
ՎՈՎԱՆ ՉԻ ՀԱՍԿԱՑԵԼ ԻՐ "ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ"
- Երբ Վովա Գասպարյանը նշանակվեց հանրապետության ոստիկանապետ, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Գասպարյանն այն "տիպն" է, որը ներկայում պետք է ոստիկանապետի պաշտոնի համար: Վովա Գասպարյանն իր պաշտոնավարումը սկսեց բարեփոխումների խոսքից գործի անցնելու մասին հայտարարությամբ եւ ձեռնամուխ եղավ կադրային լայնածավալ փոփոխություններին: Իսկ զուգահեռ էլ, Գասպարյանը զանազան ակնարկներով, կատակներով, ռեպլիկներով, որոնք այսպես ասած տարբեր ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնվում էին մամուլում, ծաղրում էր ոստիկանության տարբեր աշխատակիցների կամ ստորաբաժանումների, այդպիսով ծիծաղելով ոստիկանության ներկայիս վիճակի վրա:Եվ դա թերեւս իր տակ կարող էր ունենալ բավական լուրջ ենթատեքստ, այն իմաստով, որ ոստիկանապետի մակարդակով ընդունվում էր, որ ոստիկանության ներկայիս կերպարը մեծ հաշվով ծիծաղելի է եւ այն պետք է փոխել, լրջացնել, դարձնել սոլիդ, դարձնել հանրայնորեն հարգելի:Բայց, Վովա Գասպարյանն իր այդ գործում կարծես թե ոչ միայն հաջողություն չունեցավ, այլ ինքը հայտնվեց ծիծաղելի վիճակում՝ Հայկ Գեւորգյանի գործով:Հայկի դեմ կառուցված գործը չափազանց զվարճալի կլիներ, եթե խոսքը չվերաբերեր մի իրողության, որի հետեւանքով անմեղ մարդը արդեն երեք օր է, ինչ գիշերում է մեկուսարանում, ընտանիքից եւ տնից հեռու:Ոստիկանությունը, եւ արդեն նաեւ ոստիկանապետը, հայտնվեցին բավական ծիծաղելի վիճակում՝ Հայկի դեմ իրենց "հիմնավորումները" ներկայացնելիս:Չի բացառվում նաեւ, որ այժմ, այն ստորաբաժանումներն ու աշխատակիցները, որոնց վրա ծիծաղում էր Վովա Գասպարյանը, հիմա իրենք են նրա վրա թաքուն ծիծաղում, տեսնելով, թե ինչպես է շռնդալից ինքնավստահությամբ պաշտոն ստանձնած ոստիկանապետը հայտնվել մեղմ ասած անհարմար վիճակում եւ ինչպես է փորձում հուսահատորեն Հայկի "հանցանք" հիմնավորել:Վովա Գասպարյանն ըստ երեւույթին չպատկերացրեց, չգիտակցեց կամ մոռացավ, որ իր "առաքելության" մեջ հասարակությունը չէր մտնում, որ իր "առաքելությունն" ուներ երկու հիմնական թիրախ՝ ոստիկանություն եւ ներիշխանական ինտրիգներ: Սերժ Սարգսյանին ըստ երեւույթին այստեղ էր պետք նրա "տիպը", որպեսզի կարողանար նախընտրական բարդ ժամանակահատվածում իրավիճակը պահել լիարժեք վերահսկողության տակ, որպեսզի Սերժ Սարգսյանը հնարավորություն ունենար նախընտրական ժամանակահատվածում հասարակության հետ այսպես ասած նոր որակի հարաբերության ռիսկի գնալ, ունենալով ամուր թիկունքի զգացում եւ չմտահոգվելով, որ այդ հանգամանքը իշխանության ներսում որեւէ մեկը կօգտագործի ի դեմ: Մինչդեռ, թվում է, որ Գասպարյանն ինքը դուրս եկավ վերահսկողությունից: Համենայն դեպս, որեւէ տրամաբանական բացատրություն չկա, թե օրինակ Սերժ Սարգսյանին ինչի համար էր պետք Հայկ Գեւորգյանի ձերբակալությունը: Փոխարենը պարզ է, որ այդ ձերբակալությունն անիմաստ եւ զգալի հարված էր Սարգսյանի նախընտրական դիրքին թե Հայաստանի, թե միջազգային շրջանակներում:Այսինքն, Վովա Գասպարյանն իր գործողությամբ հարված է հասցրել Սերժ Սարգսյանին: Հետեւաբար, ենթադրվում է, որ Սարգսյանը դրա համար պետք է պատասխան պահանջի ոստիկանապետից, այլապես կստացվի, որ նրա միջոցով Սարգսյանը ոչ միայն չի վերահսկում իրավիճակը իշխանության ներսում, այլ նույնիսկ չի կարողանում վերահսկել նաեւ ոստիկանապետին:Բայց, քիչ հավանական է, որ այդ պատասխանը պահանջվի հրապարակավ: Եվ գլխավոր խնդիրն իհարկե հենց այդ է, որովհետեւ իշխանական պատասխանատվության միայն հրապարակային մեխանիզմն է, որ երկրում կարող է ձեւավորել օրինականության մթնոլորտ եւ ցանկացած պետական պաշտոնյայի զերծ պահել պետական լծակներն անձնական զգացումներին ծառայեցնելուց: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

