
ԹԱԳԱՎՈՐԸ ԿԱՄ ԾԱՂՐԱԾՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՔԱՆԴԵԼ ՊԱՏԸ
- Մեր զրուցակիցն է մշակութաբան Լևոն ՄարգարյանըԼևոն, թեև մեր զրուցակիցները փաստում են քաղաքական ճգնաժամի առկայության մասին, սակայն գիտեմ, որ Դուք հակառակ կարծիքին եք: Կհիմնավորե՞ք:Ըստ իս` այստեղ հիմնական խնդիրը ի սկզբանե հասկացության ձևակերպման ու ընկալման մեջ է: Մասնագիտական շրջանակներում, որքան կարողացել եմ մոնիտորինգ անել կամ ընդամենը անզեն աչքով դիտել, քաղաքականությունը մեր համար դուրս է գալիս իր դասական սահմանումներից (քաղաքականության դասական սահմանումը արիստոտելյան սահմանումն է, ըստ որի` քաղաքականությունը բարիքներ ստեղծելու համակարգ է կամ մեխանիզմ, ընդ որում` բարիքը միայն տնտեսական հասկացություն չէ): Հասարակության տարբեր շերտերի և խավերի համար, ինչպես վերևների, այնպես էլ ներքևների, քաղաքականությունն ավելի շատ ուժի և իշխանության հետ ասոցացվող ինչ-որ բան է Հայաստանում, այսինքն` քաղաքականություն ասելիս միանգամից պատկերացնում են ռեսուրսներ, լծակներ, որոնք իրենց բնույթով արդեն հիերարխիկ են: Այս հարցը հենց անկախության սկզբից չդրվեց: Մարդիկ հեղափոխություն արեցին, իրավիճակը փոխվեց, հեղափոխություն անողները, պատերազմ հաղթողները եկան իշխանության, իսկ պատմությունը ցույց է տալիս, որ այդ ժամանակ միշտ խնդիրներ են առաջանում, պատերազմական ու հեղափոխական իրավիճակներում աշխատած մեխանիզմները պրոյեկտվում են խաղաղ իրավիճակի վրա, պրոֆեսիոնալիզմը ստորադասվում է ուժին ու կարողությանը:Մյուս կողմից, եթե հետազոտողի աչքերով դիտարկենք, ապա կտեսնենք, որ այդ պրոցեսները բավական օրինաչափ են: Պատմական ու քաղաքական իրավիճակը, հետսովետական մտածողությունը այլ բան ենթադրել չէին կարող: Դժվար է ասել, որ Հայաստանում զարգացում չկա, մենք ներսից ենք նայում պրոցեսներին ու զգում ավելի շատ դրանց բացասական կողմերը: Եթե փորձենք դրսից նայել մեզ, կարծում եմ փոփոխություններ չարձանագրել չենք կարող: Այո, Հայաստանում քաղաքական ճգնաժամ կա, բայց պետք է փորձենք պարզել, թե ինչ ենք ասում քաղաքականություն ասելով: Եթե քաղաքականության մասին մեր պատկերացումները սովետական դասական պատկերացումներ են, որ կա պետություն, որը պետք է մեզ ապահովի աշխատանքով, մեր փոխարեն վերևից երազանքներ իջեցնի ու այդ երազանքները իրականացնելու պայմաններ ապահովի, ապա այդ առումով կա քաղաքական ճգնաժամ: Բայց այդ ճգնաժամն ավելի շատ մարդկանց մտածողության, հնացած տեքստերի ու մերօրյա հեղափոխական պաթոսի հետևանք է: Հեղափոխականության պաթոսը չի թողնում անցնել ակնկալիքների սահմանը ու ֆիքսել իրական փոփոխությունները: Իսկ քաղաքականություն, որին պետք է մասնակից լինի մեզնից յուրաքանչյուրը, կա՞ այդ գիտակցումն արդյոք:Սա առօրյա է, և կարիք չկա սրանից քաղաքականություն սարքել: Մենք յուրաքանչյուրս մեր կյանքն ենք ապրում: Պարզապես այսօր տեխնոլոգիաները այնքան են զարգացել, որ մասս-մեդիան քաղաքականությունը դարձնում է մեր կյանքի ամենօրյա մասը, և մենք միաձուլվում ենք դրան: Քաղաքական քաղաքականությունն իրենով նախևառաջ սեփական շահերը և տեսակետները ձևակերպելու, դրանք իրականացնելու մեխանիզմները հիմնավորելուն միտված մի բան է: Մեզ մոտ մի շատ հետաքրքիր փաստի հանդիպեցի, երբ վրացի ընկերներից մեկը, ով քաղաքական մշակույթով էր զբաղվում, ցանկացավ իմանալ` Հայաստանում կուսակցությունների ինչ անվանումներ կան: Նրա համար անհասկանալի էր` ինչ է նշանակում ազատ դեմոկրատներ, դրա հաջորդ հարցը` իսկ կա՞ն անազատ դեմոկրատներ, ի՞նչ է նշանակում Բարգավաճ Հայաստան՝ տնտեսական կորպորոցիա՞ է, կոնցե՞ռն է: Հայ հեղափոխական դաշնակցություն կամ Ժառանգություն. ընդդիմադիր կուսակցություններից մեկի անունը Ժառանգություն է, այսինքն` ինքը անցյալի վրա հղում է անում ի սկզբանե, բայց ամեն օր խոսում է Նոր Հայաստան, մոդեռնացող Հայաստան ձևավորելուց, քաղաքացիական հասարակություն ձևավորելուց: Կամ ինչ է նշանանակում Հայ ազգային կոնգրես. այս մասին մի անգամ խոսեց Աղասի Թադևոսյանը` շատ դիպուկ ընդգծելով, որ կուսակցությունը ազգային լինել չի կարող: Եթե այն իր ձևակերպման մեջ ազգային է, կամ համազգային, ինչպես առաջ էր (ՀՀՇ), ապա այն քաղաքական ինքնաձևակերպման սահմաններից դուրս է գալիս ու իր վրա ոչ քաղաքական, էթիկա սահմանելու կոմպետենտություն վերցնում: Ընդդիմադիր ճակատի ամենաուժեղ թևն անընդհատ հղում է անում ազգայինի վրա, բայց դեմ հանդես գալիս պաշտոնական մշակույթում դրսևորվող ազգայնականությանը: Քաղաքական մշակույթի ճգնաժամը այստեղ է նաև:Նախորդ զրուցակիցները խոսում էին ազգայնականության, մասկուլինային և պատրիարխալ հասարակության մասին, բայց ավելի շատ լոզունգներով: Ես լուծումներ չեմ առաջարկում, քանի որ լուծումները շատ սուբյեկտիվ են, ամեն մեկն ինքն է որոշում, բայց սա խնդիր է, ընդ որում թե ազգայնականությունը ինքնին, թե դրա հանդեպ վերաբերմունքը՝ մասնավորապես լոզունգներով արտահայտվող վերաբերմունքը: Ուսումնասիրում էի ՀԱԿ վերջին նստացույցը, քսանից ավելի ՀՀ դրոշ կարելի էր այնտեղ հաշվել, հարթակին գերբն էր, ինչն անհասկանալի է ինձ համար: Քաղաքական ակցիան ազգային նշանակության ծեսի էր վերածվել: Կա քաղաքական ուժ, որը ներկայանում է ամենազորեղը, որը բոլորին հրապարակ գալու կոչեր ու հորդորներ է անում, որն ասում է, որ գնում է արդիականացման, որն իր շուրջն է ցանկանում միավորել քաղաքացիական սեկտորը, որը էսթետիկական նոր մանիֆեստներ է արձակում, բայց միշտ կա հղումը ազգայինի վրա, որովհետև քանակ, զանգված ապահովողը մնում է ազգայինը, համայնքայինը, ու այստեղ լուրջ պրոբլեմ կա: Ստացվում է, ցավոք սրտի, նորմալ կուսակցություն, որն ինքնաձևակերպման խնդիր է դնում՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է: Ինչքան էլ նա լինի բոլորի չսիրած կուսակցություն և բոլոր երկրային մեղքերի պատճառը, ինչքան էլ մենք նրա համար դժոխքի անեծքներ կարդանք, այն այսօր ինքնակազմակերպվում ու ինքնաձևակերպվում է, կամ քաղաքական մշակույթի ձևավորման փորձ է անում:Ի՞նչ կապ ունի անվանումը, երբ այդ կուսակցությունն իր որևէ քայլով այսքան ժամանակ չի համապատասխանում իր անվանմանը:Ամեն ինչ սկսվում է տեքստից, ինքս ինձ ձևակերպելուց, և իմ հետագա գործունեությունն արդեն իսկ բխեցվում է դրանից: Եթե այսօր քաղաքականությունը մեզ համար սոցիալ-տնտեսական բարօրությունն ապահովելու հետ կապված ինչ-որ բան է, այդ հարցում կոնկրետ վարանում եմ որևէ բան ասել, բայց որպես մշակութաբան, որպես քաղաքական մշակույթից գոնե մի քիչ հասկացող, շատ կարևոր է` ինչպես է տեքստն ի սկզբանե ձևավորվում, քանի որ դրանից շատ բան է կախված: Հանրապետական կուսակցության դեպքում որևէ հասարակական շահ արդյոք տեսե՞լ եք այսքան ժամանակ: Մի՞թե չեք նկատում ձև առանց բովանդակության, մի՞թե չեք նկատում, որ այդտեղ ընդամենը մի քանիսի շահն է:Հանրապետական կուսակցությունն այսօր ամենաշատն է համապատասխանում հայաստանիցների մեծամասնության՝ քաղաքականության մասին ունեցած պատկերացումներին: Սա պատրիարխալ հասարակություն է, քաղաքական առումով բացահայտ ու անթաքույց հիերարխիկ համակարգ, որի պահանջարկը գալիս է ոչ թե վերևից, այլ ներքևից, այդ պահանջարկը սոցիալական է: Այսինքն` ոչ թե հանրապետական կուսակցությունն է շատերի ձևակերպումներով քրեաօլիգարխիկ դարձած իջել երկնքից և հասարակությանը դարձրել պատրիարխալ, այլ հասարակությունն է եղել պատրիարխալ, հասարակությունն է հավանություն տվել քլեաօլիգարխիկ մտածողությանը, որն էլ ստեղծել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Ես գնահատականներ չեմ տալիս, ածականներ չեմ կպցնում, քաղաքական ու սոցիալական գործընթացները, որոնք տեղի են ունենում, ինձ համար մասնագիտական դիտանկյունից կարևոր են: Հնարավոր է փողոցում, սրճարանում կամ հարսանեկան քեֆ-ուրախության ժամանակ մտերիմ մարդկանց հետ ես ինձ թույլ տամ բարոյական գնահատականներ տալ նախագահին, ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին, բայց երբ խոսք է գնում կոնկրետ քաղաքական մշակույթում ու տեքստերում առկա ճգնաժամի մասին, ես փորձում եմ հասկանալ, կամ վերլուծել, ոչ թե գնահատականներ տալ, կամ պատրաստի լոզունգներով արտահայտվել:Նախագահն Ամանորյա ելույթի ընթացքում ասաց, որ ինչու չէ, ինքս էլ թույլ եմ եղել և օգնության կարիք եմ ունեցել: Պատրիարխալ հասարակության պայմաններում սա արդիականացման միտված քայլ է: Նախագահը քաղաքական սուբյեկտ չէ, կամ էլ քաղաքական ինստիտուտ, ինչպես նաև իշխանությունը, սա առասպելական քողով ծածկված մի բան է, որին ժողովրդի մի մասն անվանում է թագավոր, մյուս մասը՝ վերաբերվում որպես ծաղրածուի: Թագավորը կամ ծաղրածուն, փորձ է անում քանդել սակռալացված պատերը ու ըստ այդմ փոքրիկ քայլ է կատարում քաղաքական դիսկուրսի արդիականացման կոնտեքստում: Եթե անգամ դա պայմանավորված է առաջիկա ընտրություններով, եթե անգամ դա քաղաքական սիմուլյակռ է, նախագահի ամանորյա տեքստը արդիականացման միտում ունի:ՀԱԿ-ը, որ թվում է, թե քաղցր թվացող իդեալական բաներ է ասում, որ կունենանք մեր երազանքների Հայաստանը և այլն, երբ գալիս է քաղաքական ձևակերպման պահը, վարանում է քաղաքական ձևակերպում ու անվանում տալ ինքն իրեն: Բաց ֆորումի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը համարվում է Հայաստանում քաղաքական տեսքտ ստեղծողներից մեկը, հարցերին պատասխանելու ժամանակ ոչ թե հարցերին է պատասխանում, այլ տասը անգամ շեշտում է, որ նախագահի անունը Սերժիկ է, որ նա ինչ-ինչ առիթով եկել է իրեն շեֆ ասել: Ըստ էության` ինչ տարբերություն՝ անունը Սերժ է թե մեկ այլ բան, հարցն այն է, որ Սերժը քո հակառակորդն է, քաղաքական հակառակորդը, այս պահին, այս տեղում: Ստացվում է՝ մենք բարու և չարի կռիվ ենք տալիս, մի կողմում դեւն է, մյուսում էլ դեւ ոչնչացնողը: Այդ դեպքում ինչ կապ ունի քաղաքականությունը, քաղաքական մշակույթը: Ինչո՞ւ եմ ես անընդհատ հղում անում ընդդիմության ճամբար, որովհետև քաղաքական մշակույթի ճգնաժամը առկա է նաև այնտեղ. ստացվում է, որ ընդդիմությունը, այսօր ավելի շատ հեղափոխական ու քաղաքացիական մարգարեությունների վրա հենվելով է գնահատականներ տալիս քաղաքականությանը, ընդդիմությունը ինքն իրեն վերագրում է ավելին, քան քաղաքական սուբյեկտն է, ու ըստ այդմ ինձ` մշակութաբանիս համար, հասկանալի է դառնում, որ միտինգը կարող է հեղափոխություն անվանվել, կուսակցության շահերն էլ համազգային լինել: Ուրախ զբաղմունք է քաղաքական մշակույթը դիտելը Հայաստանում:Դուք փաստորեն տեսնում եք, որ ՀՀԿ արդիականացման միտո՞ւմ ունի:Ոչ թե ՀՀԿ-ն, այլ Սերժ Սարգսյանը: 2008-ից սկսվեց և մինչև հիմա շարունակվում է մասս-մեդիաների մասնակցությամբ վերլուծվել նախագահի քաղաքականության ոչ թե լավ և վատ կողմերը, այլ նախագահն անընդհատ ծաղրածու է դառնում, նախագահի արարքները գնահատվում են ոչ թե քաղաքական արդյունավետության չափանիշներով, ոչ թե քաղաքագիտական գնահատականների, այլ լավի-վատի, բարու-չարի տեսանկյունից: Սրանք քաղաքական վերլուծություններ չեն, տեքստեր չեն, որոնք փորձում են բռնել նախագահի թույլ տեղը և սպանել նրան, նույնիսկ դա չկա: Կա պատ վերևի և ներքևի միջև, և այդ պատը սակռալ սրբազան պատ է, որը կարելի է քանդել միայն հեղափոխության միջոցով (դա ես չեմ ասում, իրենք են ասում): Հեղափոխությունը պատկերացվում է անպայման վերևներին գցել ներքև, ներքևները բարձրանան վերև: Եվ երբ նախագահը նման տեքստ է ասում, եթե նույնիսկ անգիր արած, ամեն դեպքում նա պատ է քանդում, և դա շատ կարևոր է: Կարող է իրենք ամենավատ կուսակցությունն են, հնարավոր է նրանց մեծ մասը մահվանից հետո դժոխք է ընկնելու ու այրվելու է դժոխքի կրակներում, բայց դա քաղաքականության հետ կապ չունի: Քաղաքականություն և քաղաքական տեքստ կամ քաղաքական մշակույթ, այս ամենի մասին միշտ խոսում ենք, բայց ի վերջո չենք հասկանում այն ինչ է: Այս փոքր քայլերն անում է նախագահը, և քանի որ ուրիշ քայլ անող չկա, նրա փոքր քայլերը սկսում են երևալ: Սակայն սա մեկնաբանվում է որպես ինքաոչնչացման քայլ, երբ նախագահն ասել է, որ թույլ է եղել, բայց ինձ համար սա կարծես թարգմանվում է մեկ այլ կերպ ՝ ես թագավոր չեմ, ես նախագահ եմ:Հանրապետական կուսակցությունը իր առաջ արդիականացման խնդիր չի դրել, այլ դրել է ինքնապահպանման, վերարտադրման խնդիր, և այդ խնդիրը պահանջում է ինչ-որ քայլեր անել, տվյալ դեպքում այդ քայլերը արդիականացման փոքրիկ միտումներ են ցուցաբերում:Տարբե՞ր են միթե նախագահն ու իր կուսակցությունը:Նախագահը մենակ է, ինքը փորձում է ինչ-որ բաներ անել, բայց այս երկրում ամենաշատն ինքն ունի արդիականացման կարիք, որովհետև ինքն ամենաշատը ունի ինքնապահպանման, ինքնավերարտադրվելու խնդիր: Սերժ Սարգսյանը և հանրապետականը նույնանում են, որովհետև միշտ բուրգի գագաթին են նայում, ոչ թե բուրգին, մեր նման համակարգերում այդպես է, ինչու ՀԱԿ-ում այդպես չէ՞, կամ ցանկացած այլ խոշոր քաղաքական ուժի ներսում: Նախագահը չի կարող չհասկանալ, որ երկրում փոփոխվել են բաներ, որ բազմաթիվ նոր մարդիկ կան, ովքեր կյանքի հանդեպ նոր մշակութային ու սոցիալական պահանջարկ են ձևավորել, ու որ այդ մարդիկ չեն մտնում իր կողմից կառավարվող պատրիարխալ բուրգի մեջ: Լևոն, Ձեր խոսքերից տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանը ուզում է արդիականացվել, բայց խեղճ է, թույլ է և մենակ:Ոչ, Սերժ Սարգսյանը թույլ է քաղաքական մշակույթի ընդհանուր կոնտեքստում, Հայաստանում նա ամենաուժեղն է, ինչպես քաղաքականության ավանդական ընկալմամբ, այնպես էլ քաղաքականության արդի սահմանումների շրջանակում: Նրա թուլությունը կայանում է նրանում, որ պատրիարխալ համակարգի ցեղապետ լինելով, նա ըստ էության բացի իրենից քաղաքական պատասխանատվություն է կրում նաև իր թիմակիցների համար: Մյուս կողմից, այն նույն մարդիկ, ովքեր նոր տեքստեր ու դիսկուրսներ են ձևավորում, սկսում են շատանալ: Այստեղ խնդիրը բարդանում է, նախագահն այլևս ուժեղ լինելու կարիք ունի, ոչ միայն ներսի, այլև դրսի համար, ոչ միայն իր արքունիքում, այլ դրա սահմաններից դուրս այն մարդկանց համար, ովքեր արդիականանում են: Ու վերջիվերջո հաշվի առնենք նաև