
ՍԱՐԳՍՅԱՆ-ՔՈՉԱՐՅԱՆ «ՏԱՆԴԵՄԸ»
- Եթե քննարկելու լինենք Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի հարաբերությունների խնդիրը, կարելի է հեշտորեն հանգել այն հետևությանը, որ նրանց դիրքորոշումներում ոչ մի սկզբունքային տարբերություն չկա։ Հասկանալի է, որ նրանք երկուսն էլ կուզենային ընդգծել որոշակի քաղաքական տարբերություններ, ինչով շահագրգռված է հատկապես Քոչարյանը։Հարկ է նշել, որ քանի մոտենում են ՀՀ ԱԺ ընտրությունները, այնքան արտաքին կողմերը, այսինքն` արտասահմանյան առաքելությունների ներկայացուցիչները, ինչպես նաև օտարերկրյա հետազոտողներն ավելի մեծ հետաքրքրություն են հանդես բերում Ռ. Քոչարյանի անձի նկատմամբ։ Միգուցե դա բացատրվում է Հայաստանի ներքին քաղաքականության սուբյեկտների կազմի քրոնիկ սակավամարդությամբ, բացահայտ առաջնորդների ու ներքաղաքական կյանքի բազմազանության բացակայությամբ։Ընդ որում, ԱՄՆ-ն այնքան էլ չի հասկանում, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հաջողությունն ինչպե՞ս կարող է ազդել արտաքին քաղաքականության վրա, և կարո՞ղ է, արդյոք, այդ հանգամանքը խոչընդոտել իշխանությունների և Ս. Սագսյանի ներկա «նոր» արտքաղաքական կուրսին։Մեծ Բրիտանիան անհանգստացած է նրանով, որ Ռ. Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալը կարող է պատճառ դառնալ հակաբրիտանական տրամադրությունների հնարավոր առաջացման։Իրանը խիստ շահագրգռված է Ռ. Քոչարյանի վերադարձով, արտահայտելով ավելի շատ ոչ թե վստահություն, այլ ակնկալիքներ` նրա արտաքին քաղաքականության պահպանողականության առումով։Ռուսաստանը, որ բավականին նախապաշարված է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պայքարի հանդեպ իր դիրքորոշման քննադատությամբ, շատ զուսպ կարտահայտի հայկական իրադարձությունների հանդեպ իր վերաբերմունքը։Ռ. Քոչարյանի հանդեպ որոշակի հետաքրքրություն է հանդես բերում Ֆրանսիան, թեև ֆրանսիացիները, ինչպես երևում է, հստակ պատկերացում չունեն, թե ինչ կարելի է սպասել այդ քաղգործչի` քաղաքականություն վերադառնալուց։ Միաժամանակ, արտաքին և ներքին գործոններն այս իրավիճակում կարող են կարևոր, բայց ոչ վճռորոշ նշանակություն ունենալ Ռ. Քոչարյանի համար` իր նպատակներին հասնելու ճանապարհին։ Ռ. Քոչարյանի առջև երկու խնդիր է ծառացած. Ս. Սարգսյանի հետ պայմանավորվածության գալ իշխանության բաժանման և գործակցության ձևաչափի շուրջ, ստեղծել իշխանության նոր հիմնարար քաղաքական պայմաններ, ինչը ենթադրում է նոր կառավարող կոալիցիայի ստեղծում։ Առաջին խնդրի առնչությամբ կարելի է վստահորեն ասել, որ Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի շահերն այժմ մեծ մասամբ զուգադիպում են։ Նրանք, իհարկե, պայմանավորվածություն ձեռք կբերեն, դա այնքան էլ բարդ բան չէ, հատկապես քաղաքական ու տնտեսական ճգնաժամի պայմաններում։Իշխանության հիմնարար պայմանների ստեղծման հարցը շատ ավելի բարդ է, և հազիվ թե հեշտ լինի այդ հարցը լուծել անցավ։ Գործող նախագահը վաղուց է ձգտում փոխել իր իշխանության ձևաչափը, քանի որ այդ ներկա ապակենտրոնացած կորպորացիան գլխավոր վարկաբեկիչ գործոն, ավելորդ բեռ է դարձել նախագահի իշխանության համար։ Ս. Սարգսյան-Ռ. Քոչարյան միությունը, որոշ ջանքերով, հնարավոր բողոքներով, կարող էր չեզոքացնել այդ կուսակցության ազդեցությունը քաղաքականության վրա։Սակայն Ս. Սարգսյանի առջև խնդիր կառաջանա ստեղծելու մի նոր հիմնարար ուժ, այլապես նա դեմ առ դեմ կմնա Ռ. Քոչարյանի հետ, որն ունի «սեփական» կուսակցություն, առանձին ձեռնարկատիրական ու քաղաքական խմբերի աջակցությունը, այդ թվում` Դաշնակցական կուսակցության, որի համար նրա հետ «բարեկամությունը» նվաստացուցիչ ստորադաս դիրքում չհայտնվելու վերջին հնարավորությունը կլիներ։ Քաղտեխնոլոգների կարծիքով, Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի կողմից իշխանության վերաձևավորման լավագույն եղանակը կլինեին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Ավելի շուտ, օգտվելով ընտրություններից, Ս. Սարգսյանը ոչ թե հանրապետական կուսակցությանը կբացառեր քաղաքականությունից, այլ ընդամենը կկատարեր կադրերի շրջափոխություն, այդ թվում` կուսակցության ղեկավարների և պաշտոնատար անձանց։ Եվ նա չէր վախենա առանց կուսակցական աջակցության մնալուց, կձգտեր կուսակցությունը դարձնել ավելի «ձեռնասուն» ու իր համար ընդունելի, ազատվելով այդ կուսակցության հարուցած խնդիրներից և ունեցած հավակնություններից։Ռ. Քոչարյանն իշխանություն է վերադառնում հանրապետական կուսակցության շատ անձանց նկատմամբ ոխի ու ատելության տրամադրությամբ և, ամենայն