամբողջ իրանական աշխարհի գործընկերը: Արևելքի մեծ քերթողների ու իմաստասերների ստեղծագործությունների մասնագետները նշում են, որ Իրանն ու Թուրանը ոչ միայն ազգային քաղաքական իրողություն են, այլև երկու քաղաքական, գաղափարախոսական և աշխարհայեցողական հակադրություն: Բայց հազիվ թե դա այդպես միանշանակ լինի: Երևի կան բազմաթիվ ստորջրյա հոսանքներ, և ոչ միշտ են այդ երկու քաղաքակրթական «տեկտոնական սալերի» մասին պատկերացումները համընկնում` ազգային, քաղաքական, աշխարհաքաղաքական ու կրոնական չափանիշներով: Այսպես թե այնպես, մեծ անճշտություն չի լինի, եթե պնդենք, որ մի այնպիսի հոսանք, ինչպիսին պանիրանիզմն է, չի առաջացել դատարկ տեղում և «ինքնին իր» չէ, այլ գոյաբանորեն կապված է իր հակոտնյա պանթուրքիզմի հետ: Ընդ որում, ոչ թե 20-րդ դարում, այլ շատ ավելի երկար, հենց իրանական գաղափարն է եղել «պաշտպանությունում» (երբեմն խոր պաշտպանությունում), մինչդեռ պանթուրքիզմն այս կամ այն ձևով գրոհել է և շարունակում է գրոհել:Հետաքրքրություն է ներկայացնում այն, որ պանթուրքիզմի նման, որն առաջացել է թուրքական աշխարհի ծայրամասում, պանիրանիզմն առաջացել է ժամանակակից Իրանի մի քանի նահանգում, հնարավոր է` Գիլյանում, Մազանդարանում կամ Լուրիստանում: Դա միանգամայն բնական է, քանի որ ցանկացած մեծ գաղափար պահանջում է «անդորր» և «անշտապ մտորում»: Պանիրանիզմի գաղափարի ներկա հետևորդներն ու կողմնակիցները պնդում են, թե այդ գաղափարը ժամանակ առ ժամանակ առաջացել է իրանական աշխարհի տարբեր անկյուններում, բայց, պանթուրքիզմի նման, քաղաքակրթական և աշխարհաքաղաքական դոկտրինի է վերածվել միայն իրանական աշխարհի ակնհայտ արդիականացման շնորհիվ, որը, անտարակույս, տեղի է ունեցել 20-րդ դարում: Ի տարբերություն պանթուրքական դոկտրինի, պանիրանական գաղափարները երկար ժամանակ դրանք կրողների խանդավառության, արդի Իրանի, տարբեր տարածաշրջաններում սփռված իրանական ժողովուրդների քաղաքական ու սոցիալական հեռանկարների ըմբռնման պակաս են ունեցել:Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը բազմակողմ է և տարբեր ձևեր ու մոտեցումներ է ընդունում` միտված Իրանի ազդեցության մեծացմանն ու ազգային անվտանգության ապահովմանը։ Սուննիադավան թրքախոս և արաբական տարածաշրջաններում Իրանը նոր դիրքեր ձեռք բերելու մեծ հնարավորություններ չի ունեցել, բայց Իրանի արտաքին քաղաքականության մեջ նկատվում է իրանիզմի և շիիզմի համաձուլում և, ըստ էության, իրանական հեղափոխությունն իրանա-շիական էր իր բոլոր առանձնահատկություններով: Պանթուրքիզմը ևս նախընտրում է ազգային-կրոնական համաձուլվածքը, այսինքն` թուրքիզմի և իսլամի, բայց իրանա-շիական դոկտրինը շատ ավելի է գաղափարականացված և զգայական առումով ավելի է լարված: Վերջին տասնամյակում Իրանի արտաքին քաղաքականությունն սկսել է ավելի զուսպ վերաբերվել ամբողջ իսլամական աշխարհի ընդգրկմամբ լայնածավալ ծրագրերի իրագործմանը և ավելի սևեռված է առավելապես շիական և իրանական երկրներում նոր դիրքերի նվաճման և ամրապնդման խնդիրների վրա: Իրանի համար այնպիսի պետություններ, ինչպիսիք են Լիբանանն ու Սիրիան, կարևորագույն գործընկերներ են շիական «գոտում», որոնց վիճակից են մեծապես կախված Իրանի անվտանգությունն ու աշխարհաքաղաքական հեռանկարները արևմտյան ուղղությամբ: Քաղաքական պրակտիկան ցույց է տվել, որ արաբական շիադավան համայնքներն իրենց քաղաքականության մեջ ավելի շատ հենվում են Իրանի, քան արաբական պետությունների վրա:Սակայն արևմտյան ուղղությամբ Իրանի համար առավել անհաճո խնդիրներից մեկը քրդերի հավակնություններն են, որոնք առավելապես սուննիադավան են, և նրանց քաղաքական կառուցվածքները սերտորեն կապված են ԱՄՆ-ի ու Եվրոպայի, ինչպես նաև Իսրայելի հետ: Քրդերը, որպես իրանական ժողովուրդ, այդպես էլ Իրանի գործընկեր չդարձան, և հազիվ թե դա տեղի ունենա հեռանկարում: Իրանցիները, ըստ էության, կորցրել են բոլոր դիրքերն Իրաքի քրդաբնակ տարածաշրջաններում, զգալի չափով` նաև Թուրքիայում: Բայց նրանք լավատեսորեն են տրամադրված և քրդերի քաղաքական հեռանկարը գնահատում են ոչ այնքան բարենպաստ: Եթե նույնիսկ Հյուսիսային Իրաքում ստեղծվի միջազգայնորեն ճանաչված քրդական պետություն, այն հայտնի չափով մեկուսացված և շրջափակված կլինի Թուրքիայի, Իրաքի և Սիրիայի կողմից: Համենայն դեպս, առանց Իրանի վրա հենվելու, քրդական պետությունն իրեն հարմարավետ չի կարող զգալ: Դրա հետ մեկտեղ, քրդական աշխարհն այնքան մեծ ու բարդ է, որ չի կարելի այն Իրանին միավորելու հույսեր փայփայել: Իրանի տարածքում բնակվում է մինչև 6 մլն քուրդ, և դա դեռ նոր է իր մասին խոսել տալու: Հարկ է նշել, որ քրդերին իրանական աշխարհի գործընկերներ են դիտարկում միայն պանիրանիզմի կողմնակիցները, որոնք հեռու են իրանական պաշտոնական շրջանակներից:Դարեր ի վեր Իրանի անվտանգության համար մեծ վտանգ է ներկայացրել Աֆղանստանը, որը, չնայած ունեցած ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրներին, շարունակ արտքաղաքական լուրջ հավակնություններ է առաջադրում: Աֆղանական վերնախավերը` ինչպես իսլամական արմատական դոկտրիններ ընդունողները, այնպես էլ չափավոր հայացքների հետևորդները, շատ համոզված ու հաստատակամորեն իրենց համարում են իրանական աշխարհի կարևոր, նույնիսկ կենտրոնական բաղկացուցիչ մաս: Դեռ տասնամյակներ առաջ թալիբների վարչակազմն Իրանին սպառնում էր անմիջական ագրեսիայով, ինչը վերջինիս հարկադրեց աֆղանական սահմանին կենտրոնացնել խոշոր զորախմբեր: Սակայն թալիբների իշխանության վերացումից, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմարշավից հետո Իրանն Աֆղանստանի առանձին նահանգներ և ամբողջ Աֆղանստանն իր կողմը գրավելու լայն աշխատանք կատարեց, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ իրանակենտրոնության ուժեղացում: Իրանի ջանքերը հետևողական ու համակարգված էին հատկապես Հերաթի նահանգում, որտեղ իրանցիները ցուցադրեցին աֆղանական այդ կարևոր նահանգն ինտեգրելու իրենց ընդունակությունը:Ընդ որում, դա տեղի է ունեցել Աֆղանստանում ամերիկացիների ու նրանց գործընկերների գերիշխանության պայմաններում: Աֆղանստանի քաղաքական և հասարակական վերնախավերը հասկանում են, որ կոալիցիոն զորքերի ներկայությունը վաղ թե ուշ կսահմանափակվի կամ առհասարակ կվերացվի: Աֆղանստանը ոչ միայն օրերից մի օր միայնակ կհայտնվի ներքին մարտահրավերների առջև, այլև կենթարկվի նոր արտաքին փորձությունների: Գլխավոր վտանգն այդ երկրի համար սպասվում է Պակիստանից, որի հետ մինչև հիմա չկա հաստատված պետական սահման, և որի տարածքում ապրում է Աֆղանստանի պետությունակազմ ժողովրդի` փուշթուների երկու երրորդը:Պակիստանը գտնվում է քաղաքական ու պետական` տարածքային պառակտման եզրին: Եվրասիայի առաջատար պետությունները` Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, պատրաստ չեն և ցանկություն չունեն Աֆղանստանին առաջարկելու աջակցություն ու անվտանգության երաշխիքներ: Արևմտյան ընկերակցությունը հազիվ թե ցանկանա հերթական անգամ ներխուժել այդ տարածաշրջաններ: Աֆղանստանից հյուսիս բավական թույլ պետություններ են, որոնք որևէ էական օգնություն չեն կարող ցուցաբերել: Մնում է մեկ «արյունակից պետություն», որը կարող էր, գոնե, հուսալի գործընկեր դառնալ Աֆղանստանի համար: Դա Իրանն է, և աֆղանական վերնախավերը չեն կարող չտեսնել դա: Իրանն Աֆղանստանում ունի առնվազն երկու հուսալի գործընկեր` պարսկախոս տաջիկներն ու խազարացի շիադավանները, որոնք ցրված են երկրի կարևոր ռազմավարական շրջաններում:Իրանը հույս ունի, որ ամերիկյան զորքերը կհանվեն Աֆղանստանից, և երկրում աստիճանաբար կվերանա Արևմուտքից կախման մեջ գտնվող իշխանությունը: Բայց, միաժամանակ, իրանցիները չեն կարող չերկյուղել հետագա, հնարավոր է շատ վտանգավոր իրադարձություններից, երբ իշխանության կարող են գալ Իրանից խորշող որոշ խմբեր, իսկ այդպիսիք Աֆղանստանում քիչ չեն: Դատելով այն բանից, թե որքան ակտիվ են Կենտրոնական Ասիայում, այդ թվում` Աֆղանստանում, իսրայելցիները, կարելի է ենթադրել, թե ինչից են այդքան երկյուղում իրանցիները: Իրանը ձգտում է Աֆղանստանը ներառել նրա համար միանգամայն նոր վարքագծի ոլորտ, որպես իրանական երեք պետությունների` Իրանի, Տաջիկստանի ու Աֆղանստանի դաշնախմբի մասնակցի: Վերջին երկու-երեք տարում Իրանն առանձնապես ակտիվ է այդ ուղղությունում, ջանալով աշխատել ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ոլորտում, տնտեսական ընդհանուր շահերի ասպարեզ ներքաշելով Արևելյան Իրանի երկու պետություններն էլ։ Հինդուկուշից հյուսիս Իրանի հաջողություններն ակնհայտ են: Այստեղ տարածված են իրանական ապրանքներն ու սպասարկումները, ստեղծված է որոշակի իրանամետ կրթական և մշակութային ենթակառուցվածք, չնայած շիադավանների և սուննիադավանների պատկերացումները տրամագծորեն տարբեր են իրարից:Այդ գծից հարավ Իրանի հաջողություններն ավելի սակավարժեք են, և շատ շրջաններում Իրանի ներկայությունն առհասարակ չի նկատվում: Բայց Աֆղանստանում իրանական քաղաքականության գլխավոր հաջողությունը դարձան նոր, ավելի սերտ հարաբերությունները «կենտրոնական» իշխանությունների հետ, ինչն առաջ խիստ խնդրահարույց էր` հաշվի առնելով նախկին ու վաղեմի թշնամական հարաբերությունները: Իհարկե, առանց աֆղանական կառավարության կողմից տարածաշրջանի իրանական հեռանկարի ու ակնկալվող գործընթացների ըմբռնման, նման մերձեցումն անհնար կլիներ: Շատ կարևոր է այն, որ Իրանը կողմնակից է Աֆղանստանի ամբողջականությանը, թեև շատ փորձագետներ ենթադրում էին, թե Իրանն անվերապահորեն կպաշտպանի աֆղանական տաջիկներին, որոնք կարևոր քաղաքական ու տարածաշրջանային դիրք են գրավում Աֆղանստանում, և իրադարձությունների զարգացման համեմատ կնախընտրի պաշտպանել տաջիկական «ինքնավարությունը»:Իրանը, հենվելով տաջիկների ու խազարացիների վրա, միշտ կարող է տնօրինել Աֆղանստանում ազդեցության լծակները և ամենևին շահագրգռված չէ Աֆղանստանի մասնատմամբ: Հնարավոր է, Հարավային Ասիայի հանդեպ Իրանի ռազմավարական նպատակը Պակիստանի թուլացումն ու ազգային քաղաքական պառակտումն է` որպես իր հիմնական մրցակցի և արևելքում անկանխատեսելի հարևանի: Եվ այս կապակցությամբ Իրանը ևս շահագրգռված է, որ Աֆղանստանը գտնվի իր քաղաքականության ծիրում` որպես Պակիստանի մասնատման կարևորագույն մասնակից, որը Թեհրանում միշտ համարվել է ժամանակավոր պետություն և առանձնապես վտանգավոր է դարձել ատոմային զենք ունենալուց հետո:Տաջիկստանը, որպես Կենտրոնասիական տարածաշրջանի նոր պետություն, չունի արտքաղաքական փորձ, և տարածաշրջանի պետությունները, չունենալով նրա հետ շփման փորձ, աշխատում են նրա հետ հարաբերվել զգուշությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկրում քաղաքացիական սուր հակամարտության ներուժ կա: Սակայն Իրանը ԽՍՀՄ-ի փլուզման հենց սկզբից Տաջիկստանին վերաբերվում է իբրև «արյունակից պետության» և մեծ դեր է խաղացել ներքաղաքական ու ռազմական դիմակայությունների հաղթահարման գործում: Չափազանցություն չի լինի պնդելը, որ իրանական քաղաքականությունը տաջիկական պետության կարևոր գործոններից մեկն է եղել, ինչը համապատասխանել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի շահերին:90-ականներին հասկանալի էր, որ ՈՒզբեկստանի ղեկավարները մտադրություն ունեն կա՛մ միացնելու Տաջիկստանը, կա՛մ կախյալ վիճակի մեջ դնելու: Այն ժամանակ ՈՒզբեկստանին զորավիգ չեղավ ո՛չ տարածաշրջանի, ո՛չ արտաքին աշխարհի որևէ պետություն, թեև հասկանալի դարձավ, որ Տաջիկստանը կարոտ է «խնամակալության»` ի դեմս ուժեղ գործընկերոջ, ինչպիսիք են Ռուսաստանն ու Իրանը: Իրանը մշտապես ձգտում է նոր դիրքեր ձեռք բերել Տաջիկստանի տնտեսության առանցքային ճյուղերում, ավելի կարևոր դեր խաղալ հիդրոէներգետիկայի և ջրօգտագործման ասպարեզում, ինչը դառնում է Կենտրոնական Ասիայում սուր դիմակայության պատճառ։Խորհրդային շրջանում Տաջիկստանն իրենից ներկայացնում էր նվազ ռուսականացած և խորհրդայնացած հանրապետություն` նահապետական ու կրոնական նիստուկաց ունեցող բնակչությամբ: Միաժամանակ, տաջիկ ազգը դեռևս շարունակում է ձևավորվել, և այդ երկրում ուժեղ են տարածաշրջանային տարբերությունները, ինչը նույնպես ենթադրում է արտաքին քաղաքական ու տնտեսական լուրջ աջակցության անհրաժեշտություն: Չնայած Տաջիկստանում քաղաքական վեկտորն իսլամական բաղադրիչ էր ենթադրում, այստեղ մեծ երկյուղով ու անվստահությամբ էին վերաբերվում Իրանին, թեև տեղի էին ունենում բարեկամական շփումներ ու բանակցություններ: Անկախությունից հետո տարիներ շարունակ Տաջիկստանի վրա ուժեղ ճնշում էր գործադրվում Իրանի հետ մերձենալու հարցում, ինչի դեմ հանդես էին գալիս Կենտրոնական Ասիայում ընթացող խաղի, փաստորեն, բոլոր մասնակիցները: Այդուամենայնիվ, այժմ Իրանն ու Տաջիկստանը համագործակցության նոր դիրքեր են գրավել և ստորագրել են պայմանագրեր, որոնք բնույթով ու բովանդակությամբ կարելի է ռազմավարական համարել: Կարելի է ենթադրել, որ իրանա-տաջիկական հարաբերությունների զարգացումն Աֆղանստանի հետ Իրանի և Տաջիկստանի մերձեցման, այսինքն` «իրանական եռյակի» ամրապնդման կարևոր գործոն է: Դրա հետ մեկտեղ, Իրանը խիստ շահագրգռված է նաև Տաջիկստանի ուրանի հանքերի օգտագործմամբ, որոնք, տարբեր գնահատումներով, կազմում են դրա համաշխարհային պաշարների 13-15 տոկոսը: «ՈՒրանի թեման», երևի, առաջնայինը կդառնա իրանա-տաջիկական հարաբերությունների զարգացման գործում:Պանիրանական միությունը, որը, ըստ երևույթին, ավելի պաշտոնական ձևով կհռչակվի մի քանի տարուց, կարևորագույն գործոն կդառնա Կենտրոնական և Հարավային Ասիայի աշխարհաքաղաքականության մեջ, մեծ կայունություն և վստահություն կներշնչի այդ և այլ երկրների` տարբեր մարտահրավերների դեմ հանդիման: Եթե այդ միությունը կայունություն բերի և դրական ազդեցություն գործի տարածաշրջանի իրադրության վրա, ապա ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը, ինչպես նաև Հնդկաստանն ու Եվրամիությունը շահագրգռված կլինեն «իրանական եռյակի» դիրքերի ամրապնդմամբ։ Դրա հետ մեկտեղ, շատ բան կախված կլինի երկու հանգամանքից` էներգետիկ հաղորդուղիների ստեղծում և շահագործում, Չինաստանի հետ հարաբերություններ:Հենց այդ հանգամանքներից կախված կլինի ԱՄՆ-ի վերաբերմունքն այս դաշնախմբի նկատմամբ: ԱՄՆ-ը կարող է անտեսել իրանական այդ պետությունների շատ հավակնություններ ու նկրտումներ, բայց Չինաստանի նվաճողամտության զսպման ընդգրկուն խնդիրը մնում է, և այդ խնդրից տարածաշրջանում կախված կլինի շատ բան դեռ երկար ու երկար տարիներ: Մինչդեռ Իրանն առաջվա նման կձգտի թույլ չտալ կամ սահմանափակել արևմտյան ուղղությամբ կասպյան ու կենտրոնասիական էներգապաշարների մատակարարումները, ինչպես նաև Չինաստանի հետ հաստատել ավելի սերտ ու պարտավորեցնող հարաբերություններ: ՈՒստի, ըստ երևույթին, պանիրանական միության ձևավորումը կներառի շատ խնդիրներ, և ԱՄՆ-ը ձեռքերը ծալած չի հետևի դրա ստեղծմանը:Կարևոր են պանիրանական միության ստեղծման առթիվ Թուրքիայի և Իրանի փոխհարաբերությունների հարցը և այդ նախաձեռնության հանդեպ Կենտրոնական Ասիայի պետությունների վերաբերմունքը: Թուրքիան կփորձի ցուցադրել իր դիրքորոշումն իրանական պետությունների հետ նոր ռազմավարական հարաբերությունների մեջ Տաջիկստանը ներգրավելու փորձերի նկատմամբ, քանի որ դա, այսպես թե այնպես, կհանգեցնի ուժերի տարածաշրջանային հավասարակշռության