
ԷՇԸ ՑԵԽԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ
- Ամենադաժան բռնակալությունն այն է, որ հանդես է գալիս օրինականության հովանու տակ և արդարացիության դրոշի ներքո։Շ. ՄՈՆՏԵՍՔԻՈՉուզողները, իհարկե, անմիջապես կասեն՝ ելք չկա, ուզողները կասեն՝ ելք միշտ էլ կա, ցանկություն է պետքՏարիներ շարունակ մեր հասարակության միտքն զբաղված է չարաբաստիկ ընտրությունների արդարացի ու անարդարացի լինելու վրա, և դրանից բացի, թվում է, մեզ համար ավելի կարևոր բան չկա։ Մենք այդ մասին խոսում ենք թե՛ ընտրություններից առաջ, թե՛ դրանից հետո, և մեր կյանքի որակը պայմանավորում զուտ դրանով։ Սակայն ընտրություն ասվածը քաղաքական գործընթացի սոսկ մի մասն է, կարելի է ասել, ոչ այնքան պայմանավորող։ Ըստ էության, դա ընդհանրապես ձևական կողմ է, հասարակության ակտիվացման սոսկ մի պահ։ Մնացած ժամանակ հասարակությունը քնած է։ Իսկ եթե հասարակությունը քնած է, ինչ տարբերություն, թե ով է նրան իշխում, առավել ևս, երբ մեր իրականության մեջ ձևավորված չէ իշխանության մոդելը, և յուրաքանչյուր ոք՝ պրոֆեսիոնալ թե ոչ, պատրաստ է վազելու իշխանական պորտֆելի ետևից։ Բանն այն է, որ ինչպիսին էլ լինի ընտրությունը՝ արդարացի թե ոչ, անգամ նշանակովի, դրանից որևէ բան չի փոխվի մեր իրականության մեջ, քանի որ այսօր որևէ քաղաքական ուժ չունի իշխանություն ձևավորելու և հասարակության առաջընթացն ապահովելու թեկուզ մեկ տարվա լուրջ ծրագիր. բոլորին թվում է՝ դպրոցական խոստումներով կարելի է պետություն կառավարել, և բավական է մի ճամբարային մենյու ներկայացնել, որ ժողովուրդն իրեն երջանիկ զգա։ Տարիներ շարունակ մարդկանց ուղեղներն այնպես են լվացել, որ մարդը՝ չաշխատելով կամ աշխատելով ու չվարձատրվելով, իրեն երջանիկ զգա ինչ-որ բարերարի նվիրած ու աշխարհով մեկ թմբկահարած 500 գրամանոց տոպրակով։Մարդիկ վաղուց մոռացել են աշխատանքի բերկրանքը, իրենց վաստակածը տուն տանելու բերկրանքը, հարազատին ուրախացնելու բերկրանքը, ինքն իրեն գնահատելու բերկրանքը։ Ապագան վերածվել է աղբամանի, ուր առանց ափսոսանքի նետվում է անցած օրը որպես քրքրված վիրակապ։ Ժամանակն այլևս չի աշխատում որպես այդպիսին. այն տարրալուծված է անորոշության մեջ, և արժեքային ողջ համակարգում վերացել է հենց մարդկային արժեքը։ Մենք այսօր կանգնած ենք այն փաստի առաջ, որ ով էլ գա իշխանության, և ինչպես էլ որ գա՝ մեր ընտրությամբ թե առանց մեզ, գալու է զուտ իշխելու համար արդեն իսկ ձևավորված նորմերով ու պատկերացումներով։ Մեր իրականությունը մինչ այսօր ձևավորել է կոպիտ ուժի իշխանություն, իշխանություն ոչ թե օրենքը պաշտպանելու և այն գործի դնելու, այլ հասարակությանն իրեն ծառայեցնելու համար։Պետությունն այսօր հենվում է ոչ թե հզոր տնտեսության, այլ չկայացած տնտեսության ընդամենը 1-2 % երևութական աճի վրա, ոչ թե գիտության, մշակույթի արդիական նվաճումների, այլ օլիգարխիական ինչ-որ անհասկանալի արժեքների վրա, և սա հնարավոր չէ բացատրել որևէ օբյեկտիվ թվացող պատճառով, քանի որ կայանում է այն, ինչ և ինչպես գնահատվում է։ Մեր ինքնիշխան պետության ողջ գոյության ընթացքում մեզ համոզում են չինովնիկների անփոխարինելիության մասին, և որպեսզի այդ չինովնիկները ազնիվ ու անկաշառ աշխատեն, հենց սկզբից նրանց կաշառում են, այսինքն՝ ժողովրդի ունեցած-չունեցածը տալիս են նրանց, որ նրանք լավ աչքով նայեն ժողովրդին, սակայն որքան նրանց կաշառում են, այն