
ՀՀ ԳԱԱ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԲՈԼՈՐ ԿԵՂԾԻՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆ ՈՒ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ ՆՐԱ ՆԱԽԱԳԱՀ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ Է
- Քիմիական գիտությունների դոկտոր եմ դարձել 1978 թ, պրոֆեսոր` 1985 թ: Ոսանողական տարիներից մինչև օրս`օրական 12-14 ժամից պակաս չեմ աշխատել: Ուստի սպասում էի, որ մի օր մի լավ բան կգտնեմ: Բայց այն, ինչ հաջողվեց գտնել` դա մեծ անակնկալ եմ համարում: Պատճառը մեկն է. գտածս, իր գիտագործնական արժանիքներով համադրելի է ոչ թե Դ. Մենդելեևի, այլ` Ն. Կոպեռնիկոսի գյուտի հետ: Հիրավի չնայած, քիմիան գիտություն է տարանուն լիցքեր կրող մասնիկների մասին, դասական քիմիայում ատոմների խնամակցական ուժերը գնահատվում են արագության և էներգիայի միավորներով: Ահա թե ինչու մերօրյա քիմիայի "տեսությունը" կանխատեսող ուժ չունի: Հաճախ ապակողմնորոշիչի դեր է կատարում, քան դառնում ուղեցույց`տեսության կամ սինթեզի խնդիրներ լուծելիս:Քիմիական գիտության այդ բազմադարյա արատը մենք վերացրել ենք` գտնելով գիտելիքների մի համակարգ, որի միջոցով (քիմիայի պատմության մեջ առաջին անգամ) հնարավոր է դարձել մոլեկուլների խնամակցական ուժերը գնահատել լիցքի միավորներով: Ավելին` մոտեցումը կառուցվել է այնպիսի հենքի վրա, որն անկախ է մարդու (քիմիկոսի կամ ֆիզիկոսի) կամքից: Դրա շնորհիվ նոր տեսությունը կանխատեսումների հրաշքներ է ցուցաբերում: Բավական է ասել, որ նրա միջոցով քիմիկոսը կարող է իմանալ, թե փորձնական տվյալներից որոնք են հավաստի, որոնք` կասկածելի կամ սխալ: Իսկ դա նշանակում է, որ խնդիրների լուծումներն արագանում և էժանանում են գոնե հարյուրավոր անգամներ:Նույն եղանակով, բացի քիմիականից, կանխատեսվում են նաև մոլեկուլների ֆիզիկական ու կենսաբանական հատկությունները: Ավելին` իմ հոդվածը, որը տպագրվել է ռուսական http://www.amtn.info/node/784 կայք էջում և գերադրական արձագանքի արժանացել այցելուների կողմից: Դրանից ելնելով, կայքի ղեկավարները դիմել են ինձ ղեկավարելու կայքէջի լիցքային տեսության հետ առնչվող բոլոր կարծիքները մեկնաբանելու կամ ծագած խնդիրները լուծելու համար: Հենց այդ կայքում է տպագրվել իմ այն հոդվածը, որը վերնագրել ենք "Լիցքային տեսության հաղթարշավը" (Триумф предсказательной силы зарядной теории химии (Дополнение к статье «Невиданный прорыв в планировании и синтезе молекул, в том числе биологически активных» ):Տրամագծորեն հակառակ ընդունելության է արժանացել նույն տեսությունը Հայաստանում: Մանավանդ երբ ՀՀ ԳԱԱ նախագահ դարձավ Ռադիկ Մարտիրոսյանը, ով ՀՔՀ-ի գլխավոր խմբագիր կարգեց Աշոտ Սաղիյանին, ում նա ճանաչում էր Մայր բուհի ռեկտոր եղած տարիներից: "Մեղավորն" էլ ես էի, քանի որ բացահայտել էի, որ այդ քիմիական գիտությունների "դոկտորը" անկարող է գրել իր իսկ ստացած մոլեկուլի բանաձևը: "Ռեկտոր" կոչվածն էլ դեռևս այն տարիներին ինձ "հաթաթա էր" տալիս, թե` "արի քարերը փեշերիցդ թափի, վատություն մի արա, թե չէ մենք կգտնենք այլ կարծիքներ գրողներ, և դու կփոշմանես քո այդ կարծիքի համար": Ես, իհարկե, տեղի չտվեցի և մինչև օրս էլ, նրա այդ գտած և ապագա ՀՔՀ-ի գլխավոր խմբագրի ղեկավարած թեկնածուի սեղմագրի և թեզի մեջ ծիկրակում են նրա գործած գռեհիկ սխալները: Ինչ իմանայի, որ Մայր բուհի այդ "պրոֆեսորն" անգամ չգիտե, որ մոլեկուլների անունները երբեք ազգային լեզուներով չեն թարգմանվում ,և համարձակվել է հայերեն դասագիրք գրել ամինոթթուների մասին: Բայց մեծագույն զավեշտն այն է, որ քիմիայի իր գիտելիքների մեծ պակասի պատճառով, նա հանցավոր գործարքի մեջ է մտել ՀՀ "լեզվի կոմիտեի" չինովնիկների հետ և ամինոթթուներն անվանել ` ամինաթթուներ: Այսինքն` համայն աշխարհի քիմիկոսներին ազդարարել է, որ ՀՀ ԳԱԱ նախագահի հավանած "գլխավոր խմբագիրը" նույնիսկ տեղյակ չի, որ այդ "ամինո"-ի "ո"-ն ոչ թե հոդակապ է, այլ` ընդունված միջոց, որի օգնությամբ քիմիայում մոլեկուլների մի տեսակը տարբերակվում է նրա տարատեսակներից: Բնականաբար, այդպիսի "գիտնականին" ակադեմիկոս հռչակելով (ազգի ջանին ցմահ կապելով), էն էլ կեղծիքներով (մանավանդ արգելելով ակադեմիկոսի և թղթակից-անդամներ դառնալ ցանկացողներին հարցեր տալը), հանգեցրել է նրան, որ ակադեմիկոս է հռչակվել անգամ այնպիսի աճպարար (ֆոկուսնիկ), ինչպիսին Ա. Շահինյանն է, իսկ թղթակից-անդամ դառնալու ձայներ է հավաքել Գ. Հասրաթյանը:Այդպիսի փաստերը մարդկանց բերել է այն համոզմունքին, որ "Ռ. Մարտիրոսյանի" ՀՀ ԳԱ Ակադեմիայում արտահերթ են ակադեմիայի անդամներ դառնում հատկապես նրանք, ովքեր գիտական առաջընթացի մոլի թշնամիներ են: Բոլորովին էլ պատահական չէ, որ իմ լաբարատորիայի ՀՔՀ ուղարկած բոլոր հոդվածները "խոտանվել" են, չնայած ոչ մի գրախոս չի կարողացել գտնել թեկուզ մի հատիկ փաստ, որը հակասեր լիցքային տեսության դրույթներին: Դա նշանակում է, որ կամ գլխավոր խմբագրի մոսկվացի "ականավոր գիտնականներն" են թերուսներ եղել, կամ իրական փաստերը կեղծել են` կաշառքի դիմաց: Այդ տեսակետից բնութագրական է նաև հետևյալ փաստը: Անկարող լինելով գիտական փաստերով հերքել լիցքային տեսությունը, նրանք ինձ գործուղել են Մոսկվա, Մ. Լոմոնոսովի պետհամալսարանի քիմիական ֆակուլտետ: Զեկուցումս ավարտելուց հետո, մարդկանց մի մասը իր հիացմունքը հայտնեց աննախադեպ մեծ գիտական հաջողության համար և հորդորեց դրանից չհրաժարվել: Մյուսներն էլ տարակուսեցին և հարցրին ինձ, թե ինչն է պատճառը, որ Երևանից զանգել են, թե` "իրենց այդ գիտելիքները պետք չեն": Երբ այդ մասին պատմեցի ակադեմիկոս Ի. Պ. Բելեցկայային, նա առանց վարանելու պատասխանեց` "դա Մայա Ինճիկյանն է" (это была Майя Инджикян), այսինքն` ՀՀ ՕՔԻ-ի գիտության գծով փոխտնօրեն ակադեմիկոսը, ով ինձ էր վերագրել մի գյուտ (այն համարելով հիմարություն), չիմանալով, որ այդ "հիմարությունն" արժանացել է Նոբելյան մրցանակի, իսկ նրա դրույթները քիմիական գիտության հիմնաքարերից մեկն է (տես "Առավոտ", 22.05.09 թ.): Այդ նույն "ակադեմիկոսը" դիմել էր նաև ՀՀ ԲՈՀ-ի նախագահ Թռչունյանին`ինձ դուրս բերելու ԲՈՀ-ի Մասնագիտական Գիտխորհրդի կազմից և ստացել խիստ բացասական պատասխան: Իսկ երբ մեր կենտրոնի տնօրենն է ներկայացրել Գիտխորհրդի նոր կազմ, Ա. Թռչունյանին փոխարինած Արտյուշա Ղուկասյանին, նա առանց վարանելու հաստատել է այն ցանկը, որում բացակայում է իմ ազգանունը: Երևում է, նա էլ ցանկություն ունի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս դառնալ:Նույն "անհերթ" ակադեմիկոս դառնալ ցանկացողների առաջին շարքերում է հայտնվել նաև Քիմիական բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լ. Թավադյանը: Դրա մասին է վկայում այն փաստը, որ նա մինչև այդ պաշտոնին կարգվելը, լիցքային տեսության կողմնակից էր, իսկ այդ պաշտոնին անցնելուց հետո դարձել է դրա թշնամին: Երբ այդ այդ պարոնին հարցրի, թե ես կարո՞ղ եմ մասնակցել ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովին, նա սարսափահար ասաց, որ հրավիրատոմսեր բաժանողը մեր Կենտրոնի ղեկավարն է: Իսկ դա նշանակում է, որ ավելի հավանական է, որ լիցքային տեսության դեմ ահաբեկչությունների և կեղծիքների կազմակերպիչն ու հովանավորը հենց ինքը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն է: Հենց այդ օրերին է, որ Ղազախստանից հրավերք ստացա խնդրանքով`լիցքային տեսության մասին յոթ շաբավա դասախոսություններ կարդալ Կարագանդայի տեխնիկական համալսարանում: Ընդ որում, նրանք հոգում են բոլոր ծախսերը (ճանապարհածախս, հյուրանոց, դրան գումարած ժամավճարը` սահմանված կարգով և այլն): Իսկ թե ինչի է հանգեցնում իմ համաձայնելը այդպիսի դասախոսություններ կարդալու մասին, երևում է իմ պատասխան նամակներից մեկում ուրվագծված այն հեռանկարից, որից սարսափում է ՀՀ ԳԱԱ նախագահը: Տեսեք, թե ինչից: «Խոսքը մի տեսության մասին է, որի կանխատեսումները ոչ մի բացառություններ չեն ունենում: Իսկ դա նշանակում է, որ այդ գիտելիքները ապրանքայնացնելու դեպքում արար աշխարհից այդ գիտելիքները յուրացնելու համար կգնան ոչ թե ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կամ Գերմանիայի, այլ Հայաստանի և Ղազախստանի համալսարաններ: Կծագի նաև ծրագրերի ու դասագրքերի փոխարինման մեծ պահանջարկ` այնպիսի նորերով, որոնք տասնյակ, հարյուրավոր, հազարավոր անգամներ հեշտացնում և արագացնում են, գոնե մի այդքան անգամ էլ էժանացնում ինչպես ուսումնական պրոցեսը, այնպես էլ ցանակացած տեսական և գործնական արժեք ունեցող խնդիրների լուծումները: Ով կցանկանա հետ ընկնել քիմիայի այդպիսի, հիրավի հեքիաթային, գիտելիքներ ձեռք բերելու մրցավազզքից: Իհարկե` ոչ ոք: Այդպես էլ կծագի սուր դեֆիցիտ լիցքային տեսության այբբենարաններ և դասագրքեր ունենալու համար: Եթե Հայաստանը չի ուզում ցանել, նա կզրկվի նաև այդ գիտելիքների կիրառման պտուղներից: Պարզապես նրա փոխարեն դա կանեն այլ երկրներ (Ղազախստանը, Արևմուտքը): Իսկ դա եթե ոչ միլիարդավոր, ապա գոնե հարյուրավոր միլիոն դոլարների շահ է: Դրան գումարած քիմիական գիտության անառարկելի լիդեր դառնալը: Բացի դրանից, "քանի դեռ ես ոտքի վրա եմ", կփոխանցեմ իմ գիտելիքների և փորձի ողջ զինանոցը: Անգլերենով էլ եմ կարող դա անել, բայց միայն`պակաս չափերով: Իսկ դա ես բոլորովին էլ չեմ բացառում: Այդ մասին է վկայում