
ՀԻՄԱ ՇԱՏ ՍԵՒ ՈՒ ՍՊԻՏԱԿ ՊԱՏԿԵՐ Է
- Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ- Արդեն ավարտվել են ԱԺ ընտրությունների առաջադրումները, ԿԸՀ են ներկայացված ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժերի համամասնական ընտրացուցակները: Հայ Ազգային Կոնգրես դաշինքի համամասնական ցուցակը, Ձեր կարծիքով, ինչո՞վ է տարբերվում մյուս քաղաքական ուժերի ցուցակներից:- Նախ եւ առաջ, Կոնգրեսի ցուցակը ապահովում է քաղաքական ուժերի, անկուսակցական հասարակական-քաղաքական գործիչների աննախադեպ համախմբում: Սա ֆորմալ առումով 10 կուսակցության դաշինք է: Իրականում եւս 3 կուսակցություն է ներգրավված դաշինքում. նրանցից 2-ը դեռ գրանցված չեն, իսկ 1-ը` ՍԴՀԿ-ն, ֆորմալ չի անդամակցել դաշինքին, քանի որ իշխանությունների ապօրինի մախինացիաների արդյունքում հնարավոր է` խոչընդոտների առաջ հայտնվեր ու դա օգտագործվեր Հայ Ազգային Կոնգրես դաշինքը չգրանցելու նպատակով: Ուստի որոշվեց` ՍԴՀԿ-ի դե ֆակտո մասնակցությունն իրագործել այլ կուսակցությունների միջոցով: Կոնգրեսի ցուցակն առաջին հերթին այսօր Հայաստանի քաղաքական դաշտում քրեապետական ռեժիմի դեմ ելած մարդկանց ամենամեծ կոնսոլիդացիայի ցուցակն է:- Կոնսոլիդացիայի մասին խոսեցիք. ՀՀԿ եւ ԲՀԿ ցուցակներում եւս կան այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Կոնկրետ ՀՀԿ-ն իր առաջին 20-յակում այլ կուսակցությունների նախագահների է ընդգրկել:- Հայ Ազգային Կոնգրեսը կուսակցությունների դաշինք է, մինչդեռ նրանք ցուցակում ընդամենը այլ կուսակցություններից են ընդգրկել: Ես կարծում եմ` հասարակությունը պետք է դատի, թե ում ցուցակն ինչ է իրենից ներկայացնում: Չեմ ուզում մեկնաբանել:- Ինչո՞ւ գնահատական չեք տալիս նրանց:- Մենք գնահատելու ենք քաղաքական թիմերին, նպատակները, մեր հակառակորդներին, բայց ոչ նրանց ցուցակը: Այդ ցուցակներն այնքան էլ կարեւոր չեն: Մի բան պարզ է` իշխանությունների խոստացած փոփոխության նշույլ անգամ չկա: Դա կերակրատաշտից օգտվողների ցուցակ է:- Մեր վերջին հարցազրույցում ասել էիք, որ հնարավոր է` Կոնգրեսի ցուցակից ինչ-որ մարդիկ, այնուամենայնիվ, դժգոհ լինեն, հնարավոր չէ բոլորին գոհացնել: Հիմա`շա՞տ են դժգոհողները, թե գոհացել են:- Իմ տպավորությամբ, ամենամեծ դժվարությունները ցուցակի կազմման հարցում ակնկալում էին հենց Կոնգրեսից, ու դա բնական էր. Կոնգրեսում շատ վառ անհատականություններ են, ազդեցիկ քաղաքական ուժեր: Բայց կյանքը ցույց տվեց, որ նվազագույն կորուստներով ու ամենաանաղմուկը եղավ հենց Կոնգրեսի ցուցակի ձեւավորումը: Իսկ դա ցույց է տալիս, որ Կոնգրեսում հավաքված են ոչ թե ամբիցիաների, այլ` իսկապես բոլորի համար կարեւոր, ընդհանուր նպատակների շուրջ` Հայաստանի վերափոխում, ժողովրդավարացում, քաղաքական ու տնտեսական համակարգի առողջացում:- Կոնգրեսը թեկնածուներ է առաջադրել նաեւ մեծամասնական ընտրակարգով` Հանրապետության գրեթե բոլոր ընտրատարածքներում: Ո՞րն էր մեծամասնական ընտրակարգով այդքան լայն մասնակցության պատճառը եւ որքա՞ն եք գնահատում Կոնգրեսի թեկնածուների շանսերը, եթե նկատի ունենանք, որ իշխանությունը առաջադրել է օլիգարխների:- Ես կարծում եմ` տարածքների մեծամասնությունում մեզ հաջողվել է առաջադրել թեկնածուների, որոնք հզոր են, որոնք կարող են ռեալ հաղթել: Մենք շատ լավ հասկանում ենք` մեծամասնական ընտրատարածքներում իշխանության միակ առավելությունը ադմինիստրատիվ ռեսուրսն է, փողը: Իսկ մեր թեկնածուների ուժը ժողովրդի