© Լրագիր
Վերջին լուրերը, Փետրվար 06, 2012ՎՈՎԱՆ ՉԻ ՀԱՍԿԱՑԵԼ ԻՐ "ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ"
Երբ Վովա Գասպարյանը նշանակվեց հանրապետության ոստիկանապետ, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Գասպարյանն այն "տիպն" է, որը ներկայում պետք է ոստիկանապետի պաշտոնի համար: Վովա Գասպարյանն իր պաշտոնավարումը սկսեց ...ՖԱԹՀ-Ը ԵՒ ՀԱՄԱՍ-Ը ՄՈՏ ԵՆ ՀԱՇՏՈՒԹՅԱՆԸ
Պաղեստինյան ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ քաղաքական կազմակերպությունները մոտ ժամանակներս, հնարավոր է, հաշտություն հայտարարեն: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացած բանակցություններում Մահմուդ Աբբասը եւ Խալեդ Մաշալը քննարկել ...ՕԳՆԵՔ ԵԼԵՆԱ ՔԱԼԱՇՅԱՆԻՆ
Մարդկային կյանքը, որ բարձրագույն արժեք է համարվում, հաճախ կախված է շատ բարակ մազից՝ անփութություն, անզգուշություն, գումար...Այս վերջին դեպքն առանձնահատուկ ցավալի է։ Գումարի բացակայության պատճառով վտանգված ...ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է ՀԱՅԿ ԳԵՒՈՐԳՅԱՆԻ ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՆԱԼՈՒ 72 ԺԱՄԸ
Մամուլի ազգային ակումբի հայտարարությունը-Հաշվի առնելով, որ այսօր լրանում է ‘'Հայկական ժամանակ" օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանի` անազատության մեջ մնալու 72 ժամը, և դատարանը պետք է վերահաստատի կալանքը որպես ...ՉԵԼՍԻ-ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ 3-3. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում երեկ տեղի ունեցավ Չելսի-Մանչեսթեր Յունայթեդ հանդիպումը, որը ֆանտաստիկ զարգացում ունեցավ: Առաջին խաղակեսում եւ 2-րդի սկզբնամասում Չելսին 3 գնդակ խփեց Յունայթեդի դարպասը: ...ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԱՐՑԸ
Հայտնի է դարձել, որ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ Աջափնյակի վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը, մտադիր է մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվել թիվ 6 ընտրատարածքում: ...ՈՒԺԱՅԻՆՆԵՐԸ ՉԳԻՏԵՆ ԻՆՉՊԵՍ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ
Եթե ՀԺ լրագրող Հայկ Գեւորգյանին այսօր նույնիսկ ազատ արձակեն, նրանք, ովքեր որոշել են նրան «պատժել», կարող են իրենց խնդիրը կատարված համարել: Իսկ խնդիրն ակնհայտորեն այն էր, որ հերթական անգամ ուժ ցուցադրվեր ...ՀԱՅԿ ԳԵՒՈՐԳՅԱՆԻ ԴԱՏԸ ՔԻՉ ԱՆՑ
Հայկական ժամանակ օրաթերթի թղթակից Հայկ Գեւորգյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի այսօր ժամը 11.15-ին՝ Երեւան Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում:Հիշեցնենք, որ այսօր լրանում ...ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾԻ ԴԻԱԿԸ