այն նամակը, որը ստացել եմ "Շպրինգեր" հրատարակչական ֆիրմայի Վիեննայի նեկայացուցչից":Մի խոսքով մեր երկրի ԳԱԱ նախագահը հանուն անձնական շահի այդ կենտրոնը դարձրել է գիտական հիմնարկի ծաղրանկար: Ավելի կոնկրետ` նա գիտական դիվերսիա է կատարում ազգի և պետության դեմ:Թե ի՞նչ նպատակով է երկիրը գիտակրթական համակարգի չորս "նախարարություններ" (Կրթության և գիտության, ԳԱԱ, Գիտպետկոմիտե, ԲՈՀ) պահում, որոնց բոլոր չորս ղեկավարներ լինեն միայն գիտության մոլի թշնամիներ ու կեղծարարներ, մնում է առեղծված:Ալեքսանդր Գևորգյան, ՀՀ ԳԱԱ Ա.Մնջոյանի անվան Օրգանական և դեղագործական քիմիայի Կենտրոնի "Քիմիական ռեակցիաների մեխանիզմների" լաբորտորիայի վարիչ, ք.գ.դ., պրոֆեսոր

© Լրագիր
Վերջին լուրերը, Ապրիլ 21, 2012ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ԹԱՂՈՒՄՆ` ԱՅՍ ԿԻՐԱԿԻ
Մաշտոցի պուրակի ինքնորոշված քաղաքացիները կիրակի օրը, ապրիլի 22-ին, թաղելու են օլիգարխիան:Օլիգարխիայի հուղարկավորությունը հավուր պատշաճի և էկոլոգիապես մաքուր եղանակով կազմակերպելու համար ՀՀ ինքնորոշված ...ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ԲՐՅՈՒՍՈՎԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ. ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ ՍԵՐՈՒՆԴԸ ՈՏՔԻ Է ԿԱՆԳՆՈՒՄ
Մենք` Մաշտոցի պուրակի ապօրինի շինությունների դեմ պայքարող քաղաքացիներս համերաշխություն ենք հայտնում Բրյուսովի համալսարանի ուսանողներին: Ձեր զանգվածային ու կարգապահ բողոքով դուք պատմական օրինակ եք ցույց ...ԽԱՇԱՆՈՑԻՑ ՄԻ ՔԻՉ ՎԵՐԵՒ
1
Արագածի լեգենդը, կամ մի «լեգենդար» պատմությունԱրագածի այս լեգենդի անունն է Արտեմ Ալիխանյան: Դա գիտի ու կվկայի միջին ու բարձր սերնդի յուրաքանչյուր ոք: Կհիշվի նաև «Բարև, ես եմ» ֆիլմը, որի գլխավոր հերոսը, ...ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
...ԶԻՆՎՈՐԻ ՄԱՀԸ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ՞ «ՄԵՂՔՈՎ» ԷՐ
«Մեհրաբներ» զորամասի «Խուբան» հենակետում մի քանի օր առաջ տեղի ունեցած զինվորի մահվան դեպքի վերաբերյալ մամուլում լուրեր հրապարակվեցին, ըստ որոնց կա մեկ ձերբակալված անձ` հենակետի ավագ, դասակի հրամանատար, ...ՍԱՄՈՆ ԽԱԲԵԼ Է ՌՈՒԲՈՅԻՆ
1
Հայկական ժամանակ թերթը գրում է, որ ըստ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի, նրա վերջին մեկ տարվա եկամուտը կազմել է 18 մլն 415 հազար դրամ, որից 3 մլն 25 ...ՀՀԿ-Ն ԸՆՏՐՈՒՄ Է ՀԱՊԿ-Ը, ԻՍԿ ՄՅՈՒՍՆԵ՞ՐԸ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսական «Նեզավիսիմայա» էլեկտրոնային հանդեսին տված հարցարզույցում խոսել էր Հայաստանի ռազմական քաղաքականության, հատկապես ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի փոխհարաբերությունների մասին: ...ՆԱԴԱԼ-ՍԻՄՈՆ, ՋՈԿՈՎԻՉ-ԲԵՐԴԻԽ
Մոնտե Կառլոյում ընթացող թենիսի Մասթերս-1000 մրցաշարում հայտնի են դարձել կիսաեզրափակիչի մասնակիցները:Երեկվա խաղերում գրանցվել էին հետեւյալ հաշիվները.Բերդիխ-Մարեյ 6-7, 6-2, 6-3,Ջոկովիչ-Հաաս 6-4, 6-2,Սիմոն-Ցոնգա ...ՄԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐ ԲԱՆԱՁԵՒ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՍԻՐԻԱՅԻ ՀԱՐՑՈՎ
ՄԱԿ Ավնտանգության խորհուրդը համաձայնեցրել է Սիրիայի հարցով նոր բանաձեւը, որը նախատեսում միջազգային դիտորդների թիվը 30-ից հասցնել 300-ի, գրում է Ասոշիեյթիդ Պրեսը: Համաձայնեցված փաստաթղթի տեքստը պատրաստվել ...ՀՀ ԳԱԱ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԲՈԼՈՐ ԿԵՂԾԻՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆ ՈՒ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ ՆՐԱ ՆԱԽԱԳԱՀ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ Է
Քիմիական գիտությունների դոկտոր եմ դարձել 1978 թ, պրոֆեսոր` 1985 թ: Ոսանողական տարիներից մինչև օրս`օրական 12-14 ժամից պակաս չեմ աշխատել: Ուստի սպասում էի, որ մի օր մի լավ բան կգտնեմ: Բայց այն, ինչ հաջողվեց ...ՍԹԵՆԼԻԻ ԳԱՎԱԹ. ՆԵՇՎԻԼԸ 1/4 ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Է
Հոկեյի ազգային լիգայի Սթենլիի գավաթի խաղարկությունում տեղի են ունեցել 1/8 եզրափակիչի մինչեւ 4 հաղթանակ սերիայով հերթական հանդիպումները:Նաշվիլ Փրեդեթորզը 2-1 հաղթել է Դեթրոյթ Ռեդ Ուինգսին եւ սերիայում ...ՇԱԲԱԹՎԱ 10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈԼԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շաբաթվա լավագույն 10 գոլերըDISNEY-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ 250 ՄԼՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՖԻԼՄԻ ՁԱԽՈՂՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Walt Disney Studios ընկերության նախագահ Ռիչ Ռոսը հրաժարական է տվել այն բանից հետ, երբ «Ջոն Քարտեր» ֆիլմը դարձել է ընկերության ամենախոշոր ձախողումներից մեկը, գրում է BBC-ն: Ռոսը հայտարարել է. «Չեմ հավատում, ...ԹԻՎ 1 ԿՈՄՈՒՆԻՍՏԸ ԿՈՐՑՐԵԼ Է ՁԱՅՆԸ
Հայաստանի կոմկուսն այնքան ակտիվորեն է անցկացնում իր նախընտրական քարոզարշավը, որ խզվել է կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանի ձայնը: Բայց դա անգամ չի խանգարել աննկուն կոմունիստին հասնել հանրապետության ...NBA. ԱՊՐԻԼԻ 20-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի առաջնությունում տեղի ունեցավ 6 հանդիպում: Կենտրոնական խաղում Սան Անտոնիո Սփըրսը 121-97 հաշվով հաղթեց Լոս Անջելես Լեյքերսին: Լեյքերսի առաջատար Կոբի Բրայանտը հավաքեց 18 միավոր, ...ԳԱՐՆԱՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՍՈՂԱՆՔՆԵՐԻ ՎՏԱՆԳԸ
Գարնանը մեծանում է հեղեղումների վտանգը: Հատկապես այս տարի ձմռանը առատ տեղումներ են եղել, և լեռնային գոտիներում մեծ քանակությամբ ձյան շերտերը դեռ պահպանվում են: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ...NASA-Ն «ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԱՑ» ԹԽԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Ամերիկյան տիեզերական գործակալությունը (NASA) մրցույթ է հայտարարել գիտության էնտուզիաստների եւ սիրողական ծրագրավորողների համար, գրում է BBC-ն: Աշխարհի լավագույն ծրագրավորողները մրցելու են NASA-ի տեղեկատվական ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՍՏԱԳՆԱՑԻԱՆ
