
ԴԱՏԱՐԿ ՏԵՂԸ ԵՐԲԵՔ ԹԱՓՈՒՐ ՉԻ ՄՆՈՒՄ
- Մեր զրուցակիցն է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր ՍաքունցըՊարոն Սաքունց, այս ընտրության արդյունքներով նոր Ազգային ժողովը, շատերի կարծիքով, կլինի հնի շարունակական տրամաբանությամբ: Հնարավո՞ր է, որ այս ամենից հետո Հայաստանում նոր սերունդը ձևավորի նոր իրողություն, և նորանկախ Հայաստանի պատմության այս փուլը փակվի:Նայած ում ակնկալիքներն ենք հաշվի առնում: Եթե վերցնենք հասարակության ակնկալիքների տեսակետից, իհարկե որևէ նորություն չկար, պարզապես եղածի ամրագրումն էր: Քվեարկությունը և ընդհանրապես նախընտրական քարոզչությունը համարում եմ արդեն ձևավորվածի նոտարական վավերացում: Նոտարական վավերացում ասելով ի նկատի ունեմ այն, որ իշխանության ձևավորման գործընթացն ամենևին կապ չունի հասարակական ընկալումների, ձգտումների, ցանկությունների հետ: Իսկ դասավորությունը ոչ թե իրական քաղաքական ուժերի ունեցած դիրքի տեսակետից է, այլ արդեն մշակված սցենարի: Օրինակ` ՕԵԿ-ի Ազգային ժողով անցնելն անհամերաժեք էր հասարակության ընկալման տեսակետից: Այն կարծես ինքնաբավ ձևավորվում է ինչ-որ նեղ շրջանակում, գալիս է իրականացնելու արդեն կանխորոշվածը: Եվ սա ցավալի իրողություն է: Այս տեսակետից, հիասթափությունը, անտարբերությունը, անհուսությունն իրենց ձևակերպումն են ստանում Ազգային ժողովի այսօրվա կազմով: Սա վերաբերում է նաև ընդդիմությանը: Սկզբնական շարժումից` հույսերի մարմնավորումից այն եկավ իր տրամաբանական տեղը: Ցավոք սրտի, ամեն ինչ կատարվում է քաղաքական էլիտայի շրջանակներում, բայց մեր քաղաքական էլիտան իր բովանդակությամբ քաղաքական բնույթ չունի: Իհարկե, որոշակի բացառություն կարող ենք նշել Դաշնակցությանը, որը քաղաքական մոտեցում ունի, ՀԱԿ-ը, որը կարող էր ունենալ, բայց երկուսն էլ ըստ էության չկարողացան հետևել իրենց գծին:Որքան էլ իրադարձությունները զարգացան ըստ սցենարի, սակայն Վանաձորում քաղաքացին հաղթանակ տարավ: Ի՞նչ տեղի ունեցավ:Վանաձորի թիվ 30 ընտրատարածքի դեպքը գալիս է ապացուցելու, որ իրապես հասարակական ընկալումներ քաղաքական դաշտում չկան: Այն հանգամանքը, որ ընտրություններում հաղթում է ոչ քաղաքական անձը, ապացուցում է, որ, ցավոք սրտի, հասարակությունը որևէ ակնկալիք քաղաքական ուժերից չունի: Ընտրությունները չպետք է դիտարկել որպես մեկուսի պրոցես անընդհատ ձևավորվող իրավիճակից: Դա տնտեսության մոնոպոլ վիճակն է, մինչդեռ մրցակցային դաշտի բացակայությունը տնտեսական դաշտում անխուսափելիորեն պետք է դրսևորվի նաև քաղաքական գործընթացներում: Որևէ քաղաքական ուժ սոցիալական բազա չի կարողանում ունենալ, կան միայն էմոցիոնալ ազգայնական դրսևորումներ: Օրինակ, ՀՅԴ-ն ունի իր կայուն ընտրազանգվածը: Հանրապետականի համար շատ կարևոր է վարչական ռեսուրսը, որով պայմանավորված էլ տնտեսական ռեսուրներն իրար հետ փոխկապակցված են: ԲՀԿ-ի ֆենոմենը կայանում է նրանում, որը նույնպես իշխանական ռեսուրս է, որ ավարտուն տեսք ստացավ վարչական ռեսուրսի տնտեսական արտահայտության իմաստով Ռոբերտ Քոչարյանի օրոք, և որն իր գոյությունը պահպանելու համար պետք է որոշակի համաձայնության գա այսօրվա վարչական ռեսուրսներին