հավանականությամբ, կձգտի հենվել երկու այլ կուսակցության` «Բարգավաճ Հայաստանի» ու Դաշնակցության վրա։ Թեև կարծիք կա, որ ներկա իրավիճակում դաշնակցությունը Ռ. Քոչարյանին ամենևին պետք չէ որպես գործընկեր։ Հետաքրքրություն է ներկայացնում Ռ. Քոչարյանի ժողովրդականության հարցը որպես քաղաքական ռեսուրսի։ Նախագահի պոստում գտնվելու ամբողջ ընթացքում Ռ. Քոչարյանն ուներ նվազագույն ժողովրդականություն, հատկապես ավարտական շրջանում, որը հետևանք էր Հայաստանի սոցիալական ոլորտում խելքը գլխին քաղաքականության, պատշաճ պետական քարոզչության, հասարակական տարբեր շրջանակների կողմից քաղաքական տարբեր խնդիրների շուրջ բանավեճերին ու քննարկումներին նախագահի մասնակցության բացակայության։Ընդ որում, պետք է նշել, որ վարչարարության ոլորտում Ռ. Քոչարյանի քաղաքականությունից դժգոհ շատ ձեռնարկատերեր մշտապես քննադատում էին նրան, նրա հանդեպ ստեղծելով անհանդուրժողականության և բացահայտ թշնամանքի տրամադրություններ։ Մանր գործարարների հսկայական մասն ու գյուղացիների մի մասը ևս խիստ թշնամաբար էին վերաբերվում։Ներքին քաղաքականության մեջ Ռ. Քոչարյանին ներկայացվող գլխավոր մեղադրանքը մնում էր այն, որ նա ընդունակ չէր և չէր էլ ուզում պայքարել կոռուպցիայի ու կլանային համակարգի դեմ։ Ռ. Քոչարյանը, պայքարելով ձեռնարկատերերի մի խմբի դեմ, իր կողմն էր քաշում ուրիշ խմբերի, ելնելով զուտ սեփական անձնական շահերից, ինչն առաջ էր բերում հանրության ցասումը։Մտավորականությունը լիովին արհամարհված էր և մեկուսացված քաղաքական ու սոցիալական խնդիրներին առնչվող հարցերի շուրջ բանավեճի մասնակցելու հնարավորությունից։Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան զույգը մեղադրվում էր Հայաստանում ղարաբաղյան կլանի իշխանության հաստատման մեջ, որը, ըստ էության, գոյություն չուներ, քանի որ իշխանության մեջ ներառվում էին ղարաբաղյան ծագման հետ ոչ մի առնչություն չունեցող մարդիկ։ Տասը տարում Հայաստանում ոմանք կուտակեցին հսկայական կարողություններ, ինչը հնարավոր էր միայն իշխանությունների հովանավորությամբ։Հիմնականում շնորհիվ տնտեսական և ֆինանսական հաջող իրադրության Հայաստանում նկատվում էր տնտեսական աճ, որը Ռ. Քոչարյանի օրոք տարեկան հասնում էր 12-14 տոկոսի։ Հայաստան էին մտնում մեծ ծավալի տրանսֆերտներ, որոնց շնորհիվ ընդլայնվում էր շինարարության ոլորտը, ինչը և տնտեսական աճի հիմնական գործոնն էր։ Դրան զուգընթաց, Ռ. Քոչարյանն այդպես էլ չկարողացավ կանխանշել տնտեսության, նախ և առաջ արդյունաբերության զարգացման գերակայությունները։ Չորոշվեցին և չնշվեցին գլխավոր խնդրի լուծման` արդյունաբերության մրցունակ ճյուղերի ստեղծման ու զարգացման ուղղությունները, արտահանությունը մնում էր խղճուկ մակարդակի վրա, ինչը հետևանք էր տնտեսության անառողջ վիճակի` չնայած համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) քանակական աճին։Հայաստանի տնտեսական ճգնաժամը, որն սկսվեց 2008-ի վերջին, կանխորոշված էր ոչ միայն համաշխարհային ճգնաժամով, այլև երկրի տնտեսության կառուցվածքային արատներով, արտահանման կարողության բացակայությամբ, այն բանով, որ չէին հասկանում, թե ինչ կերպ է հնարավոր երկիրը դուրս բերել ճգնաժամից։ Եվ դրա համար մեղադրվում է Ռ. Քոչարյանը, որը երկրին խոցելի տնտեսություն է թողել։ Մտավոր շրջանակներում լավ են հասկանում, թե ինչի հետևանքով է Հայաստանը հայտնվել այս վիճակում, և դա ուղղակիորեն կապում են Ռ. Քոչարյանի գործունեության հետ։ Մինչդեռ ինքը` Քոչարյանը, ընդհակառակը, պնդում է, թե իր օրոք տնտեսության մեջ ամեն ինչ կարգին էր, իսկ ահա իր գնալուց հետո տեղի է ունեցել տնտեսական անկում։ Գուցե և դա որոշ հիմքեր ունի, համենայնդեպս, ընդդիմության և ընդդիմախոսների համար դժվար է ապացուցել և ասել, թե Ռ. Քոչարյանի քաղաքականությունն առհասարակ կապ չի ունեցել նախընթաց տարիներին տնտեսության զարգացման հետ։Փաստորեն, բնակչության` որոշակի տարածաշրջանային պատկանելություն ունեցող մասն է միայն հակված պնդելու, թե դա Ռ. Քոչարյանի անուրանալի վաստակն է, ու նախընտրում է նրա վերադարձը։ Միաժամանակ, տնտեսական խնդիրների կողքին, որոնք հասարակության շրջանում մեկնաբանվում են տարբեր կերպ, ելնելով այս կամ այն սոցիալական խմբի տնտեսական դրությունից, հանրության մի մասի շրջանում երկյուղներ կան, որ Ս. Սարգսյանի իշխանության թուլանալու պարագայում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները կարող են մեծացնել իրենց ազդեցությունը։ Միաժամանակ մեծանում են երկյուղները, որ Հայաստանը կարող է զիջումների գնալ ղարաբաղյան հարցում, նախ և առաջ տարածքների