1915 թ հայոց ցեղասպանությունը եւ Հարավային Կովկասի պետությունների շահերըՀարավային Կովկասը արտաքին շահագրգիռ տերությունների տարածաշրջանային դիրքերի ձեռքբերման եւ պահպանման համար քաղաքական մրցավազքի ամենասկզբից ...US AIRWAYS-Ը ԿԼԱՆՈՒՄ Է AMERICAN AIRLINES-ԻՆ
Ամերիկյան US Airways ավիաընկերությունն առաջին քայլերն է ձեռնարկել ԱՄՆ մեկ այլ խոշոր փոխադրող American Airlines-ին կլանելու համար, գրում է CBS News-ը: US Airways-ն արդեն համապատասխան փաստաթղթերն ուղարկել ...«ԱՀԱՎՈՐ Ա, ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՈՒՆՆ Ա ՇՈՇԱՓՎՈՒՄ»
Երևանում բնակարանների բազմակի վաճառքի դեպքերից տուժած և խաբված քաղաքացիներն առաջիկայում պատրաստվում են շուրջօրյա նստացույցեր անել նախագահական նստավայի առջև: Նրանք ասում են, որ ուրիշ ելք չունեն, պետք է ...«ՆԱ ԷՐ, ՈՎ ԾԵԾԵՑ ԵՐԵԽՈՒՆ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թեղուտ ՓԲԸ անվտանգության պետ Սամվել Դավթյանն ամիսներ առաջ ցանկացել է գնել թեղուտցի ընտանիքի հողակտորը: Ընտանիքը ընդդիմացել է և հրաժարվել կատարել անվտանգության պետի ցանկությունները: Ամուսինը իր սեփական ...ՕԲԱՄԱՆ YOUTUBE-ՈՎ ԴԻՄԵԼ Է ՍՈՒԴԱՆԻ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍՈՒԴԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է Սուդանի եւ Հարավային Սուդանի նախագահներին՝ կոչ անելով դադարեցնել զինված հակամարտությունը Հեգլիգ սահմանակից շրջանի համար, գրում է BBC-ն: «Սուդանի կառավարությունը պետք է ...ՍԻՐԻԱՅԻ ԱՐԵՒԵԼՔՈՒՄ ՆԱՎԹԱՄՈՒՂ Է ՊԱՅԹԵՑՎԵԼ
Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի դեմ գործող զինված խմբավորումները չեն դադարեցնում դիվերսիաները հանրապետության տնտեսական կյանքը խախտելու համար: Սիրիական SANA գործակալությունը հայտնել է, որ երկրի արեւելքում ...ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃԻ ԱՌԱՋԱՐԿԸ
Երեւանի թիվ 2 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Սամվել Ֆարմանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.Քարոզարշավն այսօր կիսվում է. Որպես պատգամավորության թեկնածու, ընդհանուր առմամբ գոհ եմ մինչ այս պահը Նոր Նորքի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Բենեդիկտոս Տասնվեցերորդին՝ գահակալության յոթերորդ տարեդարձի առթիվ:FREEDOM HOUSE. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Freedom House-ը հորդորում է հայկական իշխանություններին շուտափույթ և անկախ կերպով քննել «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» առաջատար իրավապաշտպան կազմակերպության նկատմամբ խմբակային ...ԹԵՂՈՒՏ. ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵԶՐԵՐ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բազմիցս փորձ է արվել 'Թեղուտ ՓԲԸ' կողմից Թեղուտի և Շնող համայնքների բնակչությանը դեմ տրամադրել բնապահպան-ակտիվիստներին: Թյուր կարծիք է ձևավորվել, թե բնապահպան-ակտիվիստերն այդ համայնքների թշնամին են, չեն ...