
ՀԱՅԱՍՏԱՆ, ԴՈՒՌԴ ԵՄ ԹԱԿՈՒՄ
- Մերամենօրյա բառապաշարի ամենագործածական բառերից են սփյուռքը, արտագաղթը, օտարությունը, ղարիբը: Տասնամյակների ու հարյուրամյակների ընթացքում այս բառերն ամեն անգամ նոր փուլ են մտել`որակապես տարբեր նախորդից, նոր հույզեր պարգևել գնացողներին ու մնացողներին: Մենք էլ արդեն ամեն գնացողի հետ վեր չենք թռչում` սրտի սուր ծակոցից, այլ պարզապես մարմնում շարժվող բեկորի պարգևած բթացած ցավի մի հեռավոր զգացում ապրում, որ ազդարարում է` այսինչն էլ գնաց: Իհարկե, այսօրվա «ղարիբն» ու «պանդուխտը» խիստ տարբեր են Վարուժանի, Զոհրապի կամ Իսահակյանի «ղարիբից» ու «պանդուխտից», որը մեր պատկերացումներում խեղճ ու հիվանդ մեկն էր: Տարբեր է նաև սովետական շրջանի արտերկիր գնացած «ղարիբից», որը որակված էր որպես հայրենիքի դավաճան և որը նույնպես խղճահարության զգացում էր առաջացնում մեր` կոմունիստական գաղափարներով ներարկված ուղեղներում. խղճահարություն այն մարդու հանդեպ, որը գնացել էր ապրելու «կապիտալիստական շահագործող-բռնատիրական» ռեժիմում ու չէր հասկանում, թե ի~նչ հրաշալի բան է եղբայրական հանրապետություններից բաղկացած եղբայրական ընտանիքը: … Ժամանակները փոխվել են. Այսօր երկրից հեռացողին անթաքույց հարգանքով են ճանապարհում. «նա էլ գնաց ու պրծավ էս երկրից, գնաց մարդավարի կյանքով ապրելու»: Մենք ասում ենք հերթական «բարի ճանապարհն» ու մաղթում «շուտ վերադարձ», իսկ մտքում`մնաս բարով: Նրանք ժամանակ առ ժամանակ հարցնում են` ի՞նչ վիճակ է Հայաստանում ու ստացած պատասխանից ավելի ամրապնդում հետ չգալու որոշումը: Մենք հարմարվել ենք արդեն հրաժեշտներին ո ւմի գիտակցության. ով գնաց, էլ հետ չի գա: Ի~նչ գալ: Մի ամբողջ ժողովուրդ քաղաքական մեկնաբան է դարձել, ու «բարևին» հաջորդող հարցը հիմա «ո՞նց եք»-ը չի, այլ` ի՞նչ կասես` էս երկիրը կդզվի՞: Այս հարցը մոլեգնում է ամենուր... համացանցից մինչև հասարակական տրանսպորտ, քննարկվում, ծեծվում, բզկտվում ու, որպես լավ պարտիզան, թողնվում անպատասխան: Ավտոբուսի վարորդը շրջվում ու հարց է հղում` ժողովո'ւրդ, ի՞նչ մտքի եք, խելքներդ ի՞նչ ա կտրում` էս երկիրը երկիր կդառնա՞: Ավտոբուսը խառնվում է, աղմկում, փոթորկվում, հետո գալիս ընդհանուր հայտարարի` սրա վերջը չի երևում, ով կարա` թող փախնի: Վարորդն էլ հային հատուկ հումորով, թե` Ռուսաստանում էի, էս վերջին ընտրություններից հետո մերոնք կպան, թե` արի, լավ ա լինելու. նախագահն ա ասել, եկա, հետո պարզվեց, որ նախագան իրանց «կռուգի» համար ա ասել, ոչ թե ժողովրդի, հիմա մտածում եմ` ընտանիքս հավաքեմ, ռադս քաշեմ, գնամ ու գնա~մ: Շատերը միգուցե սկզբում հավատում են, որ կվերադառնան` մոռանալով, որ ուրիշ երկրում մանկապարտեզ, դպրոց ու բուհ գնացող, ինչպես նաև այլ միջավայրի ու մշակույթի մեջ մեծացող իրենց երեխան համարյա ոչինչ չունի կապող հայրենիք ասվածի հետ, թերևս բացի ծնողների հայացքում ծվարած կարոտից: Նրանք կհարմարվեն նոր երկրի օրենքներին, կփոխեն լեզուն, երեխաները վարժ կխոսեն օտար լեզվով ու ավելի վատ` հայերեն, թոռները համարյա չեն խոսի, իսկհաջորդսերնդիհետկգամոռացումը: Ո՞վ կպտտի անիվը հետ ու կվերադառնա մոռացումից… Ես գիտեմ այդպիսի մի զարմանալի մարդու. նա Վրեժ Քոսայանն է: Իհարկե Վրեժ անունն ինքն է կնքել`փոխելով թուրքական անունը, իսկ ազգանունը փորփրել ու հանել է իր ապուպապի մոռացված հիշողությունից, քանի որ Թուրքիայի քրդաբնակ ու ասորաբնակ այդ գյուղում ոչ ոք չէր խոսում հայերեն, ավելին`ոչ ոք հայերեն բառ անգամ չգիտեր, նույնիսկ Վրեժի տատերն ու պապերը: Սերունդների հիշողությունը պահպանել էր միայն մի փաստ`գյուղում կա երեք հայ ընտանիք: Նրանքգիտեինմիայն, որիրենքհայեն, ունենայլկրոն: Շատ երեխաներ ունեցող այդ ընտանիքները իրենց երեխաներին մկրտում էին ասորական եկեղեցում ու ամուսնություններ կնքում իրար մեջ: Ահաայդպես,Վրեժն էլ կնքվեց ասորական եկեղեցում ու քսան տարեկանում ամուսնացավ այդ ընտանիքներից մեկի դստեր հետ:Մինչ այդ նա իր վարքագծով համարյա ոչնչով չէր տարբերվել մյուսներից, բայց ահա այստեղէր`քսան տարեկանում, որ նրա մեջ ըմբոստացավ հայկական արյունն ու նա, պոկվելով օղակից, որոշում կայացրեց հեռանալ Թուրքիայից: Այստեղ նրանց ցեղի հիշողության ժանգոտած անիվը ցնցվեց ու հետ պտտվելու թույլ շարժում արեց: Դա հավանաբար համընկավ հենց այն օրվա հետ, երբ Վրեժը Գերմանիայի մի հայ ընտանիքի տանը ձեռքն առավ հայերեն գիրք ու առաջին անգամ ծանոթություն հաստատեց մեսրոպյան գրերի հետ: Թերթելով գիրքը`հանկարծ տեսավ այդ զարմանալի տառերի խորքից ջերմության ու լույսի ճառագում, լույսի մեջ`իր ինքնությունը. օտարությունում ծնված զավակ, որ հարցուփորձով պիտի գտնի հայրենի տունն ու դուռը թակի: Հայրենի տունը`մի փոքր երկիր ավետյաց, ու ինքը` ոդիսևս`ճանապարհորդության սկզբնակետում: Ինչպիսի՞ն է այդ երկիրը. հզոր ու ինքնիշխա՞ն, թե՞ աղքատ ու հետամնաց, ո՞նց կընդունեն նրան այդ տանը. արդյո՞ք սիրով դուռը լայն կբացեն, թե՞ կիսաբաց դռնից տարիներով հարցերի տարափ կթափեն: Իհարկե օտարությունում ծնված յուրաքանչյուր զավակ իր երազանքներում հայրենի տունն ընկալում է որպես կարոտած մոր գիրկ: Բայց միշտ չի, որ իրականությունը համապատասխանում է երազանքին: Վրեժի հետ հենց այդպես եղավ. հայատառ գրքին ծանոթանալուց երեսունհինգ տարի անց նոր նա դարձավ ՀՀ քաղաքացի. «Ես հազար անգամ հեշտ դարձա Շվեդիայի քաղաքացի, երկրի, որ մեծ դժվարությամբ է քաղաքացիություն տալիս»: Նա` Շվեդիայի քաղաքացի, արդեն բազմազավակ ընտանիքի հայր, մասնագիտությամբ`ուսուցիչ, որը գիտեր թուրքերեն, քրդերեն, ասորերեն, գերմաներեն, անգլերեն, շվեդերեն, դիմեց հայրենիքին` խնդրելով` հնարավորություն ստեղծել` մանկավարժական ինստիտուտում սովորելու հայերեն, թեև մինչ այդ որոշ չափով արդեն սովորել էր ինքնուսույցներով ու տարբեր հայերի ուսուցչությամբ, ու 1990-ին առաջին անգամ եկավ Հայաստան: Այն ժամանակ Սովետական հայրենիքն ավելի լավ ընդունեց նրան, քան Ազատ-անկախն` այսօր. հատկացրին հանրակացարան, լեզուն սովորելը ձրի էր, իսկ սովորելու համար` կրթաթոշակ, ստեղծվեցին բոլոր պայմանները, որոնք ասում էին` մենք ընդունում ենք բոլոր նրանց, ովքեր հայրենիք վերադառնալու մտադրություն ունեն: Դա պետության քաղաքականությունն էր` ընդունել վերադարձողներին ու փակել ճանապարհը գնացողների: Ազատ-անկախում ճանապարհն ազատ է` գնացողների, ու գործելու հնարավորությունն` անկախ` եկողների. եթե ուզում ես լեզու սովորել, խնդրեմ` ապավինիր քո գումարին: Թուրքիայում ծնված, Գերմանիայում ապրած, Շվեդիայի քաղաքացի դարձած Վրեժը երկուՀայաստանի հետ գործ ունեցավ, որոնք խիստ տարբեր էին իրարից, բայց ունեին մեկ ընդհանրություն` երկուսն էլ չէին համապատասխանում «ավետյաց երկրի» մասին իր պատկերացումներին:Այնուամենայնիվ, մենք մեր հարազատներին չենք սիրում այն պատճառով, որ նրանք ամենալավն են, այլ այն, որ մերն են, Վրեժը սիրեց Հայաստանը և, լեզվին տիրապետելուց հետո, 90-95-ից մուտք գործեց իր կյանքի կարևորագույն` գործելու փուլը: Նա հեղաշրջում չի արել, Վրեժն այն մարդկանցից է, որոնց գործերն առանձնապես չեն երևում, անունը հայտնի չի, ոչնչով չեն գովազդվում, չեն փոխում երկրի ճակատագիրն ու չեն ազդում պատմության ընթացքի վրա, բայց անընդհատ արարում են ու կաթիլներ ավելացնում օվկիանոսին: Ամեն մարդ չի կարող Մաշտոցի պես արեգակի լույս տարածել, բայց, ցանկության դեպքում, գոնե մոմի` կարող է: Նրա առաջին գործը իր չորս երեխաներին հայերեն սովորեցնելը եղավ ու ընտանիքում հաստատելըերկաթյա կանոն` իրար հետ խոսել միա'յն հայերեն: Այժմ թոռնիկներն էլ են խոսում հայերեն, թեև նրանց հայրը շվեդ է: 1995-ից շվեդական դպրոցներում ու հայկական մշակութային միություններում Վրեժն սկսեց դասավանդել հայոց լեզու: Նա, որպես Վեստերոս քաղաքի հայ համայնքի նախագահ, ջանք չի խնայել` համախմբելու օտար երկրում գտնվող հայերին, սովորեցնելու նրանց հայերեն: Իր նախագահությամբ կազմակերպվել է Շվեդիայի հայկական միությունները համակարգող կենտրոն, իսկ կենտրոնի կարևորագույն ձեռքբերումը` Շվեդիայի խորհրդարանում հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Կազմակերպել է Վեստերոս քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու եկեղեցական խորհուրդ, այնուհետև նախագահել այդ խորհուրդը` անելով ամեն ինչ` հայերին համախմբելու մեր կրոնի և եկեղեցու շուրջը:Ըստ Շվեդիո և Սկանդինավիո հովվության հոգևոր հովիվ Տ. Սարգիս քահանա Մելքոնյանի բնութագրության. «Վրեժ Քոսայանի ջանքերով կազմակերպվեց Վեստերոսի Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու եկեղեցական խորհուրդ: Իմ հպարտությունն եմ հայտնում, որ համայնքի մեջ ունեցել ենք մի հայորդի, որը պատմության ճակատագրի բերումով հանդիպել է բազում ազգային և կրոնական դժվարությունների, սակայն իր ազգային բարձր գիտակցությամբ և հոգևոր իմաստությամբ ի վիճակի եղավ հաղթահարել բոլոր դժվարությունները և կերտել հայ քրիստոնյա ընտանիք, որտեղ պահպանվեց հայոց լեզուն և հարգանքը հավատքի նկատմամբ»: Այսօր թվում է` կատարվել է Վրեժի երազանքը. նա արդեն ՀՀ քաղաքացի է, տուն ունի հայրենի հողում, ընկերներ, ցանկացած ժամանակ գալու, անգամ մշտապես հայրենիքում ապրելու հնարավորություն, այնուամենայնիվ նա փակ դռան առաջ կանգնածի զգացողություն ունի:Հետաքրքիր է` այն մարդը, որն այսքան ջանք է դրել` լինելու Հայաստանի քաղաքացի` հայկական անուն-ազգանունով, որն անգամ իր ծննդյան օրնիր անվանակոչությա'ն օրն է համարում ու անձնագրում էլ նշված է «վերածնունդը»` նոյեմբերի 26-ը` որպես ծնունդ, որն արյան կանչով տուն է վերադարձել, ինչպե՞ս է բացատրում նման զգացողությունը. «Ես Հայաստանը դեռ կայացած երկիր չեմ համարում: Այնտեղ չի գործում օրենք ու չկա օրենքի ընկալում ո'չ օրենքի մարդու կողմից, ո'չ հասարակ քաղաքացու: Նման երկրում մարդն իրեն ապահով ու պաշտպանված չի կարող զգալ: Առաջ ավելի էի զարմանում, հիմա սովորել եմ արդեն, որ երբ քաղաքացին ինչ-որ անօրինական քայլ է արել, օրենքի մարդը, նայած հանցանք-զանցանքի ծանրությունից, մտածում է` ինչքան պոկել, իսկ քաղաքացին` ում գտնել` որպես միջնորդ, որ «քիչ նստի»: Պատկերացրեք` ինչքան անսովոր բան է դա մեզ համար: Այդ իմաստով սփյուռքահայերն ավելի խոցելի են, քանի որ ապրել են օրենքի երկրում ու չեն պատկերացնում, թե նետը որ կողմից կարձակվի, երբ իրենք փորձենինչ-որ գործ անել այստեղ: Եվ ամենավատն այն, է, որ ղեկավարությունն անվերջ մատնանշում է այս ու այն ոլորտում երկրի «զարգացումը». իրե՞ն է խաբում, հարևան