
ՈՎ Է ՍՊԱՆԵԼ ԱՂԱՍԻԿԻՆ
- Օգոստոսի 26-ին «Եղնիկներում» սպանված երևանցի Աղասի Աբրահամյանը 2011-ին բանակում կատարված թերևս ամենադաժան հանցագործության զոհերից մեկն էր: 18-ամյա պատանու մարնին բռնության 19 հետք կար` արյան զեղումներ, բաց վերքեր, կապտուկներ, երիկամի, գլխուղեղի վնասվածքներ: Մոր ճիչը` «Տղայիս սալաթ են սարքել», - տարածվեց մամուլով, սոցիալական ցանցերով: Մարդիկ Աղասիկի աղավաղված դեմքը պատկերող ֆոտոներով կառավարության շենքի մոտ գնացին, պահանջեցին մաքրել բանակը մարդասպաններից: Աղմուկից անհանգստացած դեպքի վայր մեկնեց զինվորական դատախազը, ՊՆ նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը, ով և դեպքից երկու օր անց շտապեց հայտարարել, որ հանցագործությունը բացահայտված է, և ԶԼՄ-ներով տարածվեց սուրբ նահատակների արյամբ շաղախված հողին միզելու մասին հեքիաթը, որն արդեն դատախազական ֆոլկլյորի մասն է դարձել, թափառող սյուժե, և որպես վարկած «թափառում» է մի քրեական գործից մյուսը: Օրերս մեզ հայտնի դարձավ, որ ծառի տակ միզելու համար Աղասի Աբրահամյանին պատժող նրա ծառայակից Վահե Հարությունյանը հրաժարվել է իր տված խոստովանական ցուցմունքներից, և հերքել է «սխալ տեղում միզելու՚ վարկածը: Իհարկե, նրա այս դիրքորոշումը վերջնական չէ: Տեղեկություն ունենք, որ քննիչը դեռ «աշխատում է» կալանավորի հետ, որը կարող է կրկին փոխել դիրքորոշումը: Մինչ օրս իր մեղքը չի ընդունել նաև գործով անցնող երկրորդ հիմնական մեղադրյալը` զորամասի բուժծառայության պետ Վարդգես Պողոսյանը, որն ըստ պաշտոնական վարկածի, ծեծել է այնտեղ բերված և մինչ այդ արդեն բռնության ենթարկված զինվորին: Նույն ծառայության մյուս 2 կալանավորված աշխատակիցներին` բուժակներին «թեթև» հոդվածներով են մեղադրում` այն բանի համար, որ սխալ բժշկական եզրակացություն են տվել, «նաչմեդին՚ շուտ տեղյակ չեն պահել Աղասիկի ծանր վիճակի մասին, այլ ասել են, որ նա հարբած է և «սաչկավատ՚ է անում: «Դեպքը օգոստոսի 26-ի գիշերն է եղել: Մինչև ցերեկվա 2.30-3-ը բուժծառայության պետին չեն տեղեկացրել, որ այսպիսի դեպք կա: Ֆելդշերները մտածել են սկզբից, որ կարող է տղաս լավանա և նրան հոսպիտալ ուղարկելու կարիք չլինի: Մտածել են, որ եթե գնա հոսպիտալ, արդեն «շուխուռ՚ կընկնի: Չեն հասկացել, որ տղայիս կյանքին արդեն վտանգ է սպառնում: Երեխեն կոմայի մեջ արդեն ճոճվելիս է եղել: Նրանք էլ ասել են, հարբած է՚, - պատմում է Աղասիկի հայրը` Գեղամ Աբրահամյանը, որն այս օրերին ոչ մի կերպ չի կարողանում զանգահարել ԼՂՀ, գործով քննիչ Իգիթյանին և տեղեկանալ քննության ընթացքից: Մենք եւս մի քանի օր փորձեցինք կապվել քննիչի հետ մեր տեղեկությունները ստուգելու և հանրությանը հուզող, առանցքային այս գործի քննության ընթացքին թույլատրելի շրջանակներում ծանոթանալու համար, սակայն վերջինս խրոնիկապես և անընդհատ անհասանելի էր: Գեղամ Աբրահամյանը վստահեցնում է, որ քննության ամիսները ոչինչ չեն ավելացրել առաջին օրերին հրապարակած տեղեկություններին: Նրա համար ի սկզբանե պարզ էր, որ Վահե Հարությունյանը, որը քննչական փորձարարության ժամանակ պատմել է և ցույց է տվել, թե ինչպես է կռիվ արել Աղասիկի հետ և 5 անգամ ձեռքով խփել նրան, և բժիշկ Պողոսյանը չէին կարող մոտ երկու տասնյակ վերքեր, արյունազեղումներ և այլ վնասվածքներ առաջացնել տղայի մարմնի վրա: Նա համոզված է, որ էլի են ծեծողներ եղել, որոնց նախաքննության մարմինը թողնում է ստվերում: Քննիչ Իգիթյանից նա իմացել է, որ դեպքի օրը դիրքերում պետք է երկու սպա եղած լինեին` հերթապահության և գումարտակի պատասխանատուները: «Ես հարցրեցի քննիչից, թե ինչ տեղեկություն կարող է տալ այդ սպաների մասին: Նա ասաց, որ նրանց տները