
ՀԱՍԿԱՑԵԼ ԵՆՔ, ՈՐ ԱԶԱՏ ՀԱՅԸ ՊԵՏՔ Է ԳԱ
- Մեր զրուցակիցն է քաղաքագետ Նվարդ ՄանասյանըՆվարդ, հրապարակվեցին կուսակցությունների մեծամասնական և համամասնական ցուցակները: Այն խոստումները, որ տալիս էր Սերժ Սարգսյանը, մասնավորապես օլիգարխներից նոր խորհրդարանը զերծ պահելու մասին, ըստ Ձեզ, որքանո՞վ է այս պահին իրատեսական:Հարյուր տոկոսանոց փոփոխություն ակնկալելն անհնար է, քանի որ դրա նախադրյալները տեսանելի չեն, բայց ամենայն հավանականությամբ մի նոր ընթացքի ականատեսը կդառնանք, երբ կզատվի լավը, տեսակաորակավորման մի ընթացքի մեջ կլինենք, և խորհրդարանում ամեն ինչ նույնը և գորշ չի լինի, այլ կառանձնանան խորհրդարանին բնորոշ կամ օրենսդրական գործունեություն ծավալելու գործառույթին համապատասխանող մարդիկ, որոնք վեր կլինեն կուսակցական պատկանելությունից: Տարբեր ցուցակներում այդպիսի հեռանկարով մարդիկ կարծես թե ուրվագծվում են:Այսինքն` Դուք կուսակցությունների համամասնական ցուցակներում տեսել եք մարդկանց, որոնք իրենց որակով, տեսակով, կենսագրությամբ տարբերվո՞ւմ են մինչ այդ եղած մարդկանցից:Այս կամ այն չափով, այո: Որակներ են գալու խորհրդարան, որոնք շատ տարբեր են, և այս լռությունը, ամլությունը փորձելու են հանել: Օրինակ` մեծամասնության մեջ ես այդ 69 հոգուն չեմ ճանաչում, որոնք լեզվի մասին օրինագիծն անցկացրին և ընդունեցին: Այդ տեսակն աստիճանաբար կմաշի ու կհեռանա խորհրդարանից, քանի որ նրանք անելիք չունեն, ապացուցել են, որ ոչինչ չեն հասկանում օրենսդրությունից:Սերժ Սագսյանը ՀՀԿ համագումարում նոր բանաձև է առաջարկում` հավատանք, որ փոխենք: Կարո՞ղ ենք ասել՝ նոր ձևակերպում է քաղաքական մշակույթում կամ հենց հանրապետականի բառապաշարում:Սերժ Սարգսյանի ելույթը հուզականության առումով շատ հետաքրքիր ելևէջներ էր պարունակում, որոնք իսկապես ազդում են մարդու վրա և ինչ-որ առումով ներքին հուզական ազդեցություն ունենում: Բայց հավատալը որպես քաղաքական եզր շատ վտանգավոր է և հատուկ է միջնադարին, երբ որպես սուվերեն չկա հավաստող իրական հանրությունը, որը հաստատում, լեգիտիմացնում է օրվա իշխանությունը, այդ ժամանակ իշխանությունը դառնում է «աստվածային» և սկսում է իր արմատը լեգիտիմացնել Աստծուց և Քրիստոսից իր գոյության հիմնավորմամբ: Որպես կանոն հավատում են անգոյական երևույթին, որին չեն տեսել, չեն շոշափել, բայց շարունակում են հավատալ: Քաղաքական գործչին չեն հավատում, վստահում են, և վստահելու համար ունենում են որոշակի նախադրյալներ, այսինքն` տեսնում են որոշակի վարքագիծ, արդյունք, ծառայություն հանրությանը, որի հիման վրա ունենում են վստահություն, և այդ վստահությունը վերանորոգելու ցանկություն ու կամք: Քանի որ չկա վստահելու, վերանորոգելու ցանկություն, մեզ խնդրում են, որ մենք հավատանք, այսինքն` անգոյականության դաշտ են անցնում, և սա շատ ավելի վտանգավոր է, քանի որ նման փորձ արվել էր ֆաշիստական ռեժիմի ժամանակ, երբ ֆաշիստական կառավարությունը փորձում էր միստիկ իշխանության հենք որոնել, և այդ ֆաշիստական երթերը Երևանում սիմվոլիկ առումով շատ հետաքրքիր նշանակություն ունեն ինձ համար: Դրանք զուգահեռվում էինք Սերժ Սարգսյանի`հավատամք ունենալու կոչի հետ: Վտանգավոր է, որ դրանք մտնեն քաղաքականություն: Ըստ էության`եկեղեցին քաղաքականացնելու, ինստիտուցիոնալացնելու փորձերը, եկեղեցու կապը կարճ միացմամբ պետության հետ կապելու փորձերը հղի են անմրցունակ ու քանդարար հետևանքներով: Փաստորեն փոխաբերական իմաստով Սուրբ Հռոմեական Կայսրության վերածննդի շեմին կանգնած Հայաստանի մասին ենք խոսում:Նվարդ, Դուք խոսեցիք ոչ թե հավատալու, այլ վստահության քվեի կարևորության մասին: Վերջին տարիներին Սերժ Սարգսյանն իր քաղաքական կենսագրությամբ արդյոք կարողացե՞լ է որոշակի վստահության քվե ձեռք բերել:Նույնիսկ ներողամիտ գտնվելով, ընդունելով, որ ֆինանսատնտեսական ճգնաժամն ազդել է և մեզ հետ գցել մեր ծրագրավորած զարգացումներից և տնտեսական աճից, կարծում եմ, քաղաքականությունը և այն ներկայացնող դեմքերը, կառավարման համակարգի ձևական արդիականացման փորձերը թույլ չեն տալիս վստահություն ունենալ: Կառավարման համակարգն այնքան ինքնաբավ և ինքնամփոփ է դարձել, որ ամեն ինչից կտրված, ինքն իրեն վերարտադրելու