
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՆՄԱՆ ԿԱԶՄՈՎ ՉԻ ԱՐՎՈՒՄ
- ՈՒսումնասիրություններ անցկացնելով ԱՄՆ-ում, ես փորձում էի ամերիկացի հետազոտողների հետ երկխոսել Հարավային Կովկասի և առհասարակ նախկին խորհրդային տարածքների խնդիրների շուրջ, մի թեմա, որի մասին ԱՄՆ-ում խիստ մակերեսային պատկերացում ունեն։ Դա վերաբերում է այն սակավաթիվ փորձագետներին, ամբիոններին ու հետազոտական հաստատություններին, որոնք զբաղվում են Արևելյան Եվրոպայով ու Եվրասիայով։Այդ մակերեսային դատողությունները չեն կարող որակյալ ծառայություն մատուցել ԱՄՆ-ի կառավարությանն ու ամերիկացի քաղաքական գործիչներին։ Ես գոհունակությամբ եմ նշում, որ ԱՄՆ-ում սկսել են ավելի լրջորեն վերաբերվել Հայաստանին, հասկանալով, որ Արևելյան Եվրոպայի պետությունների հանդեպ կիրառվող եղանակները անընդունելի են Հայաստանի պարագայում, որը, չնայած բազում դժվարություններին, իրենից ուժեղ պետություն է ներկայացնում։Իմ դասախոսություններում ու բանավեճերում ես օգտվում էի այն տեղեկություններից, որ ստանում էի ԱՄՆ-ի իմ ընկերներից, բարեխիղճ փորձագետներից, և հուսով եմ, որ լավ եմ պատկերացնում նրանց քաղաքական հայացքները Հայաստանի առնչությամբ։Հայաստանյան կուսակցությունների ընդդիմադիր դաշնախումբը շատ լրջորեն է նախապատրաստվում մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին։ Ենթադրվում է, որ ընդդիմությանը կհաջողվի կազմակերպել հոծ հանրահավաքներ, բայց հազիվ թե այդ թիվը հասնի կրիտիկական զանգվածի։ Գուցե առավելագույնը հնարավոր լինի հավաքել 10-15 հազար մարդ։ Հարցը նույնիսկ թիվը չէ, այլ այդ խավի որակական մակարդակը։ Կասկած չկա, որ դրանք կլինեն անհուսալիորեն ապադասակարգայնացած տարրեր, հերթապահ խմբեր։ Նման կազմով հեղափոխություններ չեն արվում։ Բայց պետք է ասել, որ միտինգավորները, համենայն դեպս, ընդդիմության երեք ռեսուրսներից մեկն են։Հաջորդ ռեսուրսը արտաքին ֆինանսական հատկացումներն են։ Այս հարցում լիակատար պարզություն է, և հովանավորները ջանացել են, որ այս անգամ դրամական մուտքերն առավելագույնս օրինական ու թափանցիկ լինեն։ Ընդդիմության հիմնական ֆինանսները հիմնադրամներն են, մասնակցում են նաև ԱՄՆ-ի առավել հարուստ հայկական ընտանիքները։ Միջոցները փոխանցվում են մասամբ օրինական ճանապարհով, այսինքն` կասկածելի մտավոր ծառայությունների դիմաց, մասամբ էլ միանգամայն անօրինական, այսինքն` կանխիկ, մասնավոր անձանց միջոցով։ Հենց վերջերս գաղտնի շրջանակներում լուրեր են պտտվել Կանադայի մի քաղաքացու մասին, որը, իբր, ինչ-որ բողոքական կազմակերպության նախագծի կատարման անվան տակ ապօրինաբար, քաղաքական նպատակներով, Հայաստան է բերել 300 հազար դոլար։Օգնությունը հաճախ օրինականացվում է ընդդիմությանը կազմտեխնիկա, ավտոմեքենաներ նվիրելու, գրասենյակային տարածքներ վարձակալելու ձևով։ Հետաքրքրական է, որ այդ արտաքին օգնության ճնշող մասը ստանում են ոչ թե ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները, այլ տարբեր հասարակական կազմակերպությունների որոշ գրասենյակներ, առանձին գործիչներ, որոնց «հասարակական գործունեությունն» այնքան էլ թափանցիկ չէ, առանձին տեղական հեղինակություններ, որոշ գումարներ ստանում են մտավոր շրջանակների վրա ազդեցություն գործող գիտական և ուսումնական հաստատությունների աշխատողներ։Տպավորություն է ստեղծվում, որ նոր ընդդիմության ստեղծման աշխատանքներ են կատարվում։ Անսպասելի չի լինի, եթե փորձեր արվեն կաշառելու ոստիկանության և ազգային անվտանգության բարձրաստիճան և ոչ այնքան բարձրաստիճան պաշտոնյաների։Երրորդ ռեսուրսը քարոզչությունն է և Հայաստանի իշխանությունների վրա արտաքին ճնշումը։Ամերիկյան փորձագետների հետ զրույցներից կարելի էր հասկանալ, որ ՆԱՏՕ-ի ծրագրերին ու խաղաղարար նախագծերին Հայաստանի մասնակցությունը Վաշինգտոնում ընկալվում է որպես սկզբունքային զիջումներ։ Բանն այն է, որ Հայաստանի մասնակցության տրամաբանությունն ամենևին կապված չէ այդ խնդրի հետ։ Հայաստանին անհանգստացնում է սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում (հիմա արդեն նաև Վրաստանի մասնակցությամբ), և նա հարկադրված է ամեն ինչ անել շատ հետ չմնալու համար։ Շտաբների միացյալ կոմիտեի ներկայացուցիչները շատ պատրաստակամորեն ձգտում են Պենտագոնում մշտապես սատարել Հայաստանին, որին այնտեղ այնքան էլ չեն համակրում։ ԱՄՆ-ի գեներալակազմը Հայաստանի հանդեպ համակրանք ունի` ի