
ԿԱՐԵԼԻ՞ Է ԵՐԿԻՐԸ ՄԱՍ-ՄԱՍ ՎԱՃԱՌԵԼ
- Հայկական Տեխնոլոգիական ակադեմիան (ՀՏԱ) Էկոլոգիայի և անվտանգ կենսագործունեության գիտությունների միջազգային ակադեմիայի (ԷԱԿԳՄԱ- МАНЭБ) հետ համատեղ 2011 թ. ապրիլի 6-ին Մոսկվայի տանը կազմակերպել էին կլոր սեղան նվիրված լեռնա-հանքահումքային արտադրությունների մեջ էկոլոգիական մաքուր տեխնոլոգիաների օգտագործման հարցերին: Այդ միջոցառման ընթացքում լսվեցին լեռնահումքային արդյունահանման մասնագետների, էկոլոգների, տեխնոլոգների, հանրային խորհրդի որոշ անդամների և պետական կառույցների մասնակիցների զեկուցումները: Քննարկումների արդյունքում որոշվեց էկոլոգիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ նախապատրաստել և խմբագրել մի բաց նամակ ուղղված ՀՀ նախագահին, որտեղ պետք է նշված լինեին ՀՀ-ում էկոլոգիայի վատագույն վիճակի հետ կապված բոլոր հարցերը մի փաթեթում և որը լայն հնչեղություն ստանալու համար առաջարկվում էր տպագրել և լայնորեն լուսաբանել հնարավոր բոլոր տեղեկատվության միջոցներով: Սակայն ցավոք սրտի էկոլոգիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չկարողացան , այդ բոլորի հետ լրիվ համաձայնեցրած և խմբագրած նամակը, որի կազմումը տևեց համարյա 2 ամիս, տպագրել մամուլում և անդրադառնալ հեռուստատեսությամբ, այլ ընդամենը 1-2 թերթերում աննշան նշումներ երևացին այդ նամակի վերաբերյալ: Համոզված ենք որ բաց նամակները ոչ միայն անհրաժեշտ է ուղարկել հասցեատիրոջը, այլ շատ ավելի կարևոր է դա ներկայացնել մեր ընդհանուր հանրությանը, նորմալ հասարակական կարծիք ձևավորելու համար: Ելնելով այս ամեն վերոշարադրյալից, մենք 2 ակադեմիաներս` ՀՏԱ և ԷԱԿԳՄԱ- МАНЭБ, որոշեցինք նորից անդրադառնալ այդ նամակին այս տարվա նոր իրողությունների համատեքստում և փորձել դա տպագրել ու լայնորեն լուսաբանել բոլոր հնարավոր լրատվամիջոցներով, քանի որ գտնմում ենք որ սրանք գերհրատապ հարցեր են մեր հանրապետության համար: Նամակի վերջնական տեքստը համաձայնեցրած 2 ակադեմիաների հետ ներկայացվում է ստորև: Բաց նամակ ՀՀ նախագահին Էկոլոգիական վիճակը հանրապետությունում շարունակում է սրընթաց վատանալ: Չնայած ընդունված օրենքներին և որոշունմերին` խոշոր կորպորացիաները հանքօգտագործման բնագավառում շարունակում են անխնա կյանքի կոչել ՀՀ-ի ազգաբնակչության նկատմամբ հանցագործ պլաններ: Չկատարելով գործող օրենքների և բնապահպանական նորմերի պահանջները հատել են խոցելիության սահմանը, իրենց գործողությունների արդյունքում թողնելով ծանր մետաղներով և այլ վնասակար քիմիական տարրերով հարուստ ամբողջական տարածաշրջաններ: Դրա հետևանքով` այդ և հարակից շրջանների գյուղատնտեսական արտադրանքների, ջրի և օդի պարունակության մեջ նկատելիորեն ավելացել են ծանր մետաղների ու քիմիական թունավոր նյութերի քանակը: Որպես արդյունք` խորացող սոցիալական շերտավորումը ավելի է ծանրացնում ՀՀ ազգաբնակչության սոցիալական վիճակը, աղքատության անդադար աճը: Անընդհատ ավելանում են քաղցկեղածին և այլ քրոնիկ հիվանդությունների քանակը ազգաբնակչության շրջանում: Չնայած մեր երկրում բացվում են նոր հանքեր, և ըստ մեր պետական այրերի, հանքարդյունաբերությունը պետք է բարելավի մեր ժողովրդի վիճակը, բայց հանքարդյունաբերությունից ստացված եկամուտները ոչ միայն անտեսանելի են տրված վնասների համեմատ, այլև`անհատուցելի: Պարոն նախագահ, խնդրում ենք լիարժեքորեն օգտագործել սահմանադրորեն Ձեզ ամրագրված իշխանական լծակները, որպեսզի կարգուկանոն հաստատվի լեռնահանքահումքային արտադրություններում: Հայաստանի գերակա շահերը պարտադրում են ոչ թե համայնքներից ու բնակչությունից գերակա շահի անվան տակ խլել նրանց պատկանող