
ԴՊՐՈՑԻ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ, ՅՈՒՐԱՑՈՒՄ ԵՒ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԵՋ
- ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, յուրացում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության, նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երեւան քաղաքի «Մ. Ճամպազյանի անվան թիվ 79 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ա. Սարգսյանը, իր պաշտոնեական դիրքը եւ դպրոցի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2008-2009 եւ 2009-2010թթ. ուստարվա ֆինանսական հաշվետվություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու միջոցով կեղծել է 2008 եւ 2009թթ. ուսումնական տարիների 9-րդ եւ 10-րդ դասարանների փաստացի կոմպլեկտավորման ցուցանիշները. փաստացի առկա աշակերտների թիվն ավել է ներկայացրել` հավելագրելով ընդհանուր առմամբ թվով 52 աշակերտների: Արդյունքում` Ա. Սարգսյանը ՀՀ պետական բյուջեից ստացել է դպրոցում փաստացի սովորող աշակերտների թվի համեմատ ավել ֆինանսավորում 4 683 000 դրամի չափով: Բացի այդ, Ա. Սարգսյանը 2008թ-ի հունիսին դպրոցի 9-րդ դասարանն ավարտող աշակերտների փաստացի թվից ավելի քանակությամբ հիմնական կրթության վկայականներ քաղաքապետարանից ստանալու և դպրոցում ընդհանրապես ուսում չստացած քաղաքացիներին հանձնելու համար պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող 2007-2008 ուսումնական տարվա «Հիմնական և ավագդպրոցի շրջանավարտների վկայականների ստացման ակտերում» ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, դրանք ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները բաշխող հանձնաժողովի անդամներին: Չներկայացնելով ավարտական 9-րդ դասարանների դասամատյանները և տվյալ դասարանների դպրոցական քննությունները հանձնած աշակերտների վերաբերյալ տվյալները հավաստող դպրոցի մանկավարժական խորհրդի որոշման քաղվածքը` 2008թ-ի հունիսի 19-ին քաղաքապետարանի կրթության վարչությունից անհիմն ստացել է հավելագրված աշակերտների թվաքանակին համապատասխան թվով 49 հիմնական կրթության վկայականների և թվով 2 միջնակարգ կրթության ատեստատների, իսկ 2009թ-ի հունիսի 26-ին նույն եղանակով անհիմն ստացել է թվով 3 հիմնականկրթության վկայականների դատարկ ձևաթղթեր: Այնուհետեւ նշված ձևաթղթերում, ինչպես 2008թ., այնպես էլ 2009թ., անձամբ և դպրոցիաշխատակիցների օժանդակությամբ, ըստ նախաքննության տվյալների, կեղծել, լրացրել է դպրոցում իրականում չսովորած աշակերտների տվյալները` պատրաստելով կեղծ վկայականներ և ատեստատներ եւ իրացրել: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն Ա. Սարգսյանը, խախտելով դպրոցի կանոնադրության պահանջները, առանց դպրոցի կառավարման խորհրդի որոշումների, իրեն վստահված ու իր կառավարմանը հանձնված «Մ.Ճամպազյանի անվան թիվ 79 միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ-ին պատկանող դրամական միջոցներից իր իսկ հրամաններով 2008թ. հունվարից մինչև 2009 թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում հաստատված աշխատավարձի դրույքաչափից յուրաքանչյուր ամիս իրեն ավել է վճարել ընդհանուր 2.468.000 ՀՀ դրամ գումար, որից էլ յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր 1.900.360 ՀՀ դրամը` պետությանը պատճառելով խոշոր չափերի վնաս: Ա. Սարգսյանը Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից դպրոցին նվիրաբերված գումարներով դպրոցի դասասենյակներից մեկը որպես համակարգչային սենյակ ձևավորելու, վերանորոգելու