տիրապետող քաղաքական ուժի կողմից, որովհետև անկախ հանդես գալու ցանկացած փորձ լուրջ անհաջողության է դատապարտված: Պարոն Սաքունց, հնարավո՞ր է փողոցում ընդդիմության բացակայության դեպքում քաղաքացիական հասարակության կողմից ձևավորվի նոր ու սպասված ուժ: Հիմա արդյոք հենց այդ պահը չէ՞:Շատ գայթակղիչ է և ցանկալի է նման գաղափար ձևակերպելը: Իհարկե, կա նման հնարավորություն, բայց քաղաքացիական սեկտորը, ցավոք սրտի, պայմանավորված է արտասահմանյան դրամաշնորհներով, և տնտեսական ներքին ռեսուրս չկա: Միշտ գործարկվում են «գրանտակերներ», «դավաճաններ» տերմինները, քանի որ դրանք իրենց վերհսկողությունից դուրս են: Չեմ ասում, թե հասարակական ինստիտուտները հասակարակության մեջ չունեն ընկալում, բայց արդյոք կարո՞ղ են պոտենցիալ ուժ ձևավորել, որը կարող է էական ազդեցություն ունենալ և փոփոխություն բերել: Դրա նկատմամբ թերահավատություն կա, քանի որ այսօրվա ընտրողների մեծ մասն իրենց կենսամիջոցների ձեռքբերման հիմնական աղբյուրը տեսնում են ֆեոդալներից բարեհաճ վերաբերմունք ստանալու ճանապարհով: Ընտրողը հակված է գնալ կոռուպցիոն գործարքի իր շահերի կորստի հաշվին, միայն գոյատևի, այսինքն`գոյատևման սինդրոմը ավելի գերակա է, քան քաղաքացիական հասարակության առաջարկած ճանապարհը, որովհետև ընտրողը ենթադրում է, որ այս ճանապարհին ինքը պետք է որոշակի զրկանքներ կրի: Քաղաքացիական հասարակությունը պոտենցիալ է, բայց այս պայմաններում, կարծում եմ, այն հատային նշանակություն է ունենում: Այստեղ շատ կարևոր է ներքին լուրջ վերախմբավորումը: 30 ընտրատարածքը Վանաձորի կենտրոնական մասն է, որտեղ ինտելեկտով մարդիկ, մտավորականությունն է գերակշռում, և այստեղ կենսամիջոցներ ունեցող մարդիկ են: Եվ թեև ՀՀԿ-ական ներկայացուցիչ կար, բայց ԲՀԿ-ից թեկնածու չկար առաջադրված: Սա նրանց կողմից բացթողում էր: Եվ եթե ԲՀԿ-ից թեկնածու լիներ, կասկածում եմ, որ 30 ընտրատարածքում լիներ քաղաքացիական հաջողություն: Բացառիկությունը գալիս է ապացուցելու, որ էապես մրցակցություն, որպես այդպիսին, գոյություն չուներ: Հետաքրքիր դրսևորում էր 7-րդ ընտրատարածքը, որտեղ անձի հանգամանքն էր դրսևորվել: Օրինակ, եթե Նիկոլը ՀԱԿ-ից չլիներ առաջադրված, այլ լիներ զուտ Նիկոլ (7-րդ ընտրատարածքում ՀԱԿ-ը միայն Նիկոլի փաստով 18 տոկոս ձայն հավաքեց, ավելի շատ, քան մնացած տարածքներում էր). այստեղ անձնական գործոնը հասարակական ընկալման համար շատ էական նշանակություն ունի, բայց քաղաքական գործոնին հասարակությունը չի վստահում: Եթե քաղաքացուն, ընտրողին արժեք չես առաջարկում, նա գնում է փողի հետևից: Նշեցիք, որ հիասթափություն են առաջացրել ընտրությունների արդյունքները, հնարավո՞ր է արտագաղթn ավելի մեծանա:Միանշանակ: Բացի այդ, արտագաղթը նկատելի էր նաև նախընտրական քարոզչության ընթացքում, մինչդեռ նման բան չկար 2008-ին, քանի որ մարդիկ փոփոխության հնարավորություն էին տեսնում, իսկ հիմա դա չեն տեսնում, ու դեռ էլի են գնալու` չունենալով որևէ այլընտրանքի տեսլական: Մարդու փախուստը իրականությունից դառնում է գերակա: Մեծ հաշվով, սրա համար բոլոր քաղաքական ուժերը պատասխանատվություն պետք է կրեն: Իրենք մի պահ մոռացան, որ պատասխանատվություն ունեն: Տեսեք, Ժառանգությունն ու Ազատ դեմոկրատներն իրարից խիստ տարբեր լինելով` միացան, գուցե Ժառանգությունը մենակ գնալու դեպքում կարող էր ավելի շատ ձայն ստանալ, բայց անհասկանալի է, թե օրինակ ինչու Ստյոպա Սաֆարյանը հայտնվեց հետին տեղերում: Քաղաքական տեխնոլոգիաները կամ քաղաքական տեղափոխությունները հասարակության համար ընկալելի չէին, դրա համար էլ հասարակությունն իր վերաբերմունքը համարժեք արտահայտեց:Մեզ մոտ Պուտինի ասած կառավարվող ժողովրդավարությունն է, որն ավտորիտար է իր էությամբ, և սա ժամանակակից ֆեոդալիզմի քաղաքակիրթ ձևակերպումն է: Հայաստանում ըստ էության կառավարվող ժողովրդավարության ռուսական մոդելը լավագույնը կիրառվեց այս ընտրությունների ժամանակ: Կառավարվող դեմոկրատիայի շրջանակներում ձևավորվելը նախորդ ժամանակահատվածում տեղի ունեցող պրոցեսների տրամաբանական արտահայտությունն է: Մինչդեռ ընտրողը հենց 30 ընտրատարածքում Էդմոն Մարուքյանի ընտրելու փաստով ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է հաղթահարելու կառավարվող մեխանիզմը, այսինքն` իրեն պետք է տալ այլընտրանք, գաղափար: Մինչդեռ նախընտրական լոզունգն էր` ոչ մի ձայն հանցավոր ռեժմինին, սա արդեն անցած է: Կներեք, իսկ ի՞նչ եք առաջարկում ընտրողին, որ նա չկաշառվի: Իտալիայում երկրորդ համաշխարհային պատարեզմից հետո, երբ տնտեսությունը քայքայվել էր, 16-18 տարեկան կանանց 45 տոկոսը ներգրավված էր մարմնավաճառության մեջ, որոնցից հիմնականում օգտվում էին ամերիկյան զինվորները, բայց մարդը չուներ ընտրության հնարավորություն և դա էր միակ հնարավորությունը, հիմա դու ընտրողին ասում ես` ինչու ես կաշառք վերցնում, բայց դու ուրիշ ի՞նչ ես իրեն առաջարկում, որ ինքն ըստ արժանվույն իրեն դրսևորվի, դու իրեն հնարավորություն չես տալիս: Սա միատեսակ ընտրության տարբերակ էր, որն առաջարկվեց ընտրողին:Մեզ մոտ չկար գաղափարի ինտրիգը, այս ընտրությունների ժամանակ գաղափարը մեռավ: Իսկ այն կարող էր գրավել ընտրողին: Փոխարենը, կար «ես լավն եմ, էն մեկը վատն է» տարբերակը, որն արդեն չի գործում:Ըստ Ձեզ, այսպես էլ կմնա մինչև 2018, թե՞... Ոչ, ծագելու է մի բան, դատարկ տեղը երբեք թափուր չի մնում: Ներսում էլ չեմ կարծում կարողանան երկար դիմանալ, մեկ-երկու անձը կարո՞ղ են իրավիճակ փոխել: Եթե նրանք կարողանան հաղթահարել քաղաքական պայմանավորվածությունների շրջանակը և դրա միջից դուրս գալ, շատ կարևոր քայլ կլինի, բայց այդ պայմանավորածություններն այդքան թո՞ւյլ են եղել, որ մարդիկ կարողանան հաղթահարել: Սիրանույշ Պապյան

© Լրագիր
Վերջին լուրերը, Մայիս 09, 2012ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ և ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտը մեր ժողովրդի առջև զարգացման նոր դռներ բացեց: Դա պատմական հնարավորություն ...ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ԶԻՆՎՈՐ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ
Ժողովուրդ թերթը գրում է, որ Գեղարքունիքի մարզի N զորամասից մի զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց, կոկորդից վիրավորված: Սամվել Խաչատուրի Ավետիսյանը տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ: Սամվելը բանակ ...ԻՆՉՊԵՍ ԷՐ ՊԱՐՏՎՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը այսօր նշում են Շուշիի հաղթանակի տոնը: Շուշիի հաղթանակի տոնը որոշակիորեն ստվերել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակը, որը ոչ այնքան մերն էր, որքան արձանագրվեց մեր ծանրակշիռ ...ԾԵԾԵԼ ԵՆ ԱՐԱՐԱՏԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ
Անցած գիշեր, ժամը 12-ի մոտ 10-12 հոգի Արարատի հիվանդանոցի մոտ ծեծել են Արարատի ոստիկանապետ Կարեն Խաչատրյանին:Կարեն Խաչատրյանը եղել է Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ: Նա մոտ երեք ամիս առաջ անցել ...ԼԻՎԵՐՊՈՒԼ-ՉԵԼՍԻ 4-1. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի վերջին խաղում Լիվերպուլը 4-1 հաշվով առավելության է հասել Չելսիի նկատմամբ: Լիվերպուլի գոլերը խփել են Էսյենը (ինքնագոլ), Հենդերսոնը, Ագերը եւ Շելվին, իսկ Չելսիից աչքի ...ԼՈՆԴԻԿԸ ԾԱՆՐ ՎԻՃԱԿՈՒՄ
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկ մականունով, հայտնվել է բավական բարդ իրավիճակում: Բանն այն է, որ Արարատի մարզում անցած ընտրություններն ամենասկանդալայինն են ստացվել բոլոր մարզերից: Այստեղ ՀՀԿ-ն ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
Մոսկվայի Կարմիր հրապարակում սկսվել է Հայրենական պատերազմում հաղթանակի 67-ամյակին նվիրված զինվորական շքերթի արարողությունը: Շքերթին մասնակցում է 14 հազար զինվորական եւ 100 միավոր տեխնիկա, գրում է ՌԻԱ Նովոստի: ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՆԱՏՕ-ԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՆԱԼ
Ծանր ճգնաժամի պայմաններում բյուջետային միջոցներ տնտեսելու անհրաժեշտությունը ստիպում է ՆԱՏՕ-ի երկրներին խելամիտ ծախսել ունեցած միջոցները, որը նախատասվում է «նուրբ պաշտպանություն» կոչվող նոր հայեցակարգով: ...ԲՀԿ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ
ԲՀԿ-ն այս տարի բավական ծանրակշիռ ներկայություն է ապահովում ԱԺ-ում: Հատկանշական է, որ ՀՀԿ-ի մեծ ազդեցություն ունեցող տարածքներից մեկում ՝ Շիրակի մարզում չորս մեծամասնական ընտրատարածքներից երեքում Բարգավաճ ...ՆՈՐ ԽՈՇՈՐ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ
Ավելի քան 20 իտալական ֆուտբոլային ակումբներ տեղեկացվել են այն մասին, որ իրենց կասկածում են պայմանավորված խաղերի կազմակերպման մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:Ֆուտբոլի Իտալիայի ֆեդերացիան հայտնել է, որ ...ՀՈԿԵՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. 5-ՐԴ ՕՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ֆինլանդիայում եւ Շվեդիայում շարունակվում է հոկեյի աշխարհի առաջնության խմբային փուլը: 5-րդ օրը կայացած խաղերում գրանցվել են հետեւյալ արդյունքները. Ռուսաստան 2 - 0 Գերմանիա, Ֆինլանդիա 5 - 2 Շվեյցարիա, Լատվիա ...ԴԱՏԱՐԿ ՏԵՂԸ ԵՐԲԵՔ ԹԱՓՈՒՐ ՉԻ ՄՆՈՒՄ
Մեր զրուցակիցն է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր ՍաքունցըՊարոն Սաքունց, այս ընտրության արդյունքներով նոր Ազգային ժողովը, շատերի կարծիքով, կլինի հնի շարունակական տրամաբանությամբ: ...ՄՈՆՏԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԱՋԱԿՑԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻՆ
Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին կոչ է արել Եվրոպական հանձնաժողովին ակտիվորեն աջակցել Եվրամիության տնտեսական աճին: Այս մասին հայտնում է «Ռոյթերը»` հղում կատարելով Մոնտիի ուղերձին` ուղղված էկոնոմիկայի և ...ՌՈՏԿՈՅԻ «ԳԱԶԱՐԱԳՈՒՅՆ, ԿԱՐՄԻՐ, ԴԵՂԻՆ»-Ը ՎԱՃԱՌՎԵԼ Է 87 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
Մարկ Ռոտկոյի «Գազարագույն, կարմիր, դեղին» նկարը մայիսի 8-ին Christie's աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով` 87 միլիոն դոլարով: Այս մասին հայտնում է «Ռոյթերը»: Այսպիսով, կտավը դարձել է հետպատերազմյան ...ԹԵՀՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՉԵՂՅԱԼ ԱՆԵԼ ՔԱԲՈՒԼԻ ԵՒ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Իրանը մեծացնում է Աֆղանստանի վրա գործադրվող ճնշումը, որպեսզի Քաբուլը չեղյալ հայտարարի ԱՄՆ հետ անվտանգության ոլորտի վերաբերյալ կնքած համաձայնագիրը, գրում է The Wall Street Journal-ը: Թեհրանը սպառնացել ...ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՌևՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՍԱԼԴՈՆ ԿՐՃԱՏՎԵԼ Է
Ֆրանսիայի առեւտրային հաշվեկշռի բացասական սալդոն սեզոնային տատանումների արդյունքում 2012 թվականի մարտին նվազել է և կազմել 5,721 մլրդ եվրո: Ինչպես հայտնում է РБК-ն, այս տվյալները իր հաշվետվությունում ներկայացրել ...ԻՎ ԿԼՅԱՅՆԻ «ԿՐԱԿ-ԳՈՒՅՆ FC 1»-Ը ՎԱՃԱՌՎԵԼ Է 36.4 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
Ֆրանսիացի նկարիչ Իվ Կլյայնի «Կրակ-Գույն FC 1» կտավը Նյու Յորքի Christie`s աճուրդի տանը վաճառվել է 36,4 միլիոն դոլարով: Մահվանից մի քանի շաբաթ առաջ ստեղծված կտավի նախնական արժեքը 30-40 միլիոն դոլար է ...ԱՏԼԵՏԱՄԱՐՏ
Այսօր Բուխարեստում կայանալու է Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչը, որտեղ խաղալու են Մադրիդի Ատլետիկոն եւ Բիլբաոյի Ատլետիկը: Խաղը սկսվելու է Երեւանի ժամանակով 22.45-ին:Թիմերը, ամենայն հավանականությամբ, ...ԻՆՉ ԿՄՆԱ ԿՈՆԳՐԵՍԻՑ
Լեւոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում փաստացի հրաժեշտի ելույթ ունեցավ: Նա նշեց, որ հրաժարվում է խորհրդարանի պատգամավորի մանդատից, որովհետեւ ընդունված չէ, որ նախկին նախագահը պատգամավոր դառնա: Նա ...ԱՄՆ-ՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՌԱՍԻՍՏՆԵՐ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ձերբակալվել են «սպիտակ ռասայի» գերադասության գաղափարի կողմնակիցն խմբավորման անդամները, գրում է gazeta.ru-ն: Վերջին օրերին ձերբակալվել է «Ամերիկյան ճակատի» 10 մասնակից: Քննիչների ...ՂԱՐԱԲԱՂԸ ԳՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱ
Ստեփանակերտում տեղի է ունեցել «Եվրոպա» բազմաֆունկցիոնալ համալիրի բացումը, որտեղ տեղակայվել են «Արդշինինվեստբանկի» մասնաճյուղը, տարբեր ընկերությունների գրասենյակները եւ հյուրանոց: Բացման արարողությանը ...ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ 50 ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է, որ վերահաշվարկ է իրականցվելու 50 տեղամասերում՝ 17 համամասնականի եւ 33 մեծամասնականի համար:Վերահաշվարկի ...ՄԱԴՐԻԴ. ՋՈԿՈՎԻՉԸ 3-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ Է