հողերը, այլ: Առաջին` ավելացնել պետական բաժնեմասերը Հայաստանի ընդերքի շահագործման ասպարեզում` ներկայիս 5%-ից հասցնելով մինչև 25% և ավելի, ինչպես ընդունված է համաշխարհային պրակտիկայում: Երկրորդ` քայլեր ձեռնարկել պարզելու հանքարդյունաբերությունից ստացված եկամուտների բաշխվածությունը մեր երկրում: Երրորդ` թույլատրել օգտագործել հանրապետության տարածքում միայն առաջավոր, բնապահպանական տեսանկյունից մաքուր տեխնոլոգիաներ: Բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ համաձայնեցված` ստեղծել արգելված տեխնոլոգիաների ցուցակ: Կարծում ենք` հանրապետությոնում առկա է մեծ գիտական ներուժ նոր և մաքուր տեխնոլոգիաների մշակման համար: Չորրորդ` չեղյալ համարել այն լեռնահանքահումքային կազմակերպությունների արտոնագրերը, որոնք իրենց կազմավորման և գործունեության արդյունքում խախտում են գործող օրենքներն ու բնապահպանական նորմատիվները: Մեզ զարմանք է պատճառում պարոն նախագահ, թե ի՞նչով է զբաղված Ձեր անմիջական հսկողությամբ գործող Սևանի հանձնաժողովը, եթե «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը խախտելով «Սևանի մասին» ՀՀ օրենքը Սոթքում կառուցել է ըստ էության Արարատի հարստացնող կոմբինատի մի արտադրամաս, որը ջարդում և մաղում է հանքաքարը, վերցնում են իրենց անհրաժեշտ ոսկով և արծաթով հարուստ հանքաքարը և թափոնները կուտակում Սոթքի տարածքում: Թափոնների առկայությունը կարող եք տեսնել տեղում: Այդ թափոնները հարուստ են ծանր մետաղներով, որոնք անձրևաջրերի և հոսքային ջրերի միջոցով անարգել լցվելու են և լցվում են Սևանա լիճ: (Ծանր մետաղների ցանկը կարող ենք Ձեզ տրամադրել): Օրենքի ամբողջ խստությամբ մեղադրանքներ ներկայացնել պատասխանատու պաշտոնյաներին /անկախ դիրքից և զբաղեցրած պաշտոնից/, որոնք իրենց անձնական շահի համար և կոռուպցիոն եղանակներով աչք են փակում այդ բոլոր ապօրինությունների հանդեպ: Փոխել նրանց, ովքեր իրենց գրպանի շահերը վեր են դասում հանրապետության շահերից, փոփոխել ղեկավարման այն թիմերը, որոնք չեն կարողանում պաշտպանել իրենց երկրի շահերը խոշորագույն միջազգային կորպորացիաների հետ աշխատելիս: Այս կետի հետ կապված, խնդրում ենք պետական մակարդակով գոնե տարին մեկ անգամ այդ կորպորացիաների գործունեության արդյունքների անկախ փորձաքննություն և աուդիտ անցկացնել, որպեսզի վերացվեն հանրապետության բնապահպանության վատթարացմանը նպաստող գործոնները: Հինգերորդ` արգելել ՀՀ քաղաքների և համայնքների վարչական տարածքներում ինչպես նաև բնապահպանական կարևորագույն արգելոցների շրջակայքերում նոր լեռնահանքահումքային գործունեության իրականացում: Որպես օրինակ, նշենք ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկայի և Չինական ներդրումներով մետալուրգիական կոմբիանատի կառուցումը Հրազդան քաղաքում, Քաջարան գյուղի և նրա հարակից գյուղերի համայնքային հողերի բռնագրավումը "գերակա շահ" համարված անհեթեթ ձևակերպման անվան տակ, Թեղուտի անտառների ոչընչացումը և Նոյեմբերյանի ենթաշրջանի սարերի ալպիական գերազանց արոտավայր մարգագետիններով և անտառներով հարուստ ու հարակից գյուղերը սնող ջրահավաք ավազանների արդեն իսկ ռիսկային գոտու վերածվելու և այլ նմանատիպ տեղերի բռնազավթումը, որը կարող է ունենալ և արդեն իսկ ունի բացասական ազդեցություն մեր տարածաշրջանի էկոհամակարգի վրա: Չէ՞, որ Հրազդան գետի ջրհավաք ավազանում, մասնավորապես նրա ակունքում, բխում են աղբյուրներ որոնք սնում են Երևան քաղաքի խմելու բարձորակ ջրի մատակարարումը (Յոթնաղբյուր և Ղրբուլաղ): Արտադրության պրոցեսում այդ աղբյուրները կաղտոտվեն քիմիական տարրերի էլեմենտներով, այդ թվում` ծանր մետաղներով, իսկ դա անխուսափելի է արտադրության պրոցեսում առաջացող պոչամբարների առկայությամբ: Խնդրում ենք Ձեզ ՀՀ տնտեսությունը ուղղորդել իննովացիոն տեխնոլոգիաների զարգացմանը` առավելություններ տալով Հայաստանում այնպիսի ճյուղերի զարգացմանը, որոնք նպատակաուղղված են էլեկտրոնիկայի, մեքենաշինության, վերականգնվող էներգետիկայի, համակարգչային տեխնոլոգիաների, գյուղմթերքների վերամշակման, բժշկության, ակտիվ երկարակեցության, տուրիզմի, նանոտեխնոլոգիաների զարգացմանը, որոնք ի վերուստ ավելի հոգեհարազատ և հասկանալի են մեր ազգի հոգեկերտվածքին: Դա կնպաստի ավելի արդյունավետ օգտագործել այն հսկայական գիտական ներուժը, որը դեռևս առկա է մեր հանրապետությունում, բայց որը սխալ տնտեսական քաղաքականության հետևանքով արագորեն նվազում է և միգրացվում այլ երկրներ : Բոլոր առումներով այս ուղղությունների զարգացումը շատ ավելի շահավետ է և քիչ ներդրումներ է պահանջում, քան հանքահումքային ուղղությունների զարգացումը: Հայաստանը շատ փոքր հողային և շատ խիտ բնակչություն ունեցող երկիր է, և վերոհիշյալ նպատակների զարգացումը, ինչպես ասում են, ինքնին բնատուր է մեր ժողովրդին. չէինք ցանկանա հետամնաց երկրների նման դառնալ խոշորագույն միջազգային կորպորացիաների լեռնահումքային կցորդ: Մեր հանրապետության բնակլիմայական պայմաններն այնպիսին են, որ հանքահումքային գործունեությունը միանշանակորեն շատ արագ ազդում է օդային և մանավանդ ջրային ռեսուրսների աղտոտմանը և ոչնչացմանը: Լեռնահանքահումքային արտադրությունները վերջնականապես կավերեն մեր ժողովրդի գենոֆոնդը, իսկ մենք պարտական ենք մեզնից հետո եկող սերունդների համար թողնել լավ և մաքուր երկիր, այլ ոչ թե պոչամբարների և թափոնների պահեստարաններ: Եվ արդյոք կարելի է հայրենի երկիրը մաս-մաս վաճառել մասնավոր սեփականատերերի, որոնց միակ նպատակը միայն գերշահույթ ստանալն է: Հույս ունենանք, որ պետական օրենքի ընդունման մակարդակով կարգելվի բոլոր տեսակի նոր լեռնամետալուրգիական հանքավայրերի շահագործումը, իսկ արդեն գոյություն ունեցողները կանցնեն խստագույն բնապահպանական նորմերի կատարմանը: Եթե այսօր չկարողանանք կատարել այս աշխատանքները, ապա վաղն արդեն ուշ կլինի և նույնիսկ ապրելու տեղ չենք ունենա: Հայկական տեխնոլոգիական ակադեմիա Էկոլոգիայի և անվտանգ կենսագործունեության գիտությունների միջազգային ակադեմիա

© Լրագիր
Վերջին լուրերը, Մարտ 19, 2012ԱԶԱՐԵՆԿԱՆ ԻՆԴԻԱՆ-ՈՒԵԼՍԻ ՉԵՄՊԻՈՆ
Աշխարհի առաջին ռակետ բելառուս Վիկտորիա Ազարենկան Ինդիան-Ուելսի մրցաշարի եզրափակիչ խաղում հաղթեց աշխարհի 2-րդ ռակետ Մարիա Շարապովային:Խաղը տևեց 1 ժամ 27 րոպե և ավարտվեց 6-2, 6-3 հաշվով:Նշենք, որ սա Ազարենկայի ...ՖԵԴԵՐԵՐԸ ՀԱՂԹԵՑ ԻՆԴԻԱՆ ՈՒԵԼՍԸ
Շվեյցարացի Ռոժեր Ֆեդերերը Ինդիան Ուելսի Մասթերս մրցաշարի եզրափակիչում 7-6, 6-3 հաշվով առավելության է հասել ամերիկացի Ջոն Իզների նկատմամբ: Այս մրցաշրջանում սա Ֆեդերերի 3-րդ հաղթանակն է Դուբայի եւ Ռոտերդամի ...ՌԵԱԼ-ՄԱԼԱԳԱ 1-1. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Մադրիդի Ռեալը սեփական հարկի տակ միավորներ է կորցրել Մալագայի հետ խաղում: Հաշիվը 35-րդ րոպեին բացել է Քարիմ Բենզեման, իսկ Սանտի Կասորլան 90-րդ րոպեին հավասարեցրել է ...ԲԱԽՈՒՄՆԵՐ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ
Դամասկոսի շրջաններից մեկում մարտի 19-ի գիշերը բախումներ են տեղի ունեցել ապստամբների եւ Բաշար Ասադին հավատարիմ կառավարական զորքերի միջեւ, գրում է Ռոյթերը՝ հղում անելով ականատեսներին, ովքեր նշում են, որ ...ԿԱՐԵԼԻ՞ Է ԵՐԿԻՐԸ ՄԱՍ-ՄԱՍ ՎԱՃԱՌԵԼ
