
ՀԻԱՍԹԱՓՎԵ՞Լ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՑ
- Վերջին շրջանում, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ՀՀԿ անդամ է եւ հանգրվանել է այդ կուսակցության համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականում, բավական հաճախակի ռեվերանսներ է անում Ռուսաստանին, հարցազրույցներ տալով ռուսական լրատվամիջոցներին եւ փորձելով իր լոյալությունը հայտնել ռուսական քաղաքականությանն ու աշխարհաքաղաքականությանը: Երբ Տիգրան Սարգսյանը նոր նշանակված վարչապետ էր եւ շատերին էր հետաքրքրում հարցը, թե այդ ինչու Սերժ Սարգսյանը անկուսակցական Տիգրան Սարգսյանին ԿԲ-ից տեղափոխեց կառավարության ղեկավարի պաշտոնին, ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողների հարցերին պատասխանելիս բացեց "գաղտնիքը":Պետրոսյանը հայտարարեց, որ Տիգրան Սարգսյանի նշանակման հարցում մեծ դեր են ունեցել միջազգային ֆինանսական կազմակերպությունները, իսկ Սերժ Սարգսյանն էլ ստիպված է եղել հաշվի առնել նրանց կարծիքը:Բայց, առանց Ռաֆիկ Պետրոսյանի էլ, շատերն էին կարծում, որ Տիգրան Սարգսյանը հենց միջազգային ֆինանսական կառույցների վարչապետն է: Պատահական չէր թերեւս, որ այդ կառույցները դրական էին գնահատում ԿԲ նախագահի պաշտոնում նրա վարած դրամավարկային քաղաքականությունը, երբ դրամը սրընթաց արժեւորվում էր, հարվածելով տեղական արտադրողին եւ նպաստելով ներմուծումների աճին, միեւնույն ժամանակ փաստացի կողոպտելով արտասահմանից տրանսֆերտներ ստացող հասարակությանը:Պատահական չէ նաեւ, որ միջազգային ֆինանսա-տնտեսական կառույցները նաեւ այժմ են քաջալերում Տիգրան Սարգսյանի տնտեսական քաղաքականությունը, չնայած այն բանին, որ նրա վարչապետության չորս տարիների ընթացքում այդպես էլ որեւէ հիմնարար "թիրախ" խոցված չէ: Փոխարենը խոցված է փոքր ու միջին բիզնեսը, որն այդ տարիների ընթացքում հայտնվեց ավելի ու ավելի դժվար վիճակում, ստիպված լինելով կամ դադարեցնել գործունեությունը, կամ փնտրել առավել խոշոր տանիքներ, այդ թվում եւ նույն վարչապետ Տիգրան Սարգսյանի մերձավոր շրջապատում:Իսկ հիմնարար բարենորոգչական նպատակները, որ հռչակում էր Տիգրան Սարգսյանը, այդպես էլ մնացին չիրականացված՝ մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները Հայաստանում իրենց շարունակում են հարմարավետ զգալ՝ բացառությամբ մի քանի ցուցադրական տուգանքների, գավառականությունը պարբերաբար վայելում է իշխանության բարձրագույն հովանին, իսկ պետական ծառայությունների բարեփոխումն ավելի շատ հեռուստառեպորտաժներում է առկա, քան իրական կյանքում: Իսկ թե իշխանության մեջ ինչ տեղ է սկսել զբաղեցնել գիտելիքն ու ինտելեկտը, թերեւս լավագույնս արտացոլվում է ՀՀԿ համամասնական ցուցակում եւ այն մեծամասնական թեկնածուների կազմում, որոնց առաջադրում եւ պաշտպանում է Տիգրան Սարգսյանը:Հասկանալի է, որ այդ ամենի պատասխանատուն Տիգրան Սարգսյանը չէ, որովհետեւ կա նախագահ, ով ի վերջո իր ղեկավարած խորհրդարանական մեծամասնությամբ նշանակում է վարչապետին, հավանության է արժանացնում նրա վարած տնտեսական քաղաքականությունը, ընդհանրապես վճռում է իշխանության դիմագիծն ու բարոյական նկարագիրը:Բայց, Տիգրան Սարգսյանը պատասխանատու է իշխանության մեջ իր դերակատարության համար, եւ եթե նախագահը չի նպաստում բարեփոխումների մասին վարչապետի հավաստիացումների առաջընթացին, կամ բավարար տեմպին, ապա վարչապետը կամ հայտարարում է այդ մասին եւ ընդդիմախոսում նախագահի քաղաքականությանը, կամ էլ պարզապես հեռանում է կառավարությունից եւ իշխող կուսակցությունից, փորձելով քաղաքական դաշտում ձեւավորել համախոհների իր տիրույթը եւ դրանով առաջ մղել սեփական պատկերացումները:Տիգրան Սարգսյանը չի անում թե մեկը, թե մյուսը: Փոխարենը սկսել է Հայաստանի իշխանության հիմնական սեգմենտի օրինակով ինտենսիվ ռեվերանսներ անել Ռուսաստանի ուղղությամբ: Իսկ Ռուսաստանը մի երկիր է, որը հանդիսանալով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, իրականում իր գրեթե բոլոր քայլերով վկայում է, որ այդ դաշնակցության մասին պայմանագիրը վաղուց արդեն կտրված է իրականությունից, եթե իհարկե երբեւէ ունեցել է իրական եւ իրատեսական հենք: Ռուսաստանը թե քաղաքականության, թե տնտեսության, թե ընդհանրապես հանրային մտածողության եւ արժեհամակարգային պատկերացումների առումով Հայաստանին չի մատուցել արդիականացման որեւէ ռազմավարական առաջարկ, որեւէ մեխանիզմ:Եվ այդ պայմաններում, առնվազն տարօրինակ է, որ բարեփոխումների կողմնակից վարչապետն այդօրինակ ինտենսիվ նախընտրական ռեվերանսներ է անում Ռուսաստանի հասցեին:Ըստ երեւույթին, պատճառն այն է, որ Արեւմուտքը որոշակիորեն հիասթափվում է Տիգրան Սարգսյանից, մեղմ ասած կասկածի տակ դնելով իշխանական համակարգում նրա բարենորոգչական ռեսուրսի արդյունավետությունը: Դրա քննական հանգրվանը պետք է լիներ խորհրդարանի ընտրությանն իշխանության՝ ՀՀԿ-ի դիմագիծը: Բայց այդ դիմագիծը վկայեց՝ համամասնական եւ մեծամասնական պատկերով, որ Տիգրան Սարգսյանը կարծես թե չի անցնում քննությունը:Ու թերեւս պատահական չէր, որ վարչապետը որոշեց կրկին դառնալ ռուսական դիմորդ, այս անգամ արդեն ոչ թե ուսանողի, այլ աղերսողի՝ քաղաքական աջակցություն աղերսողի կարգավիճակում:Մինչդեռ խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտում ռուսական դիմորդներն ու աղերսողները բավական շատ են, իսկ ահա նրանց գործունեության օգտակար գործողության գործակիցը՝ ինչպես երկրի վիճակն է վկայում, բավական ցածր է, փոքր, գրեթե զրոյական: Հետեւաբար, հազիվ թե դիմորդների շարքը համալրելով, Տիգրան Սարգսյանը կարողանա նպաստել իրավիճակի բարեփոխմանը, որքան էլ որ ունենա դրա մեծ ցանկություն:Ի դեպ, հնարավոր է իհարկե այսպես ասած վարդանմամիկոնյանական "կեղծ ուրացման" տարբերակը, երբ նախընտրական տակտիկական նպատակներով օգտագործվում է ռուսական լոյալությունը, իսկ ընտրությունն անցկացնելուց հետո շարունակվում պայքարը իշխանության ներսում բարեփոխումների համար:Բայց, վարչապետի գիտելիքն ու ինտելեկտը թերեւս բավարար են հասկանալու համար, որ պուտինյան չեկիստական Ռուսաստանը ամենեւին էլ միջնադարյան Պարսկաստանը չէ, եւ եթե Վարդան Մամիկոնյանին Տիզբոնում պատահեր Պուտինը, ոչ թե ասենք Հազկերտը, ապա Ավարայրի ճակատամարտին Մամիկոնյանը թերեւս ստիպված կլիներ հետեւել ասենք "Տիզբոնսկայա պրավդայի" միջոցով: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

© Լրագիր
Վերջին լուրերը, Ապրիլ 11, 2012ԲԱՐՍԵԼՈՆԱ-ԽԵՏԱՖԵ 4-0. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիա առաջնության 33-րդ տուրում Բարսելոնան 4-0 հաշվով հաղթեց Խետաֆեին: 2 գոլ խփեց Ալեքսիս Սանչեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մեսսին ու Պեդրոն: Մեսսին խփեց իր 39 -րդ գոլը և 2 գոլով առաջ է Քրիշտիանո ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ «ՄԵՂՄ» ՀԱՅԵՐԻ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐՈՒՄ
Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ Թուրքիայի «անընդհատ վազքի մեջ գտնվող մարդը», իր խիստ զբաղված օրակարգին ավելացրել է նոր պարտականություն. ...ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԶԻՋԵԼ ԻՐ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Երեւանի թիվ 2 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Ֆարմանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.1in.am կայքէջից տեղեկացա, որ ՀԱԿ-ի կողմից մեր՝ N2 (Նոր Նորք) ընտրատարածքում առաջադրված թեկնածու Վլադիմիր ...ԳԵՏԱՀՈՎՏՈՒՄ ՍՈՂԱՆՔԻՑ ԹԱՂԱՄԱՍ Է ՓԼՈՒԶՎՈՒՄ. 50 ՏՈՒՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է
Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի մի ամբողջ թաղամաս փլուզվում է սողանքից: Հին գերեզմանատան թաղամասն օր-օրի ներքեւ է հոսում: Գետահովիտ համայնքի ավագանու անդամ Արման Չապուխյանն ասում է, որ բնակիչները քնում ...ԱՆԳԼԻԱՑԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԻ` ԱՐՑԱԽԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՊԱՐԳևԻ
Լոնդոնաբնակ ֆոտոլրագրող Անաստասիա Թեյլոր-Լինդի «Ազգային արգանդ. բեյբի-բում Լեռնային Ղարաբաղում» նախագիծը, որը նախաձեռնել է Սանտա-Ֆե քաղաքի լուսանկարիչների կազմակերպության ոչ առևտրային կենտրոնը, արժանացել ...ԱՅԼ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՏԱՆԿԵՐԸ ՉԵՆ ՇԱՐԺՎԻ
Հայաստանում ընթանում է գաղափարազուրկ և անսկզբունք քաղաքական պայքար, որի նպատակը նյութական բարիքների վերաբաշխումն է, ինչին և հանգում է մարդկանց թեկուզ թույլ, բայց, այնուամենայնիվ, գերադաս ուշադրությունը։ ...ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԱՃ ԻՋևԱՆՈՒՄ
Իջևանում մինչև վերջերս գործում էր ընդամենը 4-5 կուսակցական գրասենյակ, սակայն դա դեռ խաղաղ ժամանակներում էր: Ազգային ժողովի ընտրություններին նախապատրաստվելու համար այժմ ավելի շատ տարածքներ են անհրաժեշտ` ...ԲԱՔՈՒ՞Ն ԵՆ ԳՐԱՎԵԼ
Արմենիա հեռուստաընկերության "Կենդանի մատյան" ծրագիրը կարծես թե նվիրված էր Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Բաքվում կայացած հավաքին, որին մասնակցել էր նաեւ Հայաստանի պատգամավորական պատվիրակությունը: ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԱՔՐՈ՞ՒՄ Է ԱՆՑՅԱԼԸ
"Հայաստանում ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը երբեք այսքան ճակատագրական չի եղել: Միաժամանակ՝ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությունը երբեք այսքան մեծ չի եղել", ...ԱՅՍՕՐ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿՈՒՄ
16:00 - 19:00 Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիան կանցկացնի սպորտային սիրողական միջոցառումներ (slackline) 20:00 - 21:00 ֆիլմի դիտում, «Սա է մեր հարստությունը» (This is our wealth): Ֆիլմը ներկայացնում է Ջերմուկի ...ՀԻԱՍԹԱՓՎԵ՞Լ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՑ
Վերջին շրջանում, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ՀՀԿ անդամ է եւ հանգրվանել է այդ կուսակցության համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականում, բավական հաճախակի ռեվերանսներ է անում Ռուսաստանին, հարցազրույցներ ...INTEL-Ը ՊԼԱՆՇԵՏ Է ԹՈՂԱՐԿԵԼ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Intel ընկերությունը ներկայացրել է Studybook պլանշետը, որը նախատեսված է դպրոցական տարիքի երեխաների համար, գրում է korrespondent.net-ը: Այն կշռում է 525 գրամ, հագեցված է հեղուկբյուրեղյա 7 մատնաչափ անկյունագծով ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀԱՂԹԵԼ
Քաղաքական իշխանության ու ժողովրդավարության մասին բանավեճն ընթանում է առնվազն 400-500 տարի, համենայնդեպս, այն պրոֆեսիոնալ պլանում առաջացել է 17-րդ դարի Անգլիական հեղափոխության ժամանակաշրջանում: Բոլոր այս ...ՄԵՆԱՇՆՈՐՀԻ ՍԽԱԼ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՎՏԱՆԳԸ
Հայաստանում քաղաքական մենաշնորհի ավերիչ ազդեցությունը քննարկելը թերես ավելորդ է: Բայց, նաեւ նկատելի է, որ քաղաքական մենաշնորհ ասվածը ունի որոշակի թյուր ընկալում: Ներկայում այդպիսի մենաշնորհ է մատուցվում ...ԱՆԱՆ. ՍԻՐԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԱԿ եւ Արաբական պետությունների՝ Սիրիայի հարցով հատուկ պատվիրակ Քոֆի Անանը հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները պատրաստ են հետեւել կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությանը: Այս հավաստիացումն ...ՄՀԵՐ ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ՝ ՊԻՆԴ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ
Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, Երեւանի թիվ 13 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Մանուշակ Պետրոսյանի հետ Ինչու որոշեցիք մեծամասնական ...ՊԱՅԹՅՈՒՆ և ՀՐԴԵՀ. ԿԱՆ ՏՈՒԺԱԾՆԵՐ
Ապրիլի 10-ին, ժամը 16.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ. Անդրանիկի 142 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկումով, կա տուժած:Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: ...ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆՏՈՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐԵՆ ԾԱՂՐԱՆՄԱՆԱԿՈՂՆԵՐԻՆ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնը միացել է իրեն ծաղրանմանակող կայքի աշխատանքներին: Text from Hillary (Հաղորդագրություն Հիլարիից) կայքը բացվել է անցյալ շաբաթ, սակայն արդեն մեծ ժողովրդականություն է վայելում ...ՀԱՅԱՍՏԱՆԸ 3 ՏԵՂՈՎ ՆԱՀԱՆՋԵԼ Է ԵՒ 47-ՐԴՆ Է
ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականը 3 տեղով նահանջել է եւ այժմ 47-րդն է: Հայաստանի հավաքականը կորցրել է 3 միավոր եւ այժմ ունի 598 միավոր: Հիշեցնենք, ...ԼԱՐԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆ. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԻ ՍՏՎԱՐ ՄԱՍ ԻՍԿԱՊԵՍ ԱՆԿԱԽ Է
"Գործընկերություն հանուն բաց հասարակության" նախաձեռնությունն այսօր "Քաղաքացիական հասարակությունը 2012 թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ" ընտրական ծրագրերի հանրային իրազեկում էր կազմակերպել: "Բաց ...ԳԱՐԵԳԻՆ Բ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՆ
Վերջին շրջանում հասարակական քննարկման առարկա դարձան բնապահպանական խնդիրները: Այս առնչությամբ հրապարակվեց բաց նամակ, կատարվեցին դիմումներ Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կեցվածքի վերաբերյալ: ...ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆ Է ԴՆՈՒՄ
Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի (ՀԱԿ, Ժառանգություն, ԲՀԿ, ՀՅԴ) այսօրվա նիստում Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանն առաջարկել է, որ շտաբի հռչակագիրը ստորագրեն քաղաքական ...ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՐԱԳՈՐԵՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ ՄԱԿ ԱՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հնդկաստանը կարծում է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բարեփոխումները եւ ընդլայնումը կարեւոր քայլեր են, որոնք չեն կարող հետաձգվել: Այս մասին հայտարարել է կազմակերպությունում Հնդկաստանի մշտական ներկայացուցիչ ...ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է IԴԻՏՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ
Այսօր "Քաղաքացիական հասարակությունը 2012թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ" իրականացվող ծրագրերի թվում ներկայացվել է նաև iԴԻՏՈՐԴ ծրագիրը, որը իրականացվում է Բաց հասարակություն հիմնադրամներ Հայաստան ...ԱՅՍՕՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է "ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՍՏԱՏԱՐ. 2012 ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ" ԾՐԱԳԻՐԸ