զինվորների «կազարմեքից» մոտ 100 մետր վերև են, և որ իրենք այդ ժամին անձնական հարցերով ելել են տանը: Ես միանշանակ համոզված եմ, որ այդ երկու սպաները մասնակից են իմ որդու սպանությանը, և ես պահանջելու եմ, որ նրանք ներկա լինեն դատին», - ասում է զոհվածի հայրը: Նա մտադիր է պահանջել, որ դատավարությունը տեղափոխվի Երևան, քանի որ չունի փաստաբան, և հույս ունի այս կերպ գոնե հասարակական հսկողություն ապահովել դատավարության ընթացքում: Այսպիսով, չնայած զինդատախազ Գեւորգ Կոստանյանի խոստումներին, նախաքննության սայլը այս 5 ամիսներին ոչ միայն տեղից չի շարժվել, այլև հետ-հետ է գլորվել: Մեղադրյալների շրջանակը չի ընդլայնվել, ինչպես կանխատեսում էին ՊՆ քննչական մարմնի և դատախազության ներկայացուցիչները, «մեզի՚ վարկածը կասկածի տակ է դրվել, և փորձ է արվում փրկել պատասխանատվությունից գումարտակի ղեկավարներին: Ի դեպ, Աղասի Աբրահամյանի ընկերը, նրա ծառայակից Գրիշա Եգորյանը, որին դեպքից անմիջապես հետո տեղափոխեցին Ստեփանակերտի ռազմական ոստիկանություն, մինչև հիմա այնտեղ է: Այս մասին մենք ահազանգել էինք դեռեւս սեպտեմբերի 19-ին «Աղասիկի ընկերոջը պատանդ են պահում» հոդվածում: Արձագանքելով մեր հրապարակմանը, ՊՆ քննչական ծառայությունը դրանից մեկ շաբաթ անց հայտնեց, որ սեպտեմբերի 22-ի դրությամբ Գրիշա Եգորյանը գտնվում է զորանոցային պայմաններում, որ ինքն էր դիմել նախաքննության մարմնին իր ծառայության վայրը փոխելու և պաշտպանության միջոց ձեռնարկելու խնդրանքով և որ շուտով նա կտեղափոխվի այլ զորամաս: Փաստորեն, քննչական ծառայությունը զբաղված էր իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելով: «Գրիշան հիմա էլ ոստիկանությունում է: Նրան պետք է դեկտեմբերի 28-ին տեղափոխեին, հիմա էլ ասել են մինչև հունվարի 13-15-ը կբերեն Հայաստան, - ասաց մեզ նրա հայրը` Նորայր Եգորյանը, - Տեղի մայորն ասաց, որ անվտանգության համար ենք պահում, մինչև դատը լինի: Մեծ տղաս պապայիս հետ գնացել են, տեսել են, զրուցել են հետը, լրիվ նորմալ վիճակում է»: Նորայր Եգորյանը վստահեցնում է, որ իր որդին Աղասի Աբրահամյանի մտերիմ ընկերն էր, և նրա մահվան լուրը առնելով`զորամասում ուշագնաց է եղել: Սակայն, ըստ Նորայր Եգորյանի, Գրիշիկը չի տեսել, թե ինչպես է մահացել Աղասին, քանի որ այդ ժամանակ նրա կողքին չի եղել: Այնուամենայնիվ, նա չի հասկանում, թե ինչու են իր որդուն այսքան ժամանակ պահում փակի տակ: Իրոք, անհասկանալի է, թե ում համար է վտանգավոր Գրիշիկը, եթե նա ականատես վկա չէ, ոչինչ չի տեսել: Իսկ գուցե տեսե՞լ է: Ակնկալում ենք ՊՆ քննչական ծառայության պետի և զինդատախազի պարզաբանումներին: Սյուզան Սիմոնյան

© Լրագիր
Վերջին լուրերը, Հունվար 10, 2012ՄԵՍՍԻՆ ԿՐԿԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է
Բարսելոնայի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին այսօր 3-րդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Նա առաջ է ացնել իր թիմակից Խավիից եւ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուից: Մեսսին, 3-րդ ...ԳՎԱՐԴԻՈԼԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է
Բարսելոնայի մարզիչ Պեպ Գվարդիոլան ճանաչվել է աշխարհի լավագույն մարզիչ:Նա գերազանցել է Մանչեսթեր Յունայթեդի մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնին և Ռեալի մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Հիշեցնենք, որ Գվարդիոլան 2-րդ ...ՆԵՅՄԱՐԻ ԳՈԼԸ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սանթոսի և Բրազիլիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Նեյմարի գոլը ճանաչվել է տարվա ամենագեղեցիկը:Բացի Նեյմարից, այս մրցանակին հավակնում էին Ուեյն Ռունիի գոլը Մանչեսթեր Սիթիի դարպասը և Լեո Մեսսիի գոլը Արսենալի ...ՈՎ Է ՍՊԱՆԵԼ ԱՂԱՍԻԿԻՆ
Օգոստոսի 26-ին «Եղնիկներում» սպանված երևանցի Աղասի Աբրահամյանը 2011-ին բանակում կատարված թերևս ամենադաժան հանցագործության զոհերից մեկն էր: 18-ամյա պատանու մարնին բռնության 19 հետք կար` արյան զեղումներ, ...ԱՆՐԻԻ ԳՈԼԸ ԱՐՍԵՆԱԼԻՆ ԴՈՒՐՍ ԲԵՐԵՑ 1/16
Անգլիայի հավաթի 1/32 եզրափակիչում Արսենալը 1-0 հաշվով հաղթեց Լիդս Յունայթեդին: Հանդիպման 68-րոպեին Մարուան Շամախին փոխարինեց թիմի լեգենդ Թիերի Անրին: 78-րդ րոպեին 34-ամյա հարձակվողը խփեց խաղի միակ գոլը, ...ԻՆՉԻՑ Է ԿԱԽՎԱԾ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձը նշանավորվեց "32 ատամի" պարոդիայով: Եթե չլիներ այդ պարոդիան, ապա ուղերձը երեւի թե մատնվեր անուշադրության, քանի որ հանրության ճնշող մեծամասնությունն այդ պահին զբաղված է սեղան ...ԻՐԱՆ. ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԲԼԵՖ
Ծննդյան տոներից հետո քաղաքական կյանքը վերադառնում է առճակատման, բլեֆի, լատենտային բանակցությունների սովորական հունին: Հատկանշական է, որ այդ կյանքն աստիճանաբար կենտրոնանում է Հայաստանի անմիջական հարեւանությամբ ...ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԿՈՆԴՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻՑ
Հունվարի 4-ի գիշերը, ժամը 01.10-ի սահմաններում, Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության ...ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԿԱՏԱՐՈՂԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Հունվարի 5-ին, ժամը 04.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված Վիգեն Մ.-ն:Պարզվել էր, որ հունվարի ...6 ԱՆՁԱՆՑ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ` ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ, ՎԱՇԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահի եւ նրա գործընկերոջ կողմից խարդախություն կատարելու, հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու, ինչպես նաեւ մի խումբ ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻԱԿ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Հունվարի 9-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արարատի բաժին է դիմել 23-ամյա մի երիտասարդ` հայտնելով, որ նույն օրը, ժամը 11.20-ի սահմաններում, Ուրցաձոր գյուղում հայտնաբերել է միայնակ բնակվող պապի` 73-ամյա ...ՊԱՏԱՀԱՐ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
...ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՂՐԻԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻՑ
Հունվարի 9-ին, ժամը 19.00-ին, Մեղրիի պահածոների գործարանի տնօրենից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում գործարանի պահեստից ...ՈՎ ԿՀԱՅՏՆՎԻ ՄԿԱՆ ԴԵՐՈՒՄ
Ներկայում Հայաստանի քաղաքական կյանքի գլխավոր ինտրիգը նորից հայտնվել է ՀՀԿ-ԲՀԿ տիրույթում: Դա հատկապես սրվեց, երբ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն արեց ԲՀԿ-ին ուղղված իր հայտնի "քաղաքագիտական ...ԲՐԱՅԶԱՆ ՄՈՌԱՑՎՈՂ ԹԵՄԱ ՉԷ
Որքան ազդեցիկ ու հզոր է պետությունը, այնքան այդ պետությունում քիչ են մարդիկ, ովքեր ի վիճակի են կատարել քաղաքական գործչի եւ քաղաքական ֆունկցիոներների դերը: 306 միլիոն ամերիկացիներին «բաժին է ընկնում» միայն ...HYUNDAI ELANTRA-Ն ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Hyundai Elantra ավտոմեքենան Դետրոյտի ցուցահանդեսի ժամանակ ճանաչվել է տարվա ավտոմեքենա մարդատարների դասում: Elantra-ն առաջ է անցել Ford Focus-ից եւ Volkswagen Passat-ից, գրում է korrespondent.net-ը: Հատկապես ...ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ 5 ՏՈՒԺԱԾ ՀԱՅ ԿԱ