նպատակով «Սեար-գրուպ» ՍՊ ընկերությունից 2009 թ. սեպտեմբերի 25-ին ձեռք է բերել 1.153.800 ՀՀ դրամի տարբեր տեսակի շինարարական ապրանքներ: Նախաքննությամբ, սակայն, բավարար հիմքեր են ձեռք բերվել առ այն, որ իր վստահությանը հանձնված այդ ապրանքանյութական արժեքները տնօրենը սահմանված կարգով չի մուտքագրել դպրոցի պահեստ և 2009թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին յուրացման եղանակով հափշտակելով` օգտագործել է իր` նոր գնված բնակարանում վերանորոգում կատարելու համար: Այսպիսով` Ա. Սարգսյանը 2008-2009 թթ. պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր առանձնապես խոշոր չափի` 3.054.160 ՀՀ դրամ գումար: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: Քրեական գործով դատաքննությունը նշանակված է 2012թ. փետրվարի 17-ին: Նշենք, որ քրեական գործի քննության ընթացքում պարզվել է նաեւ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչությունը մի շարք թերություններ, ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելու դեպքեր է հայտնաբերել Երեւան եւ Աբովյան քաղաքների մի քանի այլ դպրոցներում եւս, որոնց ուղղությամբ ոստիկանությունում նախաքննությունը շարունակվում է:

© Լրագիր
Վերջին լուրերը, Փետրվար 03, 2012ԱՌԱՋԻՆ ՈՒ ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
1
Փետրվարի 3-ը անկախ Հայաստանի պատմության մեջ մտել է որպես նախագահական առաջին, եւ առայժմ միակ հրաժարականի օր: 1998 թվականի փետրվարի 3-ի երեկոյան Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռուստաեթերում ընթերցեց իր հրաժարականի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԱՄՆ ԿՈՂՄԻՑ. 1920 Թ.
Հայաստանն իր անկախությունն հռչակել է 1918 թ. մայիսի 28-ին: Հայաստանի Հանրապետության անկախությունը Փարիզի խաղաղության վեհաժողովի Գերագույն խորհրդի անունից (the Supreme Council of the Paris Peace Conference) ...ՀՀԿ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻ ԱՌԱՋԻՆ ԵՌՅԱԿԸ
Իրատես դե ֆակտո թերթը գրում է, որ ՀՀԿ ցուցակի առաջին եռյակն այսպիսի տեսք է ունենալու՝ Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան եւ Սամվել Նիկոյան: «Ասում են, Հովիկ Արգամիչին մխիթարել են առաջին հնգյակում ամրագրելու ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԵԿՆԵԼՈՒ Է ՄՈՍԿՎԱ
Ժողովուրդ թերթը գրում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում մեկնելու է Մոսկվա. շաբաթ օրը նա մասնակցելու է «Սիստեմա» ընկերության խորհրդի նիստին: Սակայն, ինչպես պնդում են թերթի աղբյուրները, ...ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարության մեկնարկից տպավորությունն այն էր, որ դատարանում փլուզվելու է Օհանյանի դեմ ուղղված մեղադրանքը եւ պարզվելու է, որ նա պետական միջոցներ չի ...ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ՆԱՏՕ-Ի ՆԻՍՏԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 2-ից 4-ը մեկնել է Բելգիայի Թագավորություն` մասնակցելու ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Աֆղանստանում և Կոսովոյում անվտանգության ...«ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ»
Հրապարակ թերթի տեղեկություններով, Արմավիրի մարզի Արշալույս գյուղում երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել, որը կապված է փետրվարի 12-ին այնտեղ կայանալիք գյուղապետի ընտրությունների հետ: Թեկնածուները երկուսն են` ...ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆԱՑՈՒՄ
1