տարբերություն մեր հարևանների, և դա վարակում է ամերիկացի սպաներին։ Այսինքն, բանն ամբողջովին հանգում է իրատեսությանը, երկյուղներին ու հոգեբանական հարմարավետությանը։Բայց, պարզելով ճշմարիտ իրադրությունը, ամերիկացի դիվանագետները նորից սկսում են սադրանքներն ու հարձակումները։ Պետք է ասել, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, այնուամենայնիվ, սովորել է անտեսել այդ ճնշումը, թեև մի երկու անգամ այն լուռ խուճապ է առաջացրել։Ձեռք բերված փորձի հիման վրա ընդդիմության բոլոր երեք ռեսուրսները պետք է համարել անլիարժեք։ Նա պետք է գործի գոնե ինքնապահպանման և քիչ թե շատ ապահով գոյատևման համար միջոցներ ստանալու ակնկալիքով։ Չնայած ռուսական դեսպանության զեկույցների պարունակած ավելի նպաստավոր ակնկալիքներին, ընդդիմության առաջնորդներն իրենց քաղաքականությունը չեն համադրում Ռուսաստանի քաղաքականությանը և բավականին սերտորեն համագործակցում են ԱՄՆ-ի հետ։ Ոչ թե Արևմուտքի, այլ հենց ԱՄՆ-ի հետ։ Ընդդիմադիրներին հասկանալ կարելի է, որովհետև Ռուսաստանն այդպես էլ ոչ մի կոնկրետ ու պարտավորեցնող բան չի առաջարկել։ Հայաստանում Մոսկվան այժմ ներկայացնում է մի հայտնի արկածախնդիր, որի վերջը վատ կլինի։ Հնարավոր է, հենց այդ նպատակն էլ հետապնդվում է։Իսկ առհասարակ, հայ հասարակության առջև մի կարևորագույն խնդիր է ծառացել` ստեղծել նոր քաղաքական և հասարակական կազմակերպություններ, որոնք լինեն ծանրակշիռ, ավելի ազնիվ ու սկզբունքային։ Ներկա ընդդիմադիր ժամավաճառությունն արդեն շատերին է ձանձրացրել։ Ոչ ոք ոչ ոքի չի վստահում, իրենք իրենց չեն հավատում, և դա միակ բանն է, որ ճիշտ են անում։ Կցանկանայի ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ ԱՄՆ-ը չի հրաժարվել Հայաստանի ղեկավարության վրա ճնշում գործադրելու նպատակից և, անտարակույս, մշակել է Հայաստանն իրենով անելու ծրագիր։ Առաջադրվում է երեք-չորս հանգամանք. ԱՄՆ-ը ճնշում չի գործադրում ԼՂՀ-ի վրա և անգամ հնարավոր մասնակի ճանաչման ակնարկներ է անում։ ԱՄՆ-ը համաձայն է աշխատելու նաև ոչ ժողովրդավար համարվող Սերժ Սարգսյանի հետ` փոխըմբռնման պայմանով (սա կարող է շատ կարևոր լինել)։ԱՄՆ-ը կարող է չտեսնելու տալ Մերձավոր Արևելքի երկրների հետ Հայաստանի հարաբերությունները։ ԱՄՆ-ը չի առարկում հայ-ռուսական համագործակցությանը և ենթադրում է Կենտրոնական Եվրասիայի երկրներում Ռուսաստանի հետ համատեղ ռազմական ներկայության պրակտիկա հաստատել, բայց այլ կերպ և ոչ թե այնպես, ինչպես եղավ Ղրղզստանի պարագայում։ Ամերիկացիները կարանք իդեալական պայմաններ են Հայաստանի համար։ Դա կարող էր այդպես լիներ, եթե չլիներ մի հանգամանք. ի՞նչ տեսք կունենա այդ սխեման մի 5-10 տարի հետո։ Հայաստանն այնքան քաղաքական ու տնտեսական հնարավորություններ չունի, որ շատ թե քիչ ինքնուրույն քաղաքականություն վարի այն պարագայում, երբ ԱՄՆ-ը գերիշխող դառնա ամբողջ տարածաշրջանում, իսկ Ռուսաստանի ներկայությունը լինի, այսպես թե այնպես, ձևական։Շփվելով ԱՄՆ-ի հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ամերիկացիները զարմանում են, որ նրանք լիովին անտեսում են Թուրքիայի դերը։ Հայաստանում և հայկական սփյուռքում կարծում են, որ Թուրքիան հակառակորդ է, ու վերջ։ Իսկ այդ հակառակորդը գործում է մշտապես ու երբեմն շատ նենգորեն։ՈՒստի, վերլուծելով ներքաղաքական և արտքաղաքական խնդիրները, միշտ պետք է նկատի առնել նաև թուրքական գործոնը։ Թուրքիան համոզվել է, որ Հայաստանը չի կործանվում, այլ ոտքի է կանգնում, կատարելագործում է իր զինված ուժերը, մասնակցում է միջազգային ներմիավորմանը և չի կարող հաշտվել իր շահերի ոտնահարման հետ։ Քաղաքականության մեջ մշտական «գլխացավանքն» ահավոր բան է։ Հաճախ շատ անմտություններ են թույլ տրվում, ուստի պետք է աշխատել նաև անմիջականորեն Թուրքիայի հետ։Ռուսաստանի հետ հարաբերություններն առայժմ լավ են, շատ կարևոր ու ռազմավարական առումով նշանակալի բաներ են արվում մեզ համար, մշտապես անցկացվում են քաղաքական խորհրդակցություններ, Ռուսաստանի պաշտոնատար անձինք հետևողականորեն կատարում են արտաքին քաղաքականության ոլորտի պարտականությունները։ Հայաստանում սովորել են հանգիստ վերաբերվել Ռուսաստանի «դավաճանական» դիրքորոշմանը եվրակառույցներում, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Ռուսաստանի ղեկավարությունն ամեն կերպ կաջակցի Սերժ Սարգսյանին և նրա թիմին։Ադրբեջանի կողմից Մոսկվայում ստեղծված