որոշ խախտումների: Ամենայն հավանականությամբ, Իրանն ու Թուրքիան հնարավորություն կգտնեն հավասարակշռելու այդ իրավիճակը, ու պետք է նշել, որ այդ երկու պետությունների միջև Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի խնդիրների առնչությամբ հարաբերությունների և պայմանավորվածությունների հարուստ փորձ կա: Փոքր-ինչ տհաճ իրավիճակում կհայտնվի ՈՒզբեկստանը, որն այդ միտումները համարում է անցանկալի, ամբողջ Կենտրոնական Ասիայի վրա ազդեցություն գործող: Այն իրավիճակում, երբ Ղազախստանն ու Ղրղզստանը իրենց բազմակողմ քաղաքականության շրջանակներում ավելի ու ավելի են մերձենում Ռուսաստանին, իսկ Թուրքմենստանը շարունակում է մնալ իր չեզոք կարգավիճակում, ՈՒզբեկստանը չի կարող հույսեր կապել տարածաշրջանային մակրոտերության կարգավիճակի հետ, քանի որ Տաջիկստանն ավելի ու ավելի համոզիչ կերպով դուրս է գալիս նրա ազդեցությունից: Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Իրատես դե ֆակտո

© Լրագիր
Վերջին լուրերը, Հունիս 15, 2012ԻՍՊԱՆԻԱ-ԻՌԼԱՆԴԻԱ 4-0. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրո-2012-ի C Խմբի երկրորդ տուրի երկրորդ խաղում Իսպանիայի հավաքականը 4-0 հաշվով ջախջախեց Իռլանդիային: 2 գոլ խփեց Տորրեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Սիլվան ու Ֆաբրեգասը: C խմբում 2-րդ տուրից հետո մրցաշարային ...ԱՐՑԱԽՅԱՆ ԱՊՏԱԿ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ
Արցախի նախագահի ընտրության շրջանում ՀՅ Դաշնակցությունը կրկին ուշադրության կենտրոնում հայտնվեց իր «ավանդական» կեցվածքով: ՀՅԴ Արցախի կազմակերպությունը հայտարարել էր, թե նախագահի ընտրությանը պահպանելու է ...ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ ԵՒ ԿՈՒԲԱՅՈՒՄ ՏՈՆԵԼ ԵՆ ՉԵ ԳԵՎԱՐԱՅԻ 84-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Լատինական Ամերիկայի 2 պետություններում տոնել են 20-րդ դարի լեգենդար հեղափոխականներից մեկը՝ Էռնեստո Չե Գեվարայի 84-րդ տարեդարձը, գրում է ՌԻԱ Նովոստին: Հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել թե նրա հայրենիք ...«ԼԱՎ ԵՆՔ ԱՆՈՒՄ, ՈՐ ՍՊԱՆՈՒՄ ԵՆՔ»
Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահ Էլմոն Գիլմորի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե եթե Հայաստանն ուզում է, որ իր զինվորները չսպանվեն դիպուկահարների ...ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԱՄՀ և ՀԲ ՀՈԼԱՆԴԻԱՅԻ ԵՆԹԱԽՄԲԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 15-17-ը մասնակցելու է Բուխարեստում (Ռումինիա) կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը: ...ԱՄՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանում լայն թափով ծավալվող ներիշխանական պայքարի ֆոնին, բավական հետաքրքրական զարգացումներ են տեղի ունենում նաեւ տնտեսական դաշտում: Մասնավորապես, այստեղ կարծես թե զգալի աշխուժացել է Միացյալ Նահանգները: ...ՊԵՏՔ Է ԺԱՄԱՆԱԿԻՆ ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԱՍԵԼ
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հերթական անգամ Կապանում հանդիպեց կանանց հետ, որը կազմակերպել էր Կապանի կանաց ռեսուրս կենտրոնը: Այս անգամ զրույցի թեման անցած խորհրդարանական ընտրություններն ու այսօրվա ...ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՓԼՈՒԶՈՒՄԻՑ ԶՈՀՎԵԼ Է 23-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴ
Հունիսի 14-ին, ժամը 19.59-ին Չարենցավանի ոստիկանական բաժանմունքից տեղեկություն է ստացվել, որ քաղաքի նախկին լեռնաշինարարական գործարանի մոտակայքում տեղի է ունեցել կիսաքանդ շինության փլուզում և կա մեկ զոհ: ...ԴԻ ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏՈՒՄ
Հունիսի 14-ին, ժամը 11.10-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի Հրազդան գետի սկզբնամասում հայտնաբերվել է տղամարդու դի: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:Փրկարարները ...ՇՎԵԴԻԱՅԻ ԱՐՔԱՅԱԴՍՏԵՐԸ ԿՈՂՈՊՏԵԼ ԵՆ
Շվեդիայի արքայադուստր Քրիստինայի տնից գողացել են մոտ 850 հազար կրոն արժողությամբ ոսկերչական իրերը: Այս մասին գրում է The Local-ը: Գողը 19-ամյա պատանի էր, որը մուտք է ունեցել արքայադստեր տուն: Նա արդեն ...ԱՄՆ-Ը ՎՐԱՍՏԱՆԻՆ ԿՕԳՆԻ ՍԵՓԱԿԱՆ ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՄՇԱԿԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ
ԱՄՆ-ը Վրաստանին օգնելու է մշակել հետախուզության և հակաօդային պաշտպանության սեփական միջոցները, ինչպես նաև արդիականացնել ուղղաթիռների պարկը: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, որն ...ԵԹԵ «ԱՐԱՆՔԻՑ ՀԱՆԵՆ» ՕՍԿԱՆՅԱՆԻՆ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գտնվում է Բելառուսում, իր կոնյակի գործարանի հարցերով, Հրապարակ թերթին տեղեկացրել են ԲՀԿ-ից:Մինչ Ծառուկյանը Բելառուսում կոնյակի բիզնես հարցերով էր զբաղվում, Հայաստանում դադարեցվեց ...MICROSOFT-Ը 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ ՁԵՌՔ ԿԲԵՐԻ YAMMER ՍՈՑՑԱՆՑԸ