"Ես գիտեմ" կառավարական արշավի շրջանակում, որի ընթացքում քաղաքացիներին տեղեկացնում են կատարված բարեփոխումների մասին, հայտարարվում է ավտոմեքենաների տեխզննման կտրոնների ոլորտում բարեփոխման մասին: Այդ թեմայի ...ԱՅՐՎԵԼ Է ՇԻՐԱԿ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՍԵՆՅԱԿԸ
Փետրվարի 2-ի, ժամը 23.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցի թիվ 13ա հասցեում գտնվող «Շիրակ» հյուրանոցի 3-րդ հարկում ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, ճգնաժամային ...ԵԳԻՊՏՈՍՈՒՄ 2 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲԱԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Առնվազն 2 ցուցարար է սպանվել Եգիպտոսի Սուեզ քաղաքում այն բանից հետո, երբ ոստիկանությունը կրակ է բացել ամբոխի վրա, որը փորձել է գրոհով վերցնել ոստիկանական բաժանմունքը, գրում է BBC-ն: Կահիրեում էլ մոտ 400 ...ՕՐԻԳԻՆԱԼ ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻՆ
Ռուսական "Կոմերսանտ-փողեր" պարբերականի լրագրողուհի Անաստասիա Կարիմովան բավական օրիգինալ ձեւով է փորձել հանրության ուշադրությունը բեւեռել փետրվարի 4-ին Մոսկվայում կայանալիք ընդդիմության քայլերթին՝ ընդդեմ ...ԴՊՐՈՑԻ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ, ՅՈՒՐԱՑՈՒՄ ԵՒ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԵՋ
ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, յուրացում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական ...ՖԼԵՇ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ՄՈՐ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ֆլեշ ընկերության կոլեկտիվը ցավակցում է ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին և հարազատներին, սիրելի մոր` ՄԱՆՈՒՇԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ մահվան կապակցությամբ:ՓՈԽԶԻՋՈՒՄ, ԹԵ ՆԱՀԱՆՋ
Արաբական երկրների լիգա անունով պսեւդոհանրությունը, թերեւս, վերանայել է իր ոչ տրամաբանական եւ անհիմն կարգախոսները Սիրիայում իշխող վարչակարգի հեռացման հարցում: Այժմ արաբական պետությունները, որոնք քայլ անգամ ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ՈՒ ԼԵՌՆԱՆՑՔՆԵՐԸ ԵՐԹևԵԿԵԼԻ ԵՆ
Փետրվարի 3-ի ժամը 11.00-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են: Ուշադրություն. Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է մերկասառաույց: Կատարվում են մաքրման և մշակման ...PANASONIC-Ը 2,6 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԿՈՐՈՒՍՏ Է ՈՒՆԵՑԵԼ
Ճապոնական Panasonic կորպորացիան հայտարարել է, որ 2011թ վերջին եռամսյակում 2,6 մլրդ դոլարի կորուստ է ունեցել եւ նշել է, որ տարեկան կորուստները կկազմեն 10 մլրդ դոլար: Այս մասին գրում է BBC-ն: Ընկերության ...ՀԱՅԱՍՏԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ Է ԳՅՈՒՄՐԻԻ ՄԱՆԿԱՏՈՒՆԸ
Գյումրիի Երեխաների տուն մանկատան հիմնանորոգումը Հայաստան համահայկական հիմնադրամն իրականացնում է Հեռախոսամարաթոն 2011-ի շրջանակներում գերմանահայ համայնքի նվիրաբերած միջոցներով:Մանկատան շենքը կառուցվել ...ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐ ԹՐԱՄՊՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՌՈՄՆԻԻՆ
Ամերիկացի միլիարդատեր եւ մեդիամագնատ Դոնալդ Թրամպը հայտարարել է, որ նախագահական ընտրություններին աջակցելու է Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնիին: Թրամպը նշել է, որ դա իր համար պատիվ է, քանի ...ՆՇԱՆԱԿԵԼ ԵՆ ՀՐԱՅՐ ԶՈՐՅԱՆԻՆ