"Քաղաքացիական հասարակությունը 2012թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ" իրականացվող ծրագրերի թվում ներկայացվել է նաև "Ընտրությունների փոստատար. 2012 խորհրդարանական ընտրություններ" ծրագիրը, որը իրականացվում ...ՀԱՆԳՈՒՑՅԱԼ ԿԻՄ ՉԵՆ ԻՐՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՎԵՐԺ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԿԺԴՀ հանգուցյալ առաջնորդ Կիմ Չեն Իրն այսօր տեղի ունեցած կուսակցության համագումարի ընթացքում ընտրվել է Կորեայի աշխատավորական կուսակցության «հավերժ» գլխավոր քարտուղար, գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով կորեական ...ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ
Ընտրությունների օրինականության վերահսկման միասնական շտաբի ապրիլի 11-ի նիստը թերեւս փոքր ինչ անակնկալ զարգացում է ունեցել: Ժառանգության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը առաջարկել է, որ շտաբի մասին համաձայնագիրը ...ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԿՊՈԿԻ՞ ԾԱՌԵՐԸ
Շաբաթ օրը Մաշտոցի պուրակում անվճար տնկիներ կբաժանեն: Կարող եք վերցնել դրանք, և տնկել այնտեղ, որտեղ ցանկանում եք: Բայց հետո անհրաժեշտ է հոգ տանել ծառերի մասին:Արդյոք քաղաքապետարանը կպոկի տնկած ծառերը: ...8,9 ԲԱԼԱՆՈՑ ԵՐԿՐԱՇԱԺ ԻՆԴՈՆԵԶԻԱՅՈՒՄ
Այսօր 8.9 բալ մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Սումատրա կղզում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայության հայտարարությանը:Հայտարարվել է, որ ցունամիի վտանգ կա: Հնարավոր ...ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՒ ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Այսօր ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության գրասենյակում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՍՏՈՐԱԳՐԻ՞
Բանակն իրականում քաղաքացիական նախաձեռնությունը երեկ կազմակերպել էր "Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին" օրենքի նախագծի վերաբերյալ քննարկում: Օրենքն արդեն ընդունվել է ԱԺ-ի կողմից և ներկայացվել է հանրապետության ...ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է "ԱՐՎԵՍՏ և ՄՇԱԿՈՒՅԹ" ԾՐԱԳԻՐԸ
"Քաղաքացիական հասարակությունը 2012թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ" իրականացվող ծրագրերի թվում ներկայացվել է նաև "Արվեստ և մշակույթ" ծրագիրը, որը արվեստի և մշակույթի նոր գործիքների միջոցով հնարավորություն ...ԹԵՆԵՍԻ ՆԱՀԱՆԳՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԿԹՈՒՅԼԱՏՐՎԻ ՔՆՆԱԴԱՏԵԼ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՅԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ Թենեսի նահանգում օրենք է ընդունվել, որն արգելում է պատժել այն ուսուցիչներին, ովքեր քննադատում են ընդունված գիտական կոնցեպցիաները, ինչպիսին է օրինակ, էվոլյուցիայի տեսությունը, գրում է Los Angeles Times-ը: ...ՀՀԿ-Ն ԿԱԹՎԱԾԱՀԱՐ Է ԱՐԵԼ
Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, նախընտրական արշավի մեկնարկին հանդիպելով ՀՀԿ նախընտրական շտաբի հետ եւ այսպես ասած վերջին ցուցումները տալով նախընտրական գործընթացից առաջ, ասում ...ԴՈՒ ԵՒՍ ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՍ
Գուցե շատ կապանցիներ համաձայն են, որ Աժ ընտրությունները կարեւոր իրադարձություն են պետության, ժողովրդի համար, սակայն սոցիալական դժվար պայմաններում ապրող նրանցից շատերն անտարբեր են անգամ դրանց նկատմամբ: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Ապրիլի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբադյանը Վարշավայում հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:ԾԱՌՈՒԿՅԱՆ. ՓՈՂՈՎ ՊԱՇՏՈՆ ՉԵՆՔ ՏՎԵԼ
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր Հրազդան էին եկել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև թիվ 25 ընտրատարածքում ԲՀԿ կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված ...ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԿՈՏԱՅՔՈՒՄ
Ապրիլի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավար կազմը` Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, մարզային հանրահավաք-հանդիպումներ կանցկացնի Կոտայքի մարզում: Ժամը 13.30-ին` հանդիպում Եղվարդի ընտրողների ...ԲՈՐՈՒՍԻԱ-ԲԱՎԱՐԻԱ. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր Գերմանիայի առաջնությունում կայանալու է չեմպիոնության համար պայքարող Դորտմունդի Բորուսիայի եւ Մյունխենի Բավարիայի հանդիպումը: Թիմերին 3 միավոր է բաժանում, իսկ այս հանդիպումը շատ բան կարող է որոշել ...ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Վերջին շրջանում Սերժ Սարգսյանի այցը ՆԱՏՕ, նախարար Սեյրան Օհանյանի այցը ԱՄՆ Հայաստանի համար նոր ՝ արևմտյան հեռանկարների մասին քննարկումների առիթ տվեցին: Հայաստանը աշխարհ-համակարգի մաս լինելու համար պարտավոր ...ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԵԼԵՆ ՂՈՒՐԱՆԻ ԱՆՎՃԱՐ ՏԱՐԱԾՈՒՄԸ
Գերմանիայի իշխանությունները որոշել են խոչընդոտել երկրում Ղուրանի անվճար տարածմանը, որը կազմակերպել են սալաֆիականները, գրում է lenta.ru-ն: Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Գյունտեր Կրինգսը նշել է, որ ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԸ ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
Այսօր 4 քաղաքական ուժերի միասնական շտաբի նիստի ժամանակ ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը հարց ուղղեց Ժառանգության ներկայացուցիչ Ռ.Հակոբյանին` ուզում եք մենք չմասնակցենք այս շտաբի աշխատանքներին: «Դուք ...ՊԵԿ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է 2011-Ի ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
2011թ. ընթացքում ՊԵԿ-ի կողմից հայտնաբերվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 282 դեպք` շուրջ 7,5 մլրդ դրամի չափով, որից մոտ 7մլրդ-ի մասով կազմված նյութերը մաքսանենգության հատկանիշներով ուղարկվել ...ՄԻՋԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՆԻՍՏՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը տեղեկացնում է, որ ՀՔՄ կենտրոնական գրասենյակում սույն թվականի ապրիլի 11-ին կայացած հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի նիստում` բաց հրապարակային ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԵՎՐՈՊԱՑԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ
11 ապրիլի 2012թ., Երեւան: Այսօր Եվրամիության երեւանյան կենտրոնակայանում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին հյուրընկալեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: ...ԻՐԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՆԱՎԹԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՆ
Իրանի իշխանություններն այսօր հայտարարել են, որ դադարեցնում են նավթի մատակարարումը Գերմանիային: Այդ քայլին Թեհրանը դիմել է ի պատասխան Եվրամիության կողմից Իրանի դեմ ընդունած սանկցիաների, տեղեկացնում է իրանական ...ԳՐԵԹԵ ԻՆՏԻՄ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
Հայաստանի քաղաքական իստեբլիշմենտի ընդերքում տեղի են ունենում շատ անձնական, գրեթե ինտիմ գործընթացներ, որոնք երբեմն հայտնվում են հրապարակային քաղաքականության մեջ: Հայտնի քաղաքական գործիչներից շատերը փորձում ...«ԻՐԱՆ ԿԱՐԵԼԻ Է, ՄԵԶԻ ՉԷ»
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Գյումրիում էր: ՕԵԿ-ական նախարարը հանդիպում է ունեցել մարզի գյուղապետերի հետ, ներկայացրել նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտում ունեցած ձեռքբերումներն ...ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ 1 ՏԱՐՈՒՄ 300 ԿԻՆ Է ՏՈՒԳԱՆՎԵԼ ԳԼԽԱՇՈՐ ԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ֆրանսիայում մեկ տարվա ընթացքում 300 կին է տուգանվել, ովքեր հասարակական վայրերում փարանջա են կրել դրա արգելքի վերաբերյալ օրենքի ընդունումից հետո: 2011թ ապրիլի 11-ին Ֆրանսիայում ուժի մեջ է մտել օրենք, որով ...ՈՎ ԿԴԱՌՆԱ ՎԱՐՉԱՊԵՏ