մոլուցքի մեջ է ընկել: Վստահության համար հաղորդակցության որոշակի նախադրյալներ պետք է լինեն և նախնական հաղորդակցության ձևեր, որտեղ ես տեսել եմ, որ դիմացինն ինձ չի խաբել, բայց, ցավոք սրտի, մենք քաղաքացիներով անընդհատ խաբված ենք, մենք խաբված ենք Մաշտոցի պուրակում, Թեղուտի դեպքում, սեփականատերը խաբված է սեփականությունը կորցնելով: Այսինքն` որ կողմից նայում ես, հասկանում ես, որ վստահության այդ հարաբերությունը և հաղորդակցությունը չկա, հիմա ես ինչպե՞ս կարող եմ վստահության վերանորոգման ցանկություն դրսևորել:Տեսակետ կա, որ այս անգամ Սերժ Սարգսյանը խոստումներ է տվել Արևմուտքին, որ չեն լինի նախորդ ընտրությունների պես ընտրություններ: "Եվրոպայի բարեկամներ" կազմակերպությունն էլ հարցում է անցկացրել, ըստ որի առաջին հորիզոնականներում են ՀՀԿ և ԲՀԿ-ն, խելացի քաղաքական գործիչներն էլ 100 տոկսով Սերժ Սարգսյանը, իսկ 70 տոկոսով Գագիկ Ծառուկյանն են:Ես շատ հաճախ քաղաքացիական դիրքորոշման տեսանկյունից եմ արտահայտվում և մոռանում եմ, որ շատ դեպքերում հաճախորդի կամ սպառողի մոտեցումն ունենք: Միգուցե սպառողի տեսանկյունից Սերժ Սարգսյանը այլ կերպարանք և այլ ընկալում ունի: Անպայման հարցերի մեթոդաբանությանը պետք է ուշադրություն դարձնենք: Ցավոք, հարցերին ծանոթ չեմ, բայց այդ հարցերը կարող են իրենց մեջ շեղում պարունակել, որոնք քաղաքական տեխնոլոգիաներում օգտագործվում են որպես մանիպուլացնող գործիքներ: Ամեն դեպքում, Հայաստանում վերապահումով եմ մոտենում նույնիսկ անկախ թվացող հարցումներին այն պատճառով, որ մենք` որպես քաղաքացիներ, ազատության հնարավորություն չենք ունեցել: Այսինքն` մենք դեռևս վախենում ենք, վստահություն չունենք: Մի հարցում էլ արել էին, որին մարդկանց մի մեծ զանգված հրաժարվել էր պատասխանել, իսկ եթե մարդիկ հրաժարվում են պատասխանել, չեն արտահայտվում, չեն ասում որևէ հստակ բան, նշանակում է որոշակի կասկած ու վախ ունեն: Մինչդեռ ժողովրդավարական երկրում մարդիկ պետք է ինքնարտահայտվելու ազատությունն ունենային: Շատ գործոններ այստեղ կան, և միանշանակ չէ այս ամենը:Նվարդ, այս օրերին մի այլ իրականություն է Մաշտոցի պուրակում: Այս ինքնորոշված քաղաքացիների կենտրոնը հնարավո՞ր է կանաչների շարժման վերածվի, որոնք նաև խորհրդարանում խնդիրներ կբարձրացնեն:Տարբեր քաղաքացիական խմբերը ազատության մունետիկներն են, որոնք տանում են Հայաստանը փոփոխության: Աշխարհում էկոլոգիական շարժումների կուսակցականացում տեղի ունեցավ, բայց այդ էկոլոգիական շարժումները բավական երկար ընթացան որպես շարժումներ, քաղաքացիական նախաձեռնություններ, սոցիալական շարժումներ, մինչև հասկացան, որ իրենք պետք է ունենան քաղաքական ձևակերպում և ներկայացված լինեն խորհրդարանում: Եվ շատ հնարավոր է, որ այս բոլոր քաղաքացիական շարժումները հասունանան և այնքան մեծանան, օրինակ` էկոլոգիական շարժման շուրջ, միևնույն ժամանակ քաղաքական կուսակցությունները չկարողանան այդ օրակարգը ներառել իրենց քաղաքական հարթակներում, և որոշեն, որ իրենք առանձին են մտնում քաղաքական պայքարի մեջ:Այս քաղաքացիական շարժումները ի՞նչ կարող են անել ընտրությունների նախաշեմին:Մաշտոցի պուրակը հաղորդակցության առիթ էր, անհավասարկշռություն էր, որի շուրջ պայքարի և երկխոսության հնարավորություն կար, և այդ պայքարի հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտություն կա: Կա քաղաքական համակարգ, որը ոչինչ չի ասում, նույնիսկ երբ լսում ես, բովանդակություն չկա, կան իրար կրկնող արտահայտություններ, ոչինչ չասող բառերի շարք, իսկ քաղաքացիական շարժումները, ի հակադրություն այս ամենի, շատ բովանդակային են: Երբ ես ուսանող էի, իրավունքը մեզ համար աբստրակտ բան էր, մենք գիտեինք, որ կա իրավունք, բայց չէինք կարողանում շոշափելիորեն բացատրել և նյութականացնել մեր իրավունքը: Հիմա կա դրա հակառակը, այս վերացարկվածությունից զատ կա իրական, փաստացի, ցույց տալու հնարավորություն և ապացույց, հանրային շահի ձևակերպում: Հանրային շահ Հյուսիսային պողոտայի տեսքով այլևս Հայաստանում չի կրկնվի, որովհետև այս երկիտասարդները շատ կոնկրետ լուծում են այդ խնդիրը, բանաձևումներ են առաջ բերում և ասում` ինչ է նշանակում հանրային շահ, որը վաղը