բավականին ուժեղ լոբբիստական խումբը, փաստորեն, ի վիճակի չէ լուծելու Հայաստանի դեմ ուղղված որևէ խնդիր։ Ցավոք, այդ կասկածելի ադրբեջանական լոբբիստական խմբին անդամակցում են ակադեմիական շրջանակների որոշ փորձագետներ։ Դա ուղղակի ամոթալի է, որովհետև նրանք իրենց առջև բնավ էլ կառուցողական խնդիր չեն դնում։ Նրանք հեռու են ԱՄՆ-ում աշխատող լոբբիստական խմբերի գործունեության էթիկայից և ուղղվածությունից։Միաժամանակ, հատկանշական է, որ ԱՄՆ-ում և Ռուսաստանում Հայաստանի բարեկամները միանգամայն այլ սկզբունքներ են դավանում, արտացոլելով իրենց պետությունների շահերը, ինչը և թույլ է տալիս նրանց արդյունավետ աշխատել երկար ժամանակ։Այժմ, երբ եվրոպացիները ձգտում են իրենց քաղաքական ներկայությունն ունենալ Հարավային Կովկասում, Հայաստանի գլխավոր արտքաղաքական գործոնը դառնում է ամերիկա-ռուսական «դավը», որը տարածաշրջանում ԱՄՆ-ի և Ռուսաստանի առճակատման պայմաններում անգամ կոչված է պաշտպանելու Հայաստանի շահերը և ուղղված է այլընտրանքային ռազմավարությունների դեմ։Ամերիկյան և ռուսական շահերը Հայաստանի հարցում առայժմ զուգադիպում են ու, հնարավոր է, դա երկար կտևի։ Այսպես թե այնպես, այդ հանգամանքը կարևոր քաղաքական ռեսուրս է Ս. Սարգսյանի համար։ «Ամերիկա-ռուսական դավի» կամ համաձայնության մասին միտքն ինձ հուշեց բարեկամներիցս մեկը` վաշինգտոնցի քաղաքական փորձագետ, և ես այդ ենթադրությանը, որոշ մտորումներից հետո, լիովին համաձայն եմ։Պետք է ասել, որ քաղաքական կազմակերպությունների իշխանամետ խումբը կազմալուծված է և համատեղ գործողությունների ոչ մի հնարավորություն չունի։ Իրականում գոյություն ունի մի ոչ այնքան լավահամբավ խմբավորում, որը ներառում է իշխանությունն ու երեք քաղաքական կուսակցություններ, ինչպես նաև մի քանի հասարակական կազմակերպություն։ Խնդիրն այն է, որ այդ կուսակցությունները չունեն կոալիցիոն քաղաքականություն վարելու փորձ, և նրանց միջև չկա բավականաչափ համարժեք պայմանագիր ու կանոնակարգ։ Հնարավոր է, երեք կուսակցությունները հասկանում են, որ ժամանակն է վերաիմաստավորելու իրենց փոխհարաբերություններն ու իշխանությունների հետ հարաբերությունները։ Բայց նրանք քաղաքական գործունեության այլ տարբերակ չունեն։Դաշնակցությունը, Հանրապետական կուսակցությունն ու Օրինաց երկիրը սպառել են կոալիցիոն ռեսուրսը։ Ահա սա է իշխանական կոալիցիայի և իշխանության հիմնական խնդիրը։ Ըստ երևույթին, կհաջողվի պահպանել կոալիցիան և հարաբերությունները նախագահի հետ, բայց դա որքա՞ն գործունակ կլինի հետագայում։ Կոալիցիայի միակ առաջընթացն այն է, որ հիմա արտաքին քաղաքականությունը մեծ մասամբ համաձայնեցվում է այդ կուսակցությունների հետ։Նախագահ Ս. Սարգսյանն այնքան էլ չէր ուզում նոր կոալիցիա ստեղծել` ներգրավելով ազգայնական կազմակերպությունների ավելի լայն շրջանակ, որոնք ընդունակ կլինեին նոր նախաձեռնություններով հանդես գալու։ Հասարակության շրջանում անտեսվում են «նոր կազմակերպվածությունը», «նոր շահերը»։ Պաշտոնական տեղեկատվությունը բացարձակապես սնանկ է, երկրի կառավարությունը չի կարողանում պատշաճ ձևով ներկայացնել անգամ սեփական քաղաքական և տնտեսական հաջողությունները, ինչը կապված է քաղաքական տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտության համատարած արհամարհման հետ։Այդուամենայնիվ, նախագահի շրջապատում կան մարդիկ, ովքեր հակված են արմատական միջոցներ ձեռնարկելու ընդդիմության նկատմամբ, ինչը շատ վտանգավոր է, որովհետև կտրված կլինի ընդհանուր պետական քաղաքականությունից։ Այդ շրջանակների համար շատ կարևոր է ոչ թե գործող ընդդիմությունը սոսկ տապալելը և նրան նորից ծիծաղի առարկա դարձնելը, այլ այս անգամ նրան ոչնչացնելը, անպետք նյութի վերածելը։Դրա հետ մեկտեղ, կառավարող կոալիցիայի կուսակցությունների միջև պատշաճ համաձայնություն չկա արտաքին և ներքին քաղաքականության կարևոր շատ հարցերում։Փաստորեն, ընդդիմության հետ ընդհանուր լուծումներ գտնելու իրական, լուրջ փորձեր չկան։ Ներքին հարցերում եղած խառնաշփոթը հանգեցնում է նրան, որ արտաքին քաղաքական խնդիրները չեն ըմբռնվում։ Սա տհաճ իրավիճակ է և կարող է հանգեցնել քաղաքականության չհամաձայնեցվածության։ Նման պայմաններում Հայաստանը շատ խոցելի է արտաքին ազդեցությունների դեմ։Հայաստանում ուշանում է քաղաքական վերնախավերի շրջափոխությունը, որը պետք է տեղի ունենա` չնայած քաղաքական լճացման վիճակին։ Դա վերաբերում է