
ԱՄՆ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑ ԻՐԱՆԻ ԴԵՄ
- ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման դեկտեմբերի 31-ին օրենք է ստորագրել Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին, որ վերաբերում է այդ երկրի Կենտրոնական բանկին եւ ֆինանսական սեկտորին: Նոր պատժամիջոցը ԱՄՆ պատասխանն է Իրանի միջուկային ծրագրի շարունակությանը, որով Իրանը ենթադրաբար միջուկային ռումբ է ստեղծում:Ըստ նոր պատժամիջոցի, արտասահմանյան ընկերություններին հարկ կլինի ընտրել, թե ում հետ են ուզում գործ ունենալ՝ Իրանի նավթային, ֆինանսական ընկերությունների եւ Կենտրոնական բանկի, թե ԱՄՆ համապատասխան ինստիտուտների հետ:Այն երկրների Կենտրոնական բանկերը, որոնք չեն դադարեցնի Իրանի Կենտրոնական բանկի հետ գործակցությունը, կենթարկվեն ԱՄՆ համարժեք պատժամիջոցի:Հայտարարության մեջ, որ հրապարակվել է օրենքը ստորագրելուց ամիջապես հետո, ԱՄՆ նախագահը ափսոսանք է հայտնել, որ նոր սահմանումը հակասության մեջ է մտնում արտաքին քաղաքականություն իրականացնելու իր սահմանադրական պարտավորության հետ՝ այն սահմանափակումների ուժով, որոնք նոր օրենքը դնում է արտասահմանյան կառավարությունների հետ գործակցության վրա:Այդ մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

© Լրագիր
Վերջին լուրերը, Հունվար 01, 2012ԱՄՆ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑ ԻՐԱՆԻ ԴԵՄ
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման դեկտեմբերի 31-ին օրենք է ստորագրել Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին, որ վերաբերում է այդ երկրի Կենտրոնական բանկին եւ ֆինանսական սեկտորին: Նոր պատժամիջոցը ԱՄՆ պատասխանն է Իրանի ...ԱՄԱՆՈՐԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԵՒ ՌԻՈՅՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամանորը դիմավորեցին նաեւ Արեւմյան կիսագնդում: Նյու Յորքում հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել են Թայմս-սքուերում Նոր տարին դիմավորելու: 2012թ մուտքը խորհրդանշվել է հայտնի բյուրեզապակյա գնդով, որն ավանդաբար ...ՄՅՈՒ-Ն ԵՒ ՉԵԼՍԻՆ ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆ
Անգլիայի Պրեմիեր լիգայիում դեկտեմբերի 31-ին կայացան 19-րդ տուրի մի շարք հանդիպումները: Առաջատարներից Մանչեսթեր Յունայթեդը մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի ծննդյան օրը սեփական դաշտում 2-3 հաշվով պարտվեց Բլեքբրնին: ...ՄԻՋՑԵՂԱՅԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ՆԻԳԵՐԻԱՅՈՒՄ. ԶՈՀՎԵԼ Է 50 ՄԱՐԴ
Առնվազն 50 մարդ է մահացել Նիգերիայում միջցեղային բախումների ընթացքում: Երկրի մի շարք շրջաններում Նիգերիայի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել, գրում է ՌԻԱ Նովոստին: Բախումները սկսվել են ...ԴԱՆԻԱՆ ՍՏԱՆՁՆԵՑ ԵՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ
2012թ հունվարի 1-ից մինչեւ 2012թ հունիսի 30-ը Դանիան կստանձնի Եվրամիության նախագահությունը, գրում է Ինտերֆաքսը: Սա Դանիայի 7-րդ նախագահությունն է սկսած 1973թ, երբ Դանիան միացավ Եվրոպական տնտեսական միությանը, ...ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՅՈՒՄ
Հյուսիսային Կորեայի իշխանությունները Ամանորին ժողորդին հղած ամանորյա ուղերձում նշել են, որ գալիք տարում երկիրը մտադիր է "յոթմղոնանոց քայլերով շարժվել դեպի բարգավաճում, իսկ բանակը, իշխող կուսակությունը ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ
