
ԴԻՄՈՒՄ ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ
Մի քանի հասարակական կազմակերպություններ բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին: Դիմումի մեջ ասվում է. Հայաստանում կա 104 ցմահ դատապարտյալ, ինչը բավականին մեծ թիվ է մեր երկուսուկես միլիոնանոց բնակչության պարագայում: Սա մերկապարանոց դիտարկում չէ: ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը ևս մեր երկիր կատարած իր վերջին այցի ժամանակ մտահոգություն էր հայտնել ցմահ դատապարտվածների թվի վերաբերյալ: Օրերս ԱԺ-ում դատաիրավական բարեփոխումների փաթեթի լսումների ժամանակ նույն թեմային էր անդրադարձել նաև Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` նշելով. <Մեկ շնչի հաշվով ցմահ դատապարտվածների թիվը բավական շատ է մեր երկրի համար: Մեր երկրի չափ բնակչություն ունեցող երկրներից Էստոնիայում ցմահ ազատազրկվածները վեցն են, իսկ Սլովակիայում՝ չորսը>: Այս օրինակները կարելի է շարունակել: Այսպես` Նիդերլանդներ - 16.5 մլն բնակչություն- 120 ցմահ դատապարտյալ, Շվեդիա - 9.5 մլն բնակչություն- 170 ցմահ դատապարտյալ և այլն: Մենք` «Ցմահ ազատազրկում. ՀՀ նախագահի 2003 թ.-ի հրամանագրից մինչև 2011թ.-ի Քր.Օր.-ի վերջին փոփոխությունները» թեմայով կլոր սեղանի մասնակիցներս ևս, մեր մտահոգությունն ենք հայտնում Հայաստանում ցմահ դատապարտյալների մեծ թվի առնչությամբ: Նրանց 104 հոգանոց խումբը, սակայն, միատարր չէ. կան տարբերություններ` սկսած հանցանքը կատարելու պահին անձի տարիքից, դատվածությունների քանակից մինչև մեղադրանքի տեսակ և որակ: Մինչդեռ պատժի կիրառման հետ կապված որևէ տարբերակում, ըստ մեր օրենսդրության, նախատեսված չէ: Ավելորդ չենք համարում նշել, որ Հայաստանի ցմահ դատապարտյալների մեջ կան անձինք, ովքեր մեղադրվել են հանցագործությանը օժանդակելու մեջ, կան նաև 1 անձի սպանության մեղադրանքով դատապարտվածներից մինչև ութ մարդու սպանության համար դատապարտված անձինք, ինչպես նաև բազմակի դատվածություններ ունեցողներ: Ուստի ցմահ դատապարտյալների թվի կրճատման նպատակով առաջարկում ենք` 1. Օրենքում վերանայել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու կարգը և կյանքի կոչել նրանց պահման ռեժիմների փոփոխման համակարգը` փակից անցում կիսափակի, հետո նաև` կիսաբացի, ինչպես արվում է եվրոպական մի շարք երկրներում: Ամենազարգացած փորձը Անգլիայում և Իտալիայում է: 2. Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման պայմանները դարձնել ճկուն` հաշվի առնելով ցմահ դատապարտյալի տարիքը հանցանքը կատարելու պահին, դատվածությունների քանակը և այլն: Օրինակ`20 տարուց վաղաժամկետի շեմը իջեցնել 10-ի, եթե անձի 21 տարին լրացած չի եղել հանցանքը կատարելու պահին /Ֆիննլանդիայի փորձով/ կամ վաղաժամկետի շեմը իջեցնել 10-ի, եթե առաջին դատվածությամբ է անձը դատապարտվել ցմահ ազատազրկման /Բելգիայի փորձով/: Եվ առհասարակ, առաջարկում ենք իջեցնել ցմահ ազատազրկման պայմանական վաղաժամկետ ազատ արձակման շեմը 20-ից 15-ի: 3. Հայաստանի 104 ցմահ դատապարտյալներից 15-ը ցմահ են դատապարտվել են զինվորական ծառայության ժամանակ կատարած հանցանքների համար` 18-20 տարեկանում: Մինչդեռ Ավստրիայում և Շվեդիայում եթե հանցանքը կատարելու պահին լրացած չի եղել անձի 21 տարին, օրենքով արգելվում է նրան ցմահ դատապարտել, քանի որ համարվում է, որ անձը լիարժեք ձևավորված չէ: Առաջարկում ենք Հայաստանի Քր. Օր.-ում փոփոխություն կատարել և ցմահ ազատազրկման տարիքային շեմը 18-ից դարձնել 21: 4. Քր. Դատավարության Օրեսգրքում փոփոխություններ կատարել և իրեղեն ապացույց հանդիսացող իրերը չոչնչացնել, հատկապես երբ խոսք է գնում երկարատև դատապարտմանն ու ցմահ ազատազրկմանը: Գիտության զարգացմամբ և ԴՆԹ թեսթի կիրառմամբ իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ քիչ չեն աշխարհում դատական սխալների շտկումները և ուշացած հաղթանակները: 5. Ո՛չ 2003 թ-ի նոր Քրեական օրենսգրքի ընդունմանը, ո՛չ էլ 2011 թ-ի մայիսի 23-ի Քր.Օր.-ի փոփոխություններին չհետևեցին ցմահ դատապարտյալների գործերի ուպատժաչափերի վերանայումներ: 2006 թ-ին և 2011-ին տեղի ունեցան զուտ ֆորմալ համապատասխանեցումներ: Կոչ ենք անում սկսել գործերի ռեալ, անհատական վերանայումներ` հաշվի առնելով նաև դատական սխալներ հավանականությունը: Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նաև Հայաստանում ցմահ ազատազրկման հետ կապված հետևյալ խնդիրներին. 1.Դեռևս 2009 թ-ի հուլիսի 26-ին ՀՀ Նախագահի և Հանրային խորհրդի նախագահի անունով 12.500 ՀՀ քաղաքացիներից /կից ստորագրություններով/ դիմումներ են հանձնվել Նախագահի նստավայր և Հանրային խորհուրդ` Հայաստանում ցմահ դատապարտյալների խնդիրների լուծմանն ուղղված մի շարք առաջարկություններով http://www.hra.am/hy/events/2009/06/29/panishment Անցել է մոտ երեք տարի, սակայն առ այսօր որևէ պատասխան չի տրվել դիմումի հեղինակներին: 2. Վերը նշված դիմումի մեջ առաջարկություն կար կրճատել որոշակի տարիներով պատժի առավելագույն չափի և ցմահ դատապարտության միջև եղած տարբերությունը` 15 տարվա ազատազրկումը` դարձնելով 20 տարի: 3. 2011 թ-ի մայիսի 23-ին ԱԺ-ն ընդունեց <Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին> նախագիծը, որով 15 տարվա պատժաչափը փոխարինվեց 20-ի: Օրենքի ընդունումից հետո 104 ցմահ դատապարտյալներից 97-ը դիմեցին դատարաններ` իրենց պատժաչափերի վերանայման խնդրանքով` համարելով, որ հիշյալ փոփոխությունը հետադարձ ուժի սկզբունքով բարելավում է ցմահ դատապարտության տեսակետից: Սակայն և ոչ մի գործով պատժաչափի փոխարինում 15-20 տարվա միջակայքում տեղի չունեցավ դատարաններում: Արդյո՞ք սա նշանակում է, որ 97 -ն էլ, եթե դատապարտվեին մեր օրերում, բոլորն էլ կդատապարտվեին ցմահ ազատազրկման: Մենք`այս կլոր սեղանի մասնակիցներս, համոզված ենք, որ ցմահ դատապարտյալների հարցում օրենսդրական ճկուն մեխանիզմներ ստեղծելով և գործերի վերանայմամբ, հնարավոր կլինի էականորեն կրճատել ցմահ դատապարտյալների թիվը` որոշ դեպքերում ապահովելով նրանց վերադարձը հասարակություն: 26.01.2012 P.S. Այս դիմումը բաց է ստորագրման համար: Արդեն ստորագրել են 7 ՀԿ-ներ:
ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԲՀԿ «ՏՂԱՄԱՐԴԸ»
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն Ազատություն ռադիոկայանին հայտնել էր, որ կուսակցության նախագահը հանձնարարել է բոլոր 41 մեծամասնական ընտրատարածքների համար առաջարկել 2-3-ական ...ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՊԵՏՔ ԵՆ «ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻՆԵ՞Ր»
Երբ Հայաստանի պետական կառավարման համակարգում կադրային փոփոխություն է տեղի ոււնենում եւ նշանակվում է նոր, երիտասարդ, առավել եւս իր նախկին գործունեությամբ եւ կերպարով հանրային հարգանք, համակրանք ու վստահություն ...ՀԱՅԱՍՏԱՆ, ԴՈՒՌԴ ԵՄ ԹԱԿՈՒՄ
Մերամենօրյա բառապաշարի ամենագործածական բառերից են սփյուռքը, արտագաղթը, օտարությունը, ղարիբը: Տասնամյակների ու հարյուրամյակների ընթացքում այս բառերն ամեն անգամ նոր փուլ են մտել`որակապես տարբեր նախորդից, ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀՆՉՈՂ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՉԵՆ ԴԻՄԱՆՈՒՄ ՈՐԵՒԻՑԵ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ
Հունվարի 26-ին կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցելությունը Լիտվա: Էդվարդ Նալբանդյանի վիլնյուսյան օրակարգը ներառում էր հանդիպումներ Լիտվայի վարչապետ Անդրիուս Կուբիլիսի, ...«ԴՈՒՔ ԳՈՂԵՐ ԵՔ ԵՒ ԺՈՒԼԻԿՆԵՐ»
1
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս ՂուկասյանըՊարոն Ղուկասյան, ամանորյա իր ելույթում Սերժ Սարգսյանը նշեց, որ ընտրությունները մեզանում ընկալվել են միայն որպես իշխանություն ձեռք գցելու կամ իշխանությունը ...ՀՀԿ-ԲՀԿ «ՄԱՍԿԻ ՇՈՈՒ»
Թերեւս շատերն են հիշում «Մասկի շոու» հայտնի ռուսական երգիծական հեռուստանախագիծը: Դրա սերիաներից մեկն այն մասին էր, թե ինչպես են ռուսները մեկնում Գերմանիա: Նրանք պայմանավորվում են, որ չպետք է հայհոյեն ...ՄՈՄԵՐՈՎ ԼՈՒՌ ԱԿՑԻԱ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Հունվարի 28-ին,18:30, Բանակի օրվա առթիվ Ազատության հրապարակից կայանալու է մոմերով լուռ ակցիա ի հիշատակ այն մարդկանց, ովքեր սպանվել են բանակում:ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵ՞Թ, ԹԵ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ
Նախորդ տարեվերջին կառավարության անդամները միմյանց հերթ չտալով սկսեցին հայտարարել, որ այս տարվանից քաղծառայողներին ու հանրակրթական դպրոցների ուսուցիչներին սոցիալական փաթեթներ են հատկացվելու: Կառավարությունն ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ընդդիմություն կունենա, ի դեմս Շարժում 88 կուսակցության, որի նախագահ Էդուարդ Աղաբեկյանն է հայտարարել այդ մասին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արդեն տեւական ժամանակ ...ՄՈՍԿՎԱՆ ՎԱՂ Է ԲԱՑԵԼ ԳԻՐԿԸ ԱՆԿԱՐԱՅԻ ՀԱՄԱՐ
Թուրքիան սպասելու է, թե արդյոք Սարկոզին կստորագրի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը, եւ միայն դրանից հետո կձեռնարկի պատժամիջոցներ, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը:Սակայն Թուրքիան ...ԴԻՄՈՒՄ ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ
Մի քանի հասարակական կազմակերպություններ բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, ՀՀ Արդարադատության նախարար Հրայր ...ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐԸ
ՀՀ ԿԳ նախարարը հաստատել է հետեւյալ առարկաների չափորոշիչները և ծրագրերը. Հանրակրթական հիմնական դպրոցի 1-7-րդ դասարանների 'Երաժշտություն' առարկայի չափորոշիչը և ծրագիրը, հանրակրթական հիմնական դպրոցի 8-9-րդ ...WEB OF SCIENCE-Ը ՀՀ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հարցազրույց Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) նախագահ Հարություն Կարապետյանի հետ Պրն Կարապետյան, վերջերս շատ է խոսվում գիտության բնագավառի միջազգային չափորոշիչների մասին։ ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ
Հունվարի 26-ին Գարեգին Բ Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նշանակումներ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմերում և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցներում: Մայր Աթոռի միաբան Տ. Շնորհք աբեղա Սարգսյանը ...ՖԵՅՍԲՈՒՔԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՍՊԱՄ ՏԱՐԱԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
Facebook-ը դատի է տվել Adscend Media ընկերությանը, որը «like»` «հավանել» կոճակի օգնությամբ սպամ է տարածում սոցցանցում, գրում է Ռոյթերը: Մեքենայության նման տարբերակը կոչվում է likejacking՝ այսինքն դրանից ...ՋԱՎԱԽՔԱՀԱՅ ԳՈՐԾԻՉ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ 20-ԱՄՅԱԿԻ և ԻՐ ՈՐԴՈՒ 5-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