կօրենսդրվի: Փաստորեն, այս տարբեր քաղաքացիական թեմատիկ շարժումները ուղղահայաց առանցքներ են ստեղծում, բովանդակության հնարավորություններ տալիս տափակած համակարգին, որը ոչինչ չասող վերացարկված բառերի կույտում ինքն իրեն վերջնականապես կորցրել է:Հիմա կա՞ դաշտում որևէ կուսակցություն, որի հիմքում ոչ թե բիզնես, այլ հանրային շահի գիտակցումն է:Կարծես թե ոչ: Օրինակ` ՀՅԴ-ն, որը ունի ամբողջական ծրագիր, տեսլական և կազմակերպական կառուցվածք և 120 տարվա փորձ, վերջին 20 տարիների փորձը ցույց տվեց, որ ստիպված եղավ շատ ավելի նեղ ծավալի մեջ գործել, շատ ավելի մեծ կարողականություններ ունեցող կառույցն իր ամբողջ ուժը չկարողացավ գործադրել և պատճառներից մեկը, օրինակ, ինքնորոշված քաղաքացու բացակայությունն էր, որը կարողանում էր տեղեկատվության հետ ճիշտ աշխատել, ով մտածում էր, անկախ էր և պահանջատեր, ով հստակ արժեքային առանցք ուներ: Մեր երկրում խնդիր ունենք, որպես կանոն մենք հստակ բովանդակություն չունենք, մենք չգիտենք՝ լիբերալ ենք, սոցիալիստ ենք, սոցիալ դեմոկրատ ենք, թե ազատ դեմոկրատ կամ պահպանողական: Այս սահմանները մեզ համար հստակ շոշափելի տարանջատում չունեն: Մարդիկ քաղաքականությունը օտարել են իրենցից և եղկելի բան են համարում` չհասկանալով, որ այսպես թե այնպես իրենք այդ դաշտի մեջ են, ոչ որպես սուբյեկտ, այլ որպես առարկա, որին օգտագործում են: Եվ ավանդական կուսակցության խնդիրներից մեկը հենց դա եղավ: Մեկ այլ խնդիր, որ շատ դժվար է, դա մենությունն է, երբ կա ամբողջականություն մի որոշակի գաղափարի մեջ, ասենք` սոցիալ-դեմոկրատական, և չկա դրան հակադրվող և շատ լուրջ դեբատի մեջ մտնող ազատ քննարկում ատելությունից դուրս: Սա մյուս խնդիրն էր, որ Հայաստանում կար, երբ մարդիկ պատրաստ չէին իրար հետ ազատ բանավիճելու. ունենալով իրենց արժեքային առանցքները, իրենց դիտանկյունները, հավատացած լինելով դրանց մեջ, ունենալով այդ դիտանկյան ամբողջական լուծումները, չէին կարողանում առերեսվել մի սեղանի շուրջ և իսկապես ազնիվ քննարկել ոչ թե հաղթելու, այլ ճշմարտությունը բացահայտելու համար: ՀՀ-ի համար գլխավորն այս պահին ճիշտ լուծումը գտնելու անհրաժեշտությունը պետք է լինի, և եթե այդ պահի ճիշտ լուծումը ազատականները կտան, թող այդ լուծումն ազատական լինի, կարևորն՝ այդ լուծումը լինի, և կարևորը՝ այդ փոխադարձ հարգանքի, դիմացինի տեսանկայունը հասկանալու և հարգելու ամբողջ հայկական հավաքականությունը լինի, այն հավաքականությունը, որը հավակնել է պետություն կերտել: Պետությունը թանգարանային նմուշ չէ: Մենք բոլորս մեր մասնակցությամբ պետության մեջ ենք, այն մշակութային ամբողջապարույր գործընթաց է, փոխհարաբերություն, հաղորդակցություն, նաև դրա հետ մեկտեղ կուլտուրա:Այսինքն` նախ պետք է պարզել՝ ի՞նչ պետություն ենք ուզում կառուցել: Բոլորս` որպես քաղաքացիներ, իրավունք ունենք մասնակցելու պետության կառուցմանը, և դա ինչ-որ առումով պատասխանատվություն է: Միայն թե մի մասը պետք է ավելի շատ պատասխանատվության տեսանկյունից հանդես գա, դառնա ծառայող, և մնացածները, ովքեր իրավունքի դաշտում են որպես պահանջատեր` քաղաքացիներ, քաղաքացիական միավորներ, փորձագիտական տարբեր ցանցեր, պահանջը ներկայացնողներ, որոնք պետք է լինեն շահառուներ, ոչ թե հաճախորդ, այլ շահառու, որը հասկանում է ինչ է ուզում և թե որտեղ է սահմանը: Եվ կա պատասխանատու, որը ասում է`ես հասկացա և ես ուզում եմ պատասխանատվություն ստանձնել` այդ պահից ստանձնելով ծառայության պատասխանատու դերը: Մեզ մոտ իշխանությունը ստանձնում են տեր լինելու հավակնությամբ, միչդեռ հակառակը պետք է լիներ: Իշխանությունը ստանձնում են ծառայելու համար, և երկրի տերը միշտ հավաքական, ինքնիշխան քաղաքացիների միությունն է բազմազանության մեջ: Եվ կարծում եմ, այս առաջիկա տարիները փնտրտուքի տարիներ պետք է լինեն:Նվարդ, ե՞րբ փնտրտուքները վերջնական արդյունք կտան, երբ պայքարողները, ինքնորոշված քաղաքացիները շատանա՞ն:Անկախության մասին մինչև 88 թիվը համընդհանուր ընկալում չկար, բայց շարժման հետ միասին, մի հրաշքով ամբողջ Երևան քաղաքում մագնիս էր առաջացել, և այդ մագնիսն անկախության հրապարակում էր: Այդ ժամանակ անկախ ժամից անընդհատ տեսնում էիր մարդկանց հոսք, որը շարժվում