երկրների՞ն, ժողովրդի՞ն... Ես սրտի մեծ ցավ եմ ապրում, որ ամեն գալիս դրական զարգացում չեմ տեսնում, այլ միայն լսում, որ մեր ծանոթներից մեկն էլ է ընտանիքով հեռացել երկրից: Ես երկար եմ սպասել այստեղ հիմնավորվելու օրվան, փորձում եմ հարմար աշխատանք գտնել ու դեռ` ապարդյուն, իսկ սեփական փոքր բիզնես չեմ ուզում, պատճառն արդեն ասացի»:Վրեժը, խորտակվող նավի նավապետի պես,կարծես դեռ չի հուսահատվել ու համառորեն էլի ու էլի է ուզում ինչ-որ բան փրկել. հիմա նաՇվեդիայում բացել է կիրակնօրյա դպրոց ու սովորեցնում է հայոց լեզու: Նրան աշակերտում են16-50 տարեկան, հիմնականում Թուրքիայից գնացած հայեր: Գործը եռում է իսկ հույսը, թեև երբեմն-երբեմն` մարմրում, բայց ավելի հաճախ առկայծում է... որ դեռ կգան լավ օրեր, ու Հայաստանը կդառնա երազանքների երկիրը, կգործի օրենքը, որ հայրենիքն իր գիրկը կառնի բոլոր նրանց, ովքեր վատ կյանքից հոգնած են հեռացել երկրից և ոչ թե պարզապես գնացել են շրջագայելու կամ սովորելու, նրանց, ովքեր թեև օտար երկրում ունեն բարեկեցիկ կյանք ու նույնիսկ հարազատներին օգնելու հնարավորություն, բայց հայրենի տանկարոտին հազիվ են դիմանում, որ երկրում բոլորը կհամապատասխանեն իրենց զբաղեցրած տեղին ու դիրքին. խորհրդարանում կլինեն միայն ժողովրդի շահերը պաշտպանող արժանավորներ և ոչ թե սեփական գրպանին գերի դարձած, սեփական մտավոր սնանկությունն անգամ թաքցնելու անկարողաքացի տվողներ, որ հայը կվերգտնի իր կորցրած ամենաթանկ բանը` հավատն ու լավատեսությունը, որ երկրի նախագահը երբ ասի` լա~վ ենք ապրելու, ժողովո'ւրդ, դա վերաբերի նաև ժողովրդին: Մանե Հակոբյան

© Լրագիր
Վերջին լուրերը, Հունվար 27, 2012ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԲՀԿ «ՏՂԱՄԱՐԴԸ»
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն Ազատություն ռադիոկայանին հայտնել էր, որ կուսակցության նախագահը հանձնարարել է բոլոր 41 մեծամասնական ընտրատարածքների համար առաջարկել 2-3-ական ...ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՊԵՏՔ ԵՆ «ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻՆԵ՞Ր»
Երբ Հայաստանի պետական կառավարման համակարգում կադրային փոփոխություն է տեղի ոււնենում եւ նշանակվում է նոր, երիտասարդ, առավել եւս իր նախկին գործունեությամբ եւ կերպարով հանրային հարգանք, համակրանք ու վստահություն ...ՀԱՅԱՍՏԱՆ, ԴՈՒՌԴ ԵՄ ԹԱԿՈՒՄ
Մերամենօրյա բառապաշարի ամենագործածական բառերից են սփյուռքը, արտագաղթը, օտարությունը, ղարիբը: Տասնամյակների ու հարյուրամյակների ընթացքում այս բառերն ամեն անգամ նոր փուլ են մտել`որակապես տարբեր նախորդից, ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀՆՉՈՂ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՉԵՆ ԴԻՄԱՆՈՒՄ ՈՐԵՒԻՑԵ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ
Հունվարի 26-ին կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցելությունը Լիտվա: Էդվարդ Նալբանդյանի վիլնյուսյան օրակարգը ներառում էր հանդիպումներ Լիտվայի վարչապետ Անդրիուս Կուբիլիսի, ...«ԴՈՒՔ ԳՈՂԵՐ ԵՔ ԵՒ ԺՈՒԼԻԿՆԵՐ»
1
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս ՂուկասյանըՊարոն Ղուկասյան, ամանորյա իր ելույթում Սերժ Սարգսյանը նշեց, որ ընտրությունները մեզանում ընկալվել են միայն որպես իշխանություն ձեռք գցելու կամ իշխանությունը ...ՀՀԿ-ԲՀԿ «ՄԱՍԿԻ ՇՈՈՒ»