2012թ. Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: Այդ օրը նաև լրանում է ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի որդու ծննդյան 5-րդ տարին: Այս կապակցությամբ նա շնորհավորական ուղերձ է հղել. ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՒԱՏՐԵԼ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, բանակաշինության գործում մատուցած նշանակալի ծառայությունների, ...ԳՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԲԱՆԱԿՈՒՄ
«Մինչ այժմ բանակն օրենքներով չէր ղեկավարվում, այլ միայն նախարարի հրամանագրերով, կառավարության որոշումներով, ինչպես նաեւ խորհրդային համակարգից ժառանգած անընդունելի ավանդույթներով՝ դեդովշինայով, բանակում ...ԱՄՆ ԿՐՃԱՏՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ
1998 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ սկսում է իր ռազմական բյուջեի կրճատումը: Դա նախատեսում է առաջիկա հինգ տարում ԱՄՆ Զինուժի թվաքանակի կրճատում 120 հազարով, ինչպես նաեւ հրաժարում մի քանի պաշտպանական հեռանկարային ...ԻՐԱՆԸ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ՞ ՆԱՎԹԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎՐՈՊԱ
Իրանը կարող է դադարեցնել Եվրամիություն նավթի մատակարարումն արդեն հաջորդ շաբաթ, գրում է Ռոյթերը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին: Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԿԿԱԶՄԻ ՈՌՈԳՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի պարենի ապահովման ծրագրերի ներկայացուցիչ Ջուզեպպե Ֆանտոզիին:Հանդիպման ընթացքում քննարկվել են հատկապես ոռոգման համակարգին առնչվող ...ՊՈՒՏԻՆԸ ԿԼՈՒԾԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՐՑԸ
Ռուսաստանում նախագահական ընտրարշավի դուրս եկած Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների հետ հանդիպմանը օգնության է հասել ընթացքում վատ զգացած մասնակիցներից մեկին: Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, ...ԳԻՏԱԿԱՆ ԽՈՍՔԻ ՏԱԲՈՒ
«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպությունը խիստ մտահոգված է ներկայումս Հայաստանի ակադեմիական գործընթացներում ձևավորված գիտական խոսքի ազատությունը ճնշելու գործելաոճով, ինչը հանգեցնում ...ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՇՏՈ՞ՆԸ ԿԸՆՏՐԻ, ԹԵ ՑՈՒՑԱԿԸ
Ի պատասխան հարցադրումներին, թե արդյոք Սերժ Սարգսյանն է գլխավորելու ՀՀԿ նախընտրական ցուցակը, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները արտահայտվում են «բա ով պետք է գլխավորի, եթե ոչ կուսակցության նախագահը» ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
20 տարի առաջ` Հայրենիքի արեւելքում ընթացող արցախյան հերոսամարտում ազգային շահերն ու հայության անվտանգությունը պաշտպանող հայկական ազատագրական ջոկատները կազմավորվեցին որպես Հայոց ազգային բանակ: Քարինտակի, ...ՊՈՒՏԻՆԻ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ԴԺԳՈՀ Է ՄԵԴՎԵԴԵՒԻՑ
Ռուսաստանի նախագահի թեկնածու, վարչապետ Պուտինի նախընտրական շտաբի պետ Ստանիսլավ Գովորուխինը նախագահ Մեդվեդեւին հանդիմանել է այն բանի համար, որ նա քիչ է մասնակցում Պուտինի նախընտրական արշավին: Այդ հայտարարությունը ...1 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆ ԿԾԵԼ Է ՕՁԻ ԳԼՈՒԽԸ ԵՒ ՓՐԿՎԵԼ