ԽԱՆԴԻՑ ՊԱՏՈՒՀԱՍ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ ՀԱՄՈԶԻՉ

ԻՆՉՆ Է ՔԱՆԴՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐԿՈՒ ՎԱԼԵՐԻՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՋՐԱՆՑՔՈՒՄ, ՁԵՌՔԵՐԸ ԿԱՊՎԱԾ
ԻԼՀԱՄ ԱԼԻևԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ և ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ՆՎԵՐԸ»
ԱՄՆ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑ ԻՐԱՆԻ ԴԵՄ
ԿՀԱՐՄԱՐԵՑՆԵՆ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1851 Հովհաննես Հիսարյանը հրատարակեց Կ. Պոլսի առաջին հայ հանդեսը՝ «Բանասեր»-ը, մինչև 1852 թ.:
- 1856 Աշտարակում ծնվեց Երվանդ Շահազիզը: (Վախճ. 1951թ.-ին, Երևանում):
- 1858 Թիֆլիսում Ստ. Մանդինյանի խմբագրողթյամբ լույս է տեսնում «Մեղու Հայաստանի» պարբերականը: 1862 թ. խմբագիր է դառնում Պետրոս Սիմոնյանը:
- 1871 Իզմիրում Մատթեոս Մամուրյանի նախաձեռնությամբ հրատարակվեց «Արևելյան Մամուլ» հանդեսը (ամսագիրը)՝ մինչև 1909 թ.:
- 1872 Գ. Արծրունու կողմից հիմնադրվեց «Մշակ» թերթը:
- 1878 Կ. Պոլսում «Դպրոցասիրաց» և «Արևելյան» ընկերությունները միանում են և կազմում «Դպրոցասիրաց-Արևելյան» ընկերությունը:
- 1879 Մկրտիչ Փորթուգալյանի նախաձեռնությամբ Վանում բացվեց Վարժապետանոց:
- 1883 Հակոբ Պարոնյանի նախաձեռնությամբ հրատարակվեց «Երկրագունդ» ամսագիրը (մինչև 1884 թ. վերջը):
- 1883 Եղիա Դեմիրճիպաշյանը հրատարակեց «Գրական և իմաստասիրական» հանդեսը (մինչև 1888 թ.):
- 1886 Նախիջևանի Կզնութ գյուղում ծնվեց ազգային-ազատագրական շարժման ակնառու գործիչ, հայ հեղափոխական դաշնակցության անդամ Գարեգին Նժդեհը: (Վախճ. 1955թ.-ին):
- 1887 Վիեննայի Մխիթարյան միաբանությունը հրատարակեց «Հանդես ամսօրեա» ամսագրի առաջին համարը:
- 1890 Թիֆլիսում լույս տեսավ «Տարազ» շաբաթաթերթը (ապա ամսագիր) Տիգրան Նազարյանի խմբագրողթյամբ:
- 1890 Խրիմյան Հայրիկի աքսորումը Երուսաղեմ:
- 1895 Մեծ տերությունների Կ. Պոլսի դեսպանների պահանջով Սասուն ժամանեց թուրքական կառավարության քննիչ հանձնաժողովը հայկական ջարդերի պատճառները պարզելու
- 1895 Ծնվել է հայագետ, պատմաբան-իրավաբան Արմեն Հրանդը (Քյութուկյան): Հայագիտության համար արժեքավոր են նրա «Մեծ Տիգրան», «Մարզպանը և Սպարապետը», «Հայկական գերագույն ատյան», «Վասակ Սյունի Ամբաստանյալ» և այլն:
- 1899 Շահագործման հանձնվեց Թիֆլիս-Ալեքսանդրապոլ երկաթուղագիծը:
- 1907 Ծնվեց ֆրանսահայ նկարիչ Գարզուն:
- 1916 Մոսկվայում լույս տեսավ «Արմյանսկի վեստնիկ» շաբաթաթերթը:
- 1917 Թուրքիան չեղյալ է համարում 1856 թվականի Փարիզի և 1878 թվականի Բեռլինի պայմանագրերը, որոնցում նշված էին այդ երկրի սահմանները:
- 1922 Տեղի է ունենում Երևանի քաղսովետի հանդիսավոր բացումը:
- 1924 Ծնվեց հայ բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ Պարույր Սևակը: (Վախճ. 1971թ.-ին):
- 1946 Մահացավ Բաքվի հերոսամարտի ղեկավարներից և Հայաստանի նախկին նախարար Աբրահամ Գյուլխանդանյանը:
- 1978 Բացվեց Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանը:
- 1991 Ընդառաջելով հանրապետության եզդի ազգաբնակչության խնդրանքին ազգային ռադիոյում բացվեց եզդիների համար հաղորդումների խմբագրողթյուն:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