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ է նշնակվել «Արմենպրես» լրատվական գործակալության նախկին ղեկավար Հրայր Զորյանը: Ուշագրավն այն է, ...ԱՐԳԵՆՏԻՆԱ-ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՍՐՎՈՒՄ ԵՆ
Փետրվարի 2-ին Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը մեկնել է Ֆոլքլենդյան կղզիներ, գրում է The Guardian-ը: Շուրջ 1,5 ամսվա ընթացքում նա այնտեղ ծառայության է անցնելու որպես փրկարար ուղղաթիռի վարորդ: Ավելի վաղ ...ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ 101 ՄԱՐԴ Է ՄԱՀԱՑԵԼ
Սկսած անցյալ ուրբաթ օրվանից՝ Ուկրաինայում ցրատահարությունից ավելի քան 100 մարդ է մահացել, հայտարարել են ուկրաինական իշխանությունները: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:101 մահացածներից 64-ն անտուն մարդիկ ...ԼԻՏՎԻՆԵՆԿՈՅԻ ՀԱՅՐԸ ՄԵՂԱՆՉՈՒՄ Է
Ռուսական հատուկ ծառայությունների աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի հայրը՝ Վալտերը, ներողություն է խնդրել հայրենիքից, գրում է Euronews-ը: Երբ որդուն 2006թ Լոնդոնում թունավորել են ռադիոակտիվ պոլոնիումով, ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԱՅԿ ԳԵՒՈՐԳՅԱՆԸ
Այսօր առավոտյան կալանավորվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գեւորգյանը: Ուշագրավն այն է, որ նա ըստ ոստիկանության, հունվարի 23-ից գտնվել է հետախուզման մեջ: Առավոտյան ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՊԱՆՆԵՐԻՆ՝ ՁԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՇԱՏ ԲԱՆ Է ԿԱԽՎԱԾ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպաններ Ջոնաթան Ջեյմս Էյվզին և տիկին Քեթրին ...ՊԱՐԶ ԿԼԻՆԻ ՄԱՐՏԻ 2-ԻՆ
Ժառանգության կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է մամուլում օրերս տարածված այն տեղեկությունը, որ ինքը հանդիպել է նախկին արտգործանախարարներ Ալեքսանդր ...ԻՐԱՆԸ ՆՈՐ ԱՐԲԱՆՅԱԿ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՏԻԵԶԵՐՔ
Իրանը տիեզերք է ուղարկել «Նավիդ» հետազոտական արբանյակը, գրում է РБК-ն՝ հղում անելով իրանական Press TV հեռուստաընկերությանը: Իրանական տիեզերական գործակալության ղեկավար Համիդ Ֆազելին հայտարարել է, որ արբանյակի ...ԱՃ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանն այսօրվա ասուլիսում հերքեց այն տեղեկությունները, թե անշարժ գույքի շուկայում 2011-ին գործարքների թիվն էականորեն նվազել է:«Դա բոլորովին իրականությանը ...ԹԵՐԻՆ ԶՐԿՎԵՑ ԱՎԱԳԻ ԹԵՒԿԱՊԻՑ
Անգլիացի ֆուտբոլիստ, Չելսիի ավագ եւ պաշտպան Ջոն Թերին զրկվել է Անգլիայի հավաքականի ավագի թեւկապից, հայտնել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան: Թերին կշարունակի խաղալ հավաքականում, սակայն կզրկվի ավագությունից, ...GOOGLE-Ը ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՄՏՑՆՈՒՄ
Ամերիկյան ինտերնետային Google ընկերությունը հայտարարել է, որ արգելափակելու է Blogger խոշորագույն բլոգ-ծառայությունում ստեղծված բլոգների հասանելիությունը որոշ երկրների կառավարությունների պահանջով, գրում ...ԱՍՈՒԼԻՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԹԵՐԹՈՒՄ
Այսօր ժամը 18-ին Հայկական ժամանակ օրաթերթի խմբագրությունում տեղի կունենա մամուլի ասուլիս, որը նվիրված է լինելու թերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանի այսօրվա ձերբակալությանը:ԿԱԴԱՍՏՐՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՎՏՈՄԱՏ ՀԱՄԱԿԱՐԳ