Հունվարի 9-ին Մոսկվայի հարավ-արեւմտյան թաղամասի իտալական Il Pittore ռեստորանում բնական գազի արտահոսքի հետեւանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 37 անձանց մեջ, ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների, ...ԽԱՌՆԵԼ ԵՒ ԲԱԺԱՆԵԼ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ
Գալիք հայկական գարնան հիմնական հերոսն է դառնալու «ազատ ու արդար ընտրությունը»: «Հիմնական խնդիրը ընտրական գործընթացներին մեծ թափանցիկություն ու հրապարակայնություն տալն է», ասել է ՀՀԿ-ից խորհրդարանի փոխխոսնակ ...ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԿԲ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՆՈՋ ՊԱՏՃԱՌՈՎ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Շվեյցարիայի Կենտրոնական բանկի ղեկավար Ֆիլիպ Հիլդեբրանդը հունվարի 9-ին հրաժարական է ներկայացրել կապված 2011թ օգոստոսին իր կնոջ կողմից վիճելի արժութային գործարք կնքելու հետ, որը դժգոհություններ է առաջ բերել, ...ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԸ
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը 2011թ. դեկտեմբերի 22-ին կազմակերպել էր սեմինար «Ընտրությունների» այլընտրանքը թեմայով, որը տեղի ունեցավ Խնկո Ապոր անվան գրադարանի դահլիճում: Ներկայացնում ենք ՀԿՀ ...ԿԱՆՏՈՆԱՆ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Նախկինում հայտնի ֆուտբոլիստ, Մանչեսթեր Յունայթեդի եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Էրիկ Կանտոնան մտադիր է իր թեկնածությունը դնել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում: Կանտոնան Liberation թերթին տված ...ԱՄՆ-ՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ՓՐԱՅՄԵՐԻԶՆԵՐԸ
Հունվարի 10-ին ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգում անց են կացվելու 2012թ նախագահական ընտրությունների նախընտրական պայքարի առաջին միջանկյալ ընտրությունները՝ փրայմերիզները, գրում է ՌԻԱ Նովոստին: Նյու Հեմփշիրի փրայմերիզը ...ԱՄԱՆՈՐԻ ՕՐԵՐԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԴԵՊՔ
Այս տարվա ամանորյա տոներին հանրապետությունում արձանագրվել է սննդային թունավորման ընդամենը մեկ դեպք: Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ...ՀԵՏՏՈՆԱԿԱՆ «ԲԱՑ-ՖԱՔՍ 6» ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Կամ ևս մի նոր «օֆշորային» կազմակերպության «ավետիսը»... Պարոն վարչապետ, դե' կներեք, որ իմ բաց ֆաքսերով խանգարում եմ «ժանտախտի ժամանակ կազմակերպվող հանրապետական քեֆերին», այնուամենայնիվ կատարելով խոստումս` ...ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ «ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ»
Անցած 4 տարիների՝ 2007-2011 թթ. ընթացքում ՀՀ քաղաքացիների դիմումների հիման վրա Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կայացրած վճիռները հետաքրքիր վիճակագրական պատկեր են ստեղծում: ԵԴ բողոքարկված գործերով ...ԲԵԼԳԻԱՅՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԴԵՄՔԻ ՊԱՏՎԱՍՏՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ
Բելգիայում երկրի պատմության մեջ առաջին անգամ եւ 19-րդ անգամ աշխարհում իրականացրել են դեմքի պատվաստում, գրում է РБК-ն՝ հղում անելով բելգիական De Morgen-ին: Այլանդակված բելգիացուն պատվաստել են մահացած դոնորի ...ՍԻՐԻԱՅՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ՄԱՐՏԻՆ