Micrososft ընկերությունը ավելի քան 1 մլրդ դոլարով ձեռք կբերի Yammer պրոֆեսիոնալ սոցցանցը, գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրին: Այժմ դեռ պարզ չէ, թե գործարքը երբ կկայանա ...ԿԲ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ` 8.0%
2012 թ. հունիսի 5-ի նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում ...ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՄՈՒՏՔՆ ԱՆԱՆՑԱՆԵԼԻ Է
Հայջրմուղկոյուղի ՓԲԸ-ն մինչև 2011 թ-ի ավարտը Հրազդան քաղաքում պետք է իրականացներ ջրամատակարարման բարելավման ծրագիր, որը նախատեսում էր նոր ջրագծերի անցկացում, պոմպակայանների վերանորոգում, ինչպես նաև շուրջօրյա ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ...«ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ» ԿԱՐՈՂ ԵՆ ՉԵՆԹԱՐԿՎԵԼ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆԸ
Եգիպտական Ազատության եւ արդարության կուսակցության (հանդիսանում է «Մուսուլման եղբայրներ» շարժման թեւը) փոխնախագահ Մոհամեդ ալ Բելթագին հունիսի 15-ին հայտարարել է, որ խորհրդարանի Ստորին պալատի լուծարումը ...«ՏԱՔ» ՊԱՏԵՐԱԶՄԻ ԽՐՏՎԻԼԱԿԸ
Մեր զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ ՄանուչարյանըՊարոն Մանուչարյան, վերջին մեկ ամսվա ընթացքում պատերազմի վերսկսման մասին խոսակցությունները շատ տարբեր են: Առավել հաճախ հնչում է այն տեսակետը, որ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ «ԿՀԱՆՁՆԻ՞» ԱՍԱԴԻՆ
Ֆրանսիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկում են Սիրիայում Բաշար Ասադի հրաժարականի դեպքում իշխանությունը փոխանցելու ռազմավարությունը: Այս մասին հայտնում է Ֆրանս Պրես գործակալությունը` հղում կատարելով ...ԳԵՐՄԱՆԻԱՆ ՊԵՐՈՒԻՆ Է ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ 600-ԱՄՅԱ ՄՈՒՄԻԱՆ
Պերուի նախագահ Օլյանտա Ումալան հունիսի 14-ին` Գերմանիա կատարած պաշտոնական այցից հետո վերադարձել է հայրենիք և իր հետ բերել 600-ամյա մումիա: Այս մասին հայտնում է lenta.ru-ն: Մումիան հայտնաբերվել է 1980-ական ...ԱԴԻԲԵԿՅԱՆԸ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ 30% Է ՏԱԼԻՍ
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրել է ԼՂՀ-ում մայիսի 26-27-ին անցկացրած հարցումների արդյունքները, որոնք վերաբերում են ԼՂՀ նախագահական ընտրություններին: Հարցումն անց է կացվել Ազատ հայրենիք կուսակցության ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԵՄ Է ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Այսօր Երևանում բացվեց 5-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որին մասնակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 59 ընկերություն: Նախորդ տարվա համեմատ այս տարի մասնակից ընկերությունների թիվն ավելացել ...ՀՅԴ. ՀՈՒՅՍԸ ՉԻ ՄԵՌՆՈՒՄ ՆՈՒՅՆԻՍԿ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ
Դաշնակցություն կուսակցության քաղաքական ղեկավարությունը կարծես թթի ծառ լինի, որին պատավաստել են սեւ գույնը, այն դեպքում, երբ այն իրականում սպիտակ է: Այդ պատվաստումը, որը կուսակցությունը ստացել է 1998 թ ...ԼԱՎՐՈՎԸ ՀԵՐՔԵԼ Է, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՍԱԴԻՆ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ Է ՄԱՍՆԱԿՑՈՒՄ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը քննարկումներ չի անցկացնում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի վերեբերյալ, գրում է ՌԻԱ Նովոստին: Տեղեկացնենք, որ նման քննարկումների ...1,5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՍԻՎԻԼԻԹԱՍԻՆ
Սիվիլիթաս հիմնադրամի հայտարարությունը Սիվիլիթաս հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Նորվեգիայի կառավարությանը շարունակվող աջակցության, ինչպես նաև օրերս հաստատված, 2012 թ. սեպտեմբերից երեք տարով տրամադրվելիք ...ԱՄՆ ԴԵՍՊԱՆ. ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այսօր Lragir.am-ին ասաց, որ նախօրեին Սիվիլիթաս կատարած այցից հետո դեռևս նոր ասելիք չունի: «Մենք դեռ շարունակում ենք հետևել զարգացումներին: Եվ եթե վարույթ է սկսված, մենք ...ԱՄԵՆԱԱՆՎՏԱՆԳ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հրապարակվել են ավիաընկերությունների անվտանգության վերաբերյալ շվեյցարական անկախ վարկանիշային ATRA գործակալության փորձագետների կազմած ամենամյա հետազոտության արդյունքները: Ուսումնասիրվել են ֆինանսական ցուցանիշներով ...ԿԱՐԱԲԱԼԱՅԻ ԱՐՁԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ
Մի քանի շաբաթ առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվեց նախաձեռնություն, որի նպատակն է՝ տեղափոխել Կարաբալայի արձանը Աբովյան փողոցի իր նախկին տեղը:Երիտասարդների նախաձեռնությունը համընկավ նաև արձանի հեղինակ, ...ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է «ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՂԱՅԻ» ԳԱՂՏՆԻՔԸ