Իսրայելցի 13-ամսական Իմադ Գադիր անունով երեխան հայտնվել է իսրայելական մամուլի առաջին էջերում այն բանից հետո, երբ փրկել է ինքն իրեն օձի խայթոցից՝ կծելով օձի գլուխը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով ANSA ...ԳԵՂԱՄՅԱՆԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ալեքսան Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ:Նշենք, որ Ալեքսան կարապետյանը Ազգային Միաբանություն ...ՇԱԲԱԹՎԱ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ
Հունվարի 23-27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70,520,579 ԱՄՆ դոլար 386.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, ...ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՈՎ Է ՄԱՆԴԱՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ
Հայ ազգային կոնգրեսը քաղխորհրդի արտահերթ նիստում որոշել է, որ խորհրդարանի ընտրությանը մասնակցելու է միասնաբար, այսինքն Կոնգրեսի մաս կազմող 18 կուսակցությունները միասին՝ մեկ դաշինքով են մասնակցելու ընտրությանը:Ըստ ...ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՓԱԿ ՄՆԱԼ ՍԵԼԻՄԻ ԼԵՌՆԱՆՑՔԸ և ԲԵՐԴ-ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՏՎԱԾԸ
Հունվարի 28-ի ժամը 17.00-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Դեռևս շարունակում են փակ մնալ Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎՐԱՆԵՍԹԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ
Հունվարի 26-ին Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելում մասնակցեց Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի Էներգետիկ անվտանգության հանձնաժողովի նիստին, որի փոխնախագահն ...10 ԱՄՍՈՒՄ ՍԻՐԻԱՅՈՒՄ 384 ԵՐԵԽԱ Է ՍՊԱՆՎԵԼ
Սիրիայում 10 ամիս շարունակվող հակակառավարական ելույթների արդյունքում արդեն 384 երեխա է մահացել, գրում է Ռոյթերը՝ հղում անելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին: Դեկտեմբերի սկզբին էլ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն կոմիսար ...2011Թ. ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄՎԵԼ Է 263 ԱԿՏ` 3126 ԾԱՌԻ ՀԱՄԱՐ
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, խորհրդի նախագահ Արմեն ...ՋՈԿՈՎԻՉԸ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Է
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում ավարտվեց 2-րդ կիսաեզրափակիչ հանդիպումը: Նովակ Ջոկովիչը 6-3, 3-6, 6-7, 6-1, 7-5 հաշվով Էնդի Մարեյին: Եզրափակիչում հունվարի 29-ին Ջոկովիչը կխաղա Նադալի հետ:ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ
Համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ձևավորվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ...ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՄԻՇԵԼ ՄԱՅՈՐԸ ՍՏԱՆՈՒՄ Է ՆՈՐ ԽՈՇՈՐ ՄՐՑԱՆԱԿ
Վիկտոր Համբարձումյանի առաջին մրցանակակիր շվեյցարացի հանրահայտ աստղաֆիզիկոս Միշել Մայորը և նրա գործընկեր Դիդյե Քելոսն արժանացել են հիմնարար գիտությունների անվանակարգում իսպանական BBVA հիմնադրամի «Գիտելիքի ...ՀՐԱՏԱՊ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱՆ ՔԿՀ հասարակական դիտորդների խումբը 18.01.2012թ. ստացել է ահազանգ այն մասին, որ "Էրեբունի" քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված դատապարտյալ Հ.Ա.-ն, որը տառապում է ՀՀ Կառավարության թիվ 825-Ն որոշմամբ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՈՒՐՋ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Այսօր ողջ աշխարհում նշում են հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրը: Այն հիշատակվում է խորհրդային զորքերի կողմից Օսվենցիմի ճամբարների ազատագրման օրը:Աշխարհն այսօր խոսում է մեկ այլ՝ հայոց ցեղասպանության ...ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԻ ԵՐԿԱԿԻ «ԷՖԵԿՏԸ»