աջակցությունն է: Այնպես որ` հիմա շատ սեւ ու սպիտակ պատկեր է. մի կողմից իշխանությունը` վարչական լծակներով, փողով, ահաբեկմամբ, մյուս կողմից` Կոնգրեսը` բարձր քաղաքացիական եւ իրավական գիտակցություն ունեցող ժողովրդով: Շատ պարզ պատկեր է, եւ բոլորը պետք է որոշեն` այս պայքարում ով որ տեղում է:- Ընտրողը կգիտակցի՞ այդքանը, թե տուրք կտա ընտրակաշառքին, վախին:- Հասարակությունը պետք է գիտակցի մի պարզ բան: Խնդիրը հետեւյալն է` նա պատրա՞ստ է արդյոք վաճառել երեխաների ապագան, թե մի կողմ դնելով վախը, կախվածությունը, ստրկացումը, ամեն տեսակի հնարավոր ճնշումները, ոտքի կանգնի հանուն նրա, որ իր երեխաներն ապրեն ազատ Հայաստանում: ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

© Լրագիր
Վերջին լուրերը, Մարտ 24, 2012ՉԹՈՂԵՑԻՆ` «ՊԾԻՉԿԱ» ԴՆԵՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ կառավարության թիվ 212-Ա որոշմամբ մի քանի օր առաջ ստեղծվեց «Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի» հանրային քննարկման կազմակերպմանը միտված ...ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կայացավ Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի պրեզենտացիան` երիտասարդ բասկետբոլիստների, մարզիչ Կառլ Բարդակյանի, Կալիֆորնիայում ապրող երբեմնի չեմպիոնների, ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՏԻՊՍԱՐԵՒԻՉԻՆ
Թենիսի Մայամիում ընթացող Մասթերս մրցաշարի 2-րդ փուլում Դավիդ Նալբանդյանը 5-7, 3-6 հաշվով պարտվել է Յանկո Տիպսարեւիչին:Մյուս խաղերում գրանցվել են հետեւյալ արդյունքները.Տոմաշ Բերդիխ-Նիկոլա Մայու 7-5, 6-1,Ալեքսանդր ...ՖՐԱՆՍՈՒՀՈՒՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԵՆ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ՍՊԱՆՎԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ
Անցյալ շաբաթ ֆրանսիական Մոնտոբան քաղաքում սպանված ֆրանսիացի զինվորի հղի ընկերուհուն թույլատրել են հետմահու ամուսնանալ նրա հետ, տեղեկացնում է BBC-ն: Աբել Շանուֆի մահվան մեջ ոստիկանությունը մեղադրում է ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ» 25 ՏԱՐԵԿԱՆ Է
Հայկական ծրագրեր ընկերությունը 25 տարեկան է: Այն Հայաստանի հազվագյուտ ընկերություններից է, որոնք աշխատում են քաղաքակիրթ մեթոդներով, կիրառում տեխնոլոգիական նորույթներ, կատարելագործվում: Ներկայում Հայաստանի ...ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈԼԵՐԻ ՏԱՍՆՅԱԿԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
TVGolo-ն ներկայացրել է անցնող շաբաթվա լավագույն գոլերի տասնյակը:ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՀԵՏԱՁԳՎՈՒՄ ԵՆ»
Իշխող կուսակցությունը չի թաքցնում, որ խորհրդարանը 2013 թ նախագահական ընտրությունների համար ցատկահարթակ է: Բոլորի հետ պայմանավորվելու, ոչ ոքի չնեղացնելու պարզ խնդիր կա դրված, որպեսզի հաջորդ տարվա սկզբին ...ԱՄՆ-ՈՒՄ 2011Թ 11,5 ՄԼՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԳԱՂԹՅԱԼ Է ԲՆԱԿՎԵԼ
2011թ մոտ 11.5 միլիոն մարդ անօրինական կերպով բնակվել է ԱՄՆ-ում, գրում է Washington Times թերթը՝ հղում անելով ԱՄՆ ներքին անվտանգության գերատեսչության զեկույցին: Ամենամեծ անօրինական ներգաղթյալների հոսքը ...ԳՐՔԵՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻՆ
Ինչպես և Արմավիրի մարզի շատ համայնքներում, Փշատավանի գրադարանն էլ անմխիթար վիճակում է եղել, հիմա գյուղապետարանում գրադարանի համար տեղ է հատկացվել, բայց փոքր է, ու բոլոր գրքերը գրադարանի նախկին տարածքից ...ԻՆՏԵՐՊՈԼ. ԵՎՐՈՊԱՅԻՆ ՆՈՐ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՌՆՈՒՄ
Ինտերպոլի տնօրեն Ռոբ Ուեյնռայթը Ասոշիեյթիդ Պրեսին տված հարցազրույցում նշել է, որ Եվրոպային նոր ահաբեկչական հարձակումներ են սպառնում ջիհադականների կողմից, ովքեր ապրում են եվրոպական պետություններում: Նրա ...ԻՍՐԱՅԵԼԸ ԿՅԱՆՔԻ Է ԿՈՉՈՒՄ ԹՈՒՐԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԸ
Մոտ երկու շաբաթ առաջ հետևում էի Ամերիկա-Իսրայել Հանրային կապերի կոմիտեում նախագահ Օբամայի ելույթին: Օբաման անգերազանցելի հռետոր է, բայց շաղակրատանքը հրեաների և Իսրայելի հասցեին չէր դադարում: Մտածեցի, ...ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է 58-0 ՀԱՇՎՈՎ
Անգլիական սիրողական «Ուիլ փաուեր» թիմը դարձել է մեկ խաղում խփած գոլերի քանակով Անգլիայի բացարձակ ռեկորդակիր: Թիմը 58-0 հաշվով հաղթել է «Նովա-2010»-ին: Անգլիական ֆուտբոլի պատմոթյունում դեռեւս նման դեպք ...ԻՆՉՈՒ Է ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ ՀՀԿ ՑՈՒՑԱԿԻՑ
Հրապարակ թերթը գրում է, որ slaq.am կայքի սեփականատեր Մենուային ցանկից դուրս է թողել անձամբ Հովիկ Աբրահամյանը, որը ժամանակին համարվում էր Մենուայի հովանավորը: Իսկ բանը եղել է այսպես, երբ Արգամիչը ցանկացել ...ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ «ԴԱՌԸ ՓՈՐՁԸ» ՊԵՏՔ ԿԳԱ
168 ժամ թերթի տեղեկություններով, Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական շտաբի պետը լինելու է ՀՀ նախկին զինդատախազ, ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը:Գագիկ Ջհանգիրյանը ընտրությունների «մեծ ու դառը փորձ» ունի: Մասնավորապես, ...ԱՅՍՕՐ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է AMERICAN EXPRESS ՀԱՅԱՍՏԱՆ FACEBOOK-ՅԱՆ ԷՋԸ
Այսօր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից գործարկվել է "American Express® Հայաստան" Facebook-յան պաշտոնական ինովացիոն էջը, որում ներկայացված են Բանկի կողմից էքսկլուզիվ իրավունքներով թողարկվող American Express ...Ո՞Վ Է ԱՆԿՄԱՆ ՉԵՄՊԻՈՆԸ, ԿԱՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ 3
Կայքերից մեկում տեսա 2 բավականին հետաքրքիր տեսահոլովակ։ Մեկը ՀԱԿ-ինն էր. ինչո՞ւ պետք է ընտրել Սերժին։ Մյուսը ՀՀԿ-ինն էր՝ ինչո՞ւ պետք է ընտրել Լևոնին։ Սև, բայց հումոր կար։ ՀՀԿ-ի տեսահոլովակում խոսքը 2 ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԹԵՒԵԿԵԼ Է ՆՈՐ ԱՎՏՈԲՈՒՍՈՎ
Նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանն այսօր շրջայց է կատարել Երևան քաղաքում: Հանրապետության ղեկավարը նախ այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ ...ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԶԻՆԱԻԴԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ
Մարտի 24-ին, կյանքի 62-րդ տարում վախճանվել է հայ անվանի հրաձիգ Զինաիդա Սիմոնյանը: Նա ԽՍՀՄ բազմակի չեմպիոն էր (1966-1985թթ.), Եվրոպայի 15-ակի չեմպիոն (1973-1983թթ.), Եվրոպայի եռակի բացարձակ չեմպիոն (1975թ., ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՏԱՐԵՑՏԱՐԻ ՆՎԱԶՈՒՄ Է