էլ՝ օրինական ձևով, նրանց ախորժակը ավելի է բացվում, իսկ ժողովուրդը մնում է կոտրած տաշտակի առաջ։ Մի երկրում, որտեղ պետական բյուջեն շարունակ դատարկ է, իսկ երկրի քաղաքացին իր գոյությունը պաշտպանելու համար վաստակում է պետության սահմաններից դուրս և հույսը դնում ոչ թե իր աշխատանքի, այլ սրա-նրա օգնության վրա, առնվազն անհասկանալի է, թե ինչու գիտնականին բավարարում է 30 000 դրամ աշխատավարձ կոչվածը, իսկ չինովնիկի փորը այդպես էլ չի լցվում միլիոնից մինչև մեկուկես-երկու միլիոն օրինական աշխատավարձով, և թե ինչու այդ չինովնիկի այդքան բարձր գնահատվող աշխատանքը ի վերջո չի հանգեցնում գիտնականի կամ շարքային քաղաքացու գոյությունը պահպանելու համար նվազագույն միջոցների ապահովման։Այսօր բարձր ամբիոններից շեփորում են թոշակի կամ աշխատավարձի մեկ- երկու տոկոս (կամ մեկ-երկու հազար դրամ) աճի մասին ինչ-որ մեղեդիներ, որը ժողովրդի ականջին հասնում է դուդուկի հուսահատ ու մարող հնչյուններով։ Ո՛վ չի հասկանում, որ երկու միլիոնի երկու տոկոսը, իհարկե, թիվ է, բայց խոսքը ընդամենը երեսուն հազար դրամի երկու տոկոսի մասին է, որը, իհարկե, ոչ մի բան է, իսկ ինչքան կարելի է ոչ մի բանով ժողովուրդ պահել։ Բայց կա իսկապես էշը ցեխից հանելու տարբերակ, որը թյուրիմացաբար չի քննարկվում կամ լուրջ չի ընդունվում, սակայն դա այն տարբերակն է, որի ելքը կասկած չի հարուցում։ Այսպես, փորձենք այդ երկու միլիոնանոց չինովնիկի աշխատավարձը դարձնել երեսուն հազար դրամ (այնքան, որքան ստանում է շարքային քաղաքացին) և ստիպել, որ նա շարժվի օրենքով՝ չչարաշահի պաշտոնը, գողություն չանի, կաշառք չվերցնի, կողմնակի եկամուտ չունենա, պարտաճանաչորեն վճարի կոմունալ-կենցաղային բոլոր հարկերը և իր իշխանության ընթացքում նվազագույն աշխատավարձը երեսուն հազար դրամից հասցնի երեք հարյուր հազար դրամի, և, հավատացեք, ընդամենը այդ փոքրիկ քայլով կապահովենք ազատ ու թափանցիկ ընտրություններ… Կարծում եմ, բոլորի համար էլ պարզ է, որ այդ դեպքում չնչին աշխատավարձով երկիրը կառավարելու կգնա սոսկ պրոֆեսիոնալ մարդը, որ միշտ էլ ընդունակ է զոհողությունների և հանուրի, ներկայի ու ապագայի մասին հոգալու… ԷԼԵՈՆՈՐԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

© Լրագիր
Վերջին լուրերը, Հունվար 08, 2012ԻՍԿ ԳԵՆԵՐԱԼԻ ԲԻԶՆԵ՞ՍԸ
1
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ վերջապես ավարտվեց "Աննա" հեռուստաուտիճի ցուցադրությունը: "Աննայից" հետո Հանրայինը նոր մի բան է մատուցելու հանրությանը: Ժամանակի ընթացքում կերեւա՝ այն համալրելու ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ "32 ԱՏԱՄՈՒՄ"
"32 ատամ" ակումբի հունվարի 7-ի թողարկմանը, որ հեռարձակվում է Արմենիա հեռուստաընկերությամբ, "մասնակցել" է նաեւ Սերժ Սարգսյանը: Խոսքը սակայն ոչ թե իրական Սերժ Սարգսյանի, այլ նրա կերպարի մասին է, որը պարոդիայի ...ԷՇԸ ՑԵԽԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ
Ամենադաժան բռնակալությունն այն է, որ հանդես է գալիս օրինականության հովանու տակ և արդարացիության դրոշի ներքո։Շ. ՄՈՆՏԵՍՔԻՈՉուզողները, իհարկե, անմիջապես կասեն՝ ելք չկա, ուզողները կասեն՝ ելք միշտ էլ կա, ցանկություն ...ԱԼԺԻՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍԱՍՏԵԼ Է ԹՈՒՐՔԵՐԻՆ