Սիրիայի նոր սահմանադրության համազգային հանրաքվեն տեղի է ունենալու 2012թ մարտին, այսօր հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ ելույթ ունենալով Դամասկոսի համալսարանում, գրում է bbcarabic.com-ը:Ասադը ...ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՕՎԻՐԻ ՆՈՐ ՊԵՏԸ
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը news.armeniatv.com-ին հայտնել է, որ Անձնագրերի ու վիզաների նոր վարչության պետ է նշանակվել Հովհաննես Քոչարյանը: «Օվիրի» պետի պաշտոնում նա փոխարինել է երեկ աշխատնքից ազատված Նորայր ...ԻՆՉՊԵՍ Է «ԷԼԻՏԱՆ» ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Մամուլն ունի մի շարք «ստանդարտ» թեմաներ, որոնք հրապարակ են բերվում տարեվերջին-տարեսկզբին, թերեւս հիշարժան իրադարձությունների բացակայության պատճառով: Մասնավորապես, տարեվերջին գրվում է Ամանորի սեղանը պատրաստելու ...ԻՆՉՈՎ Է ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ
Մեթյու Բրայզան չի լինի Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: Բարակ Օբաման նրա թեկնածությունն այլեւս չի առաջադրի ԱՄՆ Սենատին: Հայկական լոբբին սա կարող է համարել իր փայլուն հաղթանակը, որովհետեւ մեկ տարի առաջ լոբբին դեմ ...ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՆ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր առաջադրվել է որպես Հրազդանի քաղաքապետի թեկնածու: Նա արդեն թիվ 25 ԸԸՀ է ներկայացրել առաջադրման համար ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԷ ԹՈՒՐՔԻԱՆ
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը քննարկելու է հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Խորհրդարանի հետ կապերի նախարար Պատրիկ Օլյեն հստակ հասկացնել է տվել, որ այդ հարցի շուրջ ընդհանուր համաձայնություն ...10 ԵՐԵԽԱ, ԿԻՍԱՔԱՆԴ ՍԵՆՅԱԿՈՒՄ
Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ Հունան Մխիթարյանը 10 երեխաների հայր է՝ Նարե, Ելենա, Էլադա, Էրիկ, Հայկ, Արմենուհի, Ժարա, Աշոտ, Անի ու Աննա: 4 տղա և 6 աղջիկ: Ամենամփոքրը 1 տարեկան է, մեծը՝ 18: Վերջինն ...FITCH-Ը ՉԻ ԻՋԵՑՆԵԼՈՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հայտարարել է, որ 2012թ Ֆրանսիայի AAA ամենաբարձր վարկանիշը չի իջեցնելու: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: Գործակալությունը 2011թ դեկտեմբերին հաստատել էր Ֆրանսիայի ...ԱՍԱԴԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԵՐԻՆ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը այսօր Դամասկոսի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի անկարգությունների հետեւում կանգնած են արտաքին ուժերը, սակայն նրանք պարտություն են կրում: Ասադը ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑԻՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ
Հունվարի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպաններ Ջոնաթան Ջեյմս Էյվզին (Jonathan James Aves) եւ Քեթրին ...ՍՏԵՂԾՎԵԼ Է ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով ձևավորվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի անդամներ են նշանակվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՊԱՐՈՆ ԱՆՏՈՒԱՆ ԲԵՌՆԱՐԻՆ
Ցավով ընթերցեցինք Եհովայի դատապարտված վկայի վերաբերյալ Քաղաքացիական Հասարակության Ինստիտուտի և ձեր կազմակերպության ապատեղեկություն պարունակող հայտարարությունը, որտեղ Դուք պահանջում եք ազատ արձակել Եհովայի ...ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԸ ԳՈՐԾԱՐԿՎԵԼՈՒ ԵՆ ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՑ
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը իրազեկում է, որ Երևան քաղաքում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը գործարկվելու են ...ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԽԻՂՃԸ
Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում չափազանց հետաքրքրական մտքեր է արտահայտել ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործի վերաբերյալ: Մտքեր, որոնք նույնիսկ ...ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ ԿԱՅԱՑԵԼ Է 9,300,000 ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ԱՌՔ ԵՒ ՎԱՃԱՌՔ
Հունվարի 10-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում կայացել է 9,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 387.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 387.5 դրամ:ԻՐԱՆՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է «ԴՈԼԱՐ» ԲԱՌԸ
Իրանի իշխանությունները յուրահատուկ միջոց են գտել արժութային ճգնաժամի դեմ պայքարելու համար, գրում է Ռոյթերը: Կենտրոնական բանկի միջամտություններից բացի, քաղաքացիներին այժմ արգելվում է հիշատակել դոլար բառը ...ՄԵՆԵՆԴԵՍՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄՆ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսը արգելափակել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Բարաք Օբամայի առաջարկած թեկնածուի հաստատումը, գրում է The Washington Post-ը: Թերթը գրում է, որ սենատորը լիովին չարդարացված ...«ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ» ԵՐԱՇԽԻ՞Ք
Սերժ Սարգսյանի հրամանագրով ձևավորվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կազմը: Հանդիպելով Հանձնաժողովի անդամների հետ, Սերժ Սարգսյանն ասել է, որ դրա գործունեության տիրույթը մասնավորապես ...ԱԶԱՏՎԵԼ Է ԱՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Էմիլ Բաբայանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։Նշենք, ...«ԷԼԻՏԱՐ» ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԵՐԸ
Lragir.am-ի խմբագրություն են դիմել Երևանում կառուցված հերթական «էլիտար» շենքի զոհերը` տեղեկացնելով իրենց հանդեպ կատարված անօրինականության մասին: Բնակիչները դիմում-բողոք են գրել ՀՀ նախագահին, վարչապետին, ...700 ՀԱԶԱՐ, ՓՈՂՈՑԻ ՓՈԽԱՐԵՆ, ՎՐԱՍՏԱՆ
Ընդդիմության հանրահավաքների ընթացքում շատ անգամ է խոսվել այն մասին, որ ինչքան շատ մարդ դուրս գա փողոց, այդքան արագ կլինի իշխանափոխություն: Այդ մասին ընդդիմության լիդերները ասել են նաեւ իրենց հարցազրույցներում ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ "32 ԱՏԱՄՈՒՄ"
ԻՍԿ ԳԵՆԵՐԱԼԻ ԲԻԶՆԵ՞ՍԸ

ՈՎ ԿՀԱՅՏՆՎԻ ՄԿԱՆ ԴԵՐՈՒՄ
ԱՐԴՅՈՔ ԱՅԴ ԴԵՊՔԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՐ, ԵԹԵ...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԲԱՔՎՈՒՄ
ԿՈՒԴՐԻՆԸ ՊՈՒՏԻՆԻ ՄԱՍԻՆ
ՈՎ Է ՍՊԱՆԵԼ ԱՂԱՍԻԿԻՆ
ՌՈՄՆԻՆ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԹԵԿՆԱԾՈՒՆ Է
ՍԱՈՒԴՑԻ ԿԱՆԱՆՑ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԲՐԻԹԻՇ ՊԵՏՐՈԼԻՈՒՄԸ 21 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1846 Ծնվեց հայ լեզվաբան, հնդեվրոպաբան Սերովբե Դերվիշյանը, որը 1887-ին Կ. Պոլսում հիմնել և խմբագրելէ հայերեն առաջին լեզվաբանական հանդեսը «Լեզու» խորագրով:
- 1880 Հովհաննես Լազարյանը Հայաստանի ազատագրության մասին զեկուցագիր է ներկայացնում Ա. Սուվորովին:
- 1923 Ընդունվեց դեկրետ Անդրկովկասում ընդհանուր միասնական դրամական համակարգ մտցնելու և Անդրկովկասյան դրամանիշ բաց թողնելու մասին:
- 1928 Սանկտ-Պետերբուրգում ծնվեց ֆիզիկոս -տեսաբան Անդրեյ Ամատունին:
- 1967 Երևանում գործարկվեց Խորհրդային Միությունում ամենախոշոր՝ 6 միլիարդ էլեկտրոն-վոլտանոց արագացուցիչը՝ Արուսը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