էր դեպի հրապարակ: Դպրոցական տարիների իմ ամենավառ հիշողությունը հավանաբար դա է: Ես միշտ զարմանում էի, թե ինչպես կարելի է չգնալ հրապարակ, և այդ ամենը փոքրամասնության շնորհիվ իրականություն դարձավ, տարիների ընթացքում մարդիկ ամենայն հավանականությամբ ամենափակ երկրի խոհանոցներում քննարկել են և երազել անկախ Հայաստանի մասին: Արդյունքում, լուծեցին անկախ Հայաստանի խնդիրը, բայց ազատ Հայաստանի խնդիրը մնաց չլուծված: Սովետական մարդը չգիտեր` ինչ է նշանակում ապրել ազատության մեջ, ազատությունը հաճախ շփոթեցին անբռնազբոս, անպատասխատու գործողությունների հետ, երբ կարելի էր գողանալ, խաբել, սպանել, տանել հնարավորինս շատ բան և չհասկանալ, որ այդ ամենը հետևանք ունի և պետք է դրա համար պատասխան տալ` հասկանալ իրավունքի բանաձևումը: Որպես քաղաքացի` իմ ազատությունները միշտ ունեն շարունակություն, և այդ հետևանքները ես պետք է կարողանամ ծրագրավորել: Եվ դրան պետք է սոցիալական և համերաշխության տեսանկյունից մոտենալ: Նոր ենք դրան գալու, փոքրամասնությունը արդեն սկսել է դրա մասին խոսել: Որևէ կուսակցություն այս ախտով չէր կարող չհիվանդանալ, որովհետև եթե չկա մարդը, որն ազատության կրողն է, այդ ազատության բացակայությունը ոչ որպես սուբյեկտ պետք է բերի այդ բոլոր ախտերը կուսակցական համակարգ: Որոշ կուսակցություններ, ունենալով կազմակերպական կառուցվածք, կարողացան բավական սեղմել և թույլ չտալ ամբողջական վարակը, բայց կային կուսակցություններ, որտեղ իսկապես առևանգվեց կուսակցական կուլտուրան և դարձավ եղկելի բան: Ազատությունը սխալ հասկացած մարդը անբռնազբոս, անպատասխանատու, անհետևանք ազատության կրողը եկավ և տոտալ առևանգման ենթարկեց համակարգը` գումարը դարձնելով իշխանության ստանդարտը: Ընդհանրապես փողն ունի ստանդարտ դառնալու հատկությունը, այն հենց ստանդարտի առհավատչյան է և չափման միավորը, և այդ փողը սկսեց ստանդարտիզացնել բաներ, որոնք չպետք է լինեին չափորոշիչ մեր երկրում: Այլասերությունը, այլնադակությունը, հայհոյախոսությունը, տգիտությունը, ցոփ ու շվայտ կյանքը դարձան չափորոշիչ, դա ներթափանցեց մեդիա մշակույթ, հեռուստասերիալներում մի օր տեսանք գովազդում էին մարդասպանությունը, քրեական տարրերը հաղթանակ էին տոնում այդ նույն հեռուստաեթերում, հետո պարզվեց, որ դա հոգեբական հետևանք է ունենում մեր աճող սերնդի վրա: Այսինքն` մենք հակապետական, «անտիպետություն» էինք հասկացել, և հիմա տարբեր խմբերում հասկացել ենք, որ ազատ հայը պետք է գա: Ազատ հայը այսօր արդեն կա Մաշտոցի պուրակում, ինքնորոշված քաղաքացիները ազատության պատասխանատվության առաջին քայլերն են անում: Ես ունեմ իմ ես-ի ազատությունը, բայց երբ երկուսով նստած ենք, իմ ես-ի ազատությունները սահմանափակվում են ավելի քան եթե ես միայնակ լինեի, և այս ամենի հետ հաշվի նստելու կուլտուրա պետք է լինի: Այս երկրորդ` ազատության ընթացքը պետք է լինի հայկական հավաքականության համար պետականության կառուցման երկրորդ հանգրվանը, և կարծում եմ` պետք է բանաձևենք բոլորս միասին: Սիրանույշ Պապյան

© Լրագիր
Վերջին լուրերը, Մարտ 26, 2012ՅՈՒՎԵՆԹՈՒՍ-ԻՆՏԵՐ 2-0. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի առաջնության 29-րդ տուրի կենտրոնական խաղում չեմպիոնության համար պայքարող Յուվենթուսը 2-0 հաշվով հաղթել է Ինտերին: Գոլերի հեղինակ են դարձել Կասերեսը եւ Դել Պիերոն:Հիշեցնենք, որ Միլանն էլ նախորդ ...ԱՂՍՏԵՒԸ ԱՂՏՈՏՈՒՄԻՑ ՓՐԿԵԼՈՒ ՓՈՐՁ
Իջևանում արդեն քանի տարի է մեծ խնդիր է համարվում Աղստև գետի աղտոտվածությունը: Այն Հայաստանի հյուսիս-արեւելյան տարածաշրջանի ջրային զարկերակն է: 133 կիլոմետր երկարություն ունեցող գետը սկիզբ է առնում Փամբակի ...ՕԲԱՄԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ, ԵԹԵ ԸՆՏՐՎԻ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր հաջորդ այցը Ռուսաստան կկայանա ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: «Իհարկե, շատ կցանկանայի այցելել Սանկտ Պետերբուրգ, սակայն ...ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՏԱԿԸ ՏԱՐՈՆԻՆ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ամեն առիթով հայտարարում է, թե քաղաքի կանաչ գոտիների հաշվին շինարարություն այլեւս չի կատարվելու: Նման հայտարարություններ էին անում նաեւ նրա նախորդները: Տարոն Մարգարյանը, ...ՌԵԺԻՍՈՐ ՔԵՄԵՐՈՆՆ ԻՋԵԼ Է ՕՎԿԻԱՆՈՍԻ ԱՄԵՆԱԽՈՐ ԿԵՏԸ