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրականացրած բարեփոխումների արդյունքում էապես կնվազեցվի համակարգի աշխատակիցների և քաղաքացիների շփումը: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց կոմիտեի նախագահ Երվանդ ...ԵՐԿԱՐ, ՁԱՆՁՐԱԼԻ ԻՆՏՐԻԳ
Վարդան Բոստանջյանի հայտարարության պատմությունը վկայում է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կարծես թե այլեւս սպառել են ներիշխանական հակադրության ինտրիգը պահելու ռեսուրսները եւ փորձում են ինտրիգը երկարաձգել Բոստանջյանի ...ԻՍՐԱՅԵԼԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՐՎԱԾԵԼ ԻՐԱՆԻՆ
Իսրայելը պատրաստ է արդեն այժմ հարված հասցնել Իրանին, եթե պարզվի, որ պատժամիջոցները չեն աշխատում: Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարակը, ինչպես հայտնում է Ինտերֆաքսը:«Եթե պատժամիջոցները ...ՓԻԱՌ ՔԱ՞ՅԼ, ԹԵ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
Հայաստանի կառավարությունը 2 կարեւոր տնտեսական որոշում է ընդունել, որոնք կարող են կամ հաջող փիար-քայլ դառնալ, կամ էլ մեծ բարեփոխման ծրագրի մի մաս:Խոսքը «Մարս» գործարանի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման, ...ՀՀԿ-Ի ՓՈՇԵԿՈՒԼԸ
«Փոշեկուլի արկածներին ծանոթ եք, չէ՞: Իրանց փոշեկուլն ուժեղ է»,- այսօր նման հայտարարություն արեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե ինչի շնորհիվ է ՀՀԿ-ն վստահ, որ ...ԲՐԻՏԱՆԱՑԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մեծ Բրիտանիայի էներգետիկայի եւ կլիմայի փոփոխության հարցերով նախարար Քրիս Հյունը հրաժարական է տվել ճանապարհային երթեւեկության թույլատրելի արագությունը գերազանցելու համար, իսկ հետո էլ խնդրել է իր կնոջը ...Ա. ԲԱԽՇՅԱՆ. ՀԱՅԿԸ ԹԱՔՆՎԱԾ ՉԷՐ
ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը անդրադարձել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանի կալանավորմանը: Մասնավորապես տեղեկանալով, որ ըստ ոստիկանության՝ ...ԱՄՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՀՀ ԶՈՒ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿԸ
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում փետրվարի 1-ին տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 60 երկրների հարյուրից ...ՀԵՏ ՏՎԵՔ ՄԵՐ ՓՈՂԵՐԸ
Ինչպես տեղեկացնում է Mirror Football-ը, Բլեքբեռնի հետ տնային խաղից առաջ Արսենալի ֆաները պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել: Հիշեցնենք, որ Վենգերի թիմը վերջին 4 խաղում հավաքել է ընդամենը 1 միավոր ...ՌՈԴԵՆԸ ԵՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԸ
«Հայկական օրինագծի» շուրջ իրավիճակը Ֆրանսիայում հիշեցնում է Երեւանում Ռոդենի քանդակը:Հայաստան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Երեւանին նվեր էր բերել Օգյուստ Ռոդենի քանդակած նկարիչ ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՉԻ ՀԱՅՏՆՈՒՄ ՀԱՅԿ ԳԵՒՈՐԳՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ոստիկանությունը որեւէ մանրամասներ չի հայտնում ՀԺ լրագրող Հայկ Գեւորգյանի ձերբակալության վերաբերյալ: Մեր հարցին` որտեղ է եղել հունվարի 23-ի միջադեպը, ում է վնասել Հայկ Գեւորգյանը, ոստիկանության լրատվական ...ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԿԳՈՒՅՔԱԳՐՎԵՆ ԵՒ ԿՀԱՄԱՐԱԿԱԼՎԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԾԱՌԵՐՆ ՈՒ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐԸ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծվել է մասնագիտացած աշխատանքային խումբ, որը կգույքագրի մայրաքաղաքում առկա կանաչ տարածքներն ու կհամարակալի ծառերը: Այս ուղղությամբ գործնական առաջին ...ԵԳԻՊՏՈՍՈՒՄ 2 ԶԲՈՍԱՇՐՋԻԿ ԵՆ ԱՌԵՒԱՆԳԵԼ