Փետրվարի 4-ին, ժամը 18.50-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող «Շահումյան-2» գերեզմանատանը տղամարդու դիակ կա:Դեպքի վայր մեկնած օպերատիվ ...15 ՏԱՐԻ ԱՆՑ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Փետրվարի 5-ին, ժամը 17.55-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արմեն Օհանյանին, որը 1997 թ. հունվարի 24-ից, շուրջ ...ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ ՎՐԱԵՐԹ ԵՐևԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Փետրվարի 6-ին, ժամը 07.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ փետրվարի 5-ին՝ Արագածոտնի մարզում` Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ-ում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ...ԲՐԻՏԱՆԻԱՆ ՁԳՏՈՒՄ Է «ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ» ԻՐԱՆԸ
Ներկայում Իրանում բրիտանական քաղաքական ներկայությունը բավական սահմանափակ է: Իրանական հասարակությունում, մտավորական շրջանակներում բավական բացասական են վերաբերվում Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը: Բրիտանական ...ՀԱՅԿԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ
Քիչ առաջ Երեւան Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց փոխել Հայկական ժամանակ օրաթերթի թղթակից Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը, եւ նրան ազատ արձակել:Հիշեցնենք, որ այսօր ...ՍԻՐԻԱՅՈՒՄ ՄԱՐՏԵՐՆ ԱՇԽՈՒԺԱՑԵԼ ԵՆ
Վերջին մի քանի ժամվա ընթացքում սիրիական Հոմս քաղաքում ընթացող ռազմական գործողություններն աշխուժացել են, գրում է BBC-ն: Իրավապաշտպանները հայտնել են, որ դրանց արդյունքում զոհվել է 12 եւ վիրավորվել են տասնյակ ...ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հունաստանը շարունակում է ակտիվ բանակցությունները միջազգային վարկատուների «եռյակի» եւ պարտատոմսերի մասնավոր գնորդների հետ, գրում է ՌԻԱ Նովոստին: Մինչեւ մարտ դեֆոլտից խուսափելու համար Աթենքը պետք է մոտ ...ԲՈԼՈՐ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ և ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ` ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՊՈՒՄ ԵՆ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԵՏ
Թումանյան, Սայաթ-Նովայի պողոտա, Նալբանդյան և Ավագ Պետրոսյան փողոցների բնակիչները բաց նամակ են հղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում ասվում է. 2010 թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ կառավարության N 1258-Ն ...ԳԼԽԱՎՈՐ «ԳՈՐԾՈՂ ԱՆՁԸ» ՆՈՒՅՆՆ Է՝ ԳՈՐԾԱՐՔԸ
Հայկ Գեւորգյանի ձերբակալությունը որոշ չափով մեդիա-տարածությունից դուրս է մղել նախընտրական կրքերը, չնայած որ հենց անցյալ շաբաթ տեղի ունեցավ կարեւոր «քաղաքական» իրադարձություն: Խոսքը ԲՀԿ պատգամավոր Վարդան ...ՎԵՍՏԵՐՎԵԼԼԵՆ ԵՒ ՔԼԻՆՏՈՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ԵԳԻՊՏՈՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն վրդովմունք է հայտնել Եգիպտոսում անկախ իրավապաշտպան կազմակերպությունների նկատմամբ դատական հետապդնում սկսելու հարցով, գրում է Ֆրանս Պրեսը: Դեկտեմբերի 29-ին Եգիպտոսում ...ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴԴԵՄ ԲՀԿ-Ի
Փետրվարի 9-ին տեղի ունենալիք ԵԺԿ նիստում քննարկվելու է Հայաստանի չորս կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի ու Ժառանգության՝ ԵԺԿ-ին դիտորդի կարգավիճակով անդամակցելու հարցը:Չի բացառվում, որ ԵԺԿ-ին անդամագրվեն ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՈՂԲԱԼԻ ՎԻՃԱԿԸ
Թե Ադրբեջանում, և թե տարածաշրջանի մյուս պետություններում ցանկացած ընթերցող պարբերաբար բախվում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և վերջիններիս հովանավորությունը վայելող «փորձագետ» և «վերլուծաբան» կոչեցյալների` ...«ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՆՔԵՐՈՒՄ...
Ասում են` ջրաղացի ճամփին բռնաբարված էշը նույն ճանապարհով էլ չի գնում: Երբեմն էշերը մարդկանցից ավելի խելացի են...Իմ բարեկամների կեսն ապրում է Քաջարանում, մյուս կեսը վաղուց հանգչում է Քաջարանի գերեզմանոցում: ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՈՍՊՆՅԱԿԸ
Արաբական երկրներում արձանագրվող զարգացումների մասին հայկական մի շարք լրատվամիջոցներ, ինչպես տարածաշրջանային նմանօրինակ իրադարձությունների դեպքում, շարունակում են առնվազն ոչ ինքնուրույն լրատություն հրապարակել: ...ԵՐԵԽԱՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ՄՆԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի 2012 թվականի առաջին նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Արմեն Աշոտյանը, մասնավորապես, ներկաների ուշադրությունը ...ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հայտարարել է. "Մենք մտադիր ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Թեհրանին թույլ չտանք միջուկային զենք ստեղծել, ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՍԿՍԵՔ ՁԵԶԱՆԻՑ
Ոստիկանության հեղինակության բարձրացմանն ուղղված տեքստերը, որի մասին ոստիկանապետի պաշտոնը ստանձնելուց հետո շարունակ խոսում էր Վովա Գասպարյանը, պարզվում է իր սեփական երևակայության ոլորտից էր: Իրականում ...ԼԱՎ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ՎԱՏ ԿԱՏԱՐՈՂԻ ՁԵՌՔԻՆ ՈՉԻՆՉ Է
Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ իրենք կողմ են համամասնական ընտրակարգին, սակայն դրան անցումը ներկայում իրատեսական չի համարում ...ԲՀԿ-Ն ԸՆԴԴԵՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը, այսօր չմասնակցելով «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» նախագծի քվեարկությանը, տապալեց կառավարության բերած օրինագիծը: Եվ սա այն դեպքում, երբ Սամվել Նիկոյանը երկու անգամ ...Խ. ՔՈՔՈԲԵԼՅԱՆ. ԱՐՏԱԳԱՂԹԸ ՆԵՐՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅԱՆ ՆՄԱՆ ՄԻ ԲԱՆ Է
Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկաավար Խաչատուր Քոքոբելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական իրավիճակին եւ կուսակցության ծրագրերին: Քոքոբելյանը նշել է, որ երկրի հիմնական ...ԶՈՀՎԵԼ Է ԶԻՆԾԱՌԱՅՈՂ
Փետրվարի 5-ին ժամը 19.20-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Հադրութի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել ...ՀՀ ԲՈՒՀԵՐԸ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ. 2011Թ. ՎՃԱՐԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 3 ՄԼՐԴ 250 ՄԼՆ ԴՐԱՄ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են ...ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ ՀԱՆՍ-ՅՈԽԵՆ ՇՄԻԴԹԸ ԿԱՐևՈՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀ/GIZ) հետ համատեղ փետրվարի 3-4-ը Աղվերանում կազմակերպել էր երկօրյա սեմինար-քննարկում` ...ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄԱԿ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
Երիտասարդ ակտիվիստներն այսօր կիսեցին իրենց նորարար տեսակետները մարդու իրավունքների վերաբերյալ Հայ երիտասարդները հանուն Մարդու իրավունքների լուսանկարների ցուցահանդեսի ժամանակ: Ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել ...ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԵԼ Է ՎՃԱՐԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ
Չինաստանն իր ավիափոխադրողներին արգելել է վճարել Եվրամիության սահմանած ջերմոցային գազի տուրքը, որն ուժի մեջ է մտել 2012 թվականի հունվարի 1-ից եւ որը Եվրամիությանը պետք է վճարեն բոլոր ավիափոխադրողները, ...Խ. ՔՈՔՈԲԵԼՅԱՆ. ՇԱՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ԴԵՌԵՒՍ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄՈՍԿՎԱՆ ՄԵՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆ Է
Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին: Նա նշել է, որ աշխարհում մեծ ու փոքր հասկացությունը վերացել ...ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ «ՄԵՏԱՄՖԵՏԱՄԻՆ» ԻՐԱՆԻՑ
Մեղրիի մաքսակետում կանխվել է «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի ներկրումը ԻրանիցՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս` օպերատիվ տեղեկությունների հիման ...ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել փողոցային ցույցերի ճնշման տակ, որոնք սկսվել էին կոշտ տնտեսական միջոցառումների անցնելու որոշման ընդունումից հետո: Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկը փետրվարի 6-ին ...ԼԱՎ Է ԱՐԵԼ ԲՀԿ-Ն, ԹԵ ՎԱՏ
Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարանական խմբակցությունը տապալել է «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագիծը, որը ԱԺ ներկայացրել է կառավարությունը: Առանց ԲՀԿ-ի, ՀՀԿ-ական մեծամասնությունը ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՌԱՋԱՏԱՐ ԴԱՌՆԱԼ
Ռուսաստանում հետաքրքիր քննարկում է ընթանում երկրի ժողովրդավարական բարեփոխման վերաբերյալ: Ի տարբերություն արաբական երկրների, որտեղ բռնապետություններին տապալելու գործընթացը տեղի էր ունենում առանց քաղաքական ...ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սկսվել են արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, մեկօրյա և այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական ...ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ 9 ՄԱՐԴ Է ՄԱՀԱՑԵԼ
Լեհաստանում վերջին օրվա ընթացքում սառնամանիքի հետեւանքով 9 մարդ է մահացել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Լեհաստանի ներքին գործերի նախարարության հայտարարությանը: Ընդհանուր առմամբ, ցրտահարությունից մահացածների ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԵՐԵՒԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ
Նալբանդյան 106/1 տարածքի հարակից շենքերի բնակիչներն այսօր դարձյալ մամուլի ասուլիս էին հրավիրել` բարձրաձայնելով իրենց բակի կառուցապատման խնդիրը: Գրեթե մեկ տարի է` բնակիչները պայքարում են իրենց բակում իրականացվող ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀԱՄԱԼՐԵԼ
Ազգային վիճակագրական ծառայության տվյալով, Հայաստանում 3 տոկոսով նվազել է ծնելիությունը: Նկատի ունենալով Հայաստանի ժողովրդագրական լրջագույն խնդիրները, կարելի է թերեւս վստահ ասել, որ անգամ 0,3 տոկոսի անկումը ...ՀՈՄՍՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ
Սիրիական բանակի զինծառայողները Հոմս քաղաքի փողոցներում հետապնդում են գրոհայինների զինված խմբերին նրանց կողմից այսօր իրականացրած հարձակումներից եւ ահաբեկչություններից հետո, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել լրագրող Հայկ Գևորգյանը: Իշխանության կողմից ձեռնարկված սադրանքը մամուլի ազատության դեմ ձախողվեց: Վարչախումբը չէր հաշվարկել, որ այս չորս տարիների ...ՄԵԴՎԵԴԵՒԸ ՊՈՒՏԻՆԻ ԴԵՄ
Այն, ինչ այժմ տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնությունում, կարծես թե ունի բավական հետաքրքրական շերտեր, որոնք առաջին պլանում չեն, բայց թերեւս կարող են ոչ պակաս վճռական լինել կամ զգալի ազդեցություն ունենալ ...ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԴԵՐԵՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում /հասցե՝ ք. Աբովյան, թիվ 1 նիստերի դահլիճ/ նշանակված է Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի ...ORANGE ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԱԶԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿԱՀԱՎՈՐՎԵՑ ՈՒ ՀԱՄԱԼՐՎԵՑ ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՒՅՔՈՎ
Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչներն ունեն հաճելի ու հարմարավետ վայր համայնքային հանդիպումների, համերգների, սպորտային ու մշակութային խմբակների, ինչպես նաև համայնքի բնակիչների կյանքում կարևորություն ...ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
Այս տարվա հունվարից գյուղատնտեսության նախարարությունը հանրապետության անասնաբույժներին նոր պայմանագրեր է ուղարկել, որոնք, սակայն, անասնաբույժները հրաժարվում են ստորագրել: Ըստ այդմ` ավելանում է նրանց կողմից ...ԳՐԱԳԵՏ ՓԻԱՌ ԵՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մեր զրուցակից է քաղաքական վերլուծաբան, Ազատ Դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ ՍեդրակյանըԱնուշ, նախընտրական զարգացումներ են. ըստ Ձեզ` բարիքների բաշխման գործընթա՞ց է ներկայում տեղի ունենում, թե ...ԿՈՏՐԵԼ ԵՆ ՀՀ ՍԱՄԲՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԿԱՅՔԸ
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ արդեն մեկ շաբաթից ավել է, որ չի գործում ֆեդերացիայի պաշտոնական sambօ.am կայքը, ինչն ըստ կայքը պատրաստող և շահագործող Ալտեզա ընկերության մասնագետների` ադրբեջանցիների ...ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՐԱԴՈՔՍԸ
Հեկտոր Տիմերման, Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի նախարարՀունվարի 3-ին, լրանում է բրիտանական ռազմածովային նավատորմի կողմից մեր Մալվինյան կղզիների` բռնի ուժով գրավելու 179-ամյակը: Այդ օրից ի ...ԻՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասել է, թե Հայաստանը պետք է անպայման մասնակցի Բաքվի Եվրատեսիլ 2012-ին, ու որ Հայաստանի մասնակցությունը միմիայն օգուտ կբերի երկրին:Երեւի թե միայն Հասմիկ Պողոսյանին է ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍԱՆՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը փետրվարի 6-7-ին Հայաստան կատարելիք այցի ժամանակ կքննարկի տնտեսական համագործակցության հարցերը: Այցի շրջանակներում հանդիպում տեղի կունենա Ռուսաստանի եւ Հայաստանի ...ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ
2011 թ. ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է 6355 արտակարգ դեպք և պատահար (2010 թ.՝ 5450), որոնց հետևանքով զոհվել է 217 մարդ, (2010 թ.՝ 213 զոհ) և մարմնական վնասվածքներ ստացել 4059 մարդ (2010 թ.` 3325 ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԵՐԹԵՒԵԿԵԼԻ ԵՆ
Փետրվարի 6-ի ժամը 17.30-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են: Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց: Կատարվում են մաքրման և մշակման աշխատանքներ: Տրանսպորտի ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ «ՄՈՐԹԵԼ Է» ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՈՎ
ՎՈՎԱՆ ՉԻ ՀԱՍԿԱՑԵԼ ԻՐ "ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ"
ԼԵՒՈՆՆ ՈՒ ՍԵՐԺԸ "ՊՈՒՏԻՆԻ" ՄԱՍԻՆ
«ԱՅՍ ԵՐԵԽԱՅԻՆ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՈՒՂԱՐԿԵԼ ՂԱՐԱԲԱՂ»
ՍԱՐԿՈԶԻՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է

«ՄԵ ՊՈՒՃՈՒՐ ՆՎԵՐ» ՎՈՎԱՅԻՆ

«ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ»
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՐԴԻՆ ՀՈՐ ՄԵՔԵՆԱՅՈՎ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ "ՀԱՅՐԵՐԻ" ԴԵՄ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