տեխնոլոգիաների տարածումը Հայաստանում, այսօր կա ֆեյսբուք, համացանց, որոնք պատրիարխալ համակարգերի ամենամեծ հակառակորդներն են, ու այս ամենը նախագահը, կամ գոնե նրա քաղաքական տեխնոլոգիաների գծով խորհրդականները պիտի որ առնվազն գիտակցեն, թեկուզ սեփական վերարտադրության շահերից ելնելով: Ու կարծես գիտակցում են, երբ մի քանի հայտնի հեռուստաընկերության հնարավորություն է տրվում ներգրավել պրոֆեսսիոնալ լրագրողների ու եթերաժամերի ընթացքում բացահայտ ձևով իշխանական մշակույթի հասցեին քննադատություններ հասցնել: Կրկին կարող եք ասել, որ սա նախընտրական քայլ է, ու ես կրկին կհամաձայնվեմ, բայց նորից կշեշտեմ, որ նույնիսկ եթե դա այդպես է, մենք ընթացքում նոր տեքստ ենք ձեռք բերում: Այսինքն` ինքն այս տարիներին հասավ այդ գիտակցությա՞ն:Չի հասել, ինքն ունի ամենամեծ խնդիրը, կրկնում եմ, վերարատադրման խնդիրը: Ռուսաստանում, երբ խայտառակ արդյունքներ արձանագրվեցին խորհդրարանական ընտրություններին, հաջորդ օրը վարչապետն ու նախագահը խոսեցին Ռուսաստանի մոդեռնացման նոր պլանի մասին: Այո, դա սիմուլյակռ էր, բնականաբար դա քաղաքական քայլ էր, բայց երբ քաղաքական տեքստի մասին ենք խոսում, այստեղ կոնկրետ ձևակերպման հարց կա, ու այդ ձևակերպումն արվում է իշխանության կողմից: Թող ընդդիմադիրները քաղաքական սիմուլյակռները բացահայտեն, թող այդ սիմուլյակռերը ջրի երես հանեն՝ քաղաքական լեզվի սահմաններում, ոչ թե միանշանակ ու տրված միակ ճշմարտությունից բխող քֆուր-քյաֆարներով:Ընդդիմության դաշտում քաղաքական տեքստը լրիվ միֆկանացված է ու հիմնված է բարոյական գնահատականների վրա, երբեմն նաև էսթետիկական, ինչպես դա տեսնում ենք որոշ մարդկանց մոտ: Հնարավոր է հեղափոխականներն ու ընդդիմադիրները մաքուր մարդիկ են, հնարավոր է նրանց մահվանից հետո ոմանց ընդգրկեն հայոց սրբերի կարգը, բայց կրկին նույն հարցը տամ՝ ինչ կապ ունի այստեղ քաղաքական մշակույթը, տեքստը, ու քաղաքականությունն ընդհանրապես:Մայիսին ընտրություններ են, և որևէ մեկը չի կասկածում, որ հերթական չտընտրություններ են, այս դեպքում ի՞նչ կարող է լինել և ո՞վ է նպատսավոր դիրքերում:Խոսքը եթե լեգիտիմության մասին է, պատրիարխալ հասարակություններում լեգիտիմության հարց ըստ էության չկա ի սկզբանե: Եթե հասարակության պատրիարխալ է, այս այսինքն` հասարակության և իշխանության հեռավորություն կա, և այդ հեռավորության ընկալումը հասարակության մտածողության մեջ է նախևառաջ, ապա իշխանությունը հեռու միֆական մի բան է պատկերանում, և հասարակությունը ուղղակի մասնակից չէ դրան (Գիրթ Հոֆսթեդե): Ընտրվում է այս դեպքում նա, ով ամենուժեղ ցեղապետն է, ու այս ամենը պատմական առանցքի տակ օրինաչափ է նաև Հայաստանի համար:Մյուս կողմից, մի օրինակ, եթե Վրաստանի հետ համեմատվենք, իմ հասակակից երիտասարդները Սահակաշվիլիի անունը բարձր չեն կարողանում արտասանել համալսարանում, իսկ ես այստեղ կարող եմ հայհոյել նախագահին, և ինձ հետ որևէ բան չի պատահի: Վրաստանում, որը իդեալական է դարձել հայաստանիցների համար, ամեն ինչ թելադրվում է վերևից, ազատ խոսքը սահմանափակված է, իսկ մեզ մոտ կա ազատ խոսք: Հայաստանում ես անձամբ ինքնարտահայտման ու ազատ խոսքի խնդիր չեմ ունեցել:Շատ ցավալի է, որ քաղաքական արդիականացման դիսկուրսն սկսվում է վերևից, Կովկասում, սակայն, ուրիշ ձևով հնարավոր չէ, միշտ վերևից պետք է լինի արդիականացումը, ինչը հանգեցնում է տոտալիտարիզմի: Երբ քաղաքականությունը քաղաքականությունից բացի սկսում է նաև մշակույթ թելադրել, դառնում է տոտալիտարիզմ: Վրաստանը դրա վառ վկայությունն է: Այդ վտանգները կան նաև ընդդիմադիր դաշտում, որտեղ պահանջերը ձևակերպելու փոխարեն զբաղված են գաղափարախոսություններով: Անընդհատ հղում անելով 60-ականների հեղափոխությանը, այս ընդդիմությունը իշխանություն ունենալու դեպքում իդեոլոգիզմը դարձնելու է տոտալիտարիզմ և սկսելու է մշակույթ թելադրել: Բախտներս բերել է, որ այսօր իշխանությունը իդեոլոգիզմի տեսանկյունից բավական անգրագետ է և չի թելադրում մշակույթ, բայց բախտներս չի բերել, որ հասարակությունն ինքն էլ է անգրագետ ու ինքնակազմակերպման սեփական հնարավորությունից չի օգտվում: Վերևները սկսում են մշակույթ թելադրել: Հավատացեք, եթե ինձ որպես մշակութաբան ուրախացնում է այն, որ նախագահն արդիականացման միտում է ցուցաբերում, ապա մյուս կողմից վհատեցնում է, քանի որ չէի ուզենա Հայաստանում արդիականացման սկիզբը տեսնել վերևից:Սակայն ես մի փոքր լավատեսորեն եմ մոտենում, Հայաստանում ներքևից արդիականացման հնարավորություն կա, որովհետև տեսնում եմ փոփոխություններ, ցանցային դիսկուրսներ, ինքնաարտահայտման իրենց հնարավորությունից ավելի շատ օգտվող մարդկանց: Իսկ ընտրությունները, թերևս դրանց դրական կողմը, ոչ թե արդյունքների, այլ կարծում եմ ընթացքում ձևավորվող տեքստերի ու քաղաքական մշակույթի մեջ է: Սիրանույշ Պապյան