Մի խումբ անհայտ զինյալներ առեւանգել են ամերիկացի 2 զբոսաշրջիկների Եգիպտոսում գտնվող Սուրբ Կատարինայի վանքի շրջանում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Ալ-Ահրամ թերթին: Ոստիկանությունը հայտնել է, որ վանքից ...ԿԸՀ-Ն ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ Է ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ
Ավարտվել է 2012 թ-ի փետրվարի 12-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտորդների հավատարմագրում իրականացնելու համար նախատեսված ժամկետը:ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն հետևյալ տեղական ...FERRARI-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐ ԲՈԼԻԴԸ
Փետրվարի 3-ին Ֆորմուլա-1-ում հանդես եկող Ferrari թիմը ներկայացրել է 2012թ մրցաշրջանի նոր բոլիդը: Արշավորդ Ֆելիպե Մասան արդեն հիացմունք է հայտնել նոր մեքենայի նկատմամբ եւ հայտարարել է, որ նոր մեքենայով ...ՀՅԴ-Ն ԵՒՍ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆՈՎ
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը վստահեցնում է, որ ՀՀԿ-ԲՀԿ տարաձայնություններն ի վերջո կհանգեն գաղափարական վեճի: «Վեճը կարող է սկսվել գաղափարական, տեխնիկական հիմքի վրա, կարող է սկսվել անհատական ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ
Հունվարի 30-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82,815,876 ԱՄՆ դոլար 386.41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին ...ORANGE-Ը ՆԵՐԴՆՈՒՄ Է ՎԱՃԱՌՔԻ ՆՈՐ ՄԵԹՈԴՆԵՐ
Այսօրվանից Orange-ի մի շարք խանութներում կներդրվեն վաճառքի ու սպասարկման նոր մեթոդներ, որոնց նպատակն է կատարելագործել բաժանորդների սպասարկումը, հեշտացնել ու համակարգել վաճառքի խորհրդատուի կողմից բաժանորդի ...ՇԱՐԻԿՆԵՐՍ, ՈՒՄ ԳԼՈՐԵՄ
BBC-ն հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարար Կրիս Հյուն զրկվել է իր պաշտոնից, քանի որ կնոջ հետ փորձել է մեքենայություն անել ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար տուգանքը վճարելիս: ...ՕԲԱՄԱՆ ԽՈՍԵԼ Է ԿՐՈՆԻ ԵՒ ՀԱՎԱՏԻ ՄԱՍԻՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդգծել է, որ քրիստոնյա է եւ ասել է, որ ամեն առավոտ աղոթում է, իսկ իր տնտեսական քաղաքականության տարրերը մշակել է Հիսուսի ուսմունքին համապատասխան, գրում է Ռոյթերը: Օբաման, ով ավելի ...ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱՌՆՈՒՄ Է ԽԱՂԻ ԱՎԵԼՈՐԴ ՄԱՍՆԱԿԻՑ
Ֆրանսիայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում աշխատում են մեծ թվով փորձագետներ, որոնք կամ ազգությամբ թուրք են, կամ հետևողական թուրքամետ դիրքորոշում ունեն, ուստի Թուրքիայի Եվրամիություն մտնելու խնդրի առնչությամբ ...ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎԵՐԻՆ ԼԱՐՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Փետրվարի 3-ի ժամը 16:50-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի(Պոստա)-Կոբի հատվածում առկա է ձյունափլվածքի վտանգ, ուստի երթևեկությունը արգելված է բոլոր տիպի մեքենաների համար:Նույն ճանապարհի ...ՍՈՑՑԱՆՑԵՐԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ Է, ՔԱՆ ԱԼԿՈՀՈԼԻՑ ԵՒ ԾԽԱԽՈՏԻՑ
Չիկագոյի համալսարանի Բուտի բիզնես դպրոցի գիտնականները եզրակացության են եկել, որ մարդիկ ավելի դժվարությամբ են հրաժարվում սոցցանցերից, օրինակ, Ֆեյսբուքից եւ Թվիթերից, քան ալկոհոլից կամ ծխախոտից: Եզրակացությունն ...«ՀԺ» ՕՐԱԹԵՐԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