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնն ավարտվել է ճանապարհորդությունը դեպի Խաղաղ օվկիանոսում գտնվող Մարիանյան իջվածք, տեղեկացնում է Ֆրանս Պրեսը: Այսպիսով, Քեմերոնը դարձել է աշխարհում առաջին մարդը, ով միայնակ իջել է համաշխարհային ...ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՊԱՐՏՔԸ
Ոստիկանության պատրաստած տեսանյութը հեռուստաեթերում ցուցադրում է, թե ինչպես է ոստիկանապետ Վովա Գասպարյանը ոստիկանության ղեկավարությանը հրահանգում, որ նախընտրական շրջանում իրենց գործը լավ կատարեն, պարտաճանաչորեն ...ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՀԱՆԳՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ԱՀԱԶԱՆԳԸ
Երեկ տեղեկացրել էինք, որ Աջափնյակ համայնքում, 168 դպրոցի կողքին գտնվող մանկապարտեզի տարածքում գիշերվա ընթացքում հատվել է 10 ծառ: ՀՀ Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղարն այս կապակցությամբ մեր թղթակցին ...ԵՎՍ ՄԵԿ ԱՆՀԱՅՏ ԲԱՐԵՐԱՐ 3-ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ Է ՆՎԻՐԵԼ «ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆԻ» ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՕԹևԱՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ
Պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա, անօթևանի կարգավիճակ չունեցող եւ Գյումրու խարխուլ ու խոնավ տնակներից մեկում բնակվող Ավետիսյանների 6 անձից բաղկացած ընտանիքի մասին «Շիրակ կենտրոնի» ...ԻՋևԱՆԸ ՄԵԿ ՕՐՈՎ ԷՔՍՏՐԻՄԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
Մարտի 25-ին Իջևանի փողոցներում ասեղ գցելու տեղ չկար: Որոշ փողոցներում քաղաքին ոչ բնորոշ խցանումներ էին: Սակայն այդ ամենը կապված չէր որևէ մի պետական պաշտոնյայի այցելության հետ: Իջևանում երեկ անց էր կացվում ...ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍ
Մարտի 24-ի առավոտյան Երեւանի կենտրոնը փակ էր: Հանրապետության հրապարակում չինական 200-ից ավելի ավտոբուսներն էին ցուցադրում, իսկ ցուցադրությանը մասնակցում էր անձամբ Սերժ Սարգսյանը: Ավտոբուսները բերել են ...ՀԱՍԿԱՑԵԼ ԵՆՔ, ՈՐ ԱԶԱՏ ՀԱՅԸ ՊԵՏՔ Է ԳԱ
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Նվարդ ՄանասյանըՆվարդ, հրապարակվեցին կուսակցությունների մեծամասնական և համամասնական ցուցակները: Այն խոստումները, որ տալիս էր Սերժ Սարգսյանը, մասնավորապես օլիգարխներից նոր խորհրդարանը ...ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԸ ԱՆԱՊԱՏԱՑՎՈՒՄ Է
Բաց նամակ ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին, ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին, Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին Արդեն մի քանի տարի անհանգստացած հետևում ենք Ծիծեռնակաբերդի անտառային հատվածի անապատացմանը, ...ԹՈՒՐՔԻԱՆ ՓԱԿԵԼ Է ԻՐ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ
Թուրքիան փակել է իր դեսպանատունը Դամասկոսում և հետ է կանչել դիվանագիտական անձնակազմին Սիրիայի անհագիստ իրավիճակի պատճառով, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:Նման որոշում էին ընդունել նաև Բահրեյնը, Քուվեյթը Արաբական ...ՕՄԲՈՒԴՍՄԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Արդարադատության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները- ՀՀ արդարադատության նախարարությունը չի ձեռնարկել բավարար միջոցներ նոտարական ծառայության որակի բարձրացման համար: Նոտարական ...ԵՐԲ ԿԳԲ ՇԵՖԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ
Հարավային Օսիայում նախագահի ընտրության առաջին փուլից հետո հետաքրքիր պատկեր է ուրվագծվել. երկրորդ փուլ են անցել այդ հանրապետության ԿԳԲ նախկին ղեկավար Լեոնիդ Թաբիլովը եւ մարդու իրավունքների պաշտպան Դավիթ ...ՐԱՖՖԻՆ ՀԱՆԵՑ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 26-ին քաղաքագետների միությունում տեղի ունեցած քննարկմանը հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքից, որտեղ առաջադրվել ...ՄԵՔԵՆԱՆ ԳԼՈՐՎԵԼ Է ՁՈՐԸ