ամբողջ քաղաքական խավին` և իշխանամետ կուսակցություններին, և ընդդիմությանը, ասենք նաև ավելի լայն ընդգրկման հասարակական-քաղաքական ուժերին։ Ռուսաստանում դա տեղի ունեցավ ոչ այնքան նկատելի, բայց տեղի ունեցավ, թեև, կարծես, բոլոր կուսակցություններն իրենց տեղում են և չեն ուզում զիջել իրենց դիրքերը։ ԱՄՆ-ում, օրինակ, ժամանակ առ ժամանակ տեղի է ունենում երկու առաջատար կուսակցությունների էշելոնների հերթափոխություն։ Հայաստանի քաղաքական վերնախավերն օժտված են նախկին խորհրդային շրջանի առանձնահատկություններով, բայց այդ ժամանակներն անցել են։ Այդ «հեղափոխական» սցենարում մեծ դեր կարող էր խաղալ նախագահը, որն արդեն ինչ-որ չափով ունի կառավարող կոալիցիա հյուսելու փորձ, բայց, երևում է, նա անձամբ «կտրուկ շարժումների» շահագրգռություն չունի։Տարածաշրջանի իրողություններին քաջ ծանոթ ամերիկացի փորձագետները կարծում են, որ, արտաքին ազդեցության գործոնի կողքին, վրացի և ուկրաինացի ժողովուրդները, հավանաբար, մինչև վերջ չեն իրացրել իրենց քաղաքական կամքը, դրա համար էլ տեղի են ունեցել գունավոր և վարդերի հեղափոխությունները։ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ԽՍՀՄ-ում եզակի ազգային հեղափոխություն է արել, հաղթանակ տարել ազգային ազատագրական պայքարում և գործուն քաղաքականությունից հետևողականորեն հեռացրել է քաղաքական այն խմբավորումները, որոնք չափազանց շատ են կախված եղել արտաքին ուժերից։Հայաստանը կարիք չունի ինքնաիրացման համար դիմելու արմատական քայլերի, կա այլ ուղի` զորեղ պետություն, քաղաքացիական հասարակություն և բարեհաջող տնտեսություն ստեղծելու։Սակայն, ընդհանուր առմամբ, Հայաստանում տիրող իրավիճակը կարելի է բնորոշել որպես աննախանձելի, շատ խոցելի, ինչը, իհարկե, կապված է այն բանի հետ, որ երկրի տնտեսական և սոցիալական դրությունը հեռու է բարենպաստ լինելուց։Հայաստանը սոսկ առաջին քայլերն է արել տնտեսական հաջողության հասնելու ճանապարհին։ Գլխավորը, որ հաջողվել է անել, տնտեսական և հասարակական կայունության հասնելն է։ Դրան զուգընթաց կատարվում է լայն կապիտալ շինարարություն, յուրացվում են ժամանակակից արտաքին շուկաներ։ Ցավոք, այդպես էլ չի հաջողվել ռազմավարական ներդրումներ ապահովել, բայց զարգացումը հնարավոր է նաև առանց ռազմավարական ներդրումների։ Ժամանակի ընթացքում այդ ներդրումային հնարավորությունները կառաջանան երկրի ներսում։Սերժ Սարգսյանի գլխավոր խնդիրը կառավարող նոր կոալիցիայի ստեղծումն է, որը պետք է լինի մարտունակ և ավելի սկզբունքային։ Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Իրատես դե ֆակտո

© Լրագիր
Վերջին լուրերը, Ապրիլ 06, 20123 ԻՍՊԱՆԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ 1/2 ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ
Եվրոպայի լիգայի խաղարկությունում տեղի ունեցան քառորդ եզրափակիչում տեղի ունեցան պատասխան հանդիպումները.Ատլետիկ Բիլբաո-Շալկե 2-2, (4-2)Վալենսիա-ԱԶ Ալկմար 4-0, (1-2)Հանովեր-Ատլետիկո Մադրիդ 1-2, (1-2)Մետալիստ-Սպորտինգ ...ՀԱՅՏՆԻ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ ԿՆՎԱԳԻ ՄԱՇՏՈՑԻ ԱՅԳՈՒՄ
1
Մաշտոցի այգում 20:00 - 21:00 ջութակահարուհի Անի Բատիկյանը կնվագի Բախ- Պրելյուդ Մի Մաժոր Պարտիտից, Գլյուկ- Մեղեդի, Կոմիտաս- Ծիրանի Ծառ և Կռունկ, Մոնթի- Չարդաշ: Ջութակահարուհի Անի Բատիկյանը, որպես մենակատար ...ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 6-ից Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը կատարելու է քաղաքացիների ընդունելություն: Ձեզ մտահոգող հարցերի, քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող ընտրախախտումների վերաբերյալ կարող եք դիմել ամեն ...ՀԻՄԱ ԴԱ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՄԱՇՏՈՑԻ ԱՅԳՈՒՄ
1
Երեկ Մաշտոցի պուրակում տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ իրականացնող անձանց միացան ևս 10 քաղաքացիներ: Այդ քաղաքացիներից քաղաքագետ, կրթության մասնագետ Նվարդ Մանասյանին մի քանի հարց ուղղեցինք:Նվարդ, ...ՀՀԿ-ԲՀԿ ՊԱՏԵՐԱԶՄ. ԿՐԱԿՈՑՆԵՐ
1
Ապրիլի 6-ի առավոտյան ժամը 7-ի սահմաններում, ականատեսների վկայությամբ, վերջերս բանտից վաղաժամկետ ազատված Սամսոն Պողոսյանը և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին իր տնից դուրս են հրավիրել թիվ ...ՏՈՒԱՐԵԳՆԵՐՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀՌՉԱԿԵԼ
Ազավադի ազատագրման ազգային շարժման գրոհայինները հռչակել են Ազավադի անկախությունը, որը տուարեգների պատմական հայրենիքն է: «Պաշտոնապես այսօրվանից հռչակում ենք Ազավադի անկախությունը», France 24-ի եթերում ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂԵԾՐԻՑ
1
Կկառուցի արդյոք Ռուսաստանը Հայաստանի առաջարկած ռադիոտեղորոշիչ կայանը Գաբալայի փոխարեն, որի վարձը Ադրբեջանը ցանկանում է բարձրացնել մի քանի տասնյակ անգամ: Պաշտոնական Մոսկվան կարծես թե դեռ որեւէ արձագանք ...ԵՎՐՈԼԻԳԱ. ՀԱՅՏՆԻ ԵՆ 4-Ի ԵԶՐԱՓԱԿՉԻ ԶՈՒՅԳԵՐԸ
Բասկետբոլի Եվրոլիգայում հայտնի են դարձել են «4-ի եզրափակչի» մասնակիցները: Կիսաեզրափակիչներում կխաղան ԲԿՄԱ Մոսկվա-Պանատինաիկոս, Բարսելոնա-Օլիմպիակոս զույգերը: ¼ եզրափակիչում ԲԿՄԱ-ն 86-85 հաշվով վճռորոշ ...ՏԱՐՈՆՆ ՈՒ ԱՎԱԳԱՆԻՆ ՀԱՆՑԱՆՔԻ ՊԱՀԻՆ
Մաշտոցի պուրակի բողոքների արդյունքում առաջացած իրավական միջադեպը փակուղու մեջ է գցել քաղաքապետարանին: Արդեն 2 ամիս է Երևանի քաղապետարանը չի կարողանում ներկայացնել փաստաթղթերը, որոնք կհաստատեին պուրակում ...ՎՐԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿՆՔԱԾ «ԲԱՑ ԵՐԿԻՆՔ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ
Վրաստանը դադարեցնում է «Բաց երկինք» պայմանագրի շուրջ Ռուսաստանի հետ համագործակցությունը, գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Վրաստանի ԱԳՆ-ին:ԱԳՆ հայտարարության մեջ նշված է, որ Ռուսաստանը չի կատարում պայմանագրով ...ORANGE-ՈՒՄ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԲՈԼՈՐ ՆԵՐՑԱՆՑԱՅԻՆ և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ SMS-ՆԵՐԸ` 1 ԴՐԱՄՈՎ
Սուրբ Հարության տոնի օրը բոլորն են սիրում շնորհավորել իրենց մտերիմներին: Այս տարի այդ օրը` ապրիլի 8-ին, Orange-ի բոլոր բաժանորդները կկարողանան շնորհավորական SMS-ներ ուղարկել ընդամենը մեկ դրամով` անկախ ...ԹՎԻԹԵՐԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՍՊԱՄ ՏԱՐԱԾՈՂՆԵՐԻՆ
Թվիթեր միկրոբլոգների ծառայությունը հայց է ներկայացրել Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարան 5 առավել ագրեսիվ սպամ տարածողների դեմ: Թվիթերի ներկայացուցիչները հայտարարել են, որ սպամի դեմ պայքարում իրենց պետք ...ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ՈՒ ԵՐԵՔԸ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի առաջիկա ընտրությանը հայտնվել է բավականին ծանր վիճակում՝ երեք նախագահների միջեւ, ու ստիպված է կողմնորոշվել, թե նրանցից ում է ընտրելու: Բարգավաճ Հայաստանի համար ...ՀԱՅԵԼԻՆ ԿՈՏՐԵԼ ԵՆ
Ինչպես մեր թղթակցին տեղեկացրել է Հայելի ակումբի եւ hayeli.am կայքի հիմնադիր Անժելա Թովմասյանը, հաքերային հարձակման է ենթարկվել hayeli.am կայքը: Անժելա Թովմասյանն իհարկե դժվարանում է ասել, թե ինչն է այդ ...ԻՆՉ Է ՊԵՏՔ ՕԵԿ-Ի ԵՐԱԶԱՆՔՆԵՐՆ ԱՌԱՋ ՏԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ապրիլի հինգն Իջևանի համար «նշանավորվեց» «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդի ` Արթուր Բաղդասարյանի այցելությամբ: Կուսակցության ղեկավարը միայնակ չէր եկել` նրան աջակցելու և ուժ տալու համար ուղեկցել էր ...ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ
Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Ազավադի անկախության հռչակման մասին, որը տուարեգների պատմական հայրենիքն է, Հայաստանի իշխող համակարգում արտակարգ դրություն է հայտարարվել: Ոստիկանությանը հանձնարարվել ...ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԵՐԹԵՒԵԿԵԼԻ ԵՆ
Ապրիլի 6-ի` ժամը 09.00-ի դրությամբ, հանրապետության բոլոր միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են: Այդ մասին հայտնում են տրանսպորտի նախարարությունից:ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻ
Ապրիլի 5-ին, ժամը 11.45-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզում` Արտաշատի Երևանյան 37 շենքի 34-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների ...ՉՈՐՍ ՕՐ ԾԱՌԻ ՎՐԱ
Ապրիլի 5-ին, ժամը 20.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եզնիկ Կողբացու 4 շենքի հարևանությամբ կատուն բարձրացել է բարդու ծառի վրա և արդեն 4 օր է անհանգստացնում է հարակից շենքի բնակիչներին. անհրաժեշտ է փրկարարների ...ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻՑ ԲԱՑԻ ՈՒՐԻՇ ՄԱՐԴ ՉԻ ՄՆԱ