Այսօր տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Մասնագետների հավաստմամբ` տարեցտարի Հայաստանում տուբերկուլյոզի դեպքերի նվազում է նկատվում: Ինչպես Lragir.am-ի թղթակցին տեղեկացրեց Տուբերկուլյոզի դեմ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ ԵՒ ՍԻՆԳԱՊՈՒՐ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը մարտի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Կորեայի Հանրապետություն: Սերժ Սարգսյանը Սեուլում հինգ տասնյակից ավելի պետությունների և միջազգային կազմակերպությունների ...ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՈՉՆՉԱՑՆԵԼ
Դալմայի այգիները շարունակում են բարբարոսաբար ոչնչացնել. օրերս այստեղ դարձյալ հրդեհ է բռնկվել: Այս մասին Lragir.am-ի թղթակցին տեղեկացրեց Դալմա-Սոնա հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը` հավելելով, որ ...ՅՈՒՏԱ ՆԱՀԱՆԳԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՄՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ 12 ՄԼՆ ՀԵԿՏԱՐ ՀՈՂ
ԱՄՆ Յուտա նահանգի իշխանությունները մտադիր են վերադարձնել ավելի քան մեկ դար առաջ դաշնային կառավարությանը տրված հողերը, տեղեկացնում Ռոյթերը: Այդ տարածքները փոխանցվել են դաշնային կառավարությանը 1896թ Յուտային ...ՀՀ ՊԵԿ և ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋև ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է 2012Թ. ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀՈՒՇԱԳԻՐ
Վերջին տարիներին ԱՊՀ շրջանակներում էականորեն բարձրացել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի եւ Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջև համագործակցության արդյունավետությունը: Արդյունքում 2011 թվականին ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Ինչպես տեղեկացրել ենք, Երեւանի հասարակայնության շրջանում ձեւավորվում է նախաձեռնություն, որը աջակցում է Մաշտոցի պուրակում բուտիկների ապամոնտաժման վերաբերյալ երիտասարդության պահանջին: Հայտնի հասարակական ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԻՐԱԶԵԿՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Երեւանի քաղաքապետարանը 20.03.2012թ. N12 որոշմամբ ի գիտություն է ընդունել Հայոց Համազգային Շարժում կուսակցության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի՝ մարտի 30-ին, ժամը 16.00-23.00 Ազատության հրապարակում ...ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐՈՒՄ
Շենգավիթ համայնքն ընդգրկող թիվ 11 եւ 12 ընտրատարածքներում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Բելլաջիոյի Գրիշ մականունով հայտնի Գրիգորի Մարգարյանն ընկել ...ՀԻՄԱ ՇԱՏ ՍԵՒ ՈՒ ՍՊԻՏԱԿ ՊԱՏԿԵՐ Է
Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ- Արդեն ավարտվել են ԱԺ ընտրությունների առաջադրումները, ԿԸՀ են ներկայացված ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ ԽԹԱՆՈՂ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ Է
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «ՀՀ անկախ տնտեսության 20 տարիները» խորագրով կոնֆերանսին: ...ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «LET'S DO IT! WORLD» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՐՇԱՎԸ և «ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ» (LET'S DO IT! ARMENIA) ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ
Ս.թ. մարտի 24-ից սեպտեմբերի 25-ը աշխարհի ավելի քան 85 երկրում մեկնարկում է «Let's do it! World» համաշխարհային բնապահպանական շարժումը (www.letsdoitworld.org): Շարժման շրջանակներում նախատեսվում է իրականացնել ...ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԿԵՆՏՐՈՆ
Մարտի 23-ին Արտաշատում բացվեց Գրիգորյանների ընտանիքի միջոցներով հիմնադրված Ակնաբուժական ախտորոշիչ կենտրոնը, որը հագեցած է աչքի զանազան հիվանդությունների հետազոտման և հայտնաբերման արդիական սարքավորումներով: ...ՀԱՅՓՈՍՏԸ ՆՈՐ ՄԵՔԵՆԱՆԵՐ Է ԳՈՐԾԱՐԿԵԼ
Մարտի 24-ին Շահումյանի հրապարակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ տեղի ունեցավ Հայփոստ-ի նոր մեքենաների ցուցադրումը: Հայփոստը թվով 25 փոխադրամիջոցներով (կորեական «Daewoo», գերմանական «Volkswagen» ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ԵՒ ՅՈՒՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ յուրացում կատարելու համար:Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, ...ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ
Օրերս գիտության մասին խոսում էի առաջին հայացքից գրագետ մի քանի երիտասարդների հետ: Խոսակցության ընթացքում հասկացա, որ ոչ միայն այդ երիտասարդները, այլև առհասարակ հասարակության մի ստվար հատված անգամ տարրական ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՀՀԿ ՑՈՒՑԱԿՈՒՄ
ՄՆԱՑ ԵՐԿՈՒ «ԻՆՏՐԻԳ»

ԻՆՉՊԵՍ Է ՕԼԻԳԱՐԽԻԱՆ ՄՍԽՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԳՈՐԾԱՐԱՐ ՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԽԺՌՈՒՄ ԵՆ ԵՐԿԻՐԸ

ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒ ՀՀԿ-Ն
ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
ԱՓՍՈՍ ԵՆ, ԱԽՐ, ՁԵՐ ՀՈՂԵՐԸ
ՔՆՆԻՉԸ ԿԵՂԾԵԼ ԷՐ ՎԿԱՅԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ
ԻՆՉՈՒ Է ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ ՀՀԿ ՑՈՒՑԱԿԻՑ
ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ. «ՄԵՆՔ ՈՍԿԻ ՈՒՆԵՆՔ, ՄԵԶ ՈՒՐԻՇ ՈՍԿԻ ՊԵՏՔ ՉԻ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1724 Գանձակում պայմանագիր է կնքվում հայ և ադրբեջանցի բնակչության միջև` ընդդեմ թուրքերի:
- 1873 Ծնվեց հայ գրականագետ, մանկավարժ Նիկոլայ Աղբալյանը: (Վախճ. 1947թ.-ին):
- 1894 Յոզղատում կախաղան բարձրացվեց հնչակյան գործիչ Ժիրայրը:
- 1903 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր գեղագետ Հրանտ Ապրեսյանը:
- 1922 Բացվում է ՀԽՍՀ պետական բանկը:
- 1932 Ծնվեց աշխարհահռչակ բռնցքամարտիկ, Եվրոպայի աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն, միջազգային կարգի մրցավար Վլադիմիր Ենգիբարյանը:
- 1934 Ծնվեց ամերիկացի արևելագետ Ռոբերտ Թոմսոնը: Ասորերեն և հայերեն թարգմանությունների համար Քեմբրիջի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: Թարգմանել է Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն»-ը:
- 1988 Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահությունը հակաօրենսդրական և հակասահմանադրական համարելով «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը, որոշում կայացրեց նրա գործունեության դադարեցման մասին:
- 1988 Խորհրդային միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն Արկադի Վոլսկուն նշանակեց Արցախի տարածքի լիազոր ներկայացուցիչ:
- 1992 Եվրոպայի համագործակցության և անվտանգության խորհրդի (ԵՀԱԽ) (այժմ՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն - (ԵՀԱԿ) Հելսինկիի լրացուցիչ ժողովը որոշեց, որ գործող նախագահն այցելի տարածաշրջան՝ Անդրկովկասում զինադադարի հաստատմանը և պահպանմանը նպաստելու համար:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