Բացահայտվել է 9 ամիս առաջ Գերմանիայի մայրաքաղաքում հայտնված «անտառային տղայի» գաղտնիքը, որը վստահեցնում էր, որ վերջին հինգ տարին հոր հետ թափառում էր անտառներում: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Գերմանիայի ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ Է ԱՎԵԼԻ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑՎԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՏՐԱՍՏ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ. ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է 5-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի բացմանը: Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Այս ավանդական ֆորումն արդեն իր ուրույն տեղն է զբաղեցնում ...ԽՈՐՎԱԹ ԵՐԿՐՊԱԳՈՒՆ ՄԱՀԱՑԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՀԵՏ ԽԱՂԻՑ ՀԵՏՈ
Խորվաթ մի երկրպագու գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում մահացել է Եվրոպայի առաջնության Իտալիայի հետ հանդիպմանն ազգային հավաքականի արդյունքը տոնելիս, գրում է Eurosport-ը: 22-ամյա երկրպագուն ընկել է ավտոմեքենայի ...«ՍԻՎԻԼԻԹԱՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆ ՍԱԼԲԻ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼ
ԱԱԾ-ում այսօր ցուցմունք տալուց հրաժարվել է նաեւ «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը: Հիշեցնենք, որ փողերի լվացման մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր ԱԱԾ հարցաքննության էին ...ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՀՀՇ-Ի ԻՐԱԶԵԿՈՒՄԸ՝ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ:
Երեւանի քաղաքապետարանը երեկ ի գիտություն է ընդունել Հայոց Համազգային Շարժում կուսակցության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի իրազեկումը՝ հունիսի 26-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին: ...ՀԱՆՔԱՎԱՆԻ ԳԵՂԱՏԵՍԻԼ ՁՈՐ. ՎԵՐՋԻ ՍԿԻԶԲԸ
Այսօր Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի յուրաքանչյուր նոր զարգացում աներկբա հասարակության կողմից ընկալվում է որպես գույժ:Դրա պատճառները նման փոքր տարածք ու խիտ բնակչություն ունեցող երկրի համար, ...70-ԱՄՅԱ ԿՆՈՋ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐՈՒՑԵԼ ԵՆ ՀԱՐևԱՆՆԵՐԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ
Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 24 շենքի բնակիչները խուճապի մեջ են: Պատճառը շենքի առաջին հարկի 70-ամյա բնակչուհի Լիդյայի և և նրա 23-ամյա թոռնուհու` Մարիայի սռեղծած քաոսն է:«Ինչքան յաշիկ, շիշ, փայտ ու էլի ...ԶՈՄԲԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆ Է
Գլազգոյի համալսարանի գենետիկայի ֆակուլտետի պրոֆեսոր Օսթինը անգլիական Չելթնեմ քաղաքում անցկացված գիտական փառատոնի ժամանակ հայտարարել է, որ մարդուն զոմբիացնող համաճարակի ծագումը իրական է: Այս մասին տեղեկացնում ...ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐԸ ԳՈՐԻՍՑԻ ԼԻՆԵԼՆ Է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փոքրիկ Յուրան սովորում է Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Սիրելի արձակագրի ծննդյան օրը տատիկի եւ եղբոր հետ եկել էր մեծն գրողի տուն-թանգարան։ Նա Բակունցի մասին շատ բան գիտի, բայց ամենակարեւորը ...ԲԱՔՎԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱ ՓՈԽԵԼ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՆ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը բացահայտ հայտարարել է, որ իր երկիրը չի համաձայնվում հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպերի հետաքննության մեխանիզմի հետ միայն այն պատճառով, որ դա ...ԵԹՈՎՊԻԱՅՈՒՄ ԱՐԳԵԼՎԵԼ Է SKYPE-Ը
Եթովպիայում արգելվել է համացանցով ձայնային շփման ծառայությունների օգտագործումը, գրում է Ալ Ջազիրան: Արգելքը դրվել է դեռեւս մայիսի 24-ին, սակայն միջազգային լրատվամիջոցներով տարածվել է միայն այսօր: Արգելքի ...ԱՐԱՏԻ ՄԻՍԻՈՆԵՐՆԵՐԸ
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով հայտնի պատճառով դարձել է Հայաստանի քաղաքական զարգացումների առանցքներից մեկը, փորձում է պատասխանել ԱԱԾ հարուցած քրեական գործին, որով նա եւ իր հիմնադրամը կասկածվում ...ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Բաց նամակ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանին Պարոն Սահակյան, Դուք մինչև Ձեր պաշտոնավարման ժամկետի ավարտը հանդիսանում եք Սահմանադրության հետևողը, ինչպես նաև պաշտոնը ստանձնելիս երդվել եք անվերապահորեն կատարել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին տարածվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Կոչ ենք անում մարդկանց պահպանել հանգստություն ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԼԻՄՈՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ 25 ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՌՆՈՒՄ ԽՈՒԼ ՈՒ ՀԱՄՐԻՆ
Թուրքիայում դատախազը 25 տարվա ազատազրկում է պահանջել խուլ ու համր, անգրագետ տղամարդու համար, ում մեղադրում են արգելված Քրդստանի ժողովրդական կուսակցությանն աջակցելու մեջ, գրում է BBC-ն: Մեհմեթ Թահիր Իլհանն ...ՊԵՆՏԱԳՈՆԸ ԳԵՅ-ՇՔԵՐԹ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ
ԱՄՆ պաշտպանության նախարարությունում առաջին անգամ անցկացվելու են միջոցառումներ, որի նպատակն է աջակցել միասեռականներին, բիսեքսուալների և տրանսսեքսուլաներին: Այս մասին հայտնում է CNN-ը` հղում կատարելով Պենտագոնի ...ՌՈՒՍ 7 ԵՐԿՐՊԱԳՈՒԻ ԿԱՐՏԱՔՍԵՆ ԼԵՀԱՍՏԱՆԻՑ
Հունիսի 12-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ձերբակալված յոթ ռուս երկրպագուի արտաքսում սպասվում: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Վարշավայում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Մարիա Չեկալյովան:Նրա փոխանցմամբ, ...ՀՈՒՆԻՍԻ 11-15-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ
USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 86,425,050 ԱՄՆ դոլար 413.08 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 97,309,199 ԱՄՆ դոլար 414.42 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց ...ԽԱՎԻԻ ՌԵԿՈՐԴԸ. 107 ՓՈԽԱՆՑՈՒՄ 1 ԽԱՂՈՒՄ
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խավի Էրնանդեսը Եվրոպայի առաջնության նոր ռեկորդ է սահմանել մեկ խաղում կատարած փոխանցումների քանակով, գրում է Goal.com-ը: Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում Խավին 136 փոխանցում ...ՖՐԱՆՍԻԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՌՈԲՈՏ-ԷՔԶՈԿՄԱԽՔ ԱՊԱԳԱՅԻ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիայի սպառազինության հարցերով գլխավոր պատվիրակությունը (DGA) հունիսի 11-ից 15-ը Փարիզում անցկացվող Սպառազինության միջազգային Eurosatory-2012 սրահում ցուցադրել է եզակի ռոբոտ-էքզոկմախք` ռազմական պայմաններում ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ «ԽՈՑՎԱԾ» ԿՈՂՄԸ
Արեւմուտքը փաստացի «շեֆություն» վերցրեց Վարդան Օսկանյանի «գործի» նկատմամբ, այն բանից հետո, երբ արեւմտյան երկրների դեսպանները «գործի» մանրամասներին ծանոթանալու համար այցելեցին Սիվիլիթաս: Փաստացի պարզ է, ...ՑԱՆԿԱՑԱԾ ՄԵԾ ԳԱՂԱՓԱՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է «ԱՆԴՈՐՐ» և «ԱՆՇՏԱՊ ՄՏՈՐՈՒՄ»
Իրանը, գտնվելով փաստական, թեև մասնակի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շրջափակման մեջ, ինչպես երբեք շահագրգռված է մի շարք ուղղություններում Հայաստանի հետ համագործակցությամբ, ինչը ներառում է նաև տարածաշրջանային ...ԿՈԿԱ-ԿՈԼԱՆ 60-ԱՄՅԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՄՅԱՆՄԱՐ
Կոկա-Կոլան նախատեսում է 60-ամյա ընդիմջումից հետո վերադառնալ Մյանմար: Այսպիսով, Հյուսիսային Կորեան եւ Կուբան կմնան այն միակ պետությունները, որտեղ Կոկա-Կոլա ոչ արտադրվում է, ոչ էլ ներմուծվում: Այս մասին ...ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԳՅՈՒՄՐԻ
Այսօր Գյումրի էր ժամանել Բուլղարիայի մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովը: Այցը հայ-բուլղարական մշակութային կապերն ամրապնդելու և համագործակցությունն ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակ էր հետապնդում: Համագործակցություն ...ՅԱՆՈՒԿՈՎԻՉԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼ ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻՆ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ ցանկանում է ներում շնորհել երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին: Սակայն նա ընդգծել է, որ Տիմոշենկոյին կարող է ներում շնորհվել միայն դատական ...ԱՆՀԱՅՏ ԲԱՐԵՐԱՐԸ ևՍ ՄԵԿ ԲՆԱԿԱՐԱՆ ՆՎԻՐԵՑ «ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆԻ» ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
Գյումրեցի անօթևան բազմաթիվ ընտանիքների ծանր սոցիալական ապրելակերպի մասին «Շիրակ կենտրոնի» պատմող տեսանյութերը շարունակում են աննախադեպ արձագանք գտնել Հայաստանում և արտերկրում ապրող բազմաթիվ բարերարների ...ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆԸ ՀԱՆՁՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ
Հունիսի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ դեսպան Գեորգի Կարաստամատովին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ «ՍՈԿԱ ԳԱԿԱՅ» ՇԱՐԺՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Հունիսի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ճապոնական «Սոկա Գակայ» շարժման փոխնախագահ Կենյի Յոշիգոյին և ներկայացուցիչ Էյչի Օուչիին, որոնք Հայաստան են ժամանել շարժման երկարամյա նախագահ Դայսակու ...ԻՍԿ ՍԻՎԻԼԻԹԱՍԻ ՄԱՍԻՆ ՉԵ՞Ն ԽՈՍԵԼ
Հունիսի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ է ունեցել Երևանում հավատարմագրված Եվրոպական Միության անդամ երկրների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ: Հանդիպմանը քննարկվեցին ...ՄՈՒՆԿԻ «ՃԻՉԸ» ՆՊԱՍՏԵԼ Է ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԱՌԵՒՏՐԱՅԻՆ ՊՐՈՖԻՑԻՏԻ ԿՏՐՈՒԿ ԱՃԻՆ