Հայկական Տեխնոլոգիական ակադեմիան (ՀՏԱ) Էկոլոգիայի և անվտանգ կենսագործունեության գիտությունների միջազգային ակադեմիայի (ԷԱԿԳՄԱ- МАНЭБ) հետ համատեղ 2011 թ. ապրիլի 6-ին Մոսկվայի տանը կազմակերպել էին կլոր ...ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ
«Հասարակության եւ պետության ապախորհրդայնացում: Ամբողջատիրական անցյալի հանցագործությունների բացահայտման հետ մեկտեղ` անհրաժեշտ է հասարակական գիտակցությունից դուրս մղել ստրկացնող բարդույթները, սովորությունները ...ՉԻՆԱՑԻ ԳՐՈՂՆԵՐԸ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ APPLE-ԻՆ
Չինացի գրողների մի խումբ մտադիր է դատարանում ապացուցել ամերիկյան Apple ընկերությանը հեղինակային իրավունքները խախտումները: Չինաստանի 20 առավել հայտնի ժամանակակից գրողները ամերիկյան ընկերությունից 7,9 միլիոն ...ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒ ՀՀԿ-Ն
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Բարգավաճ Հայաստան կուսակցության համագումարում Հայաստանում առկա իրողությունների մասին Վարդան Օսկանյանի քննադատությանը, հիշեցրել է, որ Օսկանյանի նկարագրած իրավիճակի ...ՌՈՄՆԻՆ ՀԱՂԹԵԼ Է ՊՈՒԵՐՏՈ ՌԻԿՈՅՈՒՄ
Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին Պուերտո Ռիկոյում հաղթել է հանրապետականների փրայմերիզը, տեղեկացնում է Ասոշիեյթիդ Պրեսը: Հանրապետականների ներկայացուցիչ Էնրիկե Մելենդեսի խոսքով, Ռոմնին, նախնական ...ՄՆԱՑ ԵՐԿՈՒ «ԻՆՏՐԻԳ»
2
ՀՀԿ եւ Ժառանգություն-Ազատ Դեմոկրատների նախընտրական ցուցակները հրապարակվել են, եւ գալիք ընտրությունների երկու հիմնական ինտրիգներն ավարտվել են:Առաջին ինտրիգն այն էր, թե արդյոք կկայանա Ժառանգության եւ Ազատ ...ՆԺԿ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Մարտի 18-ին ժամը 14:00-ին "Կոնգրես" հյուրանոցում տեղի ունեցավ "Նոր Ժամանակներ" կուսակցության ակտիվի հերթական ժողովը: Քննարկման գլխավոր թեման մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության ...ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ ԱՌԱՋԻՆ «ՀԱՅԱԿԸ» ՇՆՈՐՀՎԵՑ
Մարտի 18-ին Ա. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում ամփոփվեցին Ազգային կինոյի "Հայակ" առաջին մրցանակաբաշխության արդյունքները: "Հայակ" կինոմրցանակաբաշխությունն այլեւս իրողություն ...ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻՑ
Ուկրաինան բանակցություններ է վարում Սլովակիայի, Ռումինիայի և Թուրքիայի գազի մատակարարների հետ, ամեն տարի նրանցից յուրանքանչյուրից 2- 3.5 մլրդ խմ գազ գնելու համար, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍԸ: Ուկրաինայի Նավթոգազ ...ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
12012թ. մարտի 17-18-ին, Երեւան քաղաքում տեղի ունեցավ Պահպանողական կուսակցության 10-րդ արտահերթ համագումարը` օրակարգային մեկ հարցով`«ՀՀ ԱԺ 2012 թ. մայիսյան ընտրություններին Պահպանողական կուսակցության մասնակցություն»: ...ՓՐԿԱՐԱՐՆԵՐՆ ՕԳՆԵԼ ԵՆ ՆՈՐԱԾԻՆ ԵՐԵԽԱՅԻՆ
Մարտի 18-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել է, որ Շիրակի մարզի Ծաղկուտ գյուղում կտրուկ վատացել է իր 3 ամսական երեխայի առողջությունը, և նրա հոսպիտալացումը ճանապարհի անանցանելիության պատճառով անհնար է. ...ՇՐՋՎԵԼ Է ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍ
Մարտի 18-ին, ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Ալավերդու Երևանյան խճուղում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ...ՓՈՔՐԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Կապանի տարածաշրջանի սակավ բնակչություն ունեցող գյուղերի համար, որպես տեղական ինքնակառավարման մարմին, ձեւական բնույթ ունի համայնքի ավագանու ինստիտուտը: Սակայն, անկախ ամեն ինչից, օրենքը օրենք է, եւ ավագանի ...ՈՒՄ ԱՆՏԵՍԵՑԻՆ ԿԱՄ ՄՈՌԱՑԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ
Հայաստանի սոցիալական ցանցերում բավական աշխուժորեն քննարկվում են կուսակցական ցուցակները, որոնք ներկայացվում են հանրությանը խորհրդարանի առաջիկա ընտրությանն ընդառաջ: Քննարկումների մասնակիցների մի զգալի մասը ...ՆՎԵՐ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՞Ն
Ինչպես հայտնի է, երգչուհի Շուշան Պետրոսյանը անդամակցել է ՀՀԿ-ին եւ տեղ զբաղեցրել կուսակցության համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականում, ինչը նշանակում է, որ նա ամենայն հավանականությամբ կլինի խորհրդարանի ...ՀՀԿ-ՈՒՄ ՏԽՈՒՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է
Քիչ անց պետք է մեկնարկի Հայաստանի Ազգային ժողովի հերթական քառօրյան: Սակայն այս պահին կա քվորումի խնդիր: Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ ԱԺ ՀՀԿ պատգամավորներից շատերն այսօր մռայլ տրամադրությամբ են ժամանել ...ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿԻՆ ԱԶԱՏԵԼ ԵՆ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Դավիթ Կարապետյանն ազատվել է մամուլի քարտուղարի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է
Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի համար ընդունելի չեն աղետի գոտու բնակչության այն մտահոգությունները, թե պետությունը մինչև 2013 թվականի սկիզբը չի հասցնի լուծել նրանց բնակարանային խնդիրները: Նախարարը ...ՕԵԿ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ ՄԱՐՏԻ 21-ԻՆ
Օրինաց Երկիր կուսակցությունը երեկ հրավիրել էր քաղաքական խորհրդի նիստ, որի ընթացքում Հեղինե Բիշարյանին, Մհեր Շահգելդյանին, Արմեն Երիցյանին և Հովհաննես Մարգարյանին քաղխորհուրդը հաստատել է որպես ՕԵԿ փոխնախագահներ:Կուսակցության ...ՇՈՒՇԱՆՆ ՈՒ ՏԱՐՈՆԸ
Նորընծա ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանը, ով ՀՀԿ համամասնական ցուցակով պատրաստվում է դառնա ԱԺ պատգամավոր, Հանրային հեռուստաընկերության առավոտյան ծրագրի եթերում գովեստի խոսքեր էր շռայլում Մաշտոցի պուրակի համար ...ԻՆՉՈՒ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ
Երեկ Ժառանգություն-Ազատ դեմոկրատներ համամասնական ցուցակի հրապարակումից հետո պարզ է դարձել, որ Ժառանգության քարտուղար Կարինե Հակոբյանը ոչ միայն ընդգրկված չէ ցուցակում, այլ նաեւ դուրս է եկել կուսակցությունից: ...ՄԻՋԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ
ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը հայտնվել է ներկուսակցական սկանդալի մեջ: Ֆեյսբուք սոցիալական կայքում նա, անդրադառնալով ԲՀԿ համագումարին, գրել է. "ԲՀԿ-ի համագումարը շատ լավ անցավ, ոնց որ մեր Թաթայի համերգը լիներ": ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀՅԴ-ՈՒՄ
Հայ Ազգային Կոնգրեսի ու ՀՅ Դաշնակցության նախընտրական ցուցակներն առայժմ չեն հրապարակվել: Եւ եթե Կոնգրեսի դեպքում որեւէ նոր բան չի սպասվում, եւ խնդիրը միայն այն է, թե ում է Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելի շատ ...ԽՈԴՈՐԿՈՎՍԿՈՒՆ ԿԱԶԱՏԵ՞Ն
Երեկ ռուսական ՆՏՎ հեռուստաալիքը հեռարձակել է թոք-շոու, որի արդյունքում եզրակացրել են, որ ժամանակն է բանտից ազատել Միխայիլ Խոդորկովսկուն:Քննարկվել են տարբեր ասպեկտներ. արդյոք մեղավոր է Խոդորկովսկին, արդյոք ...«ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ, ՀԱՅՐԵՆԻ ԹԱԼԱՆՉԻՆԵՐ, ՁԵԶ ՍՊԱՍԵԼՈՎ ԱՉՔՆԵՐՍ ՋՈՒՐ ԿՏՐԵՑ»