հարցում, ինչի դեմ հանդես է գալիս բնակչության ավելի ու ավելի գերակշիռ մասը, հատկապես երիտասարդ սերունդը։Այս կապակցությամբ, մինչդեռ նախագահ Ս. Սարգսյանը շարունակ հայտարարություններ է անում Հարթավայրային Ղարաբաղի տարածքների հետ կապված փոխզիջումների մասին, որոնք «անվտանգության գոտի» են անվանվում, բնակչությունը, այսպես թե այնպես, Ռ. Քոչարյանից ավելի քիչ զիջողականություն է ակնկալում, որ նա, իբր, ցուցաբերում էր առաջ, գտնվելով իշխանության գլուխ։ Թեև այդ խմբերի հույսերը Ռ. Քոչարյանի դիրքորոշման առնչությամբ կարող են երևութական լինել։ Պետք է ուշադրության առնել, որ Ս. Սարգսյանը Ռ. Քոչարյանին տեսնում է հնարավոր գործընկերոջ դերում` այն իրավիճակում, եթե ներկա կառավարող վարչակազմի վիճակն ավելի խոցելի դառնա ընդդիմության ճնշման սաստկացման հետևանքով։ Այս վարկածը բնավ չի կարելի բացառել։ Բայց Ս. Սարգսյանին և Ռ. Քոչարյանին պահանջարկված և փոխադարձորեն պայմանավորված գործընկերներ անհնար է համարել։ Ս. Սարգսյանը չի ուզում, որ Ռ. Քոչարյանը իշխանության գա ոչ վարչապետի դերում, ոչ էլ որևէ այլ։ Ռ. Քոչարյանը ներկայում ձգտում է ներքաղաքական խարդավանքներ սարքել Ս. Սարգսյանի դեմ, հենվելով, այսպես կոչված, «պաշտոնական թիմի» «իր» մարդկանց վրա։ Այս կապակցությամբ, եթե Ս. Սարգսյանը փորձեր արձակել խորհրդարանը` առանց Ռ. Քոչարյանի հետ համաձայնեցնելու, ապա կարող էր առաջանալ միանգամայն այլ իրավիճակ, և խորհրդարանում Ռ. Քոչարյանի մարդիկ կարող էին միավորվել հանրապետական կուսակցության խմբակցության հետ ու խարխլել նախագահի ամբողջ ներքին և արտաքին քաղաքականությունը։Ներկա խորհրդարանում, ըստ էության, բոլոր պատգամավորները նշանակալի գումարներ են վճարել այդ աթոռներին տիրանալու համար, գիտեն նաև, որ հաջորդ խորհրդարանում իրենք տեղ չեն ունենալու, ուստի խորհրդարանի արձակմանը մեծ դիմադրություն եղավ։ Այս հանգամանքները Ռ. Քոչարյանին հույսեր են ներշնչում, թե հնարավոր է պայմանավորվածության գալ Հանրապետական կուսակցության հետ, որը շարունակում է խիստ անբարյացակամ վերաբերվել նախկին նախագահին։ Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը կարող էին համաձայնության հանգել խորհրդարանի արձակման շուրջ և արտահերթ ընտրություններ նշանակել մեկ առանցքային պարագայում. հետագա իրադարձություններն ու խորհրդարանի ընտրությունները պետք է տեղի ունենային Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի լիակատար վերահսկողությամբ, ինչը հազիվ թե հնարավոր լիներ։Եթե խորհրդարանն արձակվեր առանց երկուսի համաձայնության, ապա Ռ. Քոչարյանը կկորցներ իր գլխավոր քաղաքական «պահեստազորը»` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունը։ Բայց ժամանակն անդառնալիորեն անցել-գնացել է, և այդ տարբերակը դեռ կհիշվի ու լավագույնը կթվա մեծ ու դժվար լուծելի խնդիրների շարքում։ Թեև «Բարգավաճ Հայաստանն» այժմ էական դեր է խաղում քաղաքականության մեջ, և դա Ռ. Քոչարյանի քիչ թե շատ լեգիտիմ ռեսուրսն է, սակայն Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի միջև քիչ թե շատ հանգամանալի պայմանավորվածության դեպքում այդ կուսակցությունը կարելի էր զոհաբերել, ինչպես և կարելի էր զոհաբերել հանրապետական կուսակցությունը` ստեղծել մի նոր կուսակցություն, որը հին կերպարի և մեղքերի տակ կքած չլիներ։ Դրա համար կային բոլոր այն ռեսուրսները, որոնք հասանելի ու հասկանալի էին, այսինքն` դրամական միջոցներ, համարժեք և իրատես մարդիկ, արտաքին քաղաքական աջակցություն ինչպես Արևմուտքում, այնպես էլ Արևելքում, ինչպես նաև ժամանակի պաշար։ Հիմա էլ այդ ամենը կա, բայց ժամանակ չկա, ու արդեն հնարավոր չէ կատարել կուսակցական-քաղաքական կադրերի հիմնավոր շրջափոխություն։Ներկայում ստեղծվել է նոր իրավիճակ, երբ Ս. Սարգսյանը դեռևս զբաղված է կուսակցական և վարչական կադրերի զտմամբ, փորձում է սահմանազատվել օլիգարխներից և դրանով իսկ շատ ժամանակ ու հնարավորություն է կորցրել։ Դաշնակցության և Ս. Սարգսյանի գժտությունից հետո այդ կուսակցությունը մի շարք հանդիպումներ ունեցավ Ռ. Քոչարյանի հետ, որոնց ընթացքում քննարկվել են համագործակցության հարցեր, այդ թվում` ապագա կառավարությունում։Դաշնակցությունն այժմ, խիստ վարկաբեկված լինելով կառավարող վարչակազմի հետ տևական համագործակցության հետևանքով, արդեն իրական քաղաքական ուժ չէ և ի վիճակի չէ պատշաճ աջակցություն ցուցաբերելու Ռ. Քոչարյանին` ո՛չ ներկա նախագահին դիմակայության, ո՛չ էլ նրա հետ գործընկերության հարցում։Իհարկե, աջակցության դիմաց դաշնակցական կուսակցությունը տեղեր կպահանջեր խորհրդարանում, ինչը շատ խնդրահարույց կդառնար այն առումով, որ այդ կուսակցությունը չի ընդունում Ս. Սարգսյանի քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ասպարեզում։Բայց «հեղափոխական» կուսակցության ծառայությունն արդեն քչերին է հետաքրքրում։ Երևի դաշնակցությունը ներքին հեղափոխության է սպասում ու վերածննդի, բայց այդ ամենն արդեն տեղի կունենա խորհրդարանական ընտրություններից հետո և առանց կուսակցության ներկա պարագլուխների մասնակցության։ Ս. Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի մարդկանց միջև բանակցություններ եղան հնարավոր փոխհամաձայնության շուրջ, երբ արտահերթ ընտրությունների պարագայում ընդդիմությունը պետք է 30 տեղ ստանար խորհրդարանում։ Դա ծայրաստիճան վտանգավոր հեռանկար էր Ռ. Քոչարյանի համար, քանի որ ընդդիմությունը բառացիորեն ատում է նրան և ձգտում է 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների դատապարտմանը, որոնց համար մեղադրում է, առաջին հերթին, Ռ. Քոչարյանին։ Ս. Սարգսյանը դժվարությամբ կարողացավ հետ մղել ընդդիմության ճնշումը և հնարավոր է համագործակցի ներկա ընդդիմության հետ։Այս իրավիճակում Ս. Սարգսյանն ունի հետևյալ այլընտրանքը` գործընկերություն Ռ. Քոչարյանի կամ ընդդիմության հետ։ Ս. Սարգսյանի շրջապատը, երևի, նրան ներշնչում է, որ թե՛ մեկ, թե՛ մյուս հեռանկարը նշանակում է, որ Ս. Սարգսյանը մոտ ապագայում կկորցնի իշխանությունը։ Քննարկելով այս խաղավիճակը, ավելի շատ կարելի է պնդել, թե Ռ. Քոչարյանը միարժեքորեն իշխանության գալու հեռանկար չունի, եթե նկատի չունենանք ուժային հնարքները, ասենք` զինվորական հեղաշրջումը, որի ոչ մի նախանշան չկա։ Զինված ուժերը կմիջամտեն բացառապես այն դեպքում, եթե Հայաստանին սպառնան քաղաքական այնպիսի լուծումներ, որոնք կարող են հանգեցնել երկրի թուլացմանը կամ «տարածքային զիջումներ» ենթադրող աղետի։Զինված ուժերում այդ տրամադրությունները քաջ հայտնի են, բայց նրանք չեն միջամտի ներքին քաղաքականությանը։ Այսպիսով, Ռ. Քոչարյանի ժողովրդականության գնահատականները շատ կասկածելի են, ու հազիվ թե հանրությունը պատրաստ լինի աջակցելու նրան որպես վարչապետի և իրական գործընկեր ակնկալելու նրանից։ Ռ. Քոչարյանը զուրկ է հասարակական աջակցության ռեսուրսից, և կարող է ակնկալել միայն առանձին ձեռնարկատերերի աջակցությունը։ Բայց դա չի կարող դիտարկվել որպես հասարակական աջակցություն։ Առայժմ նա կարող է հենվել միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և բնակչության որոշ սահմանափակ տարածաշրջանային շրջանակների վրա։ Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Իրատես դե ֆակտո

© Լրագիր
Վերջին լուրերը, Մարտ 27, 2012ՌԱՆՅԵՐԻՆ ՀԵՌԱՑԱՎ ԻՆՏԵՐԻՑ
Կիրակի օրը Յուվենթուսից 0-2 հաշվով կրած պարտությունից հետո Ինտերի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին հեռացվել է պաշտոնից:Ներկա պահին Ինտերը մրաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը, որը նրան թույլ ...ՖԵԴԵՐԵՐԸ ՊԱՐՏՎԵԼ Է ՌՈԴԻԿԻՆ
Մայամիում ընթացող թենիսի Մասթերս մրցաշարի 3-րդ փուլում Ռոջեր Ֆեդերերը 6-7, 6-1, 4-6 հաշվով պարտություն է կրել է Էնդի Ռոդիկից: Մյուս խաղերում գրանցվել են հետեւյալ արդյունքները.Դել Պետրո-Չիլիչ 6-3, 7-6,Ֆերեր-Բենետո ...ՕԲԱՄԱՅԻ ՄԱՏՆ ՈՒ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՅՏԵՐԸ
Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի ժեստը, երբ նա մատով իր մոտ կանչեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին, ով էլ արագորեն, գրեթե վազելով, ...ԿՈՌՈՒՊՑԻԱ ԴԱՐՁԱԾ ՄԵՐ ԷՐԵԲՈՒՆԻ
1
Նախօրեին, Երեւանի Աջափնյակ համայնքում տեղի ունեցավ հերթական ծառահատումը: Հատվեց մոտ մեկ տասնյակ ծառ՝ գիշերով: Քաղաքապետարանն առավոտյան դատապարտեց ծառահատումը, հայտարարեց, որ այդպիսի բանն անթույլատրելի ...ՍՏԵՓԱՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ և ՎԱՀՐԱՄ ՔԵՐՈԲՅԱՆԻ ԳՈՐԾԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն ասուլիս է հրավիրել Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի՝ 2 տարուց ավելի կալանքի տակ գտնվելու և այդ գործի անարդյունավետ քննության առիթով։ «Քաղաքացիական հասարակության ...ՆԱՏՕ-Ն ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶՍՊԱՇԱՊԻԿ Է
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի հետ զրուցել ենք ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների շուրջՊարոն Մանուչարյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս փուլը: Ըստ Ձեզ` որպես անվտանգության ...17 ՀԱԶԱՐ ՈՉ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Պաշտպանի գնահատականը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներինՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ...ԿԳՆ ՆՈՒՅՆ 7 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՄՈՏ 1 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Պաշտպանի գնահատականը ՀՀ կրթության և գիտության նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին ՀՀ կրթության և գիտության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները ...ՊԱՇՏՊԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Պաշտպանի գնահատականը ՀՀ մշակույթի նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին ՀՀ մշակույթի նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները - Բավարար միջոցներ չեն ...ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԲՈՂՈՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՔՈՒՎԵՅԹԻՆ ԻՐ ՀԻՄՆԸ ԾԱՂՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ղազախստանի Սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի գործակալությունը բողոք է ուղարկել Ասիայի օլիմպիկան կոմիտեին Քուվեյթում Ղազախստանի հիմնը ծաղրելու հարցով, գրում է ՌԻԱ Նովոստին:Անցյալ շաբաթ Քուվեյթում անցկացված ...ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՋՐԻ ԱՐՏԱՀՈՍՔ ՖՈՒԿՈՒՍԻՄԱՅԻՑ
Ճապոնական Ֆուկուսիմա-1 ատոմակայանում նորից ռադիոկտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել, հաղորդում է ԻՏԱՐ ՏԱՍՍ-ը: Մաքրման համակարգի խողովակներից մեկի վրա առաջացած անցքից թափվել է մոտավորապես 120 տոննա բարձր ...ՄԱԿ-Ը ՍԻՐԻԱՅԻ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԶԻՆԵԼՈՒ ՄԵՋ
ՄԱԿ-ն ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին մերկացնող տեղեկություններ է ստացել, համաձայն որոնց, վերջիններս անչափահասներին օգտագործում են որպես զինվոր, գրում է Ֆրան Պրեսը: Անաչափահասների գործերով ՄԱԿ հատուկ ...ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՆԵՐՍԵՍ ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳԻՐՔ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Վալերի Գ. Թունյանի «Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցի - Պաշտպան Հայրենյաց» գիրքը: Վալերի Թունյանը ռուսալեզու իր մենագրության մեջ ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԴՈՒՆԴՈՒՄ
Օրերս, հեռուստատեսային առավոտյան հաղորդաշարերից մեկը ցուցադրում էր Հոնգ Կոնգի քաղաքային զբոսայգին, որը բավական հայտնի է աշխարհում: Զբոսայգին հետաքրքրական է հատկապես նրանով, որ շրջապատված է հսկայական երկնաքերներով: ...ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԽՏԸ
Նախօրեին Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված քաղաքական եւ հասարակական գործիչների, քաղաքացիական հանրության ներկայացուցիչների հավաքը: ...«ՎԱՅ ՏՈՐԹԻ, ՏՈՐԹԻԻԻԻ»…
Փողոցով քայլող աղջիկը այս բառերը լսելուց նախ զարմացավ, ապա վախեցավ՝ բառերի հեղինակ՝ մոտ 10 տարեկան մի երեխա հարձակվեց աղջկա վրա, կապիկի աճպարանքով ցատկեց վեր, խլեց նրա ձեռքի տուփը եւ անհայտացավ…Սա ոչ ...MICROSOFT-Ը ԵՒ NOKIA-Ն ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐ ԵՆ ՍԿՍՈՒՄ
Microsoft-ը եւ Nokia-ն ֆինանսավորում են AppCampus ծրագիրը բջջային տեխնոլոգիաների զարգացման համար, գրում է lenta.ru-ն: Ընկերություններից յուրաքանչյուրը 9 միլիոն եվրո կներդնի: Ծրագիրը մեկնարկում է 2012թ ...169 ՀԱՎԱԿՆՈՐԴ ՍՏԱՑԵԼ Է ՀԱՎԱՍՏԱԳԻՐ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2012 թվականի փետրվարի 28-ից մարտի 23-ն անցկացված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննության գրավոր ...ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՐՁԱԿՎԵԼ
Թուրքիան եւս մեկ փորձ է ձեռնարկում ղարաբաղյան թեման ակտիվացնելու համար, որպեսզի այս տարի էլ շրջանցի ԱՄՆ կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը:ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետ Էրդողանը ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՆՑՆՈՒՄ Է 236 ՀԱԶԱՐԻՑ
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Վասիլի Սմիրնովը հայտարարել է, որ Ռուսաստանում 236 հազար զորակոչիկ կա, ովքեր խուսափում են զինծառայությունից: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը: Սմիրնովի ...ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Այս տոնը մեր մշակութային կյանքի սիրված ու սպասված տոներից է: Եվ դա բնական է, քանզի թատրոնը մեր ժողովրդի պատմական ընթացքի մշտական ուղեկիցն ...ՄԱԿ. ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է 20%-ՈՎ