Թերեւս շատերն են հիշում «Մասկի շոու» հայտնի ռուսական երգիծական հեռուստանախագիծը: Դրա սերիաներից մեկն այն մասին էր, թե ինչպես են ռուսները մեկնում Գերմանիա: Նրանք պայմանավորվում են, որ չպետք է հայհոյեն ...ՄՈՄԵՐՈՎ ԼՈՒՌ ԱԿՑԻԱ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Հունվարի 28-ին,18:30, Բանակի օրվա առթիվ Ազատության հրապարակից կայանալու է մոմերով լուռ ակցիա ի հիշատակ այն մարդկանց, ովքեր սպանվել են բանակում:ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵ՞Թ, ԹԵ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ
Նախորդ տարեվերջին կառավարության անդամները միմյանց հերթ չտալով սկսեցին հայտարարել, որ այս տարվանից քաղծառայողներին ու հանրակրթական դպրոցների ուսուցիչներին սոցիալական փաթեթներ են հատկացվելու: Կառավարությունն ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ընդդիմություն կունենա, ի դեմս Շարժում 88 կուսակցության, որի նախագահ Էդուարդ Աղաբեկյանն է հայտարարել այդ մասին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արդեն տեւական ժամանակ ...ՄՈՍԿՎԱՆ ՎԱՂ Է ԲԱՑԵԼ ԳԻՐԿԸ ԱՆԿԱՐԱՅԻ ՀԱՄԱՐ
Թուրքիան սպասելու է, թե արդյոք Սարկոզին կստորագրի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը, եւ միայն դրանից հետո կձեռնարկի պատժամիջոցներ, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը:Սակայն Թուրքիան ...ԴԻՄՈՒՄ ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ
Մի քանի հասարակական կազմակերպություններ բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, ՀՀ Արդարադատության նախարար Հրայր ...ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐԸ
ՀՀ ԿԳ նախարարը հաստատել է հետեւյալ առարկաների չափորոշիչները և ծրագրերը. Հանրակրթական հիմնական դպրոցի 1-7-րդ դասարանների 'Երաժշտություն' առարկայի չափորոշիչը և ծրագիրը, հանրակրթական հիմնական դպրոցի 8-9-րդ ...WEB OF SCIENCE-Ը ՀՀ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հարցազրույց Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) նախագահ Հարություն Կարապետյանի հետ Պրն Կարապետյան, վերջերս շատ է խոսվում գիտության բնագավառի միջազգային չափորոշիչների մասին։ ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ
Հունվարի 26-ին Գարեգին Բ Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նշանակումներ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմերում և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցներում: Մայր Աթոռի միաբան Տ. Շնորհք աբեղա Սարգսյանը ...ՖԵՅՍԲՈՒՔԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՍՊԱՄ ՏԱՐԱԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
Facebook-ը դատի է տվել Adscend Media ընկերությանը, որը «like»` «հավանել» կոճակի օգնությամբ սպամ է տարածում սոցցանցում, գրում է Ռոյթերը: Մեքենայության նման տարբերակը կոչվում է likejacking՝ այսինքն դրանից ...ՋԱՎԱԽՔԱՀԱՅ ԳՈՐԾԻՉ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ 20-ԱՄՅԱԿԻ և ԻՐ ՈՐԴՈՒ 5-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
2012թ. Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: Այդ օրը նաև լրանում է ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի որդու ծննդյան 5-րդ տարին: Այս կապակցությամբ նա շնորհավորական ուղերձ է հղել. ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՒԱՏՐԵԼ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, բանակաշինության գործում մատուցած նշանակալի ծառայությունների, ...ԳՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԲԱՆԱԿՈՒՄ
«Մինչ այժմ բանակն օրենքներով չէր ղեկավարվում, այլ միայն նախարարի հրամանագրերով, կառավարության որոշումներով, ինչպես նաեւ խորհրդային համակարգից ժառանգած անընդունելի ավանդույթներով՝ դեդովշինայով, բանակում ...ԱՄՆ ԿՐՃԱՏՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ
1998 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ սկսում է իր ռազմական բյուջեի կրճատումը: Դա նախատեսում է առաջիկա հինգ տարում ԱՄՆ Զինուժի թվաքանակի կրճատում 120 հազարով, ինչպես նաեւ հրաժարում մի քանի պաշտպանական հեռանկարային ...ԻՐԱՆԸ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ՞ ՆԱՎԹԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎՐՈՊԱ
Իրանը կարող է դադարեցնել Եվրամիություն նավթի մատակարարումն արդեն հաջորդ շաբաթ, գրում է Ռոյթերը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին: Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԿԿԱԶՄԻ ՈՌՈԳՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի պարենի ապահովման ծրագրերի ներկայացուցիչ Ջուզեպպե Ֆանտոզիին:Հանդիպման ընթացքում քննարկվել են հատկապես ոռոգման համակարգին առնչվող ...ՊՈՒՏԻՆԸ ԿԼՈՒԾԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՐՑԸ
Ռուսաստանում նախագահական ընտրարշավի դուրս եկած Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների հետ հանդիպմանը օգնության է հասել ընթացքում վատ զգացած մասնակիցներից մեկին: Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, ...ԳԻՏԱԿԱՆ ԽՈՍՔԻ ՏԱԲՈՒ
«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպությունը խիստ մտահոգված է ներկայումս Հայաստանի ակադեմիական գործընթացներում ձևավորված գիտական խոսքի ազատությունը ճնշելու գործելաոճով, ինչը հանգեցնում ...ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՇՏՈ՞ՆԸ ԿԸՆՏՐԻ, ԹԵ ՑՈՒՑԱԿԸ
Ի պատասխան հարցադրումներին, թե արդյոք Սերժ Սարգսյանն է գլխավորելու ՀՀԿ նախընտրական ցուցակը, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները արտահայտվում են «բա ով պետք է գլխավորի, եթե ոչ կուսակցության նախագահը» ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
20 տարի առաջ` Հայրենիքի արեւելքում ընթացող արցախյան հերոսամարտում ազգային շահերն ու հայության անվտանգությունը պաշտպանող հայկական ազատագրական ջոկատները կազմավորվեցին որպես Հայոց ազգային բանակ: Քարինտակի, ...ՊՈՒՏԻՆԻ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ԴԺԳՈՀ Է ՄԵԴՎԵԴԵՒԻՑ
Ռուսաստանի նախագահի թեկնածու, վարչապետ Պուտինի նախընտրական շտաբի պետ Ստանիսլավ Գովորուխինը նախագահ Մեդվեդեւին հանդիմանել է այն բանի համար, որ նա քիչ է մասնակցում Պուտինի նախընտրական արշավին: Այդ հայտարարությունը ...1 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆ ԿԾԵԼ Է ՕՁԻ ԳԼՈՒԽԸ ԵՒ ՓՐԿՎԵԼ
Իսրայելցի 13-ամսական Իմադ Գադիր անունով երեխան հայտնվել է իսրայելական մամուլի առաջին էջերում այն բանից հետո, երբ փրկել է ինքն իրեն օձի խայթոցից՝ կծելով օձի գլուխը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով ANSA ...ԳԵՂԱՄՅԱՆԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ալեքսան Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ:Նշենք, որ Ալեքսան կարապետյանը Ազգային Միաբանություն ...ՇԱԲԱԹՎԱ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ
Հունվարի 23-27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70,520,579 ԱՄՆ դոլար 386.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, ...ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՈՎ Է ՄԱՆԴԱՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ
Հայ ազգային կոնգրեսը քաղխորհրդի արտահերթ նիստում որոշել է, որ խորհրդարանի ընտրությանը մասնակցելու է միասնաբար, այսինքն Կոնգրեսի մաս կազմող 18 կուսակցությունները միասին՝ մեկ դաշինքով են մասնակցելու ընտրությանը:Ըստ ...ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՓԱԿ ՄՆԱԼ ՍԵԼԻՄԻ ԼԵՌՆԱՆՑՔԸ և ԲԵՐԴ-ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՏՎԱԾԸ
Հունվարի 28-ի ժամը 17.00-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Դեռևս շարունակում են փակ մնալ Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎՐԱՆԵՍԹԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ
Հունվարի 26-ին Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելում մասնակցեց Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի Էներգետիկ անվտանգության հանձնաժողովի նիստին, որի փոխնախագահն ...10 ԱՄՍՈՒՄ ՍԻՐԻԱՅՈՒՄ 384 ԵՐԵԽԱ Է ՍՊԱՆՎԵԼ
Սիրիայում 10 ամիս շարունակվող հակակառավարական ելույթների արդյունքում արդեն 384 երեխա է մահացել, գրում է Ռոյթերը՝ հղում անելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին: Դեկտեմբերի սկզբին էլ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն կոմիսար ...2011Թ. ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄՎԵԼ Է 263 ԱԿՏ` 3126 ԾԱՌԻ ՀԱՄԱՐ
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, խորհրդի նախագահ Արմեն ...ՋՈԿՈՎԻՉԸ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Է
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում ավարտվեց 2-րդ կիսաեզրափակիչ հանդիպումը: Նովակ Ջոկովիչը 6-3, 3-6, 6-7, 6-1, 7-5 հաշվով Էնդի Մարեյին: Եզրափակիչում հունվարի 29-ին Ջոկովիչը կխաղա Նադալի հետ:ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ
Համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ձևավորվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ...ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՄԻՇԵԼ ՄԱՅՈՐԸ ՍՏԱՆՈՒՄ Է ՆՈՐ ԽՈՇՈՐ ՄՐՑԱՆԱԿ
Վիկտոր Համբարձումյանի առաջին մրցանակակիր շվեյցարացի հանրահայտ աստղաֆիզիկոս Միշել Մայորը և նրա գործընկեր Դիդյե Քելոսն արժանացել են հիմնարար գիտությունների անվանակարգում իսպանական BBVA հիմնադրամի «Գիտելիքի ...ՀՐԱՏԱՊ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱՆ ՔԿՀ հասարակական դիտորդների խումբը 18.01.2012թ. ստացել է ահազանգ այն մասին, որ "Էրեբունի" քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված դատապարտյալ Հ.Ա.-ն, որը տառապում է ՀՀ Կառավարության թիվ 825-Ն որոշմամբ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՈՒՐՋ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Այսօր ողջ աշխարհում նշում են հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրը: Այն հիշատակվում է խորհրդային զորքերի կողմից Օսվենցիմի ճամբարների ազատագրման օրը:Աշխարհն այսօր խոսում է մեկ այլ՝ հայոց ցեղասպանության ...ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԻ ԵՐԿԱԿԻ «ԷՖԵԿՏԸ»
Հայկական քաղաքական դաշտում տեղի է ունենում «սելեկցիայի» գործընթաց: Հանդիպում են 3 նախկին ԱԳ նախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, եւ նրանց հավանական միությունն անմիջապես ...ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ ԽԱՉԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ԿՓՈԽԱՆՑՎԻ ԲԱՆԱԿԻՆ
Հունվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսապետությամբ Գարեգին Բ Կաթողիկոսի կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում կհրապարակվի Հայրապետական Սրբատառ կոնդակ Հայոց Բանակի 20-ամյա հոբելյանի առիթով: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինին: Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին, տարածաշրջանային ...ԿՈՆԳՐԵՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայ Ազգային Կոնգրեսն այսօր քաղխորհրդի արտահերթ նիստում ընդունել է հայտարարություն` առաջիկա ընտրություններին Կոնգրեսի մասնակցության ձեւաչափի մասին: Սակայն հայտարարության բովանդակությունը չի հրապարակվում. ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՒ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈԽՏԵՂԱԿԱԼԻՆ
Հունվարի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկ Ռուբինին: Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց հայ-ամերիկյան բարեկամական ...ԽԱԲՈՒՍԻԿ ԼՈՒԾՈՒՄ ԵՒ ԱՐԱԳ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ
«Այժմ, երբ մենք նշում ենք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, ուզում եմ վստահեցնել, որ Միացյալ Նահանգների և նրա ժողովրդի հանձնառությունը Հայաստանի անկախության, ...«ԱՅՑՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ»
Գյումրիում ավարտին են մոտենում կառուցվող բազմապրոֆիլ հիվանդանոցի շինաշխատանքները: Աշխատանքների ընթացքին հետեւելու նպատակով Գյումրի էր ժամանել ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը: Հարություն ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍԵՔՍԸ

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԼՈՒԾՈՒՄ Է ԳՏԵԼ

ԻՍԿ ԵԹԵ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՔՆԵ՞Ր
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՊՈՒՏԻՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ
ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՆՈՐ ՏԵՂԸ

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՏԱՐԵԼ Է ԶՐԱՀԱՊԱՏ ԱՆՎԱԴՈՂԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԲՀԿ «ՏՂԱՄԱՐԴԸ»
ԲՐԻՏԱՆԻԱՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է
ԲՀԿ ԻՆՏՐԻԳՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
«ԴՈՒՔ ԳՈՂԵՐ ԵՔ ԵՒ ԺՈՒԼԻԿՆԵՐ»

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1899 Արարատի մարզի Այգեզարդ գյուղում ծնվեց լեզվաբան, ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ Արարատ Ղարիբայնը:
- 1923 Անդրկովկասյան դաշնության զինանշանը ստեղծելու համար առաջին մրցանակն են ստացել նկարիչներ Մարտիրոս Սարյանը և Հակոբ Կոջոյանը:
- 1924 Երևանի Լենինի հրապարակում տեղի ունեցավ աշխատավորների միտինգ, որի ժամանակ դրվել է Լենինի հուշարձանի հիմքը:
- 1939 Բեյրութում ծնվեց հայտնի կոնպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
- 1973 Կալիֆորնիայի Սանտա-Բարբարա քաղաքում արդյունաբերող, գյուտարար և հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Յանիկյանը սպանել է երկու թուրք դիվանագետի՝ միջազգային հասարակայնության ուշադրությունը Հայ Դատի վրա բևեռելու ակնկալիքով:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