Հարցազրույց ԱԺ պատգամավորի թեկնածու Սարիբեկ Սուքիասյանի հետ -Պարոն Սուքիասյան, անդրադառնալով Ձեր եղբոր` Խաչատուր Սուքիասյանի չգրանցման փաստին, Դուք օրերս հայտարարել էիք, որ դա համարում եք քաղաքական հետապնդում ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՇՈԿՈԼԱԴԻ 3D ՏՊԻՉ ՍԱՐՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ
Բրիտանացի գիտնականները ստեղծել են տպիչ սարք, որը թույլ է տալիս ցանկացած ձեւի շոկոլադե պատկերներ ստանալ, տեղեկացնում է BBC-ն: Սարքը հիմնված է եռաչափ տպագրության տեխնոլոգիայի վրա, որն արդեն լայնորեն օգտագործվում ...JAGUAR-Ը 40 ՏԱՐՈՒՄ 1-ԻՆ ԱՆԳԱՄ ՆՈՐ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԵՔԵՆԱ ԿԹՈՂԱՐԿԻ
Jaguar-ը վերջին 40 տարում առաջին անգամ պատրաստվում է նոր սպորտային ավտոմեքենա թողարկել, գրում է Financial Times-ը:Հնդկական Tata Motors-ին պատկանող ընկերությունը նոր մեքենան ներկայացրել է Նյու Յորքի ավտոսրահում ...ՀՀԿ-Ն ԿՈՐՑՆՈՒՄ Է ՄԵՆԱՇՆՈՐՀԸ
Ընտրությունների վերահսկողության շտաբի հիմնումից հետո, որին միացել են ընդդիմադիր ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, Ժառանգությունը եւ կոալիցիոն ԲՀԿ-ն, երկիրը բաժանվել է «բարիկադների»: Դրանք առայժմ այդքան էլ տեսանելի չեն, սակայն ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՍՐԲԱԶԱՆ ԲԵՆԹԼԻ
Թվում է, որ Հանրապետական կուսակցությանը, մասնավորապես Սերժ Սարգսյանին, խորհրդարանի ընտրությանը մասնակից ուժերը՝ մասնավորապես ՀՀԿ-ից դուրս ռահվիրա ներկայացող Հայ ազգային կոնգրեսն ու Բարգավաճ Հայաստանը, ...ԱՎԵՏՈՒՄ: ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ. ԶԱՏԻԿ
Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:Մարիամի մայրանալով մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի բացահայտվեց, և այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային ...ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՍՊԵԿՈՒԼՅԱՏԻՎ ՓՈՂ ԿԱՐ
Այսօր Մարզահամերգային համալիրում մեկնարկած «Շինարարություն և ինտերիեր» ցուցահանդեսի ժամանակ Lragir.am-ի թղթակիցը վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է բացատրվում վերջին տարիներին շինարարության ...ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՆԱՏՈՄԻԱՆ
Մայիսի 6-ին կայանալիք ընտրությունները միայն խորհրդարանական ընտրություններ չեն, այլև՝ կառավարության ընտրություն: Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն՝ պատգամավորների մեծամասնությունը ձևավորվում ...ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ-Ը ԴԻՄՈՒՄ Է ԴԱՏԱՐԱՆ` ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ՀՀ ՏՄՊՊՀ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հետամուտ լինելով խմելու ջրի արտադրությամբ զբաղվող Էվրի դեյ ընկերության բողոքին, որը շուկայում ներկայացված է Բյուրեղ ...20 ՀԱՐՈՒՍՏՆԵՐՆ ԱՅՍ ՇԱԲԱԹ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ 9.1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Bloomberg գործակալությունը հաշվել է, որ աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց նախազատիկյան ֆինանսական կորուստները կազմել են 9.1 մլրդ դոլար: Այդ կորուստները վերլուծաբանները բացատրում են եվրոգոտում պարտքային ...ORANGE-Ի ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ՈՒՂԵԳՐԵՐ ԴԵՊԻ ԱՅՆ ԵՐԿԻՐ, ՈՐՏԵՂԻՑ ԶԱՆԳԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ
Ապրիլի 9-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները յուրաքանչյուր շաբաթ կունենան բացառիկ հնարավորություն ստանալու ուղեգրեր դեպի այն երկիր, որտեղից հեռախոսազանգ ...ՀՀԿ-Ի ԵՒՍ ՄԻ ԻՆԴԻԿԱՏՈՐ
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ի պատասխան ընտրությունների վերահսկման միասնական շտաբի նախաձեռնության, հանդես էր եկել մեկ ...ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ. ՇԻՆԱՆՅՈՒԹՈՎ Է ԿԱՌՈՒՑՎՈՒՄ ՏՈՒՆԸ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր պաշտոնապես բացվեց «Շինարարություն և ինտերիեր» մասնագիտացված ցուցահանդեսը: Այն կշարունակվի մինչև ապրիլի 8-ը: Ցուցահանդեսին մասնակցում են մի քանի ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ «ԳՐԱՆՑԵԼ» ՉԵՂԱԾ ՀԱՍՑԵՆԵՐՈՎ
Երեւանի թիվ 5 ընտրատարածքում ընտրացուցակների հետ կապված նոր մանրամասներ են բացահայտվել. ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը մեր թղթակցին տեղեկացրել է, որ Երզնկյան 39 հասցեում բնակարանի սեփականատեր Ժենյա Վահանյանը ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆՐԱՆ ՉՆԵՐԵՑ