Զարգացած երկրներում փախստականի կարգավիճակ ստանալու հավակնողների թիվը 2011թ աճել է 20%-ով, գրում է BBC-ն՝ հղում անելով փախստականների հարցերով ՄԱԿ հանձնաժողովին (UNHCR): Հանձնաժողովի տվյալներով, անցյալ ...ՊՈՊՈՒԼԻՍՏՆԵՐԻՆ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ
Ինչո՞ւ ընդդիմությունը Հայաստանում չի միավորվում: ՀԱԿ-ի եւ Դաշնակցության ընդդիմադիր գործընկերների հետ մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուներին համատեղ պաշտպանելու շուրջ Րաֆֆի Հովհաննիսյանի պայմանավորվելու ...ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է IFC ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՕՐԵՆԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորոցիայի (IFC) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելմային: «Կառավարության գերակա խնդիրը Հայաստանում բիզնես միջավայրի ...ԱԲՐԱՄՈՎԻՉԻ ԱՌԱՋԱՐԿԸ ԼՈՐԱՆ ԲԼԱՆԻՆ
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանը կարող է գլխավորել Չելսին Եվրո-2012-ից հետո, տեղեկացնում է L'Equip-ը: Չելսիի սեփականատեր Ռոման Աբրամովիչը 46-ամյա մասնագետին ամսական մոտ մեկ միլիոն եվրոյի ...ՌԵԺԻՄՆ ԱՅՆՔԱՆ Է ԼԿՏԻԱՑԵԼ, ՈՐ...
Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ- Կառավարության վերջին նիստում որոշում կայացվեց անապահով ընտանիքներին օգնություն ցուցաբերելու եւ գազի սակագինը 132-ի փոխարեն 100 ...ՈՉՆՉԱՑՆԵԼՈՎ ԱՆՏԱՌՆԵՐԸ՝ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԵԶ
Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը սկսում է նոր տեսանյութերի շարք: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Թեղուտը հայտնիների աչքերով» տեսանյութերի շարքը: Մեր հանդիպումները հայտնի մարդկանց հետ շարունակվում ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԵՈՒԼՈՒՄ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ աշխատանքային այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր Սեուլում մասնակցել է Միջուկային անվտանգության 2012թ. միջազգային գագաթնաժողովին: ...ՍԻՐԻԱՅԻ ԲԱՆԱԿՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԽՎԵԼ ԵՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Սիրիայի բանակի ստորաբաժանումները ներխուժել են Լիբանանի տարածք եւ կռվի մեջ են մտել սիրիական ընդդիմության զինյալների դեմ, տեղեկացնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով լիբանանյան լրատվամիջոցներին: Նրանց տվյալներով, ...ՍՏՐՈՍ-ԿԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԿԱՎԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանին մեղադրանք է առաջադրվել հանցագործ խմբավորման հետ կապերի համար, որը մարմնավաճառուհիներ էր մատակարարում Լիլի, Փարիզի եւ Վաշինգտոնի հյուրանոցներում, ...ՋՈՆԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀԱՆԵԼ Է ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Արահամյանը, հանել է թեկնածությունը 17-րդ մեծամասնական ընտրատարածքից (Արարատի մարզ):Ջոնիկ Աբրահամյանը թեկնածությունը դրել էր այդ ընտրատարածքում, ...ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՐԶԵԼ Է ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻ ՉՄՇԱԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի կարևորագույն խնդիրներից է շարունակում մնալ վարելահողերի նպատակային օգտագործման ցածր մակարդակը: Այս մասին այսօր Երևանում կազմապերված «Գյուղատնտեսության զարգացման խնդիրները ...ՊԱՇՏՊԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2011Թ. ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ
ՀՀ առողջապահության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները Կառավարության համապատասխան որոշման փոփոխության արդյունքում աճել է կեղծ դեղեր կամ դեղանյութեր ներմուծելու վտանգը, ...ՄԱՀԱՑԵԼ Է «ՍՔԵՅԹ-ՄՇԱԿՈՒՅԹԻ» ՀԱՅՐԸ
82 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է սթեյթբորդինգ էքստրեմալ մարզաձեւի լեգնեդար ժողովրդականացնողը՝ Լարի Սթիվենսոնը, գրում է Ասոշիեյթիդ Պրեսը: Մահվան պատճառները չեն նշվում, սակայն հայտնի է, որ վերջին տարիներին ...ԴԱՄԱՍԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ
ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանն այսօր հայտարարել է, որ Դամասկոսն ընդոնել է հակամարտության կարգավորման իր նախագիծը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:Նախագիծը ներառում է կրակի ...ԲԱՇԱՐ ԱՍԱԴՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՈՄՍ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեքշաբթի օրն այցելել է Հոմսի Բաբա Ամր թաղամաս, որտեղ դաժան մարտեր են ընթացել ապստամբների եւ կառավարական զորքերի միջեւ, գրում է Ֆրանս Պրեսը՝ հղում անելով սիրիական հեռուստատեսությանը: ...ՄԵԴՎԵԴԵՒԸ ՌՈՄՆԻԻՑ «ՀՈԼԻՎՈՒԴԻ ՀՈՏ Է ԱՌՆՈՒՄ»
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պատասխանել է ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիին, ով Ռուսաստանին անվանել էր ԱՄՆ գլխավոր աշխարհաքաղաքական թշնամի: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:Մեդվեդեւը նշել է, ...«ՕՖՍԱՅԴԻ» ՍԿԶԲՈՒՆՔԸ ՈՉ ՄԻՇՏ Է ԱՇԽԱՏՈՒՄ
Ատոմային էներգետիկան տնտեսական անվտանգության կարևոր գործոն լինելուց բացի նաև քաղաքական գործիք է, եւ Հայաստանին ցանկանում են զրկել այդ գործիքից: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը, օգտվելով Սեուլում տեղի ...ԱԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՆԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը` Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում վարկային գործառնությունների բաժանմունքի ղեկավար Ֆիլիպ Սզիմչակի ...ԱԴՎՈԿԱՏԻ ՓԱԽՈՒՍՏԸ ԴՈՒԲԱՅԻՑ
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հետաքրքիր պատմություն է պատմել 2005թ ԱՄԷ հավաքականի մարզիչ եղած ժամանակվա մասին:«Մյունխենգլադբախի Բորուսիայից հեռացվելուց հետո ինձ հրավիրեցին ԱՄԷ հավաքական: ...ԿԱՅԱՑԵԼ Է 3,710,000 ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ԱՌՔ ԵՒ ՎԱՃԱՌՔ
Մարտի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,710,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 390 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 390.25 դրամ:ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՕԹևԱՆ ԸՆՏԱՆԻՔՆ ԻՐ ՉՈՐՍ ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐ ՈՐԴԻՆԵՐՈՎ ԲՆԱԿՎՈՒՄ Է ՆԵՂԼԻԿ և ԽՈՆԱՎ ՏՆԱԿՈՒՄ
Գյումրու կենտրոնական մասում` Ղուկասյան փողոցի տնակային ավանի 114/022 փոքրիկ տնակում, 6 անձով բնակվում է անօթևանի կարգավիճակ չունեցող, չորս անչափահաս տղաների տեր Սաշիկ և Կարինե Բաբայանների ընտանիքը: Նրանք ...ՕԵԿ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՎԱՏ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ
Երևանում այսօր կազմակերպված «Գյուղատնտեսության զարգացման խնդիրները պարենային անվտանգության համատեքսում» համաժողովի ժամանակ ՕԵԿ առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՀ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ տնտեսական ...ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄԸ՝ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՐՏԻ 31-ԻՆ
Այսօր տեղի է ունեցել քաղաքացիների խորհրդաժողով, որի ժամանակ քննարկվել է Մաշտոցի պուրակի անօրինական կրպակները ապամոնտաժելու խնդիրը, ի կատարումն երիտասարդների պահանջի, ովքեր 40 օր շարունակ բողոքի ակցիա ...ՎԿՈՆՏԱԿՏԵԻ ՀԻՄՆԱԴԻՐԸ 1 ՄԼՆ ԴՈԼԱՐ Է ՆՎԻՐԱԲԵՐԵԼ ՎԻԿԻՊԵԴԻԱՅԻՆ
Wikimedia հիմնադրամը, որը զբաղվում է Wikipedia ազատ հանրագիտարանի զարգացմամբ, ընդունել է Վկոնտակտե սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի նվիրատվությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: Դուրովը 2012թ հունվարին ...ՍԱՐԳՍՅԱՆ-ՔՈՉԱՐՅԱՆ «ՏԱՆԴԵՄԸ»
Եթե քննարկելու լինենք Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի հարաբերությունների խնդիրը, կարելի է հեշտորեն հանգել այն հետևությանը, որ նրանց դիրքորոշումներում ոչ մի սկզբունքային տարբերություն չկա։ Հասկանալի է, որ ...ԱՄՀ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻ ԵԶՐԱՓԱԿՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությունը, պրն. Մարկ Հորթոնի գլխավորությամբ, մարտի 14 -27-ն այցելել է Երևան` «Երկարաձգվող ֆինանսավորման » (EFF)/ «Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերի չորրորդ ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՇԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՈՒՐԵՐԻ ՇՈՒՐՋ
Այսօր տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակումներ են եղել ՀՀ ԱԳ նախարարության շենքը վաճառելու մասին, ընդ որում նշվել է նաև վաճառքի գինը: Տեղեկացնում ենք, որ նման որևէ գործարք չի եղել և չէր ...ՆԻԿՈՅԱՆԸ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ Է ՏԱՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՀՀԿ-ԻՆ