Ով է կառավարելու պետությունը խորհրդարանական ընրություններից հետո:Այս հարցը ակտուալ է դառնում՝ հաշվի առնելով, որ ընտրությունները կարող են փոխել ուժերի դասավորությունը խորհրդարանում, ՀՀԿ-ին զրկել մեծամասնությունից ...ՎՈՎԱՅԻ ՍԻՐՏԸ ՉԴԻՄԱՑԱՎ
Այս երկու լուսանկարներում Ոստիկանության առջեւի տարածքն է: Վերջերս այնտեղից հանել են դեկորատիվ թփերը, վարդի թփերը, եւ հողատարածքի մեծ մասը բետոնապատվել է: Հայաստանը քարերի երկիր չէ, այլ բետոնի: Այստեղ ...ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
Ս.թ. ապրիլի 12-ին «Ժառանգության» համամասնական ցուցակի ներկայացուցիչներն ընտրողների հետ կհանդիպեն հետեւյալ բնակավայրերում.Ծաղկաձորում` ժ. 10:45,Հրազդանում` ժ. 11:50,Չարենցավանում՝ ժ. 13:20,Բյուրեղավանում՝ ...«ԱՅՆՔԱՆ ԵՆՔ ՊԱՏԺՈՒՄ, ՄԻՆՉև ՀԱՍԿԱՆԱ»
Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն այս տարի հաճախակիացել են: Ինչպես այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես ...ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԲԱՑ ԽԱՂ» ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ 2012Թ.ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Հաղթողների անունները հայտնի կդառնան հոկտեմբերի 20-ինԱյսօր մեկնարկեց համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, որն արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների ...ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԻՆՔՆԱԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ Է
Այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններ, որտեղ, պատասխանելով բնակիչների հարցերին, հայտարարել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել հուլիսի 19-ին նախատեսվող ...«ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-5000 ԴՐԱՄ». ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ԹԵՄԱՆ
"Քաղաքացիական հասարակությունը 2012 թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ" իրականացվող ծրագրերի թվում ներկայացված "Արվեստ և մշակույթ" ծրագրի շրջանականերում մի նախագիծ էլ ներկայացնում է արվեստագետ ...ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՆԱԿԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ԼՂՀ նորակառույց օդանավակայանի տարածքում այսօր անցկացվեց մայիսի 9-ին կայանալիք զորահանդեսի փորձը: Զորահանդեսը գլխավորեց ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Լևոն ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՓԱՍՏԸ
«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը դատապարտում է Արմավիրի մարզում գտնվող թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական թեկնածու Մերուժան Մխոյանին օրերս ծեծի ենթարկելու ...ՂԱՐԱԲԱՂԻ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է ԹՈՔԱԲՈՐԲՈՎ ՀԻՎԱՆԴ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ
ԼՂՀ զորամասերում այս տարի ավելացել են թոքաբորբի դեպքերը: Այսօրվա ասուլիսում սա չհերքեց նաև ԼՂՀ պատպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը` տեղեկացնելով, որ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում այսօր ...ԵՍ, ԻՄ ՄԱՐԶԸ ՈՒ ԻՄ ԽՈՀԵՐԸ
Ծառայությանս տարիներին, զորամասերում, որտեղ ծառայել եմ, գոյություն ուներ «զեմլյաչեստվո» հասկացողությունը: Բավականին զարմանալի էր ու չէի կարող հասկանալ, թե ինչպես կարող է հայկական բանակում այդպիսի հասկացողություն ...ՈՒՄ ԱՎԵԼԻ ԿԶԱՐՄԱՑՆԻ ՔՈՉԱՐՅԱՆԸ