Ապրիլի 5-ին կայացել է Ազատամարտի վետերանների միության համագումարը, որի ընթացքում միությունը հայտարարել է Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Միության նախագահ Համլետ Հովսեփյանը պատվիրակներին առաջարկել է, ...ԳՈՄԵՍԸ ՄԵՐԺԵԼ Է ՌԵԱԼԻՆ
Մյունխենի Բավարիայի հարձակվող Մարիո Գոմեսը մերժել է Մադրիդի Ռեալի առաջարկը:Ռեալը հետաքրքրվում էր Գոմեսի ծառայություններով, սակայն ֆուբտոլիստը չի ընդունել թիմի հրավերը:Այս մրցաշրջանում Գոմեսը 37 գոլ է ...ԵՎՐՈՊԱՆ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ՄԱՐՍԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Ռուսաստանը կմասնակցի «ԷկզոՄարս» եվրոպական նախագծին, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Համապատասխան արձանագրությունը Մոսկվայում ստորագրել են Ռոսկոսմոսի ղեկավար Վլադիմիր Պոպովկինը եւ Եվրոպական տիեզերական գործակալության ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՆՄԱՆ ԿԱԶՄՈՎ ՉԻ ԱՐՎՈՒՄ
ՈՒսումնասիրություններ անցկացնելով ԱՄՆ-ում, ես փորձում էի ամերիկացի հետազոտողների հետ երկխոսել Հարավային Կովկասի և առհասարակ նախկին խորհրդային տարածքների խնդիրների շուրջ, մի թեմա, որի մասին ԱՄՆ-ում խիստ ...ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԸ ԹՐԱՄՊԸ ԲԱԹՈՒՄԻՈՒՄ ԵՐԿՆԱՔԵՐԵՐ Է ԿԱՌՈՒՑԵԼՈՒ
Հայտնի ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամպը ապրիլի 21-ին կայցելի Վրաստան, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Silk Road Group ընկերության ներկայացուցչի հայտարարությանը: Թրամպը Վրաստան պետք է այցելեր դեռ ...ՕԵԿ-Ը ՀԱՅՏՆՎԵԼ Է ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼԻ ՄԵՋ
ՕԵԿ-ը հայտնվել է նոր սկանդալի մեջ: Հասարակությունը դեռ չէր հասցրել մարսել Հեղինե Բիշարյանի` Արթուր Բաղդասարյանի վերաբերյալ բացահայտումը, երբ հայտարարեց. «Ի դեմս Արթուր Բաղդասարյանի, ՕԵԿ-ում կանայք շատ ...Ա. ԱՇՈՏՅԱՆ. ՇՈՒԿԱՅԻ ՀՍՏԱԿ ՊԱՀԱՆՋԱՐԿԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ԱՆՄԻՋԱՊԵՍ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել պարոն Ռեբեզին ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ
ՀՀ Ազգային ժողովի 2012 թ. Մայիսի 6-ի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը ապրիլի 6-ի դրությամբ Ի կատարումն Հայաստանի ...ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ-ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ. ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՄԵԿՆԱՐԿԸ
Ժառանգություն-Ազատ դեմոկրատների 2012 թ. խորհրդարանի քարոզարշավի մեկնարկը տրվելու է ապրիլի 9-ին, ժամը 15-ին Մարիոտ Արմենիա հյուրանոցում տեղի ունենալիք միջացառմանը:ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻԼՅՈՏԻՆԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի անդրանիկ նիստը:Մինչ քննարկումն սկսելը ...ԱՆՏԱՐԿՏԻԴԱՅՈՒՄ ԿՈՐԵԼ Է ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԱՐՇԱՎԱԽՈՒՄԲԸ
Անտարկտիդայում կորել է ռուս-ուկրաինական «Սկորպիուս» առագաստանավային խումբը, գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով արշավախմբի մամուլի-քարտուղարին: Նրա խոսքով, «Սկորպիուս» նավի անձնակազը՝ 4 ռուս եւ 4 ուկրաինացի, ...ՄԱՐԶՊԵՏԸ ՀՈ ՓԱՐԻԶ ՉԻ ԳՆԱԼՈՒ
ՀՀԿ-ն փաստացի կաթվածահար է արել պետական իշխանական ողջ համակարգը: Իր պաշտոնյաներին ընդգրկելով ՀՀԿ համամասնական ցուցակում, նրանց դարձնելով ԱԺ պատգամավորի թեկնածու, ստիպում է աշխատել ՀՀԿ օգտին: Ու հիմա ՀՀԿ-ական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՊԿ ԵՒ ԱՊՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՆԻՍՏԵՐԻՆ
Ապրիլի 6-ին Աստանայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին: Նախարարների հանդիպման օրակարգում էին Հավաքական ...APPLE-Ը ՄԻՆԻ IPAD Է ՄՇԱԿՈՒՄ
Ամերիկյան Apple կորպորացիան զբաղվում է iPad-ի փոքր՝ 7,8 մատնաչափ անկյունագծով պլանշետի մշակմամբ, գրում է բրիտանական The Telegraph-ը՝ հղում անելով հայտնի բլոգեր եւ լրագրող Ջոն Գրուբերին:7.8 մատնաչափ անկյունագծով ...ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԱՐՄԱՎԻՐԻ ԾԵԾԿՌՏՈՒՔԻՑ