2012թ. փետրվարի 3-ին, ժամը 11-ի մերձակայքում, ոստիկանական «հատուկ ուժային» գործողությամբ ձերբակալվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, հայտնի լրագրող Հայկ Գեւորգյանը եւ տեղափոխվել ...ՎՈՎԱՆ ՎՐԵ՞Ժ Է ԼՈՒԾԵԼ ՀԱՅԿԻՑ
Հայկական Ժամանակ թերթի խմբագրությունում, թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը ասուլիս է տվել եւ ներկայացրել մանրամասներ թերթի թողարկման պատասխանաու, լրագրող Հայկ Գեւորգյանի ձերբակալության կապակցությամբ: Նիկոլ ...ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ԶԱՐՄԱՆԱԼԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ոստիկանությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.Օրեր առաջ քաղաքացուն վրաերթի ենթարկած Հայկ Գևորգյանի կալանավորումը շահարկման առարկա դարձավ որոշ լրատվամիջոցների կողմից:Ոստիկանությունը հստակ և իրավաչափ ...ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀԱՅԿ ԳԵՒՈՐԳՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԻՑ
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն այսօր մանրամասներ ներկայացրեց ՀԺ լրագրող Հայկ Գեւորգյանի ձերբակալության կապակցությամբ:Փաշինյանի խոսքերով, Գեւորգյանին ձերբակալել են ժամը 11:00-ի ...ՄԱՀՎԱՆ ՆՈՐ ԴԵՊՔ ԲԱՆԱԿՈՒՄ
Փետրվարի 2-ին ժամը 17.00-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել Ստեփանակերտի ...ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Փետրվարի 3-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի տարածքային գրասենյակների ղեկավարների խորհրդակցություն, որը վարել է Կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
ՀԺ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀԺ թղթակից Հայկ Գեւորգյանին դեռ հունվարի 23-ից հետախուզում հայտարարելու եւ նրան այսօր կալանավորելու փաստին, նշեց. «Այդ մեքենան 10 օր շրջել է Երեւանում: ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ «ՄՈՐԹԵԼ Է» ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՈՎ
ԼԵՒՈՆՆ ՈՒ ՍԵՐԺԸ "ՊՈՒՏԻՆԻ" ՄԱՍԻՆ
«ԱՅՍ ԵՐԵԽԱՅԻՆ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՈՒՂԱՐԿԵԼ ՂԱՐԱԲԱՂ»
ՍԱՐԿՈԶԻՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է

ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ ՏԱՐԵՑ ԿՆՈՋԸ

«ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ»
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՐԴԻՆ ՀՈՐ ՄԵՔԵՆԱՅՈՎ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
ՊԱՏԵՐԱԶՄ ԿԱՐՈՂ Է ՍԿՍԵԼ ԱՄԵՆ ՊԱՀԻ

ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԲՀԿ «ՏՂԱՄԱՐԴԸ»
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 571 Ժողովրդական ապստամբություն պարսկական տիրապետության և զրադաշտական կրոնի բռնության հաստատման դեմ: Վարդան Բ. Սպարապետի հրամանատարությամբ դուրս վտարվեցին պարսկական ուժերը:
- 1878 Ծնվեց բանասեր Զաբել Եսայանը:
- 1916 Ռուսական զորքերը գրավեցին Էրզրումը:
- 1922 ՀԽՍՀ սովետների առաջին համագումարը հաստատեց ՀԽՍՀ առաջին սահմանադրությունը:
- 1926 Վախճանվեց գերմանացի քրիստոնյա առաջնորդ Յոհաննես Լեպսյուսը, որը փորձում էր աշխարհին տեղյակ պահել թուրքերի կողմից հայկական ցեղասպանության մասին՝ նորը չկրկնելու ակնկալիքով: (Ծնվ. 1858 թ.-ին):
- 1952 Մահացավ հայ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ Հակոբ Մանանդարյանը: (Ծնվ. 1873 թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