Ալժիրի վարչապետ Ահմեդ Ույահիան հունվարի 7-ին հորդորել է Թուրքիային Ֆրանսիայի կողմից գաղութային շրջանում հազարավոր ալժիրցիների սպանությունը չօգտագործել քաղաքական կապիտալ ստանալու համար: Այս մասին գրում ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԵՐԿԱՆՏԻԼ ՇԱՀԸ
ԶԼՄ-ներում հայտնվել են ռուսաստանցի քաղաքագետների գնահատականները Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների հնարավորության մասին: Տվյալ գնահատականները բավական <լավատեսական> են, ըստ դրանց՝ ...ՄԱՐԵՅԸ՝ ԲՐԻՍԲԵՆԻ ՀԱՂԹՈՂ
Բրիսբենում ընթացող տղամարդկանց թենիսի մրցաշարի եզրափակիչում բրիտանացի Էնդի Մարեյը հաղթել է ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովին:Խաղը տևել է 1 ժամ 6 րոպե և ավվարտվել 6-1, 6-3 հաշվով:ՑՈՆԳԱՆ՝ ԴՈՀԱՅԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ
Երեկ՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում, տեղի ունեցավ տղամարդկանց թենիսի եզրափկիչ խաղը: Ֆրանսիացի Ժո-Ուիլֆրիդ Ցոնգան 7-5, 6-3 հաշվով հաղթել է իր հայրենակից Գաել Մոնֆիսին:Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Գաել Մոնֆիսը ...ՌԵԱԼ-ԳՐԱՆԱԴԱ 5-1, ԻՆՏԵՐ-ՊԱՐՄԱ 5-0
Երեկ վերսկսվեցին Իսպանիայի և Իտալիայի առաջնությունները:Մադրիդի Ռեալը 5-1 հաշվով հաղթեց 13-րդ տեղում ընթացող Գրանադային: 2 գոլ խփեց Կարիմ Բենզեման, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռոնալդուն, Ռամոսն ու Իգուաինը: ...ՍԻԹԻ-ՅՈՒՆԱՅԹԵԴ 2-3
Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչ կենտրոնական խաղում Մանչեսթեր Սիթին մրցեց Մանչեսթեր Յունայթեդի հետ:Առաջին կեսը ավարտվեց Յունայթեդի օգտին՝ 0-3: 2 գոլ խփեց Ուեյն Ռունին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դենի Ուելբեքը: ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ "32 ԱՏԱՄՈՒՄ"
ԻՍԿ ԳԵՆԵՐԱԼԻ ԲԻԶՆԵ՞ՍԸ

ԱՐԴՅՈՔ ԱՅԴ ԴԵՊՔԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՐ, ԵԹԵ...
ԿՈՒԴՐԻՆԸ ՊՈՒՏԻՆԻ ՄԱՍԻՆ
ՌՈՄՆԻՆ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԹԵԿՆԱԾՈՒՆ Է
ՍԱՈՒԴՑԻ ԿԱՆԱՆՑ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԲՐԻԹԻՇ ՊԵՏՐՈԼԻՈՒՄԸ 21 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
ՏԱՋԻԿՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ
ԱՄՆ ՓՐԿԵԼ Է ԻՐԱՆՑԻՆԵՐԻՆ
ԱՄՆ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑ ԻՐԱՆԻ ԴԵՄ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Արացը Հայոց տոմարի վեցերորդ ամիսն է, սկսվել է հունվարի 8-ին վերջացել փետրվարի 6-ին: Վանական Վարդապետն այս անունը գրում է Արաց, որովհետև սա այն ամիսն է, երբ ձյունապատ լեռներով ու բլուրներով միայն արանք (տղամարդիկ) կարող են ճանապարհ գնալ:
- 1819 Ծնվեց ռուսական բանակի հայազգի զորավար, գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասովը:
- 1858 Կ. Պոլսում Գրիգոր Ալիաթյանի խմբագրությամբ հրատարակվեց «Թռչնիկ Պեգասյանը»:
- 1880 Մահացավ «Ծիածան»-ի խմբագիրը՝ Կարապետ Չուխաջյանը:
- 1907 Մահացավ Նշան Բերբերյանը՝ «Բուրաստան մանկանց» մանկական թերթի (1882-1888 թթ.) հրատարակիչ և տպարանապետ:
- 1931 Երևանում բացվում է աշխարհում միակ քրդական մանկավարժական տեխնիկումը:
- 1931 Երևանում բացվեց աշխարհում միակ քրդական տեխնիկումը:
- 1935 Որոշում ընդունվեց Երևանում և Գյումրիում ստեղծել երեկոյան մանկավարժական ինստիտուտներ:
- 1960 Երևանում բացվեց արվեստի համալսարանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