ԲՀԿ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հաշվի առնելով այս օրերին մամուլի տարբեր միջոցներով, ինչպես նաեւ որոշ քաղաքական ուժերի կողմից շահարկվող թեման, թե իբր Բարգավաճ Հայաստան կուսակցությունը զբաղված է բարեգործությամբ եւ հանրապետության մարզերին ...ԴՈՐՏՄՈՒՆԴԸ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի խաղերից հետո Դորտմունդի Բորուսիան 2-րդ տարին անընդմեջ դառնում է չեմպիոն:2-րդ տեղում գտնվող Բավարիան 2-1 հաշվով հաղթեց Վերդերին: Նալդոյի ինքնագոլը և Ռիբերիի գոլերի շնորհիվ ...ԵՂԵՌՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ` ԺԱՆԳԻ ՄԵՋ ԿՈՐԱԾ
«Վերջին մեկ տարվա ընթացքում բազմիցս եմ երթևեկել Իջևան-Վանաձոր միջպետական ավտոմայրուղով, սակայն առաջին անգամ եմ լսում, որ Իջևան մտնելուն պես` քաղաքի արվարձանում, գտնվում է Եղեռնին նվիրված հուշակոթողը»,-ասաց ...ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր առավոտյան «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի բաժնեթղթերին վերջերս տիրացած և Մոսկովյան 33ա շենքի՝ պետությանը պատկանող երկրորդ և երրորդ հարկերը սույն թվականի մարտի 1-ի կառավարության որոշմամբ օտարած Սենիկ ...ՀԱՅ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐԸ 1 ԲՐՈՆԶ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ
Սանկտ Պետերբուրգում ավարտվեց Ձյուդոյի երիտասարդների եվրոպայի գավաթի հերթական առաջնության առաջին օրը: Տատամի էին դուրս եկել 55,60,66,73 կգ ձյուդոիստները: Առավել հաջող հանդես եկավ վանաձորցի 2011թ եվրոպայի ...ԵՐԵԽԱՆԵՐ, Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
«Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի աջակցությամբ իրականացնում է ոստիկանության բաց դռների օր ծրագիրը: Ծրագրի իրականացման շրջանակներում ...ԲԱՐՍԵԼՈՆԱ-ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 1-2
Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում կայացավ Սուպեր Կլասիկոն:Ռեալը 2-1 հաշվով հաղթեց Բարսելոնային: Բարսելոնայից աչքի ընկավ Ալեքսիսը, իսկ Ռեալից՝ Հեդիրան և Ռոնալդուն:Ռեալը առաջ անցավ Բարսելոնայից 7 միավորով ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
ՀՐԱԺԵՇՏ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ՞Ն
ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՀԱՅՏԸ

ՍԱՄՈՆ ԽԱԲԵԼ Է ՌՈՒԲՈՅԻՆ

ԷՍ Ո՞ՒՐ ԵՔ, ԼՈՌԵՑԻ ՔԱՋ ՏՂԵՐՔ

ԹԱԹԱՅԻ ՊՐՈԴՅՈՒՍԵՐԸ ՔԱՇՔՇԵԼ Է ՖՈՏՈԼՈՒՐԻ ՏՆՕՐԵՆԻՆ
ԳԱԳԻԿՆ ԸՆԴՈՒՆԵՑ, ՏԱՐՈՆԸ՝ ՈՉ
ՄԱՐԴԻԿ, ՁԵԶ ԵՄ ԴԻՄՈՒՄ
ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1729 Ծնվեց Եկատերինա II-ը, որը Ռուսաստանի կայսրուհին էր 1762թ-ից: Մահացավ 1796-ին:
- 1858 Սուլթան Աբդուլ Մեջիդը ձևակերպեց ագրարային օրենք, որը սահմանում էր հողատիրության նոր ձևեր:
- 1924 Մահացավ իտալահայ ողբերգական դերասանուհի Էլյանորա Դյուզեն:
- 1926 Մահացավ իմաստաբան Յ. Գ. Մրմյանը:
- 1990 Երևանում տեղի ունեցավ Մեծ եղեռնի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով` «Հայոց ցեղասպանությունը» թեմայով: Այն տևեց մինչև ապրիլի 23-ը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