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն իր պաշտոնավարման վերջին ամիսներին հասցրել է իր դեմ տրամադրել կոալիցիոն գործընկերներին. բանն այն է, որ Նիկոյանը գործուղումների մեկնելիս իր հետ տանում է միայն ՀՀԿ-ական պատգամավորների:Մինչդեռ, ...ԵՐԵՒԱՆՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ «ՀԱՅԱՐՏԱՆԸ»
Երեւանի Մխիթար Սեբաստացու անվան դպրոցի 10-12-րդ դասարանների 16 աշակերտ-աշակերտուհիներ, դպրոցի վրացերենի ուսուցչուհիներ Ռինա Շահինյանի եւ Մերի Առաքելյանի ղեկավարությամբ, մարտի 21-25-ը հյուրընկալվեցին Թբիլիսիի ...ԱՐԴՅՈՒՆՔԸ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
«Ես կնախընտրեի, որ իմ Հայաստան ժամանելուց հետո կոռուպցիայի և մենաշնորհների նվազեցման մասով առաջընթացն ավելի մեծ լիներ: Սակայն ես իրոք վկա եմ եղել այն տեխնիկական զգալի աշխատանքին, որն իրականացվել է»,- ...ՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆԻՆ 8 ՏԱՐԻ՞
Մարտի 27-ին շարունակվել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը: Դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը պահանջել է Մարգար Օհանյանին դատապարտել ...ՁԵԿՈՆ ՀԵՌԱՆԱԼՈՒ Է ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻԻՑ
Մանչեսթեր Սիթիի բոսնիացի հարձակվող Էդին Ձեկոն ամռանը հեռանալու է անգլիական թիմից:Այս մրցաշրջանում Ձեկոն մասնակցել է 26 խաղի և խփել 13 գոլ, սակայն խաղերից միայն 15-ում է եղել մեկնարկային կազմում, ինչի ...ՀԱՐՑԵՐԻ ՈՒ ԿԱՍԿԱԾՆԵՐԻ ԴԱՇՏԸ
Հայաստանի արտգործնախարարության հրավերով, ապրիլի 2-ին Հայաստան է ժամանելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ առիթը հայ-ռուսական դիվանագիտական հարաբերության հաստատման 20-ամյակն է:Բնականաբար, այդ այցի ...ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ԴԻՄՈՒՄ ՉԵՆ ԳՐԵԼ
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքացիների նախնական ցուցակներն արդեն հրապարակվել են: Գյումրու անձնագրային բաժանմունքում աշխատում են դրանց վրա, առկա թերությունները վերացնելու եւ ընտրացուցակները ...ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՃՆՇՈՒՄ ԵՆ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻՆ
Կոմունիստներին ոտքի է հանել Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակն ու մեծ չափերի հասած արտագաղթը: Եթե ամեն ինչ այս տեմպերով շարունակվի, ապա երկիրը կգնա դեպի կործանում, համոզված են կոմունիստական կուսակցության ...ԱՄՀ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՑԱԾՐ ԵՆ
Հայաստանի տնտեսական աճի տեմպի կանխատեսվող դանդաղումը կարող է խնդիրներ ստեղծել հարկային եկամուտների ապահովման տեսանկյունից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման մտահոգություն հայտնեց Արժույթի միջազգային ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ-ՊՅՈՏՐ ՎԻԼՇԵՒՍԿԻ ՄԵՆԱՄԱՐՏԻՆ ՀԱՇՎԱԾ ՕՐԵՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ
4 օր է մնացել Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 32-ամյա Արթուր Աբրահամի ու 33-ամյա լեհ Պյոտր Վիլշեւսկու մենամարտին: Արթուր Աբրահամն այսօր անցկացրել է բաց մարզում, ապա մամլո ասուլիսի ժամանակ ...ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ` ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՎՏԱ՞ՆԳ
Մարտի 27-ին Անկախության սերունդ երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությւամբ տեղի ունեցավ հասարակական քննարկում ` Հրազդանի երկաթի հանքի շահագործման դրական և բացասական կողմերը թեմայով: Հանդիպումը ...ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ
Թիվ 36 ԸԸՀ-ում մեծամասնական կարգով առաջադրված 5 թեկնածուներից անկուսակցական Սուրիկ Գրիգորյանը դիմում է ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ խնդրելով իրեն, որպես պատգամավորի թեկնածու չգրանցել: ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՕԲԱՄԱՅԻ ՄԱՏՆ ՈՒ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՅՏԵՐԸ
ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՀՀԿ ՑՈՒՑԱԿՈՒՄ
ԻՆՉՊԵՍ Է ՕԼԻԳԱՐԽԻԱՆ ՄՍԽՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԳՈՐԾԱՐԱՐ ՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԽԺՌՈՒՄ ԵՆ ԵՐԿԻՐԸ

ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՊԱՐՏՔԸ
ԱՓՍՈՍ ԵՆ, ԱԽՐ, ՁԵՐ ՀՈՂԵՐԸ
ՔՆՆԻՉԸ ԿԵՂԾԵԼ ԷՐ ՎԿԱՅԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ
ԻՆՉՈՒ Է ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ ՀՀԿ ՑՈՒՑԱԿԻՑ
ՀԱՍԿԱՑԵԼ ԵՆՔ, ՈՐ ԱԶԱՏ ՀԱՅԸ ՊԵՏՔ Է ԳԱ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