Մարտի 25-ին, ժամը 08.11-ին «1-03» ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի ...ՕԲԱՄԱՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ՓՀԵՆՅԱՆԻՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սեուլի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ աշխարհում աճում է միջուկային ահաբեկչության վտանգը: Նա զգուշացրել է պաշտոնական Փհենյանին (ԿԺԴՀ), որ միջուկային ծրագրի ...ՕԲԱՄԱՅԻ ԵՒ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Երբ Սերժ Սարգսյանը հռչակեց ՀՀԿ "Հավատանք, որ փոխվենք" կարգախոսն, ու Հանրապետականները ստիպված եղան սկսել այդ կարգախոսի հանրային հիմնավորումների որոնումները, նրանք կանգնեցին նաեւ մեկ այլ բացատրության որոնման ...ԱԱԾ-Ն ԿԱՆԽԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԻ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ
Ս.թ մարտի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է սրբապատկերների մաքսանենգ արտահանման փորձ: ՀՀ պետական սահմանը ...ՄԻՆՍԿԻ ԵՒ ՄՈՍԿՎԱՅԻ ՄԻՋԵՒ ԱՎԻԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՄԻՆՉԵՒ ՄԱՐՏԻ 29-Ը
Մինսկի եւ Մոսկվայի միջեւ ավիահաղորդակցության արգելքը հանվել է մինչեւ մարտի 29-ը: Հինգշաբթի օրը Մոսկվայի եւ Մինսկի միջեւ բանակցություններ կսկսվեն, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Այսօր ավելի վաղ հայտարարվել էր, որ ...ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ
Խաչատուր Սուքիասյանը դիմում է հղել թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: Դիմումում ասվում է. 2012թ. մարտի 17-ին դիմել եմ Ձեզ խնդրելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 15.03.2012թ. ...ՕԼԻԳԱՐԽՆ ԸՆԴԴԵՄ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ
Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանել է իր թեկնածությունը 7-րդ մեծամասնական ընտրատարածից: Այնտեղ առաջադրվել է ՀԱԿ անդամ, Հայկական ժամանակ թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը ...ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ՆԿԱՐԻՉԸ ԲՆԱԿՎՈՒՄ Է ՓՈՂԻՑ ՊԱՏՐԱՍՏԱԾ ՏԱՆ ՄԵՋ
Իռլանդացի նկարիչ Ֆրենկ Բակլին տուն է կառուցել թղթադրամներից, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 1.4 միլիարդ եվրո, այն դեպքում, երբ վերջինս ապրում է գործազրկության նպաստով, գրում է New York Times-ը: Նկարիչն ...GENERAL MOTORS-Ը ԵՎՐՈՊԱՅՈՒՄ OPEL-Ի 2 ԳՈՐԾԱՐԱՆ Է ՓԱԿՈՒՄ
General Motors ընկերությունը Գերմանիայի Բոխում եւ Մեծ Բրիտանիայի Էլեսմեր Պորտ քաղաքներում երկու գործարան փակելու որոշումից հետո ծրագրում է ավելացնել արտադրական հզորությունները էժան աշխատուժով երկրներում, ...ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԱՐԵՆԱՅԻ ՊԱՅԹԵՑՈՒՄ ԱՄՆ-ՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարտի 25-ին ԱՄՆ-ում պայթեցվել է բասկետբոլի Օռլանդո Մեջիք ակումբի Ամվեյ Արենա մարզադահլիճը, որի շինարարության վրա 102 միլիոն դոլար էր ծախսվել: Սակայն մարզադահլիճն անհաջող էր ստացվել եւ այնտեղ խաղալն ահարմար ...ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՄԱՍԻՆ
Կարեն Մանվելյան (WWF) " Կենսաբազմազանության մասին, թե ով է կատարել ուսումնասիրություն, չգիտեմ: Ամուլսարը հայկական մուֆլոնի, բեզոարյան այծի անցման ուղին է,ինչպես նաև կովկասյան ընձառյուծի, որ Հայաստանում ...ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՋՈԿԱՏՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՄԻԱՎՈՐՎԵԼ
Սիրիական ընդդիմության զինված թեւի՝ այսպես կոչված Սիրիական ազատ բանակի ջոկատները միավորվում են ընդհանուր հրամնատարության տակ, գրում է թուրքական Սաբահ թերթը՝ հղում անելով ընդդիմադիրների հրամանատար Ռիյադ ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԽՈՐՆ ԵՆ ՈՒ ԲԱՐԴ
Մարտի 23-25-ը Ծաղկաձորի Գրողների միության հանգստյան տանը կայացավ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի կազմակերպած սեմինարը` «Հայաստանում շրջակա միջավայրի և էներգետիկ պաշարների նկատմամբ վարվող քաղաքականություն. ...ՀՀԿ ՑՈՒՑԱԿԻ ԹԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանն այսօրվա ասուլիսում պատասխանեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի այն դիտարկմանը, թե ՀՀԿ համասնական ցուցակում թարմություն չի նկատվում:«Իսկ Վահան ...ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ՇԻԿԱՀԵՐՆԵՐԻ ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲԸ»