Այսօր տեղեկացրել էինք, որ առավոտյան ժամը 7-ի սահմաններում, ականատեսների վկայությամբ, վերջերս բանտից վաղաժամկետ ազատված Սամսոն Պողոսյանը և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին իր տնից դուրս ...ԼԵՅԼԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՀՈՂԱԿՏՈՐԸ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԽԼԵՆ ՆՐԱ ՁԵՌՔԻՑ
Երևանի Քանաքեռ Զեյթուն համայնքի Զաքարիա Սարկավագի 131 շենքի բնակիչ Լեյլա Ասատրյանի հողակտորը օրերս քաղաքային իշխանությունները կխլեն նրա ձեռքից: Տիկնոջն արդեն լուր է ուղարկվել այն մասին, թե քաղաքապետարանի ...ԿԱՆԽՎԵԼ ԵՆ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ և ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ
Օրերս ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Մեղրիի մաքսակետում հսկողության են ենթարկել Թեհրան-Երևան ուղևորային ...ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿԱՐԵՒՈՐ ԽՆԴԻՐ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ Հրազդան մարզադաշտի սեփականատերը նորոգում են մարզադաշտը, որպեսզի Աշխարհի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Իտալիա խաղը Հայաստանի հավաքականն անցկացնի Հրազդան ...ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՄԱԿ Է ՈՒՂԱՐԿԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ստորև ներկայացվող նամակը այսօր ժամը 16:00-ին էլեկտրոնային փոստով ուղարկվել է հինգ հասցեներով` ՀՀԿ ընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ...ՄԻԱՑԵ՛Ք ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻՆ` ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՆՎԱՃՄԱՆ և ՀԱՆՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿՈՒՄ
Մենք` ինքնորոշված քաղաքացիներս, համախմբում ենք ազատ և գիտակից մարդկանց Հայաստանում, Սփյուռքում և ամբողջ աշխարհում, ովքեր հավատարիմ են համամարդկային արժեքներին, ովքեր պայքարում են հանուն մարդու առողջ և ...ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՏԵԽՆՈՊԱՐԿԻՆ ՈՒ ՈՍԿՈՒ ՁՈՒԼԱՐԱՆԻՆ
Գյումրին տեխնոքաղաքի վերածելու մասին խոսակցությունները դարձյալ ակտիվացել են: Գյումրիի տեխնոպարկի հայեցակարգը ենթադրում է նաեւ ոսկեգործության, դիզայնի եւ նորաձեւության կենտրոնի ստեղծում: Գյումրիի տեխնոպարկի ...ՕՍԿԱՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ
Մինչ ԲՀԿ նոր անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հերթական անգամ քննադատում է վերջին քառամյակի տնտեսական քաղաքականությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանը դրանից առաջ եղած քաղաքականությունը հռչակում ...ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿԻ ՇՈՒՐՋ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Մաշտոցի պողոտային հարող այգում սույն թվականի մարտի 31-ին, ապրիլի 3-ին և 4-ին տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես, դրանց ընթացքում հավաքների և այլ միջոցառումների առանձին մասնակիցների դրսևորած ...ԴԵՂԻՆ ՍԱՂԱՎԱՐՏԱՎՈՐՆԵՐ
Լրագրող Վահան Իշխանյանն իր բլոգում գրում է.«Խախտում ենք օրենքը գիտակցաբար, ձեր պարտականությունը չեք կատարում, ինչո՞ւ ինձ չեք ձերբակալում, ձերբակալեք»»,-ասում է Անդրեաս Ղուկասյանը Մաշտոցի այգում կառուցվող ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՍԱՇԻԿԸ ՄԵՂՄ ԺՊՏՈՒՄ Է ՊԱԶԵՐԻ ՀԵՏԵՒԻՑ
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱՐՉԱՊԵ՞Տ

ESCHOOL.AM ՀԱՄԱԿԱՐԳԸ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ
ՀՀԿ-ԲՀԿ ՊԱՏԵՐԱԶՄ. ԿՐԱԿՈՑՆԵՐ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է
ԾԵԾԿՌՏՈՒՔ ՀՀԿ ԵՒ ԲՀԿ ՄԻՋԵ՞Ւ

ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՄԱՏՆՎԵԼ ԵՆ ԽՈՒՃԱՊԻ, ՈՐ ՏՈՒՎԱԼՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉԵԼ ԱՐՑԱԽԸ
ՏԱՐՈՆՆ ՈՒ ԱՎԱԳԱՆԻՆ ՀԱՆՑԱՆՔԻ ՊԱՀԻՆ
ՆԱ ՄՆԱՑ «ՈՒՍԱՆՈՂ» ԳՈՐԾՉԻ ԴԵՐՈՒՄ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ». ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԵՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՔՎՈՒՄ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1841 Հակաամիրայական «Միակամ» ընկերության ստեղծումը Կ. Պոլսում:
- 1869 Ծնվեց հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը: (Վախճ. 1951թ.-ին):
- 1964 Երևանում տեղի է ունենում Կիև-Թբիլիսի-Բաքու-Երևան քաղաքների բարեկամության երեկո:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