Արտաշես Գեղամյանի ելույթների հերթական ժողովածուի՝ վերջերս կայացած շնորհանդեսին մասնակցում էր նաեւ Սերժ Սարգսյանը: Այդ գրքում զետեղված են Գեղամյանի՝ վերջին երեք տարվա գործունեության արդյունքները, նա խոսքեր ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Մոտ 3 ամիս առաջ մենք բաց նամակով դիմել էինք Ձեզ`մեր զարմանքն ու զայրույթը հայտնելով առ այն, որ տխրահռչակ մանկավաճառ բժշկուհի Նաիրա Բալայանը շարունակում է աշխատել, չնայած Վճռաբեկ դատարանի`նրա մեղքը հաստատող ...ՎԱՀԵ ԷՆՖԻԱՃՅԱՆԸ ԿՈՌԵԿՏՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻՆ
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաճյանը կոռեկտության կոչ է անում ՀՀԿ-ական Կարեն Ավագյանին: lragir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Կարեն Ավագյանի` «Ֆեյսբուք» սոցիալական կայքում «ԲՀԿ-ի համագումարը ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳևՈՐԳՅԱՆ ՀՈԳևՈՐ ՃԵՄԱՐԱՆԻ և ԵՐևԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋև
Մարտի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ հանդիպում Երևանի պետական համալսարանի ֆակուլտետների Ուսանողական գիտական ընկերության նախագահների և Ճեմարանի ուսանողների միջև` ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏՈՐԱԳԵԼ Է ՕՐԵՆՔՆԵՐ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը ստորագել է Ազգային ժողովի ընդունած «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր ...ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՈՒՄ
Բորիս Բերեզովսկին որոշել է «Ռուսաստանի Քրիստոնեա-դեմոկրատական հեղափոխական կուսակցություն» ստեղծել, որի երկրորդ անվանումը կդառնա «Վերածննդի կուսակցություն»: Այս մասին նա հայտարարել է այսօր իր բլոգում: ...Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Հայրենական մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում հանդիպել է նորընտիր նախագահ Պուտինի հետ, եւ տեւական հանդիպման ընթացքում քննարկվել են բավական լուրջ քաղաքական հարցեր:Ուշագրավ ...LIVEJOURNAL-Ը ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
LiveJournal բլոգհոսթինգը վերականգնել է բնականոն աշխատանքը խափանումից հետո, որը սկսվել էր այսօր մոտ ժամը 13-ին, գրում է ՌԻԱ Նովոստին: Դեռեւս չի նշվում, թե ինչի հետ է կապված կայքի աշխատանքի խախտումները: ...ԼԱՎՐՈՎԸ ԱՊՐԻԼԻ 2-ԻՆ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 2-3-ը կայցելի Հայաստան, տեղեկացնում է Նովոստի Արմենիա գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական շրջանակներին: ՌԴ ԱԳՆ ղեկավարի այցը նվիրված է Հայաստանի եւ ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՄՈՒՏԱՑԻԱ
1
Մեր զրուցակիցն է Սորբոնի համալսարանի պատմական գիտությունների թեկնածու, Սորբոնի քաղաքագիտության դոկտորանտ, մեդիայի և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը (Նյու Յորք)Պարոն Մարտիրոսյան, ...ԲՈԼԹՈՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ ՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆ Է
Անգլիական Բոլթոն ակումբը հայտարարություն է տարածել, համաձայն որի, թիմի կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբայի դրությունը կայուն է, սակայն նախկինի պես շարունակում է կրիտիկական մնալ: Մարտի 17-ին Բոլթոն-Տոտենհեմ խաղն ...ՄԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՉԵՆ
ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ զրուցեցինք Ժառանգության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանի` կուսակցությունից դուրս գալու մասին: - Կարինե Հակոբյանն ինքն իր կամքով է անդամակցել ...ՈՎ Է ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՐԸ
Ծանոթներիցս մեկը, ով տարին մեկ անգամ գործերով Հայաստան է գալիս, նկատել է, որ Երեւանում փոփոխություններ չի տեսնում: «Ամեն անգամ լինելով Թբիլիսիում, Բաքվում, տեսնում եմ, որ քաղաքը կառուցվում է, նոր ճանապարհներ ...ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ՝ «ՀԱՅԱՑՔ ԱՐԱՐԱՏԻՑ. ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ»
Մարտի 19-ին Բեյրութում Համազգայինի Լիբանանի Շրջանային վարչության կազմակերպությամբ տեղի ունեցավ լրագրող Թաթուլ Հակոբյանի նոր՝ «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գրքի շնորհանդեսը: Շուրջ 500 էջանոց աշխատությունը, ...ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԶԵՆՔ ՆԵՐԿՐՈՂՆ Է
Հնդկաստանը շրջանցել է Չինաստանին զենքի եւ զինտեխնիկայի ներկրման ցուցանիշով եւ դարձել է աշխարհի խոշորագույն զենք ներկրողը, գրում է Աշխարհի խնդիրների հետազոտության Ստոքհոլմի միջազգային ինստիտուտը: Զենքի ...ԼՈՆԴՈՆՈՒՄ ԷԼԻՏԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԻՆ ԳԻՆՆ ԱՆՑԵԼ Է 2 ՄԼՆ ՖՈՒՆՏԻ ՍԱՀՄԱՆԸ
Լոնդոնի Քենսինգթոն եւ Չելսի թաղամասերում անշարժ գույքի միջին գինը գերազանցել է 2 մլն ֆունտ ստեռլինգը (3.14 մլն դոլար), գրում է korrespondent.net-ը: Մարտին Մեծ Բրիտանիայում բնակարանների գներն աճել են 1.6%-ով ...ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԳԻՐ ՇԵՆՈՒԴԱ Գ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԻԹՈՎ
Մարտի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին, հոգևորականությանը և ղպտի քրիստոնյաներին Ալեքսանդրիայի և Համայն ...ԳԱՏԱՀ-AIWA ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ
2012 թ.-ին հայտարարված «Նյութերի և սարքավորումների գնման աջակցություն - 2012» ծրագիրը Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի և Հայ կանանց միջազգային ասոցացիայի (AIWA, USA) համագործակցության ...ՎԱՂԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԱՐՏԱԿ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Վաղը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ք. Իջեւան, ժամը 11:00 կշարունակվի 2010թ. հուլիսի վերջին Մեհրաբներ զորամասում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատաքննությունը: Ավարտվում է ...ԿՈՆԳՐԵՍԻ ՑՈՒՑԱԿԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Մութ գիշեր է: Մատենադարանի աստիճաններով մի բարձրահասակ մարդ քայլում է դեպի Մաշտոցի եւ Կորյունի արձանը: Նրա ուրվագծից երեւում է, որ մարդն իմաստուն է, բայց ձեռքի տակի սանդուղքը վկայում է, որ այդ իմաստուն ...ԱՅՈ, ՍԱ Է ԲԱՆԱՁԵՒԸ
Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանի հետ զրուցել ենք ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների շուրջ Շահան, ինչպե՞ս եք գնահատում ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության ներկայիս փուլը: Ըստ Ձեզ՝ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՀՈՍՈՒՄ Է» ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ
Նորից Հայաստանը «հոսում է» դեպի Ռուսաստանը. օրերս Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Պուտինի հետ, իսկ այսօր Սերժ Սարգսյանը գնաց Մոսկվա մասնակցելու ԵվրաԱզԷՍ գագաթնաժողովին՝ ինտեգրման ընդլայնումը քննարկելու նպատակով: ...ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ԸՆԴԳՐԿՎԵԼԸ ՀՀԿ ՑՈՒՑԱԿՈՒՄ
ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված է նաեւ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Այս հանգամանքը դժգոհություն է առաջացրել ՀՀԿ-ի որոշ շրջանակներում: Բանն այն է, որ ըստ Հոկտեմբերի 27-ի քրեական գործի նյութերի` ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՍԱԴ ԱԼԱՄԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն ...ԱՌԱՋԻՆ "ՀԱՅԱԿԸ" ՇՆՈՐՀՎԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ
Մարտի 18-ին` Ալ.Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում, ամփոփվեցին Ազգային կինոյի "Հայակ" առաջին մրցանակաբաշխության արդյունքները: Առաջին "Հայակները" շնորհվեցին հետանկախության ...20 ՏԱՐԻ ԱՆՑ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՍՏՈՐԻՆ ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱՅՐ ՋՐԱՆՑՔԻ ԱՐԱԳԱԾՈՎ ԱՆՑՆՈՂ ՀԱՏՎԱԾԸ
Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ Արսեն Մնացականյանը արդեն 20 տարի է մտահոգված էր իր և հարևանների տների ճակատագրով, տան անմխիթար վիճակը խոնավության հետևանք է, խոնավության պատճառն էլ տան հարևանությամբ ...ԻՆՉՈ՞Ւ Է ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԸ ԱՌԱՋԻՆ ՔՍԱՆԻ ՄԵՋ
ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին քսանի մեջ էր նաև ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:Մարտի մեկին նախորդած դեպքերի ընթացքում գեներալի ու իշխանության հարաբերությունները լարվեցին: Նա հեռացվեց իր զբաղեցրած պաշտոնից: ...ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Այսօրվանից մեկնարկում են Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում: Այս անգամ միջոցառումների շարքը սկսվեց Գյումրիից: Գյումրի ժամանած պատվիրակությունների ցանկում եղել են ֆրանսիայից մանկավարժներ, գրող-հրապարակախոսներ, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐԱԶԷՍԻ ՆԻՍՏԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին: Նիստին ներկա են եղել ԵվրԱզԷՍ-ի անդամ պետություններից՝ ...ՏԱՎՈՒՇՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԴԻՊՈՒԿԱՀԱՐԻ ԿՐԱԿՈՑԻՑ ՀԱՅ ՍՊԱ Է ՄԱՀԱՑԵԼ
Մարտի 19-ին, ժամը 14-ի սահմաններում, Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից ծանր վիրավորվել է գումարտակի հրամանատար, մայոր Արտակ Շահբազյանը: 35-ամյա մայորին ...ՍԵԼԹԻԿԸ ՉԻ ԽԱՂԱ ԱՆԳԼԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Շոտլանդական Սելթիկը չի միանա Անգլիայի ֆուտբոլային լիգային, տեղեկացնում է լիգայի ղեկավար Գրեգ Կլարկը:Վերջերս ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել, որ Շոտլանդիայի 42-ակի չեմպիոնը բանակցություններ է վարում ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՆՎԵՐԸ
ՄՆԱՑ ԵՐԿՈՒ «ԻՆՏՐԻԳ»

ՌՈ-ՈՒՄ ԶԻՆՎՈՐԻՆ ԴԱԺԱՆԱԲԱՐ ԾԵԾԵԼ ԵՆ, ՏԱՐԵԼ ԶՈՐԱՄԱՍ, ԱՐՁԱԿՈՒՐԴ ՁևԱԿԵՐՊԵԼ և ՈՒՂԱՐԿԵԼ ՍևԱՆ

ՈՎ ՀԱՎԱՏԱ, ԻՍԿ ՈՎ ԳՆԱ ՓՈԽՎԵԼՈՒ

ԿՈՆԳՐԵՍԻ ՑՈՒՑԱԿԸ
ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒ ՀՀԿ-Ն
ՓԼՈՒԶՎԵԼ Է ՄՈԶՐՈՎԻ ՔԱՐԱՆՁԱՎԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՉՔՆԱՂ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՏԱՐՈՆԸ ՉԻ ՀԱՎԱՏԱՑԵԼ ԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԻՆՉ ԿԱՐԻՔ ԿԱ ԱՅԴՔԱՆ ՏԱՆՋՎԵԼ
ՀՀԿ-Ն ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՈՒԶՈՒՐՊԱՑԻԱՆ»
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1913 Թուրքիայի Բաֆրա քաղաքում ծնվեց գրական-հասարակական գործիչ, բանաստեղծուհի Մառի Աթմաճյանը: Եղել է ֆրանսահայ գրողների միության նախագահը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայազգի կինոռեժիսոր Լև Կուլիջանովը:
- 1924 Ծնվեց հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
- 1959 Մահացավ խմբապետ Մուշեղ Ավետիսյանը (Սասունցի Մուշեղ):
- 1993 Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