© Լրագիր
Վերջին լուրերը, Հունվար 18, 2012ԵՐևԱՆ Է ԱՅՑԵԼՈՒՄ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՓՈԽՏԵՂԱԿԱԼ Է. ՌՈՒԲԻՆԸ
Հունվարի 17-28-ը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ս. Ռուբինը կայցելի Բաքու, Ստամբուլ և Երևան: Պետքարտուղարի Հունաստանի, Թուրքիայի, Կիպրոսի և Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու փոխտեղակալի պաշտոնը ...ՄԱՐԶՊԵՏԻ ԳՈՐԾԵՐՆ ՈՒ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Թերթերից մեկը գրել էր, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի գործերը վատ են եւ նա վաճառում է իրեն պատկանող "Արմավտո" ընկերությունը, որպեսզի փող ունենա խորհրդարանի ընտրությանը մասնակցելու համար: Ի պատասխան ...ԲՀԿ ԿԱՌՈՒՅՑԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԴԻՄՈՒՄ Է ԳՐԵԼ
Հրապարակ թերթը տեղեկացնում է, որ Արարատի փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: Կարեն Խաչատրյանը, բացի փոխքաղաքապետ լինելուց, նաև ԲՀԿ Արարատի կառույցի հիմնադիրն ու ղեկավարն էր:Թերթի ...ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԹԻԿՆԱՊԱՀԸ ՀԵՏ Է ՎԵՐՑՐԵԼ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՄԻԵԴ-ԻՑ
Առավոտ օրաթերթը հրապարակել է Վանո Սիրադեղյանի նախկին թիկնապահ Սուրեն Սիրունյանի հայտարարությունը, որում ասվում է.«Թե մինչև 2008թ. մարտի 1-ը, թե մարտի 1-ից հետո ես պայքարել եմ արդարության համար, իսկ պայքարից ...«ԹԵԺ» ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ
Հայկական ժամանակ թերթին Սուքիասյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է լուրն այն մասին, որ Խաչատուր Սուքիասյանը մտադիր է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվել Երևանի թիվ 10 ընտրատարածքում: Այս ...ՇԱՐՄԱԶԱՆՈՎՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԻՆ
Վրացի պաշտոնյան հանդես է եկել իրականությունից հեռու, անհեթեթ հայտարարությամբ: Այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Ֆրիդոն Տոդուայի` նախօրեին ...ԵԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍ ՉԷ
100 տոկոս համամասնական ընտրակարգի վերաբերյալ ընդդիմադիր մի քանի ուժերի նախաձեռնությունը շատերը՝ հիմնականում իշխանությունից կամ դրան մերձ օղակներից, գնահատում են որպես ուշացած նախաձեռնություն, որի նպատակը ...ՈՒՄ ԵՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԲԱՔՈՒ
Հայաստանը հայտ է ներկայացրել Բաքվում կայանալիք Եվրատեսիլ 2012-ին մասնակցելու համար: Դա նշանակում է, որ առջեւում մասնակցի եւ երգի ընտրության կրքոտ շրջանն է:Բանն այն է, որ այս անգամ երգիչ-երգչուհիները պետք ...ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռուբեն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։ԱՄՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԿՈՇՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ԶԼՄ-երը համառորեն պնդում են, որ ԱՄՆ-ն կրճատում է ռազմական ներկայությունը Եվրոպայում՝ կապված մերձավորարեւելյան եւ չինական ուղղություններում զինված ուժերի մեծացման հետ: Ընդ որում, անհասկանալի է մնում, թե ...ԲՀԿ-Ն ՉԻ՞ ԳՆՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ
ԲՀԿ Արարատի կառույցի հիմնադիր եւ արդեն նախկին ղեկավար, Արարատի փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանը ԲՀԿ-ից հեռանալու դիմում է գրել, ինչի կապակցությամբ բավական ուշագրավ բացատրություն է տվել "Հրապարակ" թերթին:«Բոլոր ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՈՉԻՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ Է ՄԵԴՎԵԴԵՒԻՆ ՈՒ ԱԼԻԵՒԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով, հունվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի: Այցի շրջանակներում նախատեսված է Հայաստանի Հանրապետության ...ՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ, ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Հունվարի 17-ին, ժամը 13.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ում (ավազահանքի մոտ)࿉տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 03 ՏՏ 938 պետհամարանիշի ...ՈՎ Է ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ
Լրագրողների պաշտպանության կոմիտեն հունվարի 17-ին հայտարարել է, որ 2007-ին Հրանտ Դինքի սպանության մի քանի մասնակիցների դատապարտումը չի պատասխանում այն հարցին, թե ով է պատվիրել սպանությունը, հետեւաբար շարունակելով ...ՀԱՇԻՎԸ ՄԻԱՍԻՆ Է ՓԱԿՎԵԼՈՒ