Նորվեգիայի առևտրային պրոֆիցիտը 2012 թվականի մայիսին հասել է 35,5 մլրդ նորվեգական կրոնի (մոտ 6 մլրդ դոլար), որը 45 տոկոսով բարձր է 2011 թվականի մայիսի ցուցանիշից: Այս մասին նշված է Նորվեգիայի վիճակագրական ...ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿՈՆԳՐԵՍԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 15-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի տարածքային կառույցների ղեկավարների խորհրդակցություն, որը վարել է Լևոն Զուրաբյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հունիսի 26-ին նախատեսված հանրահավաքի ...ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ 93-ՐԴ ՕԲՅԵԿՏԸ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը իր երկրորդ պաշտոնավարմանն անցնելուց անմիջապես հետո ձեռնամուխ է եղել, ըստ արտաշատցիների տվյալի, իր 93-րդ օբյեկտի շինարարությանը: Արտաշատի 5 հարկանի սեփական ...«ԴԱՎԱԴԻՐՆԵՐԻ» ՀԵՏ ԶՐՈՒՅՑԸ ԿԱՐՃ Է ԼԻՆՈՒՄ
Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների չեզոքացումն արդեն վաղուց է սկսվել, իսկ տեսանելիորեն՝ ՃՈ պետ Մարգար Օհանյանի ձերբակալությունից: Այն ժամանակ մամուլը գրում էր, որ չնայած Օհանյանը մեղադրվում է պետական միջոցների ...ԲՆՈՒԹՅԱՆ ԵՒ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՄԻՋԵՒ
Մի քանի ամիս առաջ Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստները հանդես եկան կոչով, ուղղված գործարարներին, որ նրանք ներգրավվեն Թեղուտում գործարար նոր ծրագրերի մշակման գործընթացին, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ...ՌԱՀՀԿ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐՎԱ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցում վերջին սեմինար-դասընթացի օրն էր: Դասախոսության թեման նվիրված էր ՀՀ-ում արդիականացման եւ քաղաքացիական հասարակության ...ՈՒԿՐԱԻՆԱ-ՖՐԱՆՍԻԱ ԽԱՂԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Դոնեցկում Եվրոպայի առաջնության D խմբի 2-րդ տուրի Ուկրաինա-Ֆրանսիա հանդիպման սկզբից մի քանի րոպե անց մրցավարը հետաձգել է խաղը հորդառատ անձրեւի եւ ուժեղ կայծակի պատճառով:Դեռեւս հայտնի չէ, թե երբ է խաղը ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հունիսի 15-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի ...ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՆԱԽԱԳԻԾԸ
Այսօր, 2012թ. հունիսի 15-ին, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակում իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ...ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԻ Է
Հենց նոր ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն քննարկել ու որոշել է կառավարության կազմը: Ըստ այդմ՝ ՀՀԿ քվոտայով նախարար են նշանակվելու. ...ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ՎԱՅՐ ԿԴՆԻ ՄԱՆԴԱՏԸ
ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը մնալու է խորհրդարանում, այն էլ՝ սովորական պատգամավորի կարգավիճակով: Մինչ այս խոսվում էր, որ նա կտեղափոխվի կառավարություն, ավելին՝ ՀՀԿ ԳՄ նախորդ նիստերից մեկում, երբ քննարկվում ...ՍՊԻՏԱԿԻ ՍՈՑԱՊԻ ՀՐԴԵՀԻ ՓԱՍՏԸ ՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺՆՈՒՄ
Լոռու մարզի Սպիտակ քաղաքի սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնում 2 անգամ, մի քանի օրվա տարբերությամբ բռնկված հրդեհի փաստն արդեն գտնվում է Լոռու մարզային քննչական բաժնում: Հարուցվել է քրեական գործ, ...ՈՒԿՐԱԻՆԱ-ՖՐԱՆՍԻԱ 0-2
Եվրո-2012-ի D խմբի 2-րդ տուրի առաջին խաղում Ֆրանսիան 2-0 հաշվով հաղթեց Ուկրաինային:Գոլերը խփեցին Ժերեմի Մենեզն ու Յոհան Կաբայեն:Ֆրանսիան դուրս եկավ առաջին տեղ: Բլանի թիմը վաստակեց 4 միավոր, իսկ Ուկրաինան ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՆԱՎԱՍԱՐԴ ԿՃՈՅԱՆԸ ԱՆՊԱՏՎԵԼ Է ՊԱՏԱՆՈՒՆ

«ԼԱՎ ԵՆՔ ԱՆՈՒՄ, ՈՐ ՍՊԱՆՈՒՄ ԵՆՔ»
ԱՐՏԱՀՈՍՔ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ
ԱՄՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՓՍՈՍԱՆՔՈՎ ՀՐԱԺԵՇՏ Է ՏՎԵԼ ԲՀԿ-ԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ
ՈՐՏԵՂ ԷՐ ՊԵՏՔ ԿՌՎԵԼ
ՀԻՄԱ ԿՈՄՊԼԵՔՍ ՈՒ ԽՃՃՎԱԾ ՎԻՃԱԿ Է
ԱՐՑԱԽՅԱՆ ԱՊՏԱԿ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ
ՊԵԿ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ
ԻՆՉՊԻՍԻՆ ԿԼԻՆԻ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1826 Սուլթան Մահմուդ II-ի հրամանով յենիչերական զորքը ոչնչացվում է Կ. Պոլսում, ապա և գավառներում:
- 1889 Ծնվեց նկարիչ և ճարտարապետ Երվանդ Քոչարը: (Վախճ. 1979թ.-ին):
- 1906 Թիֆլիսում բացվեց հայ ուսուցիչների երկրորդ համագումարը, որը հիմնեց ուսուցչական միություն:
- 1915 Կ. Պոլսի սուլթան Բայազետի հրապարակում թուրքական կառավարությունը կախաղան բարձրացրեց հնչակյան կուսակցության 21 ղեկավարներին:
- 1927 Մահացավ խմբապետ Մուրադ Պետրոսյանը (Կրոնքցին):
- 1960 Երևանում բացվում է համայնավար աշխատանքի բրիգադների և հարվածայինների հանրապետական հավաքը:
- 1988 Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը վավերացրեց 1988 02 20-ի խնդրագիրը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորելու վերաբերյալ և հայցեց Խորհրդային կառավարությանը այս խնդրի առնչությամբ դրական վճիռ կայացնել:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