Հայկական քաղաքական դաշտում տեղի է ունենում «սելեկցիայի» գործընթաց: Հանդիպում են 3 նախկին ԱԳ նախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, եւ նրանց հավանական միությունն անմիջապես ...ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ ԽԱՉԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ԿՓՈԽԱՆՑՎԻ ԲԱՆԱԿԻՆ
Հունվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսապետությամբ Գարեգին Բ Կաթողիկոսի կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում կհրապարակվի Հայրապետական Սրբատառ կոնդակ Հայոց Բանակի 20-ամյա հոբելյանի առիթով: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինին: Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին, տարածաշրջանային ...ԿՈՆԳՐԵՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայ Ազգային Կոնգրեսն այսօր քաղխորհրդի արտահերթ նիստում ընդունել է հայտարարություն` առաջիկա ընտրություններին Կոնգրեսի մասնակցության ձեւաչափի մասին: Սակայն հայտարարության բովանդակությունը չի հրապարակվում. ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՒ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈԽՏԵՂԱԿԱԼԻՆ
Հունվարի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկ Ռուբինին: Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց հայ-ամերիկյան բարեկամական ...ԽԱԲՈՒՍԻԿ ԼՈՒԾՈՒՄ ԵՒ ԱՐԱԳ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ
«Այժմ, երբ մենք նշում ենք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, ուզում եմ վստահեցնել, որ Միացյալ Նահանգների և նրա ժողովրդի հանձնառությունը Հայաստանի անկախության, ...«ԱՅՑՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ»
Գյումրիում ավարտին են մոտենում կառուցվող բազմապրոֆիլ հիվանդանոցի շինաշխատանքները: Աշխատանքների ընթացքին հետեւելու նպատակով Գյումրի էր ժամանել ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը: Հարություն ...
ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍԵՔՍԸ

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԼՈՒԾՈՒՄ Է ԳՏԵԼ

ԻՍԿ ԵԹԵ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՔՆԵ՞Ր
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՊՈՒՏԻՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ
ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՆՈՐ ՏԵՂԸ

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՏԱՐԵԼ Է ԶՐԱՀԱՊԱՏ ԱՆՎԱԴՈՂԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԲՀԿ «ՏՂԱՄԱՐԴԸ»
ԲՐԻՏԱՆԻԱՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է
ԲՀԿ ԻՆՏՐԻԳՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
«ԴՈՒՔ ԳՈՂԵՐ ԵՔ ԵՒ ԺՈՒԼԻԿՆԵՐ»

- 1899 Արարատի մարզի Այգեզարդ գյուղում ծնվեց լեզվաբան, ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ Արարատ Ղարիբայնը:
- 1923 Անդրկովկասյան դաշնության զինանշանը ստեղծելու համար առաջին մրցանակն են ստացել նկարիչներ Մարտիրոս Սարյանը և Հակոբ Կոջոյանը:
- 1924 Երևանի Լենինի հրապարակում տեղի ունեցավ աշխատավորների միտինգ, որի ժամանակ դրվել է Լենինի հուշարձանի հիմքը:
- 1939 Բեյրութում ծնվեց հայտնի կոնպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
- 1973 Կալիֆորնիայի Սանտա-Բարբարա քաղաքում արդյունաբերող, գյուտարար և հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Յանիկյանը սպանել է երկու թուրք դիվանագետի՝ միջազգային հասարակայնության ուշադրությունը Հայ Դատի վրա բևեռելու ակնկալիքով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