Բրազիլիայի ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու եւ մեկ կնոջ, ովքեր մեղադրվում են ավազակախումբ ստեղծելու մեջ, որը տեղական մամուլում ստացել է «շիկահերների ավազակախումբ» անվանումը, տեղեկացնում է ...ԻՍԿ ՀՀԿ-Ն ԿՎԵՐՑՆԻ՞ ՆԻԿՈԼԻ ՁԵՌՆՈՑԸ
Նիկոլ Փաշինյանը, ով առաջադրվել է Երեւանի թիվ 7 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու եւ պայքարելու է օլիգարխ Սամվել Ալեքսանյանի դեմ, նրան հրավիրում է հեռուստաբանավեճի:Եթե Սամվել Ալեքսանյանը համարձակվի գնալ, ...ՀՌՈՄԻ ՊԱՊՆ ԱՅՑԵԼՈՒՄ Է ԿՈՒԲԱ
Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդն ավարտել է այցը Մեքսիկա եւ այսօր մեկնելու է Կուբա, տեղեկացնում է BBC-ն:Պապը Կուբայում կմնա 3 օր: Այդ ընթացքում նա կայցելի Հավանա, Սանտյագո դե Կուբա, որտեղ կհանդիպի նախագահ Ռաուլ ...ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՐՔԸ ՏՎԵԼ Է ՊՈՌՆԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
Արձակագիր Հովհաննես Իշխանյանին իր «Ուվալնյատի օրը» գրքի համար փետրվարի 27-ին հարցաքննել են Ռազմական ոստիկանությունում, ապա մարտի 23-ին Երևանի Կենտրոնի քննչական բաժնում: Ռազմական ոստիկանությունը որոշել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԲԱՔՈՒ
Հայկական 10 հոգանոց պատվիրակությունը կմասնակցի ապրիլի 1-4-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք Եվրանեսթի Արևելյան գործընկերության վեհաժողովի երկրորդ լիագումար նիստին: Այս մասին այսօր լրագրողների հետ ...ԹՈՂՆԵՆՔ ՀԵՌԱՆԱ՞ՆՔ, ԹԵ ՄՆԱՆՔ ՈՒ ՄԱՔԱՌԵՆՔ
«Ինչ էլ անենք, միգրացիոն գործընթացների դեմ պայքարել չենք կարող, այն օրինաչափ երևույթ է ցանկացած երկրում»,- նշում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:Ըստ Հայաստանում ...ՄԱԶԾ-Ն և ՀԱՄՀ-Ը ՋԱՆՔԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ և ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՏԱԹևՈՒՄ և ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն (ՀԱՄՀ) իրենց մանդատի ու առաքելությունների շրջանակներում մեծապես նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանն ...ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ ԾԱՌԵՐԻ ՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մարտի 25-ին Երևանի քաղաքապետարանում ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան 10/3 հասցեում ծառեր են հատվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի բնապահպանության ...ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարությամբ բնապահպանության պետական տեսչության Երեւանի տարածքային բաժնի տեսուչները մեկնել են Աջափնյակի թիվ 168 դպրոցի տարածք եւ հայտնաբերել 12-30 սմ տրամագծով ...ՊԵԿ-ՈՒՄ «ՆՍՏՈՒՄ ԵՆ» ԷԺԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ
Մեր տեղեկություններով, վերջերս նախագահականից ներքին կարգով հրաման է եղել պետական հաստատություններին, ըստ որի այդ հաստատությունների աշխատակիցները պետք է իրենց անձնական թանկարժեք մեքենաները փոխարինեն ավելի ...ԶԵՆՔԻ ԿՈՒՏԱԿՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Հարավային Կովկասը համաշխարհային կենտրոնների ծրագրերում ձեւակերպված է «առանցքային» տարածաշրջանների շրջագծում: Հարավային Կովկասը այլեւս չի կարող դիտարկվել որպես տարածաշրջան, որի նկատմամբ ուժերի հավասարակաշռություն ...ՕՄԲՈՒԴՍՄԱՆԸ ԳՆԱՀԱՏԵԼ Է ՀՌԱՀ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ոլորտում առկա թերություններն ու խնդիրները- Հատկապես հեռուստաեթերում առկա բազմաթիվ օրինախախտումների, այդ թվում՝ բազմակարծության պակասի, գովազդին առնչվող ...ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՐԿԱԴԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը միջազգային փորձագետներ է հրավիրել Հայաստան: Մասնավորապես, Հայաստանի հարկադիր կատարողների համար զեկույցներով հանդես ...AUDI-Ն ՀԱՏՈՒԿ ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՁԱՅՆՈՎ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ ԿԱՐՏԱԴՐԻ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Գերմանական Audi ավտոարտադրող ընկերությունը կուժեղացնի Հնդկաստանի համար նախատեսված ավտոմեքենաների ազդանշանների ձայնը: Audi India ընկերության տնօրեն Միխաել Պերշկեն հայտարարել է, որ եվրոպական ավտոմեքենաների ...ՎԵՑՅԱԿԸ ԵՒ ԻՐԱՆԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ
Իրանական միջուկային ծրագրի կարգավորման հարցով վեցյակի (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան) եւ Իրանի ներկայացուցիչները պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացել ապրիլի 13-ին, սակայն ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՕԲԱՄԱՅԻՆ, ՄԵԴՎԵԴԵՒԻՆ ԵՒ ՍԱՐԿՈԶԻԻՆ
Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի որոշմամբ սկիզբ դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Մինսկի գործընթացի 20-ամյակի կապակցությամբ Սերժ Սարգսյանը շնորհավորական ...ՖՈՐՄՈՒԼԱ 1-Ի ՉԵՄՊԻՈՆՆ ԱՊՈՒՇ Է ԱՆՎԱՆԵԼ ՀՆԴԻԿ ԱՐՇԱՎՈՐԴԻՆ
Red Bull-ի ավտոարշավորդ գերմանացի Սեբաստյան Ֆետելն ապուշ է անվանել հնդիկ Նարաին Կարտիկեյանին, ով մեղավոր էր Մալայզիայի գրան պրիում բախման համար, գրում է Եվրոսպորտը: Արշավների գործող չեմպիոնը 46-րդ շրջանում ...2011 Թ. ԼՂՀ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ 11362 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն 2011 թ. ԼՂՀ այցելել են 11362 օտարերկրյա քաղաքացիներ, որն ավելի քան 3 հազարով գերազանցում է 2010 ...ԱՋԱՓՆՅԱԿԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆԸ
Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան 10/3 հասցեն, որտեղ ծառահատում է կատարվել, աղբավայր է հիշեցնում: Հիշեցնենք, որ այստեղ հատվել են ավելի քան 10 ծառեր: Թեև տարածքում բնակելի շենքեր են ու նորակառույց թիվ ...ԹՈՒՆԻՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՐՀԻԿ Է ԼԻՆԵԼՈՒ
Թունիսի իշխող «Նահդա» չափավոր իսլամիստական կուսակցությունը հայտարարել է, որ երկրի սահմանադրության եւ իրավական համակարգի հիմքում չի դրվելու շարիաթը՝ իսլամական օրենքները, նշում է Ռոյթերը: Կուսակցության ...ՀԱՆՈՒՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՉԻ ԴԱՌՆԱ
Շիրակի ներկա եւ նախկին մարզպետները ՀՀԿ եւ ՀՅԴ համամասնական ցուցակներում են: Աշոտ Գիզիրյանը ՀՀԿ համամասնական ցուցակի 68-րդ հորիզոնականում է, իսկ նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը ՀՅԴ համամասնական ցուցակի` ...ԲԱՑԱՌԻԿ ՇԱՆՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հայաստան է ժամանել եւ ասուլիս կտա հայազգի մերկապարուհի Վարդան՝ Վարդանուշ Մարտիրոսյանը, ով կարծես թե ապրում եւ ստեղծագործում է Ուկրաինայում: Նա Երեւանում ասուլիս է տալու եւ պատմելու է, թե ինչ խրագրերով ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ
Եվրահանձնաժողովի TAIEX օժանդակության գործիքի շրջանակներում ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայությունն ու ԿՀԻԿ հիմնադրամը կազմակերպել են Սոցիալական ապահովության կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ...ՍԵԼԻՄԻ ԼԵՌՆԱՆՑՔԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ
ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ կատարված ինտենսիվ աշխատանքների արդյունքում բացվել է Սելիմի լեռնանցքը:Ժամը 17.30-ի դրությամբ` հանրապետության բոլոր միջպետական, հանրապետական ճանապարհներն ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՀՀԿ ՑՈՒՑԱԿՈՒՄ
ՄՆԱՑ ԵՐԿՈՒ «ԻՆՏՐԻԳ»

ԻՆՉՊԵՍ Է ՕԼԻԳԱՐԽԻԱՆ ՄՍԽՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԳՈՐԾԱՐԱՐ ՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԽԺՌՈՒՄ ԵՆ ԵՐԿԻՐԸ

ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒ ՀՀԿ-Ն
ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՊԱՐՏՔԸ
ԱՓՍՈՍ ԵՆ, ԱԽՐ, ՁԵՐ ՀՈՂԵՐԸ
ՔՆՆԻՉԸ ԿԵՂԾԵԼ ԷՐ ՎԿԱՅԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ
ԻՆՉՈՒ Է ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ ՀՀԿ ՑՈՒՑԱԿԻՑ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