«Մենք լուրջ ռեսուրսներ ունենք, որոնք գործի կդնենք ընտրությունների ժամանակ: ԲՀԿ-ն էնպիսի ռեսուրսներ է դնելու ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար, որ դու զարմանալու ես», ընտրությունների վերահսկման միասնական ...ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍԵԼ Է ԲԱՆԱԿՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՄԱՍԻՆ
ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչով է պայմանավորված «Եղնիկներ» կոչվող զորամասում վերջին ժամանակահատվածում գրանցված պատահարների թվի աճը: «Այսօրվա ...ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԲԱՑԱՏՐԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ուղիղ կապ է գործում իշխանության և ժողովրդի միջև, ինչը ժողովրդավարության արտահայտում է: Այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Արցախի վարչապետ ...ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ
Ընտրողների ռեգիստրում ընդգրկված այն քաղաքացիների ցուցակը, որոնց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը համընկնում են ՀՀ ոստիկանության կողմից տարածած վերջին հայտարարություններից մեկի ...ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԱԿԱՆ ԱՂՄՈՒԿԻ ՄԵՋ
Նախընտրական քարոզարշավի մեկնարկի աղմուկի մեջ խլացավ տեղեկությունը Սիսիանի հոսպիտալում մահացած զինվորի մասին: 2012 թվականի մեկնարկից, դա արդեն երրորդ դեպքն է, երբ զինվորը մահանում է հոսպիտալում:Թեեւ գործի ...ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ. ԱՐՑԱԽԻՑ ԱՐՏԱԳԱՂԹ ՉԿԱ
Արցախից այսօր արտագաղթողներ չկան, իսկ բնակչության թիվը գնալով ավելանում է: Այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը` նշելով, որ Արցախում գործազրկության ...ԲՀԿ ԴԵՄ ՊԵՏՊԱՏՎԵՐԸ
Այսօր Քաղաքագետների միությունում Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը հայտարարել է, որ եթե Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի գործառույթների փաստաթուղթը չստորագրեն 4 քաղաքական ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԽՆԱՄՔՈՎ ՎԵՐԱԲԵՐՎԵՔ ՁԵՐ ՔՎԵԻՆ
2012թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀԿ նախընտրական քարոզարշավի շրջանակներում կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական հանդիպումներ է ունեցել Արմավիրի մարզի ընտրողների հետ: Սերժ ...ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՕԵԿ ՑՈՒՑԱԿԻՑ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվա նիստում ուժը կորցրած է ճանաչել "Օրինաց Երկիր" կուսակցության համամասնական ընտրակարգով ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Մերի Ղոնյանի գրանցումը` հիմք ընդունելով ...ՄԱՀԱՑԱԾՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԸՆՏՐՈՒ՞Մ
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները հրապարակվեցին ապրիլի 2-ին ՀՀ բոլոր տեղամասերում: Դրանից հետո կրթական հաստատությունների ղեկավարները «ջանք ու եռանդ» չխնայեցին, իրենց ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՏՈՒՆ ՆԵՐԽՈՒԺԱԾ 4-ՐԴ ՀԱՆՑԱԳՈՐԾԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀԿ-ԲՀԿ ՊԱՏԵՐԱԶՄ. ԿՐԱԿՈՑՆԵՐ

ՔՈՉԱՐՅԱՆԻ «ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻՆ»
ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՄԱՏՆՎԵԼ ԵՆ ԽՈՒՃԱՊԻ, ՈՐ ՏՈՒՎԱԼՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉԵԼ ԱՐՑԱԽԸ
ՏԱՐՈՆՆ ՈՒ ԱՎԱԳԱՆԻՆ ՀԱՆՑԱՆՔԻ ՊԱՀԻՆ
ՄԱՀՎԱՆ ՆՈՐ ԴԵՊՔ ԲԱՆԱԿՈՒՄ
ԲԱՔՈՒ՞Ն ԵՆ ԳՐԱՎԵԼ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ». ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԵՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՔՎՈՒՄ

ՀԻԱՍԹԱՓՎԵ՞Լ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՑ
ՈՎ ԷՐ ԲՀԿ-Ն ՆԱԽՔԱՆ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