Մադրիդում ընթացող թենիսի Մասթերս-1000 մրցաշարում առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 6-2, 2-6, 6-3 հաղթել է իսպանացի Դանիել Խիմենո Տրավերին եւ դուրս եկել 3-րդ փուլ: Երրորդ փուլում է նաեւ Տոմաշ Բերդիխը, ով 6-4, ...ՀԱՅԱՍՏԱՆԸ 47-ՐԴՆ Է
ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը:Հայաստանի հավաքականը, ինչպես նախորդ աղյուսակում, մնացել է 47-րդ տեղում:Աղյուսակի առաջին տասնյակում 2 փոփոխություն է եղել: Արգենտինայի հավաքականը ...ՎՐԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2012Թ ԿԱՃԻ 6%-ՈՎ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
2012 թվականին Վրաստանի տնտեսական աճը կազմելու է 6` նախատեսված 5%-ի փոխարեն: Ինչպես հաղորդում է РБК-ն, այս մասին Վրաստանի կառավարության նիստի ժամանակ այսօր հայտնել է երկրի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին: Տնտեսության ...ՕԲԱՄԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՌՈՄՆԻԻՆ 7%-ՈՎ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր մրցակից Միթ Ռոմնիին ժողովրդականությամբ գերազանցում է 7%-ով: Այս մասին են վկայում «Ռոյթերի» և Ipsos-ի անցկացրած սոցիոլոգիական հարցումների տվյալները: Մայիսի 3-7-ն անցկացրած հեռախոսային ...ՄՅՈՒՍ ԱՆԳԱՄ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ՉԻ ԼԻՆԻ
ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը նորմալ է վերաբերվում Հայ Ազգային կոնգրեսի` խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու որոշմանը: «ՀԱԿ-ը և մյուս ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ Է
Վարչապետ Տիգրան Սարգսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ին տրված ձայների մեծ տոկոսն արդյոք չէ՞ր վկայում այն մասին, որ ՀՀԿ-ն նախորդ 5 տարիներին վատ է աշխատել: «Գիտեք, ...ANONYMOUS-Ը ԳՐՈՀԵԼ Է ԿՐԵՄԼԻ ԿԱՅՔԸ
Anonymous շարժման ռուսական ճյուղի ներկայացուցիչ հակերները հայտարարել են Կրեմլի կայքի վրա հարձակումներ կազմակերպելու մասին: Այս մասին նրանք հայտնել են Twitter-ի իրենց միկրոբլոգում: kremlin.ru և президент.рф ...ԻՍԿ ԻՆՉ ԱՐԺԵ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանում տեղի ունեցած «ընտրություններից» առաջ եւ հետո Կոնգրեսի ներկայացուցիչները պարբերաբար հորդորում էին ընտրողներին վերցնել ընտրակաշառքը, այդ թվում բոլորից, սակայն քվեարկել «խղճի մտոք», կատարելով ...«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐԵՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԱՌԹԻՎ
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում ենք բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսի 9-ը մեր կյանքում նշանավորվում է Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում մեր ժողովրդի հաղթանակներով ...ՍԻՐԻԱՑԻ 6 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏևԱՆՔՈՎ
Սիրիացի վեց զինծառայող վնասվածքներ են ստացել Սիրիայի բանակի բեռնատար մեքենայի և ՄԱԿ դիտորդների ավտաշարասյան մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը: Պայթյունը ...ԱՆՀԱՅՏ ԱՆՁԸ ԵՐԵՒԱՆՅԱՆ ԱՍՖԱԼՏԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴՐՈՇ Է ՊԱՏԿԵՐԵԼ
Tert.am-ը գրում է, որ Աբովյան պուրակի մոտ՝ Սարալանջ տանող ճանապարհի վրա չարագործը կամ չարագործները մայիսի 9-ին՝ Շուշի ազատագրման օրը, ասֆալտին Ադրբեջանի դրոշն են պատկերել: Պատկան մարմիններն արդեն վերացրել ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՏԱՐԱԾ ՊԱՆԾԱԼԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Թանկագին հայրենակիցներ,20-րդ դարում հայ ժողովրդի տոնած ամենանշանակալի հաղթանակները տեղի են ունեցել մայիսի 9-ին: Դարասկզբին արնաքամ եղած հայությունը Սարդարապատում խիզախաբար դիմակայեց եւ վերջին ուժերի գերլարումով ...«ՀԻՄԱ ԻՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԵՐՈՍ-ՄԵՐՈՍ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, ԱՅ ԲԱԼԻԿ ՋԱՆ»
Երևանի Հաղթանակ զբոսայգում այսօր հանդիսավորությամբ նշվեց Շուշիի ազատագրման 20-ամյակն ու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձը: Միջոցառմանը մասնակցեցին նաև բարձրաստիճան պաշտոնյաները` ...ՀԱՅՏՆԻ ԵՆ WTA ՄԱԴՐԻԴԻ ՄՐՑԱՇԱՐԻ 3-ՐԴ ՓՈՒԼԻ ԶՈՒՅԳԵՐԸ
Մադրիդում ընթացող թենիսի կանանց մրցաշարում հայտնի են դարձել 3-րդ փուլի գրեթե բոլոր զույգերը: 2-րդ փուլում Անա Իվանովիչը 7-5, 6-1 հաղթել է Մադեժդա Պետրովային եւ 3-րդ փուլում կխաղա Վիկտորիա Ազարենկոյի հետ: ...«ՀԱՂԹԱՆԱԿ» ԶԲՈՍԱՅԳՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ և ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԸ
Շուշիի ազատագրման 20-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձի տոնը նշվել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ գործադիր ու օրենսդիր մարմինների ներկայացուցիչները ...ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԶՈՐԱՀԱՆԴԵՍԸ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ստեփանակերտում այսօր Շուշիի ազատագրության 20-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել շքեղ զորահանդես:ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՏԱՀԱՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այցելել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն՝ տեսակցել մայիսի 4-ի երեկոյան ...ՍԱՐԿՈԶԻՆ ՀՐԱԺԵՇՏ Է ՏՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Նախագահի պաշտոնից հեռացող Նիկոլա Սարկոզին կառավարության վերջին նիստի ժամանակ հաջողություններ է մաղթել նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին: Սարկոզին շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին կատարած ...SUKHOI SUPERJET-100-Ը ՈՒՂևՈՐՆԵՐՈՎ ԿՈՐԵԼ Է ՌԱԴԱՐԻ ԷԿՐԱՆՆԵՐԻՑ
Ռուսական Sukhoi Superjet 100 ինքնաթիռը ռադարների էկրանից կորել է Ինդոնզիա կատարած ցուցադրական թռիչքի ժամանակ: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»: Sukhoi Superjet 100-ը Ինդոնեզիա է ժամանել Ասիայի երկրներով ...ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՌԱՎԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՆ
Մայիսի 6-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները, որոնց տխրահռչակ արդյունքները բոլորին հայտնի են: Արդեն բավականին շատ են հրապարակված վերլուծությունները ընտրությունների արդյունքների պատճառների մասին, ...ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԷԼ ԿՀԱՂԹԵՆՔ»
Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր անդարդառնալով Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակին ու Շուշիի ազատագրման օրվա խորհրդին, նշեց, թե ժամանակին կարողացել ենք հաղթել ...ՀՅԴ-Ն ՈՒ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՉԵՆ ՈՐՈՇԵԼ
ՀՅԴ եւ Ժառանգություն կուսակցությունները դեռ չեն որոշել՝ պատրաստվում են արդյոք բողոքարկել ընտրություների արդյունքները ՍԴ-ում, թե ոչ: Ժառանգություն կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը մեր ...ԲԱՆՈՒՉՅԱՆ. «ՄԵԾ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԱՊՐՈՒՄ»
Շուշիի ազատագրմանը մասնակիցներից մեկն էլ Մատենադարանի նախկին փոխտնօրեն, Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Արշակ Բանուչյանն է: Այսօր, հիշելով Շուշիի ազատագրման օպերացիան, Բանուչյանը հպարտություն է ապրում: «Մեծ ...ՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
Մինչև մայիսի 6-ին կկայանար ԱԺ ընտրությունները, շաբաթներ շարունակ կուսակցություններն ու թեկնածուները շրջեցին գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, մարզից մարզ ու բոլորն էլ իրենց խոստումներով ու ամպագոռգոռ ելույթներով ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊՕՐԻՆԻ և ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ս. թ. մայիսի 3-ից ՀՀ քաղաքացի, մարտի 1-ի հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանը, իրացնելով իր անկապտելի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, հացադուլ է հայտարարել և նստացույց է անում ՀՀ կենտրոնական ...ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՔ ՎԱՀՐԱՄ ՔԵՐՈԲՅԱՆԻՆ
«Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից խոշոր գումար գողանալու մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանն ու Վահրամ Քերոբյանը 2 տարուց ավելի կալանավորված են, թեեւ նրանց վերաբերյալ չկա դատական վճիռ: Մայիսի 10-ին Կենտրոն ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)«ՄԽՉՅԱՆԻ ՄՈՒԿԸ» ԹԱԿԱՐԴՈՒՄ
ԼԵՒՈՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՌՈԲԵՐՏԻՆ
ԻՍԿ ԱՌԱՅԺՄ ՀՀԿ-Ն ՈՒ ԲՀԿ-Ն ԿՐԱԿՈՒՄ ԵՆ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ՔՎԵԱԽՑԻԿՈՒՄ ՆՇՈՒՄԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
ՍԱՇԻԿԻ ՈՐԴՈՒ ՆՎԵՐԸ

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է 90 ՏՈԿՈՍ
ՀՀԿ-ԻՆ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ «ՔՑԵԼ ԵՆ»
ՀՅԴ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿԸ
ԲՐԱՅԶԱՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԱՄՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
«ԷՍ ՄԵԿԻՆ ԷԼ ՍԵՆՑ ԵՆ ՍՊԱՆՈՒՄ»
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