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ֆրիդոն Տոդուան հայտարարել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը վաղ թե ուշ կվերականգնեն իրենց տարածքային ամբողջությունն ու կվերադարձնեն "օկուպացված" տարածքները:Վրաստանն իհարկե իրավասու ...1,7 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Եվրոպական միությունը և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը կաջակցեն Հայաստանում 2012 և 2013 թթ. կայանալիք ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը:ԵՄ և ԵԱՀԿ համաձայնության են ...ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ 5 ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փետրվարի 12-ին Արարատի մարզի 5 համայնքներում՝ Արևշատ, Մրգավետ, Շահումյան, Դվին, Ռանչպար, կկայանան համայնքի ղեկավարների հերթական ընտրություններ: Վերոհիշյալ համայնքներում արդեն առաջադրվել են հետևյալ թեկնածուներըԱրևշատ. ...ԴԱՏԱԲԺԻՇԿԸ ԱՏԱՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կարճաղբյուրի զորամասի զինծառայող Տիգրան Օհանջանյանի մահվան փաստով կատարվող քննության 5 տարիների ընթացքում բազմաթիվ զավեշտալի փաստեր և կուրիոզներ են արձանագրվել, որոնք վկայում են, որ մեր քննիչները թեթև ...ՎԵՐԻՆ ԼԱՐՍՈՒՄ ԵՐԹԵՒԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԳԵԼՎԱԾ Է
Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, հունվարի 18-ի ժամը 12.00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի /Պոստա/ - Կոբի և Ստեփանծմինդա- Լարսի հատվածներում ...ՆԱԴԱԼԸ ԵՒ ՖԵԴԵՐԵՐԸ 3-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում մեկնարկել են 2-րդ փուլի հանդիպումները: Ռաֆայել Նադալը հաղթանակ է տարել գերմանացի Թոմի Հաասի նկատմամբ 6-4, 6-3, 6-4 հաշվով եւ դուրս է եկել 3-րդ փուլ: Ռոժեր Ֆեդերերի ...ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀՐԱԺԱՐՎԻ ՆԱԲՈՒԿՈՅԻՑ
Գերմանկան RWE AG ընկերությունը, որը վերահսկում է Գերմանիայի գազային շուկայի 1/5-րդ մասը, հնարավոր է հրաժարվի Nabucco ծրագրից, որով Կասպից ծովից գազը պետք է տեղափոխվի Եվրոպա Թուրքիայի տարածքով: Այս հայտարարությունն ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ԻԶՆԵՐԻՆ
Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը թենիսի Ավստրալիայի բաց առաջնության 2-րդ փուլում լքեց պայքարը: Նալբանդյանը 6-4, 3-6, 6-2, 6-7, 8-10 հաշվով վճռորոշ սեթում պարտություն է կրել ամերիկացի Ջոն Իզներից:ԹԱԳԱՎՈՐԸ ԿԱՄ ԾԱՂՐԱԾՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՔԱՆԴԵԼ ՊԱՏԸ
Մեր զրուցակիցն է մշակութաբան Լևոն ՄարգարյանըԼևոն, թեև մեր զրուցակիցները փաստում են քաղաքական ճգնաժամի առկայության մասին, սակայն գիտեմ, որ Դուք հակառակ կարծիքին եք: Կհիմնավորե՞ք:Ըստ իս` այստեղ հիմնական ...ՕԲԱՄԱՆ ԵՒ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԿՀԱՆԴԻՊԵՆ
Հունվարի 30-ին Վաշինգտոնում հանդիպելու են Վրաստանի ու ԱՄՆ նախագահներ Միխաիլ Սահակաշվիլին եւ Բարաք Օբաման, գրում է RBK-ն՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը: Նախագահները քննարկելու են հարցերի ...ԱՂՄԿՈՏ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Ոստիկանությունը ձերբակալել է Աշոտ Ավետիսյանին, որը հայտնի է որպես «Բանգլադեշցի Համո»: Նա հունվարի 17-ի գիշերը հայհոյանքներով հարձակվել է եւ ծեծել Գարիկ Ն-ին, որը, ինչպես հայտնում է ոստիկանությունը, իր ...ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ
Դատական ակտերի հարկադիր ծառայության պետ Միհրան Պողոսյանը երկար լռությունից հետո այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել: Լրագրողներին առաջին հերթին հետաքրքրում էր շուրջ մեկ տարի առաջ տեղի ունեցած պատմության ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ 16 ՏԱՐՎԱ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԻՆ
Մեծ Բրիտանիայում գործազրկության մակարդակն առավելագույնի է հասել վերջին 16 տարիներին, տեղեկացնում է Bloomberg-ը՝ հղում անելով Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներին: Վերլուծաբաններն ընդգծում են, ...ՏԱՏԸ՝ ՏԻՏԱՆԻԿՈՒՄ, ԹՈՌԸ՝ ԿՈՍՏԱ ԿՈՆԿՈՐԴԻԱՅՈՒՄ
Օրերս Միջերկրական ծովում վթարի ենթարկված Costa Concordia նավում է գտնվել ուղիղ 100 տարի առաջ խորտակված Տիտանիկ նավի ուղեւորներից մեկի թոռնուհին, գրում է RBK-ն՝ հղում անելով իտալական լրատվամիջոցներին: ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ Է «ԿԱՆԱՉ ԳԱՂԱՓԱՐ»
Հայաստանի քաղաքական սպեկտրը մայիսյան ընտրությունների նախօրեին փաստացի չի փոխվել, եթե հաշվի չառնենք Ազատ դեմոկրատներ կուսակցության ստեղծումը: Մնացածը նույն մարդիկ ու նույն կուսակցություններն են: Ընդամենը ...ԻՏԱԼԻԱՅՈՒՄ «ՔԻՄԻԱԿԱՆ ՁՅՈՒՆ» Է ԵԿԵԼ
Իտալիայում քիմիական «քիմիական ձյուն» է եկել, որը առաջացել է Ռուսաստանի կողմից ուժեղ քամու հետևանքով: Իտալացիների գլխին կապար, սնդիկ, պղինձ, կադմիում ու սիլիկատ է թափվել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: ...ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԴԱՌՆԱԼ
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանն այսօր լրագրողներին հայտարարեց, որ երբևիցե չի ցանկացնել պատգամավոր դառնալ, և նման հարց այսօր չի շոշափվում: Նա նաև հերքեց մամուլի այն հրապարակումներն, ...ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԱՍՈՒՄ Է, ՈՐ 2007-ԻՑ ԱՅՍ ԿՈՂՄ ԲԻԶՆԵՍ ՉՈՒՆԻ
Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն այսօր լրագրողներին հայտարարեց, որ ինքը ոչ մի բիզնես չունի: Ավելին, պարզվում է, որ այն բիզնեսները, որոնց հետ կապվում է Միհրան Պողոսյանի անունը, պարզապես տեղակայված ...ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ՎԻՍԿԻ ԱՐՏԱԴՐՈՂ ՎԵՐՋԻՆ ԱՆԿԱԽ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՎԵՑ
Ամերիկյան Beam Inc. կորպորացիան, որին պատկանում են Jim Beam եւ Teacher's Scotch ապրանքանիշերը, գրում է The Financial Times-ը եւ ավելացնում, որ Cooley Distillery ընկերությունը Իռլանդիայում վիսկիի արտադրությամբ ...ՄԵԶ ԽԵԼԱՑԻ ՄԱՐԴԻԿ ԵՆ ՀԱՐԿԱՎՈՐ
Այսօր երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը լրագրողներին ասել է, որ ինքը անձամբ ոչ մի կուսակցության չի պատկանում և առհասարակ չի տեսնում մեր երկրում ոչ մի քաղաքական գործչի և ավելացրեց. «Եթե ես մի օր որևէ կուսակցության ...ԴԱՀԿ-Ը ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ Է ԱՆՄԻՋԱՊԵՍ
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից 2011 թվականին բռնագանձումների թիվը կտրուկ ավելացել է: Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը, եթե 2009 թվականին ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 45-ՐԴՆ Է
ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների վարկանիշային աղյուսակը հունվար ասմվա համար: Հայաստանի հավաքականը 1 տեղով առաջադիմել է եւ այժմ 45-րդն է 612 միավորով: Առաջատարը շարունակում է մնալ Իսպանիայի հավաքականը: ...ԼՂՀ ԱԳՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՏԼԱՆԴԻԱՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑՈՎ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՌԹԻՎ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Մեծ Բրիտանիայի պատրաստակամությունը Շոտլանդիայի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացման հարցում: Լոնդոնի դիրքորոշումը հերթական ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՁԵՒԱՉԱՓԸ
Հայ Ազգային Կոնգրեսում արդեն մեկնարկել է քաղխորհրդի այսօրվա նիստը: Սա 2012թ. առաջին նիստն է: Այսօր Կոնգրեսը քննարկելու է առաջիկա ԱԺ ընտրություններին իր մասնակցության ձեւաչափն ու սկզբունքները: Այլ մանրամասներ ...ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆԻՑ ՏԱՎՈՒՇՈՒՄ ԷԼ ՉԵՍ ՊՐԾՆԻ
Այսօր դատավոր Մարդանյանը վերջապես իրագործեց այն, ինչի մասին վաղուց էր զգուշացնում Արտակ Նազարյանի գործով դատաքննության անհնազանդ ունկնդիրներին` կրկին տեղափոխեց դատը Տավուշի մարզ, և արժանացավ դահլիճի անեծքներին, ...ԴԻՄՈՒՄ-ՈՒՂԵՐՁ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին Աղետի գոտում պետության կողմից ...ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ԲՀԿ ԿԵՑՎԱԾՔԸ ՏԱՐՕՐԻՆԱԿ Է
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ կոալիցիոն ԲՀԿ-ի հայտարարությունները համարում է տարօրինակ: Ըստ նրա, երբ քննարկվում էր Ընտրական օրենսգիրքը, ...ԵԹՈՎՊԻԱՅՈՒՄ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ ԵՆ 5 ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ
Եթովպիայում անհայտ անձինք գնդակահարել են 5 արտասահմանցի զբոսաշրջիկների: Դեպքը տեղի է ունեցել Էրիթրեայի սահմանի մոտակայքում, հաղորդում է BBC-ն: Մահացածների թվում են Գերմանիայի 2 քաղաքացիներ, Հունգարիայի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ՍԵՒ» ՑՈՒՑԱԿԸ
Խորհրդարանի ընտրությանը Երեւանի Կենտրոնի ընտրատարածքներից մեկում կարող է բավական հետաքրքրական մրցակցություն լինել: Եթե առաջադրվի Խաչատուր Սուքիասյանը, իսկ ՀՀԿ-ն էլ առաջադրի Գագիկ Բեգլարյանին, ինչպես գրում ...ԵՐԿՈՒ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը facebook սոցիալական ցանցի իր էջում, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, կապված Հրազդան մարզադաշտի ճակատագրի հետ, ասել է, որ մարզադաշտի հարցը ...ՏԱՐՈՆԸ ՀԱՍԱՎ ԱԲՈՎՅԱՆԻՆ
Երեւանի քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել Աբովյան փողոցի վրա գտնվող կրպակների ապամոնտաժմանը: Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանն Ազատություն ռադիոկայանին հայտնել է, որ ավարտվել են բանակցությունները ...ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի ԺԱՄԸ 17.30-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ՈՒ ԼԵՌՆԱՆՑՔՆԵՐԸ ԵՐԹևԵԿԵԼԻ ԵՆ
Հունվարի 18-ի ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական բոլոր ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են: Ուշադրություն. Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: ...ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային: Շնորհավորելով դեսպանին նշանակման ...ԼԱՎՐՈՎ. ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԶԵՆՔ ՎԱՃԱՌԵԼ ՍԻՐԻԱՅԻՆ
Ռուսաստանն իրավունք ունի զենք վաճառել Սիրիային նախկինում ստորագրած պայմանագրերի համաձայն, առանց խախտելու ոչ մի միջազգային նորմ, և դրա համար նա պարտավոր չէ հաշվետվություն տալ այդ ուղությամբ իր քայլերի ...ՕԼԻԳԱՐԽԻԱՆ ԵՒ 41 ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ
Ընտրակարգերի շուրջ ծավալված քաղաքական բանավեճը ի ցույց է դնում ոչ միայն Հայաստանի քաղաքական կյանքի համակարգային խնդիրները, այլ նաեւ քաղաքական ուժերի մասնակի ձախողումները:Միանգամայն հասկանալի, եւ թերեւս ...ՎԹԱՐԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է 20 ԱՄՅԱ ԳՅՈՒՄՐԵՑԻ
Գյումրիում, այսօր ժամը 18-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել` մահվան ելքով: Դեպքը տեղի է ունեցել Մուշ 2 թաղամասում: BMW մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ 20-ամյա Գեւորգ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԸՆՏՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՒԸ
Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի այսօրվա նիստը տեւել է ավելի քան երեք ժամ: Նիստից հետո Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ քննարկվել է առաջիկա ամիսներին Կոնգրեսի ռազմավարությանը, մասնավորապես, ...ԹՌՉԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ՀՂԵԼ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ
Վերջին տարիներին ահռելի չափերի է հասել մեր հայրենիքի բնության ավերումն ու բնական ռեսուրսների անխնա շահագործումը: Չկա բնապահպանական որեւէ ոլորտ, որտեղ ճգնաժամային իրավիճակ չլինի: Այս պայմաններում, ՀՀ իշխանությունները, ...ՋՐԾԱՂԻԿԻՑ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆՎՈՐԻ ԳՈՐԾՈՎ ԿԱ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ
2011թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական ...ԼԵՒՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ. ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՒ ՏԵՂԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՒ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՍԻՄԲԻՈԶ
«Հայաստանում այսօր մեծամասնական համակարգը ծառայում է նրան, որ ընտրությունների շրջանում իշխող կուսակցությունը գործարքի մեջ է մտնում տեղական հեղինակությունների հետ. վերջիններս օգտվում են իշխանության աջակցությունից ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵ՞Տ

«ԻՄ ՓԱԿԱԾ ԳՈՐԾԸ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԲԱՑԵԼ»
ՍԵՆՍԱՑԻԱ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ
ԳԻՏԵ ԻՐ ՈՐԴՈՒՆ ՍՊԱՆՈՂԻ ԱՆՈՒՆԸ
ՀԱՇԻՎԸ ՄԻԱՍԻՆ Է ՓԱԿՎԵԼՈՒ
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄՆ ԸՆԴԴԵՄ ԱՆՊԱՐՏԵԼԻԻ
ՄԱՀԱՑԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԼԵԳԵՆԴԱՐ ՀԵՏԱԽՈՒՅԶ ԳԵՒՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
ԲՀԿ-Ն ՉԻ՞ ԳՆՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ
ԵՐԿՈՒ ԻՐԱՎԻՃԱԿ
ԶԻՆՎՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է ՋՐԾԱՂԻԿԻՑ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1830 Սուլթան Մահմուդի հրովարտակով և ֆրանսիական, անգլիական և ռուսական դեսպանների միջամտությամբ Թուրքիայի Կաթողիկի հայերը ստեղծեցին Պատրիարքարան և վարչական կազմակերպություն:
- 1888 Կ. Պոլսում ծնվեց հայ բեմի անզուգական վարպետ Վահրամ Փափազյանը:
- 1906 Ծնվեց երաժշտագետ, կոմպոզիտոր Աշոտ Սաթյանը: (Վախճ. 1958 թ.)
- 1911 Ծնվեց հայ բեմի անվանի վարպետ՝ Գևորգ Աշուղյանը:
- 1990 Հայ-ադրբեջանական լայնածավալ զինաբախման սկիզբը Րասխ ավանի մատույցներում:
- 2001 Ֆրանսիայի Սենատը ճանաչեց 1915թ. հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

